TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+28.09 oC

ՍՊՈՐՏ

Մանուել Պետրոսյանը պահպանում է տեղը առաջատարների խմբում. Aeroflot Open

17:05 25.02.2020

Կայացել են Aeroflot Open շախմատային մրցաշարի 6-րդ տուրի հանդիպումները: Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է դասակարգման 3 խմբերով՝ A, B, C և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի A խմբում Հայաստանը ներկայացնող Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվել է: Մանուել Պետրոսյանը կիսել է միավորը միանձնյա առաջատար Ռաուֆ Մամեդովի հետ: […]

̰
Անգլիական «Բրեդֆորդ»-ը խզել է պայմանագիրը մանկապղծության մեջ մեղադրվող ֆուտբոլիստի հետ

13:47 25.02.2020

Անգլիական «Բրեդֆորդ» ակումբը խզել է պայմանագիրը Թայրել Ռոբինսոնի հետ: Բանն այն է, որ Ռոբինսոնը մեղադրվում է մանկապղծության մեջ:  Այս մասին հաղորդել է BBC-ն: Միջադեպի մասին հայտնի է դարձել վերջերս: Ոստիկանության տվյալներով` Ռոբինսոնի ոչ միայն սեռական կապ է ունեցել մի երեխայի հետ, այլև տարածել է նրա նկարները: 22-ամյա Ռոբինսոնը Լոնդոնի «Արսենալ»-ի սան է, իսկ «Բրեդֆորդ» է […]

̰
Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի ֆուտբոլի առաջնության 5 խաղ կանցկացվի դատարկ մարզադաշտերում

13:34 25.02.2020

Կորոնավիրուսի պատճառով Իտալիայի ֆուտբոլի առաջնության 5 խաղ կանցկացվի դատարկ մարզադաշտերում: Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան: Խոսքը վերաբերում է Ա Սերիայի 26-րդ տուրի հանդիպումներին, որոնք անցակցվելու են կորոնավիրուսի տարածման շրջաններում: Առանց հանդիսատեսի կանցկացվեն հետևյալ հանդիպումները. «Միլան» – «Ջենոա» «Պարմա» – ՍՊԱԼ «Սասուոլո» – «Բրեշիա» «Յուվենտուս» – «Ինտեր» «Սամպդորիա» – «Վերոնա»

̰
«Ռեալը» պատրաստ է հրաժարվել Մբապեից և ձեռք բերել Էրլինգ Հոլանդին

13:15 25.02.2020

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է հրաժարվել ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու մտքից՝ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին գնելու համար: Այս մասին հայտնում է The Sun-ը: «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է արդեն ամռանը Հոլանդին գնելու տարբերակը: Հիշեցնենք, որ 19-ամյա նորվեգացին միայն 2019-ի դեկտեմբերին է «Զալցբուրգից» տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»՝ կնքելով 4,5 տարվա պայմանագիր: Այս ընթացքում նա դորտմունդցիների […]

̰
«Նապոլիի» երկրպագուները Մեսսիին ողջունել են Մարադոնայի մասին երգերով

13:00 25.02.2020

«Նապոլիի» երկրպագուները Նեապոլում դիմավորել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին: As պարբերականի հաղորդմամբ` իտալական ակումբի որոշ երկրպագուներ, Լիոնել Մեսսիին տեսնելուն պես, վանկարկել են «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի անունը: Նրանք նաև Մարադոնայի մասին երգեր են երգել, բայց ընդհանուր առմամբ Մեսսիի հանդեպ «Նապոլիի» երկրպագուների վերաբերմունքը բարյացակամ և ուրախ է եղել: ¡Messi, #Messi, Messi! ?❤️ ¡Gracias culés! pic.twitter.com/bvUV9s5GD7 — FC […]

̰
Ջորջ Քլունին կարող է գնել «Մալագան»

12:44 25.02.2020

Ամերիկացի ներդրողների խումբը՝ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի գլխավորությամբ, դիտարկում է իսպանական «Մալագա» ֆուտբոլային ակումբը գնելու տարբերակը: Այս մասին հայտնում է AS-ը: Այժմ ակումբը պատկանում է կատարցի գործարար Շեյխ Աբդուլլա Ալ Թանիին: Ըստ աղբյուրի` նա ակումբի համար պահանջել է 100 մլն եվրո: Ամերիկացիները պատրաստ չեն վճարել նման գումար, բանակցությունները շարունակվում են: Ալ Թանին «Մալագայի» համար 2010-ի […]

̰
Մխիթարյանը՝ Ա Սերիայի խորհրդանշական հավաքականում

10:28 25.02.2020

Հայաստանի հավաքականի առաջատարն ընդգրկվել է Ա Սերիայի 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ Հիշեցնենք, որ WhoScored-ը Մխիթարյանի խաղը գնահատել էր 8,6 միավոր` հնարավոր 10-ից, իսկ երկրպագուների քվեարկությամբ  Մխիթարյանը ճանաչվել էր «Լեչեի» դեմ հանդիպման լավագույն խաղացող։ Ա Սերիայի 25-րդ տուրի խորհրդանշական հավաքականն այսպիսի տեսք ունի: Հատկանշական է, որ խորհրդանշական հավաքականում 11 ֆուտբոլիստներից 8-ը ներկայացնում են «Ռոման», իսկ Մխիթարյանը […]

̰
«Ֆեներբախչե»-ի երկրպագուները թիմի պարտությունից հետո հարձակվել են ակումբի նախագահի վրա

10:21 25.02.2020

Թուրքիայի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում «Ֆեներբախչեն» սկզբունքային խաղում 1-3 հաշվով զիջել է «Գալաթասարային»։ «Ֆեներբախչեի» երկրպագուները չեն համակերպվել պարտության մտքի հետ և խաղից հետո հարձակվել են    ակումբի նախագահ Ալի Քոչի վրա: Սկսվել է ծեծկռտուք, որին ստիպված միջամտել են մարզադաշտի անվտանգության աշխատակիցները: Ուշագրավ է, որ վերջին 21 տարիներին «Ֆեներբախչեն» առաջին անգամ պարտություն կրեց «Գալաթասարայից» տնային […]

̰
Արդեն 44 խաղ է՝ «Լիվերպուլը» չի պարտվում

10:11 25.02.2020

Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակներում «Լիվերպուլն» ընդունեց «Վեսթ Հեմին» և հաղթեց 3-2 հաշվով: Հատկանշական է, որ խաղի ընթացքում լիվերպուլցիները պարտվում էին 1-2 հաշվով, սակայն Մոհամեդ Սալահի և Մանեի գոլերի շնորհիվ կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև հաղթանակի հասնել: Այսպիսով, «Լիվերպուլը» վաստակեց 79 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Արդեն […]

̰
Կորոնավիրուսի պատճառով «Ինտեր»-«Լյուդոգորեց» հանդիպումը կանցնի դատարկ մարզադաշտում

10:08 25.02.2020

Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Ինտեր»-«Լյուդոգորեց» հանդիպումը, կորոնավիրուսի տարածմանը նպաստելու մտավախությամբ պայմանավորված, կանցնի առանց հանդիսականների: ՈՒԵՖԱ-ն համապատասխան գրությամբ նամակ է ուղարկել ակումբներին: Խաղը կկայանա փետրվարի 27-ին: Վերջին օրերին Իտալիան դարձել է կորոնավիրուսի 4-րդ խոշոր կենտրոնը: Երկրում հիվանդների թիվը հասել է 300-ի, զոհվել է 7 մարդ:

̰
Կպարզեմ՝ եթե չծխեք, ամռանը գալու եմ դպրոցի նոր դաշտում ֆուտբոլ խաղանք. Գնել Սանոսյան

09:28 25.02.2020

Գեղարքունիքի մարզպետարանի որոշմամբ փետրվարին մարզի շատ համայնքներում անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ-2020» մարզամշակութային միջոցառումը: Այն բոլոր համայնքներում կրում է «Ո՛չ ծխախոտին» խորագիրը: Փետրվարի 21-ին այն անցկացվեց նաև Ակունք գյուղում: Մարզիկները միմյանց հետ մրցեցին կոխ, բռնցքամարտ, քիքբոքսինգ, կշռաքարի բարձրաձում, պարանի ձգում, շախմատ, հրաձգություն, բազկամարտ, դահուկավազք և այլ մարզաձևերում: Խաղերն ուղեկցվեցին ազգային երգ ու պարով: Ողջունելով «Գեղարքունյաց ձմեռ-2020»-ի […]

̰
17-ամյա հայ հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել «Նանտի» Մ-19 թիմի կազմում

22:55 24.02.2020

Ֆրանսիական «Նանտի» երիտաարդական թիմի կազմում հանդես է գալիս 17-ամյա հայազգի հարձակվող Գոռ Մանվելյանը: Ֆրանսիայի Մ-19 պատանեկան լիգայի վերջին տուրի՝ «Նյորի» դեմ խաղում հայ ֆուտբոլիստը դուբլի հեղինակ է դարձել, և օգնել իր թիմին հաթել 1:4 հաշվով: Այս մրցաշրջանում Գոռը դարձել է 16 գոլի հեղինակ: Նա իր թիմի կազմում հանդես է գալիս 10 համարի մարզաշապիկով:

̰
Կորոնավիրուսի վտանգի պատճառով Նեապոլում չափել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ջերմությունը

22:13 24.02.2020

Փետրվարի 25-ին «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում կմրցի «Նապոլիի» հետ: Այսօր կատալոնական ակումբը ժամանել է Նեապոլ: Վայրէջք կատարելուց հետո հենց ինքնաթիռի մեջ չափել են «Բարսելոնայի» պատվիրակության անդամների ջերմությունը: ԶԼՄ-ներում ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Նեապոլում կորոնավիրուսի կասկածանքով երկու դեպք է գրանցվել: Նշենք, որ Իտալիայում այդ վիրուսից 5 մարդ է մահացել։ Իտալիայի ֆուտբոլի […]

̰
Մեծ Բրիտանիայում մինչև 12 տարեկան երեխաներին արգելվել է մարզումների ժամանակ ֆուտբոլ խաղալ գլխով

21:54 24.02.2020

Անգլիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայում մինչև 12 տարեկան ֆուտբոլիստներին արգելվել է մարզումների ժամանակ գնդակին հարվածել գլխով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Հրապարակվել են հետազոտությունների արդյունքներ, ըստ որոնց` պարզվել է, որ ֆուտբոլիստները նեյրոդեգեներատիվ հիվանդություններից մոտ երեք անգամ ավելի հաճախակի են մահանում, քան ֆուտբոլով չզբաղվողները: Պարզվել է նաև, որ նրանց մոտ հինգ անգամ ավելանում են  Ալցհեյմերի […]

̰
Կարեն Խաչանովը հաղթել է Դուբայում մեկնարկած մրցաշարի առաջին փուլում

21:38 24.02.2020

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է Դուբայում մեկնարկած մրցաշարի առաջին փուլում: Խաչանովը 7:6 (7:2), 6:1 հաշվով պարտության է մատնել Ղազախստանը ներկայացնող Միխայիլ Կուկուշկինին: Հանդիպումից հետո Խաչանովը խոստովանել է, որ հաղթանակը հեշտ չի տրվել: Նա նշել է, որ  առաջին փուլը միշտ բարդ է ստացվում: Նշենք, որ Դուբայի հայտնի մրցաշարի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն […]

̰
Համացանցում տարածվել է Մխիթարյանի գոլային փոխանցման անիմացիոն տեսանյութը

20:46 24.02.2020

«Ռոմայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է  «Լեչչեի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման անիմացիոն տեսանյութը: Այն արդեն մեծ թվով դիտումներ է գրանցել: Հիշեցնենք, որ Մխիթարյանը ստացել էր ամենաբարձր գնահատականներից մեկը` 8,63 ու նաև քվեարկության արդյունքում խաղի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել:   Հիշեցնենք, որ «Լեչչեի» հետ խաղում Մխիթարյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

̰
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Լեչչեի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

20:43 24.02.2020

«Ռոմայի» մամուլի ծառայությունը հրապարակել է Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրի՝ «Լեչչեի» դեմ խաղի (4:0) լավագույն ֆուտբոլիստի անունը: Քվեարկության արդյունքում՝ կոչմանն արժանացել է Հայաստանի հավաքականի և «գայլերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 31-ամյա հայ ֆուտբոլիստը քվեարկության արդյունքներով շրջանցել է Էդին Ջեկոյին, Ալեքսանդր Կոլարովին և Չենգիզ Ունդերին։ ?️ Provider ⚽️ Goalscorer Congratulations to @HenrikhMkh on being voted the #ASRoma […]

̰
Ամերիկահայ հայտնի թեթև ատլետը ցանկանում է Օլիմպիադային մասնակցել Հայաստանի դրոշի ներքո

19:29 24.02.2020

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի թեթև ատլետ Ալիսոն Հալվերսոնը ՀՀ քաղաքացիություն է ստացել և այժմ ցանկանում է ներկայացնել Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում: «Ես պաշտոնապես Հայաստանի քաղաքացի եմ: Հպարտ եմ դրա համար: Ավելի քան 100 տարի առաջ իմ նախնիներից շատերը զրկվել են իրենց կյանքից անասելի եղանակներով: Պապիկս դժվարությամբ կարողացել էր փրկվել  երիտասարդ աղջկա շորեր հագնելով: Առանց իմ նախնիների […]

̰
Կորոնավիրուսի պատճառով կարող է հետաձգվել Իտալիայի առաջնության հաջորդ տուրը

19:25 24.02.2020

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Նապոլի»-ն փետրվարի 25-ին հյուրընկալելու է «Բարսելոնա»-ին: Իտալական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները և ամբողջ աշխատակազմը Նեապոլ ժամանելուց հետո մարմնի ջերմաստիճանի ստուգման են ենթարկվելու: Եթե որևէ մեկի մոտ բարձր ջերմաստիճան արձանագրվի, ապա նա անմիջապես տեղափոխվելու է հիվանդանոց: Անվտանգության այսպիսի քայլերի պատճառ է դարձել Իտալիայում կորոնավիրուսի տարածումը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, […]

̰
11-ամյա հոկեյիստների զանգվածային ծեծկռտուքի կադրերը հայտնվել են համացանցում

19:23 24.02.2020

Միջադեպը գրանցվել է ՌԴ Պրիվոլժսկի դաշնային շրջանի հոկեյի պատանեկան ակումբների գավաթի խաղարկության ժամանակ: Տոլյատի քաղաքի երկու մանկական թիմերի՝ «Լադա»-ի և «Վոլգար»-ի սաները իսկական ծեծկռտուք են հրահրել խաղադաշտում: Խաղի մեջ գտնվող կռվարարներին շատ արագ միացել են նաև պահեստայինների նստարաններին նստած պատանի հոկեյիստները: Մարտը տևել է մի քանի րոպե: Հանդարտեցնել կրքերը չեն կարողացել ո´չ մրցավարները, ո´չ մարզիչները: […]

̰
«Ռոմա»-ն մտափոխվել է և արդեն ցանկանում է գնել Մխիթարյանի տրանսֆերը

19:22 24.02.2020

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Հենրիխ Մխիթարյանին և Քրիս Սմոլինգին: «Մխիթարյանը վնասվածքներ ուներ, բայց վերադարձից հետո ապացուցում է, թե որքան որակյալ ֆուտբոլիստ է: Ես և ակումբն ուզում ենք, որ նա մնա»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագի տրանսֆերային իրավունքները […]

̰
Ուշագրավ միջադեպ Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի առաջնությունում

17:34 24.02.2020

Ուշագրավ միջադեպ է գրանցվել Հյուսիսային Մակեդոնիայի առաջնության 20-րդ տուրի` «Մակեդոնիա ԳՊ»-«Ակադեմիա Պանդև» խաղում: Դրվագներից մեկում, երբ հաշիվը 0:0 է եղել, գնդակը հյուրերի խաղացողից դուրս է եկել կողային գծից: Գնդակը խաղի մեջ մտցնելուց հետո տանտերերի ֆուտբոլիստը տիրել է նրան ու նետվել գրոհի: Խաղացողին փորձել է խանգարել մրցակիցը, որն այդ ընթացքում ձեռքը մեկ այլ գնդակ է վերցրել […]

̰
Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Բելառուսում

17:29 24.02.2020

Հունահռոմեական ոճի պատանի հայ ըմբիշները Բելառուսում մասնակցել են միջազգային մրցաշարի և նվաճել 6 մեդալ՝ 1 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե: Մրցաշարի հաղթող է դարձել 60 կգ քաշային Դավիթ Ջոթյանը, արծաթե մեդալներ են նվաճել Սասուն Կարապետյանը` 51 կգ, Արմեն Սուքիասյանը` 55 կգ, Սուրեն Աղաջանյանը` 60 կգ և Վիգեն Նազարյանը` 92 կգ: Բրոնզե մեդալակիր է դարձել […]

̰
Գյումրեցի պատանի շախմատիստը հաղթել է Նորվեգիայի միջազգային մրցաշարում և լրացրել գրոսմայստերի նորմա

16:17 24.02.2020

Նորվեգիայում ավարտվել է Կրագերո Ռեզորթ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 94 շախմատիստ։ Մրցաշարում գերազանց է հանդես եկել 16-ամյա պատանի գյումրեցի շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը։ Նա տարել է 6 հաղթանակ, 3 պարտիա ավարտել է ոչ-ոքի և 7,5 միավորով անհասանելի է դարձել մյուս մասնակիցների համար: Մամիկոն Ղարիբյանը լրացրել է նաև գրոսմայստերի նորմա և 28 կետով բարելավել է անհատական […]

̰
Մանուել Պետրոսյանն առայժմ երկրորդն է. Aeroflot Open

14:08 24.02.2020

Կայացել են Aeroflot Open շախմատային մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները: Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է դասակարգման 3 խմբերով՝ A, B, C և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի A խմբում Հայաստանը ներկայացնող Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը հաղթանակներ են տարել, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Շանթ Սարգսյանը պարտվել է: 5 տուրից հետո Մանուել Պետրոսյանը ունի 4 […]

̰
Դավիթ Յուրչենկոն կդառնա ՀՀ հավաքականի դարպասապահը. ֆուտբոլիստը խոսել է հրավերն ընդունելու մասին

13:43 24.02.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության: 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Յուրչենկոն ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է հավաքականում հանդես գալու հրավերն ընդունելու մասին: «Չափազանց ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում: Կարծում եմ՝ հավաքականում խաղալը ցանկացած մարզիկի կարիերայի գագաթնակետն է: Դա նոր հորիզոն է, […]

̰
Խփած գոլը շատ բուռն նշելու համար ֆուտբոլիստին հեռացրել են խաղադաշտից

13:33 24.02.2020

Մադրիդի «Ռեալի» 2-րդ թիմի կիսապաշտպան Ռոդրիգոն կարմիր քարտ է ստացել Իսպանիայի 3-րդ դիվիզիոնի «Սան Սեբաստիան դե լոս Ռեյեսի» դեմ հանդիպման ժամանակ: 87-րդ րոպեին բրազիլացին գոլի հեղինակ է դարձել, որից հետո շատ բուռն է տոնել իր հաջողությունը, և ընդ որում՝ հենց մրցակցի դարպասապահի առջև: Սա դուր չի եկել մրցավարին և նա 2-րդ դեղին քարտն է ստացել […]

̰
Դեռ շատ շուտ է, «Արսենալն» ու «Ռոման» կխոսեն այդ հարցի շուրջ. Մխիթարյանը՝ «Ռոմա»-ում մնալու հեռանկարի մասին

11:52 24.02.2020

«Լեչչեի» նկատմամաբ տարած հաղթանակից հետո Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին: Նա նշել է, որ իրեն ամեն ինչ դուր է «Ռոմայում»: «Կտեսնենք, թե իմ ապագան ինչ կլինի: Դեռ շատ շուտ է, «Արսենալն» ու «Ռոման» կխոսեն այդ մասին: Հիմա մենք պետք է մտածենք հաջորդ երեք ամիսների մասին: Բայց այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս` […]

̰
Անպարտելիների մենամարտում հաղթեց Ֆյուրին

11:35 24.02.2020

WBC վարկածով ծանր քաշային կարգում աշխարհի նոր չեմպիոն կա: Նա Թայսոն Ֆյուրին է, ով չեմպիոնական մարտում հաղթել է Դեոնտայ Ուայլդերին:  Ի դեպ, հաղթանակից հետո Ֆյուրին հենց ռինգում երգել է Դոն Մակլինի American Pie երգը։ Լաս Վեգասում տեղի ունեցած մենամարտին հետևել է շուրջ 15 հազար հանդիսատես: Մենամարտն ավարտվել է 7-րդ ռաունդում, երբ Ուայլդերի մարզիչը սրբիչ է […]

̰
Մխիթարյանի գնահատականը «Լեչչե»-ի դեմ խաղում ամենաբարձրերից մեկն է՝ 8,63

11:34 24.02.2020

Whoscored պարբերականը ներկայացրել է «Ռոմայի» ֆուտբոլիստների գնահատականը «Լեչչեի» հետ խաղում: Մխիթարյանը մեկ հարված է կատարել դարպասին, որն էլ գոլի է վերածվել: Ընդհանուր առմամբ նա 54 փոխանցում է կատարել, որոնցից 2-ը` առանցքային: Մխիթարյանի փոխանցումների ճշգրտությունը  83.3 % է կազմել: Իսկ, ընդհանուր առմամբ, Մխիթարյանը  73 անգամ է դիպչել գնդակին: Մխիթարյանի գնահատականը 8,63 է: Նրանից բարձր գնահատականի արժանացել […]

̰
BACK_TO_TOP