16:06 15.04.2020
Գերմանական «Հոֆենհայմի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը թիմի մարզումներից նկարներ է հրապարակել: Նկարներից պարզ է դառնում, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն ապաքինվել է վնասվածքից հետո ու վերադարձել է մարզումներին: Հիշեցնենք, որ փետրվարին Ադամյանն աջ կոճի վնասվածք էր ստացել ու վիրահատության ենթարկվել, իսկ վերջերս ՀՖՖ-ի պաշտոնական էջի հետ զրույցում հայտնել էր, որ հույս ունի առաջիկայում վերադառնալ […]
15:54 15.04.2020
Իտալական «Միլանը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի հարձակվողի ծառայություններով: Խոսքը Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին է, որը հանդես է գալիս արգենտինական «Ուրականում»: Նշվում է, որ նա արդեն ամռանը կարող է համալրել իտալական «Միլանի» շարքերը: Ըստ Tuttosport պարբերականի՝ միլանյան թիմը ձգտում է ուժեղացնել հարձակման գիծը: Թիմը համալրողների հավանական թեկնածուների թվում է նաև «Բետիսի» հարձակվող Լորեն Մորոնը:
14:59 15.04.2020
Արգենտինայում Լիոնել Մեսսիի ու այս երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի համաֆինանսավորմամբ բացված ֆուտբոլային ակադեմիայի տարածքն ամբողջությամբ վերածվել է հոսպիտալի: Մայրաքաղաք Բուենոս Այրեսում գտնվող ֆուտբոլային բազայի տարածքում տեղակայված ֆուտզալի դահլիճում տեղադրվել են կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված մահճակալներ և այլ անհրաժեշտ պարագաներ: Արգենտինայում վարակվածների թիվն այսօրվա դրությամբ շուրջ 2500 է, իսկ մահերի թիվը գերազանցել է 100-ը:
14:53 15.04.2020
Բարձրագույն խմբի առաջնության մասնակից մի քանի թիմեր հնարավոր է չշարունակեն առաջնությունը: Այս մասին գրում է «Ֆուտբոլ Պլյուս» շաբաթաթերթը: Ըստ թերթի՝ վտանգ կա, որ «Ալաշկերտը», «Շիրակը», «Լոռին» և «Գանձասար-Կապանը» ֆինանսական խնդիրների պատճառով չկարողանան շարունակել առաջնությունը: Ակումբները չեն կարողանում ֆուտբոլիստների նկատմամբ կատարել պայմանագրով նախատեսված ֆինանսական պարտավորությունները: Օրերս առաջնության ուժեղագույն վեցյակ մտած ակումբների ղեկավարները հանդիպել և քննարկել էին […]
14:47 15.04.2020
Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ալիշեր Ուսմանովը հայտարարել է մրցաշրջանը ժամկետից շուտ ավարտելու մասին։ Որոշվել է չեղարկել ապրիլ-հունիս ժամանակահատվածի բոլոր միջազգային մրցումները, այդ թվում՝ աշխարհի գավաթի խաղարկության վարկանիշային փուլերը։ Այդ ընթացքում օլիմպիական ուղեգրերը կմնան «սառեցված» և կակտիվանան օլիմպիական վարկանիշային վերջին մրցումների մեկնարկից առաջ։ Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի խոսքերով՝ մրցաշարերի վերսկսումը հնարավոր կլինի, երբ աշխարհում առողջապահական իրավիճակը […]
14:28 15.04.2020
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության վերսկսման մոտավոր ժամկետները կհայտարարվեն վաղը կայանալիք միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստին: Այսօր հայտնի է դարձել, որ Եվրոպայի առաջնությունը հետաձգվում է մինչև տարեվերջ: Մրցաշարը նախատեսվում էր անցկացնել ապրիլի 4-12-ը Մոսկվայում, այնուհետև այն հետաձգվեց հունիսի 13-21-ը։ Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը որակավորման նշանակություն ունի Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար։
14:17 15.04.2020
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ղեկավարությունը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Transfermarketweb-ը։ Մյուս կողմից էլ իտալական ԶԼՄ-ները պնդում են, որ «Ռոման» չի հրաժարվում կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը գնելու մտքից՝ չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով կուտակված պարտքերին: Հաղորդվում է, որ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մտադիր է թիմի խաղային համակարգը փոխել 4-2-3-1-ից 3-5-2 և Մխիթարյանին դարձնել […]
13:44 15.04.2020
«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ասել է, որ ակումբի խաղացողներից մեկը կրկին ունեցել է կորոնավիրուսային վարակ: «Մեր խաղացողներից մեկը կորոնավիրուսի դրական թեստ ունեցավ, իսկ հետո՝ բացասական: Նա վերսկսեց մարզումները տանը ու կրկին թեստի արդյունքը եղավ դրական: Մենք պետք է զգույշ լինենք: Եթե մենք ուզում ենք նորից սկսել խաղալ, ապա խաղացողները պետք է բացարձակապես առողջ լինեն»,- […]
16:59 14.04.2020
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը իսպանական AS-ին տված հարցազրույցում գովեստի խոսքեր է ասել Հենրիխ Մխիթարյանի հասցեին: «Մխիթարյանն այժմ մարզվում է: Նա շատ սիրված ֆուտբոլիստ է Հայաստանում, այնտեղ նա մարզական առումով չափանիշ է, ինչպես նաև ունի մարդկային մեծ որակներ: Ինձ այս հավաքականում ամենաշատը դուր է գալիս ֆուտբոլիստների հայրենասիրությունն ու նվիրվածությունն իրենց ազգային հավաքականին, որի մասին […]
16:50 14.04.2020
ՖԻՖԱ-ի փոխնախագահ Վիկտոր Մոնտալյանիի կարծիքը երկրների հավաքականների միջազգային հանդիպումների վերականգնման վերաբերյալ, այնքան էլ հուսադրող չէ: «Հավաքականների սեպտեմբերին նշանակված հանդիպումները դեռ ուժի մեջ են, բայց հիմա դժվար է ասել, թե ինչպիսին կլինի իրավիճակը: Բացառված չէ, որ խնդիրներ ունենանք պետությունների սահմանները հատելու հետ, սակայն վստահ եմ, որ 2021թ. մարտին արդեն ամեն ինչ կարգին կլինի, և հավաքականները կխաղան: […]
16:48 14.04.2020
Եվրոպայի դասական շախմատի 21-րդ անհատական առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել մայիսի 15-30-ը՝ Սլովենիայում, կկայանա նույն մրցավայրում, բայց տարեվերջին: Մրցաշարի նոր ժամկետը դեկտեմբերի 8-21-ն է: Այս մրցաշարին կորոշվեն նաև 2021թ․ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրերը։ Դրանք կտրվեն 1-22-րդ տեղերը գրաված շախմատիստներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շախմատի եվրոպական միությունը մայիսի 16-31-ը կանցկացնի հինգ փուլից բաղկացած առցանց […]
22:44 13.04.2020
Ամերիկյան ֆուտբոլի հարձակվող Ալեքս Մորգանը ուժային մարզանք է կազմակերպել՝ հղիության վերջին փուլում: Մարզանքի որոշ հատվածներ պատկերող տեսանյութը Մորգանը հրապարակել է իր ինստագրամյան էջում: Աղջիկը բարձրացնում է մարզաքարը, հրում ու պոկում վարժություններն անում: 30-ամյա ֆուտբոլիստուհու էջի հետևորդները հիացական մեկնաբանություններ են թողել:
17:02 13.04.2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի տեղափոխման ծախսերը ՄՕԿ-ի համար կկազմեն մի քանի հարյուր միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։ Նա նշել է, որ դեռ հաշվարկ չի կատարվել, բայց փաստ է, որ լրացուցիչ մեծ ծախսեր կառաջանան: ՄՕԿ-ը տևական ժամանակ չէր համաձայնում հետաձգել խաղերը, հիմնականը ֆինանսական կորուստների պատճառն էր։ Ամենամեծ վնասը հասցվել է Ճապոնիային։ Այդ […]
16:50 13.04.2020
Աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը իր կարծիքն է հայտնել վիրտուալ ֆենթզի-մրցաշարի մասին, որի եզրափակիչում հաղթել է լեգենդար Մուհամմեդ Ալիին: Ամերիկացու խոսքերով՝ իրական կյանքում իրեն չէր հաջողվի նման բանի հասնել։ «Գիտեմ, սա պարզապես վիրտուալ խաղ է: Իրականում ես նրան չէի կարողանա հաղթել: Մուհամմեդ Ալին պատմության մեծագույն բռնցքամարտիկն է»,- Թայսոնի խոսքերը մեջբերում է BoxingScene-ը: 53-ամյա Թայսոնը […]
16:46 13.04.2020
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի հորեղբայրն ու նախկին մարզիչը՝ Թոնի Նադալը, մեկնաբանել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և Ռաֆայելի հետագա մարզական կարիերայի հնարավորությունները: «Երբ խոսում էինք Ռաֆայի հետ, նա ասաց, որ հիմա թքած ունի թենիսի վրա: Դա տրամաբանական է: Ըստ Ձեզ, մենք ինչպե՞ս պետք է թենիս խաղանք: Դա անմիտ է: Թենիսը սպորտ է, ու դա հիմա […]
16:39 13.04.2020
Շախմատի եվրոպական միությունը մայիսի 16-31-ը կանցկացնի հինգ փուլից բաղկացած առցանց Եվրոպայի առաջնություն: Այդ մասին հայտնել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Առաջին փուլին կմասնակցեն 1000-ից 1400, երկրորդին՝ 1401-ից 1700, երրորդին՝ 1701-ից 2000, չորրորդին՝ 2001-ից 2300 և հինգերորդին՝ 2300-ից բարձր անհատական վարկանիշ ունեցող շախմատիստները։ Մայիսի 31-ին 16 ուժեղագույնները նոկաուտ համակարգով կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
16:33 13.04.2020
UFC-ի ռուսաստանցի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը խոստովանել է, որ այնքան էլ չի հավատում, որ կորոնավիրուսի պանդեմիան կավարտվի սեպտեմբերին: «Մինչև սեպտեմբերն այնքան էլ հեռու չէ, թեև ինձ դժվար է հավատալ, որ ամեն ինչ սեպտեմբերին կավարտվի: Բայց, այնուամենայնիվ, մի լուրջ մարդ ասել է, որ խաղաղ ժամանակ պետք է պատրաստվել պատերազմի։ Իսկ ինչպե՞ս են ձեր օրերը անցնում»,- «Ինստագրամի» իր […]
16:24 13.04.2020
Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները չեն ընդունել ակումբի հակաճգնաժամային ծրագիրը, որը ցանկանում են ներդնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին հայտնում է Mirror-ը: Ըստ աղբյուրի տվյալների՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստներին առաջարկել է հրաժարվել մեկ տարվա աշխատավարձի 12,5 տոկոսից, եթե թիմը մրցաշրջանի արդյունքներով չհայտնվի եվրագավաթներում: Եվրոպայի լիգա դուրս գալու դեպքում աշխատավարձի կրճատումը կկազմի 7,5 տոկոս: Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու […]
15:44 13.04.2020
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունն այս մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է առնվազն երկու աղմկահարույց գործարք իրականացնել: Արքայական ակումբի գլխավոր նպատակներն են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը: Այս մասին հայտնում է Sports Mole-ը: Պոգբայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո: 27-ամյա ֆրանսիացու պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի […]
15:29 13.04.2020
Ռուսաստանի ազգային հավաքականի և «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան «Ինստագրամի» իր էջում ցույց է տվել, թե ինչպես է կարանտինի պայմաններում ժամանակ անցկացնում իր ընտանիքի հետ: 31-ամյա ֆուտբոլիստն իր երեխաների հետ «կռիվ-կռիվ» է խաղացել: Ընդ որում, խաղը տեղի է ունեցել Queen խմբի We Will Rock Yo երգի ներքո: View this post on Instagram A post […]
15:23 13.04.2020
Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր կայքում հայտնել է, որ 2020 թվականի ֆուտբոլի առաջնությունը, որը դադարեցվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, կվերսկսվի ապրիլի 19-ին: Այդ օրը տեղի կունենա 4-րդ տուրի «Ալթին-Ասիր»-«Կոպետդաղ» հանդիպումը: Եվս 3 հանդիպում տեղի կունենա ապրիլի 20-ին: Թուրքմենստանի 28-րդ առաջնությունն անցկացվում է չորս շրջանով՝ 8 ակումբների մասնակցությամբ:
22:13 11.04.2020
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ապաքինվել է կորոնավիրուսից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց բռնցքամարտիկը: «Լոնդոնից վերադառնալուց հետո ինքնամեկուսացվել եմ տանը՝ կասկածելով, որ վարակված եմ Covid-19-ով։Վեցօրյա տնային ինքնամեկուսացումից հետո թեստավորվել եմ, ցավոք, պատասխանը դրական էր։ 14 օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Ի ուրախություն բոլորիս՝ պատասխանը […]
21:34 11.04.2020
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ինքնամեկուսացման ընթացքում հռոմեական ակումբի երկրպագուների հետ շփվելու հիանալի տարբերակ է գտել։ Ինչպես փոխանցում է VNews.am-ը, հայ կիսապաշտպանը հռոմեական ակումբի թվիթերյան էջում հարցազրույց է վարում ակումբի երկրպագուների ու ընթերցողների հետ։ Մխիթարյանը տեսանյութերի միջոցով հարցեր է տալիս երկրպագուներին, որոնք մեկնաբանություններում պատասխանում են հարցերին։ Մխիթարյանն առաջարկել է երկրպագուներին ասել, թե որն […]
13:17 11.04.2020
Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովը պատմել է, թե ինչպես է վերաբերվում այս օրերին իր հասցեին հնչող քննադատություններին: «Պատմության ընթացքում եղել են մարդիկ, որոնք փոխել են մարդկության ճակատագիրը, սակայն նրանց չի հետաքրքրել՝ ինչ են մտածում իրենց մասին: Քննադատություններին պետք է վերաբերվել ըմբռնումով և հանգստությամբ: Դժվար պահերին Աստված միշտ մեր կողքին է»,- […]
13:15 11.04.2020
Պորտուգալիայի Մադեյրա քաղաքի իշխանությունները խիստ քննադատության են ենթարկել Կրիշտիանու Ռոնալդուին կարանտինի ռեժիմը խախտելու և քաղաքի մարզադաշտում մարզվելու համար: «Ռոնալդուն չի կարող ունենալ հատուկ թույլտվություն կարանտինի կանոններին չենթարկվելու համար: Ինչպես քաղաքի մյուս բնակիչները, նա ևս պարտավոր է ենթարկվել օրենքներին: Ռոնալդուն պարզապես ցույց տվեց, թե որքան է հարգում ընդհանուր ռեժիմը»,- նշել է քաղաքային իշխանության ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ […]
13:03 11.04.2020
«Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան ինստագրամյան իր էջում պատմել է Հենրիխ Մխիթարյանի հետ շփումների մասին: Նա ասել է, թե ինչպես է իր խաղընկերը՝ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, օգնում իրեն սովորել անգլերեն ու գովեստի խոսքեր հղել նրա հասցեին: «Բացի նրանից, որ Մխիթարյանը բացառիկ ֆուտբոլիստ է, նաև հիանալի մարդ է: Նա շատ պարզ անձնավորություն է, մենք միշտ […]
13:01 11.04.2020
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մարտահրավեր է նետել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային: Հիշեցնենք, որ նրանք ժամանակին միասին հանդես են եկել անգլիական ակումբում: Իբրահիմովիչը տեսանյութ է հրապարակել, որում գնդակը կրնկի հարվածով ուղարկում է աղբարկղը: «Խաղն ավարտված է»,- տեսանյութն այսպես է մեկնաբանել Իբրահիմովիչը: Посмотреть эту публикацию в Instagram @paulpogba Game over #zlatanvspogba Публикация от Zlatan […]
11:58 11.04.2020
Ֆուտբոլային Եվրոպայում միակ առաջնությունը, որը չի դադարեցվել կորոնավիրուսի պատճառով, Բելառուսի առաջնությունն է։ Հիշեցնենք, որ Բելառուսի առաջնությունում էլ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը, և պետք է խոստովանել, որ հանդես է գալիս բավականին հաջող: Հայ ֆուտբոլիստը ներկայացնում է «Նեման» ակումբը, որը 4-րդ տուրում ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել «Բելշինայի» հետ։ Թիմի կազմում գոլը խփել է […]
11:47 11.04.2020
Ուզբեկստանի հավաքականի ավագ Օդիլ Ահմեդովը հարց է տվել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: «Ես Օդիլ Ահմեդովն եմ՝ Ուզբեկստանի հավաքականի ավագը։ Ես հետևում եմ կարանտինի կանոններին ու մնում եմ տանը։ Իսկ դո՞ւ՝ Հենրիխ»,- հրապարակած տեսանյութում ասել է ֆուտբոլիստը։
11:10 11.04.2020
Իտալիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված կարանտինը երկարաձգվում է մինչև առնվազն մայիսի 3-ը: Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն: Իտալիայի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ մարզիկները մայիսի 4-ից արդեն կկարողանան վերսկսել մարզումները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի առաջնության թիմերը չեն կարողանա մարզվել մինչև ապրիլի 27-ը։ Ինչ վերաբերում է ֆուտբոլի Իտալիայի առաջնության, մասնավորապես […]