TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+15.09 oC

ՍՊՈՐՏ

«Գալաթասարայի» գլխավոր մարզիչն առողջացել է կորոնավիրուսից մոտ մեկ ամիս բուժվելուց հետո

13:57 16.04.2020

«Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը հայտնել է, որ առողջացել է: Մարտի վերջերին 66-ամյա մասնագետի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական էր եկել։ Մարտի 30-ին նրան դուրս էին գրել հիվանդանոցից, և նա բուժումը տանն էր շարունակել։ «Մոտ մեկ ամիս պայքարում էի կորոնավիրուսի դեմ։ Հավատացեք, դա հեշտ չէր։ Այսօր ուզում եմ հայտնել, որ բուժման երկար շրջանից հետո թեստի առաջին […]

̰
Գերմանացի երկրպագուները մինչև սեպտեմբեր չեն կարողանա այցելել մարզադաշտեր

13:12 16.04.2020

Ֆուտբոլային հանդիպումները և բոլոր մյուս մասսայական միջոցառումները Գերմանիայում սահմանափակումների տակ կլինեն մինչև օգոստոսի 31-ը: Այս մասին հայտարարվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ երկրի վարչապետի հետ հանդիպումից հետո: Սա նշանակում է, որ երկրպագուները նվազագույնը մինչև սեպտեմբեր չեն կարողանա այցելել մարզադաշտեր։ Միևնույն ժամանակ, Բավարիայի վարչապետ Մարկուս Զեդերը հավանական է համարել Գերմանիայի առաջնության անցկացումը դատարկ մարզադաշտերում։ «Բունդեսլիգայի հարցն […]

̰
Ռոնալդուն նոր բան է սկսում սովորել, բայց չի հայտնում՝ ինչ

12:46 16.04.2020

Կրիշտիանու Ռոնալդուն ինստագրամյան իր էջում գրել է, որ սկսում է նոր բան սովորել, բայց չի մանրամասնել, թե ինչ: «Միշտ մարտահրավեր նետեք ինքներդ ձեզ։ Եկել է սովորելու ժամանակը»,- գրել է պորտուգալացին։ Նա նոթատետրի ու գրիչի ֆոնին լուսանկար է հրապարակել՝ ենթադրություններ անելը թողնելով երկրպագուներին ու հետևորդներին: Հիշեցնենք, որ այս օրերին պորտուգալացին իր  ընտանիքի հետ մեկուսացած է Ֆունշալ […]

̰
Բալեկյանը հաստատել է, որ «Միլանի» ներկայացուցիչը կապ է հաստատել իր հետ

12:34 16.04.2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը հանդես է գալիս արգենտինական «Ուրականում», հաստատել է, որ իր հետ կապ է  հաստատել  «Միլանի» ներկայացուցիչը: «Միլանը» կապ է հաստատել ինձ հետ, ու մենք շփում ենք ունեցել, սակայն չեմ ուզում վաղաժամ հետևություններ անել, քանի որ դեռևս հստակ ոչինչ չկա։ Ես հիմա կենտրոնացած եմ իմ խաղի վրա, ձգտում […]

̰
Իտալիայում ֆուտբոլային մրցաշրջանը կարող է վերսկսել մայիսի 27-ին՝ գավաթային խաղով

12:23 16.04.2020

Իտալիայում առաջարկում են մրցաշրջանը վերսկսել մայիսի 27-ին՝ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի`  «Յուվենտուս»-«Միլան» պատասխան  խաղով: Առաջարկվում է գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ 2 խաղերն անցկացնել մայիսի 27-ին ու 28-ին, իսկ առաջնությունը վերսկսել մայիսի 31-ին: Իտալական ակումբների ղեկավարներն այդ առաջարկները կքննարկեն հաջորդ շաբաթ: Ա սերիայի ավարտը պլանավորվում է օգոստոսի 2-ին:

̰
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն օնլայն մրցաշարի եզրափակչում պարտվել է 16-ամյա իրանցուն

00:07 16.04.2020

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը սենսացիոն պարտություն է կրել Banter Blitz Cup օնլայն մրցաշարի եզրափակչում՝ 7,5:8,5 հաշվով զիջելով 16-ամյա իրանցի շախմատիստ Ալիրեզա Ֆիրուջային։ «Պետք է արժանին մատուցել Ալիրեզային․ նա անհավանական ուժեղ է»,- ասել է Կարլսենը պարտությունից հետո։ Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, բացի հաղթողի կոչումից՝ իրանցի շախմատիստը 14 հազար դոլար է ստացել։ Ավելի վաղ […]

̰
Մխիթարյանը մասնակցել է Ուզբեկստանի հավաքականի ավագի «չելենջին»

23:34 15.04.2020

«Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է Ուզբեկստանի հավաքականի ավագ Օդիլ Ահմեդովի սկսած «չելենջին»։ Ինչպես տեղեկացնում է Armsport.am-ը, վերջինս Հենրիխին հարց էր ուղղել՝ արդյոք հայ ֆուտբոլիստը հետևո՞ւմ է կարանտինի կանոններին։ Հայաստանի հավաքականի ավագը տեսաուղերձ է հղել Ահմեդովին՝ նշելով, որ ինքը ևս պահպանում է կարանտինի կանոններն ու մնում է տանը։ Մխիթարյանը նույն հարցն […]

̰
«Ալաշկերտը» հերքում է առաջնությունը լքելու մասին լուրերը

18:49 15.04.2020

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հերքում է լուրը այն մասին, որ լքելու է առաջնությունը: «Ալաշկերտը» արձագանքել է «Ֆուտբոլ +» շաբաթաթերթի հերթական համարում հրապարակված հոդվածին, որտեղ նշվել է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ֆինանսական խնդիրների պատճառով 4 ակումբներ, որոնց թվում նաև «Ալաշկերտը», կարող են լքել առաջնությունը: Այս տեղեկությունը հերքել է ակումբի հիմնադիր-սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Բագրատ Նավոյանը՝ նշելով, որ […]

̰
2021թ. ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը Օլիմպիական խաղերի համար կլինի վարկանշային մրցաշար

17:59 15.04.2020

2021թ. ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը կունենա օլիմպիական վարկանշային մրցաշարի կարգավիճակ: Այն կանցկացվի ապրիլի 30-ից մայիսի 2-ը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում: Պրահայում նշանակված Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է նոյեմբեր ամիս, և այդտեղ նույնպես խաղարկվելու են օլիմպիական ուղեգրեր:

̰
«Բարսելոնայի» նախկին փոխնախագահը ակումբի ղեկավարությանը մեղադրել է կոռուպցիայի մեջ

16:45 15.04.2020

«Բարսելոնայի» նախկին փոխնախագահ Էմիլի Ռուսոն կատալոնական ակումբի ղեկավարությանը վերագրել է կոռուպցիոն արարքներ՝ պատմելով տարբեր ընկերությունների հետ խարդախությունների մասին։ Ի դեպ, Ռուսոն առաջին անգամ չէ, որ մեղադրում է ներկայիս ղեկավարությանը: «Բարսելոնայում» կոռուպցիայի փաստը հաստատվում է նրանով, որը ակումբը ջնջել է տարբեր ընկերությունների հետ պայմանագրերի տեղեկատվությունը: Այդ ընկերություններից մեկը հիմնադրված է օֆշորային գոտում։ Դա արված է նրա […]

̰
Քաղցկեղը հաղթահարած ֆուտբոլիստը հայտնվել է «Ինտերի» և «Չելսիի» ուշադրության կենտրոնում

16:40 15.04.2020

Իտալական «Լացիոյի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին հայտնվել է թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Calcio Mercato-ն: 32-ամյա Աչերբիի ծառայություննեով հետաքրքրված են «Ինտերը» և «Չելսին»: Աչերբիի պայմանագիրը «Լացիոյի» հետ գործում է մինչև 2023 թվականը: Ա Սերիայի այս մրցաշրջանում Աչերբին անցկացրել է 24 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ: Հատկանշական է, որ այս ֆուտբոլիստը կարողացել է հաղթահարել քաղցկեղը: […]

̰
Փոքրիկները ծանրաքարի դերում. զվարճալի տեսանյութ Ռոնալդուի տնային մարզումներից

16:18 15.04.2020

Կրիշտիանու Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է մարզվում ինքնամեկուսացման պայմաններում: Նա ընտանիքի հետ այս օրերին Ֆունշալ քաղաքում է: Մարզումների ժամանակ Ռոնալդուին օգնում են երեխաները, նրանք ծանրաքարի դեր են կատարում, երբեմն էլ մանկական չարաճճիությամբ փորձում են խանգարել հայրիկին: «Երեխաներ, թույլ տվեք՝ հայրիկը մարզվի»,- այսպես է տեսանյութը մակագրել ֆուտբոլիստը՝ կոչ անելով երկրպագուներին տանը մնալ, […]

̰
Սարգիս Ադամյանն ապաքինվել է վիրահատությունից հետո ու արդեն մարզվում է

16:06 15.04.2020

Գերմանական «Հոֆենհայմի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը թիմի մարզումներից նկարներ է հրապարակել: Նկարներից պարզ է դառնում, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն ապաքինվել է վնասվածքից հետո ու վերադարձել է մարզումներին: Հիշեցնենք, որ փետրվարին Ադամյանն աջ կոճի վնասվածք էր ստացել ու վիրահատության ենթարկվել, իսկ վերջերս ՀՖՖ-ի պաշտոնական էջի հետ զրույցում հայտնել էր, որ հույս ունի առաջիկայում վերադառնալ […]

̰
Հայաստանի հավաքականի հարձակվողն արդեն ամռանը կարող է խաղալ «Միլանում»

15:54 15.04.2020

Իտալական «Միլանը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի հարձակվողի ծառայություններով: Խոսքը Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին է, որը հանդես է գալիս արգենտինական «Ուրականում»: Նշվում է, որ նա արդեն  ամռանը կարող է համալրել իտալական «Միլանի» շարքերը: Ըստ Tuttosport պարբերականի՝ միլանյան թիմը ձգտում է ուժեղացնել հարձակման գիծը: Թիմը համալրողների հավանական թեկնածուների թվում է նաև «Բետիսի» հարձակվող Լորեն Մորոնը:

̰
Արգենտինայում Մեսսիի ֆինանսավորմամբ բացված ֆուտբոլային ակադեմիան  վերածվել է հոսպիտալի

14:59 15.04.2020

Արգենտինայում Լիոնել Մեսսիի ու այս երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի համաֆինանսավորմամբ բացված ֆուտբոլային ակադեմիայի տարածքն ամբողջությամբ վերածվել է հոսպիտալի: Մայրաքաղաք Բուենոս Այրեսում գտնվող ֆուտբոլային բազայի տարածքում տեղակայված ֆուտզալի դահլիճում տեղադրվել են կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալներ և այլ անհրաժեշտ պարագաներ: Արգենտինայում վարակվածների թիվն այսօրվա դրությամբ շուրջ 2500 է, իսկ մահերի թիվը գերազանցել է 100-ը:

̰
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 4 ակումբներ հնարավոր է չկարողանան շարունակել մրցաշարը. «Ֆուտբոլ Պլյուս»

14:53 15.04.2020

Բարձրագույն խմբի առաջնության մասնակից մի քանի թիմեր հնարավոր է չշարունակեն առաջնությունը: Այս մասին գրում է «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթը: Ըստ թերթի՝ վտանգ կա, որ «Ալաշկերտը», «Շիրակը», «Լոռին» և «Գանձասար-Կապանը» ֆինանսական խնդիրների պատճառով չկարողանան շարունակել առաջնությունը: Ակումբները չեն կարողանում ֆուտբոլիստների նկատմամբ կատարել պայմանագրով նախատեսված ֆինանսական պարտավորությունները: Օրերս առաջնության ուժեղագույն վեցյակ մտած ակումբների ղեկավարները հանդիպել և քննարկել էին […]

̰
Սուսերամարտի միջազգային ֆեդերացիան ևս չեղարկեց բոլոր մրցաշարերը

14:47 15.04.2020

Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ալիշեր Ուսմանովը հայտարարել է մրցաշրջանը ժամկետից շուտ ավարտելու մասին։ Որոշվել է չեղարկել ապրիլ-հունիս ժամանակահատվածի բոլոր միջազգային մրցումները, այդ թվում՝ աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային փուլերը։ Այդ ընթացքում օլիմպիական ուղեգրերը կմնան «սառեցված» և կակտիվանան օլիմպիական վարկանիշային վերջին մրցումների մեկնարկից առաջ։ Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի խոսքերով՝ մրցաշարերի վերսկսումը հնարավոր կլինի, երբ աշխարհում առողջապահական իրավիճակը […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը նորից է հետաձգվել և կանցկացվի տարեվերջին

14:28 15.04.2020

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերսկսման մոտավոր ժամկետները կհայտարարվեն վաղը կայանալիք միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստին: Այսօր հայտնի է դարձել, որ Եվրոպայի առաջնությունը հետաձգվում է մինչև տարեվերջ: Մրցաշարը նախատեսվում էր անցկացնել ապրիլի 4-12-ը Մոսկվայում, այնուհետև այն հետաձգվեց հունիսի 13-21-ը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը որակավորման նշանակություն ունի Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար։

̰
«Զենիթը» հետաքրքրված է Մխիթարյանով

14:17 15.04.2020

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ղեկավարությունը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Transfermarketweb-ը։ Մյուս կողմից էլ իտալական ԶԼՄ-ները պնդում են, որ «Ռոման» չի հրաժարվում կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը գնելու մտքից՝ չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով կուտակված պարտքերին: Հաղորդվում է, որ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մտադիր է թիմի խաղային համակարգը փոխել 4-2-3-1-ից 3-5-2 և Մխիթարյանին դարձնել […]

̰
Իտալական ակումբի ֆուտբոլիստը նորից վարակվել է կորոնավիրուսով. Fooball-Italia

13:44 15.04.2020

«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ասել է, որ  ակումբի խաղացողներից մեկը կրկին ունեցել է կորոնավիրուսային վարակ: «Մեր խաղացողներից մեկը կորոնավիրուսի դրական թեստ ունեցավ, իսկ հետո՝ բացասական: Նա վերսկսեց մարզումները տանը ու կրկին թեստի արդյունքը եղավ դրական: Մենք պետք է զգույշ լինենք: Եթե ​​մենք ուզում ենք նորից սկսել խաղալ, ապա խաղացողները պետք է բացարձակապես առողջ լինեն»,- […]

̰
Մխիթարյանը մարդկային մեծ որակներ ունի. Խոակին Կապարոս

16:59 14.04.2020

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը իսպանական AS-ին տված հարցազրույցում գովեստի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի հասցեին: «Մխիթարյանն այժմ մարզվում է: Նա շատ սիրված ֆուտբոլիստ է Հայաստանում, այնտեղ նա մարզական առումով չափանիշ է, ինչպես նաև ունի մարդկային մեծ որակներ: Ինձ այս հավաքականում ամենաշատը դուր է գալիս ֆուտբոլիստների հայրենասիրությունն ու նվիրվածությունն իրենց ազգային հավաքականին, որի մասին […]

̰
Միջազգային հանդիպումները կվերադառնան 2021թ. մարտին. ՖԻՖԱ-ի փոխնախագահ

16:50 14.04.2020

ՖԻՖԱ-ի փոխնախագահ Վիկտոր Մոնտալյանիի կարծիքը երկրների հավաքականների միջազգային հանդիպումների վերականգնման վերաբերյալ, այնքան էլ հուսադրող չէ: «Հավաքականների սեպտեմբերին նշանակված հանդիպումները դեռ ուժի մեջ են, բայց հիմա դժվար է ասել, թե ինչպիսին կլինի իրավիճակը: Բացառված չէ, որ խնդիրներ ունենանք պետությունների սահմանները հատելու հետ, սակայն վստահ եմ, որ 2021թ. մարտին արդեն ամեն ինչ կարգին կլինի, և հավաքականները կխաղան: […]

̰
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը կկայանա դեկտեմբերին

16:48 14.04.2020

Եվրոպայի դասական շախմատի 21-րդ անհատական առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել մայիսի 15-30-ը՝ Սլովենիայում, կկայանա նույն մրցավայրում, բայց տարեվերջին: Մրցաշարի նոր ժամկետը դեկտեմբերի 8-21-ն է: Այս մրցաշարին կորոշվեն նաև 2021թ․ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրերը։ Դրանք կտրվեն 1-22-րդ տեղերը գրաված շախմատիստներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շախմատի եվրոպական միությունը մայիսի 16-31-ը կանցկացնի հինգ փուլից բաղկացած առցանց […]

̰
Ամերիկուհին մարզվել է հղիության վերջին փուլում՝ հիացնելով երկրպագուներին

22:44 13.04.2020

Ամերիկյան ֆուտբոլի հարձակվող Ալեքս Մորգանը ուժային մարզանք է կազմակերպել՝ հղիության վերջին փուլում: Մարզանքի որոշ հատվածներ պատկերող տեսանյութը Մորգանը հրապարակել է իր ինստագրամյան էջում: Աղջիկը բարձրացնում է մարզաքարը, հրում ու պոկում վարժություններն անում: 30-ամյա ֆուտբոլիստուհու էջի հետևորդները հիացական մեկնաբանություններ են թողել:

̰
Ի՞նչ կարժենա ՄՕԿ-ի համար Օլիմպիական խաղերի տեղափոխումը

17:02 13.04.2020

Տոկիոյի Օլիմպիական խաղերի տեղափոխման ծախսերը ՄՕԿ-ի համար կկազմեն մի քանի հարյուր միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։ Նա նշել է, որ դեռ հաշվարկ չի կատարվել, բայց փաստ է, որ լրացուցիչ մեծ ծախսեր կառաջանան: ՄՕԿ-ը տևական ժամանակ չէր համաձայնում հետաձգել խաղերը, հիմնականը ֆինանսական կորուստների պատճառն էր։ Ամենամեծ վնասը հասցվել է Ճապոնիային։ Այդ […]

̰
Ես չէի կարողանա հաղթել Մուհամմեդ Ալիին. Մայք Թայսոն

16:50 13.04.2020

Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը իր կարծիքն է հայտնել վիրտուալ ֆենթզի-մրցաշարի մասին, որի եզրափակիչում հաղթել է լեգենդար Մուհամմեդ Ալիին: Ամերիկացու խոսքերով՝ իրական կյանքում իրեն չէր հաջողվի նման բանի հասնել։ «Գիտեմ, սա պարզապես վիրտուալ խաղ է: Իրականում ես նրան չէի կարողանա հաղթել: Մուհամմեդ Ալին պատմության մեծագույն բռնցքամարտիկն է»,- Թայսոնի խոսքերը մեջբերում է BoxingScene-ը: 53-ամյա Թայսոնը […]

̰
Նադալը հիմա թքած ունի թենիսի վրա. մարզիչ

16:46 13.04.2020

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի հորեղբայրն ու նախկին մարզիչը՝ Թոնի Նադալը, մեկնաբանել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և Ռաֆայելի հետագա մարզական կարիերայի հնարավորությունները: «Երբ խոսում էինք Ռաֆայի  հետ, նա ասաց, որ հիմա թքած ունի թենիսի վրա: Դա տրամաբանական է: Ըստ Ձեզ, մենք ինչպե՞ս պետք է թենիս խաղանք: Դա անմիտ է: Թենիսը սպորտ է, ու դա հիմա  […]

̰
Մայիսին կանցկացվի շախմատի Եվրոպայի առցանց առաջնություն

16:39 13.04.2020

Շախմատի եվրոպական միությունը մայիսի 16-31-ը կանցկացնի հինգ փուլից բաղկացած առցանց Եվրոպայի առաջնություն: Այդ մասին հայտնել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Առաջին փուլին կմասնակցեն 1000-ից 1400, երկրորդին՝ 1401-ից 1700, երրորդին՝ 1701-ից 2000, չորրորդին՝ 2001-ից  2300 և հինգերորդին՝ 2300-ից բարձր անհատական  վարկանիշ ունեցող շախմատիստները։ Մայիսի 31-ին 16 ուժեղագույնները նոկաուտ համակարգով կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

̰
Դժվար է հավատալ, որ ամեն ինչ սեպտեմբերին կավարտվի. Հաբիբ Նուրմագոմեդով

16:33 13.04.2020

UFC-ի ռուսաստանցի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը խոստովանել է, որ այնքան էլ չի հավատում, որ կորոնավիրուսի պանդեմիան կավարտվի սեպտեմբերին: «Մինչև սեպտեմբերն այնքան էլ հեռու չէ, թեև ինձ դժվար է հավատալ, որ ամեն ինչ սեպտեմբերին կավարտվի: Բայց, այնուամենայնիվ, մի լուրջ մարդ ասել է, որ խաղաղ ժամանակ պետք է պատրաստվել պատերազմի։ Իսկ ինչպե՞ս են ձեր օրերը անցնում»,- «Ինստագրամի» իր […]

̰
«Արսենալի» ֆուտբոլիստները հրաժարվել են աշխատավարձի իջեցումից

16:24 13.04.2020

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները չեն ընդունել ակումբի հակաճգնաժամային ծրագիրը, որը ցանկանում են ներդնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնում է Mirror-ը: Ըստ աղբյուրի տվյալների՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստներին առաջարկել է հրաժարվել մեկ տարվա աշխատավարձի 12,5 տոկոսից, եթե թիմը մրցաշրջանի արդյունքներով չհայտնվի եվրագավաթներում: Եվրոպայի լիգա դուրս գալու դեպքում աշխատավարձի կրճատումը կկազմի 7,5 տոկոս: Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու […]

̰
BACK_TO_TOP