19:51 24.04.2020
Հայտնի է դարձել, թե մրցաշրջանի վերսկսման դեպքում ինչ կանխարգելիչ միջոցներ է նախատեսում ձեռնարկել Բունդեսլիգան։
Ըստ Der Spiegel-ի տեղեկությունների՝ Բունդեսլիգայի խաղարկության վերսկսման երկու հիմնական տարբերակ կա:
Տարբերակ 1. Բոլոր ֆուտբոլիստները, մարզիչները, բժշկական շտաբի անդամները և նրանց հետ շփվող մարդիկ մինչև մրցաշրջանի ավարտը կպահվեն կարանտինում: Այդ նպատակով կարող է օգտագործվել մի մեծ հյուրանոց, որը բնակեցված կլինի միայն նրանցով:
Տարբերակ 2. Ֆուտբոլիստներն ու մրցավարները ստիպված կլինեն հագնել հատուկ դիմակներ: Սրանք չպետք է լինեն մեկանգամյա օգտագործման դիմակներ, դրանք պետք է համապատասխանեն բժշկական ստանդարտներին: Փաստաթղթում նշվում է, որ անձնական պաշտպանության միջոցները չպետք է սայթաքեն արագացումների, օդային պայքարների ժամանակ: Ընդ որում, ֆուտբոլիստները չպետք է ամբողջ խաղի ընթացքում ձեռքով դիպչեն դիմակին:
Եթե ֆուտբոլիստներից մեկի դիմակը ընկնի, ապա խաղը պետք է անհապաղ դադարեցնել: Ընդ որում, նշվում է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում դիմակներն ավելի արագ են փչանում, ուստի դրանք պետք է փոխել յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Դիմակների փոխարինման դադարների ընթացքում բոլոր խաղացողները և մարզիչները պետք է գտնվեն միմյանցից 1,5 մետր հեռավորության վրա:
Նաև կարգելվեն արտախաղային շփումները, օրինակ՝ խփված գոլերի համատեղ տոնումը:
18:13 17.06.2025
Դեսպան Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՀունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը Փարիզի Սորբոն-Պանթեոն 1 համալսարանում հանդես է եկել «Հայաստանի Հանրապետությունը միջազգային հարաբերություններում. աշխարհաքաղաքականություն, ազգային առաջնահերթություններ և դիվանագիտական աշխատանք» խորագրով բանախոսությամբ։ Միջոցառումը կազմակերպվել էր Փարիզի Սորբոնի համալսարանի «Միջազգային հարաբերություններ» և Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի «Համաժողովներ» ասոցիացիաների համատեղ նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Հայաստանի դեսպանը խոսել է Հարավային […] ...
18:08 17.06.2025
Կատարն աշխատում է Իրան-Իսրայել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբԿատարը համագործակցում է իր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հետ՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը լուծելու ուղիներ գտնելու համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետի խորհրդական և արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ Մաջիդ բին Մոհամմեդ ալ-Անսարին։ «Կատարը կապի մեջ է իր բոլոր գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, և միջազգային կազմակերպությունների հետ՝ հակամարտությունը լուծելու համար», – […] ...
17:56 17.06.2025
Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...
17:45 17.06.2025
ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:36 17.06.2025
«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...