11:56 23.03.2020
Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման ժամկետների մասին որոշում կկայացվի առնվազն 1 ամիս հետո: ՄՕԿ-ը բոլոր շահագրգիռ կողմերի հետ սկսել է մանրակրկիտ քննարկում, որոնց արդյունքում էլ կընտրվի վերջնական տարբերակը: Այսպիսով, մեկ ամիս հետո վերջնականապես պարզ կլինի՝ կանցկացվե՞ն Օլիմպիական խաղերը, թե՞ ոչ:
11:40 23.03.2020
Կամերունցի հարձակվող Սամուել Էտո’Օ-ն աջակցել է «Բարսելոնայի» իր նախկին թիմակից Ռոնալդինյոյին, ով այժմ գտնվում է Պարագվայի բանտերից մեկում: Հիշեցնենք՝ Ռոնալդինյոն եղբոր հետ ձերբակալվել է կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար: «Ես չեմ կարող պատկերացնել, թե դու ինչ վիճակում ես և ինչի միջով ես անցնում: Ես կարող եմ միայն մտավոր աջակցել քեզ և ասել, որ քեզ շատ եմ […]
11:29 23.03.2020
Ավստրալիայի Օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում չի կարողանա թիմ հավաքել Ամառային օլիմպիական խաղերի համար: Ավստրալիան նաև նշել է, որ նպատակահարմար կլինի մրցաշարը մեկ տարի հետո անցկացնել: «ՄՕԿ-ն առանցքային սկզբունքներ է հաստատել, համաձայն որոնց՝ մարզիկների առողջությունը պետք է լինի առաջին տեղում: Մեր որոշումը հիմնված է հենց այս սկզբունքների վրա»,-ասվում է հայտարարությամբ մեջ:
10:42 23.03.2020
Կանադայի Օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ իր մարզիկներին չի ուղարկի 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերին և պահանջել է այն մեկ տարով հետաձգել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: «Կորոնավիրուսն ու դրա հետ կապված ռիսկերը մեր մարզիկների համար ոչ անվտանգ պայմաններ են ստեղծում, իսկ առողջությունն ու նրանց ընտանիքների անվտանգությունն առաջին տեղում են: Վիրուսի դեմ պայքարը պետք է մեր առաջնային […]
23:40 22.03.2020
Իսպանական AS պարբերականը քառամյակի գլխավոր մարզական իրադարձության՝ Տոկիո-2020-ի վերաբերյալ տեղեկություն է տարածել։ Այս մասին փոխանցում է Armsport.am-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Միջազգային Օլիմպիական կոմիտեն կորոնավիրուսի տարածման պատճառով Օլիմպիական խաղերը հետաձգելու որոշում է կայացրել, որի մասին հայտարարվելու է առաջիկա օրերի ընթացքում։ AS-ը գրում է, որ ՄՕԿ-ը երեք տարբերակ է դիտարկում, թե երբ կանցկացվեն խաղերը։ Դրանցից մեկը Օլիմպիական խաղերը […]
12:14 22.03.2020
Տոկիայի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները սկսել են խաղերի կայացման այլընտրանքային սցենարներ մտածել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Reuters-ը: Կազմակերպիչները սկսել են հնարավոր այլ տարբերակներ մտածել խաղերի անցկացնամ վերաբերյալ, քանի որ մի քանի Ազգային օլիմպիական կոմիտեներ հանդես էին եկել խնդրանքով` հետաձգել Տոկիոյի խաղերը: Ըստ աղբյուրի` քննարկվում է խաղերը մեկ ամսով կամ 45 օրով հետաձգելու տարբերակը: 32-րդ […]
10:33 22.03.2020
Լոնդոնի «Արսենալ»-ը որոշել է, թե որքան գումար է պահանջելու Մխիթարյանի տրանսֆերի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Сorriere dello sport-ը։ Ըստ պարբերականի, ամռանը «Արսենալ»-ն կվաճառի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը և դրա համար կպահանջի 25 միլիոն եվրո: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմա» տեղափոխվեց ընթացիկ մրցաշրջանի մեկնարկին: «Գայլերի» […]
22:52 21.03.2020
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված ֆուտբոլային հանդիպումների հետաձգումը առանց աշխատանքի է թողել նաև մեկնաբաններին: VNews.am-ի փոխանցմամբ՝ իսպանացի մեկնաբաններից մեկը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա մեկնաբանում է տանը կատարվող ամեն ինչ, մասնավորապես՝ թե ինչպես է իր սիրելին պատրաստում կաթով շոկոլադ:
13:44 21.03.2020
Լիսաբոնի «Սպորտինգի» նախագահ Ֆեդերիկու Վարանդաշը, որը նախկինում բժիշկ է աշխատել աֆղանական պատերազմում, իր երկրում բժշկական ծառայություններ կմատուցի կորոնավիրուսի համաճարակի ժամանակ: Վարանդաշն արձագանքել է Պորտուգալիայի զինված ուժերի կոչին, որոնք իրենց շարքերն են համալրում պահեստազորում գտնվող և պաշտոնաթող զինվորներով: Այս մասին նա գրառում է կատարել «Ինստագրամի» իր էջում: View this post on Instagram Pelas gerações […]
12:50 21.03.2020
Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը դիտարկում է 2019/2020 մրցաշրջանի մնացած հանդիպումներն առանց հանդիսականի անցկացնելու տարբերակը: Այս մասին հայտնում է The Independent-ը: Չնայած այն հանգամանքին, որ նախկինում լիգան նման զարգացումները համարում էր ավելի քիչ ընդունելի, վերջին մի քանի օրվա ընթացքում իրավիճակը փոխվել է, առաջին հերթին՝ ֆինանսական գործոնի պատճառով: Եթե մրցաշրջանը չավարտվի, ԱՊԼ-ն ստիպված կլինի 762 միլիոն ֆունտ […]
10:37 21.03.2020
Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Մարիա Դոլորեշ Ավեյրուն, դուրս է գրվել հիվանդանոցից։ Ներկա պահին նրա մոտ ամեն ինչ կարգին է։ Այս մասին հայտնում է իսպանական կայքերից մեկը: Հիշեցնենք, նա գլխուղեղի կաթված էր ստացել, ինչից հետո հոսպիտալացվել էր։ Կրիշտիանու Ռոնալդուն այս օրերին Պորտուգալիայում է։ «Յուվենթուսի» երկու ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո Ռոնալդուն ինքնամեկուսացել է […]
10:04 21.03.2020
ՈւԵՖԱ-ն ներողություն է խնդրել և հերքել Եվրոպայի առաջնության անվանման փոփոխության հետ կապված ավելի վաղ արված պաշտոնական հայտարարությունը: ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, որ 2021 թ-ի հունիսի 11-ից հուլիսի 11-ը տեղափոխված Եվրոպայի առաջնությունը դարձյալ կկոչվի Եվրո-2020: «Ներողություն ենք խնդրում սխալմունքի համար: 2021 թվականին տեղի ունենալիք Եվրոպայի առաջնության անվանման փոփոխության հետ կապված՝ դեռ վերջնական որոշում ընդունված չէ: Ավելի վաղ […]
09:54 21.03.2020
Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսն իրեն լավ է զգում կարանտինում: Նա հրաժարվել է մասնակցել «Մնա տանը» զուգարանի թղթով չելենջին, փոխարենը նախընտրել է պարը: Չավին հրապարակել է կնոջ հետ պարի տեսանյութը: 40-ամյա Չավին արդեն երկրորդ տարին է՝ աշխատում է Կատարում: Նա «Ալ Սադի» ակումբի գլխավոր մարզիչն է:
09:47 21.03.2020
«Բարսելոնան» պայմանագիր է ստորագրել «Սան Պաուլուի» հետ՝ 19-ամյա հարձակվող Գուստավո Մայայի տրանսֆերի շուրջ: Նախ կատալոնական ակումբը երիտասարդ ֆուտբոլիստին գնելու համար վճարել է 1 միլիոն եվրո, ևս 3.5 միլիոն եվրոն «Բարսելոնան» կփոխանցի հունիսին: Հետաքրքիր է, որ այս ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են եղել նաև Պրեմիեր լիգայի որոշ թիմեր: Մայան Բրազիլիայի Մ16 և Մ17 հավաքականներում է հանդես […]
09:38 21.03.2020
UFC-ի նախագահ Դեն Ուայթն առաջին անգամ խոստովանել է, որ Խաբիբ Նուրմագոմեդովի ու Թոնի Ֆերգյուսոնի միջև մենամարտը կորոնավիրուսի պատճառով կարող է չկայանալ ապրիլի 18-ին, ինչպես նախատեսված է: Բանն այն է, որ մինչ այդ Ուայթը միշտ հայտարարել էր, որ մենամարտն անպայման կկայանա ապրիլի 18-ին, բայց ոչ ԱՄՆ-ում: Երբ Ուայթին հերթական անգամ հարցրել են, թե արդյո՞ք նա կարող […]
09:30 21.03.2020
ՈՒԵՖԱ-ն ազգային ֆեդերացիաներին և ակումբներին դադարեցված մրցաշրջանների ավարտի երեք ժամկետ է առաջարկում: Սկզբում առաջարկվել է մրցաշրջանի վերջնաժամկետ սահմանել հունիսի 30-ը, սակայն մտավախություն է առաջացել, որ հնարավոր է գրաֆիկը շատ խիտ ստացվի և թիմերը չկարողանան նորմալ պատրաստվել խաղերին: Իսկ եթե խիտ գրաֆիկ չլինի, ապա չեն հասցնի լրացնել բաց թողնված խաղերը: Սա հաշվի առնելով` առաջարկվել է ևս […]
09:13 21.03.2020
Կորոնավիրուսի պատճառով, ինչպես հայտնի է, դադար է նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Հիմա թիմերը զբաղմունք են փնտրում օնլայն հարթակում: «Ուֆա» և «Ուրալ» ակումբներին դա կարծես հաջողվել է: Նրանք խաղում են հայտնի «քաղաքներ» խաղը, բայց քաղաքների փոխարեն հայտնի ֆուտբոլիստների անուններով: Խաղը սկսել է «Ուրալը» և նշել Ֆիդլերի անունը: Հերթը «Ուֆա» ակումբինն է, որը պետք է պատասխանի Ռ […]
08:56 21.03.2020
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Գլեբը պատմել է, թե ինչպիսի մեծ հարգանք կա ակումբում Մեսսիի հանդեպ: «Մարզումներին ոչ ոք ձայն չէր բարձրացնում նրա վրա: Մի անգամ Գվարդիոլան բղավեց Մեսսիի վրա, իսկ նա թողեց գնդակն ու հեռացավ պարապմունքից: Հետո Չավին մոտեցավ Գվարդիոլային ու ասաց. «Լսու՞մ ես, Պե՛պ, սա Լեոն է, հանգստացի՛ր»: Երբ նա ինչ-որ ֆանտաստիկ գոլ էր […]
08:50 21.03.2020
Տամարա Գորոն՝ «Վալենսիայի» պաշտպան Էզեկիել Գարայի կինը, շնորհավորել է ամուսնուն Հայրերի օրվա առթիվ: 33-ամյա ֆուտբոլիստի մոտ մի քանի օր առաջ կորոնավիրուս էր ախտորոշվել: «Մենք այս օրը կցանկանայինք բոլորովին այլ կերպ նշել, բայց այն, ինչ ծրագրում ես, միշտ չէ, որ կատարվում է: Մենք այս տարին այնքան էլ լավ չսկսեցինք: Բայց մի՞թե մենք երբևէ հանձնվել ենք. ո՛չ: […]
08:39 21.03.2020
Ինչպես հայտնի է, այս օրերին մի շարք մարզիկներ կորոնավիրուսի պատճառով մնացել են տանը: Նրանցից ոմանք էլ, հատկապես ֆուտբոլիստները, զվարճանում են զուգարանի թղթով վարժանքներ անելով: «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստներ Ռիս Օքսֆորդն ու Պաբլո Ֆորնալսը ևս մասնակցել են «Մնա տանը» չելենջին ու մարտահրավեր նետել 29-ամյա Մայքլ Անտոնիոյին, սակայն անգլիացին չի կարողացել ցուցադրել իր ունակությունները, քանի որ զուգարանի թղթի […]
20:03 20.03.2020
Երևանի շախմատի ֆեդերացիայի այսօրվա նիստում որոշվեց հետաձգել հունիսի 9-19-ը անցկացվելիք «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարը՝ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, «Երևան օփեն-2020»-ը […]
19:51 20.03.2020
Ինչպես ստացվեց, որ որոշեց գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, որոնք են մեր թիմին բնորոշող գծերը, ինչ կարծիքի է Հենրիխ Մխիթարյանի մասին և ինչ ակնկալիքներ ունի Ազգերի լիգայից: Այս և այլ թեմաների մասին է Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի առաջին բացառիկ հարցազրույցը ՀՖՖ պաշտոնական կայքին: – Ինչպիսի՞ն են Ձեր առաջին տպավորությունները Հայաստանից: -Շատ դրական […]
15:39 20.03.2020
Պելեն հայտնել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի անունը: Այս մասին հրապարակում է արել A Bola պարբերականը: «Ես կարծում եմ, որ հիմա ժամանակակից ֆուտբոլում լավագույն խաղացողը Կրիշտիանու Ռոնալդուն է: Բայց, իհարկե, պետք չէ մոռանալ Լիոնել Մեսսիի մասին: Իսկ եթե ուզում եք իմանալ, թե ով է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը, ապա այն ես եմ»,- ասել է Պելեն: Հիշեցնենք, […]
15:38 20.03.2020
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կշարունակի իր աշխատանքը ակումբում: Բանն այն է, որ մինչ առաջնության հարկադրված դադարը ակումբի ղեկավարները ակնարկել էին նաև նոր մարզիչ հրավիրելու հնարավորության մասին: Իրավիճակը փոխեց կորոնավիրուսը: Հիմա մադրիդյան ակումբի ղեկավարությունը իր վստահությունն է հայտնել ֆրանսիացի մասնագետին: Ակումբում գտնում են, որ ստեղծված իրավիճակում, երբ հայտնի չէ առաջնության հետագա ճակատագիրը, մարզչի փոփոխությունը […]
14:53 20.03.2020
UFC-ի նախագահ Դենա Ուայթը կատակել է և առաջարկել է Հաբիբ Նուրմագոմեդով-Թոնի Ֆերգյուսոն մենամարտը անցկացնել Լուսնի վրա: Հիշեցնենք, որ այս մենամարտի անցկացումը նախատեսված էր ապրիլի 18-ին՝ Լաս Վեգասում, սակայն ԱՄՆ-ում բոլոր մարզական միջոցառումները ևս արգելված են: Անկախ ամեն ինչից, Նուրմագոմեդով-Ֆերգյուսոն մրցամարտի շուրջ հետաքրքրությունը չի նվազում, այն տեղափոխելու և այլ տեղ կազմակերպելու բազմաթիվ տարբերակներ են նշվում: Երեկ […]
14:25 20.03.2020
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, որ այս օրերին Հայաստանում էր, վերադարձել է Իսպանիա: Այս մասին գրել է իսպանական Marca-ն: «Հայաստանում նույնպես արտակարգ դրություն է, մենք վերադարձանք տուն։ Այժմ տնից աշխատելու ժամանակն է։ Նաև կվերլուծենք իրավիճակն ու կհասկանանք առաջիկա անելիքները: Համենայնդեպս, հիմա սպորտը հետին պլանում է։ Բոլորս պետք է պայքարենք և հաղթենք այս վարակը»,- նշել […]
14:15 20.03.2020
Մինչ ամբողջ Եվրոպայում ֆուտբոլային առաջնություններ են դադարեցվում, Բելառուսում այն մեկնարկում է առանց խնդիրների: Բելառուսի ֆուտբոլի ազգային առաջնությունը մեկնարկեց երեկ՝ մարտի 19-ին: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Բազանովը մեկնաբանել է առաջնության մեկնարկը: «Մենք մշտական կապի մեջ ենք առողջապահության նախարարության հետ, և եթե ինչ-որ բան այնպես չլիներ, մեզ նախագահի աշխատակազմից կտեղեկացնեին։ Հիմա բոլորը վախեցած են, սահմանները փակել […]
13:58 20.03.2020
Իտալիայում ֆուտբոլի առաջնությունների ժամանակավոր դադարի հետևանքով կարող են աշխատավարձերի կրճատումներ լինել: Տոմսերի վաճառքի դադարեցման վնասը կարող է 70-ից մինչև 700 միլիոն եվրոյի վնաս հասցնել ակումբներին, կախված նրանից, թե երբ կվերսկսվի առաջնությունը: Մոտավոր հաշվարկ կա նաև, թե ամենաշատը որ ֆուտբոլիստը կտուժի: Պարզ տրամաբանությամբ կտուժի նա, ով ամենամեծ աշխատավարձն է ստանում՝ նա Կրիշտիանու Ռոնալդուն է: Ռոնալդուն տարեկան […]
13:42 20.03.2020
Եկատերինբուրգում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Երեք տուրից հետո այստեղ եռիշխանություն է: Մրցաշարային աղյուսակը 2-ական միավորով գլխավորում են Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Վան-Հաոն: Վաղը՝ մարտի 21-ին, տեղի կունենան 4-րդ տուրի պարտիաները: Հավակնորդների մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա շախմատի համաշխարհային թագի համար մրցախաղ անցկացնել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
12:43 20.03.2020
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ևս միացել է «Մնա տանը» չելենջին։ Տեսանյութը հրապարակել է «Բարսելոնան» իր թվիթերյան էջում: Օրեր առաջ Սերխիո Ռամոսն էր չելենջին միացել ու նույն՝ զուգարանի թղթով վարժանքով տեսանյութ հրապարակել: Հիշեցնենք, որ կորոնովիրուսի պանդեմիայի հետևանքով եվրոպական մի շարք երկրների առաջնություններ, այդ թվում՝ Լա լիգան դադարեցված է: #10TouchesChallenge by Leo Messi […]