TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Էմանուել Ադեբայորը կարատեի հնարքով վնասել է մրցակցին

12:24 13.03.2020

Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը, որը հիմա հանդես է գալիս Պարագվայի «Օլիմպիայում», խաղերից մեկի ժամանակ աչքի է ընկել կոպիտ խաղով: Տոգոցի ֆուտբոլիստը մարտարվեստի հնարքով հարվածել է մրցակցին, ինչի համար անմիջապես հեռացվել է դաշտից: Adebayor expulso pelo Olimpia Acho que errou de esporte pic.twitter.com/XgwAoeC1Uu — Lucas (@lucasptatsch) March 12, 2020

̰
«Լոռին» կոչ է արել ժամանակավորապես դադարեցնել ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը

11:59 13.03.2020

Վանաձորի «Լոռին» հանդես է եկել պաշտոնական հայտարարությոմբ` կոչ անելով ժամանակավորապես դադարեցնել ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը: «Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ։ «Լոռի» ֆուտբոլային ակումբը իր մտահոգությունն է հայտնում` կապված կորոնավիրուսի տարածման հետ։ Մեր ակումբի դիրքորոշման հիմքում առաջնայինը մարդու առողջությունն է և նրա անվտանգությունը։ Ստեղծված իրավիճակում «Լոռի» ՖԱ-ն հորդորում է ֆուտբոլային ընտանիքին կայացնել ճիշտ որոշում և ժամանակավորապես դադարեցնել ՀՀ […]

̰
«Չելսիի» հարձակվողը վարակվել է կորոնավիրուսով

11:54 13.03.2020

Լոնդոնի «Չելսիի» 19-ամյա անգլիացի հարձակվող Կալում Հադսոն-Օդոյը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: «Չելսիի» անձնակազմը, որը շփվել է ֆուտբոլիստի հետ, Անգլիայի կառավարության հրահանգներին համապատասխան, ինքնուրույն կմեկուսացվի: Մարտի 9-ին Կալումի մոտ մրսածության ախտանշաններ են հայտնաբերվել, և այդ ժամանակից ի վեր նա չի մասնակցել պարապմունքներին: Մարտի 12-ին նրա COVID-19 թեստը դրական է […]

̰
Դատարկ տրիբունաներ և կարմիր քարտ. «Օլիմպիակոս»-«Վուլվերհեմփթոն» զույգի հաղթողը չորոշվեց

11:52 13.03.2020

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում հունական «Օլիմպիակոսը» սեփական հարկի տակ ընդունեց անգլիական «Վուլվերհեմփթոնին»: Խաղն անցավ դատարկ տրիբունաների ուղեկցությամբ: 28-րդ րոպեին հունական թիմից կարմիր քարտ ստացավ Սեմեդուն: Հույները խաղը շարունակեցին 10-ը ֆուտբոլիստով, սակայն հենց նրանք էլ կարողացան բացել խաղի հաշիվը: 54-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էլ Արաբին: 13 րոպե անց Նետուն խփեց պատասխան գնդակը: Խաղն ավարտվեց […]

̰
Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումների վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 17-ին. ՀՖՖ

11:49 13.03.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, կորոնավիրուսի տարածման հետ կապված, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: «Հաշվի առնելով Կորոնավիրուսի տարածման նոր դեպքերը և աշխարհի տարբեր երկրներում մարզական միջոցառումների անցկացման հետ կապված սահմանափակումները՝ հայտնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենօրյա կապի մեջ է ինչպես ՀՀ Առողջապահության նախարարության մասնագետների, այնպես էլ ՈւԵՖԱ-ի գործընկերների հետ: Ըստ այդմ, հայտնում ենք, որ այս պահի […]

̰
Վաղն ԱՄՆ-ում կկայանա Ավագյան-Ագուերո մենամարտը

11:37 13.03.2020

28-ամյա պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը, որը վերջերս է պայմանագիր կնքել ամերիկյան Salita պրոմոութերական ընկերության հետ, վաղը կմենամարտի դոմինիկացի Դագուվերտո Ագուերոյի հետ: Մենամարտը տեղի կունենա ԱՄՆ Հինքլեյ քաղաքում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում: Հետաքրքիր է, որ այս երկու բռնցքամարտիկներն էլ դեռ պարտություն չունեն: Ագուերոն հաղթել է անցկացրած 15 մենամարտում։ Ավագյանը 10 մենամարտից հաղթել է 9-ում, […]

̰
«Արսենալ»-ի մարզիչը վարակվել է կորոնավիրուսով

10:50 13.03.2020

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքէջը: Բոլոր ֆուտբոլիստներն ու ակումբի աշխատակիցները մեկուսացվել են: Ըստ ամենայնի, կարանտին կսահմանվի ամբողջ թիմի համար: Հայտարարությունում նաև ասվում է, որ մարզչի ապաքինման հարցն ակումբի համար այս պահին գլխավոր նպատակն է: «Հիասթափված եմ: Ամեն դեպքում […]

̰
Հայ բռնցքամարտիկները արդեն Լոնդոնում են և կմասնակցեն վարկանիշային մրցաշարի

18:43 12.03.2020

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ հայ բռնցքամարտիկներն արդեն Լոնդոնում են: Հավաքականի պատասխանատու-մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ, օլիմպիական վարկանիշային մրցաշարին մասնակցող բռնցքամարտիկներն արդեն մարզում են անցկացրել: Վաղը կկայանա մրցաշարի վիճակահանությունը, իսկ մեկնարկային մենամարտերը տեղի կունենան մարտի 14-ին: Վարկանիշային մրցաշարին մասնակցում է Հայաստանի 10 բռնցքամարտիկ:

̰
Առաջատար եվրոպական ֆուտբոլային լիգաները պատրաստվում են դիմել ՈւԵՖԱ-ին` ԵՎՐՈ 2020-ը հետաձգելու խնդրանքով

15:46 12.03.2020

Առաջատար եվրոպական ֆուտբոլային լիգաները պատրաստվում են դիմել ՈւԵՖԱ-ին` Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը հետաձգելու խնդրանքով: Մասնավորապես, ՈՒԵՖԱ-ին դիմելու են Իտալիայի, Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի առաջնությունների բարձրագույն լիգաների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը նախատեսված է անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը եվրոպական 12 քաղաքներում, իսկ մի շարք երկրներ ներկայումս դադարեցրել են ազգային առաջնությունները: Երբ դրանք վերսկսվեն, ապա […]

̰
Ֆլոյդ Մեյվեզերի նախկին կնոջը հայտնաբերել են մահացած

15:40 12.03.2020

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի նախկին կնոջը և երեք երեխաների մորը մահացած են հայտնաբերել: 40-ամյա  Ջոզի Հարիսի դին հայտնաբերել են տան հարակից տարածքում` իր սեփական մեքենայի մեջ: Մահվան հստակ պատճառ չի նշվում, սակայն  ոստիկանությունը քիչ հավանական է համարում սպանության վարկածը: Հարիսը եղել է Մեյվեզերի քաղաքացիական կինը: Նրանք միասին են ապրել շուրջ 15 տարի: 2010 թվականին Մեյվեզերը […]

̰
Պարզվում է՝ Ռոնալդուն չի վերադարձել Իտալիա կորոնավիրուսի պատճառով

15:08 12.03.2020

Պարզվում է՝ Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել Թուրինի «Յուվենտուսի» վերջին մարզումը, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսի տարածման պատճառով Ռոնալդուն որոշել է չվերադառնալ Իտալիա, այլ մնալ Պորտուգալիայում` Մադեյրա կղզում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմի պաշտպան Դանիելե Ռուգանին վարակվել է կորոնավիրուսով, նաև տեղեկություն էր տարածվել, թե Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով մեկնել է Պորտուգալիայից […]

̰
NBA-ը ևս դադարեցրեց կանոնավոր առաջնությունը

14:46 12.03.2020

Բասկետբոլի ազգային ասոցիացիան` NBA-ը, ևս դադարեցրեց կանոնավոր առաջնությունը: Հանդիպումները հետաձգվել են անորոշ ժամկետով: NBA-ի ակումբներից մեկի՝ «Յուտա Ջազի» խաղացողի մոտ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Ի դեպ, սա հայտնի է դարձել «Յուտա Ջազ»-«Օկլահոմա» հանդիպումից առաջ: Այդ խաղը, որը պետք է կայանար այսօր, անմիջապես չեղարկվել է, իսկ NBA- ն որոշել է դադարեցնել առաջնությունն այսօրվա մյուս […]

̰
Չեմպիոնների լիգայի անցած օրվա լավագույն դրվագի հեղինակը Նեյմարն է

14:01 12.03.2020

Չեմպիոնների լիգայի անցած օրվա խաղերի լավագույն պահ է համարվել Նեյմարի հնարքը դորտմունդցիների հետ մրցավեճում: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ն 2-0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային», իսկ գնդակներից մեկի հեղինակը դարձավ հենց Նեյմարը: ?? Neymar’s change of direction = ??? #UCLSOTD | @Mastercard pic.twitter.com/AhMytCHC9y — UEFA Champions League (@ChampionsLeague) March 11, 2020

̰
Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով և հատուկ թույլտվությամբ Պորտուգալիայից մեկնել է Իտալիա

13:31 12.03.2020

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Պորտուգալիայից Իտալիա մեկնելու և ակումբին միանալու համար հատուկ թույլտվություն է պահանջվել: Պորտուգալիայի կառավարությունն է հատուկ թույլտվություն տվել Ռոնալդուին: Թռիչքները Իտալիա այժմ արգելված են, և Ռոնալդուն Իտալիա է վերադարձել մասնավոր ինքնաթիռով: Իսկ Պորտուգալիա նա մեկնել էր քրոջ ծննդյան օրը ընտանիքի հետ նշելու նպատակով:  Արարողությանը ներկա է եղել նաև ֆուտբոլիստի արդեն ապաքինված մայրը, […]

̰
Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

13:04 12.03.2020

«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի և Իտալիայի հավաքականի պաշտպան Դանիելե Ռուգանիի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Ակումբի պաշտոնական կայքում նշվում է, որ  անվտանգության բոլոր նորմերը պահպանվել են, և Ռուգանին իրեն լավ է զգում: Ներկայումս ակումբը զբաղված է մյուս ֆուտբոլիստների հետազոտման խնդիրներով` կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար:

̰
ՊՍԺ-ն հաղթեց դատարկ մարզադաշտում և դուրս եկավ ՉԼ 1/4 եզրափակիչ

13:00 12.03.2020

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի ՊՍԺ-«Բորուսիա» Դորտմունդ հանդիպումն ավարտվեց ֆրանսիական ակումբի հաղթանակով: ՊՍԺ-ն դատարկ մարզադաշտում և առանց երկրպագուների աջակցության կարողացավ հաղթել գերմանական ակումբին 2-0 հաշվով և դուրս գալ քառորդ եզրափակիչ: Գոլերի հեղինակներ դարձան Նեյմարն ու Բերնատը։ Առաջին խաղում հաղթել էր «Բորուսիան»՝ 2-1 հաշվով, իսկ երկու խաղերի արդյունքում առավելությունը փարիզյան ակումբի կողմն էր՝  3-2:

̰
Կորոնավիրուսից մահացել է Իտալիայի լեգենդար մարզիկներից մեկը

12:58 12.03.2020

Կորոնավիրուսից առաջացած բարդությունների հետևանքով մահացել է իտալացի նախկին հեծանվորդ Իտալո դե Ձանը: Ըստ Sport Mediaset պարբերականի` նա մահացել է Տրևիզոյի հիվանդանոցներից մեկում, 94 տարեկան հասակում: Դե Ձանը Իտալիայի ամենահայտնի հեծանվորդներից մեկն է եղել: Նա Giro d’Italy և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցաշարերի հաղթող է եղել: Հիշեցնենք, որ Իտալիայում անցկացվող բոլոր մարզական միջոցառումները չեղարկվել կամ հետաձգվել են  […]

̰
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը դուրս մնաց պայքարից

10:53 12.03.2020

Չեմպիոնների լիգալի 1/8-րդ եզրափակչի «Լիվերպուլ»- «Աթլետիկո» դիմակայությունում ուժեղ գտնվեց իսպանական ակումբը:  Մադրիդում կայացած առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել էր «Աթլետիկոն»։ «Լիվերպուլը» պատասխան խաղի հիմնական ժամանակում Ջորջինիո Վեյնալդումի գոլի շնորհիվ հաղթեց նույն՝ 1-0 հաշվով։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 94-րդ րոպեին «Լիվերպուլը» երկրորդ գնդակն ուղարկեց իսպանացիների դարպասը։ Աչքի ընկավ Ռոբերտո Ֆիրմինոն։ 97-րդ րոպեին հյուրերը  կրճատեցին հաշվի տարբերությունը։ […]

̰
Ինչպես է վերականգնվում Սարգիս Ադամյանը․ «Հոֆենհայմ»-ը տեսանյութ է հրապարակել

23:52 11.03.2020

«Հոֆենհայմ»-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է վերականգնվում Սարգիս Ադամյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և  «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը վիրահատվել է: Վիրահատությունից հետո ասել է, որ այս մրցաշրջանում հավանաբար այլևս չի խաղա:  

̰
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է ըմբշամարտի Եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը

22:48 11.03.2020

Կորոնավիրուսի պատճառով Հունգարիայում կայանալիք ըմբշամարտի Եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը հետաձգվել է մինչև մայիս: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։  

̰
«Ռոման» չի մեկնի Սևիլյա․ կորոնավիրուսի կարանտինի պատճառով վաղը նախատեսված հանդիպումը չեղարկվել է

20:23 11.03.2020

«Ռոման» չի մեկնի Սևիլյա. կորոնավիրուսի կարանտինի պատճառով Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում վաղը նախատեսված հանդիպումը չեղարկվել է: ՈՒԵՖԱ-ն արդեն պաշտոնապես հաստատել է տեղեկությունը: Հիշեցնենք, որ  հռոմեական ակումբի պատվիրակությունը չեղարկել էր դեպի Իսպանիա թռիչքը: Մինչ այդ «Ռոման» հորդորել էր ՈւԵՖԱ-ին հետաձգել մրցաշարի խաղերը: Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի Ռոմա-Սևիլյա հանդիպման հեռարձակումը նախատեսված էր վաղը «Շանթի» երեկոյան եթերում:

̰
«Հանովերի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

20:00 11.03.2020

«Հանովեր 96»-ի պաշտպան Թիմո Հյուբերսի մոտ ախտորոշվել է COVID-19 կորոնավիրուս: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 23-ամյա ֆուտբոլիստը վարակվել է նախորդ շաբաթ Հիլդեսհայմ քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Այժմ նա իր տանը կարանտինի մեջ է: Չնայած նրան, որ Հյուբերսը վարակման պահից չի շփվել թիմակիցների հետ, «Հանովերը» կանխարգելման համար ստուգել է իր բոլոր խաղացողներին, մարզիչներին […]

̰
Իսպանիայում «Ռոմայի» ինքնաթիռին վայրէջքի թույլտվություն չեն տվել

18:18 11.03.2020

Իտալական «Ռոման» հայտարարել է, որ չի մեկնի Իսպանիա` «Սևիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը: «Ակումբը չի մեկնի Իսպանիա «Սևիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի հանդիպմանը, քանի որ իտալական օդանավը Իսպանիայում վայրէջք կատարելու թույլտվություն չի ստացել: Ավելի մանրամասն տեղեկություններ ՈւԵՖԱ-ից՝ շուտով»,- գրված է իտալական ակումբի տարածած հայտարարության մեջ:  

̰
Ռուբեն Հայրապետյանը, Սևադա Արզումանյանը, Սարգիս Իսրայելյանը փորձել են կործանել կարիերաս. Գևորգ Օհանյան

16:55 11.03.2020

Վերջերս կարիերան ավարտելու մասին հայտարարած Գևորգ Օհանյանը ArmSport-ի հետ զրույցում պատմել է ԱՄՆ տեղափոխության, կարիերայում ունեցած դժվարությունների մասին: 28-ամյա ֆուտբոլիստը ասել է, որ Ռուբեն Հայրապետյանը, Սևադա Արզումանյանը, Սարգիս Իսրայելյանը փորձել են կործանել իր կարիերան: «Իմ կյանքում հանդիպեցին մարդիկ, ովքեր փորձեցին կործանել կարիերաս … ղեկավար, մարզիչ, անգամ թիմի բժիշկ: Շատ բաներ կփոխեի, եթե ավելի հասուն լինեի […]

̰
«Սևիլիայի» մի քանի ֆուտբոլիստներ կորոնավիրուսի վտանգի պատճառով չեն ցանկանում խաղալ «Ռոմայի» հետ

16:30 11.03.2020

«Սևիլիայի» մի քանի ֆուտբոլիստներ չեն ցանկանում խաղադաշտ դուրս գալ «Ռոմայի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում կորոնավիրուսով հիվանդանալու վտանգի պատճառով: Այդ մասին նրանք հայտնել են ակումբի ղեկավարությանը: Խաղը պետք է կայանա մարտի 12-ին Իսպանիայում։ Իսպանիայի կառավարությունն ավելի վաղ սահմանափակել էր Իտալիայի հետ ավիահաղորդակցությունը: Այդ կապակցությամբ «Ռոման» Իտալիայից կմեկնի Պորտուգալիա, իսկ այնտեղից ավտոբուսով կժամանի Իսպանիա: […]

̰
Տիգրան Բարսեղյանի գոլային փոխանցման շնորհիվ «Աստանան» փրկվել է պարտությունից

16:10 11.03.2020

Ղազախստանի առաջնության 18-րդ տուրից տեղափոխված խաղում «Աստանան» սեփական հարկի տակ ընդունել էր «Օրդաբասիին»: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: «Աստանայի» կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը մոտ 50 մետր գնդակով անցնելուց հետո հարվածի է դուրս բերել խաղընկերոջը:

̰
Ռումինացի մարզիչը 18-ամյա ֆուտբոլիստին փոխարինել է հանդիպման մեկնարկից 23 վայրկյան անց

16:00 11.03.2020

Կրասնոդարի «Կուբանի» և Մոսկվայի «Դինամոյի» նախկին գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն, որն այժմ գլխավորում է «Կլուժը», Ռումինիայի առաջնության «Գազ-Մեթանի» հետ խաղի 23-րդ վայրկյանին փոխարինել է 18-ամյա կիսապաշտպան Ալին Ֆիկին: Ռումինիայի բարձրագույն խմբի կանոնների համաձայն` ակումբի մինչև 21 տարեկան երկու սան պետք է դուրս գան թիմի մեկնարկային կազմում, և նրանցից առնվազն մեկը պետք է մասնակցի ամբողջ հանդիպմանը: […]

̰
Վրաստանի ֆուտբոլի առաջնությունը կորոնավիրուսի պատճառով դադարեցվել է մինչև ապրիլի 1-ը

15:50 11.03.2020

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, կորոնավիրուսի տարածման պատճառով, որոշում է կայացրել մինչև ապրիլի 1-ը դադարեցնել երկրի առաջնությունը: Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակվելու 23 դեպք է գրանցվել: 126 մարդ գտնվում է կարանտինում, ևս 46-ը ստացիոնար հաստատություններում՝ բժիշկների հսկողության ներքո: «Ելնելով կորոնավիրուսի հետ կապված աշխարհում և երկրում տեղի ունեցող իրադարձություններից՝ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել մինչև ապրիլի 1-ը դադարեցնել […]

̰
Լոնդոնի «Արսենալի» միանգամից մի քանի ֆուտբոլիստ կորոնավիրուսի կասկածանքով ուղարկվել է կարանտին

14:00 11.03.2020

Լոնդոնի «Արսենալի» միանգամից մի քանի ֆուտբոլիստ կորոնավիրուսի կասկածանքով ուղարկվել է կարանտին: Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը: Ավելլի վաղ նշվել էր, որ անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստ» և հունական «Օլիմպիակոս» ակումբների սեփականատեր Եվանգելոս Մարինակիսը վարակվել է կորոնավիրուսով: Փետրվարի 27-ին Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում «Արսենալը» հանդիպել է «Օլիմպիակոսի» հետ: Պարզվել է, որ խաղից հետո հույն գործարարը […]

̰
Ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչը վաղը կժամանի Հայաստան. ArmSport

13:54 11.03.2020

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսը վաղը կժամանի Երևան: Այս մասին ArmSport-ը տեղեկացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Սակայն հնարավոր է` ժամանումը հետաձգվի: Եթե դա տեղի չունենա, ապա ՀՖՖ-ն այս շաբաթ պաշտոնապես կներկայացնի 64-ամյա մասնագետին` որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Հիշեցնենք, որ ՀՖՖ-ի և իսպանացի մարզչի միջև կնքված պայմանագիր նախատեսված է մինչև 2021թ. նոյեմբերի […]

̰
BACK_TO_TOP