12:19 27.03.2020
Դուգլաս Կոստայի ընկերուհին՝ Նատալյա Ֆելիքսը, Instagram-ում լուսանկար է հրապարակել ֆուտբոլիստի հետ: Այդ նկարի հրապարակումից հետո պարզ է դարձել, որ «Յուվենթուսի» բրազիլացի հարձակվողը, որը կորոնավիրուսի համաճարակի հետ կապված վերադարձել էր հայրենիք, խախտել է կարանտինի ռեժիմը և կարող է պատժվել ակումբի ղեկավարության կողմից: Ավելի վաղ նման իրավիճակում էր հայտնվել Կրիշտիանու Ռոնալդուն: Նա խախտել էր ինքնամեկուսացման ռեժիմը՝ գտնվելով […]
11:47 27.03.2020
Եվրոպական առաջնությունների մեծ մասը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել են: Ներկա պահին հայտնի է 38 ֆուտբոլիստի մասին, որոնք վարակվել են վիրուսով: Իտալիա Դանիլե Ռուգանի, Բլեզ Մատյուիդի, Պաուլո Դիբալա (բոլորը՝ «Յուվենտուս»), Հերման Պեսելյա, Պատրիկ Կուտրոնե, Դուշան Վլախովիչ (բոլորը՝ «Ֆիորենտինա»), Մանոլո Գաբյադինի, Օլբին Էկդալ, Անտոնինո Լա Գումինա, Մորտեն Տորսբի, Ֆաբիո Դեպաոլի, Բարտոշ Բերեշինսկի, Էդգար Բարետո (բոլորը՝ «Սամպդորիա»), Մատիա […]
11:19 27.03.2020
«Այաքսի» նախկին ֆուտբոլիստ Աբդելհակ Նուրին դուրս է եկել կոմայից: Այս մասին հայտնում է talkSPORT-ը: Ըստ աղբյուրի տվյալների` 22-ամյա ֆուտբոլիստը կարողանում է ինքնուրույն ուտել և սայլակ նստել: Հոլանդացին կոմայի մեջ է մնացել 2 տարի, 8 ամիս և 19 օր: Հիշեցնենք, որ 2017-ի հուլիսի 8-ին կայացած «Վերդերի» հետ ընկերական խաղի ընթացքում Նուրին առիթմիայի նոպա էր ունեցել, կորցրել […]
11:03 27.03.2020
Մահացել է Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միշել Իդալգոն: Օրերս լրացել էր նրա 87-ամյակը: Իդալգոյի հարազատները նշել են, որ մարզչի մահվան պատճառը կորոնավիրուսը չէ: Մինչև մարզչական գործունեությունն Իդալգոն շատ երկար խաղացել է «Մոնակոյի» կազմում: Նա 2 անգամ դարձել է երկրի չեմպիոն ու մեկ անգամ էլ նվաճել երկրի գավաթը:1984 թ-ին, որպես Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ, […]
23:49 26.03.2020
Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Հույս ունեմ, որ բոլորդ ապահով, առողջ և լավ եք տանը։ Ես աղոթում եմ բոլոր նրանց համար, որոնք տառապում են այս դժվարին ժամանակներում, ուժ եմ հաղորդում ամբողջ բուժանձնակազմին, որ պայքարում է՝ հանուն մարդկանց կյանքերը փրկելու»,- գրել է Մխիթարյանը։
22:39 26.03.2020
ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս անգամ ՀՖՖ-ն զրուցել է Ղազախստանում հանդես եկող «լեգեոներների»՝ Տիգրան Բարսեղյանի, Կամո Հովհաննիսյանի և Պետրոս Ավետիսյանի հետ. Տիգրան Բարսեղյան «Արդեն մի քանի օր է՝ բնակվում եմ հյուրանոցում: Պայմանները շատ լավն […]
19:14 26.03.2020
Ռիո դե Ժանեյրոյի հանրահայտ մարզադաշտերից մեկը՝ «Մարականան», կտրամադրվի առողջապահական համակարգին: Այս մասին հաղորդել է CNN-ը։ Խաղադաշտում կհավաքվի և կկահավորվի ժամանակակից դաշտային հոսպիտալ՝ բացառապես կորոնավիրուսով հիվանդների համար։ Նշենք, որ ժամանակին «Մարականա» մարզադաշտը նախատեսված էր մինչև 200 հազար մարդու համար: 1950-ական թվականներին այն աշխարհի ամենամեծ մարզադաշտն էր: Այնուհետև ՖԻՖԱ-ի պահանջներով մարզադաշտը վերաձևավորվեց, տեղերի քանակը նվազեց: Ներկայումս «Մարականան» […]
17:54 26.03.2020
Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովն անդրադարձել է հավակնորդների մրցաշարի դադարեցմանը։ Նա նշել է, որ դա կարող է հանգեցնել շախմատիստների և ֆեդերացիաների միջև տարաձայնությունների, թե ում մարզիկն էր ավելի մոտ հաղթանակին: «Երբ դադարեցվում են սպորտային միջոցառումները, դա ամեն դեպքում լավ չէ։ Դժվար հետևանքներ են առաջ գալիս ֆեդերացիայի ներսում։ Այսպիսի իրավիճակում այլ ֆեդերացիաների ներկայացուցիչները կարող են […]
15:50 26.03.2020
Մյունխենի «Բավարիայի» նախկին նախագահ Ուլի Հյոնեսը կորոնավիրուսի համաճարակի պատճառով կանխատեսում է տրանսֆերային արժեքների անկում։ «Չեմ կարողանում պատկերացնել 100 մլն եվրո արժեցող տրանսֆերներ մոտ ապագայում։ Տրանսֆերային գումարները կնվազեն ու չեն վերադառնա նախկին մակարդակին առնվազն 2-3 տարի։ Դա ազդել է բոլոր երկրների վրա։ Ամենայն հավանականությամբ, մեզ սպասում է նոր ֆուտբոլային աշխարհ»,- ասել է Ուլի Հյոնեսը:
15:19 26.03.2020
Բուքմեյքերական ընկերությունները փորձում են կանխատեսել, թե որտեղ կկայանա Նուրմագոմեդով – Ֆերգյուսոն մենամարտը: Ըստ նրանց՝ մենամարտի անցկացման ամենահավանական վայրը Ֆլորիդա նահանգն է, երկրորդ ամենահավանական վայրը Դուբայն է, նաև որոշակի հավանականություն ունի մենամարտը Ռուսաստանում անցկացնելու տարբերակը: Հիշեցնենք, որ ավելի վաղ UFC նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ որոշել է մենամարտի անցկացման վայրը, սակայն մանրամասներ հայտնել չի կարող, […]
15:02 26.03.2020
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները համաձայն չեն աշխատավարձերի կրճատման ակումբի ղեկավարության առաջարկին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կատալոնական ակումբը ցանկանում է նվազագույնի հասցնել ֆինանսական կորուստները բարդ իրադրության պայմաններում և առաջարկելու է ֆուտբոլիստներին աշխատավարձերի 70 տոկոսով կրճատում: Չնայած դրան, «Բարսելոնայի» ղեկավարությունը շարունակում է բանակցությունները թիմի առաջատարների՝ Լիոնել Մեսսիի, Սերխիո Բուսկետսի ու Ժերար Պիկեի հետ։ Նշվում է, որ ֆուտբոլիստների այս […]
14:54 26.03.2020
The Sun պարբերականի տեղեկություններով` Հենրիխ Մխիթարյանը այնքան է ցանկանում մնալ «Ռոմայում», որ պատրաստ է անգամ աշխատավարձի խոշոր կրճատման։ Թերթը հաստատել է իտալական մամուլում հայտնված տեղեկությունը, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ցանկանում է առաջարկել «Արսենալին» թարմացնել հայ ֆուտբոլիստի պայմանագիրը, որը սպառվում է հաջորդ տարվա ամռանը ու նրան ևս մեկ մրցաշրջանով վարձակալության ուղարկել «Ռոմա»։ Դրա դիմաց Մխիթարյանը […]
14:49 26.03.2020
Ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկը մեկնաբանել է շախմատի միջազգային ֆեդերացիայի որոշումը՝ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը դադարեցնելու մասին: «Վաղուց հարկավոր էր ընդհատել մրցաշարը: Հետաձգման որոշումը ուշ է, բայց ճիշտ: Ոչ թե վիրուսի կամ հիվանդանալու վտանգի պատճառով, այլ պարզապես այս մրցաշարը ժանտախտի ժամանակ խնջույքի էր նման: Տղաների մոտ խուճապ չկար, բայց ոմանք թաքնվում էին սենյակներում»,- Գրիշչուկի խոսքերն է […]
14:38 26.03.2020
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, «Մնա տանը» կոչին հետևելով, որոշել է կատարել նաև այս օրերին նորաձև դարձած զուգարանի թղթով վարժանքը: Բայց դա արել է ոչ թե մենակ, այլ կնոջ հետ: Կինը ցուցադրել է իր ֆուտբոլային ունակությունները, սակայն փորձի պակասն իր հետևանքն է ունեցել: Կնոջ անհաջող հարվածից հետո զուգարանի թուղթը դիպչել է նրանց փոքրիկի դեմքին: […]
13:38 26.03.2020
Հենրիխ Մխիթարյանը, որի իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին», գովեստի խոսքեր է ասել «Ռոմայի» մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հասցեին: Մխիթարյանը նշել է, որ վայելում է խաղը Ֆոնսեկայի ղեկավարությամբ: «Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի ոճից, բայց այստեղ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քանի որ մենք խաղում ենք լավագույն ֆուտբոլը և կարծում եմ, որ դա ինձ հարմար […]
13:27 26.03.2020
ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ պայմանավորված՝ քննարկում են ներկայիս և հաջորդ մրցաշրջանները միավորելու հնարավորությունը: Մեկ այլ տարբերակ էլ է դիտարկվում․ վաղաժամկետ ավարտել ներկայիս մրցաշրջանները՝ զրոյացնելով բոլոր արդյունքները։ ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն քննարկում են նաև ֆինանսական խնդիրներ: Նշվում է, որ այս իրավիճակում կարող է ստեղծվել հատուկ հիմնադրամ, որը գումար կփոխանցի այնտեղ, որտեղ դա հատկապես անհրաժեշտ կլինի: […]
13:02 26.03.2020
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը շատերի նման ևս գտնվում է կարանտինում: Նա էլ է փորձում իր առօրյան հետաքրքիր կազմակերպել և դա ներկայացնել ուշագրավ տեսանյութերի միջոցով: Մինչ ոմանք զուգարանի թղթով են վարժանքներ անում, Ալեքսանդր-Առնոլդը գերադասում է շարունակել մարզումները սովորական գնդակով, բայց դարպասի դերում օգտագործել առանձնատան բակի դեկորատիվ կուժը: «Լիվերպուլի» պաշտպանը թվիթերյան իր էջում տեսանյութ […]
12:32 26.03.2020
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որը այս օրերին ընթանում էր Եկատերիբուրգ քաղաքում, դադարեցվել է: Մրցաշարի դադարեցման պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված վտանգն էր: Մրցաշարը դադարեցվել է 7-րդ տուրից հետո: Ընդհանուր առմամբ այն բաղկացած է 14 տուրից և ավարտը նախատեսված էր ապրիլի 3-ին: Մրցաշարի շարունակության ժամկետներ առայժմ չեն նշվում: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա 7-րդ տուրից հետո […]
20:40 25.03.2020
ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: ՀՖՖ-ի հերթական զրուցակիցը Կիպրոսի ԱԵԼ-ում հանդես եկող Գևորգ Ղազարյանն է. «Այստեղ ամեն ինչ փակ է, մեզ զգուշացրել են, որ պետք է մնալ տանը: Ակումբը յուրաքանչյուրիս հանձնարարել է անհատական ծրագրով վարժություններ, […]
15:42 25.03.2020
Հունական «Օլիմպիակոս» և անգլիական «Նոթինգեմ Ֆորեստ» ակումբների սեփականատեր Եվանգելոս Մարինակիսն առողջացել է կորոնավիրուսից: «Երկշաբաթյա բուժումից հետո, բժիշկների ցուցումներին համապատասխան, անցել եմ երկրորդ բժշկական թեստը: Արդյունքը բացասական է եղել։ Մնացել եմ տանը, շփվում եմ ընկերներիս և հարազատներիս հետ, շատ կարդում եմ, դիտում հեռուստացույց, լսում երաժշտություն և ուսումնասիրում համացանցը՝ տեսնելու՝ ինչ է կատարվում աշխարհում՝ ևս մեկ անգամ […]
15:37 25.03.2020
UFC-ի չեմպիոն, ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովի և ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի մենամարտը, ըստ ամենայնի, կանցկացվի ԱՄՆ-ում: Առավել հավանական դիտարկվում է Ֆլորիդայում անցկացնելու տարբերակը: UFC նախագահ Դանա Ուայթը նշել է մենամարտի անցկացման վայրերը՝ Ֆլորիդա նահանգի Օռլանդո, Տամպա և Ջեքսոնվիլ քաղաքները: Ավելի վաղ Դանա Ուայթը նշել էր, որ որոշել է մենամարտի անցկացման վայրը, սակայն մանրամասներ դեռ չի հայտնի: Հիշեցնենք, […]
15:22 25.03.2020
Իտալական «Միլանի» տնօրեն, Իտալիայի հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին, որի մոտ 4 օր առաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել, խոսել է իր առողջական վիճակի մասին: «Սա գրիպի նման չէ: Իմ մարմինը պայքարում է մի թշնամու դեմ, որին չի ճանաչում: Երբ հիվանդությունն իր գագաթնակետին էր, խնդիրներ էի ունենում նաև շնչառության հետ, իսկ ջերմությունս չէր իջնում 38.5 աստիճանից: […]
13:39 25.03.2020
«Ռոման» ցանկանում է գնել Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը: Այս մասին հայտնել է Football Italia-ն՝ հղում կատարելով La Gazetta dello Sport-ին։ Մխիթարյանի պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հայ կիսապաշտպանի տրանսֆերի համար «Ռոման» կարող է 25 միլիոն եվրո վճարել։ Ավելի վաղ նշվում էր, որ հենց այդքան էլ պատրաստվում է պահանջել «Արսենալը» Մխիթարյանի […]
13:28 25.03.2020
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆուտբոլի Բելառուսի առաջնությունը չի դադարեցվի: Այս մասին տեղեկացրել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Ալեքսանդր Ալեյնիկը: Ավելին, առաջնությունը ոչ միայն չի դադարեցվի, այլև խաղերը կանցկացվեն հանդիսականներով: «Ֆեդերացիան որոշեց շարունակել առաջնությունը: Խաղերը կանցկացվեն երկրպագուներով: Մեր ղեկավարությունը անընդհատ կապի մեջ է երկրի առողջապահության նախարարության հետ»,- ասել է Ալեյնիկը: Հիշեցնենք, որ եվրոպական առաջնություններից այս օրերին […]
13:27 25.03.2020
Լիոնել Մեսսին 1 միլիոն եվրո է նվիրաբերել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար: Այդ մասին հայտնել են իսպանական լրատվամիջոցները: Ֆուտբոլիստի կողմից հատկացված միջոցների մի մասը կտրվի Բարսելոնի հիվանդանոցներից մեկին, իսկ մյուսը՝ Արգենտինայում՝ Մեսսիի ծննդավայրում գտնվող բժշկական կենտրոնին:
13:02 25.03.2020
Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանն իր կարծիքն է հայտնել Օլիմպիական խաղերի հետաձգման մասին, նաև պատմել, թե ինչ է անում տանը կարանտինի ընթացքում: «Սա ճիշտ որոշում է: Անհնար էր անցկացնել Օլիմպիական խաղերը մի ժամանակ, երբ մենք առաջին հերթին պետք է հոգ տանենք մեր սեփական առողջության և սիրելիների առողջության մասին: Ամեն ինչ գնում էր դրան, և […]
12:53 25.03.2020
Օլիմպիական խաղերի, Եվրոպայի հնգակի ու աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել «Ինստագրամի» իր էջում: «Սիրելի՛ հայրենակիցներ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին։ Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր՝ ոսկի բերելու անսասան կամքով, սակայն մարդն ինձ համար գերագույն արժեք է, և մենք բոլորս այս պահին ունենք մեկ […]
12:41 25.03.2020
Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մրցաշրջանի ավարտին հեռանալ Թուրինի «Յուվենտուսից»: Այս մասին տեղեկացնում է Diario GOL-ը: Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա պորտուգալացու համար պայքարում են ֆրանսիական ՊՍԺ-ն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Անգլիական ակումբ տեղափոխությունն ավելի հավանական կդառնա, եթե մանչեսթերցիները նվաճեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրել է 32 հանդիպում և դարձել 25 գոլի հեղինակ:
12:20 25.03.2020
«Բարսելոնայի» ղեկավարությունը, դուրս գալով ստեղծված իրավիճակից, մտադիր է յուրաքանչյուր խաղացողի աշխատավարձը կրճատել 70%-ով: Աշխատավարձի իջեցումը չի ազդի խաղացողների բոնուսների վրա: Պայմանները ուժի մեջ կլինեն մինչև Իսպանիայում արտակարգ դրության ավարտը, որը կառավարության կողմից երկարաձգվել է մինչև ապրիլի 11-ը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները համաձայն են համաճարակի ընթացքում գնալ ավելի ցածր աշխատավարձ ստանալու տարբերակին: Այն […]
17:06 24.03.2020
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվել են: Այս մասին փոխանցում է Reuters-ը: Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի միջև բանակցությունների արդյունքում: Ի սզբանե, խաղերը հետաձգելու նախաձեռնությամբ հանդես է եկել հենց Ճապոնիայի կառավարության ղեկավարը: Ընդ որում, Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն հայտարարել է, որ մրցումները […]