13:42 11.03.2020
«Ռոման» Instagram-ի էջում քվեարկություն է սկսել ակումբի փետրվարի լավագույն գոլը որոշելու համար: Լավագույն գոլի չորս հավակնորդ կա, այդ թվում`Հենրիխ Մխիթարյանի գոլը «Լեչչեի» դեմ խաղում: Լավագույն գոլին հավակնում են նաև Չենգիզ Ունդերի, Կարլես Պերեսի և Ջասթին Կյլույվերտի խփած գնդակները: View this post on Instagram ? Vote for the best #ASRoma Goal of […]
12:45 11.03.2020
Ճապոնիայի՝ Օլիմպիական խաղերի անցկացման հարցերով գլխավոր պատասխանատու Սեիկո Հաշիմոտոն կարծիք է հայտնել Օլիմպիադան մեկ կամ երկու տարով հետաձգելու առաջարկների շուրջ: «Երբ աստղային սպորտսմենները գտնվում են նախապատրաստման փուլում և մոտենում են իրենց մարզավիճակի բարձրակետին, ապա օլիմպիական խաղերի չեղարկումը կամ հետաձգումը դառնում է անիմաստ: Հետաձգումն այսօր չի քննարկվում»,- ասել է Հաշիմոտոն: Նա, սակայն, նաև նշել է, որ […]
12:35 11.03.2020
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի նախորդ օրվա հանդիպումներում լավագույն դրվագ ՈւԵՖԱ-ն համարել է «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Թիմո Վերների կրնկով կատարած փոխանցումը: ? Awareness = ? Timo Werner wins Skill of the Day ?#UCLSOTD | @Mastercard pic.twitter.com/0itWFtV1Xu — UEFA Champions League (@ChampionsLeague) March 10, 2020 Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան խաղում «ՌԲ Լայպցիգը» 3:0 հաշվով […]
12:30 11.03.2020
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կորոնավիրուսի թեստ է անցել։ RMC Sport պարբերականի տեղեկություններով` թեստի արդյունքը բացասական է եղել։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մբապեն վատառողջ է և այդ պատճառով չի մասնակցել թիմի վերջին մարզումներին: Ըստ աղբյուրի` այսօր Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղին Մբապեն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի:
12:15 11.03.2020
Իսպանական «Խետաֆե»-ի նախագահ Անխել Տորեսը հայտարարել է, որ իր թիմը հնարավոր է չմեկնի Իտալիա՝ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ինտերի» դեմ խաղին: «Եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մնա նույնը, ապա «Խետաֆեն» վաղը չի մեկնի Իտալիա: Խնդրել ենք ՈւԵՖԱ-ին գտնել այլընտրանք, դիմել ենք նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային: Ես մտադրություն չունեմ ռիսկի դիմել: Եթե մեզ պետք է պարտություն […]
12:00 11.03.2020
Ղազախական «Ատիրաուն» ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել ռուսական «Նոստայի» հետ: Խաղն ավարտվել է 2:2 հաշվով: Ղազախական թիմի կազմում առաջին գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը, ով անվրեպ է իրացրել նշանակված 11 մետրանոցը: Հիշեցնենք, որ «Ատիրաուն» գլխավորում է «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:
11:55 11.03.2020
ՈՒԵՖԱ-ն թույլատրել է իսպանական «Վալենսիային», իտալական «Ատալանտայի» դեմ խաղի ժամանակ միացնել երկրպագուների ձայների ձայնագրություններ: Սա արվել է խաղի մթնոլորտն իրականին մոտեցնելու համար: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումից հնարավորինս խուսափելու համար խաղն անցել է դատարկ մարզադաշտում: Երկրպագուների արհեստական ձայները, սակայն, ավելի շատ օգնել են իտալացիներին: Հիշեցնենք, որ այդ խաղում հաղթել էր «Ատալանտան»:
11:53 11.03.2020
Իսպանացի մասնագետ Խոակին Կապարոսը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Twitter-ում գրառում է կատարել: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային վստահության համար: Սա նոր մարտահրավեր է ինձ համար: Ես և իմ թիմն ամեն ինչ կանենք այս հետաքրքիր նախագծի համար»,- գրել է Կապարոսը: Quiero agradecer a la @OfficialArmFF la confianza depositada en […]
11:42 11.03.2020
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կորոնավիրուսի պատճառով ձեռքսեղմումը փոխարինել են ողջույնի նոր անսովոր ձևով: Մարզիչների նախախաղային հանդիպման տեսանյութը հրապարակվել է համացանցում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համաճարակի հետ կապված խորհուրդ է տալիս հրաժարվել ձեռքսեղմումներից: Mourinho and Nagelsmann ditched the handshakes pic.twitter.com/XjqdgJei5g — B/R Football (@brfootball) March 10, 2020 […]
11:32 11.03.2020
Կորոնավիրուսի տարածման պատճառով ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է: Այն պետք է տեղի ունենար ապրիլի 4-ից 12-ը, Մոսկվայում: Որոշումն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Առաջնության անցկացման նոր ժամկետ է նշանակվել հունիսի 13-ից 21-ը։ Առաջնության հետաձգումը խնդիրներ է ստեղծում այն տեսանկյունից, որ նոր ժամկետները մոտ են Օլիմպիադայի ժամկետներին, և Եվրոպայի առաջնությանը մասնակցած ու Օլիմպիադային պատրաստվող մարզիկների համար […]
11:21 11.03.2020
ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «ՌԲ Լայպցիգն» ընդունել էր անգլիական «Տոտենհեմին»: Այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր գերմանական ակումբի հաղթանակով՝ 1-0 հաշվով: Պատասխան խաղում դարձյալ ուժեղ էին գերմանացիները, թեև պետք է նշել, որ «Տոտոենհեմի» կազմում նորից չկային մի քանի առանցքային ֆուտբոլիստներ՝ Քեյնը, Սոնը, Բերգվինը: Այս պայմաններում գերմանացիների համար հաղթանակը շատ մեծ ջանքեր չպահանջեց: Զաբիտցերի խփած […]
10:29 11.03.2020
Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Վալենսիա»-«Ատալանտա» պատասխան հանդիպումը ևս ավարտվեց իտալական ակումբի հաղթանակով։ Առաջինն ավարտվել էր 4-1 հաշվով: Այս խաղի հերոսը դարձավ Յոսիպ Իլիչիչը: Նա 4 անգամ կարողացավ գրավել իսպանացիների դարպասը, ընդ որում՝ երրորդ և չորրորդ գնդակները նա խփեց խաղի վերջին րոպեներին, իսկ մինչ այդ առջևում «Վալենսիան» էր՝ 3-2 հաշվով: Իսպանական ակումբի կազմում երկու գոլի հեղինակ […]
19:50 10.03.2020
Գյումրեցի 15-ամյա պատանի մարզիկի այն մեդալներն ու պատվոգրերն են, որոնք նա նվաճել է 1․5 տարվա ընթացքում։ Ընդամենը այդքան ժամանակ է Գոռը Գյումրիի հրաձգարանի մարզադպրոց հաճախում։ Հայրն է որոշել, Գոռն էլ համաձայնել է հոր ընտրությանը, ասում է՝ չի փոշմանել, հրաձգությունը գրավել է իրեն։ Գոռի առաջին նվաճումները հանրապետական մրցաշարերից են եղել։ Այս արդյունքների հանրագումարում է որոշվել, որ […]
19:13 10.03.2020
ՈւԵՖԱ-ն հետևում է աշխարհում կորոնավիրուսի տարածման զարգացումներին և հերքում տարածված այն լուրը, թե «Եվրո 2020»-ի մեկնարկը կարող է հետաձգվել: «ՈւԵՖԱ-ն անընդհատ կապ է պահում միջազգային բոլոր պատկան մարմինների հետ ու քննարկում կորոնավիրուսի վերաբերյալ ամեն ինչ: Նպատակահարմար չենք գտնում այս իրավիճակում շեղվել նախապես սահմանված գրաֆիկից: Այսօրվա դրությամբ կարող ենք ասել, որ Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի նախատեսված օրը` […]
19:07 10.03.2020
ՈւԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունը կորոնավիրուսի պատճառով դադարեցնելու հարցը: Սա կարող է վերաբերել այն երկրներին, որտեղ կորոնավիրուսի տարածումը մեծ ծավալներ է ընդգրկել: Իսպանական CAT Radio-ի տեղեկություններով` եվրագավաթային հանդիպումները կարող են դադարեցվել ընթացիկ փուլերի ավարտից հետո։ Հիշեցնենք, որ արդեն պայմանավորված տարբեր երկրներում համաճարակային իրավիճակով` որոշվել է առանց հանդիսականի անցկացնել ՊՍԺ-«Բորուսիա», «Ատալանտա»-«Վալենսիա», […]
18:51 10.03.2020
«Սևիլիյա» ակումբը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Խոակին Կապարոսի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուն։ «Շատ շնորհակալություն, և մի´ մոռացեք, որ սա Ձեր տունն է, Խոակին»,- գրել է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ անդալուզական ակումբը 64-ամյա Կապարոսը մարզել է երկու շրջան` նախ` 2000-2005 թվականներին, ապա` 2018-2019 թվականներին։ ? @JoaquinCaparros deja el #SevillaFC para dirigir […]
18:45 10.03.2020
ՌԴ Չերկեսկ քաղաքում տեղի ունեցած Young Eagles 12 խառը մարտերի մրցաշարին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Միջադեպը գրանցվել է մարտերից մեկի ժամանակ: Միմյանց հետ մրցել են Գրոզնին ներկայացնող Ջադալ Ալիբեկովը և Ալիմ Գուգովը՝ Բակսանից: Ծեծկռտուքը հրահրել են մարտիկներից մեկի մարզիչները, ովքեր դժգոհ են եղել մրցավարի որոշումից: Այնուհետև Գուգովի երկրպագուները մտել են ութանկյուն և հարձակվել մրցավարի՝ […]
18:20 10.03.2020
Հունական ամենահայտնի ակումբներից մեկի՝ «Օլիմպիակոսի» և անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստի» սեփականատեր Եվանգելոս Մարինակիսը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է հենց ինքը՝ Մարինակիսը «Ինստագրամի» իր էջում: «Ես վարակվել եմ կորոնավիրուսով: Այժմ ինձ լավ եմ զգում, քանի որ հետևել եմ բժիշկների ցուցումներին և ձեռնարկել եմ բոլոր անհրաժեշտ միջոցները: Համաքաղաքացիներիս կոչ եմ անում վարվել նույն կերպ: Բոլորիս մաղթում […]
17:45 10.03.2020
«Մալյորկայի» նախկին պաշտպան Անդերսոն Կոնսեյսաուն հետաքրքիր մանրամասներ է հայտնել թիմի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի աշխատանքի մեթոդների մասին: Կոնսեյսաուն, մասնավորապես, պատմել է, թե ինչպես է իսպանացի մասնագետը փորձել իր թիմին մոտիվացնել 2012/13 մրցաշրջանում` Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Պրիմերայի 16-րդ տուրի խաղից առաջ: «Խաղից առաջ Կապարոսը մեզ ցույց տվեց մի տեսանյութ, և որքան էր մեր զարմանքը, երբ […]
16:42 10.03.2020
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները նախապատրաստվում են մարտի 19-22-ը Բուդապեշտում և ապրիլի 30-ից մայիսի 3-ը Սոֆիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Արդեն հայտնի է մրցաշարերի մասնակիցների կազմը: Ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ազատ ոճի հավաքականի կազմում է ընդգրկել Արսեն Հարությունյանին (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանին (65 կգ), Հրայր Ամիրխանյանին (74 կգ), Հովհաննես Մխիթարյանին (86 […]
16:32 10.03.2020
Խոակին դե Խեսուս Կապարոս Կամինյոն ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին, Իսպանիայի Ուտրերա քաղաքում: Նա Մադրիդի «Ռեալի» սան է, որտեղ առաջին քայլերն է կատարել ֆուտբոլում: Բայց ֆուտբոլիստի կարիերան Կապարոսի մոտ չի ստացվել: Հանդես գալով մի շարք ակումբներում, որոնց թվում է նաև «Լեգանեսը», նա 26 տարեկանում ավարտել է ֆուտբոլիստի կարիերան և զբաղվել մարզչական գործունեությամբ: Մինչև 1996 […]
13:47 10.03.2020
Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել են օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Զեկույցում ասվում է, որ վիրուսի շարունակական տարածման և ընդհանուր վիճակի վատթարացման պատճառով ճանապարհորդելը դարձել է ավելի ռիսկային: Նման իրավիճակում ֆեդերացիայի գործկոմը որոշել է ձեռնարկել անվտանգության միջոցառումներ և չեղյալ է հայտարարել մինչև ապրիլի 30-ը […]
13:25 10.03.2020
Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խաղում հետ է մղել «Ռոստովի» կիսապաշտպան Ռոման Երեմենկոյի իրացրած 11 մետրանոց հարվածը: Ռուսաստանի հավաքականի նախկին դարպասապահը հետ մղած 11 մետրանոց հարվածների թիվը հասցրեց 14-ի: Այս ցուցանիշով նա կրկնել է Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու սահմանած ռեկորդը: Այս մասին հայտնում է Sport-Express.ru-ն:
13:09 10.03.2020
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի 64-ամյա հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը: Կենսագրությունը Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ […]
12:39 10.03.2020
ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր հայտնի կդառնա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը։
10:50 10.03.2020
Կորոնավիրուսի տարածման պատճառով Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլիա» – «Ռոմա» առաջին հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների։ Որոշումն ընդունվել է երեկ երեկոյան, իսկ «Ռոմայի» շուրջ 600 երկրպագու արդեն մեկնել է Անդալուզիա։ Նշենք, որ Իսպանիայում ևս կորոնավիրուսի բավականին մեծ տարածում է նկատվում: Վերջին տվյալներով՝ այստեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1000-ից ավելի դեպք:
10:44 10.03.2020
Կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի Ա Սերիայի առաջնությունը դադարեցվել է: Մինչև ապրիլի 3-ն Ա Սերիայի ոչ մի հանդիպում չի կայանա: Իտալիայի Օլիմպիական կոմիտեի որոշմամբ՝ մինչև ապրիլի 3-ը ներառյալ չեղարկվել են երկում բոլոր սպորտային միջոցառումները։ Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 9000 դեպք։ Վերջին օրերի մահվան դեպքերի թվով Իտալիան առաջին տեղում է:
21:26 09.03.2020
Տյումենում ավարտվել է ՌԴ ձյուդոյի երիտասարդական առաջնությունը, որին հաջող է հանդես եկել Վոլգոգրադի մարզը ներկայացնող հայազգի ձյուդոիստ Լև Սարգսյանը: 100 կգ քաշայինների եզրափակիչ գոտեմարտում Լևը հաղթել է Տյումենը ներկայացնող Ազամատ Պլիևին: Սկզբում առավելությունը եղել է Պլիևի կողմը, սակայն հետո Սարգսյանն արդյունավետ հնարք է կատարել և մաքուր հաղթանակ տարել: «Երբ Ազամատը վազա-արի ստացավ ես, միևնույն է […]
19:14 09.03.2020
ՖԻՖԱ-ն հայտարարություն է տարածել՝ կապված 2022թ. աշխարհի առաջնության ասիական գոտու որակավորման փուլի խաղերի հետ: Ըստ այդմ` մարտի վերջին ու հունիսի սկզբին նախատեսված խաղերը հետաձգվել են, բայց ՖԻՖԱ-ն թույլատրել է հավաքականներին ինքնուրույն որոշել ու անցկացնել ընկերական խաղեր՝ ելնելով կորոնավիրուսի անվտանգության նկատառումներից:
19:02 09.03.2020
«Թվիթերում» տեսանյութ է հայտնվել, որտեղ նիգերիական «Նարասավա Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստները սգում են խաղընկերոջ մահը: Դեպքը տեղի է ունեցել «Նարասավա Յունայթեդ»-«Կաթսինա Յունայթեդ» խաղի ժամանակ: Խաղային դրվագներից մեկում Չիեմե Մարտինսը վնասվածք է ստացել և ընկել: Հետո պարզվել է, որ նա կորցրել է գիտակցությունը: Ֆուտբոլիստին անհապաղ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել, սակայն խափանվել է շտապօգնության մեքենան: Մարտինսին ավելի […]