10:51 11.04.2020
«Լիվերպուլի» նախկին խաղացող ու մարզիչ Քեննի Դալգլիշը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացրել է ակումբի պաշտոնական կայքը։ Դալգլիշն ապրիլի 8-ին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հակաբորբոքային ներարկումներ է ստացել: Այնտեղ նա կորոնավիրուսի թեստ է հանձնել, չնայած ախտանշաններ չի ունեցել։ Թեստի արդյունքը դրական է եղել, բայց ախտանշաններ առաջվա նման չեն եղել: Մինչ հիվանդանոց տեղափոխվելը 69-ամյա Դալգլիշը երկար […]
10:27 11.04.2020
«Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, որոնցում նա Պորտուգալիայի ու Իտալիայի դրոշներով դիմակներ է կրում։ «Մեր աշխարհի համար այս դժվարին պահին կարևոր է միավորվել ու աջակցել միմյանց։ Եկեք բոլորս անենք այն, ինչ կարող ենք, որպեսզի օգնենք միմյանց»,- գրել է Ռոնալդուն։
14:25 10.04.2020
Պորտուգալիայի հավաքականի նախկին դարպասապահ Վիտոր Բայան գովեստի խոսքեր է ուղղել Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հասցեին: «Ռոնալդուն իրական ֆենոմեն է: Նա պահպանում է իր հրաշալի մարզավիճակը, թեև արդեն երիտասարդ չէ: Պորտուգալիայի հավաքականի բախտը բերել է, որ Կրիշտիանուն ծնվել է Մադեյրայում: Այնտեղ ծնվածները լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեն: Կտեսնեք, նա դեռ երկար կլինի իր բարձրության վրա: Նա […]
14:14 10.04.2020
«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը կարանտինի ընթացքում իր կատարմամբ հնարքի տեսանյութ է տեղադրել համացանցում: Բրազիլացին ցույց է տվել վերմակով հայտնի հնարքը, երբ մարդն անհետանում է վեր նետված վերմակի հետևից: Մեկնաբանություններից մեկի մեջ ասվում է՝ «Ալիսոնը կախարդի նման է մարզվում, քանի որ ֆուտբոլը … անհետացել է»:
13:40 10.04.2020
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն առաջնության ավարտից հետո կարող է մնալ Փարիզում: Ակումբում կարծում են, որ կորոնավիրուսի ստեղծած ֆինանսական ճգնաժամը ոչ մի ակումբի թույլ չի տա մեծ գումար վճարել Նեյմարի տրանսֆերի համար: 2017-ի ամռանը ՊՍԺ-ն Նեյմարի տրանսֆերի համար վճարել է 222 մլն եվրո: Փարիզում Նեյմարը մեկ տարում վաստակում է 31.6 մլն եվրո, որն աշխարհում երրորդ արդյունքն է՝ […]
13:08 10.04.2020
UFC-249 մրցաշարը պաշտոնապես չեղարկվեց: Այն պետք է կայանար ապրիլի 18-ին: Հատկանշական է, որ մրցաշարի անցկացման վայրն արդեն վերջնականապես ընտրվել էր, այն պետք է կայանար հնդկացիական ռեզերվացիաներից մեկում: «Մենք պատրաստ էինք մրցաշարն անցկացնել, սակայն ամենաբարձր մակարդակով զանգ ստացանք. մեզ հորդորեցին չեղարկել մրցաշարը»,- ասել է UFC-ի նախագահ Դանա Ուայթը: Հիշեցնենք, որ UFC-249-ի շրջանակում է պետք է կայանար […]
12:53 10.04.2020
Լիոնել Մեսսին հերքել է Միլանի «Ինտեր» տեղափոխվելու մասին լուրերը: Արգենտինացին ինստագրամի story բաժնում հրապարակել է պարբերականների մեկից հրապարակման լուսանկարն ու գրել. «Կեղծ լուրեր։ Լավ է, որ ոչ ոք չի հավատում այս ամենին»։
12:52 10.04.2020
«Ռոման» հայտարարել է 500 մարզաշապիկների թողարկման մասին, որոնց վաճառքից ստացված գումարը կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարին: Մարզաշապիկները կվաճառվեն ակումբային խանութում: Մեկ հավաքածուի գինը 192,7 եվրո է: 500 մարզաշապիկներից յուրաքանչյուրը համարակալվելու է, դրանց վրա գրված է ASSIEME, ինչը նշանակում է «Միասին»: «Մենք սկսեցինք այս արշավը` երկրպագուներին ցույց տալու համար, որ մենք նրանց կողքին ենք, չնայած խաղերի բացակայությանը»,- […]
15:40 09.04.2020
Բելառուսի գավաթի կիսաեզրափակչի՝ «Դինամո» Բրեստ-«Շախտյոր» Սոլիգորսկ առաջին խաղում անսովոր տեսքով երկրպագուներ են ներկա եղել: Ակումբը տոմսերի վիրտուալ վաճառք է իրականացրել: Մարզադաշտի տրիբունաներից մեկում էլ երկրպագուների փոխարեն մանեկեններ են նստել մարդկային դեմքերով: Ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնել է, որ վիրտուալ տոմսերի վաճառքից գոյացած գումարի մի մասը կուղղվի Բելառուսում կորոնավիրուսի դեմ պայքարին: Հիշեցնենք, որ Բելառուսը եվրոպական միակ երկիրն […]
15:32 09.04.2020
Անգլիական Պրեմիեր լիգան մտադիր չէ ժամանակից շուտ ավարտել ընթացիկ մրցաշրջանը: Հիշեցնենք, որ մեկ օր առաջ այդպիսի տեղեկություններ էին տարածվել: ԱՊԼ-ի կողմից մրցաշրջանը ժամանակից շուտ ավարտելու մտադրության մասին հայտարարել էր «Ուդինեզեի» մարզական տնօրեն Պյերպաոլո Մարինոն: Նրա խոսքերով՝ լիգան պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ, որ մրցաշրջանը ժամանակից շուտ է ավարտվելու և դա պայմանավորված է նրանով, որ Անգլիայում […]
15:24 09.04.2020
ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը: Մեր հավաքականը 1213 միավորով 102-րդն է աղյուսակում: Կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած դադարի արդյունքում թիմերի դիրքերն ու ցուցանիշները գրեթե չեն փոխվել: ՖԻՖԱ-ի վարկանիշի լավագույն տասնյակն այս տեսքն ունի. 1. Բելգիա (1765 միավոր) 2. Ֆրանսիա (1733) 3. Բրազիլիա (1712) 4. Անգլիա( 1661) 5. Ուրուգվայ (1645) […]
15:18 09.04.2020
Իսպանական Տեներիֆե քաղաքի հյուրանոցների ասոցիացիան Լա լիգայի ղեկավարությանն առաջարկել է երկրի առաջնությունն ավարտին հասցնել Կանարյան կղզիներում: Բանն այն է, որ կղզիները մեկուսացված են մայրցամաքային Իսպանիայից: Կանարյան կղզիներում են գտնվում «Լաս-Պալմաս» և «Տեներիֆե» ակումբների բազաները, որոնք հանդես են գալիս երկրորդ լիգայում՝ Սեգունդայում: Կղզիներում, որը զբոսաշրջիկների շրջանում մեծ սեր է վայելում, մեծ թվով հյուրանոցներ կան, որտեղ կարելի […]
15:13 09.04.2020
Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Թվիթերի» իր էջում պատասխանել է երկրպագուների հարցերին. Ո՞րն է ձեր սիրելի մրցաշարը – «Ռոլան Գարոս» Ո՞րն է ռուսական սիրելի ուտելիքը – Պելմենի Ո՞վ է այն թենիսիստը, որը ոգեշնչել է ձեզ – Մարատ Սաֆինը Ո՞վ է մրցաշարերի ամենաուրախ մրցակիցը – Գաել Մոնֆիսը Ո՞վքեր են լավագույն թենիսիստ ընկերները հավաքականում […]
15:12 09.04.2020
«Միլան» ֆուտբոլային ակումբի տնօրեն Պաոլո Մալդինին ապաքինվել է կորոնավիրուսից: Անցյալ ամիս լեգենդար ֆուտբոլիստի և նրա որդու՝ Դենիելե Մալդինիի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական էր եղել: Այս մասին հայտնել էր միլանյան ակումբի պաշտոնական կայքը: Այժմ Gazzetta dello Sport-ը և Calciomercato-ն հաղորդում են, որ Մալդինի ավագը ևս ամբողջությամբ ապաքինվել է վարակից: Ավելի վաղ իր ապաքինման մասին հայտնել էր […]
15:00 09.04.2020
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է, թե ինչպես է փրկվել սրտի կաթվածից հետո: Դեպքը տեղի էր ունեցել 2019 թվականի մայիսի 1-ին: Այդ ժամանակ նա հանդես էր գալիս պորտուգալական «Պորտու» ակումբում: «Ես սարսափելի վախեցել էի: Բախտս բերեց, որ գտնվում էի մարզումային ճամբարում, ու բժիշկը շատ արագ կողմնորոշվեց: Նա փրկեց իմ կյանքը: […]
14:56 09.04.2020
Օլիմպիական ջահը գտնվում է Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում, սակայն մինչև ապրիլի վերջ նախատեսված կրակի հանրային ցուցադրությունը կասեցվել է։ Այդ մասին հայտնել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Հաշվի առնելով այն, որ արտակարգ իրավիճակ է հայտարարված երկրի մի շարք մարզերում, որոշվել է դադարեցնել միջոցառումը։ Հիշեցնենք, որ 2011թ․ աղետից հետո Ֆուկուսիման դարձել է երկրի վերականգնման խորհրդանիշը։ Մարտի 26-ին այդ քաղաքում […]
14:26 09.04.2020
Առաջիկա Եվրոպայի առաջնության ձևաչափը կարող է փոփոխությունների ենթարկվել։ Խնդիրն այն է, որ Իտալիայի ու Իսպանիայի ֆեդերացիաները, որոնց երկրներում կորոնավիրուսի ամենամեծ բռնկումներն են գրանցվել, կասկած են հայտնել մրցաշարի խաղերն ընդունելուն պատրաստ լինելու վերաբերյալ։ Բացի դրանից՝ պարզվել է, որ եվրոպական ևս 10 մարզադաշտում մրցաշարի անցկացման նոր ժամանակացույցով սահմանված օրերին այլ՝ արդեն ոչ ֆուտբոլային իրադարձություններ են նախատեսված, հետևաբար […]
14:10 09.04.2020
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն ասել է, թե որն է այս պահին իր սիրելի մարզաձևը։ «Թենիսը հիմա իմ սիրելի սպորտաձևն է։ Վնասվածքի պատճառով այլևս չեմ կարող ֆուտբոլ խաղալ։ Ամեն անգամ, երբ խաղում էի, վնասվածք էի ստանում: Հիմա նախընտրում եմ թենիսը»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։ Հիշեցնենք, որ բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն ներկայումս իսպանական «Վալյադոլիդ» ակումբի սեփականատերն […]
11:52 09.04.2020
Գերմանական Transfermarkt ֆուտբոլային պորտալը թարմացրել է աշխարհի ֆուտբոլիստների «գների» վերաբերյալ տվյալները՝ էապես իջեցնելով գրեթե բոլոր խաղացողների տրանսֆերային արժեքները, հայտնում է RusArmInfo-ն: Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 20 միլիոն: «Ռոման» փորձում է Լոնդոնի «Արսենալից» ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը 10 միլիոն եվրոյով, […]
15:13 08.04.2020
«Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է առաջիկայում հրաժարվել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններից: «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել Ռոնալդուին, եթե նրա դիմաց ստանա 50 միլիոն ֆունտ սթեռլինգի առաջարկ: Այդ մասին հաղորդում է Sky Sports-ը: «Յուվենտուսն» այդ քայլին դիմում է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ունեցած ֆինանսական դժվարությունների պատճառով: Ակումբում լուրջ մտավախություն ունեն, որ չեն կարող վճարել 35-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը: Ավելի […]
15:08 08.04.2020
Ամերիկացի մենամարտիկ Տոնի Ֆերգյուսոնը Հաբիբ Նուրմագոմեդովին և Քոնոր Մաքգրեգորին համարում է կարիերան ավարտած մարզիկներ: «Հաբիբը վերջին պահին թաքնվեց Ռուսաստանում և հրաժարվեց մենամարտել ինձ հետ: Նա և Մաքգրեգորը ոչնչով չեն տարբերվում փալասից: Նրանք արդեն ավարտել են իրենց կարիերան»,- ասել է Ֆերգյուսոնը: Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովի և Ֆերգյուսոնի մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին Նյու Յորքում: Մենամարտի վայրը […]
15:04 08.04.2020
«Ռեալի» ղեկավարությունը չի ցանկանում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը։ Այդպիսի ծրագրեր ու գաղափարներ ակումբի սպորտային քաղաքականության մեջ չկան։ Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում անելով «Ռեալի» ղեկավարության աղբյուրներին։ Մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը գնահատում է Ռոնալդուին ակումբի պատմության մեջ կատարած ներդրումների համար, բայց ոչ ավելին: «Նրա ժամանակն արդեն անցել է, սպորտային առաջադրանքներն արդեն այլ են»,- մեջբերում […]
14:56 08.04.2020
Իտալական Ա սերիան զանազան տարբերակներ է դիտարկում ընթացիկ առաջնության շարունակության համար: Դրանցից մեկը, որին հավանություն են տվել բավականին շատ ակումբներ, հետևյալն է՝ բոլոր թիմերին 45 օրով հավաքել մայրաքաղաք Հռոմում, կազմակերպել կարճատև հավաքներ և առաջնության մնացած հանդիպումներն անցկացնել մայրաքաղաքի ստադիոններում։ Դա նախ թույլ կտա խուսափել քաղաքից-քաղաք տեղաշարժերից, հետևաբար նաև կորոնավիրուսի տարածման վտանգից: Նախատեսվում է, որ խաղացողները […]
14:43 08.04.2020
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Բունդեսլիգան վերսկսվելու է ապրիլի 30-ից։ Գերմանական թիմերն արդեն վերադարձել են մարզումների։ Գերմանական ֆուտբոլային լիգան ցանկացած պայմաններում ավարտելու է այս մրցաշրջանը, և դրա համար շատ կոնկրետ ծրագիր է մշակված: Մարդկանց ընդհանուր թիվը մարզադաշտում չի գերազանցելու 239-ը։ 2 թիմերից միասին վերցված խաղին ներկա է լինելու 126 մարդ, այդ թվում՝ ֆուտբոլիստները, մարզչական շտաբը ու բժիշկները։ […]
14:35 08.04.2020
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման նվազման տեմպերը` Լա լիգան ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պլանավորում են վերսկսել առաջնությունը մայիսի 29-ին: Հնարավոր է նաև առաջնությունը վերսկսվի հունիսի 5-ին կամ 6-ին, սակայն տուրերը պետք է կայանան կարճ ընդմիջումներով, խաղերի միջև տարբերությունը առնվազն 72 ժամ պետք է լինի: Որոշումը կայացվել է տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել են Լա լիգայի ու ֆեդերացիայի […]
14:20 08.04.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը մտադիր է հայտարարել մրցաշրջանը ժամկետից շուտ ավարտելու մասին: Այս մասին հայտարարել է «Ուդինեզեի» մարզական տնօրեն Պիերպոլո Մարինոն: Վերջինս, պարզվում է, տեղյակ է անգլիական ֆուտբոլի անցուդարձին, քանի որ «Ուդինեզեն» ու անգլիական «Ուոթֆորդը» ընդհանուր սեփականատեր ունեն: «Բելգիայի ֆեդերացիան արդեն որոշում է կայացրել վաղաժամ ավարտել առաջնությունը՝ չնայած ՈՒԵՖԱ-ի սպառնալիքներին: Անգլիայի Պրեմիեր լիգան պատրաստվում է […]
14:12 08.04.2020
Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է թիմում տեսնել «Գրեմիոյի» հարձակվող Էվերթոն Սուարեսին: Այս մասին գրել է sportslens-ը։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական ակումբը շանսեր ունեցել է Էվերթոնին գնելու, սակայն չի կարողացել։ Բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը», «Նապոլին», «Աթլետիկոն»։ Հաղորդվում է, որ Կառլո Անչելոտտիի նման թոփ մասնագետի […]
13:58 08.04.2020
Իտալական Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ Ա սերիայի ակումբները պատրաստվում են վերսկսել առաջնությունը: Ներկայումս իտալական թիմերը զբաղված են իրենց ուժերի մոբիլիզացիայով, որպեսզի կարողանան սկսել մարզումները: Խաղացողներին կոչ է արվել վերադառնալ ակումբների գտնվելու վայրերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջիններից մեկը «Լացիոն» է սկսել մարզումների նախապատրաստական աշխատանքները:
13:41 08.04.2020
Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, լեգենդար Ռոնալդինյոն, որն անազատության մեջ էր, դուրս է եկել պարագվայական բանտից։ Այս մասին հաղորդում է Football Espana-ն։ Ըստ պարբերականի՝ Ռոնալդինյոն թեև ազատ է արձակվել բանտից, սակայն գործը դեռ ընթացքի մեջ է, և ներկայումս նա գտնվում է Ասունսյոնի հյուրանոցներից մեկում՝ տնային կալանքի տակ: Ռոնալդինյոն մեկ ամիս է մնացել բանտում: Նրան և եղբորը՝ […]
17:35 06.04.2020
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը, Արամ Գաբրելյանովի հայտարարությունների հետ կապված, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: «Արամ Գաբրելյանովի` օրերս սոցիալական ցանցերով տարածած, և նույնությամբ մամուլում հայտնված Երևանի «Արարատին» վերաբերող հայտարարությունների հետ կապված տեղեկացում ենք, որ. Արամ Գաբրելյանովը Ռուսաստանյան «Արարատ Մոսկվա» ՖԱ-ի հիմնադիրներից է և ակումբի փակման անմիջական մասնակիցներից: Արամ Գաբրելյանովը Հայաստանյան «Արարատ-Արմենիա» ՖԱ հիմնադիրներից մեկն է, որտեղից […]