11:03 02.05.2020
ՖԻԴԵ-ն հրապարակել է մայիսի դրությամբ շախմատիստների միջազգային վարկանիշները: Լևոն Արոնյանը պահպանել է տեղը 7-րդ հորիզոնականում: Աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Տասնյակում են նաև Դին Լիրենը, Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովն ու Անիշ Գիրին: Հայ շախմատիստներից միակ փոփոխությունը գրանցել է Կարեն Գրիգորյանը, ով 3 կետով բարելավել է […]
17:50 01.05.2020
Իտալական «Ռոմա»-ն Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին իր կազմում պահելու համար «Արսենալ»-ին կառաջարկի այլ ֆուտբոլիստի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: «Ռոմա»-ն պատրաստ է Մխիթարյանի տրանսֆերին կցել նաև թուրք Չենգիզ Յունդերին: Մայրաքաղաքային թիմը ֆուտբոլիստի հետ նաև կվճարի մոտ 10 միլիոն եվրո, որպեսզի ստանա Մխիթարյանին: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ռոմա»-ի սպորտային […]
14:30 01.05.2020
Հեղինակավոր Bleacher Report-ը ուշագրավ ֆոտոշարք է պատրաստել՝ ներկայացնելով, թե ինչ տեսք կունենային հանրաճանաչ ֆուտբոլիստները, եթե նրանց սանրվածքը համապատասխաներ ակումբի գույներին։ Պարբերականն իրենց ակումբներին համապատասխան գույների սանրվածքներով ներկայացրել է Մեսսիին («Բարսելոնա»), Ռոնալդուին («Յուվենտուս»), Սալահին («Լիվերպուլ»), Դե Բրյունեին («Մանչեսթեր Սիթի») , Հոլանդին («Դորտմունդ»), Մարսելոյին («Ռեալ»), Իբրահիմովիչին («Միլան»), Վիլիանին («Չելսի»), Պոգբային («Մանչեսթեր Յունայթեդ») և Օբամեյանգին («Արսենալ»):
14:24 01.05.2020
Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ՊՍԺ-ին պաշտոնապես հռչակեց Ֆրանսիայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով Լիգա 1-ի այս մրցաշրջանը ամփոփվել է արդեն խաղացած 28 տուրերի արդյունքներով, մինչդեռ պետք է խաղարկվեր 38 տուր: Չեմպիոն հռչակվել է մրցաշարային աղյուսակի առաջատար ՊՍԺ-ն, փոխչեմպիոն՝ «Մարսելը», երրորդ տեղն է զբաղեցրել «Ռենը»։ Երեք թիմերն էլ Ֆրանսիան կներկայացնեն Չեմպիոնների լիգայի մյուս խաղարկությունում։ Իսկ […]
14:12 01.05.2020
ՀՖՖ Գործկոմի հերթական նիստից հետո ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը հարցազրույց է տվել «Առաջին ալիքին»: Ազարյանը պատասխանել է մի շարք հարցերի, նշել, որ ՈՒԵՖԱ-ից ստացված գումարներով հնարավոր կլինի 2-3 ամսվա ընթացքում ակումբների վիճակը կայուն պահել: «Առաջիկա 10-15 օրերի ընթացքում պարզ կդառնա, թե ինչ աջակցություն կարող են ստանալ ակումբները ՖԻՖԱ-ի կողմից: Ինչ վերաբերում է հետագա զարգացմանը, […]
14:02 01.05.2020
Իտալական Corriere dello Sport-ի տեղեկություններով՝ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր մասնակիցը լինել այն տեղեկատվության տարածմանը, թե թիմի հարձակվող Պաուլո Դիբալան նորից վարակվել է կորոնավիրուսով։ Պարբերականը հղում է արել անանուն աղբյուրներին և նշել, որ Դիբալայի մասին տեղեկությունը իսպանական լրատվամիջոցներին են հասցրել Ռոնալդուի շրջապատի մարդիկ, ընդամենը այն պատճառով, որ Կրիշտիանուն առայժմ չի ցանկանում վերադառնալ Իտալիա մրցաշրջանի […]
13:22 01.05.2020
2005 թվականի մայիսի 1-ին «Բարսելոնայի» հիմնական կազմում Լիոնել Մեսսին խփեց իր առաջին գոլը: Դա տեղի ունեցավ հանրահայտ «Նոու Կամպ» մարզադաշտում՝ «Ալբասետեի» հետ տնային խաղում, որն ավարտվեց 2-0 հաշվով: Հատկանշական է, որ Մեսսին իր առաջին գոլը խփեց «Բարսելոնայի» լեգենդ և այն ժամանակվա առաջատար Ռոնալդինյոյի փոխանցումից հետո: Լեոնել Մեսսին կատալոնական ակումբի կազմում մինչ օրս անցկացրել է 718 […]
13:06 01.05.2020
«Տոկիո-2020»-ի ճակատագիրը դեռ անհայտ է, իսկ Պեկինը պատրաստվում է արդեն 2022 թվականի ձմեռային Օլիմպիադային: Պեկինի ձմեռային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեն հայտարարել է մեդալների և ջահի նախագծային աշխատանքների մրցույթ։ Մեդալները պետք է համահունչ լինեն օլիմպիական արժեքներին և նպատակներին: Նմուշները պետք է գեղեցիկ տեսքից բացի համապատասխանեն չինական մշակույթի և արվեստի չափանիշներին։ Մեդալների դիզայնը պետք է արտացոլի […]
12:58 01.05.2020
Marca-ի համաձայն՝ 11 մետրանոց հարվածներ իրացնող լավագույն ֆուտբոլիստը աշխարհում «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարն է: Բելգիացին իր կարիերայի ընթացքում 11-մետրանոց 56 հարված է կատարել և դրանցից ընդամենը 7-ը չի ավարտվել դարպասի գրավմամբ: Ազարի ճշգրիտ կատարոմները 88% են կազմում: Երկրորդ տեղը զբաղեցնում է Ազարի թիմակից Կարիմ Բենզեման, իսկ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եզրափակում է լավագույն եռյակը: «Բարսելոնայի» […]
12:49 01.05.2020
Տեղի ունեցան շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի խմբային փուլի վերջին՝ յոթերորդ տուրի պարտիաները: Յան Նեպոմնյաշչին 3:2 հաշվով հաղթեց իրանցի Ալիրեզա Ֆիրուջային: Եզրափակիչ փուլի մյուս հանդիպումներում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը պարտվեց Դին Լիժենին (1:3): Ֆաբիանո Կարուանան պարտվեց Անիշ Գիրիին (1,5: 2,5), Հիկարու Նակամուրան հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին (3:2): 7-րդ տուրից հետո Լիժենն ու Նակամուրան ունեն 15-ական […]
12:13 01.05.2020
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) ավարտել է հետաքննությունը 298 ռուս մարզիկների նկատմամբ: Նրանցից յուրաքանչյուրը կասկածվում է հակադոպինգային կանոնների խախտման մեջ: Տվյալները ստացվել էին Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում: WADA-ի փորձագետների կողմից հավաքված ամբողջ տեղեկատվությունն ուղարկվում է 27 միջազգային մարզական ֆեդերացիաների: Մարզիկների պատժի մասին որոշումը կկայացնի ֆեդերացիաների ղեկավարությունը: Հունվարին WADA-ի հետաքննությունների բաժանմունքի ղեկավար Գյունտեր Յունգերը հայտարարել էր, որ կազմակերպությունը […]
11:06 01.05.2020
«Ռոմայի» մամուլի ծառայությունը թվիթերյան գրառում է կատարել, որում բելառուսական «Սլուցկ» ակումբն անվանել է շաբաթվա թիմ: Հիշեցնենք, որ Բելառուսի առաջնությունը Եվրոպայում միակն է, որը չի դադարեցվել կորոնավիրուսի պատճառով, իսկ «Սլուցկն» այդ առաջնության առաջատարն է: «Շաբաթվա մեր թիմը «Սլուցկն» է: Մինսկի թիմը գրավում է առաջին տեղը Բելառուսի Պրեմիեր լիգայում, որը միակ ակտիվ պրոֆեսիոնալ լիգան է Եվրոպայում: Կորոնավիրուսի […]
12:25 30.04.2020
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարծիք է հայտնել, որ իր ընկեր և Արգենտինայի հավաքականի թիմակից Լիոնել Մեսսին կշարունակի ելույթները «Բարսելոնայում»: «Մեսսին «Բարսելոնայի» լեգենդն ու խորհրդանիշն է, բայց ֆուտբոլում ամեն բան պատահում է: Լեոն սիրում է «Բարսելոնան», նա իրեն նույնացնում է այդ ակումբի հետ, որտեղ երջանիկ է և շատ լավ է զգում։ Մեսսին կշարունակի հանդես գալ […]
11:13 30.04.2020
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի հաջորդ տարվա կազմակերպումը բարդ խնդիր կլինի, եթե մինչ այդ կորոնավիրուսի պատվաստանյութ չլինի։ Նման մտահոգոթյուն է հայտնել է Ճապոնիայի բժիշկների ասոցիացիայի ղեկավար Յոշիտակե Յոկոկուրան: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ «Իմ կարծիքով, եթե մենք չունենանք արդյունավետ պատվաստանյութ, դժվար կլինի անցկացնել օլիմպիական խաղերը: Ես չեմ ասում, որ խաղերը չպետք է անցկացվեն, ես […]
10:52 30.04.2020
Կայացավ շախմատի Magnus Carlsen Invitational առցանց մրցաշարի 6-րդ տուրը: Յան Նեպոմնյաշչին թայ-բրեյքում պարտվեց Մագնուս Կարլսենին, իսկ Ալիրեզա Ֆիրուժան հաղթեց Անիշ Գիրին: 6-րդ տուրի արդյունքները հետևյալն են՝ Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) – Մագնուս Կարլսեն – 2:3 Ալիրեզա Ֆիրուջա (Իրան) – Անիշ Գիրի (Նիդեռլանդներ) – 2,5:1,5 Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Լիժեն Դին (Չինաստան) – 3:2 Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) […]
10:28 30.04.2020
ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստում մի շարք որոշումներ են կայացվել: Մասնավորապես, որպես Գործադիր կոմիտեի խորհրդատվական մարմին, ստեղծվել է Պայմանավորված խաղերի դեմ պայքարի հարցերով փորձագիտական կոմիտե: Սահմանված ժամկետներում Փորձագիտական կոմիտեն պետք է ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ծավալի ներքին հետաքննություն՝ պայմանավորված խաղերի հետ կապված հարցերի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հավաքագրի հնարավոր ապացույցներ և մանրամասն հաշվետվություն ներկայացնի Գործադիր կոմիտեին: […]
10:18 30.04.2020
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հստակ դիրքորոշում է հայտնել ազգային առաջնությունը վերսկսելու հարցում: Նա պնդել է, որ մրցաշրջանը պետք է խաղարկվի ամեն գնով: «Քանի դեռ ես մնում եմ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ես երբեք չեմ դադարեցնի մրցաշրջանը, քանի որ դա կնշանակի իտալական ֆուտբոլի մահ: Ես պաշտպանում եմ բոլոր կողմերի շահերը, բայց հրաժարվում եմ համաձայնել […]
10:12 30.04.2020
ESPN-ը ներկայացրել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկը: Ընտրությունը կատարվել է մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների շրջանում: Առաջին տեղում ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն է: Լավագույն եռյակում են նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն և «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ 1. Կիլիան Մբապե (Ֆրանսիա) 2. Ջեյդոն Սանչո (Անգլիա) 3. Տրենտ […]
10:10 30.04.2020
Հայկական արմատներով ամերիկացի նախկին թենիսիստ, Մեծ սաղավարտի մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Անդրե Աղասին նշել է ծննդյան 50-ամյակը։ Անդրե Աղասին ծնվել է 1970 թվականի ապրիլի 29-ին, Լաս Վեգասում: Նա Էմանուել «Մայք» Աղասիի և Էլիզաբեթ Դեդլիի չորրորդ և վերջին երեխան է։ Հայրը՝ Էմանուել Աղասին, բռնցքամարտիկ էր, ծնված Թեհրանում՝ հայկական ընտանիքում։ Էմանուելը մասնակցել է 1948 […]
09:53 30.04.2020
«Բարսելոնայի» նախկին, իսկ ներկայում «Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է, որ իր 95-ամյա մեծ տատը բուժվել է կորոնավիրուսից։ «Նա 95 տարեկան է ու հաղթահարել է կորոնավիրուսը։ Երեկ թեստը բացասական է եղել։ Իմ մեծ տատը սուպերհերոսուհի է։ Բայց այս ամենն անհնար կլիներ առանց բժիշկների ու բուժքույրերի օգնության, ովքեր, անտեսելով իրենց առողջությունը, անում են առավելագույնը մեր առողջությա […]
09:50 30.04.2020
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համոզում է եվրոպական երկրներին չեղարկել ֆուտբոլի ազգային առաջնությունները: Այս մասին գրել է Le Parisien-ը: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի սպորտի նախարարն արդեն զրուցել է Իտալիայի, Անգլիայի, Գերմանիայի և Իսպանիայի իր կոլեգաների հետ և ներկայացրել Մակրոնի առաջարկը, իսկ Մակրոնն անձամբ հեռախոսազրույց է ունեցել նշված երկրների ղեկավարների հետ: Թե ինչ արձագանք կլինի, առայժմ պարզ […]
09:47 30.04.2020
FourFourTwo հանդեսը հրապարակել է ֆուտբոլի պատմության 100 լավագույն մարզիչների ցանկը։ Այն գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» երկար տարիների գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը։ Տասնյակում են նաև Ռինուս Միխելսը, Յոհան Կրոյֆը, Բիլլ Շենկլին, Պեպ Գվարդիոլան, Արրիգո Սակկին, Մետտ Բասբին, Էլենիո Էրերան, Էրնստ Հապելը և Վալերի Լոբանովսկին։ France Football-ի վարկածով՝ նախորդ տարի Ֆերգյուսոնը երկրորդն էր, իսկ լավագույն էր […]
09:46 30.04.2020
ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստում քննարկվել են ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման և ընթացիկ մրցաշրջանի ավարտի հնարավոր ժամկետները: Մշակվել են առաջնությունների ժամկետների և ձևաչափերի հնարավոր փոփոխման մի քանի նախնական տարբերակներ: Առաջիկա օրերին դրանք կքննարկվեն ՀՀ պարետատան հետ, ինչի հիման վրա կկայացվի առաջնությունների վերսկսման հետ կապված վերջնական որոշում:
21:33 29.04.2020
Բրազիլական «Ինտեպեդենտեի» 21-ամյա պաշտպան Կայո Ֆելիպե Սանթոս Սիլվան մահացել է դժբախտ պատահարի հետևանքով: Այս մասին հայտնում է The Sun-ը: Երիտասարդ ֆուտբոլիստը օդապարուկ է արձակելիս եղել, երբ այն խճճվել է էլեկտրահաղորդման գծերում: Սիլվան հոսանքահարումից ստացած վնասվածքից մահացել է: Ակումբն ու երկրպագուները ցավակցություն են հայտնել ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ:
21:22 29.04.2020
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան իր դժգոհությունն է հայտնել, որ Իտալիայում մարդկանց թույլ են տալիս վազել այգիներում, իսկ իր թիմը չի կարողանում մարզվել: «Դժվար է հասկանալ, թե ինչու կարելի է վազել այգիներում, իսկ մեզ թույլ չեն տալիս պարապել մարզաբազայում, որտեղ մենք կարող ենք երաշխավորել անվտանգությունը։ Մենք ունենք մարզումային երեք դաշտ, կարող ենք ֆուտբոլիստներին բաժանել խմբերի […]
21:13 29.04.2020
«Լիոնի» կիսապաշտպան Լյուկա Տուզարն այսօր նշում է իր 23-ամյակը: Ֆուտբոլիստն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է նշել ծննդյան օրը՝ գտնվելով տանը մենակ՝ ինքնամեկուսացման ռեժիմում: «Ծնունդս շնորհավոր»,- գրել է Տուզարը: Happy Birthday to me ?? #ForeverAlone #Confinement #StayHome pic.twitter.com/KOkOnPy79O — Lucas Tousart (@lucas_tousart29) April 29, 2020
19:21 29.04.2020
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գլխավորում է ESPN-ի վարկածով կազմված աշխարհի մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստների ցուցակը: Ցուցակը կազմելիս հաշվի է առնվել երկու չափանիշ՝ երկարատև խաղային կանոնավոր պրակտիկան և այն մրցաշարերի մակարդակը, որոնցում հանդես է գալիս ֆուտբոլիստը։ Եռյակում են հայտնվել նաև Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն և «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը: Աշխարհի մինչև 21 տարեկան լավագույն […]
14:48 29.04.2020
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի բժշկական կոմիտեի նախագահ Միշել Դհոգեն հորդորել է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով դադարեցված մրցաշրջանը չվերսկսել: Այս մասին փոխանցում է The Telegraph-ը։ «Մենք ենթարկվում ենք պետական մարմինների որոշումներին։ Ֆուտբոլը հիմա ամենակարևոր բանը չէ։ Ես շատ ուրախ կլինեմ, որ մենք ֆուտբոլին վերադառնանք օգոստոս-սեպտեմբերին՝ նոր մրցաշրջանում, իսկ մինչ այդ ոչինչ չձեռնարկենք։ Նաև նոր մրցաշրջանում պետք է վերացնել […]
14:41 29.04.2020
Հայկական ֆուտբոլում սպասողական վիճակ է, թե ե՞րբ Հայաստանում կազդարարվի ֆուտբոլի առաջնության վերսկսումը։ Հիշեցնենք, որ ակումբները վերսկսել են մարզումները, իսկ առաջնության վերսկսման ժամկետների հարցը քննարկվում է այսօր ՀՖՖ-ի Գործկոմի նիստի օրակարգում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն ազգային ֆեդերացիաներին ժամանակ է տվել մինչև մայիսի 25-ը՝ որոշելու համար կվերսկսվի՞ արդյոք տվյալ երկրի առաջնությունը, թե՞ վաղաժամ կավարտվի: […]
14:39 29.04.2020
«Պալմեյրասի» հարձակվող Դեյվերսոնը, որը վարձավճարով հանդես է գալիս «Խետաֆեում», հայտնել է, որ չնայած թիմերի միջև մրցակցությանն ու թշնամանքին՝ ինքը վատ չի վերաբերվում բրազիլական այլ թիմ տեղափոխությանը։ «Ես ընդամենը ապրանք եմ։ Այսօր այս ակումբում եմ, վաղը՝ ուրիշ։ Դա նման է գազավորված ըմպելիքների վաճառքին․ տղան վաճառում է Կոկա-Կոլա, Ֆանտա, խաղողի համով Ֆանտա, բայց փաստացի, դրանք բոլորը Կոկա-Կոլա […]