18:44 09.03.2020
«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել ՊՍՎ-ի հարձակվող Դանիել Մալենին: Le10Sport-ի տեղեկություններով՝ լոնդոնցիներն այժմ քննարկում են ֆուտբոլիստի համար ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկ անելու տարբերակը։ 21-ամյա ֆուտբոլիստն արդեն հանդես է եկել «զինագործների» կազմում (Մ18 և Մ21 թիմերի կազմում) 2015-2017 թվականներին, որից հետո վաճառվել է հոլանդական ակումբ 600 հազար եվրոյով: Այժմ հոլանդացու արժեքը գնահատվում է 56 միլիոն […]
18:41 09.03.2020
«Ռոմայի» մամուլի քարտուղարությունը տեսանյութ է պատրաստել, որում ներկայացրել է Հենրիխ Մխիթարյանի մի քանի գոլային փոխանցումները: Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Մեկ գոլային փոխանցում էլ Մխիթարյանն իր ակտիվում գրանցել է Եվրոպա լիգայում:
18:15 09.03.2020
Կորոնավիրուսի տարածման պատճառով Տոկիոյի Օլիմպիական խաղերի կրակը վառելու արարողությունը տեղի կունենա առանց հանդիսականի: Այս մասին հայտնել է Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Արարողությունը նախատեսված է մարտի 12-ին: Ընդհանուր առմամբ, արարողությանը կմասնակցի մոտ 100 մարդ, որոնք նախապես հավատարմագրվել են Միջազգային օլիմպիական կոմիտեի և խաղերի կազմկոմիտեի կողմից: Նշվում է նաև, որ կրակի վառման արարողությանը չեն լինի նաև լրագրողներ: […]
18:04 09.03.2020
Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի Եկատերինբուրգում կայանալիք «Մեծ սաղավարտ» օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Այն կմեկնարկի 4 օրից: Հիշեցնենք, որ ձյուդոյի եվրոպական և միջազգային ֆեդերացիաների որոշումներով, այս ընթացքում կորոնավիրուսի տարածման պատճառով բազմաթիվ վարկանիշային և գավաթի խաղարկության միջազգային մրցաշարեր են հետաձգվել կամ չեղարկվել, այդ թվում նաև Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում նախատեսված վարկանիշային «Գրան պրի» մրցաշարը, որին պետք է մասնակցեին նաև […]
18:03 09.03.2020
«Բարսելոնա»-ի ղեկավարությունը նախատեսում է Լիոնել Մեսսիին առաջարկել նոր պայմանագիր: Այն նախատեսված կլինի մինչև 2023թ. ամառը, իսկ աշխատավարձը կկազմի տարեկան 50 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ Մեսսին Լա լիգայի վերջին տուրում գոլի հեղինակ դառնալուց հետո դարձավ եվրոպական թոփ-5 լիգաների պատմության մեջ լավագույն ռմբարկուն: Նա 474 խաղում խփել է 438 գնդակ: Մեկ գնդակով պակաս է Ռոնալդուի ցուցանիշը, սակայն […]
17:33 09.03.2020
Հայաստանի հավաքականի և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն վնասվածք է ստացել և չի կարողացել մասնակցել Ղազախստանի առաջնության մեկնարկային տուրի` «Տոբոլի» հետ խաղին: Բուժզննումից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջության աստիճանը: Յուրչենկոն նորամուտը ՀՀ հավաքականում պետք է նշեր առաջիկայում կայանալիք Ուզբեկստանի ու Ղազախստանի հավաքականների հետ հանդիպմանը, սակայն հիմա պարզ չէ, թե արդյոք Յուրչենկոն կմասնակցի՞ այդ խաղերին:
17:16 09.03.2020
Մարտի 12-ին և 13-ին կկայանան ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի 2019/2020 մրցաշրջանի 1/8 եզրափակիչ հանդիպումները։ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է մարտի 13-ին Հունաստանում կայանալիք «Օլիմպիակոս» (Հունաստան) – «Վուլվերհեմփթոն» (Անգլիա) հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
15:50 09.03.2020
Թուրինի «Յուվենտուս» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շնորհակալություն է հայտնել իր բոլոր նախկին և ներկա գործընկերներին, ինչպես նաև ընտանիքին և ընկերներին, որոնք օգնել են իրեն կարիերայի ընթացքում հազար պաշտոնական հանդիպումների հասնել: «Այնքան հպարտ եմ, որ իմ կարիերայում հասել եմ հազար պաշտոնական խաղերի նշագծին, շատ ուրախ եմ կարևոր հաղթանակի համար, ինչը մեզ կրկին առաջին հորիզոնական […]
15:31 09.03.2020
«Փյունիկի» պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն հրավիրվել է Ռուանդայի ազգային հավաքական` մասնակցելու համար Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման փուլի խաղերին: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Մարտի 25-ին և 29-ին Ռուանդայի հավաքականը կհյուրընկալվի, իսկ այնուհետև սեփական հարկի տակ կընդունի Կաբո Վերդեի հավաքականին: «Փյունիկը» հաջողություն է մաղթել Սալոմոն Նիրիսարիկեին և Ռուանդայի հավաքականին առաջիկա խաղերում:
15:02 09.03.2020
Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան պահանջել է անհապաղ դադարեցնել Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը և չանցկացնել խաղեր նույնիսկ դատարկ մարզադաշտերում: «Կալյարիի» նախագահ Տոմազո Ջուլինին, արձագանքելով այս պահանջին, քննադատել է նախարարին: «Նախարարը խաղերի անվճար հեռարձակման խնդրանքից անցավ առաջնության դադարի պահանջին: Նաև հրաման է տվել, որ խաղերն անցկացվեն առանց հանդիսականի: Իտալիային անհրաժեշտ են խաղաղություն, այլ ոչ պոպուլիստական կարգախոսներ»,- ասել […]
14:27 09.03.2020
Արգենտինայի առաջնության 23-րդ տուրում «Ատլետիկո Ուրականը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Բանֆիլդին»: «Ուրականի» կազմում դարձյալ հաջող խաղով աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: Գնդակներից մեկը խփվել է Բալեկյանի փոխանցումից հետո: Հիշեցնենք, որ Արգենտինայի առաջնության նախորդ խաղում Բալեկյանը դարձել էր գոլի հեղինակ:
14:19 09.03.2020
UFC-ն ներկայացրել է Հաբիբ Նուրմագոմեդովի և Թոնի Ֆերգյուսոնի մենամարտի պաշտոնական պրոմո հոլովակը: Տեսանյութում մենամարտն անվանվում է «UFC-ի պատմության մեջ ամենասպասվածը»: Հիշեցնենք, որ Նուրմագոմեդով-Ֆերգյուսոն մենամարտը կանցկացվի ապրիլի 18-ին՝ Նյու Յորքում։ Նուրմագոմեդովն իր կարիերայի ընթացքում անցկացրել է 28 մենամարտ և բոլորը հաղթել է, Ֆերգյուսոնը ևս 28 մենամարտ է անցկացրել, սակայն հաղթել է 25-ում, մյուս 3-ում պարտվել է:
14:03 09.03.2020
Արմատներով հայ ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հայտարարել է, որ առաջիկա մրցաշարերում ելույթ է ունենալու Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսի» երաժշտության տակ: 20-ամյա Եվգենյայի ելույթի ծրագիրը բեմադրել է կանադացի նախկին գեղասահորդ, 2008 թվականի աշխարհի չեմպիոն, Թուրինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ջեֆրի Բաթլը: Հիշեցնենք, որ Եվգենյան, որի հայրը հայ գործարար Արման Բաբասյանն է, 2016 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն […]
13:04 09.03.2020
Կորոնավիրուսի տարածման պատճառով ՈւԵՖԱ-ն արգելել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղերից առաջ ֆուտբոլիստների ձեռքսեղմումը: Այս մասին հայտնել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Արդեն հայտնի է, որ Չեմպիոնների լիգայի «Վալենսիա»-«Ատալանտա» խաղը, որը նշանակված է մարտի 10-ին, տեղի կունենա դատարկ մարզադաշտում: Հնարավոր է` առանց հանդիսականի անցնի նաև մարտի 11-ին նշանակված ՊՍԺ-«Բորուսիա» հանդիպումը: Հիշեցնենք, որ նախախաղային ձեռքսեղմումներն արգելվել […]
12:26 09.03.2020
Դանիայի առաջնության 24-րդ տուրում «Հոբրոն» ընդունել էր «Էյսբերգին»։ Հանդիպումն անցել է դատարկ մարզադաշտում և ավարտվել ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հաշիվը բացել են տանտերերը, ընդ որում, հայ ֆուտբոլիստ Էդգար Բաբայանի գեղեցիկ փոխանցումից հետո: Այս ոչ-ոքիից հետո «Հոբրոն» 19 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։
12:18 09.03.2020
Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»։ 30-րդ րոպեին խաղի հաշիվը Բրունո Ֆերնանդեշի փոխանցումից հետո հաշիվը բացել է Անտոնի Մարսիալը։ Խաղի վերջին րոպեին Սքոթ Մաքթոմինայը երկրորդ գոլն է խփել Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի դարպասը։ Խաղն ավարտվել է 2-0 հաշվով: Ի դեպ, վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ «Մանչեսթեր […]
12:02 09.03.2020
Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած բռնցքամարտի GeeBee Boxing Tournament միջազգային մրցաշարում Հայաստանը նվաճել է 2 մեդալ: Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Նարեկ Հովհաննիսյանը՝ (63 կգ) և Արսեն Գրիգորյանը՝ (69 կգ) հաջող են հանդես եկել: Նրանք հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտվել են և արժանացել են բրոնզե մեդալների:
11:47 09.03.2020
Իտալական Տոսկանիայի նահանգային իշխանությունները հայտարարել են, որ օրեր առաջ կորոնավիրուսով վարակված C Սերիայի «Պիանեզե» ակումբի 23-ամյա ֆուտբոլիստը բարեհաջող բուժում է անցել և լիարժեք ապաքինվել է: Ավելի վաղ նշվել էր, որ կորոնավիրուսով է վարակվել թիմի երեք ֆուտբոլիստ և մեկ աշխատակից: Սակայն բուժման մասին տեղեկատվությունը վերաբերում է առայժմ միայն նրանցից մեկին: Մյուս երկու ֆուտբոլիստների և ակումբի աշխատակցի […]
11:34 09.03.2020
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում «Բետիսն» ընդունել էր «Ռեալին»։ Հանդիպման հաշիվը բացել է «Բետիսը»: 41-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Սիդնեյը։ Մի քանի րոպե անց, առաջին խաղակեսի ավելացրած ժամանակի երրորդ րոպեին Բենզեման 11 մետրանոց տուգանային հարվածով հավասարեցրել է հաշիվը։ 82-րդ րոպեյին նույն Բենզեմայի սխալից հետո Քրիստիան Տելյոն նորից առաջ է մղել «Բետիսին»: Խաղն ավարտվել […]
10:51 09.03.2020
Կրիշտիանու Ռոնալդուն անցկացրել է կարիերայի 1000-րդ խաղը: Նա աչքի է ընկել միջինը 4 խաղից 3-ում: Ընդհանուր առմամբ, նա գրավել է դարպասը 725 անգամ, որից 99-ը՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում, որտեղ անցկացրել է 164 խաղ։ «Սպորտինգում» Ռոնալդուն խփել է 5 գոլ, անցկացրել 31 խաղ: «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալով 292 խաղ՝ աչքի է ընկել 118 անգամ, «Յուվենթուսում» առայժմ 75 […]
10:49 09.03.2020
Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Յուվենտուսը» 2-0 հաշվով հաղթել է Միլանի «Ինտերին»: Ռոնալդուն, ով գոլի հեղինակ է դառնում գրեթե բոլոր խաղերում, իր 1000-րդ խաղում չի կարողացել գրավել մրցակցի դարպասը: Սակայն նա գոլային փոխանցման հեղինակ է դարձել: 2019 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ Ռոնալդուն չի կարողացել աչքի ընկել Իտալիայի առաջնության խաղում: Ա Սերիայում նրա գոլային շարքը […]
22:32 07.03.2020
Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ տեսահոլովակում։ «Ռոման» ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակել է«Մնացեք պաշտպանված» վերնագրով տեսանյութը, որտեղ Մխիթարյանը ցույց է տալիս՝ ինչպես պետք է լվանալ ձեռքերը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:31 07.03.2020
Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզոսվկին հիասթափված է «Նոա»-ից կրած պարտությունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ խաղից հետո Բերեզոսվկին մասնավորապես ասել է. «Բոլորս ենք հիասթափված: Սակայն այս խաղով ոչ սկսվեց, ոչ էլ ավարտվելու է կյանքը: Պարտվեց այն թիմը, որն ավելի շատ սխալներ թույլ տվեց: Եզրային պաշտպանները շատ ավելի սխալվեցին»: Բերեզովսկիի խոսքերով` միայն կիսապաշտպանության գծում գործող ֆուտբոլիստներն […]
13:00 07.03.2020
Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Օռլանդո Գատին շատ խիստ է արտահայտվել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին: «Թքած ունեմ, եթե ինձ քննադատեն Արգենտինայում: Մեսսին այլևս ֆենոմեն չէ: Նրա հետ սխալ են վարվել, նրան շատ են բարձրացրել: Ինքը սովորել է դրան և այժմ ավելի հաճախ պարզապես քայլում է դաշտում. Նա պետք է ավելի լավ խաղա: Երբ […]
12:10 07.03.2020
«Մարսելի» հարձակվող Դարիո Բենեդետոն գլխի վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի «Ամյենի» դեմ խաղում: Ֆուտբոլիստը ստիպված է եղել հեռանալ խաղադաշտից որոշ ժամանակով: Թիմի բժիշկները նրա վնասվածքը փակել են լողի գլխարկով, ինչից հետո ֆուտբոլիստը վերադարձել է դաշտ: https://t.co/1UPRg7WKzz — bonsoir (@iamjonasg8) March 6, 2020 Dario Benedetto en bonnet de bain après s’être ouvert à la […]
11:54 07.03.2020
Լաս Վեգասում UFC 249-ը մրցաշարից առաջ կայացավ մամուլի ասուլիս, որին մասնակցեցին Հաբիբ Նուրմագոմեդովն ու Թոնի Ֆերգյուսոնը: Մարտիկները մոտ կես ժամ պատասխանել են լրագրողների հարցերին, որից հետո անցկացրել են հայացքների մենամարտ: Արարողության ժամանակ Ֆերգյուսոնը Նուրմագոմեդովի առջև դրել է հին նմուշի չեմպիոնական գոտին (Թոնին UFC-ի ժամանակավոր չեմպիոնն է եղել), իսկ Հաբիբն այն ոտքով շպրտել է մի կողմ: […]
09:47 07.03.2020
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերթական մամուլի ասուլիսում պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք կցանկանար իր թիմում ընդգրկել Մոուրինյո-ֆուտբոլիստին, եթե նման հնարավորություն լիներ: Մոուրինյոն պատասխանից առաջ հիշել է իր մարզիչներից մեկի խոսքերն այն մասին, որ ինքը ծույլ ֆուտբոլիստ է, ու այդ որակման հետ Ժոզեն լիովին համաձայն է: «Նա միանգամայն իրավացի էր, հետևաբար՝ ֆուտբոլիստ Ժոզե Մոուրինյոն […]
09:23 07.03.2020
«Գանձասար-Կապան»-ի տնօրենը, ով հայհոյել էր մրցավարին, որակազրկվել է մեկ տարով: Այս որոշումն ընդունվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստում: Ըստ ներկայացված զեկույցների՝ «Փյունիկ» -«Գանձասար-Կապան» խաղում, «Գանձասար-Կապան» ակումբի գործադիր տնօրեն Գառնիկ Աղաբաբյանը, գտնվելով VIP օթյակում, հայհոյել է մրցավարների հասցեին։ Խաղի ընդմիջման ժամանակ մարզադաշտի թունելում արդեն երկրորդ անգամ հայհոյել ու սպառնալիքներ, բռնության կոչեր է հնչեցրել […]
09:08 07.03.2020
Դանիայի ֆուտբոլի առաջնության մարտի բոլոր հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսատեսի: Այս որոշումն ընդունել է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Մինչ այդ, Դանիայի կառավարությունը կոչ էր արել չանցկացնել կամ հետաձգել բազմամարդ բոլոր միջոցառումները: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիան էլ որոշել է խաղերը չհետաձգել, այլ անցկացնել դատարկ մարզադաշտերում՝ մեկնաբանելով, որ այդ կերպ ֆուտբոլիստներին վտանգ չի սպառնում: Ըստ վերջին տեղեկությունների՝ Դանիայում կորոնավիրուսի 10-ից […]
08:57 07.03.2020
Ինչպես արդեն հայտնի է, ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի առաջնության հանդիպումները մինչև ապրիլի 3-ն անցկացվելու են առանց հանդիսականի։ Ըստ Calcio Finanza պարբերականի՝ սա ֆինանսական լուրջ հարված է հասցնելու իտալական ակումբներին։ Մոտավոր հաշվարկներով՝ իտալական ակումբները կարող են կորցնել 28-29 միլիոն եվրո: Ի դեպ, ըստ աղբյուրի՝ առավել շատ ֆինանսական առումով տուժելու է «Յուվենթուսը»: Հիշեցնենք, որ մարզական միջոցառումները մինչև […]