TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

Ալեսանդրո Դել Պիերոյի` Հայաստան այցի մասին ՀՖՖ-ն տեղեկություն չունի

12:35 27.02.2020

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն իր Instagram-ի story էջում տեսանյութ էր տեղադրել Երևանի տեսարանով, որում երևում է նաև Արարատ լեռը: Տեսանյութն ուղեկցվում է «Բարի լույս, Երևան» գրառմամբ: Ի՞նչ առիթով է Դել Պիերոն այցելել Երևան կամ արդյո՞ք այցելել է և տեսանյութի հեղինակը հենց նա է, դեռ պարզ չէ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուն «Լիոնի» հետ խաղում 2020 թվականին առաջին անգամ չկարողացավ գոլ խփել

11:38 27.02.2020

Փետրվարի 26-ին կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ «Լիոն»-«Յուվենտուս» առաջին հանդիպումը: Խաղն ավարտվեց ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար այս խաղն առաջինն էր 2020 թվականին, որում նա չկարողացավ գոլ խփել: Մինչ այս, պորտուգալացին այս տարվա Ա Սերիայի յոթ խաղերից յուրաքանչյուրում և Իտալիայի գավաթի երկու խաղում կարողացել էր աչքի ընկնել: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն […]

̰
Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Ա Սերիայի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկն է

11:20 27.02.2020

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում Ա Սերիայի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկն է: IQUII Sport-ը կազմել է Իտալիայի առաջնության ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր ամենաշատ հետևորդներն ունեն Facebook-ում, Instagram-ում և Twitter-ում: Հայաստանի հավաքականի ավագը սոցիալական ցանցերում ընդհանուր առմամբ 7.6 միլիոն հետևորդ ունի և 15-16-րդ տեղերը կիսում է «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հետ: Ցուցակը գլխավորում […]

̰
«Լիոն»-ը նվազագույն առավելությամբ հաղթեց «Յուվենտուս»-ին. ՉԼ 1/8 եզրափակիչ

10:50 27.02.2020

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լիոնն» ընդունեց «Յուվենտուսին»: Խաղն ավարտվեց լիոնցիների հաղթանակով՝ 1-0: 31-րդ րոպեին ֆրանսիացիների եզրային գրոհն ավարտեց Լուկա Տուզարը: Երկրորդ խաղակեսում ավելի ակտիվ էին թուրինցինեռրը, սակայն առավելությունը գոլի վերածել չկարողացան: Հանդիպման վերջնամասում Դիբալան գրավեց «Լիոնի» դարպասը խաղից դուրս վիճակից: Հաշիվը մնաց նույնը: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին, Թուրինում:

̰
«Ռեալ»-ը պարտվեց սեփական հարկի տակ. ՉԼ 1/8 եզրափակիչ

10:21 27.02.2020

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»:  Արքայական ակումբը ոչ միայն չհաղթեց, այլ նույնիսկ հավասար հաշիվը չկարողացավ պահպանել: Այս խաղի բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում: 60-րդ րոպեին իսպանացիները բացեցին հաշիվը: Գոլի հեղինակն Իսկոն էր: 78-րդ րոպեին Ժեզուսը   հավասարեցրեց հաշիվը, իսկ մի քանի րոպե անց Ստերլինգը խախտեց կանոններն […]

̰
«Նոան» պայմանագիր է կնքել 20-ամյա պորտուգալացի կիսապաշտպանի հետ

23:53 26.02.2020

«Նոան» պայմանագիր է կնքել պորտուգալացի կիսապաշտպան Էլիստանո Մանգայի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: 20-ամյա պորտուգալացի հենակետային կիսապաշտպանը «Լեյրիայի» սան է և այդ ակումբում հանդես է եկել մինչև «Նոա» տեղափոխվելը:

̰
«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղը՝ ուղիղ հեռարձակմամբ

23:52 26.02.2020

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում սեփական հարկի տակ ընդունել է «Մանչեսթեր Սիթիին»: «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը կարող եք հետևել այս հղումով:

̰
Մարիա Շարապովան հեռանում է մեծ սպորտից

23:45 26.02.2020

Ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան: «Մարիա Շարապովան պրոֆեսիոնալ թենիսից հեռանում է 32 տարեկանում։ Նա չի հոգնել խաղալուց, բայց հոգնել է պայքարել իր մարմնի դեմ»,- Twitter-ի իր էջում գրել է The New York Times-ի լրագրող Քրիստոֆեր Քլերին: We report that Maria Sharapova is retiring from pro tennis at age […]

̰
«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» մեկնարկային կազմերը

23:17 26.02.2020

Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի հերթական հանդիպումները: Մադրիդում միմյանց հետ կմրցեն «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»: Խաղից առաջ թիմերի մարզիչները հրապարակել են մեկնարկային կազմերը: «Ռեալ»– 13. Կուրտուա, 2. Կարվախալ, 4. Ռամոս, 5. Վարան, 9. Բենզեմա, 10. Մոդրիչ, 14. Կասեմիրո, 15. Վալվերդե, 22. Իսկո, 23. Մենդի, 25. Վինիսիուս «Մանչեսթեր Սիթի»– 31. Էդերսոն, 2. Ուոկեր, […]

̰
«Ռոմայի» հայտացուցակը «Գենտի» հետ պատասխան խաղից առաջ

23:07 26.02.2020

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» մրցակցի հարկի տակ կմրցի բելգիական «Գենտի» հետ: Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանн ընդգրկվել է ընդհանուր հայտացուցակում: Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել է իտալական ակումբի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Հանդիպման միակ գնդակը խաղի 13-րդ րոպեին խփել է հռոմեացիների հարձակվող […]

̰
Ալեն Սիմոնյանն առաջարկել է փոփոխություն կատարել «Օտարերկրացիների մասին» օրենքում

19:08 26.02.2020

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունվել է «Օտարերկրացիների մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի հեղինակ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է, որ կա մի իրավիճակ, երբ հայկական ֆուտբոլային ակումբները չեն կարողանում համաշխարհային տրանսֆերի համար նախատեսված ժամանակահատվածում կազմակերպել այդ տրանսֆերը և աշխատանքային պայմանագիր կնքել այս կամ այն երկրի ֆուտբոլիստի հետ: […]

̰
Մանուել Պետրոսյանը մնում է առաջատարների խմբում. Aeroflot Open

13:02 26.02.2020

Կայացել են Aeroflot Open շախմատային մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումները: Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է դասակարգման 3 խմբերով՝ A, B, C և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի A խմբում Հայաստանը ներկայացնող Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Շանթ Սարգսյանը հաղթել է: Այժմ Մանուել Պետրոսյանը ունի 5 միավոր և կիսում է 2-9  […]

̰
Կորոնավիրուսի պատճառով հնարավոր է` հետաձգվի նաև ԵՎՐՈ-2020-ը

12:53 26.02.2020

Կորոնավիրուսի պատճառով կարող է հետաձգվել նաև ԵՎՐՈ-2020-ը: ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվեն ասել է, որ առայժմ  սպասողական վիճակ է: «Մենք հետևում ենք բոլոր երկրներում կորոնավիրուսի հետ կապված զարգացումներին: Մարզական ճանապարհը կփակվի, միայն եթե իրավիճակը վատթարանա»,- ասել է Միշել Ուվեն:

̰
Հայտնի հրուշակագործը քանդակել է Ռոնալդուի՝ իրական չափերով շոկոլադե արձանը

12:52 26.02.2020

Հայտնի հրուշակագործ Ժորժե Կարդոզոն քանդակել է Կրիշտիանու Ռոնալդուի արձանը: Այն ամբողջությամբ շոկոլադից է: Կարդոզոն, որը հայտնի է ավելի շատ հենց շոկոլադե քանդակներով, շուրջ 10 օր է ծախսել իր նոր արվեստի գործի վրա: Հատկանշական է, որ Կրիշտիանու Ռոնալդուի արձանը համապատասխանում է ֆուտբոլիստի իրական չափերին: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Յուվենտուսը» կհյուրընկալվի ֆրանսիական «Լիոնին»: Chocolate Ronaldo: […]

̰
Խաղային օրվա լավագույն դրվագ է համարվել Լիոնել Մեսսիի հնարքը

12:48 26.02.2020

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունն ընտրել է Չեմպիոնների լիգայի նախորդ խաղային օրվա լավագույն դրվագը: Այն գրանցվել է «Նապոլի»-«Բարսելոնա» խաղում: Լավագույնը համարված հնարքի հեղինակը Լիոնել Մեսսին է: Момент дня в исполнении Лионеля Месси. Красота! ? ⁣#ЛигаЧемпионов | @Mastercard pic.twitter.com/PpKNV6ooot — UEFA.com на русском (@UEFAcom_ru) February 25, 2020

̰
Կորոնավիրուսի պատճառով Բուլղարիան հրաժարվել է անցկացնել հոկեյի աշխարհի պատանեկան առաջնությունը

12:01 26.02.2020

Կորոնավիրուսի պատճառով Բուլղարիան հրաժարվել է անցկացնել հոկեյի աշխարհի պատանեկան առաջնությունը: Այս երկրում պետք է կայանային առաջնության В խմբի հանդիպումները: Այս խմբում ընդգրկված են Ավստրալիայի, Խորվաթիայի, Նիդերլանդների, Իսպանիայի և Բուլղարիայի հավաքականները: Առաջնությունն անցկացնելուց հրաժարվելու որոշումն ընդունել է Բուլղարիայի հոկեյի ֆեդերացիան: Հատկանշական է, որ այս առաջնությունն ի սկզբանե պետք է կայանար Չինաստանում, սակայն էլի կորոնավիրուսի պատճառով տեղափոխվեց […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Տոկիոյի օլիմպիական խաղերը հնարավոր է հետաձգվեն

11:39 26.02.2020

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Տոկիոյի օլիմպիական խաղերը կարող է հետաձգվեն: «Ամեն ինչ կորոշվի մինչև մայիս: Դրանից հետո սկսվելու է խաղերի նախապատրաստության վերջնական փուլը: Լուծվելու է սննդի հարցը, ավարտվելու է օլիմպիական ավանի կառուցումը: Եվ եթե նախապատրաստության այս փուլին ինչ-որ բան խանգարի, ապա կմտածենք չեղարկման մասին: ՄՕԿ-ը թույլ չի տա խաղերի անցկացում համաճարակի պայմաններում»,- ասել է Միջազգային օլիմպիական […]

̰
Սարգիս Ադամյանն այս մրցաշրջանում այլևս չի խաղա

11:27 26.02.2020

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը երեկ վիրահատությունից հետո ասել է, որ այս մրցաշրջանում հավանաբար այլևս չի խաղա: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Սարգիս Ադամյանը խոսել է ապաքինման ժամկետների մասին: «Վնասվածքը ստացել էի խաղերից մեկի ընթացքում: Հետազոտությունը ցույց տվեց, որ անհապաղ վիրահատության կարիք կա, քանի որ աջ կոճիս վրա կրկնակի պատռվածք կար: […]

̰
Ես նորից կծեծեմ Քոնորին, եթե ինձ մեծ գումար վճարեն. Մեյվեզեր

11:24 26.02.2020

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի անպարտելի չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերը հայտնել է իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու իր պայմանների մասին։ «Ես կհամաձայնեմ նորից մենամարտել Քոնորի հետ, եթե  ինձ մեծ գումար վճարեն կանխիկով: Ես նորից կծեծեմ Քոնորին»,- ասել է Մեյվեզերը: Հիշեցնենք, որ մարզիկները ռինգում հանդիպել են 2017թ -ին: Այն ժամանակ 43-ամյա ամերիկացին նոկաուտի էր ենթարկել իռլանդացուն:

̰
«Բավարիա»-ն Լոնդոնում ջախջախեց «Չելսի»-ին. ՉԼ 1/8 եզրափակիչ

10:30 26.02.2020

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի  շրջանակներում «Չելսին» ընդունել էր «Բավարիային»: Խաղն ընթացավ գերմանական ակումբի անվիճելի առավելությամբ և ավարտվեց 0-3 հաշվով: Բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում: Երկու անգամ աչքի ընկավ Գնաբրին, մեկ գոլ էլ խփեց Լևանդովսկին: Ի դեպ, սա  Լևանդովսկու 11-րդ գնդակն էր Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում: 31-ամյա ֆուտբոլիստը շրջանցեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, որի հաշվին […]

̰
«Բարսելոնան» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Նապոլիի» հետ. ՉԼ 1/8 եզրափակիչ

09:48 26.02.2020

Չեմպիոների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Նապոլին» ընդունել էր «Բարսելոնային»: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով:  30-րդ րոպեին հաշիվը բացել են իտալացիները: Գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Մերտենսը: 57-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Գրիզմանը: 88-րդ րոպեին Վիդալը զգուշացվեց դեղին քարտով, 1 րոպե անց ևս մեկ անգամ խախտեց կանոններն ու հեռացվեց խաղադաշտից:  Պատասխան հանդիպումը կկայանա Իսպանիայում, մարտի 18-ին:

̰
Քոբի Բրայանթի կինն ուղղաթիռի կործանման համար մեղադրել է նաև հայ օդաչուին

21:59 25.02.2020

Քոբի Բրայանթի այրին՝ Վանեսսա Բրայանթը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ Island Express Helicopters ընկերության, որը շահագործել է այն ուղղաթիռը, որի վթարի հետևանքով զոհվեցին Քոբին, նրա 13-ամյա աղջիկը ու ևս 7 մարդ: Այս մասին հայտնել է Los Angeles Times պարբերականը: Հայցը Լոս Անջելեսի բարձրագույն դատարան ներկայացրել են Վանեսսայի փաստաբանները: Ըստ փաստաթղթի՝ տեղի ունեցածի համար մեղքի բաժին […]

̰
Սարգիս Ադամյանը վիրահատությունից հետո լուսանկար է հրապարակել հիվանդանոցից

21:27 25.02.2020

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և  «Հոֆենհայմ»-ի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը վիրահատվել է: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նա պետք է վիրահատեր աջ կոճը: Սարգիս Ադամյանը լուսանկար է հրապարակել և վստահեցրել, որ վիրահատությունը բարեհաջող է անցել։ Նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար։ https://www.instagram.com/p/B8_rez1Iba9/?utm_source=ig_web_copy_link

̰
Ռուս մարտիկին պարտություն է գրանցվել սատանայի մասին երգի պատճառով

19:29 25.02.2020

Հետաքրքիր միջադեպ է գրանցվել Վորոնեժում անցկացված խառը մենամարտերի մրցաշարի ժամանակ: Ռյազան քաղաքը ներկայացնող մարտիկ Միխայիլ Կորոբկովին, որն ակնհայտորեն հաղթել էր մենամարտում, պարտություն է գրանցվել: Երբ մրցավարը բարձրացրել է մրցակցի ձեռքը, ամբողջ դահլիճը սկսել է վիրավորական արտահայտություններ վանկարկել մրցավարների և կազմակերպիչների հասցեին: Քիչ հետո ռինգ է դուրս եկել մրցաշարի ղեկավարներից մեկը և բացատրել, թե ինչու է […]

̰
Մոսկվայի «Սպարտակի» սանը տեղափոխվեց հայկական ակումբ

19:05 25.02.2020

«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 30-ամյա ռուս կիսապաշտպան Դմիտրի Մալյակայի հետ: Մալյական Մոսկվայի «Սպարտակի» սան է: Ֆուտբոլիստի վերջին ակումբը բելառուսական «Գոմելն» էր: «Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող խաղ է մաղթում Դմիտրի Մալյակային:

̰
Կորոնավիրուսի պատճառով դադարեցվել է Ճապոնիայի ֆուտբոլի առաջնությունը

18:41 25.02.2020

Ճապոնիայի ֆուտբոլի Բարձրագույն լիգայի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել է, որ կորոնավիրուսի պատճառով բոլոր հանդիպումները չեղյալ են հայտարարվել անորոշ ժամանակով: Խաղերը կհետաձգվեն առնվազն մինչև մարտի 15-ը: Հիշեցնենք, որ կորոնավիրուսը տարածվում է նաև Իտալիայում: Այս երկրում արդեն 40-ից ավելի հանդիպում է հետաձգվել:

̰
Պարագվայցի դարպասապահի ինքնագոլը զվարճացրել է երկրպագուներին

18:37 25.02.2020

Պարագվայական «Խեներալ Դիաս» ակումբի դարպասապահ Գուստավո Սերդանի մասնակցությամբ ուշագրավ միջադեպ է գրանցվել Պարագվայի առաջնության «Գուարենյայի» հետ խաղում: Խաղային դրվագներից մեկում, երբ գնդակը եղել է դարպասապահի մոտ, նա որոշել է չշտապել և, տեսնելով վրա հասնող հարձակվողին, փորձել է շրջանցել նրան: Սերդան, սակայն, խճճվել է ու գնդակը անզգուշորեն ուղարկել սեփական դարպասը, ինչը զվարճացրել է հյուրերի երկրպագուներին: Հանդիպումն […]

̰
Ռոնալդուի որդու Instagram-ի էջը կես օրում կես միլիոն հետևորդ է գրանցել

18:24 25.02.2020

Կրիշտիանու Ռոնալդուի որդին` Կրիշտիանու կրտսերը, գրանցվել է Instagram-ում: Առաջին գրառումից ընդամենը 13 ժամ հետո նա արդեն շուրջ կես միլիոն հետևորդ ուներ: 9-ամյա տղայի այս ցուցանիշին նպաստել է հանրահայտ հայրիկը: Ռոնալդուն հավանել է տղայի հրապարակած տեսանյութն ու նրա էջի հղումը տեղադրել է իր Storys բաժնում:  minicristianoronaldo2010 անվամբ էջում Կրիշտիանու կրստերը, բացի իր հոր էջից, հետևում է […]

̰
Սարգիս Ադամյանին այսօր վիրահատելու են

18:05 25.02.2020

Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը վիրահատության կենթարկվի: Այս մասին հայտնել է «Հոֆենհայմի» մամուլի քարտուղարությունը: Նշվում է, որ Ադամյանը վիրահատվելու է այսօր Մուրնաու քաղաքում: Խնդիրը կապված է աջ կոճի հետ, և այն վաղուց կա: Առայժմ հայտնի չէ, թե որքան ժամանակ բաց կթողնի Ադամյանը: Անցած շաբաթ նա դուրս եկավ մարզման, բայց բաց թողեց […]

̰
Մանուել Պետրոսյանը պահպանում է տեղը առաջատարների խմբում. Aeroflot Open

17:05 25.02.2020

Կայացել են Aeroflot Open շախմատային մրցաշարի 6-րդ տուրի հանդիպումները: Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է դասակարգման 3 խմբերով՝ A, B, C և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի A խմբում Հայաստանը ներկայացնող Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվել է: Մանուել Պետրոսյանը կիսել է միավորը միանձնյա առաջատար Ռաուֆ Մամեդովի հետ: […]

̰
BACK_TO_TOP