TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

Ռոնալդուն իր հյուրանոցներն անվճար կտրամադրի կորոնավիրուսով հիվանդներին տեղավորելու համար

11:35 15.03.2020

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է իր պորտուգալական հյուրանոցները տալ կորոնավիրուսով հիվանդներին տեղավորելու համար։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ֆուտբոլիստը պատրաստ է ոչ միայն անվճար տրամադրել հյուրանոցները, այլև աշխատավարձ վճարել բժիշկներին իր գրպանից։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն Մադեյրայում իր առանձնատանը կարանտինի մեջ է այն բանից հետո, երբ իր խաղընկերոջ՝ Դանիէլե Ռուգանիի մոտ նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել։ Կրիշտիանու Ռոնալդուն […]

̰
Կորոնավիրուսը և սպորտը. ի՞նչ իրավիճակ է մարզաշխարհում

20:30 14.03.2020

Կորոնավիրուսը լարվածության մեջ է պահում նաև մարզական աշխարհը: Համաճարակը խաթարել է տարբեր մրցաշարերի բնականոն ընթացքը: Համաճարակի պատճառով հետաձգվել ու հետաձգվում են սպորտային բազմաթիվ խոշոր մրցաշարեր: ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ  Անգամ աշխարհի ամենամեծ ու մասշտաբային սպորտային միջոցառման անցկացումն է հարցականի տակ: Չնայած միջազգային օլիմպիական կոմիտեն մարզիկներին կոչ է արել պատրաստվել խաղերին պլանավորվածի պես՝ Հունաստանում դադարեցվել է օլիմպիական ջահի […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Մարադոնան մեկուսացվել է

18:35 14.03.2020

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, այժմ «Խիմնասիա և Էսգրիմա» ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան տեղափոխվել է կարանտին՝ կորոնովիրուսով վարակվելուց խուսափելու համար։ Այս մասին հայտնել է ակումբի բժշկական շտաբի ղեկավար Ֆլավիո Թունեսին։  «Կանխարգելիչ միջոցներ ենք ձեռնարկում։ Մարադոնան մեկուսացված է թիմից և գտնվում է առաջին հարկի սենյակում, քանի որ մտնում է ռիսկի խմբի մեջ»,- բժշկի խոսքերը մեջբերում է Foot […]

̰
Բելառուսում չեն չեղարկել գավաթային հանդիպումները. դրանք կանցկացվեն երկրպագուների ներկայությամբ

14:55 14.03.2020

Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ մարտի 14-ին և 15-ին նախատեսված Բելառուսի գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան ստանդարտ ռեժիմով և փակ չեն լինի երկրպագուների համար: «Դրա հետ մեկտեղ, ԲՖՖ-ն շարունակում է ուշադիր հետևել Բելառուսի և նրա սահմաններից դուրս համաճարակաբանական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում համապատասխան նախազգուշական միջոցներ կձեռնարկի»,- գրված է ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ: Վերջին […]

̰
Կիբերֆուտբոլի Հայաստանի հավաքականը կմասնակցի eEuro 2020-ի որակավորման փուլին

14:16 14.03.2020

Կիբերֆուտբոլի Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը UEFA eEuro 2020-ի որակավորման փուլում: Մարտի 16-ին մեր տղաները ուժերը կչափեն Ֆրանսիայի, Բելգիայի, Խորվաթիայի, Կիպրոսի ու Չեխիայի ներկայացուցիչների հետ։ Մրցաշարից առաջ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը հանդիպել է մեր հավաքականի տղաներին ու հանձնել անվանական շապիկներ: Նա հաջողություն մաղթել մեր թիմին կարևոր ստուգատեսից առաջ։

̰
Ռոնալդինյոն Պարագվայում հաղթել է ֆուտբոլի բանտային մրցաշարում

13:45 14.03.2020

Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն Պարագվայում դարձել է ֆուտբոլի բանտային մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնում է Globo Esporte-ն: Մրցաշարի վճռորոշ խաղում Ռոնալդինյոյի թիմը 11:2 հաշվով հաղթել է մրցակցին: Լեգենդար բրազիլացին խփել է 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: Հաղթանակի համար Ռոնալդինյոյի թիմը կստանա 16 կիլոգրամանոց գոճի։ Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն և նրա […]

̰
Տիգրան Բարսեղյանը` «Աստանա»-«Օրդաբասի» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

13:39 14.03.2020

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 18-րդ տուրից տեղափոխված խաղում «Աստանան» ոչ ոքի՝ 1:1 է խաղացել «Օրդաբասիի» հետ: «Աստանայի» կազմում միակ գոլի հեղինակ է դարձել հարձակվող Ալեքսեյ Շչետկինը, որն աչքի է ընկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո: Instat Index-ի ցուցանիշով, որն իր մեջ ներառում է ֆուտբոլիստների բոլոր վիճակագրական տվյալները, հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է դարձել Տիգրան Բարսեղյանը: […]

̰
Մարադոնան կորոնավիրուսի համաճարակի հետ կապված` աջակցել է Իտալիայի բնակիչներին

13:05 14.03.2020

Արգենտինայի հավաքականի և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան կորոնավիրուսի համաճարակի հետ կապված` աջակցել է Իտալիայի բնակիչներին: «Ես 7 տարի ապրել եմ Նեապոլում: Այնտեղ է ապրում ընտանիքիս մի մասը և շատ մարդիկ, որոնք սիրում են ինձ, իսկ ես նրանց: Իտալիան իմ կյանքի մի մասն է, ուստի ցանկանում եմ աջակցել նրան այս դժվարին պահին: Իտալիայում բոլորը հասկացան, […]

̰
Կորոնավիրուսից մահացել է Քոնոր Մաքգրեգորի մորաքույրը

10:55 14.03.2020

Կորոնավիրուսից մահացել է Քոնոր Մաքգրեգորի մորաքույրը: Այս մասին տեղեկացրել է ինքը՝ Մաքգրեգորը, Ինստագրամի իր էջում: «Ես պատրաստվում էի ուղիղ եթերի, երբ ինձ զանգահարեցին և տեղեկացրեցին, որ մահացել է իմ սիրելի մորաքույր Էննը: Ես չկարողացա էլ դուրս գալ եթեր, իմ խեղճ մորաքույր….  Այդ հիմար վիրուսը… Ի՞նչ է կատարվում աշխարհում», – գրել է Մաքգրեգորը: Նա նաև նշել […]

̰
Արամ Ավագյանն անպարտելի է. հայ բռնցքամարտիկի հերթական հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում

10:50 14.03.2020

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Արամ Ավագյանն իր 11-րդ մենամարտում հաղթեց դոմինիկացի Դագուվերտո Ագուերոյին: Հիշեցնենք, որ Արամ Ավագյանն առայժմ չունի պարտություն: 11 մենամարտից 10-ում նա հաղթանակ է տարել, իսկ մեկն ավարտել է ոչ-ոքի: Արամ Ավագյան – Դագուվերտո Ագուերո մենամարտը տեղի ունեցավ ԱՄՆ Հինքլեյ քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում: Ավագյանը հաղթեց մրցավարների մեծամասնության որոշմամբ: Հատկանշական է, որ մինչ այս […]

̰
Այսօր ֆուտբոլն ընդհանրապես կարևոր չէ. Յուրգեն Կլոպ

10:40 14.03.2020

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել Պրեմիեր լիգան հետաձգելու որոշման մասին: «Լիվերպուլի» մարզիչը նշել է, որ այսօր պետք է ամեն ինչ արվի միմյանց պաշտպանելու համար: «Ֆուտբոլը միշտ ամենակարևոր բանն է թվացել մեզ, բայց այսօր ֆուտբոլն ու ֆուտբոլային խաղերն ընդհանրապես կարևոր չեն: Չենք ցանկանում խաղալ դատարկ տրիբունաների ներքո ու չէինք էլ ցանկանում, որ մրցաշարերը […]

̰
Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոնն ավարտեց մարզական կարիերան

10:18 14.03.2020

Ֆրանսիացի լեգենդար բիաթլոնիստ Մարտեն Ֆուրկադն ավարտեց կարիերան: Թվիթերում 31-ամյա ֆրանսիացին հետևյալ կարճ գրառումն է արել. «Եկել է հրաժեշտ տալու պահը»։ Մարտեն Ֆուրկադն աշխարհի բոլոր ժամանակների ուժեղագույն բիաթլոնիստն է համարվում: Բիաթլոնի պատմության մեջ նա առաջին հորիզոնականն է զբաղեցնում նվաճած տիտղոսների քանակով: Ֆուրկադը հնգակի օլիմպիական չեմպիոն է, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի 13-ակի չեմպիոն, Աշխարհի գավաթի […]

̰
Ովքե՞ր են հայ բռնցքամարտիկների մրցակիցները Լոնդոնի վարկանիշային մրցաշարում

10:09 14.03.2020

Կայացավ Լոնդոնի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարի վիճակահանությունը: 52 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը 1/8 եզրափակչում կմրցի Իսրայելը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Ալավերդյանի հետ։ 57 կգ քաշային կարգում Արթուր Բազեյանը  կհանդիպի լեհ Յոզվիկ Մակիջի հետ։ 63 կգ քաշային կարգում Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Գաբիլ Մամեդով և վրացի Լաշա […]

̰
«Արսենալի»՝ կորոնավիրուսով վարակված գլխավոր մարզիչը հայտնել է, որ իրեն լավ է զգում

09:58 14.03.2020

«Արսենալի»՝ կորոնավիրուսով վարակված գլխավոր մարզիչը հայտնել է, որ իրեն լավ է զգում: «Ես ինձ արդեն շատ ավելի լավ եմ զգում: Շնորհակալ եմ լավ խոսքերի և աջակցության համար: Մենք բոլորս բախվել ենք մեծ ու աննախադեպ խնդրի: Հիմա միակ կարևոր բանը յուրաքանչյուր մարդու առողջությունն է: Հարգե՛ք և պաշտպանե՛ք միմյանց, հետևե՛ք հրահանգներին, և մենք բոլորս կհաղթահարենք այս ամենը: […]

̰
Օլիմպիական ջահի փոխանցումավազքը դադարեցվեց

09:40 14.03.2020

Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն դադարեցրել է օլիմպիական ջահի փոխանցումավազքը: Որոշումը համատեղ կայացրել են Միջազգային օլիմպիական կոմիտեն և Հունաստանի առողջապահության նախարարությունը: Պատճառն այն է, որ բնակավայրերով կրակի տեղափոխումը, հոծ բազմության պայմաններում, հնարավոր է նպաստի վարակի տարածմանը: Կողմերը որոշել են վառվող ջահը «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեին փոխանցել մարտի 19-ին, «Պանատինաիկոս» մարզադաշտում` առանց հանրության ներկայության:

̰
Ռոնալդուի ուղերձը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ

09:19 14.03.2020

Կրիշտիանու Ռոնալդուն ուղերձ է հղել երկրպագուներին կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի վերաբերյալ։ «Աշխարհը գնում է դեպի շատ բարդ ժամանակներ, ինչը պահանջում է առավելագույն հոգատարություն և ուշադրություն մեզնից յուրաքանչյուրից։ Հիմա ես խոսում եմ ձեզ հետ ոչ որպես ֆուտբոլիստ, այլ որպես զավակ, որպես հայր և վերջապես մարդ, ով անհանգստացած է ողջ աշխարհի վրա ազդող զարգացումներով։ Կարևոր է, որ […]

̰
«Սամպդորիա»-ում կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների թիվը հասավ 5-ի

09:09 14.03.2020

«Սամպդորիայի» ևս չորս ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով՝ ակումբի ֆուտբոլիստների շրջանում վարակակիրների թիվը հասցնելով 5-ի։ Կորոնավիրուսի թեստը դրական է եղել Օմար Կոլիի, Ալբին Էկդալի, Անտոնիո Լա Գումինայի և Մորտեն Թորսբյուի մոտ։ Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էր Մանոլո Գաբիադինին։ Այսպիսով, Ա սերիայի ֆուտբոլիստների շրջանում արդեն վեց վարակակիր կա։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսով էր վարակվել նաև «Յուվենթուսի» պաշտպան Դանիելե […]

̰
Անգլիական մի քանի ակումբներ կարող են հրաժարվել առաջնությունից՝ կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո

09:07 14.03.2020

Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբներ մտադիր են հրաժարվել մրցաշրջանի հետագա ընթացքից՝ կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո։ Daily Mail պարբերականը հաղորդում է, որ այդ ակումբներն այդ հարցով արդեն դիմել են ԱՊԼ-ի ղեկավարությանը: Դիմումի մեջ նշվում է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառով ակումբները չեն կարող ավարտին հասցնել մրցաշրջանը։ Նաև կա վտանգ, որ ավելի շատ ֆուտբոլիստներ կարող […]

̰
Ֆրանսիան դադարեցրեց ֆուտբոլի ազգային առաջնությունը

15:01 13.03.2020

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել առժամկետ դադարեցնել առաջին և երկրորդ լիգաների առաջնությունները: Որոշումն ուժի մեջ է մտել այսօրվանից, ինչը նշանակում է, որ 29-րդ տուրը ևս չի կայանա: Ավելի վաղ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել էր իր հովանու ներքո անցկացվող բոլոր մարզական միջոցառումները: Նմանատիպ որոշում է պատրաստվում ընդունել նաև Գերմանական ֆուտբոլի լիգայի ղեկավարությունը: Որոշումը, ըստ ամենայնի, […]

̰
ՈւԵՖԱ-ն դադարեցրեց  Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի խաղարկությունը

14:53 13.03.2020

Կորոնավիրուսի տարածման պատճառով ՈւԵՖԱ-ն դադարեցրեց Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի հաջորդ շաբաթվա խաղերի անցկացումը: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։ Խոսքը վերաբերում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` մարտի 17-ին և 18-ին կայանալիք խաղերին, ու Եվրոպա լիգայի`մարտի 19-ին կայանալիք խաղերին: Ավելի վաղ, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված` դադարեցվել էին Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների առաջնությունները:

̰
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ասուլիսը հետաձգվեց

14:44 13.03.2020

ՀՖՖ-ն հայտնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի՝ այսօր՝ մարտի 13-ին նախատեսված մամուլի ասուլիսը հետաձգվել է: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով արվող քայլերը, նաև հիմք է ընդունվել ՀՀ կառավարության՝ մասսայական միջոցառումների կազմակերպումից և անցկացումից զերծ մնալու կոչը: Գլխավոր մարզչի մամուլի ասուլիսի անցկացման ժամկետների մասին կլինի լրացուցիչ […]

̰
Մխիթարյանի նախկին ակումբն արտագնա խաղում հաղթել է «Վոլֆսբուրգ»-ին

14:00 13.03.2020

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում Դոնեցկի «Շախտյորը» մրցակցի հարկի տակ կարողացել է 2-1 հաշվով հաղթել գերմանական «Վոլֆսբուրգին»: 17-րդ րոպեին հաշիվը բացել է Մորաեսը: 22-րդ րոպեին Կովալենկոն հնարավորություն է ունեցել մեծացնել «Շախտյորի»  առավելությունը, սակայն չի կարողացել իրացնել 11-մետրանոց տուգանայինը: 47-րդ րոպեին 11-մետրանոցը չեն իրացրել նաև գերմանացիները: Պատասխան գնդակը դրանից քիչ անց խփել է Բրուկսը, սակայն 73-րդ […]

̰
«Արարատ» թիմի մարզիչը որակազրկվել է մրցավարներին հայհոյելու համար

13:55 13.03.2020

Մարտի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում որոշվել է «Արարատ» թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանին որակազրկել մինչև 01․12․2020, իսկ «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 500 հազար դրամով: Հիշեցնենք, որ «Արարատ»-«Լոռի» խաղում «Արարատ» թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանը հայհոյել էր մրցավարական անձնակազմին: Այդ նույն խաղի ընթացքում նաև «Արարատ» ակումբի երկրպագուների կողմից հնչել […]

̰
ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը հետաձգվել են

13:22 13.03.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, կորոնավիրուսի տարածման հետ կապված, դադարեցնում է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը: Այս կապակցությամբ ՀՖՖ-ն հանդես է եկել հայտարարությամբ. «Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալը և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության կոչը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ […]

̰
«Յուտա Ջազի» բասկետբոլիստը ծաղրել է կորոնավիրուսը, իսկ մեկ օր անց նրա մոտ վարակ է հայտնաբերվել

13:00 13.03.2020

«Յուտա Ջազի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական Ռուդի Գոբերը մի քանի օր առաջ ծաղրել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։ Երբ մամուլի ասուլիսի ժամանակ նրան հարցրել են, թե ինչ է մտածում այս ամենի մասին, նա ցուցադրաբար ժպտալով ձեռքերով շոշափել է սեղանն ու խոսափողները: 27-ամյա բասկետբոլիստի` հաջորդ օրը արված կորոնավիրուսի թեստը դրական է եղել, ինչի պատճառով Բասկետբոլի […]

̰
Օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել

12:53 13.03.2020

ՄՕԿ նախագահ Թոմաս Բախն ասել է, որ իրենք  ուշադիր հետևում են առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններին, միաժամանակ, չեն կարող անտեսել որակավորման մրցաշարերի հետ կապված խնդիրները: Գիտակցում են, որ խաղերը վտանգված են: Բայց դեռևս չորս ու կես ամիս կա, և այդ ժամանակահատվածը պետք է արդունավետ օգտագործել,  որպեսզի հնարավոր լինի խաղերի անցկացումը, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, […]

̰
Զանգվածային ծեծկռտուք և 8 կարմիր քարտ «Գրեմիո»-«Ինտերնացիոնալ» խաղում

12:50 13.03.2020

Լիբերտադորեսի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ շրջանում «Գրեմիոն» ընդունել էր «Ինտերնացիոնալին»: Թիմերը խփած գնդակներով աչքի չեն ընկել, փոխարենը կարմիր քարտերի առատությամբ աչքի է ընկել մրցավարը: Խաղի 88-րդ րոպեին թիմերի խաղացողների միջև սկսված վիճաբանությունը վերածվել է զանգվածային  բախումների: Մոտ 10 րոպե դաշտում անկառավարելի վիճակ է եղել, և մրցավարը 8 խաղացողի հեռացրել է խաղադաշտից: Այսպիսով, խաղադաշտում մնացել […]

̰
Խոակին Կապարոսը ժամանել է Հայաստան

12:48 13.03.2020

Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսն ժամանել է Հայաստան: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը իսպանացի մասնագետի ժամանման լուսանկարներն է հրապարակել:

̰
«Բայեր»-ը գրեթե լուծեց հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը. ԵԼ 1/8 եզրափակիչ

12:32 13.03.2020

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակներում շոտլանդական «Ռենջերսը» ընդունել է Լևերկուզենի «Բայերին»: Խաղն անցավ գերմանական թիմի առավելությամբ: Առաջին խաղակեսում 11 մետրանոց հարվածով հաշիվը բացեց Հավերցը: Երկրորդ խաղակեսում Արանգիսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը, այնուհետ շոտլանդական ակումբը Էդմունդսոնի գնդակի շնորհիվ կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Ավելին անել «Ռեյնջերսը» չկարողացավ, փոխարենը «Բայերը» ավելի մեծացրեց առավելությունը: Երրորդ գոլը խփեց Բայլին: Խաղն ավարտվեց […]

̰
Էմանուել Ադեբայորը կարատեի հնարքով վնասել է մրցակցին

12:24 13.03.2020

Լոնդոնի «Արսենալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը, որը հիմա հանդես է գալիս Պարագվայի «Օլիմպիայում», խաղերից մեկի ժամանակ աչքի է ընկել կոպիտ խաղով: Տոգոցի ֆուտբոլիստը մարտարվեստի հնարքով հարվածել է մրցակցին, ինչի համար անմիջապես հեռացվել է դաշտից: Adebayor expulso pelo Olimpia Acho que errou de esporte pic.twitter.com/XgwAoeC1Uu — Lucas (@lucasptatsch) March 12, 2020

̰
BACK_TO_TOP