12:20 25.03.2020
«Բարսելոնայի» ղեկավարությունը, դուրս գալով ստեղծված իրավիճակից, մտադիր է յուրաքանչյուր խաղացողի աշխատավարձը կրճատել 70%-ով: Աշխատավարձի իջեցումը չի ազդի խաղացողների բոնուսների վրա: Պայմանները ուժի մեջ կլինեն մինչև Իսպանիայում արտակարգ դրության ավարտը, որը կառավարության կողմից երկարաձգվել է մինչև ապրիլի 11-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները համաձայն են համաճարակի ընթացքում գնալ ավելի ցածր աշխատավարձ ստանալու տարբերակին: Այն […]
17:06 24.03.2020
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են: Այս մասին փոխանցում է Reuters-ը: Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի միջև բանակցությունների արդյունքում: Ի սզբանե, խաղերը հետաձգելու նախաձեռնությամբ հանդես է եկել հենց Ճապոնիայի կառավարության ղեկավարը: Ընդ որում, Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն հայտարարել է, որ մրցումները […]
16:51 24.03.2020
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում այսօր ազատ օր է: Մրցաշարի ավարտին դեռ 8 տուր կա, և մասնակիցներից ռուս Ալեքսանդր Գրիշչուկը լրատվամիջոցների հետ զրույցում դժգոհել է, որ մրցաշարը դեռ շարունակվում է: Գրիշչուկը հայտնել էր, որ նա այլևս ցանկություն չունի խաղալու այսպիսի իրավիճակում, և լավագույն լուծումը մրցաշարի դադարեցումն է:
15:54 24.03.2020
France Football-ը հրապարակել է 2019 թվականին ամենամեծ եկամուտներ ստացած ֆուտբոլիստների անունները: Նախորդ տարի ամենաշատ եկամուտ է ստացել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին՝ 131 միլիոն եվրո, որի մեջ բացի աշխատավարձից ներառված են նաև գովազդներից և բոնուսներից ստացած եկամուտները: Երկրորդ տեղում «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն է, որի եկամուտը կազմել է 118 միլիոն եվրո: Եռյակը եզրափակում է ֆրանսիական ՊՍԺ-ի […]
15:40 24.03.2020
Արդեն 12 երկիր դիմել է ՄՕԿ-ին Օլիմպիական խաղերը հետաձգելու կոչով: Այս մասին իր պաշտոնական կայքէջում հայտնել է Բրազիլիայի ազգային օլիմպիական կոմիտեն: Տարածած հայտարարության մեջ Բրազիլիայի ԱՕԿ-ը նշել է, որ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով անհնարին է դառնում տարբեր երկրների մարզիկների համար հավասար պայմանների ապահովումը մարզումների, հետևաբար նաև օլիմպիական խաղերի շրջանում: Բրազիլիայի ԱՕԿ-ի նախագահը հիշեցրել է, որ […]
15:27 24.03.2020
France Football-ը հրապարակել է այն մարզիչների անունները, որոնք ամենամեծ եկամուտն են ստացել 2019 թվականին: Նախորդ տարի ամենամեծ եկամուտը Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի մարզիչ Դիեգո Սիմեոնեն է ստացել՝ 40.5 միլիոն եվրո: Երկրորդ տեղում Միլանի «Ինտերի» մարզիչ Անտոնիո Կոնտեն է, որի նախորդ եկամուտը կազմել է 30 միլիոն եվրո: Երրորդ տեղում էլ «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան է՝ 27.5 […]
14:59 24.03.2020
Լոնդոնի «Չելսիի» ու «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո տեղափոխվեց հոկեյ ու խաղում է նույն դիրքում, ընդունել է այս օրերի ամենահայտնի՝ «Մնա տանը» մարտահրավերը։ Այս մարտահրավերի ընթացքում ֆուտբոլիստները գնդակի փոխարեն զուգարանի թղթով են վարժանքներ անում: Չեխն էլ է նույնը արել, միայն թե հոկեյի դարպասապահի մականի միջոցով: View this post […]
14:35 24.03.2020
«Յուվենտուսը» տեսանյութ է հրապարակել, որտեղ Ռոնալդուն հետևում է իր երեխաների հիգիենային: Տեսանյութում Ռոնալդուն երեխաներին հերթով տալիս է ախտահանիչ գել և հետո բացատրում է, թե ինչպես պետք է շփել ձեռքերը: Հիշեցնենք, որ Ռոնալդուն ընտանիքի հետ այս օրերին մեկուսացած է Պորտուգալիայում՝ իր հայրենի Մադեյրա կղզում: Bianconeri keeping fit & healthy @ home ?? pic.twitter.com/MoOXbv3GUx — JuventusFC […]
14:11 24.03.2020
«Ռոման» ու «Արսենալը» շարունակում են բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար: Լոնդոնյան ակումբը հայտնել էր, որ պահանջում է 25 մլն եվրո Մխիթարյանի համար, սակայն հռոմեացիները, ըստ ամենայնի, չեն ցանկանում այդքան վճարել: Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է 2021 թվականին։ Առայժմ ամբողջական տրանսֆերը քիչ հավանական է, իսկ ևս մեկ տարով հայ ֆուտբոլիստին վարձակալելը անհնարին է, քանի որ […]
14:02 24.03.2020
Հաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի միջև մենամարտը կկայանա, բայց առանց հանդիսականի: Այս մասին հայտարարել է UFC-ի նախագահ Դեն Ուայթը: Հիշեցնենք, որ ի սկզբանե այս մենամարտը պետք է կայանար Նյու Յորքում՝ ապրիլի 18-ին, բայց մասսայական միջոցառումների անցկացման սահմանափակումներ մտցվեցին կորոնավիրուսի տարածման պատճառով: Կազմակերպիչները հայտարարեցին, որ մրցաշարը կանցկացվի մեկ այլ քաղաքում: Ուայթն ասել է, որ կազմակերպիչները […]
13:11 24.03.2020
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Վեցերորդ տուրում Յան Նեպոմնյաշչին սպիտակներով հաղթել է Դին Լիժենին, իսկ Անիշ Գիրին սևերով առավելության է հասել Կիրիլ Ալեքսեենկոյի նկատմամբ: Գրիշչուկ-Կարուանա և Վանգ Հաո-Վաշյե-Լագրավ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: 6 տուրից հետո 4.5 միավորով միանձնյա առաջատարը Յան Նեպոմնյաշչին է: 2-րդ տեղում ընթացող Վաշյե-Լագրավն ունի 3.5 միավոր: 3-ական […]
13:02 24.03.2020
ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեն ՄՕԿ-ին կոչ է արել հետաձգել Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերը կորոնավիրուսի տարածման պատճառով: Կոմիտեն հարցում է անցկացրել ԱՄՆ-ի հավաքականի 1780 մարզիկների շրջանում: Հարցման արդյունքում նրանք եկել են այն եզրահանգման, որ նույնիսկ եթե մինչև ամառվա վերջ կորոնավիրուսի տարածման հետ կապված վտանգներ այլևս չլինեն, դժվար կլինի հաղթահարել մարզումների դադարի հետ կապված խնդիրները: «Հիմա, ինչպես […]
23:31 23.03.2020
ՄՕԿ-ի անդամ Դիք Փաունդը հայտնել է, որ Տոկիոյի ՕԽ-ի հետաձգման որոշումն արդեն կայացված է: Այս մասին փոխանցում է Armsport.am-ը։ «Իմ ունեցած տեղեկության համաձայն, կորոնավիրոսի պատճառով ՕԽ-ի մեկնարկը հուլիսի 24-ին չի տրվի: Որոշումն արդեն կայացված է, իսկ այժմ մնացած մանրամասներն են քննարկվում»,-ասել է Փաունդը:
20:57 23.03.2020
Իտալական Corriere dello Sport-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսի տարածմանը նպաստել է ֆուտբոլային խաղերից մեկը։ Պարբերականը հիշեցրել է, որ Իտալիան և Իսպանիան Եվրոպայում կորոնավիրուսով հիվանդների թվով առաջատար երկրներն են։ Թերթի տեղեկություններով՝ վարակի տարածմանը նպաստել է Միլանում կայացած Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Ատալանտա»- «Վալենսիա» հանդիպումը, որն ավարտվեց իտալական ակումբի հաղթանակով՝ 4-1 հաշվով: Հանդիպումը կայացել է փետրվարի 19-ին, Միլանում: Հանդիպմանը […]
20:50 23.03.2020
Ռուսական Fight Nights Global-ի ղեկավար Քամիլ Գաջիևն առաջարկել է Հաբիբ Նուրմագոմեդովի և Թոնի Ֆերգյուսոնի մենամարտն անցկացնել անգարում: Գաջիևի խոսքերով՝ այդ մենամարտի անցկացումից ընդհանրապես հրաժարվելը սխալ կլինի, քանի որ միայն հեռարձակումներից ստացված եկամուտը կարող է կազմել 100 միլիոնից ավելի դոլար: Հիշեցնենք, որ Նուրմագոմեդով-Ֆերգյուսոն մենամարտը նախատեսված է ապրիլի 18-ին, սակայն այն, ամենայն հավանականությամբ, չի կայանա: Ներկայումս ԱՄՆ-ում […]
20:09 23.03.2020
Օլիմպիական կրակի տեղափոխման ձևաչափը փոխվել է: Որոշումն ընդունել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն: Փոխանցավազքի մասնակցիները կտեղաշարժվեն լապտեր-մոմակալներով այնքան ժամանակ, քանի դեռ Օլիմպիական խաղերի կայացման վերաբերյալ վերջնական որոշմում չկա: ՄՕԿ-ը նախատեսում է ՕԽ-ի կայացման վերաբերյալ վերջնական որոշում կայացնել առաջիկա ամսվա ընթացքում: Կազմակերպիչները նաև կարծում են, որ առանց Օլիմպիական կրակի՝ փոխանցավազքը քիչ ուշադրություն կգրավի և մարդկանց կուտակումներ […]
19:03 23.03.2020
Իսպանական Պրեմիերայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Լա լիգան ու իրենց հովանու ներքո անցկացվող բոլոր ֆուտբոլային առաջնությունները, կորոնավիրուսի տարածման պատճառով, դադարեցվել են անորոշ ժամանակով: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջնությունները կվերականգնվեն այն ժամանակ, երբ վստահություն լինի, որ ոչ ոքի առողջությանը վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ համաճարակային իրավիճակի պատճառով դադարեցված են բոլոր թոփ առաջնությունները, իսկ […]
18:59 23.03.2020
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) այս տարի նախատեսված 44-րդ համաշխարհային օլիմպիադայի անցկացման կամ հետաձգման մասին դեռ վերջնական որոշում չի ընդունել: Մինչ Օլիմպիադայի մեկնարկը դեռ բավական ժամանակ կա, և որոշումը կընդունվի մայիսին: Հիշեցնենք, որ Շախմատի համաշխարհային օլիմպիադան նախատեսված է անցկացնել օգոստոսի 5-18-ը Մոսկվայում։ ՖԻԴԵ-ն մասնավորապես նշում է, որ առաջացել են կազմակերպչական մի շարք խնդիրներ, և մրցաշարի անցկացման […]
18:35 23.03.2020
CIES Football Observatory ընկերությունը, որը զբաղվում է ֆուտբոլի ոլորտում հետազոտություններով, հրապարակել է 2000-ականներին ծնված ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը: Այն գլխավորել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն։ 1. Ջեյդոն Սանչո – 198,5 միլիոն եվրո 2. Էրլինգ Հոլլանդ – 101,5 միլիոն եվրո 3. Ռոդրիգո – 88,9 միլիոն եվրո 4. Վինիսիուս Ջունիոր – 73,9 միլիոն եվրո 5. Կալիում Հադսոն-Օդրի […]
18:26 23.03.2020
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան տեղեկացրել է, որ առողջացել է կորոնավիրուսից, և արդեն ամեն ինչ լավ է: «Պահանջվեց 3-4 շաբաթ, որպեսզի ախտանիշներն անցնեն: Հիմա ինձ ավելի լավ եմ զգում: Ավելի շատ էներգիա ունեմ: Հիմա իսկապես լավ եմ զգում: Ամեն ինչ շատ արագ եղավ: Երեքշաբթի օրը ինձ վատ զգացի: Մարզումից հետո էլ ինձ զանգահարեցին և ասացին, […]
17:45 23.03.2020
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը կարող է տեղափոխվել «Ռեալ»: Ըստ իսպանական AS պարբերականի՝ մեքսիկացու ձեռքբերմամբ հետաքրքրված է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Եթե ակումբին հաջողվի ձեռք բերել 28-ամյա հարձակվողին, ապա Մարիանո Դիասը կվաճառվի, իսկ Լուկա Յովիչը վարձակալությամբ կտրվի: Խիմենեսն ավելի վաղ հանդես է եկել «Ատլետիկոյում»: Ընթացիկ մրցաշրջանում նա 44 խաղում դարձել է […]
17:38 23.03.2020
«Բարսելոնան» առաջին առաջարկն է պատրաստել «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն: Ըստ աղբյուրի տվյալների՝ կատալոնացիները պատրաստ են ֆուտբոլիստի համար վճարել 70 միլիոն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ ներառել Արտուրո Վիդալի և Նելսոն Սեմեդուի տրանսֆերները: 22-ամյա Մարտինեսի հրաժարագինը, ըստ պայմանագրի, կազմում է 111 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում նա […]
15:15 23.03.2020
«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ինտերի» և Ուրուգվայի հավաքականի պաշտպան Դիեգո Գոդինին ձեռք բերելու տարբերակը: Այս մասին հայտնում է The Mirror-ը: 34-ամյա ուրուգվայցին, որն «Ինտեր» է տեղափոխվել 2019-ի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով, մշտական տեղ չունի հիմնական կազմում: Նա A Սերիայի 26 հանդիպումներից մասնակցել է միայն 16-ին, 90 րոպե դաշտում անցկացրել է 8 […]
14:42 23.03.2020
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված դադարից հետո մրցաշրջանի վերսկսման հնարավոր ժամկետների մասին: «Առողջությունն առաջին տեղում է, իսկ հետո արդեն մնացածը: Մնում է հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի, բայց պատրաստվել վատագույնին։ Մենք նորից կխաղանք այն ժամանակ, երբ կկարողանանք դա անել՝ չվտանգելով ոչ մեկի առողջությունը: Ֆեդերացիաները և լիգաները պատրաստ են հետևել […]
14:19 23.03.2020
«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մտադիր է անցնել մարզչական գործունեության: «Միլանի» հարձակվողը, որ ընդամենը երկու ամիս առաջ է պայմանագիր ստորագրել իտալական ակումբի հետ, դժգոհ է այն բանից, որ ակումբի տնօրեն Զվոնիմիր Բոբանը հեռացվել է պաշտոնից: Այս պարագայում Իբրահիմովիչը կարող է հրաժարվել պայմանագրի երկարաձգումից և հեռանալ «Միալն» ակումբից: Դրանից հետո Իբրահիմովիչը, ըստ ամենայնի, կզբաղվի […]
13:14 23.03.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կորոնավիրուսի ստուգման թեստի արդյունքը բացասական է: Հիշեցենք, որ պորտուգալացին ինքնամեկուսացվեց այն բանից հետո, երբ «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանիի մոտ կորոնավիրուս ախտորոշվեց: Ավելի ուշ պարզվեց, որ վարակակիր են «Յուվենտուսի» ևս երկու ֆուտբոլիստներ՝ Բլեզ Մատյուիդին և Պաուլո Դիբալան: Ռոնալդուն կարանտինն անցկացնում է Պորտուգալիայում՝ իր հայրենի Մադեյրայում: Ռոնալդուն Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել […]
12:50 23.03.2020
Եկատերինբուրգում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Այսօր կկայանա 6-րդ տուրը: Առայժմ 3,5 միավորով միանձնյա առաջատարը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է, որը 5-րդ տուրում սպիտակներով հաղթեց չինացի Վան Հաոյին: Երկրորդ հորիզոնականում է ընթանում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որն ունի 3 միավոր: Գրիշչուկը, Կարուանան և Վանգ Հաոն ունեն 2,5-ական միավոր. իսկ Ալեքսեենկոն, Գիրին, Դին Լիժենը՝ 2-ական: Հիշեցնենք, […]
12:39 23.03.2020
Ավտովթարի հետևանքով մահացել է Նիգերիայի հավաքականի 26-ամյա հարձակվող Իֆեանի Ջորջը: Ինչպես հաղորդում է BBC-ն, ֆուտբոլիստը վթարի է ենթարկվել իր Infiniti-ի մակնիշի ավտոմեքենայով մայրաքաղաք Լագոս ուղևորվելու ճանապարհին: Մեքենան բախվել է բեռնատարին: Իֆեանի Ջորջի հետ մահացել են նաև ֆուտբոլիստ Էմանուել Օգբուն ու ևս մեկ մարդ, որի տվյալները չեն նշվել: Ջորջը 14 հանդիպում էր անցկացրել Նիգերիայի հավաքականի կազմում, […]
12:30 23.03.2020
«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլեբը մեկնաբանել է Բելառուսի ֆուտբոլի առաջնությունը չհետաձգելու փաստը: Հիշեցնենք, որ Բելառուսի առաջնությունը միակն է Եվրոպայում, որը դադարեցված չէ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Խոսելով այդ մասին` Գլեբը կատակով հրավիրել է Մեսսիին և Ռոնալդուին, որպեսզի վերջիններս գան և սեզոնn ավարտեն Բելառուցի ազգային առաջնությունում` այդպիսով ստանալով խաղալու հնարավորություն: «Երբ Ազգային հոկեյի լիգայում (NHL) դադար էր, […]
12:22 23.03.2020
Ազգային հոկեյի լիգայի «Վաշինգտոն Քեփիթալզ» ակումբի և ՌԴ հավաքականի հարձակվող Իլյա Կովալչուկը մարզում է անցկացրել իր կնոջ հետ: Տեսանյութը Կովալչուկը տեղադրել է «Ինստագրամի» իր էջում: Մեկնաբանություններում 36 ամյա հոկեյիստը, Օլիմպիական խաղերի գործող չեմպիոնը կոչ է արել զգոն և ուշադիր լինել հարազատների նկատմամբ, խնայել նրանց առողջությունը, հատկապես տատիկների և պապիկների: View this post on […]