TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Լիոնել Մեսսին կազմել է համաշխարհային ֆուտբոլի 15 ծագող աստղերի ցուցակը

12:41 01.04.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կազմել է 15 երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակը, որոնց համարում է համաշխարհային ֆուտբոլի ծագող աստղեր: Արգենտինացի հարձակվողի ցուցակը հրապարակել է Give me Sport պորտալը: Նշենք, որ որ Մեսսին ցուցակում չի ընդգրկել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, որը ճանաչվել է այս մրցաշրջանի բացահայտում: Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ») Կրիստիան Պուլիշիչ («Չելսի») Մեյսոն Մաունտ («Չելսի») Ֆիլ Ֆոդեն […]

̰
Շախմատային աշխարհը ցավակցում է Լևոն Արոնյանին

19:20 31.03.2020

Լևոն Արոնյանի կնոջ՝  Արիանա Կաոիլիի անժամանակ մահը շատերին է ցնցել:  Արոնյանը ցավակցական  խոսքեր է ստացել նաև շախմատի համաշխարհային դեմքերից՝ Գարի Կասպարովից, Մագնուս Կարլսենից, Մաքսիմ Վաշիե-Լագրավից, Սերգեյ Կարյակինից, Անիշ Գիրիից, Պավել Էլյանովից, Յուդիթ Պոլգարից և շատ այլ հայտնի շախմատիստներից: «Իմ խորին ցավակցությունները Լևոնին և այն բազմաթիվ մարդկանց, որոնց կյանքն ավելի պայծառ էր դարձել Արիանայի շնորհիվ»,- գրել է […]

̰
«Մնա տանը». ի՞նչ է հորդորում Հռիփսիմե Խուրշուդյանը

16:30 31.03.2020

Հասարակական, քաղաքական, մշակութային ու մարզական հայտնի գործիչները շարունակում են «Շանթի» եթերից կոչ անել տանը մնալ: Նրանք կիսվում են իրենց մտորումներով, տանն ունեցած երկար ժամանակը լցնելու փորձով: Ներկայացնում ենք ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի հորդորը. «Սիրելի՛ հայրենակիցներ, ելնելով իրավիճակից՝ ես և իմ ընտանիքի անդամները հետևում ենք խորհրդին՝ մնալով տանը, որպեսզի կախենք կորոնավիրուսը: Պահում ենք մեր առողջությունը և մեր […]

̰
Ինչո՞ւ է ֆրանսիական պարբերականի էջին Մեսսին հայտնվել Չե Գևարայի կերպարով

15:22 31.03.2020

Ֆրանսիական հայտնի L’Equipe պարբերականի վերջին համարի շապիկի վրա «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի լուսանկարն է: Մեսսին, սակայն, ոչ թե իր սովորական տեսքով է, այլ լատինամերիկյան հայտնի գործիչ, Կուբայի հեղափոխության առաջնորդներից մեկի՝ Էռնեստո Չե Գևարայի կերպարով: Այսպիսով, պարբերականը պատասխանել է Մեսսիի հայտարարությանը, որը վերաբերում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստների աշխատավարձերի 70% նվազմանը: Ըստ ամենայնի, Մեսսիի այս մոտեցումը գնահատվել է […]

̰
Կարանտինը խախտած «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստը կտուգանվի, իսկ գումարը կուղղվի հիվանդանոցներին

15:02 31.03.2020

Անգլիական «Ասթոն Վիլայի» ղեկավարությունը  հայտարարություն է տարածել թիմի ավագ Ջեք Գրիլիշի կողմից կարանտինի խախտման կապակցությամբ: Հայտարարությունում նշված է, որ «Ասթոն Վիլան» խորապես հիասթափված է, որ իր խաղացողներից մեկը անտեսել է կորոնավիրուսի համաճարակի ժամանակ տանը մնալու կառավարության հրահանգները: Նաև որոշվել է ֆուտբոլիստին  ենթարկել կարգապահական տույժի, իսկ տուգանքի գումարը տրամադրել  Բիրմինգհեմի հիվանդանոցներին: Ջեք Գրիլիշը խոստովանել է, որ […]

̰
«Այաքսը» խզել է պայմանագիրը կաթված ստացած ֆուտբոլիստի հետ, բայց կշարունակի նրան աշխատավարձ վճարել

14:56 31.03.2020

Ամստերդամի «Այաքսը» խզել է պայմանագիրը  22-ամյա Աբդելհակ Նուրիի հետ, որը 2017 թվականին սրտի կաթված էր ստացել «Վերդերի» հետ խաղի ժամանակ: Նուրին կոմայի մեջ էր, որից դուրս է եկել ընդամենը մի քանի օր առաջ և դեպքից 2 տարի 9 ամիս հետո: De Telegraaf-ը հայտնում է, որ պայմանագիրը խզելու ակումբի որոշումը պայմանավորված է ճգնաժամային իրավիճակով: Այդուհանդերձ, «Այաքսը» […]

̰
Դա կկայանա ինչ-որ տեղ այս անիծված մոլորակի վրա. UFC-ի նախագահը՝ Նուրմագոմեդով-Ֆերգյուսոն մենամարտի մասին

12:50 31.03.2020

UFC-ի նախագահը մեկնաբանել է Հաբիբ  Նուրմագոմեդովի ու Տոնի Ֆերգյուսոնի մենամարտի շուրջ խոսակցությունները՝ պնդելով, որ այն կայանալու է նշանակված օրը՝ ապրիլի 18-ին, բայց թե կոնկրետ որտեղ, Դանա Ուայթը չի մանրամասնել: «Լրագրողների մեծ մասը սրիկա է: Երբ թույլ ես տալիս կռահել քո պլանների մասին,  նրանք միանգամից փորձում են ձախողել դրանք: Ես այլևս չեմ պատմելու նրանց իմ պլանների […]

̰
Ռոնալդոն հույս է հայտնել, որ այս իրավիճակը հնարավոր կլինի շուտ հաղթահարել

12:19 31.03.2020

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն, որը ներկայումս իսպանական «Վալյադոլիդ» ակումբի սեփականատերն է,    խոսել է ակումբի ներկայիս իրավիճակի  և կորոնավիրուսի համաճարակի մասին: «Սա շատ դժվար պահ է բոլորիս համար: Ես համբերություն և պատասխանատվություն եմ խնդրում: Հուսով եմ, որ մենք կարող ենք հնարավորինս արագ հաղթահարել այս ամենը: Կարևոր է հանգիստ մնալ: Մենք հրաժարվեցինք կորոնավիրուսի թեստերից, որովհետև կան […]

̰
Լա Լիգան, ըստ ամենայնի, կվերսկսվի ամռանը

12:06 31.03.2020

Իսպանական Լա Լիգայի ղեկավարությունը դեռ չի կարող կողմնորոշվել, թե երբ հնարավոր կլինի վերսկսել առաջնությունը: Մրցաշրջանը շարունակելու մի քանի տարբերակ կա, բայց դրանց մեծ մասը այսօրվա դրությամբ անհավանական է թվում, օրինակ՝ այն, որ առաջնությունը հնարավոր կլինի վերսկսել ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին: Լա Լիգայի ղեկավարությունը հակված է առաջնությունը վերսկսել ամռանը, բայց այդ դեպքում կա վերջնաժամկետ՝ հունիսի […]

̰
Ինչպես է Ռոնալդինյոն օրերն անցկացնում բանտում

11:57 31.03.2020

Պարագվայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պաբլո Կուևասն օրերս այցելել է  անազատության մեջ գտնվող Ռոնալդինյոյին։ Կուևասն ասել է, որ Ռոնալդինյոյին տեսել է շատ ընկճված: «Ի՞նչն էր նրան միշտ առանձնացնում մյուսներից՝ նախևառաջ ժպիտն ու դրական էներգիան։ Բայց հիմա ժպիտն իսպառ վերացել է նրա երեսից։ Բանտը Ռոնալդինոյի տեղը չէ», – Կուևասի խոսքերը մեջբերում է The Sun-ը։ Հիշեցնենք՝ լեգենդար ֆուտբոլիստը […]

̰
Սիրում եմ քեզ, ննջիր խաղաղությամբ․ Լևոն Արոնյան

01:34 31.03.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին։ Լևոն Արոնյանը գրառում է կատարել․ «Խոսքեր չկան՝ արտահայտելու այն վիշտը, որ պատել է ինձ կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ։ Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ անձնավորություն էր, որն ապրեց մի գեղեցիկ կյանք։ Սիրում եմ քեզ, ննջիր խաղաղությամբ»։ I have […]

̰
Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

01:16 31.03.2020

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին մահացել է: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Լևոն Արոնյանը։ I have no words to express the grievance over my wife Arianne’s death. She was intelligent , hard working and joyous person that lived a beautiful life… I love you honeybun, sleep tight…. […]

̰
Լևոն Արոնյանի կնոջ առողջական վիճակը վատացել է

23:34 30.03.2020

Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի առողջական վիճակը վատացել է։ Այս տեղեկությունը Sputnik Արմենիային հաղորդեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի մեր աղբյուրը։ Sputnik Արմենիայի տեղեկության համաձայն՝ Կաոիլիին նորից վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ավելի վաղ Արիանային «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են վիրաբուժական […]

̰
Ֆերգյուսոնի համար նոր մրցակից են փնտրում. Հաբիբ Նուրմագոմեդով

21:46 30.03.2020

UFC-ի չեմպիոն Հաբիբ  Նուրմագոմեդովը հայտնել է, որ իր և ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի մենամարտը, որը նշանակված է ապրիլի 18-ին, ըստ ամենայնի, կհետաձգվի: «Ինձ հայտնել են, որ Ֆերգյուսոնի համար հիմա նոր մրցակից են փնտրում, խոսք է գնում այն մասին, որ մենամարտն անցնի առանց ինձ: Ես դեմ չեմ, թող դա անեն օրենքով ու կանոններով: Ես հասկանում եմ դա, […]

̰
Հոկեյը լավագույն հակավիրուսային դեղն է․ Լուկաշենկո

21:41 30.03.2020

«Լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկի եկած»․ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահը, երբ հոկեյի խաղի ընդմիջմանը նրա հետ խոսել են կորոնավիրուսի տարածման թեմայով։ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ հոկեյի մարզադահլիճը լավագույն վայրն է վիրուսից խւոսափելու համար։ «Հոկեյը լավագույն հակավիրուսային դեղն է», – ասել է Լուկաշենկոն։

̰
ՄՕԿ-ը և Ճապոնիայի կառավարությունը հստակեցրել են Օլիմպիական խաղերի անցկացման ժամկետները

21:00 30.03.2020

Միջազգային օլիմպիական կոմիտեն Ճապոնիայի իշխանությունների հետ համաձայնության է եկել օլիմպիական խաղերի անցկացման նոր ժամկետների հարցում: Որոշվել է Օլիմպիական խաղերի մեկնարկը տալ 2021 թվականի հուլիսի 23-ին, իսկ պարալիմպիկ խաղերը կմեկնարկեն  2021 թվականի օգոստոսի 24-ին: Ճապոնիան երկար ժամանակ չեր համաձայնում Օլիմպիական խաղերը հետաձգելու առաջարկներին և տարբեր երկրների ազգային օլիմպիական կոմիտեների հորդորներին: Ճապոնիան համաձայն էր անգամ առանց հանդիսատեսի […]

̰
Հայկական ակումբները ստացել են ՈՒԵՖԱ-ի «համերաշխության վճարները». ՀՖՖ

19:36 30.03.2020

 ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն կայացրել էր որոշում՝ ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի՝ 2018/19 մրցաշրջանի համերաշխության վճարներից ՀՖՖ-ին հասանելիք 388 հազար 927 Եվրոն ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից 10 ակումբների միջև անհավասարաչափ (տոկոսային հարաբերությամբ՝ կախված ակումբների մանկապատանեկան սեկտորի վրա ծախսված գումարների հարաբերակցությունից) բաշխելու վերաբերյալ: Ավելի ուշ՝ 2020 թվականի հունվարի […]

̰
Հենրիխ Մխիթարյանը և Իտալիայի Ա սերիայի ֆուտբոլիստները հանդես են եկել տեսաուղերձով

19:18 30.03.2020

Իտալիայի Ա սերիայի ֆուտբոլիստները տեսահոլովակի միջոցով իրենց աջակցությունն են հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարին: We are One անվանումով հոլովակում կոչով հանդես է եկել նաև Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

̰
Կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները կնվազեն 28%-ով. CSIS

17:55 30.03.2020

Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CSIS) հրապարակել է հաշվետվություն ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցության մասին: CSIS-ի հաշվարկներով, եթե սեզոնը չվերսկսվի մինչև հունիսի վերջը, ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը միջինը 28%-ով կէժանանա: Ընդ որում, ոմանց տրանսֆերները շատ ավելի կէժանանան: Ամեն ինչ կախված է մի քանի գործոններից՝ ֆուտբոլիստի տարիքից, պայմանագրի տևողությունից և վերջին ելույթներից: Ամենից շատ կէժանանան կարճաժամկետ […]

̰
Մեսսին հայտարարել է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները համաձայնել են աշխատավարձի զգալի կրճատմանը

17:20 30.03.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին «Ինստագրամի» իր էջում հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստները կհրաժարվեն աշխատավարձի 70 տոկոսից, որպեսզի այս դժվար ժամանակներում օգնեն ակումբին: Արգենտինացին ասել է նաև, որ  ինքն ու իր թիմակիցները գումարը կփոխանցեն «Բարսելոնայի» աշխատակիցներին, որպեսզի նրանք կարողանան ամբողջ ծավալով իրենց աշխատավարձը ստանալ: «Մենք չենք դադարում զարմանալ, որ ակումբի ներսում եղել են մարդիկ, ովքեր փորձել […]

̰
«Մանչեսթեր Սիթիի» մարզադաշտը կօգտագործվի կորոնավիրուսի դեմ պայքարի համար. Daily Mail

16:34 30.03.2020

«Մանչեսթեր Սիթին» առաջարկել է «Էթիհադ» մարզադաշտը տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարում օգտագործելու համար: Daily Mail-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունն ընդունել է ակումբի առաջարկը։ Արդեն հաջորդ շաբաթվանից բժիշկներն ու բուժքույրերը կկարողանան մարզադաշտն օգտագործել համաճարակի պայմաններում անձնակազմի պլանավորման և ուսուցման համար:

̰
Մեծ ցանկություն ունեմ արժանանալ Հայաստանի հավաքականի երկրպագուների սիրուն և հարգանքին. Դավիթ Յուրչենկո

16:25 30.03.2020

Այս տարվա փետրվարին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց, որ Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կմիանա Հայաստանի հավաքականին: NEWS.am Sport-ի հետ հարցազրույցում փորձառու դարպասապահը, որն օրեր առաջ նշեց ծննդյան 34-րդ տարեդարձը, պատմել է Ռուսաստանից Ղազախստան տեղափոխվելու որոշման, կորոնավիրուսի պայմաններում վնասվածքից ապաքինվելու ընթացքի, Հայաստանի հավաքականում իր նպատակների, Ռոման Բերեզովսկու հետ աշխատելու ցանկության և երկրպագուների աջակցության մասին: – Դավիթ, […]

̰
Թովմաս Գրիգորյանը ՀՖՖ-ին առաջարկել է սառեցնել Խոակին Կապարոսի աշխատավարձը

15:59 30.03.2020

Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային առաջարկել է ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի, ինչպես նաև Խինես Մելենդեսի, Անտոնիո Ֆլորեսի, Ռուբեն Լեսկանոյի, մրցավարական և տեսչական բաժնի պետ Միխալ Լիստկևիչի աշխատավարձները սառեցնել կամ վճարել 20 տոկոսը: «Հարգելի հայրենակիցներ Տևական ժամանակ է, ինչ աշխարհը պայքարում է COVID-19 համաճարակի դեմ, ինչից տուժել են համաշխարհային բազում […]

̰
«Մնա տանը». Արսեն Ջուլֆալակյանը հիշեցնում է իրավիճակի լրջության մասին

15:50 30.03.2020

Հասարակական, քաղաքական, մշակութային ու մարզական հայտնի գործիչները շարունակում են SHANTNEWS-ի եթերից կոչ անել տանը մնալ: Նրանք կիսվում են իրենց մտորումներով, տանը գտնված երկար ժամանակը լցնելու փորձով, խորհուրդներ են տալիս, հորդորում պատասխանատվությամբ մոտենալ սեփական ու դիմացինի առողջությանը, գիտակցել իրավիճակի լրջությունը: Հերթական հորդոր-խորհուրդը հունահռոմեական ոճի ըմբիշ, 2012թ. Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, 2014թ. Աշխարհի չեմպիոն, 2010թ. Աշխարհի գավաթի հաղթող, […]

̰
ԵՎՐՈ-2020-ի հետաձգումից Ֆրանսիայի հավաքականը կշահի. Անտուան Գրիզման

15:31 30.03.2020

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը կարծիք է հայտնել Եվրոպայի առաջնությունը 2021 թվական տեղափոխելու ՈՒԵՖԱ-ի որոշման մասին։ «Տխուր եմ ԵՎՐՈ-2020-ի հետաձգման պատճառով, սակայն Ֆրանսիայի հավաքականում հենց հիմա վնասվածք ունեցող շատ ֆուտբոլիստներ կան: Ֆրանսիայի համար այս հետաձգումը լավ է: Ինչ վերաբերում է ինձ, ապա ինքնամեկուսացումս լավ է ընթանում, բայց շատ եմ կարոտել ֆուտբոլը»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերել  […]

̰
Մխիթարյանը ցանկանում է մնալ «Ռոմայում». Daily Mail

15:08 30.03.2020

Հենրիխ Մխիթարյանը, որը վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», իրեն շատ լավ է զգում Հռոմում և ցանկանում է հենց այնտեղ շարունակել ելույթները: Այս մասին գրել է Daily Mail-ը: Պարբերականը հիշեցրել է, որ հենց այդ քաղաքում է ծնվել նրա առաջնեկը՝ Համլետը: Բացի դրանից, Մխիթարյանը հիմա շատ լավ մարզավիճակում է, անգլիական ակումբներում ոչ այնքան հաջող ելույթներից հետո գտել […]

̰
Կլոպն ասում է՝ «Լիվերպուլ»-«Աթլետիկո» խաղն անցկացնելը հանցագործություն էր, և նա ճիշտ է. Անչելոտի

15:06 30.03.2020

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ իր խոսակցության մասին: «Օրերս զրուցում էի Կլոպի հետ: Նա ասաց, որ այս իրավիճակում «Լիվերպուլի» և «Աթլետիկոյի» միջև խաղն «Էնֆիլդում» անցկացնելը հանցագործություն էր, և նա ճիշտ է: Այսօր առաջնայինն առողջությունն է, վարակման սահմանափակումը: Խաղերի վերսկսման մասին չենք մտածում, դա վերջինն է, որ մեր […]

̰
Գեղամ Ղադիմյանն իր առաջին գնդակն է խփել ընթացող միակ առաջնությունում

14:58 30.03.2020

Բելառուսի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում «Նեմանը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Վիտեբսկին»: Հաշիվը  51-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանը: Պաշտոնական խաղերում սա նրա առաջին գնդակն էր նոր թիմում: Ղադիմյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:   Մինչ «Նեման» տեղափոխվելը հայ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «Ալաշկերտում»: ՀՀ բարձրագույն խմբի այս առաջնությունում նա […]

̰
Կորոնավիրուսից բուժված հույն մեծահարուստը պատրաստվում է նոր ակումբ գնել

14:50 30.03.2020

Հունական «Օլիմպիակոսի» և անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթի» սեփականատեր Էվանգելոս Մարինակիսը ցանկանում է նոր ակումբ ձեռք բերել: Այս մասին տեղեկացրել է ֆրանսիական  L’Equipe-ը: 52-ամյա մեծահուրստը մտադիր է գնել ֆրանսիական «Տրուան»: Այն համեմատաբար երիտասարդ ակումբ է,  հիմնադրվել է 1986 թվականին, իսկ 2011-ին նվաճել է Ինտերտոտոյի գավաթը: Ակումբն այժմ հանդես է գալիս Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում և զբաղեցնում է 4-րդ […]

̰
Ռուսաստանի Պրեմիեր լիգան, ըստ ամենայնի, կվերսկսվի հունիսին

14:42 30.03.2020

Ռուսաստանի Պրեմիեր լիգան, ըստ ամենայնի, կվերսկսվի հունիսի կեսերին: Այս մասին հայտնել է ՌՊԼ-ի նախագահ Սերգեյ Պրյադկինը: Ավելի վաղ նշվել էր, որ ՌՊԼ-ի առաջնությունը կարող է վերսկսվել ապրիլի 10-ին, սակայն հիմա դա քիչ հավանական տարբերակ է թվում: Մոսկվայում այժմ կարանտին է հայտարարված: Այս որոշման մասին գրելուց հետո ՌՊԼ-ի ղեկավարությունը տեսանյութ է հրապարակել` հետևյալ գրությամբ. «Կորոնավիրուսին հաղթելու […]

̰
BACK_TO_TOP