14:56 09.04.2020
Օլիմպիական ջահը գտնվում է Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում, սակայն մինչև ապրիլի վերջ նախատեսված կրակի հանրային ցուցադրությունը կասեցվել է։ Այդ մասին հայտնել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Հաշվի առնելով այն, որ արտակարգ իրավիճակ է հայտարարված երկրի մի շարք մարզերում, որոշվել է դադարեցնել միջոցառումը։ Հիշեցնենք, որ 2011թ․ աղետից հետո Ֆուկուսիման դարձել է երկրի վերականգնման խորհրդանիշը։ Մարտի 26-ին այդ քաղաքում […]
14:26 09.04.2020
Առաջիկա Եվրոպայի առաջնության ձևաչափը կարող է փոփոխությունների ենթարկվել։ Խնդիրն այն է, որ Իտալիայի ու Իսպանիայի ֆեդերացիաները, որոնց երկրներում կորոնավիրուսի ամենամեծ բռնկումներն են գրանցվել, կասկած են հայտնել մրցաշարի խաղերն ընդունելուն պատրաստ լինելու վերաբերյալ։ Բացի դրանից՝ պարզվել է, որ եվրոպական ևս 10 մարզադաշտում մրցաշարի անցկացման նոր ժամանակացույցով սահմանված օրերին այլ՝ արդեն ոչ ֆուտբոլային իրադարձություններ են նախատեսված, հետևաբար […]
14:10 09.04.2020
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն ասել է, թե որն է այս պահին իր սիրելի մարզաձևը։ «Թենիսը հիմա իմ սիրելի սպորտաձևն է։ Վնասվածքի պատճառով այլևս չեմ կարող ֆուտբոլ խաղալ։ Ամեն անգամ, երբ խաղում էի, վնասվածք էի ստանում: Հիմա նախընտրում եմ թենիսը»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։ Հիշեցնենք, որ բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն ներկայումս իսպանական «Վալյադոլիդ» ակումբի սեփականատերն […]
11:52 09.04.2020
Գերմանական Transfermarkt ֆուտբոլային պորտալը թարմացրել է աշխարհի ֆուտբոլիստների «գների» վերաբերյալ տվյալները՝ էապես իջեցնելով գրեթե բոլոր խաղացողների տրանսֆերային արժեքները, հայտնում է RusArmInfo-ն: Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է 5 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 20 միլիոն: «Ռոման» փորձում է Լոնդոնի «Արսենալից» ձեռք բերել Մխիթարյանի տրանսֆերը 10 միլիոն եվրոյով, […]
15:13 08.04.2020
«Յուվենտուսի» ղեկավարությունը մտադիր է առաջիկայում հրաժարվել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններից: «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել Ռոնալդուին, եթե նրա դիմաց ստանա 50 միլիոն ֆունտ սթեռլինգի առաջարկ: Այդ մասին հաղորդում է Sky Sports-ը: «Յուվենտուսն» այդ քայլին դիմում է կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով ունեցած ֆինանսական դժվարությունների պատճառով: Ակումբում լուրջ մտավախություն ունեն, որ չեն կարող վճարել 35-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը: Ավելի […]
15:08 08.04.2020
Ամերիկացի մենամարտիկ Տոնի Ֆերգյուսոնը Հաբիբ Նուրմագոմեդովին և Քոնոր Մաքգրեգորին համարում է կարիերան ավարտած մարզիկներ: «Հաբիբը վերջին պահին թաքնվեց Ռուսաստանում և հրաժարվեց մենամարտել ինձ հետ: Նա և Մաքգրեգորը ոչնչով չեն տարբերվում փալասից: Նրանք արդեն ավարտել են իրենց կարիերան»,- ասել է Ֆերգյուսոնը: Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովի և Ֆերգյուսոնի մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին Նյու Յորքում: Մենամարտի վայրը […]
15:04 08.04.2020
«Ռեալի» ղեկավարությունը չի ցանկանում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը։ Այդպիսի ծրագրեր ու գաղափարներ ակումբի սպորտային քաղաքականության մեջ չկան։ Այս մասին հաղորդում է AS-ը՝ հղում անելով «Ռեալի» ղեկավարության աղբյուրներին։ Մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը գնահատում է Ռոնալդուին ակումբի պատմության մեջ կատարած ներդրումների համար, բայց ոչ ավելին: «Նրա ժամանակն արդեն անցել է, սպորտային առաջադրանքներն արդեն այլ են»,- մեջբերում […]
14:56 08.04.2020
Իտալական Ա սերիան զանազան տարբերակներ է դիտարկում ընթացիկ առաջնության շարունակության համար: Դրանցից մեկը, որին հավանություն են տվել բավականին շատ ակումբներ, հետևյալն է՝ բոլոր թիմերին 45 օրով հավաքել մայրաքաղաք Հռոմում, կազմակերպել կարճատև հավաքներ և առաջնության մնացած հանդիպումներն անցկացնել մայրաքաղաքի ստադիոններում։ Դա նախ թույլ կտա խուսափել քաղաքից-քաղաք տեղաշարժերից, հետևաբար նաև կորոնավիրուսի տարածման վտանգից: Նախատեսվում է, որ խաղացողները […]
14:43 08.04.2020
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Բունդեսլիգան վերսկսվելու է ապրիլի 30-ից։ Գերմանական թիմերն արդեն վերադարձել են մարզումների։ Գերմանական ֆուտբոլային լիգան ցանկացած պայմաններում ավարտելու է այս մրցաշրջանը, և դրա համար շատ կոնկրետ ծրագիր է մշակված: Մարդկանց ընդհանուր թիվը մարզադաշտում չի գերազանցելու 239-ը։ 2 թիմերից միասին վերցված խաղին ներկա է լինելու 126 մարդ, այդ թվում՝ ֆուտբոլիստները, մարզչական շտաբը ու բժիշկները։ […]
14:35 08.04.2020
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման նվազման տեմպերը` Լա լիգան ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պլանավորում են վերսկսել առաջնությունը մայիսի 29-ին: Հնարավոր է նաև առաջնությունը վերսկսվի հունիսի 5-ին կամ 6-ին, սակայն տուրերը պետք է կայանան կարճ ընդմիջումներով, խաղերի միջև տարբերությունը առնվազն 72 ժամ պետք է լինի: Որոշումը կայացվել է տեսակոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել են Լա լիգայի ու ֆեդերացիայի […]
14:20 08.04.2020
Անգլիայի Պրեմիեր լիգայի ղեկավարությունը մտադիր է հայտարարել մրցաշրջանը ժամկետից շուտ ավարտելու մասին: Այս մասին հայտարարել է «Ուդինեզեի» մարզական տնօրեն Պիերպոլո Մարինոն: Վերջինս, պարզվում է, տեղյակ է անգլիական ֆուտբոլի անցուդարձին, քանի որ «Ուդինեզեն» ու անգլիական «Ուոթֆորդը» ընդհանուր սեփականատեր ունեն: «Բելգիայի ֆեդերացիան արդեն որոշում է կայացրել վաղաժամ ավարտել առաջնությունը՝ չնայած ՈՒԵՖԱ-ի սպառնալիքներին: Անգլիայի Պրեմիեր լիգան պատրաստվում է […]
14:12 08.04.2020
Անգլիական «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ ցանկանում է թիմում տեսնել «Գրեմիոյի» հարձակվող Էվերթոն Սուարեսին: Այս մասին գրել է sportslens-ը։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում անգլիական ակումբը շանսեր ունեցել է Էվերթոնին գնելու, սակայն չի կարողացել։ Բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը», «Նապոլին», «Աթլետիկոն»։ Հաղորդվում է, որ Կառլո Անչելոտտիի նման թոփ մասնագետի […]
13:58 08.04.2020
Իտալական Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ Ա սերիայի ակումբները պատրաստվում են վերսկսել առաջնությունը: Ներկայումս իտալական թիմերը զբաղված են իրենց ուժերի մոբիլիզացիայով, որպեսզի կարողանան սկսել մարզումները: Խաղացողներին կոչ է արվել վերադառնալ ակումբների գտնվելու վայրերը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջիններից մեկը «Լացիոն» է սկսել մարզումների նախապատրաստական աշխատանքները:
13:41 08.04.2020
Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, լեգենդար Ռոնալդինյոն, որն անազատության մեջ էր, դուրս է եկել պարագվայական բանտից։ Այս մասին հաղորդում է Football Espana-ն։ Ըստ պարբերականի՝ Ռոնալդինյոն թեև ազատ է արձակվել բանտից, սակայն գործը դեռ ընթացքի մեջ է, և ներկայումս նա գտնվում է Ասունսյոնի հյուրանոցներից մեկում՝ տնային կալանքի տակ: Ռոնալդինյոն մեկ ամիս է մնացել բանտում: Նրան և եղբորը՝ […]
17:35 06.04.2020
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը, Արամ Գաբրելյանովի հայտարարությունների հետ կապված, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: «Արամ Գաբրելյանովի` օրերս սոցիալական ցանցերով տարածած, և նույնությամբ մամուլում հայտնված Երևանի «Արարատին» վերաբերող հայտարարությունների հետ կապված տեղեկացում ենք, որ. Արամ Գաբրելյանովը Ռուսաստանյան «Արարատ Մոսկվա» ՖԱ-ի հիմնադիրներից է և ակումբի փակման անմիջական մասնակիցներից: Արամ Գաբրելյանովը Հայաստանյան «Արարատ-Արմենիա» ՖԱ հիմնադիրներից մեկն է, որտեղից […]
16:46 06.04.2020
«Ռեյմսի» բժիշկ Բեռնար Գոնսալեսը, տեղեկանալով, որ վարակված է կորոնավիրուսով, ինքնասպան է եղել: 60-ամյա բժիշկը ֆրանսիական ակումբի բժշկական շտաբում աշխատում էր 2000 թվականից: Այս մասին հայտնում է Le Parisien-ը: «Ցնցված եմ Բեռնար Գոնսալեսի ինքնասպանության լուրից: Նա արտակարգ մարդ և հրաշալի մասնագետ էր: Նա նաև իմ անձնական բժիշկն էր»,- ասել է «Ռեյմսի» նախագահ Ժան-Պիեռ Կայոն: Médecin. Artiste. […]
16:19 06.04.2020
«Էվերթոնի» նախկին ֆուտբոլիստ Շոն Օ’ Հենլոնը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որում նրա որդիները ինքնամեկուսացման պայմաններում տան բակում վերստեղծում են անցյալի տարբեր հայտնի գոլերը: Տեսանյութը, որում երեխաները կրկնել են Կրիշտիանու Ռոնալդուի, Ուեյն Ռունիի, Ֆրանչեսկո Տոտիի, Դիեգո Մարադոնայի, Ռոնալդինյոյի, Դևիդ Բեքհեմի, Ռոբին վան Պերսիի, Ռայան Գիգզի և Ռիվալդոյի գոլերը, ավելի քան 5 միլիոն դիտում է հավաքել: GOAL […]
15:46 06.04.2020
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ամռանը չի լքի ֆրանսիական ակումբը: L’Equipe-ի տվյալներով՝ փարիզյան ակումբի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ Թանին կորոնավիրուսային վարակի համաճարակից շուկայում առաջացած ճգնաժամի պատճառով արգելել է 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մբապեն, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, Մադրիդի «Ռեալի» գլխավոր թեկնածուն է լինելու: Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից: […]
15:33 06.04.2020
«Բավարիայի» ֆուտբոլիստները, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշրջանը դադարեցնելուց հետո, առաջին անգամ մարզում են անցկացրել: Մյունխենյան ակումբի խաղացողները կաշխատեն փոքր խմբերով։ Ավելի վաղ գերմանական ֆուտբոլային լիգան ակումբներին խորհուրդ էր տվել չմարզվել մինչև ապրիլի 5-ը: Քանի որ լրացուցիչ արգելքներ չեն կիրառվել, «Բավարիան» ապրիլի 6-ին մարզում է անցկացրել: Պարապմունքին մասնակցել են Ռոբերտ Լևանդովսկին, Կինգսլի Կոմանը, Մանուել Նոյերը, Ջերոմ Բոատենգը, […]
15:16 06.04.2020
Ճանաչված հայազգի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, ընդունել է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի «տնային գավաթ» մարտահրավերը: Պորտուգալացին առաջարկում է 45 վայրկյանում մեջքին պառկած վիճակում կատարել որովայնի վարժություն: «Իմ ռեկորդը 44 անգամ է, իսկ դու կարող ես գերազանցել նրան»,- գրել է Մեդվեդևան: View this post on Instagram Домашний […]
14:56 06.04.2020
«Մանչեսթեր Յունայթեդը» հետևել է «Մանչեսթեր Սիթիի» օրինակին և հրաժարվել պետական աջակցությունից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ակումբը շարունակելու է վճարել 900 աշխատակիցների ամբողջական աշխատավարձերը: Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից «Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» օգտվել էին ճգնաժամի ժամանակ առաջարկվող կառավարության ծրագրից, ինչի համար քննադատվել էին սեփական երկրպագուների կողմից: Իշխանություններն իրենց վրա կվերցնեն կորոնավիրուսի պատճառով արձակուրդ […]
14:40 06.04.2020
ESPN-ի լրագրող ներկայացած Արիել Հելվանին հայտնել է, որ UFC-ի նախագահ Դեն Ուայթը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնեցրել են Հաբիբ Նուրմագոմեդովի թռիչքը ԱՄՆ, որպեսզի նա կարողանա մասնակցել ապրիլի 18-ին նախատեսված Թոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտին: Սակայն UFC-ի նախագահը հերքել է այդ տեղեկությունը, և հայտարարել է, որ թեթև քաշային կարգի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը բաց կթողնի UFC 249 […]
14:22 06.04.2020
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Գլազգո Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդի մասին: Ֆուտբոլիստ եղած ժամանակ նրանք բազմիցս են հանդիպել ֆուտբոլային դաշտերում։ «Կար ժամանակ, երբ Ջերարդը լավագույն կիսապաշտպանն էր աշխարհում: Շատ քիչ ֆուտբոլիստներ կան, ովքեր գիտեն` ինչպես գործել դաշտի կենտրոնում։ Ջերարդը նրանցից մեկն էր, որ գիտեր ամեն ինչ»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Goal-ը: […]
13:45 06.04.2020
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա առաջին ֆուտբոլիստը, որ իր կարիերայի ընթացքում վաստակել է 1 մլրդ եվրո: Այս մասին հայտնում է Business Insider-ը: 35-ամյա ֆուտբոլիստը ռեկորդային ֆինանսական ցուցանիշի կհասնի 2019/20 մրցաշրջանի ավարտից հետո, և դրա վրա չի ազդի կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխատավարձի կրճատումը: Այս տարի Ռոնալդուի ընդհանուր եկամուտը կկազմի 91 միլիոն դոլար։ Մեկ միլիարդ […]
13:29 06.04.2020
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանն այսօր ՀՖՖ-ի Instagram-ի էջի ուղիղ եթերում կպատասխանի երկրպագուների հարցերին: «Մնա տանը և սկսած ժամը 20:00-ից միացիր ՀՖՖ-ի Instagram-ի LIVE-ին»,- գրված է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:
13:25 06.04.2020
«Գալաթասարայի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարող է ամռանը տեղափոխվել Կատար կամ Սաուդյան Արաբիա: Ըստ Marca-ի տեղեկությունների` ստամբուլյան ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի առաջարկներ է ստացել Դոհայի «Ալ Սադից» և Էր Ռիադի «Ալ Հիլալից»: «Գալաթասարայը» ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է 14 մլն եվրո: Նշենք, որ «Ալ Սադը» գլխավորում է «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին, որը լավ է ծանոթ Ֆալկաոյի հետ: […]
13:04 06.04.2020
«Բենֆիկայի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռուբեն Դիաշը մասնակցել է «տնային գավաթ» մարտահրավերին, որը գործարկել է Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Դիաշը 45 վայրկյանում մեջքին պառկած վիճակում 150 անգամ որովայնի վարժություն է կատարել և գերազանցել Ռոնալդուին, որը կատարել է 142 անգամ: View this post on Instagram #NikeLivingRoomCup – Semana Um. 150 Abs em 45 […]
15:34 04.04.2020
Հաբիբ Նուրմագոմեդովը նորից ստիպված է եղել պատասխանել Քոնոր Մաքգրեգորին ու հիշեցնել իր հաղթանակի մասին: «Քոնորը չի կարող լավ մարզավիճակում լինել: Երբ նրան ոչնչացրի, նրա դեմքից պարզ երևում էր, որ նա վատագույն մարզավիճակում է, իսկ հիմա ասում է, որ լավ մարզավիճակում է ու կարող է մենամարտել: Այն, ինչ ասում է նա, դատարկություն է ինձ համար: Նա […]
15:26 04.04.2020
Կորոնավիրուսի պանդեմիայի հաղթահարումից հետո ֆուտբոլը կտարբերվի մինչև համավարակը եղած ֆուտբոլից: Այսպիսի կարծիք է հայտնել ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն: «Աշխարհը մարտահրավերի առաջ է կանգնած և մենք պետք է միասնական լինելով հաղթահարենք դա: Ֆուտբոլային տեսանկյունից սա մի յուրահատուկ դաս է, որը սովորեցնում է խաղալ թիմով, միասին: Կորոնավիրուսի հաղթահարումից հետո ինչպես աշխարհը, այնպես էլ ֆուտբոլը այլևս չեն լինի […]
15:15 04.04.2020
«Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոները վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին գրել է Mundo Deportivo պարբերականը: 57-ամյա Կարդոների բուժման գործընթացում բարդություններ չկան, ախտանիշներն էլ վտանգավոր չեն: Ավելի վաղ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև բժշկական ծառայության տնօրեն Ռամոն Կանալի, ինչպես նաև «Բարսելոնայի» հանդբոլի թիմի բժիշկ Խոսեպ Անտոնի Գուտիերեսի մոտ: