11:32 05.03.2020
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն և նրա եղբայրը`Ռոբերտոն, ձերբակալվել են Պարագվայի ոստիկանության կողմից ՝ երկիր մուտք գործելու համար կեղծ փաստաթղթեր օգտագործելու կասկածանքով: Կեղծ անձնագրերը ոստիկանությունը հայտնաբերել է հյուրանոցում խուզարկության ժամանակ: Այսօր եղբայրները պետք է ներկայանան դատախազություն՝ ցուցմունքներ տալու համար: Հիշեցնենք, որ անցած ամառ Բրազիլիայի իշխանություններն արգելել էին Ռոնալդինյոյին դուրս գալ երկրից: Caso Ronaldinho: Fue allanada la […]
21:58 04.03.2020
Ռամզան Կադիրովը ստիպել է Եմելյանենկոյին ներողություն խնդրել Կանդելակիին վիրավորելու համար: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եմելյանենկոն վիրավորական խոսքեր էր հնչեցրել հաղորդավարուհի Թինա Կանդելակիի հասցեին։ Կանդելակին նախ ասել էր, որ Եմելյանենկոն «պետք չէ» Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովին, իսկ ահա իրեն` Եմելյանենկոյին, հարկավոր է Քադիրովի աջակցությունը: «Երբեք չէի մտածի, որ Կանդելակին այդպիսի հիմար է: Նրա մասին […]
21:54 04.03.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, լույս աշխարհ է եկել Հենրիխ Մխիթարյանի ու Բեթի Վարդանյանի որդին՝ Համլետ Մխիթարյանը: Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում որդու հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Ամեն ինչ բարեհաջող է անցել: Սուպեր երջանիկ ծնողներ: Կարծում եք, որ նա ապագա ֆուտբոլի՞ստ է»:
21:45 04.03.2020
Կրիշտիանու Ռոնալդուն, որը մոր առողջական վիճակի վատթարացման հետ կապված շտապ մեկնել էր Մադեյրա, վերադարձել է Իտալիա: Այս մասին հայտնել է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ երեկ գիշեր Ռոնալդուի մայրը գլխուղեղի կաթված էր ստացել: Ռոնալդուն Իտալիա վերադառնալուց հետո միացել է ակումբին և ներկայումս պատրաստվում է մարտի 8-ին կայանալիք «Բոլոնյայի» դեմ խաղին: Ֆուտբոլիստն այս սեզոնում արդեն 31 […]
21:13 04.03.2020
Խառը մենամարտերի մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն վիրավորական խոսքեր է հնչեցրել հաղորդավարուհի Թինա Կանդելակիի հասցեին: Ավելի վաղ Կանդելակին ասել էր, որ Եմելյանենկոն «պետք չէ» Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովին, իսկ իրեն` Եմելյանենկոյին, հարկավոր է քաղաքական գործչի աջակցությունը: «Երբեք չէի մտածի, որ Կանդելակին այդպիսի հիմար է: Նրա մասին ավելի լավ կարծիքի էի: Հիմար է, լրիվ հիմար»,- գրել էր […]
20:27 04.03.2020
Լույս աշխարհ է եկել Հենրիխ Մխիթարյանի ու Բեթի Վարդանյանի որդին՝ Համլետ Մխիթարյանը: Այս մասին հայտնում է «Ռոմայի» թվիթերյան էջը՝ շնորհավորելով Մխիթարյանին։ ? È nato Hamlet, il figlio di Mkhitaryan ? Tanti auguri alla mamma, a @HenrikhMkh e benvenuto al piccolo nella famiglia giallorossa! ?❤️#ASRoma — AS Roma (@OfficialASRoma) March 4, 2020
20:17 04.03.2020
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է մոր՝ Դոլորեշի առողջական վիճակի մասին: Հիշեցնենք՝ նա երեկ գլխուղեղի կաթված էր ստացել, իսկ Ռոնալդուն շտապ մեկնել էր մոր մոտ՝ Մադեյրա: «Շնորհակալ եմ բոլորին մայրիկիս աջակցող հաղորդագրությունների համար: Նրա առողջական վիճակը հիմա կայուն է: Ես ու ընտանիքս շնորհակալություն ենք հայտնում բժշկական անձնակազմին, որը հոգ է տանում մորս մասին: Շատ եմ […]
19:21 04.03.2020
Էստոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարել Վուլաիդը իր կարծիքն է հայտնել Ազգերի լիգայի խմբային մրցաշարի վիճակահանության և առաջիկա խաղերի մասին: Հիշեցնենք, որ ըստ վիճակահանության` Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկվել է C դիվիզիոնի 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Էստոնիան, Հյուսիսային Մակեդոնիան ու Վրաստանը: «Կարծում եմ, որ բոլոր մրցակիցները մեր նկատմամբ հաղթանակ են […]
19:06 04.03.2020
«Բավարիայի» հարձակվող Տոմաս Մյուլերը Գերմանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի` «Շալկեի» հետ խաղում անհարմար իրավիճակում է հայտնվել: Դրվագներից մեկում, երբ մյունխենցիներն անկյունայինի իրավունք են ստացել, Մյուլերը մոտեցել է դրոշակին, թեև սկզբում ցույց է տվել, թե գնդակը զիջում է թիմակից Ջոշուա Կիմիխին: Տոմասի մտածածը կռահել է Ֆիլիպե Կոուտինյոն: Բրազիլացին ներխուժել է տուգանային հրապարակ, ուր պետք է փոխանցեր […]
19:04 04.03.2020
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները մեկնաբանել է նաև Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի մարզիչ Իգոր Անգելովսկին, որի գլխավորած հավաքականը Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի հավաքականների հետ ընդգրկվել է C դիվիզիոնի 2-րդ խմբում։ «Մենք բազմիցս ցույց ենք տվել, որ կարող ենք հավասար խաղալ բոլոր ազգային հավաքականների հետ: Այս անգամ չունենք հզոր մրցակիցներ, բայց դա չի նշանակում, որ մեր մրցակիցները […]
18:51 04.03.2020
Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել «Թվիթերի» իր միկրոբլոգում: Տեսանյութում «Կրասավա» հաղորդաշարի հեղինակը զարմացած պատմում է այն մասին, որ Հայաստանում, երբ դիտել է փոքրիկ ֆուտբոլիստների պարապմունքը, նկատել է, որ բոլորը մարզվում են Մխիթարյանի անունով մարզաշապիկով: «Կրասավայի» հեղինակը նաև ասում է, որ նման բան որևէ այլ տեղ չի տեսել: Այնուհետև փոքրիկ ֆուտբոլիստներն ասել են, թե որքան են […]
18:29 04.03.2020
Խառը մենամարտերի մարզուհի Աննա Մարիա Պալը Ռումինիայի «վերջին հերոսը» ռեալիթի-շոուի նկարահանումների ժամանակ կոտրել է մասնակիցներից մեկի քիթը: 26-ամյա մարզուհին պարտվել է մրցույթում, որից հետո նրան է մոտեցել Անդրեյ Չոբանուն և ծաղրելով ասել, որ դա բարդ փորձություն է: Ի պատասխան՝ Աննա Մարիան գլխով հարվածել է վիրավորողին: Հաղորդման կազմակերպիչները հայտնել են, որ չեն հանդուրժի մասնակցի նման պահվածքը, […]
17:16 04.03.2020
Ուկրաինայի հավաքականի նախկին պաշտպան Դմիտրի Չիգրինսկին պատմել է «Բարսելոնայում» եղած տարիների, Զլատան Իբրահիմովիչի հետ ընկերության և Զլատանի ու «Բարսայի» այն ժամանակվա գլխավոր մարզիչ Գվարդիոլայի հարաբերությունների մասին: Չիգրինսկին ասել է, որ այդ հարաբերությունները շատ ավելի բարդ էին, քան ներկայացվում էր ու հիշեցրել է մի դրվագ Շվեդիայի հավաքականի հետ ընկերական խաղի մասին: «Ինչ-որ պահի Իբրահիմովիչը մոտեցավ ինձ […]
17:02 04.03.2020
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի վիճակահանության արդյունքները: «Այս խումբը մեզ համար նոր մարտահրավեր է: Բոլոր թիմերն ունեն հավասար հնարավորություններ: Մենք ընկերական խաղ անցկացրինք Էստոնիայի դեմ: Հայաստանը նույնպես ունի շատ լավ թիմ: Այս մակարդակում, իհարկե, հեշտ հանդիպումներ չեն կարող լինել»,- ասել է սլովակ մասնագետը: Առաջիկա հանդիպումների վերաբերյալ իր […]
16:40 04.03.2020
Ռուսական «Սոչիի» հայազգի հարձակվող Անդրեյ Ալթիբարմաքյանը պայմանագիր կկնքի Հոկեյի Ազգային լիգայում հանդես եկող «Չիկագո Բլեքհոքս» ակումբի հետ: Այս մասին հայտնում է The Athletic-ը: «Չիկագոն» երիտասարդ հոկեյիստին ընտրել է 2017 թվականի դրաֆթի ժամանակ: Սակայն, ըստ պայմանավորվածության, Անդրեյը պետք է ԿՀԼ-ում (Կոնտինենտալ Հոկեյի Լիգա) հանդես գար մինչև պայմանագրի ավարտը: Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը մասնակցել է ԿՀԼ-ի 49 […]
14:15 04.03.2020
Գերմանիայի չորրորդ լիգայում հանդես եկող «Սաարբրյուկենի» դարպասապահ Դանիել Բացը ֆանտաստիկ խաղով օգնել է իր թիմին հաղթել «Ֆորտունային» և դուրս գալ Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ: «Սաարբրյուկեն»-«Ֆորտունա» խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով և հաղթողին որոշելու համար նշանակվել է 11 մետրանոց հարվածաշար: Խաղի հիմնական ժամանակում Բացը կատարել է 15 սեյվ և հետ մղել մեկ 11 մետրանոց հարված: […]
14:11 04.03.2020
Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը այսօր ընկերական հանդիպում է անցկացրել Լիտվայի ազգային հավաքականի հետ: Խաղը տեղի է ունեցել Երևանում: Հայաստանի հավաքականի աղջիկները պարտվել են նվազագույն 0-1 հաշվով:
14:07 04.03.2020
Զավեշտալի դեպք է գրանցվել Բուլղարիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում կայացած «Լոկոմոտիվ»-«ԲԿՄԱ 1948» հանդիպմանը: «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Լուկաս Մասոերոն վրիպել է անհավանական մոտ տարածությունից՝ դարպասից ընդամենը 40 սանտիմետր հեռավորությունից: Չնայած դրան, երկաթուղայինները հաղթել են 2-0 հաշվով, և «Լոկոմոտիվը» դուրս է եկել Բուլղարիայի գավաթի կիսաեզրափակիչ: Շատ մարզական լրատվամիջոցներ որոշակի հեգնական մեկնաբանություններ են գրել այս դրվագի առնչությամբ՝ օրինակ. «Այսպիսի […]
13:07 04.03.2020
Մարտի 3-ին Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայացավ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվել է C լիգայի 2-րդ խմբում և կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի և Էստոնիայի ազգային ընտրանիների հետ: Այս հավաքականների հետ մեր ընտրանին իր պատմության ընթացքում անցկացրել է 18 հանդիպում, տարել 5 հաղթանակ, 5 հանդիպում ավարտել ոչ-ոքի և կրել 8 պարտություն: Հյուսիսային […]
11:40 04.03.2020
Մարտի 3-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ազգային հավաքականը, որը ընդգրկված էր C լիգայում, 2-րդ խմբում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի, Վրաստանի և Էստոնիայի ազգային ընտրանիների հետ: ՈւԵՖԱ-ն արդեն հաստատել է խմբային փուլի խաղացանկը. Տուր 1. Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան, Սեպտեմբերի 5, 17:00 Տուր 2. Հայաստան – Էստոնիա, Սեպտեմբերի 8, 20:00 Տուր 3. Հայաստան – Վրաստան, Հոկտեմբերի 8, 20:00 […]
22:35 03.03.2020
Whoscored կայքը ներկայացրել է եվրոպական Թոփ 5 առաջնությունների անցած հանգստյան օրերի խորհրդանշական հավաքականը: Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ևս ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում: Հիշեցնենք, որ «Կալյարիի» հետ խաղում հայ ֆուտբոլիստը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ և հեղինակավոր կայքի կողմից արժանացել 9.5 բալի:
22:02 03.03.2020
Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայացավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C դիվիզիոնի 2-րդ խմբում, որտեղ մրցելու է Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականների հետ: Ազգերի լիգայի բոլոր խմբերը A Լիգա A 1. Լեհաստան, Բոսնիա, Իտալիա, Հոլանդիա A 2. Իսլանդիա, Դանիա, Բելգիա, Անգլիա A 3. Խորվաթիա, Շվեդիա, Ֆրանսիա, Պորտուգալիա A 4. […]
21:39 03.03.2020
Քիչ առաջ տեղի է ունեցել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի երկրորդ խաղարկության վիճակահանությունը: Ազգերի լիգայի՝ առաջին խաղարկության համեմատ գլխավոր փոփոխությունն այն է, որ խմբերը բաղկացած են ոչ թե 3, այլ 4 հավաքականներից՝ բացի մեկից: Յուրաքանչյուր դիվիզիոնում թիմերը բաժանված են 4 խմբի: Հայաստանի հավաքականն ընդգրկված է C դիվիզիոնում: Վիճակահանության արդյունքներով՝ մեր ընտրանին հայտնվել է 2-րդ խմբում և Էստոնիայի, […]
17:55 03.03.2020
Հետաքրքիր միջադեպ է գրանցվել Լեհաստանի առաջնության «Արկո»-ԼԿՍ հանդիպման ժամանակ: Հանդիպման 6-րդ րոպեին հյուրերի պաշտպան Մացեյ Դաբրովսկին փորձել է շրջադարձ հարվածով գրավել մրցակցի դարպասը, սակայն, չի կարողացել ճշգրտորեն կատարել հնարքը և ծնկով հարվածել է իր քթին: Պարզվել է, որ հարվածից քիթը կոտրվել է ու Դաբրովսկին անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Złamać sobie samemu nos kolanem. Tylko w […]
17:50 03.03.2020
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը՝ ՈՒԵՖԱ-ն, չի ցանկանում հետաձգել ԵՎՐՈ-2020-ը կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտնել է միության գլխավոր քարտուղար Թեդոր Թեոդորիդիսը: «Մենք չենք ցանկանում քննարկել առաջնությունը այլ ժամանակ, այլ երկրներ և քաղաքներ տեղափոխելու հնարավորությունը: Առայժմ վաղ է խոսել, թե ինչ կլինի 3-4 ամիս հետո»,- ասել է Թեոդորիդիսը: Հիշեցնենք, որ առաջնության հոբելյանի առիթով այն կանցկացվի 12 […]
17:30 03.03.2020
Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրոն, առավոտյան գլխուղեղի կաթված է ստացել: Նրան տեղափոխել են հիվանդանոց: Նշվում է, որ 65-ամյա կինը գիտակից է, նրա վիճակը կայուն է, թեև կաթվածի ծանրության աստիճանը դեռ պարզ չէ: Ավելի վաղ Ռոնալդուի մայրը հայտարարել էր, որ 2007 թվականին հաղթահարել է քաղցկեղ, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն 100 հազար ֆունտ ստեռլինգ է նվիրաբերել նրան բուժող […]
17:25 03.03.2020
Սանկտ Պետերբուրգում ավարտվել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևի անվան միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև արցախցի մարզիկներ: Ընդհանուր առմամբ տարբեր երկրներից մրցաշարին մասնակցել է ավելի քան 250 մարզիկ: Արցախը ներկայացրած չորս մարզիկներից երկուսը՝ Էրիկ Առստամյանը և Աշոտ Բեգլարյանը, գրավել են առաջին տեղերը: Ի դեպ, Էրիկը հանդես է եկել 40 կգ քաշային կարգում, չնայած նրան, […]
17:14 03.03.2020
«Ռոմայի» մամուլի քարտուղարությունը ներկայացրել է «Կալյարիի» հետ խաղում Հենրիխ Մխիթարյանի` Նիկոլա Կալինիչին կատարած փոխանցման գրաֆիկական տարբերակը: Հիշեցնենք, որ Մխիթարյանն այդ խաղում նաև գոլի հեղինակ է դարձել, իսկ «Ռոման» 4:3 հաշվով հաղթել է մրցակցի հարկի տակ: ⚡️NIKOLA ??#ASRoma pic.twitter.com/mEoVHhuzEq — AS Roma (@OfficialASRoma) March 2, 2020
16:42 03.03.2020
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ադրբեջանական համայնքը «Քարաբաղ» անվանում կրող մարզական ակումբի գրասենյակ է բացել: Բենիլյուքսի երկրներում ադրբեջանական կոնգրեսի նախագահ Էլսևյար Մամեդովը հայտարարել է, որ այդ անվանումն ընտրվել է հատուկ նպատակով: «Նպատակն այն է, որ տեղի հասարակության գիտակցությանը հասցնենք, որ Ղարաբաղի հողն ու անունը պատկանում են Ադրբեջանին»,- նշել է Մամեդովը: Նշվում է նաև, որ նորաբաց կառույցում կգործի […]
16:36 03.03.2020
ММА խառը մենամարտերի մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն պատմել է ավագ եղբոր՝ Ֆյոդորի հետ ունեցած կոնֆլիկտի մասին: Կրտսեր Եմելյանենկոն նշել է, որ իր հասցեին արված կոշտ քննադատություններն արդեն զարմանք չեն առաջացնում: «Աստծո հետ մեր կոնֆլիկտի թեման վաղուց փակ է: Երբ Ֆյոդորը հայտարարեց, որ ես նրա համար մեռած եմ, ես ասացի, որ նա գնա եկեղեցի և մոմ վառի […]