15:50 30.03.2020
Հասարակական, քաղաքական, մշակութային ու մարզական հայտնի գործիչները շարունակում են SHANTNEWS-ի եթերից կոչ անել տանը մնալ: Նրանք կիսվում են իրենց մտորումներով, տանը գտնված երկար ժամանակը լցնելու փորձով, խորհուրդներ են տալիս, հորդորում պատասխանատվությամբ մոտենալ սեփական ու դիմացինի առողջությանը, գիտակցել իրավիճակի լրջությունը: Հերթական հորդոր-խորհուրդը հունահռոմեական ոճի ըմբիշ, 2012թ. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, 2014թ. Աշխարհի չեմպիոն, 2010թ. Աշխարհի գավաթի հաղթող, […]
15:31 30.03.2020
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը կարծիք է հայտնել Եվրոպայի առաջնությունը 2021 թվական տեղափոխելու ՈՒԵՖԱ-ի որոշման մասին։ «Տխուր եմ ԵՎՐՈ-2020-ի հետաձգման պատճառով, սակայն Ֆրանսիայի հավաքականում հենց հիմա վնասվածք ունեցող շատ ֆուտբոլիստներ կան: Ֆրանսիայի համար այս հետաձգումը լավ է: Ինչ վերաբերում է ինձ, ապա ինքնամեկուսացումս լավ է ընթանում, բայց շատ եմ կարոտել ֆուտբոլը»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերել […]
15:08 30.03.2020
Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», իրեն շատ լավ է զգում Հռոմում և ցանկանում է հենց այնտեղ շարունակել ելույթները: Այս մասին գրել է Daily Mail-ը: Պարբերականը հիշեցրել է, որ հենց այդ քաղաքում է ծնվել նրա առաջնեկը՝ Համլետը: Բացի դրանից, Մխիթարյանը հիմա շատ լավ մարզավիճակում է, անգլիական ակումբներում ոչ այնքան հաջող ելույթներից հետո գտել […]
15:06 30.03.2020
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ իր խոսակցության մասին: «Օրերս զրուցում էի Կլոպի հետ: Նա ասաց, որ այս իրավիճակում «Լիվերպուլի» և «Աթլետիկոյի» միջև խաղն «Էնֆիլդում» անցկացնելը հանցագործություն էր, և նա ճիշտ է: Այսօր առաջնայինն առողջությունն է, վարակման սահմանափակումը: Խաղերի վերսկսման մասին չենք մտածում, դա վերջինն է, որ մեր […]
14:58 30.03.2020
Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում «Նեմանը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Վիտեբսկին»: Հաշիվը 51-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը: Պաշտոնական խաղերում սա նրա առաջին գնդակն էր նոր թիմում: Ղադիմյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Մինչ «Նեման» տեղափոխվելը հայ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Ալաշկերտում»: ՀՀ բարձրագույն խմբի այս առաջնությունում նա […]
14:50 30.03.2020
Հունական «Օլիմպիակոսի» և անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթի» սեփականատեր Էվանգելոս Մարինակիսը ցանկանում է նոր ակումբ ձեռք բերել: Այս մասին տեղեկացրել է ֆրանսիական L’Equipe-ը: 52-ամյա մեծահուրստը մտադիր է գնել ֆրանսիական «Տրուան»: Այն համեմատաբար երիտասարդ ակումբ է, հիմնադրվել է 1986 թվականին, իսկ 2011-ին նվաճել է Ինտերտոտոյի գավաթը: Ակումբն այժմ հանդես է գալիս Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում և զբաղեցնում է 4-րդ […]
14:42 30.03.2020
Ռուսաստանի Պրեմիեր լիգան, ըստ ամենայնի, կվերսկսվի հունիսի կեսերին: Այս մասին հայտնել է ՌՊԼ-ի նախագահ Սերգեյ Պրյադկինը: Ավելի վաղ նշվել էր, որ ՌՊԼ-ի առաջնությունը կարող է վերսկսվել ապրիլի 10-ին, սակայն հիմա դա քիչ հավանական տարբերակ է թվում: Մոսկվայում այժմ կարանտին է հայտարարված: Այս որոշման մասին գրելուց հետո ՌՊԼ-ի ղեկավարությունը տեսանյութ է հրապարակել` հետևյալ գրությամբ. «Կորոնավիրուսին հաղթելու […]
13:52 30.03.2020
Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Բարսելոնան» կարող է ահռելի ֆինանսական կորուստներ ունենալ: Իսպանական թերթերից մեկը հայտնել է, որ կատալոնացիները կանխատեսում են մինչև 100 միլիոն եվրոյի կորուստ, այդ իսկ պատճառով «Բարսելոնան» փորձելու է 70%-ով կրճատել ֆուտբոլիստների աշխատավարձերը: Այժմ ղեկավարությունը բանակցում է ֆուտբոլիստների հետ: Եթե աշխատավարձերի կրճատում լինի, ապա ակումբը կխնայի 106 միլիոն եվրո: Թերթը նաև նշել է, թե […]
13:47 30.03.2020
«Ասթոն Վիլայի» ավագ Ջեք Գրիլիշը խախտել է կարանտինի կանոնները: Գուցե այդ մասին շատերը տեղյակ չլինեին, եթե միջադեպ չպատահեր Գրիլիշի հետ: Նա վթարի է ենթարկվել իր Range Rover-ով: Այս մասին հայտնել է The Sun-ը: Թերթի փոխանցմամբ՝ Գրիլիշն ամբողջ գիշեր եղել է իր ծանոթներից մեկի տանը, հետո հայտնի է դարձել, որ նա իր շուրջ 90 հազար եվրո […]
13:06 30.03.2020
«Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը շատ ֆուտբոլիստների նման ևս կարանտինում է ու փորձում է հետաքրքիր կազմակերպել իր առօրյան: Գերմանացին իր տան փոքր խաղահրապարակում, որտեղ նաև ֆուտբոլի դարպաս կա, կրկնել է իր հայտնի գոլը, որը խփել էր «Վալենսիայի» դարպասը Իսպանիայի գավաթի եզրափակիչում: Հիշեցնենք, այդ ժամանակ Կրոսն անկյունայինից դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ: ?⚽ Ballin’ at home… Spanish […]
12:38 30.03.2020
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի լեգենդ Քոբի Բրայանթի սրբիչը, որը նա օգտագործել է 2016 թվականի ապրիլի 13-ին՝ լիգայում անցկացրած վերջին խաղից հետո, վաճառվել է 33 հազար դոլարով: Այն գնել է մի երկրպագու, որը ուշագրավ և հիշարժան իրեր է հավաքում՝ կապված «Լոս-Անջելես Լեյքերսի» հետ: Այդ երկրպագուն նաև ցանկանում է իր այդ հավաքածուով թանգարան բացել: Ավելի վաղ այդ սրբիչը, […]
16:01 28.03.2020
«Նյուքասլի» և Պերուի հավաքականի նախկին կիսապաշտպան Նոլբերտո Սոլանոն խախտել է կարանտինի կանոնները և հայտնվել ոստիկանությունում: Սոլանոյի խոսքերով՝ ինքն այցելել է ընկերներին, հարևաններից մեկը երաժշտության ձայն է լսել և ահազանգել է ոստիկանություն: Սոլանոն, սակայն, հերքում է այն տեղեկությունը, թե պարետային ժամի ընթացքում մասնակցել է խնջույքի: «Գիտեմ՝ որքան լուրջ երևույթ է կորոնավիրուսը: Մենք հավաքվել էինք ընդամենը 5 […]
15:52 28.03.2020
Կյանքի 77-րդ տարում մահացել է ամերիկյան բասկետբոլի լեգենդ Ֆրեդ Նեյլը: Նա հայտնի էր հատկապես իր ցուցադրական ելույթներով: Նեյլը 1963-1985 թվականների ընթացքում ճանապարհորդել է աշխարհի 95 երկրում՝ մասնակցելով ավելի քան 6000 խաղի: Նա բասկետբոլային խաղահրապարակներում մշտապես աչքի էր ընկնում սեփական և յուրօրինակ լուծումներով ու հնարքներով, որոնք մինչ այդ երբեք ոչ մի բասկետբոլիստ չէր կատարել: Երբ նա […]
15:36 28.03.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը իր իսկ ցանկությամբ նվազեցվել է 3,8 միլիոն եվրոյով: Այս մասին տեղեկացնում է Tuttosport-ը: Պորտուգալացին ոչ միայն հրաժարվել է իր աշխատավարձի մի մասից, այլ նաև հիվանդանոցներին է նվիրաբերել 1 միլիոն եվրո, ինչպես նաև իր ծննդավայր Մադեյրայի հիվանդանոցների համար գնել է 5 արհեստական շնչառության սարքեր: Ռոնալդուն, սակայն, «Յուվենտուսում» միակը չէ, որ համաձայնել […]
15:30 28.03.2020
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հայտնել է, որ արդեն ապաքինվել է, նաև պատմել է, թե ինչպես է դիմակայել կորոնավիրուսին։ «Ես մի շարք գանգատներ ունեի, բայց հիմա ինձ լավ եմ զգում, կարողանում եմ նորմալ տեղաշարժվել, քայլել ու մի փոքր նույնիսկ մարզվել։ Ես հազիվ էի կարողանում շնչել։ Չէի էլ կարողանում շարժվել։ Մկաններս ցավում էին։ Ուրախությամբ պիտի ասեմ, որ […]
15:12 28.03.2020
Բնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան պատասխանել է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի՝ այսօր տարածած հայտարարությանը, թե Լոնդոնից վերադարձած բռնցքամարտի հավաքականի պատվիրակության կազմում կա կորոնավիրուսով վարակված: «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոչ միայն անթույլատրելի տեղեկատվություն է տարածել կորոնավիրուսի հետ կապված, այլև շարունակում է ապատեղեկատվությունների շարանը և չի վարանում անգամ աշխարհը փոթորկած ու բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած վարակը օգտագործել իր ապատեղեկատվությունների […]
14:44 28.03.2020
ՖԻՖԱ-ն երեկ հրապարակել է կանանց ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստան ազգային հավաքականը զբաղեցնում է 126-րդ հորիզոնականը: Վերակազմավորումից հետո Հայաստանի աղջիկների հավաքականը մարտի սկզբին անցկացրեց 2 ընկերական հանդիպում՝ Լիտվիայի հավաքականի հետ: Դրանցից առաջինում մեր ընտրանին պարտվեց 0-1 հաշվով, իսկ երկրորդ խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1 արդյունքը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ի հավաքականը: Երկրորդ տեղում Գերմանիան է. եռյակը […]
14:06 28.03.2020
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնել է 9,5 միլիոն եվրո արժողությամբ Bugatti Centodieci սպորտային մեքենա: Առայժմ, սակայն, մեքենան նրա մոտ չէ: Ավտոարտադրող ընկերությունը դեռ միայն պատվերն է ընդունել, իսկ նոր մեքենան տիրոջը կհասնի 2021 թվականին: Այդ մասին հայտնում է The Sun-ը։ Աշխարհում այդ մեքենաներից ընդամենը 10 օրինակ է արտադրված: Դրանք թողարկվել են ընկերության […]
13:56 28.03.2020
«Արսենալի» ղեկավարները որոշել են թիմի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի պատվին բրոնզե արձան կանգնեցնել Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտի հարևանությամբ: «Էմիրեյթսը» լոնդոնյան ակումբի տնային մարզադաշտն է: Football.london-ը հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը ֆրանսիացու պատվին մտադիր է անվանել նաև տրիբունաներից մեկը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Արսենալը» ցանկանում է հրաժեշտի հանդիպում կազմակերպել Վենգերի պատվին: Վենգերը ակումբը գլխավորել […]
10:17 28.03.2020
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են․ «Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո: Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում»:
20:32 27.03.2020
ՀՖՖ պաշտոնական կայքն ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն ներկայումս Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկող, այլ նաև ժամանակին մեր գլխավոր թիմում մեծ դերակատարում ունեցած ֆուտբոլիստներին: Մարկոս Պիզելլին ազգային հավաքականի՝ բոլոր ժամանակների ամենասիրված ֆուտբոլիստներից է, ում երկրպագուները մինչ օրս էլ մեծ սրտացավությամբ են վերաբերվում: Հունվարին վնասվածք ստանալուց և հավաքականում կարիերան ավարտելու որոշման մասին հայտարարելուց հետո Մարկոս […]
16:12 27.03.2020
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»: Ըստ իսպանական Marca-ի տեղեկությունների՝ բրազիլացին, չնայած անհաջող մրցաշրջանին և մեծ թվով վնասվածքների, գտնվում է բազմաթիվ ակումբների, այդ թվում՝ «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում: Նշվում է, որ նախորդ ամռանը թուրինցիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ցանկանում էր Մարսելոյին տեսնել իր թիմում: Սարին կարծում է, որ «Յուվենտուսը» պետք է ուժեղացնի այդ […]
15:44 27.03.2020
Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հայտնել է, թե երբ կարող են վերսկսվել ֆուտբոլի ազգային առաջնությունը և մյուս դադարեցված մրցաշարերը: Սպադաֆորայի կանխատեսումները շատ լավատեսական չեն: «Ես համոզված չեմ, որ կկարողանանք սեզոնը վերսկսել մայիսի 3-ին, ինչպես նախատեսել ենք: Եթե նույնիսկ առաջնությունը վերսկսվի, ապա, կարծում եմ, հանդիպումները կանցնեն առանց հանդիսականների: Վերջնական որոշումն ընդունելու է ֆուտբոլի ֆեդերացիան: Իմ տեղեկություններով՝ […]
15:13 27.03.2020
Ֆրանսիական «Լիոն-Դյուշեր» ակումբի կիսապաշտպան Մաթյո Եզիկյանը կարող է համալրել Հայաստանի ազգային հավաքականը: Այս մասին ֆրանսիական թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է ֆուտբոլիստը: «Ես պետք է միանայի Հայաստանի հավաքականին Ուզբեկստանի և Ղազախստանի հետ առաջիկա ընկերական հանդիպումներում: Ինձ համար դա մեծ պատիվ է: Հուսով եմ, որ կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո Հայաստանի հավաքականից հրավեր կստանամ մասնակցելու հաջորդ հավաքին: […]
14:57 27.03.2020
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, որի մոտ 15 օր առաջ կորոնավիրուս էր ախտորոշվել, խոսել է ապաքինման և այդ ընթացքում իր ունեցած մտորումների մասին: «Ես այս ընթացքում հասկացա, որ մենք պետք է էմոցիոնալ առումով շատ բաց լինենք: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ սոցցանցերում է կատարվում, ամեն ինչ whatsapp-ի տեքստի է նման: Բայց կան […]
14:06 27.03.2020
Մադրիդի «Ռեալի» հանրահայտ ֆուտբոլիստ Էդեն Ազարը որոշել է ազատվել գլխի մազերից: Նա ճաղատացել է: Ֆուտբոլիստի վարսահարդար Ահմեդ Ալսավանին է հրապարակել բելգիացու լուսանկարը: Այսպիսով, վարսահարդարն ու Ազարը նոր «չելենջ» են սկսել՝ «Մազերդ կտրի՛ր տանը»՝ #HaircutAtHome: Վարսավիրը ևս սափրել է իր գլուխն ու հրավիրել բոլորին՝ մասնակցելու «չելենջին»: #էդեն-ա
14:02 27.03.2020
ՄՕԿ-ի և միջազգային մարզական ֆեդերացիաների մասնակցությամբ անցկացվել է տեսակոնֆերանս։ Նախնական որոշում է կայացվել, որ այն մարզիկները, որոնք անցել են որակավորման փուլը և ձեռք են բերել «Տոկիո-2020»-ի մասնակցության ուղեգիր, առանց նոր ընտրության կարող են մասնակցել խաղերին։ Ներկայումս պարզ են օլիմպիական ուղեգրերի 57%-ի հասցեատերերը: Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի՝ օրերս կայացրած որոշման համաձայն՝ Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2021 թվականին, սակայն […]
13:49 27.03.2020
«Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Աբդելհակ Նուրին 2 տարի 9 ամիս կոմայում մնալուց հետո արթնացել է: Հոլանդական ԶԼՄ-ները հայտնում են, որ 22-ամյա ֆուտբոլիստն իրեն լավ է զգում, նա ուտում է, նայում է մարդկանց: Նուրիի եղբայրը հայտնել է, որ Աբդելհակայի մոտ «ամեն ինչ կարգին է, նա ապրում է այն տանը, որը հատուկ իր համար է կառուցված»: Եղբայրները միմյանց […]
12:44 27.03.2020
Թուրքիան ՄՕԿ-ին մեղադրում է բռնցքամարտիկներին կորոնավիրուսով վարակելու մեջ: Ըստ թուրքական կողմի՝ դրա պատճառ է հանդիսացել բռնցքամարտի վարկանշային մրցաշարի անցկացումը: Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիան վստահ է, որ իրենց բռնցքամարտիկի ու մարզչի՝ կորոնավիրուսով վարակվելը տեղի է ունեցել հենց Լոնդոնում՝ վարկանշային մրցաշարի ժամանակ, որը դադարեցվեց աշխարհում պանդեմիա հայտարարելուց մի քանի օր անց՝ մարտի 16-ին: Թուրքական կողմը պատրաստվում է ՄՕԿ-ի […]
12:41 27.03.2020
Հենրիխ Մխիթարյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է, թե ինչպես է անցկացնում կարանտինը։ «Ողջունում եմ բոլորին։ Աշխարհի համար այս բարդ ժամանակահատվածն անցկացնում եմ տանը՝ մարզվելով անհատական ծրագրով։ Ավելի շատ ժամանակ եմ տրամադրում ընտանիքիս: Ի՞նչ ֆիլմեր և սերիալներ կարող եմ դիտել այս ընթացքում: Սպասում եմ ձեր առաջարկներին: Եվ, իհարկե, մնացեք տանը և առողջ […]