TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Յուրաքանչյուր չկայացած տնային հանդիպում «Բարսելոնային» արժենում է 3,3 միլիոն եվրո

16:36 18.04.2020

«Բարսելոնան», կորոնավիրուսի համաճարակի պատճառով, սեփական մարզադաշտում չկայացած յուրաքանչյուր խաղի համար 3,3 միլիոն եվրո է կորցնում: Միջին հաշվարկով հենց այսքան գումար է ակումբը ստանում տոմսերի վաճառքից: Այս մասին հայտնում է Marca-ն: Ըստ աղբյուրի տվյալների՝ ակումբի ընդհանուր կորուստները մինչև մրցաշրջանի ավարտը կարող են կազմել 20-25 միլիոն եվրո: Իսկ եթե մինչև նոյեմբեր «Կամպ Նոուն» երկրպագուների համար փակ լինի, […]

̰
Մխիթարյանը Ա սերիայի վերջնական հատվածում որոշիչ դեր ունեցող ֆուտբոլիստների ցանկում է. La Gazzetta dello Sport

13:41 18.04.2020

Իտալական La Gazzetta dello Sport պարբերականն իր հերթական համարում անվանել է Ա սերիայի այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են կարևոր դերակատարություն ունենալ մրցաշարի եզրափակիչ հատվածում: Նրանց թվում է նաև Հենրիխ Մխիթարյանը: Թերթի հրապարակած ամբողջական ցուցակը հետևյալն է. Կրիշտիանու Ռոնալդու, Չիրո Իմոբիլե,  Ռոմելու Լուկակու, Աարոն Ռեմսի («Յուվենտուս»), Խոակին Կորեա («Լացիո»), Ստեֆանո Սենսի («Ինտեր»), Ռուսլան Մալինովսկի («Ատալանտա»), Հենրիխ […]

̰
Մաուրո Գևգեոզյանը կարող է վերադառնալ Հայաստանի հավաքական

13:24 18.04.2020

Պերուական «Կախամարկա» ակումբի  հայազգի հարձակվող Մաուրո Գևգեոզյանն իր ինստագրամյան էջում ակնարկել է Հայաստանի հավաքական հնարավոր վերադարձի մասին: 33-ամյա ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել հավաքականի մարզաշապիկով: Նա Հայաստանի հավաքականի կազմում 2 խաղ է անցկացրել 2014 թվականին: Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում իր ակումբի կազմում անցկացրած 5 խաղում խփել է 4 գոլ: Մաուրոն ծնվել է 1986 թվականին մայիսի 10-ին, Ուրուգվայի […]

̰
Դժվար է խոսքեր գտնել Լեոյի համար, նա ֆենոմեն է. Նեյմարը՝ Մեսսիի մասին

13:22 18.04.2020

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հերթական անգամ գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսիի մասին: Նեյմարի խոսքերը հրապարակել է Sky Sports-ը: «Դժվար է խոսքեր գտնել Լեոյի  համար: Նա 6 «Ոսկե գնդակ» է նվաճել և դեռ կարող է մի քանիսն էլ նվաճել: Շատերը սովորել են, որ Մեսսին պետք է հրաշքներ գործի դաշտում և […]

̰
Եվրոպա լիգայի 2020/2021 մրցաշրջանի խմբային փուլի մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 22-ին

12:42 18.04.2020

Եվրոպա լիգայի խմբային փուլի մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 22-ին: Սա ավելի քան մեկ ամսով ուշ է Եվրագավաթների 2019-2020 մրցաշրջանի  մեկնարկի օրվանից: Հիշեցնենք, այն մեկնարկել էր սեպտեմբերի 17-ին: Որակավորման փուլը նախատեսված է սկսել հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 11-13-ը: Ավելի վաղ հաղորդվել  էր, որ ՈՒԵՖԱ-ն առաջարկում է անցկացնել […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման ժամկետները դեռ չեն հստակեցվել

12:40 18.04.2020

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության անցկացման ժամկետները դեռ չեն հստակեցվել: Ինչպես հայտնի է, առաջնությունը պետք է կայանար Մոսկվայում՝ ապրիլի սկզբին, հետո այն հետաձգվեց մինչև հունիս, բայց այդ որոշումը ևս չեղարկվեց:  Հնարավոր է՝ առաջնությունը անցկացվի տարեվերջին կամ նույնիսկ 2021 թվականի գարնանը՝ մինչև ապրիլի 30-ը: Բայց նաև այս դեպքում մրցաշարի Եվրոպա-2020 անվանումը կպահպանվի: Այս մասին հայտարարել է մարզաձևի միջազգային […]

̰
Հայտնի են Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլի մեկնարկի նախնական ժամկետները

12:20 18.04.2020

Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի խմբային փուլը հնարավոր է՝ մեկնարկի հոկտեմբերին: Այս մասին հայտնում է իսպանական Sport պարբերականը: Ըստ աղբյուրի՝ այդպիսի որոշման պատճառ է մրցաշարերի անցկացման խիտ գրաֆիկը, որն առաջացել է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով: Հիշեցնենք, որ եվրոպական երկրներից այս օրերին ընթացքի մեջ է միայն Բելառուսի առաջնությունը, չնայած այն հանգամանքին, որ այս երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում […]

̰
Մխիթարյանն ու Սոկրատիսը կարող են նորից դառնալ թիմակիցներ, արդեն երրորդ ակումբի կազմում

12:15 18.04.2020

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport- ը: Թերթը գրում է, որ  31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման»: Հույն ֆուտբոլիստի պայմանագիրը «զինագործների» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ: Այսպիսով, Սոկրատիսն ու Մխիթարյանը կարող են նորից դառնալ թիմակիցներ, արդեն երրորդ ակումբի կազմում: Բանն այն է, […]

̰
Իբրահիմովիչը «Միլանում» մնալու պայման է առաջադրել

11:57 18.04.2020

«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատրաստ է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, բայց միայն մեկ պայմանով: 38-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ թիմի կազմն այնքան էլ ուժեղ չէ, և ղեկավարությանը խնդրել է հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել կազմը: Այս մասին հայտնում է SempreMilan պարբերականը: Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը ներկայումս մարզվում է շվեդական «Համարբիի» հետ և վերջին […]

̰
Ավստրիայի առաջնության դադարը կերկարաձգվի ևս մեկ ամիս

11:01 18.04.2020

Ավստրիայի առաջնության դադարը, ըստ ամենայնի, կերկարաձգվի ևս մեկ ամիս: Առաջնությունը դադարեցվել էր մինչև մայիսի 5-ը:  Սակայն երկրի Ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ հարկադիր դադարը երկարաձգվելու է: Նշվում է, որ խաղերը կարող են վերսկսվել հունիսի սկզբին: Ավստրիայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է ԼԱՍԿ-ը, որը երկրորդ տեղում ընթացող «Զալցբուրգին» գերազանցում է 6 միավորով:

̰
Մաուրիցիո Սարին պատմել է թե ինչպես են «Չելսիի» ֆուտբոլիստները լաց եղել, երբ իմացել են իր հեռանալու լուրը

10:59 18.04.2020

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պատմել է այն խնդիրների մասին, որոնք ունենում է ֆուտբոլիստների հետ. «Որքան բարձր ես ելնում աստիճաններով, այնքան դժվար է լինում ֆուտբոլիստների հետ հարաբերություններ հաստատելը: «Չելսիի» ֆուտբոլիստների հետ հակասական հարաբերություններ ունեի, բայց երբ նրանց ասացի, որ հեռանում եմ, նրանցից շատերը սկսեցին լաց լինել: Շատ եմ խոսում այն մասին, որ ֆուտբոլիստներն այս […]

̰
Ես 52 տարեկան եմ ու փողկապ կապել չգիտեմ. Յուրգեն Կլոպը՝ կարանտինի նոր մարտահրավերի մասին

10:48 18.04.2020

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե ինչով է զբաղվում կարանտինի ժամանակ: «Աշխարհը լավ օրի չէ, բայց մի բան լավ է, որ ես տարբեր բաներ եմ սովորում: Հիմա ես պատասխանատու եմ ափսեները լվանալու համար: Դա ինձ դուր է գալիս: Հիմա ես եմ իմ մեքենայի վարպետը: Ես առաջին անգամ պատրաստել եմ ձվածեղ: Այս շաբաթվա մարտահրավերը […]

̰
Բաթումի մարզադաշտը, ի նշան համերաշխության, լուսավորվել է տարբեր երկրների դրոշների գույներով

14:25 17.04.2020

Բաթումի մարզադաշտը լուսավորվել է տարբեր երկրների դրոշների գույներով, ինչը խորհրդանշում է պետությունների համերաշխությունը  կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: «Բաթումի մարզադաշտը լուսավորվել է բարեկամ երկրների դրոշների գույներով՝ ի նշան համերաշխության»,- տեսանյութն այսպես է մեկնաբանել Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Նշենք, որ ստադիոնը լուսավորվել է Վրաստանի, Իտալիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների դրոշների գույներով։

̰
ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել «Գանձասար-Կապանի» ֆինանսական աջակցության  խնդրանքի վերաբերյալ. ArmSport

14:21 17.04.2020

ArmSport-ը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ իմանալու, թե ինչ ընթացք է տրվել «Գանձասար-Կապանի»՝ ֆինանսական օգնություն ստանալու դիմում-խնդրանքին։ «ՀՖՖ-ն սպասում է ՖԻՖԱ-ի կողմից ակումբներին և ֆեդերացիաներին հնարավոր ֆինանսական աջակցության ծրագրի հաստատմանն ու իրականացմանը։ Երբ դա լինի ու գումարն էլ փոխանցեն ֆեդերացիային, ֆեդերացիան գործկոմի նիստի որոշմամբ ու հաստատմամբ այդ գումարը կբաշխի ակումբներին, այդ թվում՝ «Գանձասար-Կապանին»։ Այս պահի […]

̰
Ովքեր են աշխարհի 10 ամենաարագ ֆուտբոլիստները

14:09 17.04.2020

Ֆրանսիական Le Figaro թերթը կազմել է աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստների լավագույն տասնյակը։ Ամենաարագն է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որը զարգացրել է մինչև 36 կմ/ժ արագություն։ Երկրորդ տեղում է «Բիլբաոյի» ֆուտբոլիստ Ինյակի Ուիլյամսը,  որը զիջում է Մբապեին ընդամենը 0,3 կմ/ժ արագություն։ Հատկանշական է, որ լավագույն տասնյակում ընդգրկված են նաև խաղացողներ, որոնք արդեն 30 տարեկան են, օրինակ՝  Նաչոն, […]

̰
Գեղասահքի աշխարհի առաջնությունը հետաձգվեց

13:57 17.04.2020

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով գեղասահքի աշխարհի առաջնությունը հետաձգվել է: Այն պետք է անցկացվեր մարտի 16-22-ը կանադական Մոնրեալում: Նոր ժամկետների մասին դեռ հայտնի չէ: Քննարկվում էին այս տարվա հոկտեմբերից դեկտեմբեր անցկացնելու տարբերակներ, սակայն Չմշկորդների միջազգային միությունը (ISU)  ապրիլի 16-ի նիստում որոշել է այս տարի չանցկացնել աշխարհի առաջնություն։ Ավելի վաղ չեղարկվել են նաև շորթ-տրեկի և զուգահեռ չմշկավազքի աշխարհի […]

̰
Ինչպիսին կլինի «Սանտիագո Բեռնաբեուն» վերակառուցումից հետո

13:51 17.04.2020

Մադրիդի «Ռեալը» ցուցադրել է, թե վերակառուցումից հետո ինչպիսի տեսք կունենա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը: «Արքայական» ակումբը Twitter-յան իր էջում հրապարակել է նոր մարզադաշտի վիրտուալ տարբերակը: «Ավելի շատ անմոռանալի պահեր. սա նոր «Սանտիագո Բեռնաբեուն» է»,- ասվում է պաշտոնական գրառման մեջ: Հիշեցնենք, որ ստադիոնի վերակառուցման համար ծախսվելու է 570 միլիոն եվրո: ?️✨ Por muchos momentos más inolvidables en […]

̰
Հսկա բրիտանացիների մենամարտը. Ջոշուան մարտահրավեր է նետել Ֆյուրիին

13:22 17.04.2020

WBA, WBO, IBF և IBO վարկածով ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն բրիտանացի Էնթոնի Ջոշուան մարտահրավեր է նետել իր հայրենակցին՝ WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիին: «Եթե ձեզ համարում եք լավագույնը, պետք է պայքարեք նաև ինձ հետ: Մենամարտի հաղթողը   անվիճելիորեն կլինի թիվ մեկը բռնցքամարտում»,- ասել է Ջոշուան: Ֆյուրիի պրոմոութեր Ֆրենկ Ուորենը հայտարարել է, որ բրիտանացի […]

̰
Չինաստանում սկսվել է աշխարհի ամենամեծ մարզադաշտերից մեկի կառուցումը

13:14 17.04.2020

Չինական «Գուանչժոու Էվերգրանդ» ակումբը սկսել է իր նոր մարզադաշտի կառուցումը, որը կլինի աշխարհում ամենամեծներից մեկը: Այս մասին հայտնում է SkySports-ը: Նշվում է, որ  մարզադաշտը տեղավորելու է 100 հազար հանդիսական: Շինարարության վրա կծախսվի մոտ 1 միլիարդ 560 միլիոն եվրոյին համարժեք գումար: Նախատեսվում է շինարարությունը ավարտել 2022 թվականին:  

̰
Սամբոյի Եվրոպայի առաջնությունը մայիսից տեղափոխվեց սեպտեմբեր

13:12 17.04.2020

Սամբոյի բոլոր մայրցամաքային ֆեդերացիաների առաջնությունները հետաձգվել են: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Մասնավորապես՝ սամբոյի Եվրոպայի ֆեդերացիայի գործկոմը որոշել է 2020-ի մայիսին ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում նշանակված Եվրոպայի առաջնությունն անցկացնել սեպտեմբերին։ Սամբոյի միջազգային ֆեդերացիան հետևում է իրադարձությունների զարգացման ընթացքին և հորդորում է առողջությունը պահպանելու համար խուսափել ցանկացած ռիսկից։

̰
«Բարսելոնան» կորոնավիրուսի համաճարակի պատճառով չի գնի Նեյմարին

12:18 17.04.2020

«Բարսելոնան» կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջիկա ամռանը չի փորձի ՊՍԺ-ից վերադարձնել Նեյմարին: Այս մասին հայտնում է Catalunya Radio-ն: COVID-19-ի հետևանքով առաջացած անկայուն տնտեսական վիճակn ազդել է տրանսֆերային շուկայի վրա: Եթե մինչև պանդեմիան Նեյմարը «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակներից էր, ապա այժմ կատալոնական ակումբը բացառում է բրազիլացի հարձակվողին ձեռք բերելու հնարավորությունը, որի համար պետք է վճարել 170 միլիոն եվրո: […]

̰
Իտալիայում շուրջ մեկ տարի հանդիսականով խաղեր չեն անցկացվի

12:07 17.04.2020

Կորոնովիրուսային համավարակի պատճառով երկրպագուներն Իտալիայում չեն կարողանա մարզադաշտեր այցելել մինչև 2021 թվականի մարտը։ AS պարբերականի  տվյալներով՝ Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը կարող է վերսկսվել մայիսի 31-ին, բայց փակ տրիբունաների ներքո։ Երկրպագուներին 2021-ի մարտից շուտ թույլ չեն տա հաճախել մարզադաշտեր, մինչև սահմանները չբացվեն ու սահմանափակումները չվերանան։ Իտալիայի առաջնության 2019/20 մրցաշրջանը դադարեցվել էր 26-րդ տուրից հետո: Հիշեցնենք, որ  Ա […]

̰
Իտալիայում երկրպագուներին չեն թույլատրի մարզադաշտ այցելել 2021 թվականի մարտից շուտ

11:51 17.04.2020

Իտալիայում երկրպագուները COVID-19 պանդեմիայի պատճառով չեն կարողանա ստադիոններ այցելել մինչև հաջորդ տարվա մարտ: AS պարբերականի հաղորդմամբ՝ Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանի վերսկսումը նախատեսված է մայիսի 31-ին՝ փակ մարզադաշտերում: Երկրպագուներին կթույլատրեն մարզադաշտ այցելել 2021 թվականի մարտից ոչ շուտ, երբ կբացվեն սահմանները և վերացվեն բոլոր սահմանափակումները: Նշենք, որ Իտալիայի 2019/20 առաջնությունը դադարեցվել է 26-րդ տուրից հետո:

̰
Գոլովինը երբեք չի կարողանա խաղալ Մխիթարյանի մակարդակով. ռուս ֆուտբոլային գործակալ

11:26 17.04.2020

Ֆուտբոլային գործակալ Թիմուր Գուրցկայան համեմատել է «Մոնակոյի» ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինին և իտալական «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: «Գոլովի՞ն, թե՞ Մխիթարյան: Գոլովինը 23 տարեկան է, Մխիթարյանը՝ 31: Կատարյալ համեմատություն մենք այստեղ երբեք չենք անի։ Բայց ինչպես էր Հենրիխը խաղում «Շախտյորում» ու Դորտմունդում, Գոլովինն երբեք այդպես ֆուտբոլ չի խաղա: Գոլովինը «Մոնակոյում» ցույց է տալիս, որ չի […]

̰
Բուֆոնը ցանկանում է խաղալ մինչև 50 տարեկան. Ֆրանչեսկո Տոտի

21:41 16.04.2020

«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին կարծիք է հայտնել, որ «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը պատրաստվում է խաղալ մինչև 50 տարեկան: «Ահա թե ինչ կասեմ քեզ՝ Բուֆոնը ցանկանում է խաղալ մինչև 50 տարեկան։ Ես կարծում եմ, որ նա կարող է խաղալ ևս երկու կամ երեք մրցաշրջան: Հիմա նա, միևնույն է, պահեստային է»,- Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ հայտարարել […]

̰
Կարող էի գլխավորել Իսպանիայի հավաքականը. Խոակին Կապառոս

21:34 16.04.2020

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Իսպանիայի հավաքականը գլխավորելու առաջարկի, հայկական կոնյակի, Սերխիո Ռամոսի մասին:

̰
Հենրիխ Մխիթարյանը Նոբել Առուստամյանի հաղորդման ընթացքում պատմել է Հռոմում կյանքի մասին

20:57 16.04.2020

Ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության «Եվրոտուր» հաղորդման հերթական թողարկման հյուրը Հենրիխ Մխիթարյանն է եղել: Հաղորդման հեղինակ, մեկնաբան Նոբել Առուստամյանը Մխիթարյանի մոտ՝ Հռոմ էր մեկնել դեռ կորոնավիրուսի համաճարակից առաջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հենրիխ Մխիթարյանը հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է կարողացել շատ կարճ ժամանակահատվածում իտալերեն սովորել:

̰
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է տեղի ունենալ օգոստոսի 29-ին, Եվրոպա լիգայինը՝ 26-ին

19:53 16.04.2020

Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման օրը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարող է տեղափոխվել օգոստոսի վերջ: Ինչպես հաղորդում Է The Telegraph-ը, ՈՒԵՖԱ-ն առաջարկում է մրցաշարի եզրափակիչն անցկացնել օգոստոսի 29-ին: Եվրագավաթների և ազգային լիգաների հանդիպումների նոր ժամանակացույցի քննարկումը շարունակվում է: Առաջարկվում է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումներն անցկացնել հուլիսի 28-ին և 29-ին, իսկ մնացած մասը՝ օգոստոսին: Եվրոպա լիգայի եզրափակիչը […]

̰
Համոզված եմ, որ Մեսսին կմնա «Բարսելոնայում». Կիկե Սետյեն

19:28 16.04.2020

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը համոզված  է, որ Մեսսին կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»: «Ղեկավարության  ճգնաժամ ցանկացած մեծ ակումբում կարող է լինել: Իհարկե, նախընտրելի է աշխատել ավելի հանգիստ պայմաններում, բայց ունենք այն, ինչ ունենք: Չեմ կարծում, որ այն, ինչ տեղի է ունենում ակումբում, կարող է ստիպել Մեսսիին հեռանալ: Համոզված եմ, որ նա կարիերան ավարտելու է «Բարսելոնայում»,- […]

̰
Մայք Թայսոնի նախկին մարզիչը պատմել է, թե ինչպես է բռնցքամարտիկն իրեն փակել վագրերի վանդակում

18:17 16.04.2020

Ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի նախկին մարզիչ Ջեֆ Ֆենեկը պատմել է, թե ինչպես է բռնցքամարտիկը մի անգամ իրեն փակել վագրերի հետ վանդակում: Թայսոնը բանտից դուրս գալուց հետո երեք բենգալյան վագր էր ձեռք բերել, և կենդանիների հետ բնակվում էր իր առանձնատանը: «Երբ առաջին անգամ եկա նրա տուն, նա արդեն վագր ուներ: Մայքը վերցրեց […]

̰
BACK_TO_TOP