TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՍՊՈՐՏ

Մեսսին ևս միացավ «Մնա տանը» չելենջին, կամ վարժանք զուգարանի թղթով

12:43 20.03.2020

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ևս միացել է «Մնա տանը» չելենջին։ Տեսանյութը հրապարակել է «Բարսելոնան» իր թվիթերյան էջում: Օրեր առաջ  Սերխիո Ռամոսն էր չելենջին միացել ու նույն՝ զուգարանի թղթով վարժանքով  տեսանյութ հրապարակել: Հիշեցնենք, որ կորոնովիրուսի պանդեմիայի հետևանքով եվրոպական մի շարք երկրների առաջնություններ, այդ թվում՝ Լա լիգան դադարեցված է: #10TouchesChallenge by Leo Messi […]

̰
Դու միշտ կլինես մեր հերոսը. Ջորջինիայի գրառումը՝ ուղղված Ռոնալդուին

12:14 20.03.2020

Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝  Ջորջինիա Ռոդրիգեսը, որը նաև նրա երեխաների մայրն է, նկար է հրապարակել «Ինստագրամում», որտեղ խոսել է նրա մասին: «Քո ուժի ու քաջության համար դու միշտ կլինես մեր հերոսը: Մեզ օր ու գիշեր պաշտպանելու համար դու կլինես մեր հրեշտակը: Ուրախության պահերին դու կլինես մեր ամենակարևոր ընկերը: Այն մեծ սիրո համար, որը օրինակ է բոլորին […]

̰
«Ռոման» շատ լուրջ է տրամադրված Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը գնելու հարցում

11:01 20.03.2020

«Արսենալը» և «Ռոման» շարունակում են բանակցությունները Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի շուրջ: Daily Express-ի տեղեկություններով՝ հռոմեական թիմի ղեկավարությունը շատ լուրջ է մտադրված գնել հայ ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:  Լոնդոնյան ակումբն էլ դեմ չէ բաժանվել Մխիթարյանից, քանի որ ցանկանում է այդ գումարով նոր ֆուտբոլիստ ձեռք բերել: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում և դարձել 6 գոլի […]

̰
Լավ լուր տիտղոսակիր մարզիկների համար․ Արսեն Ջուլֆալակյան

21:15 19.03.2020

Հունահռոմեական ոճի ըմբիշ,  ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում լավ լուր է հայտնել տիտղասակիր մարզիկների համար։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Լավ լուր տիտղոսակիր մարզիկների համար։  Վերջապես ընդունվեց կառավարության՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող և ՀՀ-ում բնակվող Օլիմպիական չեմպիոնների և մրցանակակիրների, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողների և մրցանակակիրների, ինչպես նաև աշխարհի չեմպիոնների (Օլիմպիական մարզաձևեր + շախմատ և […]

̰
Հայ սամբիստներն անհատական մարզումներ են իրականացնում հեռավար եղանակով

16:57 19.03.2020

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Սամբոյի միջազգային ֆեդերացիան, հաշվի առնելով  կորոնավիրուսի  տարածումը  աշխարհում,  հայտարարել է առաջիկայում նախատեսված բոլոր միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Աշխարհի գավաթի փուլերի, Սամբոյի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունների հետաձգման մասին: Այս օրերին Սամբոյի եվրոպական ֆեդերացիաները հեռավար կարգով քննարկում են նաև Սամբոյի Եվրոպայի առաջնության հետաձգման հարցը, որի անցկացման ժամկետն է մայիսի 22-24-ը: […]

̰
Ելքը գտել են. «Բավարիայի» ֆուտբոլիստները մարզվում են տեսակապի միջոցով

16:47 19.03.2020

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները կմարզվեն տեսակապի միջոցով: Այս մասին նշված է ակումբի պաշտոնական կայքում: «Մեզ պետք է ճիշտ տարբերակ գտնել այս իրավիճակում: Մարտի 18-ին ես այդպիսի մարզում անցկացրեցի տղաների հետ հեռավար եղանակով: Բոլորին դուր եկավ: Տղաներից յուրաքանչյուրը մարզվում էր անհատապես և իր պլանշետի վրա տեսնում էր իմ հրահանգները»,- պատմել է թիմի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը: Ընթացիկ սեզոնում […]

̰
Ֆրանկ Ռիբերին կորոնավիրուսի դեմ պայքարի համար 50 հազար եվրո է նվիրաբերել իտալական հիվանդանոցներին

16:32 19.03.2020

Իտալական «Ֆիորենտինա» ակումբի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերին կորոնավիրուսի դեմ պայքարի համար 50 հազար եվրո է նվիրաբերել իտալական հիվանդանոցներին: Արշավը, որի շրջանակներում Ռիբերին նվիրաբերել է գումարը, կոչվում է «Սիրտ և ուժ. միասին` կարևոր հաղթանակի համար»:  Արշավի նախաձեռնողները մտադիր են 500 հազար եվրո հավաքել: Նշենք, որ Ռիբերին ընթացիկ սեզոնում 11 խաղ է անցկացրել և դարձել 2 գոլի հեղինակ: […]

̰
Աշխարհահռչակ Ֆլոյդ Մեյվեզերը կարող է այլև դուրս չգա ռինգ

15:55 19.03.2020

Ամերիկացի հանրահայտ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը հնարավոր է այլևս չվերադառնա ռինգ, թեև նշել էր, որ 2020 թվականին պատրաստվում է մարտ անցկացնել: Հնարավոր այս որոշման պատճառներից կարող են լինել Մեյվեզերի ընտանիքին պատուհասած դժբախտությունները: Հիշեցնենք, որ մարտի 11-ին մահացավ Մեյվեզերի երեք երեխաների մայրը՝ 40-ամյա Ջոզի Հարիսը: Իսկ երեկ՝ մարտի 18-ին, մահացավ նրա հորեղբայրը՝ Ռոջերը: Մյուս կողմից բռնցքամարտիկը վախենում […]

̰
Կարող ենք մենամարտել նույնիսկ ջունգլիներում. Նուրմագոմեդովը՝ Ֆերգյուսոնի հետ մենամարտի մասին

15:35 19.03.2020

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը բացառել է Տոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտի չեղարկումը: «Ֆերգյուսոնի հետ մենամարտը պետք է անպայման տեղի ունենա: Դրա համար տեղ կգտնվի: ԱՄՆ-ում, Եվրոպայում չենք կարող մենամարտել, Ռուսաստան և Ասիա չենք կարող մեկնել: Կարող ենք մենամարտել Կոնգոյի ջունգլիներում, որտեղ ժամանակին մենամարտել է Մուհամեդ Ալին»,- Նուրմագոմեդովի խոսքերն է մեջբերել Allboxing […]

̰
Լևոն Արոնյանի կնոջ վիրահատությունը լավ է անցել, պատրաստվում է նոր վիրահատության․ Armtimes.com

15:05 19.03.2020

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլին, պատրաստվում է նոր վիրահատության: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել են «Աստղիկ» ԲԿ մամուլի քարտուղարությունից: Պարզաբանեցին, որ Արիաննեն արդեն տարել է վերջույթների վիրահատություն, որը լավ է անցել ու պատրաստվում է նոր վիրահատության: Նշեցին նաև, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Գիտակցությունը տեղն է: Վիճակը շարունակում է […]

̰
Ինչո՞ւ Պելե. լեգենդար բրազիլացին պատմել է իր մականվան պատմությունը

13:38 19.03.2020

Լեգենդար Պելեն պատմել է, թե ինչու են իրեն հենց այդ մականունը տվել: Բրազիլացին ասել է, որ պատմությունը գալիս է այն ժամանակներից, երբ իր հայրը, որը ևս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, խաղում էր «Բաուրու Ատլետիկոյի» կազմում: «Այդ ժամանակ մի դարպասապահ կար Բիլե անունով, որը հայրիկիս մրցակիցն էր: Ինձ, իհարկե, դուր չէր գալիս, որ հայրս մրցակից ունի, ու […]

̰
Ի՞նչ կապ ունեն կորոնավիրուսն ու ապահարզանները. թուրքական ակումբի նախագահի ուշագրավ տեսակետը

13:28 19.03.2020

Թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբի նախագահ Ահմետ Ահանօղլուն կարծում է, որ Թուրքիայում կորոնավիրուսն ու ապահարզաններն անմիջական կապ ունեն և այդ պատճառով չի կարելի դադարեցնել առաջնությունը: Այս մասին գրել է The Sun-ը: «Ֆուտբոլը միակ բանն է, որը հանգստացնում է թուրքական հասարակությանը: Դրա միջոցով մենք ազատվում ենք սթրեսից: Առաջնության դադարեցումը կբերի ապահարզանների կտրուկ աճի: Երկրում այդքան դատավոր չկա, որ […]

̰
Չեմ պատրաստվում վերադառնալ Հայաստան, այնտեղ նույնպես այնքան էլ լավ իրավիճակ չէ. Վարազդատ Հարոյան

13:09 19.03.2020

Հայաստանի ազգային հավաքականի և «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը Sport24-ի թղթակցի հետ զրուցում խոսել է կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանում մրցաշարերը մինչև ապրիլի 10-ը դադարեցնելու որոշման մասին: «Ես հիմա գտնվում եմ Եկատերինբուրգում և կմնամ այստեղ: Հայաստան դեռ չեմ պատրաստվում վերադառնալ։ Այնտեղ նույնպես այնքան էլ լավ իրավիճակ չէ: Եթե վերադառնամ, ապա պետք է 14 օր կարանտինում գտնվեմ: Ես […]

̰
Ռոնալդուի ընկերուհին խախտել է կարանտինն ու առաջացրել երկրպագուների զայրույթը

13:06 19.03.2020

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինիա Ռոդրիգեսը խախտել է կարանտինը ու գնացել է գնումների։ Այս մասին հայտնել է Corriere dello Sport պարբերականը: Ջորջինային լուսանկարել են թիկնապահների ուղեկցությամբ խանութներով քայլելիս։ Սա առաջացրել է Ռոնալդուի երկրպագուների զայրույթը, որոնք գտնում են, որ Ջորջինիան անլուրջ է վերաբերվում ֆուտբոլիստի առողջությանը։ Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն ընտանիքի հետ միասին Պորտուգալիայում կարանտինի մեջ […]

̰
Անգլիայի ֆուտբոլային լիգան 50 մլն ֆունտ սթեռլինգի աջակցություն կտրամադրի ակումբներին

13:02 19.03.2020

Անգլիայի ֆուտբոլային լիգան 50 միլիոն ֆունտ կտրամադրի իր հովանու ներքո գործող ակումբներին` որպես ֆինանսական աջակցություն կորոնավիրուսի համաճարակի ընթացքում: Գումարը բաժանվելու է Պրեմիեր լիգայում, Առաջին և Երկրորդ լիգաներում հանդես եկող 72 ակումբների միջև: Գումարով նախատեսվում են նաև բոնուսային վճարումներ խաղացողների համար: Ակումբները կկարողանան նաև դիմել նաև առանց տոկոսի վարկեր ստանալու համար:

̰
Ղազախական ակումբը կորոնավիրուսի պատճառով հրաժարվել է վճարել ֆուտբոլիստների աշխատավարձերը

12:45 19.03.2020

Ղազախական «Կասպիի» ղեկավարությունը որոշել է կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցնել ֆուտբոլիստների պայմանագրերի գործողությունը: Այս մասին հայտնում է Kazfootball-ը: Թիմի խաղացողներին նամակ է ուղարկվել, որում նշվում է նաև, որ արտակարգ դրության ժամանակ նրանք աշխատավարձ չեն ստանալու: Որոշումը կգործի մինչև ապրիլի 15-ը: Աշխատավարձերը չեն վճարվի նաև այն դեպքում, եթե արտակարգ դրությունը երկարաձգվի: Ղազախստանի 2020 թվականի առաջնությունում առաջին երկու […]

̰
Օլիմպիական խաղերը կհետաձգվե՞ն, թե՞ ոչ. Ճապոնիայի կառավարության և ՄՕԿ-ի տեսակետները հակասական են

12:37 19.03.2020

Ճապոնիայի  իշխանություններն առաջին անգամ խոսել են Օլիմպիական խաղերի անցկացման հնարավոր սպառնալիքների մասին: Երկրի պաշտոնական դիրքորոշումը, որը հրապարակել էր վարչապետ Սինձո Աբեն, այն է, որ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, և Ճապոնիան նույնիսկ չի դիտարկում խաղերի չեղարկման տարբերակները: Սակայն Ճապոնիայի ֆինանսների նախարար և փոխվարչապետ Տարո Ասոն հայտարարել է, որ եթե նույնիսկ Ճապոնիան կարողանա զսպել կորոնավիրուսի […]

̰
Արսեն Ջուլֆալակյանը՝ Տոկիո 2020 Օլիմպիական խաղերի մասին

11:05 19.03.2020

Ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում «Տոկիո 2020 Օլիմպիական խաղերի մասին» վերտառությամբ գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է. «Ավարտվեց ՄՕԿ-ի կողմից կազմակերպված վիրտուալ ժողովը, որին մասնակցեցի նաև ես՝ Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Բանախոսներն էին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության պաշտոնյան և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Սկզբում նրանք հանդես եկան ստեղծված իրավիճակի մասին հակիրճ […]

̰
Նուրմագոմեդով-Ֆերգյուսոն մենամարտում ամերիկացու շանսերն ավելի մեծ են. Ռաֆայել դոս Անյոս

15:52 18.03.2020

UFC-ի նախկին մարտիկ Ռաֆայել դոս Անյոսի կարծիքով` Նուրմագոմեդով-Ֆերգյուսոն մենամարտում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունի ամերիկացի մարտիկը: «Իմ կարծիքով` Թոնին մի փոքր առավելություն ունի, նա շատ լավ է աշխատում արմունկներով, բացի դրանից, փայլուն կոորդինացիա ունի: Ընդհանրապես կարելի է ասել, որ սա կլինի հավասարների մարտ: Ճիշտ է, Թոնին ավելի շատ է հարվածներ բաց թողնում, և Հաբիբը կունենա […]

̰
Մարդ ինչքան լավատես պետք է լինի այդքան շատ զուգարանի թուղթ գնելու համար. Մագոմեդ Իսմայիլովի կատակը

15:46 18.03.2020

Հայտնի ռուսաստանցի մենամարտիկ Մագոմեդ Իսմայիլովը կատակել է խանութներից համատարած զուգարանի թուղթ գնելու մասին: Իսմայիլովը ասել է, որ հիգիենայի այդ միջոցը անփոխարինելի չէ: «Մի բան չեմ կարող հասկանալ: Մի՞թե այդքան կարևոր բան է զուգարանի թուղթը: Մարդիկ ժամերով հերթեր են կանգնում, իրար են ծեծում դրա համար: Կարելի է հիգիենայի համար ջուր օգտագործել: Մարդ ինչքան լավատես պետք է […]

̰
Ինչո՞ւ է «Արսենալը» ուզում վաճառել Մխիթարյանի տրանսֆերը

14:55 18.03.2020

Չնայած «Արսենալի» գլխավոր մարզիչ  Միկել Արտետան հայտարարել էր, որ  նրան դուր է գալիս «Ռոմայում» վարձավճարով հանդես եկող Հենրիխ Մխիթարյանի խաղը ու նրանք հնարավոր է դիտարկեն հայ կիսապաշտպանի վերադարձը, բայց հիմա, կարծես թե, մտադրությունները նորից փոխվել են: Calciomercato պարբերականը պնդում է, որ իսպանացի մարզիչը ցանկանում է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը, և ներկայումս բանակցություններ են ընթանում «Ռոմայի» ղեկավարության […]

̰
Հայտնի ուկրաինացի բռնցքամարտիկը մահացել է ավտովթարից

14:39 18.03.2020

Հայտնի ուկրաինացի բռնցքամարտիկ Դմիտրի Լիսովոյը մահացել է ավտովթարից: Այս մասին տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի բռնցքամարտի ֆեդերացիան: Ավտովթարի մանրամասները առայժմ չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ դեպքը տեղի է ունեցել Կիևի շրջանում` Նադնեպրյանսկոյե խճուղու վրա: Վթարի հետևանքով երկու զոհ է գրանցվել, երկրորդ զոհի ինքնության մասին ևս ոչինչ չի նշվել: Լիսովոյը Ուկրաինայի ճանաչված բռնցքամարտիկներից մեկն էր, բազմաթիվ […]

̰
Նուրմագոմեդովն ասել է, թե ինչ է հարկավոր, որպեսզի Ֆերգյուսոնի հետ մենամարտը կայանա

14:15 18.03.2020

UFC-Ի բացարձակ չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը պատմել է, թե ինչ է հարկավոր, որպեսզի ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտը նորից չչեղարկվի: Հիշեցնենք` Նուրմագոմեդով-ֆերգյուսոն մենամարտը նախատեսված էր ապրիլի 18-ին՝ Նյու Յորքում, սակայն կորոնավիրուսի տարածման պատճառով ԱՄՆ-ում  UFC-Ի մրցաշարի անցկացումը դարձավ անհնարին: «Մենամարտն անցկացնելու համար մեզ ընդամենը 100 մարդ է պետք: Հարկավոր են տեսախցիկներ և վճարովի հեռարձակումներ, որպեսզի մարդիկ, […]

̰
10 մլն դոլար կորոնավիրուսի դեմ պայքարի համար. ՖԻՖԱ-ի որոշումը

12:44 18.03.2020

ՖԻՖԱ-ն 10 միլիոն դոլար է նվիրաբերելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Կառույցի պաշտոնական տեղեկության մեջ նաև նշվում է, որ ՖԻՖԱ-ն քննարկում է համաշխարհային ֆոնդ ստեղծելու հարցը:  Ֆոնդի և ֆուտբոլի օգնությամբ նախատեսվում է  պայքարի ծրագրեր մշակել կորոնավիրուսի պատճառով տնտեսությունում առաջացած վնասների դեմ։  

̰
Արոնյանի կնոջ վիրահատությունը հաջող է անցել, նա գիտակցության է եկել

12:40 18.03.2020

Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին, վիրահատվել է։ «Աստղիկ» ԲԿ-ից փոխանցել են, որ նա տարել է վերջույթների կոտրվածքի վիրահատություն, որը բավական հաջող է անցել ու ներկայումս գիտակցությունը տեղն է եկել: Մի քանի օրից պարզ կլինի` պե՞տք է ևս մեկ վիրահատություն, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ Արիանա Կաոլին վթարի էր ենթարկվել մարտի 15-ին: Երևանյան լճի մոտակայքում նրա […]

̰
Գլխավորն այն է, որ մեզ հետ ամեն ինչ կարգին է, և ունենք շատ զուգարանի թուղթ. Տոնի Կրոս

12:13 18.03.2020

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը, որը գտնվում է կարանտինում, պատմել է, թե ինչպես է այն ընթանում: Կրոսն ասել է, որ իր և ընտանիքի հետ ամեն ինչ կարգին է, վարակի ախտանշաններ չկան, չի ձանձրանում, որովհետև 3 երեխայի հետ անհնար է ձանձրանալ: «Գլխավորն այն է, որ մեզ հետ ամեն ինչ կարգին է, և ունենք […]

̰
Ամենակարևոր խաղը, որում մենք պետք է հաղթենք, կորոնավիրուսի դեմ հանդիպումն է. Դիդյե Դեշամ

11:54 18.03.2020

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նշել է, որ ԵՎՐՈ 2020-ը հետաձգելն իմաստուն որոշում է, քանի որ ամենակարևորը մարդկանց առողջությունն է: «Եկեք չմոռանանք նրանց մասին, ովքեր հիմա հիվանդություն են տանում: Հիմա չափազանց կարևոր է այս խնդրին  պատասխանատվությամբ մոտենալը: Ամենակարևոր խաղը, որում մենք պետք է հաղթենք, կորոնավիրուսի դեմ հանդիպումն է: Մենք պետք է համերաշխություն և կարգապահություն […]

̰
Մեսսին «Բարսելոնայում» մնալու պայման է առաջադրում

11:49 18.03.2020

Լիոնել Մեսսին պատրաստ է մնալ «Բարսելոնայում» միայն Նեյմարի վերադարձի դեպքում: Հիշեցնենք, որ բրազիլացին հիմա հանդես է գալիս ՊՍԺ-ում: Բանն այն է, որ Մեսսիին այլևս չեն գոհացնում թիմի մարզական հաջողությունները, ինչպես նաև Վալվերդեի պաշտոնանկությունը, որի հետ նա ընկերական հարաբերություններ ուներ: Եվ հիմա միակ բանը, որ կարող է մոտիվացնել Մեսսիին մնալ ակումբում, Նեյմարի վերադարձն է, որի հետ […]

̰
ՈՒԵՖԱ-ն հետաձգում է իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը․ առցանց քննարկում՝ եվրոպական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի առնչությամբ

22:40 17.03.2020

Եվրոպական ֆուտբոլում ստեղծված իրավիճակն այսօր առցանց հանդիպման ընթացքում քննարկել են ՈՒԵՖԱ-ի ղեկավար կազմը և ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների նախագահները, գլխավոր քարտուղարները: ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը տեղեկացրել է, որ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, ՈՒԵՖԱ-ն հետաձգում է իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը, ինչպես նաև տեղափոխում է ԵՎՐՈ-2020-ի անցկացումը 2021թ.: Քննարկման մասնակիցները ընդգծել են եվրագավաթները և ազգային առաջնությունները […]

̰
ԵՎՐՈ-2020-ը հետաձգվեց մեկ տարով

17:40 17.03.2020

ԵՎՐՈ-2020-ը հետաձգվեց մեկ տարով և կկայանա 2021թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Որոշումն ընդունվել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության՝ ՈՒԵՖԱ-ի այսօրվա նիստում: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ը կայանալու էր այս տարվա հունիսի 12-ից հուլիսի 12-ը եվրոպական 12 քաղաքներում: ՀՖՖ-ին, Հայաստանի ազգային հավաքականին և Հայաստանի առաջնությանը վերաբերող նորությունները ֆեդերացիան կներկայացնի ավելի ուշ:

̰
BACK_TO_TOP