TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

Ռոման գոլառատ խաղում հաղթեց Կալյարիին, Հենոն՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ

23:10 01.03.2020

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրում «Ռոմա»-ն հյուրընկալվել էր «Կալյարի»-ին: Ինչպես տեղեկացնում է ArmSport.am-ը, խաղն ակտիվ սկսեցին հյուրերն ու մի քանի շատ լավ պահ ունեցան, բայց մրցակցի դարպասապահը հրաշալի էր գործում։ 28-րդ րոպեին Ժոաու Պեդրոն անակնկալ կերպով առաջ մղեց տանտերերին։ Մեկ րոպե անց Կալինիչը հավասարեցրեց հաշիվը՝ 1։1։ 41-րդ րոպեին Ռոման արդեն առաջ անցավ հաշվի մեջ․ Մխիթարյանի […]

̰
ՀՖՖ պարզաբանումը «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպման միջադեպի վերաբերյալ

23:29 29.02.2020

Փետրվարի 29-ին կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպումը: Ընդմիջման ընթացքում «Գանձասար-Կապան» ՖԱ ղեկավարության ներկայացուցիչները փորձել են հարաբերություններ պարզել հանդիպման գլխավոր մրցավար Աշոտ Ղալթախչյանի հետ, հնչեցրել են սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջադեպի հետ կապված հավաքում է պարզաբանումներ, որոնք կներկայացվեն ՀՀ ոստիկանություն: Այս մասին պարզաբանում է տարածել ՀՖՖ-ն։

̰
«Ռեալ»-«Բարսելոնա». Արքայական ակումբի հայտացուցակը

21:02 29.02.2020

Մարտի 1-ին կկայանա Էլ Կլաիկոն՝ «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային»: Արքայական ակումբի մամուլի ծառայությունը խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը: Դարպասապահներ՝ Կուրտուա, Ալթուբե, Ֆուիդիաս: Պաշտպաններ՝ Կարվախալ, Միլիտաո, Ռամոս, Մարսելո, Մենդի, Վարան: Կիսապաշտպաններ՝ Կրոս, Մոդրիչ, Վալվերդե, Կազեմիրո, Իսկո: Հարձակվողներ՝ Բենզեմա, Բեյլ, Վինիսիուս, Վասկես, Դիաս: ? ¡La lista de convocados para el partido contra el @FCBarcelona_es!#HalaMadrid […]

̰
«Ռոմայի» հայտացուցակը՝ «Կալյարիի» հետ խաղից առաջ

20:33 29.02.2020

Ֆուտբոլի Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ կհանդիպի «Կալյարիին»։ Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ընդհանուր հայտացուցակում: «Կալյարի»-«Ռոմա» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին` ժամը 21:00-ին:  

̰
«Դինամոյի» և «Սպարտակի» երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

20:18 29.02.2020

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «Դինամո»-«Սպարտակ» խաղից առաջ երկու թիմերի երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Բախման հետևանքով որոշ երկրպագուներ վնասվածքներ են ստացել: Дерби стартовало! Движ на Маяковской минут 20 назад – некие бг немного помяли своих красно-белых оппонентов. pic.twitter.com/TkkRHGUyt1 — Ofnews (@okolofnews) February 29, 2020 «Դինամո»-«Սպարտակ» հանդիպումն ավարտվել է 0:2 հաշվով՝ հօգուտ հյուրերի: https://youtu.be/-reSC1QOdt0 […]

̰
Տիգրան Բարսեղյանը դարձել է Ղազախստանի սուպերգավաթակիր

20:07 29.02.2020

Ղազախստանի Սուպերգավաթի խաղում «Աստանան» 1:0 հաշվով առավելության հասավ «Կայսարի» նկատմամբ։ «Աստանայի» կազմում  իր նախկին թիմի դեմ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 69-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը  Instagram-ի իր էջում Ղազախստանի Սուպերգավաթը ձեռքին լուսանկար է հրապարակել:   Посмотреть эту публикацию в Instagram   ??? Публикация от Tigran Barseghyan (@tigranbarseghyan11) 29 Фев 2020 в […]

̰
Հայ բռնցքամարտիկը բանտից դուրս գալուց հետո 10-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում

17:44 29.02.2020

Բուլղարական բռնցքամարտի վետերան Գրիգոր Սարուխանյանը 10-րդ անընդմեջ հաղթանակն է տարել: Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Professional Boxing Challenge բռնցքամարտի երեկոյում Սարուխանյանը նոկաուտի է ենթարկել սերբ Յանա Ստոյկովիչին: 33-ամյա հայ բռնցքամարտիկը 5-րդ ռաունդում «ստիպել է» մրցավարին դադարեցնել մենամարտը: Սա, բանտից վերադառնալուց հետո, տասներորդ անընդմեջ հաղթանակն էր Հայաստանում ծնված բռնցքամարտիկի համար: Մինչ այդ նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է […]

̰
Դել Պիերոն Ուրգանտին պատմել է երևանյան այցի մասին

17:12 29.02.2020

Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն ռուսական «Երեկոյան Ուրգանտ» հաղորդմանը հյուրընկալվելիս պատմել է, թե ինչպես է հայտնվել Հայաստանում՝ Իվան Ուրգանտի հաղորդմանը մասնակցելու համար։ Հաղորդման ժամանակ նա պատմել է, որ նոր կորոնավիրուսի պատճառով չի կարողացել Միլանից ուղիղ Մոսկվա հասնել։ Դել Պիերոն ստիպված է եղել այդ ճանապարհն անցնել Երևանով, սակայն չի զղջում դրա համար։ «[Այդ խոչընդոտները] ինձ […]

̰
Իտալիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպումները հետաձգվել են մինչև մայիս

16:59 29.02.2020

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի Ա Սերիայի 26-րդ տուրի 5 հանդիպումները հետաձգվել են: Հետաձգվել են «Յուվենտուս»-«Ինտեր», «Միլան»-«Ջենոա», «Պարմա»-ՍՊԱԼ, «Սասուոլո»-«Բրեշիա», «Ուդինեզե»-«Ֆիորենտինա» խաղերը: Հանդիպումները կկայանան մայիսի 13-ին։ Ավելի վաղ Ա Սերիայի ղեկավարությունը հայտարարել էր, որ այդ խաղերը կանցկացվեն առանց հանդիսատեսի։  

̰
Կառլեն Մկրտչյանի ֆանտաստիկ գոլը Հայաստանի առաջնությունում

16:16 29.02.2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել է «Գանձասար Կապանին»: Երևանայան ակումբը հաղթում է 2:0 հաշվով: Հանդիպման հաշիվը 11-մետրանոց հարվածով բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: Հաշիվը գեղեցիկ հարվածով կրկնապատկել է մեր ընտրանու ևս մեկ ֆուտբոլիստ՝ Կառլեն Մկրտչյանը:

̰
«Արարատը» ձեռք է բերել բելգիական «Ստանդարտի» և պորտուգալական «Բենֆիկայի» նախկին ֆուտբոլիստներին

16:08 29.02.2020

Երևանի «Արարատի» շարքերը համալրել են հարձակվող Սանսիդինյո Սիլվան և պաշտպան Թոմաս Ֆիբելը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 33-ամյա Ֆիբելը կենտրոնական պաշտպան է: Կարիերայի ընթացքում հանդես է եկել բելգիական «Ստանդարտում», «Անտվերպենում», Պերմի «Ամկարում», «Ցրվենա Զվեզդայում», «Անժիում»: 25-ամյա Սանսիդինյո Սիլվան պորտուգալական «Բենֆիկայի» սան է: Հանդես է եկել «Բենֆիկայի» երկրորդ թիմում, պորտուգալական «Արուկայում» և շվեյցարական «Լոզանում»: […]

̰
Կորոնավիրուսի վտանգի պատճառով կարող է դադարեցվել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնությունը

11:37 29.02.2020

Կորոնավիրուսի վտանգի պատճառով Մեծ Բրիտանիայի կառավարությունը կարող է դադարեցնել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնությունը: Այս մասին գրում է  Telegraph-ը։ Անգլիայում ծայրահեղ մտահոգված են համաճարակի տարածման սպառնալիքներով, և իշխանությունը մտադիր է իրավիճակի սրացման դեպքում արգելել բոլոր սպորտային միջոցառումները: Եթե դա տեղի ունենա, ապա  Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի բոլոր արդյունքները կարող են չեղարկվել։ Այդ դեպքում հարցական է, թե […]

̰
«Ռոմա»-ն գնել է երկու ֆուտբոլիստների տրանսֆերները, Մխիթարյանի տրանսֆերից դեռ նորություն չկա

11:27 29.02.2020

Ջանլուկա Մանչինին և Ջորդան Վերետուն դարձել են «Ռոմայի» լիարժեք խաղացողներ: Ակումբը գնել է մի քանի ամիս առաջ վարձակալած այս ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքները: Մանչինին վարձակալությամբ տեղափոխվել էր «Ատալանտայից» 2 միլիոն եվրոյի դիմաց, բայց ամբողջական տրանսֆերի գնման պարտավորությամբ: Այն կազմում է 13 միլիոն եվրո՝ գումարած 8 միլիոն բոնուսներ: Վերետուն վարձակալությամբ տեղափոխվել էր «Ֆիորենտինայից» 1 միլիոն եվրոյի դիմաց՝ […]

̰
Իտալական «Պիանեզե» ակումբի մի քանի ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

11:17 29.02.2020

Իտալական C սերիայի «Պիանեզե» ակումբի երեք խաղացող և մեկ աշխատակից վարակվել են կորոնավիրուսով: Ֆուտբոլիստներից մեկը հոսպիտալացվել է, մյուս երկուսը տանը կարանտինում են: Ակումբի աշխատակիցը ևս տեղափոխվել է հիվանդանոց, բայց այժմ նրա վիճակը կայուն է: Ներկայում բոլոր խաղացողները, աշխատակիցները և ղեկավարները գտնվում են կարանտինում: Հիշեցնենք, որ Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման արդեն շուրջ 800 դեպք, գրանցվել […]

̰
Ինչպես է պատասխանել «Բարնլի»-ի գլխավոր մարզիչը խանդոտ կնոջը

11:16 29.02.2020

«Բարնլիի» գլխավոր մարզիչ Շոն Դայչը մամուլի ասուլիսի ընթացքում լուսանկարել է լրագրողներին և ուղարկել կնոջը: Պարզվել է` նա դա արել է խանդոտ կնոջ կասկածները փարատելու համար: «Կինս հարցնում է, թե ինչու չեմ պատասխանում հաղորդագրությանը: Ես հիմա կլուսանկարեմ ձեզ, հետո այդ նկարը կուղարկեմ նրան»,- ասել է Դայչը: Անգլիայի Պրեմիեր Լիգայի 28-րդ տուրում «Բարնլին» մրցակցի հարկի տակ կխաղա […]

̰
ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչի հանդիպումների լավագույն գոլը

10:50 29.02.2020

«Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի երկրորդ գոլը ՊՍԺ-ի դեմ  խաղում  ճանաչվել է լավագույնը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում: «Ատալանտայի» ֆուտբոլիստներ Իլիշիչի և Ֆրոյերի գոլերը «Վալենսիայի» դեմ խաղում, նաև «Նապոլիի» հարձակվող Մերտենսի գոլը «Բարսելոնայի» դարպասը նույնպես հավակնում էին այս անվանակարգին:  Հիշեցնենք, որ «Բորուսիայի» 19-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը դարձավ նաև Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը: [#PSGBVB] : Doublé […]

̰
Կորոնավիրուսի պատճառով ԵՎՐՈ-2020-ը հետաձգելու հիմքեր առայժմ չկան

10:47 29.02.2020

 Կորոնավիրուսի պատճառով ԵՎՐՈ-2020-ը հետաձգելու հիմքեր առայժմ չկան: ՈՒԵՖԱ-ն մատը զարկերակին է պահում և հետևում է իրադարձությունների զարգացմանը:  Առայժմ ոչ մի հիմք չկա օրացուցային փոփոխություն կատարելու, բայց այս հարցը մշտական վերահսկողության տակ է»,-հայտնել է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ խաղերը կայանալու են  հունիսի 12-ից հուլիսի 12-ը՝ եվրոպական 12 քաղաքներում:

̰
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են Շվեյցարիայի ֆուտբոլի առաջնության բոլոր հանդիպումները

10:22 29.02.2020

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են Շվեյցարիայի ազգային առաջնության 24-րդ տուրի բոլոր հանդիպումները: Երկիրը սահմանափակումներ է մտցրել: Ըստ այդմ՝ չեղարկվում են բոլոր այն միջոցառումները, որոնց մասնակցում է հազարից ավելի մարդ: Արգելքը սահմանվել է մինչև մարտի 15-ը: Հիշեցնենք, որ  Շվեյցարիայում հիվանդության առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 25-ին: Շվեյցարիայի առաջնության մրցաշարային աղյուսակը 23-րդ տուրից հետո գլխավորում է «Սենտ Գալենը»:

̰
«Արագած» ՖԱ-ն ներողություն է խնդրել Դիլիջանի հետ խաղի երկրորդ կեսին չմասնակցելու համար. ներքին հետաքննություն կանցկացվի

23:36 28.02.2020

«Արագած» ՖԱ-ն պաշտանական հայտարարություն է տարածել․ «Հարգելի երկրպագուներ, «Արագած» ՖԱ-ն ներողություն է հայցում ֆուտբոլային ընտանիքից և «Դիլիջան» ՖԱ-ից 2-րդ խաղակեսին չմասնակցելու որոշման համար: Տվյալ որոշումը կայացվել է «Արագածի» գլխավոր մարզիչ Յուրի Օկուլի կողմից: Որոշումը կայացվել է ներքին և արտաքին գործոնների հիման վրա: Մենք մեր հերթին կքննարկենք թիմի ներսում կատարվածը: Այս ամենի առնչությամբ կանկացվի ներքին հետաքննություն, […]

̰
Իրանում նոր կորոնավիրուսից մահացել է ֆուտբոլիստ Իլհամ Շեյխը

21:09 28.02.2020

23-ամյա իրանցի ֆուտբոլիստուհի Իլհամ Շեյխը մահացավ կորոնավիրուսի հետ տասնօրյա պայքարից հետո: Այս մասին հայտարարել է չինական CGTN միջազգային հեռուստաալիքը: Այսպիսով՝ Իլհամ Շեյխը դարձավ աշխարհում առաջին խաղացողը, որ դարձավ նոր կորոնավիրուսի զոհը: Ընդհանուր առմամբ, Իրանում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ, վարակվել՝ 388-ը։ Նշենք, որ նա  առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է, որի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին […]

̰
«Ռոման» հրապարակել է Մխիթարյանի գոլային փոխանցման անիմացիան

17:25 28.02.2020

«Ռոմայի» մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Գենտի» հետ պատասխան խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման անիմացիոն տեսանյութը: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հռոմեացիները երկու խաղերի ընդհանուր 2:1 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ և դուրս եկել հաջորդ փուլ:

̰
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները

16:57 28.02.2020

Շվեյցարիայի Նյոն քաղաքի ՈւԵՖԱ-ի գրասենյակում տեղի է ունեցել Եվրոպա լիգայի 2019/20 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: Իտալական «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի «Սևիլիայի» հետ: Վիճակահանության արդյունքները՝ «Իստանբուլ Բաշակշեհի» (Թուրքիա) – «Կոպենհագեն» (Դանիա), «Օլիմպիակոս» (Հունաստան) – «Վուլվերհեմփթոն» (Անգլիա), «Ռեյնջերս» (Շոտլանդիա) – «Բայեր» (Գերմանիա), «Վոլֆսբուրգ» (Գերմանիա) […]

̰
Կևին դե Բրյույնեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

15:55 28.02.2020

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն ամփոփել է երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքները, ըստ որի՝ որոշվել է Չեմպիոնների լիգայի անցած շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը: Մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն: Հոլանդացի կիսապաշտպանը ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Ռեալի» հետ առաջին խաղում դարձել է հաղթական գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Մադրիդում կայացած խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 2:1 հաշվով: […]

̰
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպանը տեղափոխվեց Վրաստան

15:22 28.02.2020

«Փյունիկի» նախկին կիսապաշտպան Հովհաննես Պողոսյանը տեղափոխվել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավի»: 22-ամյա կենտրոնական կիսապաշտպանը «Փյունիկի» սան է: Նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Արցախում» (վերանվանվել է «Նոա»): Պողոսյանը Հայաստանի առաջնությունում մասնակցել է 64 հանդիպման, դարձել 2 գոլի հեղինակ: Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում անցկացրել է 3 խաղ:

̰
Դիեգո Մարաշլյանը ֆանտաստիկ գեղեցիկ գոլ է խփել Կոնկակաֆի գավաթի խաղարկությունում

15:09 28.02.2020

MLS-ը ներկայացնող «Լոս Անջելեսը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է մեքսիկական «Լեոնին» և դուրս եկել Կոնկակաֆի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ: Այս խաղում 3-րդ գնդակը ֆանտաստիկ գեղեցիկ հարվածով խփել է Ուրուգվայը ներկայացնող հայազգի Դիեգո Ռոսսի Մարաշլյանը:  Նա դարպասապահի գլխավերևով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը: Հիշեցնենք, որ առաջին խաղում հաղթել էր մեքսիկական ակումբը: Հաջորդ 1/4 փուլում […]

̰
Մխիթարյանը «Գենտ»-ի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներից է

14:59 28.02.2020

«Գենտ»-«Ռոմա» հանդիպումից հետո Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Twitter-յան իր էջում: «Մենք պատրաստ ենք հաջորդ փուլին»,- գրել է Մխիթարյանը: Ի դեպ, իտալական ակումբի Тwitter-ի էջն էլ տեղեկացրել է, որ Մխիթարյանը հանդիպման լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների թվում է: Նրանց թվում են նաև Էդին Ջեկոն և Ջասթին Կլյուվերտը: Retweet if Henrikh Mkhitaryan was your #ASRoma @QatarAirways Man of […]

̰
Բելգիայում հայ երկրպագուներն աջակցել են Մխիթարյանին

14:57 28.02.2020

Հենրիխ Մխիթարյանը ԵԼ-ի 1/16 եզրափակչի՝ «Գենտի» հետ Բելգիայում կայացած խաղում մեծ աջակցություն է ստացել հայ երկրպագուների կողմից: Համացանցում տեսանյութ է տարածվել՝ ինչպես են հայ երկրպագուները խաղից հետո վանկարկում Մխիթարյանի անունը: Հենրիխը այնուհետև երկրպագուներին ինքնագրեր է բաժանել ու լուսանկարվել նրանց հետ: Լուսանկարներից մեկում Մխիթարյանը ՖԱՖ-ի անդամ, Բելգիայում ապրող այն երիտասարդի  հետ է, որ «Արսենալ»-«Ղարաբաղ» խաղում դաշտ […]

̰
Մխիթարյանը յուրահատուկ է, նա ամենաուժեղ ֆուտբոլիստն է, որին ես մարզել եմ. Լուչեսկու

13:15 28.02.2020

Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն գովեստի խոսքեր է ասել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: «Մխիթարյանը յուրահատուկ  է: Նա ամենաուժեղ ֆուտբոլիստն է, որին ես մարզել եմ: Իհարկե, թիմում կային նաև Վիլիանը, Ֆերնանդինիոն, Դուգլաս Կոստան, բայց Հենրիխը տարբերվում է բոլորից: Նա շատ խելացի ֆուտբոլիստ է»,- ասել է Լուչեսկուն: Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորում» խաղացել է […]

̰
Կարեն Խաչանովը պարտվեց Նովակ Ջոկովիչին

13:10 28.02.2020

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Դուբայի մրցաշարի 1/4 եզրափակչում զիջեց աշխարհի ռակետ Նովակ Ջոկովիչին: Խաղը տևեց 1 ժամ 8 րոպե և ավարտվեց 2-6, 2-6 հաշվով: Կիսաեզրափակչում աշխարհի առաջին ռակետը կհանդիպի Գաել Մոմֆիս (Ֆրանսիա)-Ռիշար Գասկե (Ֆրանսիա) զույգի հաղթողի հետ:  Իսկ եզրափակիչը կկայանա փետրվարի 29-ին: Դուբայի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2 950 420 դոլար:

̰
Եմելյանենկոն մարզվել է Ռամզան Կադիրովի հետ

12:55 28.02.2020

MMA -ի մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն մարզվել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ: Անցած տարեվերջին Կադիրովը Instagram-ի իր էջում հայտարարել էր, որ պատրաստ է «վարպետության դաս տալ» Եմելյանենկոյին՝ ըստ ՄՄԱ-ի կամ բռնցքամարտի կանոնների: «Մեր մարզական աշխարհում հիմա մոդայիկ է ձեռնոց նետել Ալեքսանդրին՝ մենամարտելու համար: Ես նույնպես որոշեցի դա անել», – ասել էր Կադիրովը: Եմելյանենկոն էլ հետևյալ […]

̰
BACK_TO_TOP