13:15 28.02.2020
Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն գովեստի խոսքեր է ասել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին: «Մխիթարյանը յուրահատուկ է: Նա ամենաուժեղ ֆուտբոլիստն է, որին ես մարզել եմ: Իհարկե, թիմում կային նաև Վիլիանը, Ֆերնանդինիոն, Դուգլաս Կոստան, բայց Հենրիխը տարբերվում է բոլորից: Նա շատ խելացի ֆուտբոլիստ է»,- ասել է Լուչեսկուն: Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորում» խաղացել է […]
13:10 28.02.2020
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Դուբայի մրցաշարի 1/4 եզրափակչում զիջեց աշխարհի ռակետ Նովակ Ջոկովիչին: Խաղը տևեց 1 ժամ 8 րոպե և ավարտվեց 2-6, 2-6 հաշվով: Կիսաեզրափակչում աշխարհի առաջին ռակետը կհանդիպի Գաել Մոմֆիս (Ֆրանսիա)-Ռիշար Գասկե (Ֆրանսիա) զույգի հաղթողի հետ: Իսկ եզրափակիչը կկայանա փետրվարի 29-ին: Դուբայի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2 950 420 դոլար:
12:55 28.02.2020
MMA -ի մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն մարզվել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ: Անցած տարեվերջին Կադիրովը Instagram-ի իր էջում հայտարարել էր, որ պատրաստ է «վարպետության դաս տալ» Եմելյանենկոյին՝ ըստ ՄՄԱ-ի կամ բռնցքամարտի կանոնների: «Մեր մարզական աշխարհում հիմա մոդայիկ է ձեռնոց նետել Ալեքսանդրին՝ մենամարտելու համար: Ես նույնպես որոշեցի դա անել», – ասել էր Կադիրովը: Եմելյանենկոն էլ հետևյալ […]
11:44 28.02.2020
Մոսկվայում ավարտվեց Aeroflot open շախմատի միջազգային մրցաշարը: Ա խմբում հանդես եկավ Մանուել Պետրոսյանը, առաջատարներից հետ մնաց կես միավորով և 6 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Գաբրիել Սարգսյանը վաստակեց 5,5 միավոր, իսկ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը՝ 4,5-ական միավոր: B խմբում հաջող հանդես եկավ Տիգրան Հարությունյանը: Նա տարավ 5 հաղթանակ, 4 խաղ ավարտեց ոչ-ոքի, 9 հնարավորից վաստակեց […]
11:32 28.02.2020
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Լուդոգորեցին» ու կարողացել կամային հաղթանակ տանել 2-1 հաշվով: Կորոնավիրուսի պատճառով այս խաղն ընթացել է դատարկ մարզադաշտում: 26-րդ րոպեին Օլիվերա Սոուզան առաջ է մղել բուլղարական թիմին, սակայն 6 րոպե անց Քրիստիանո Բիրային խփել է պատասխան գնդակը: «Ինտերի» կազմում հաղթական գնդակը խփել է Ռոմելու Լուկակուն: […]
11:30 28.02.2020
ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց բելգիական «Գենտի» հետ, և երկու խաղերի արդյունքով դուրս եկավ հաջորդ փուլ: Whoscored կայքը ներկայացրել է «Գենտ»-«Ռոմա» հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների իր գնահատականը: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել բելգիացիների կիսապաշտպան Օջիդա Օֆոեն, նա 10 բալանոց համակարգով ստացել է 7.7 բալ: Հայաստանի ազգային […]
11:17 28.02.2020
Լոնդոնում Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում մրցեցին «Արսենալն» ու հունական «Պանատինաիկոսը»: Հունաստանում 1-0 հաշվով հաղթեց լոնդոնյան ակումբը, իսկ պատասխան հանդիպումն անցավ լարված: 53-րդ րոպեին Պապե Աբու Սիսեն առաջ մղեց հյուրերին: Հիմնական ժամանակում հաշիվը չփոխվեց: Լրացուցիչ ժամանակի 23-րդ` (113-րդ) րոպեին Օբամեյանգը գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 1:1, իսկ խաղի նախավերջին՝ 119-րդ րոպեին հունական ակումբն Էլ Արաբիի […]
10:46 28.02.2020
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Այաքս»-«Խետաֆե» պատասխան խաղի ժամանակ գլխավոր մարզիչներ Էրիկ Տեն Հագն ու Պեպե Բորդալասը լեզվակռվի են բռնվել: Իսպանական ակումբի մարզիչը վիճել է տանտերերի պաշտպան Դեյլի Բլինդի հետ, ինչին խառնվել է Տեն Հագը: Այս խաղում հաղթել է «Այաքսը»՝ 2-1 հաշվով, սակայն սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթելու շնորհիվ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ է դուրս […]
00:02 28.02.2020
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Գենտ»-«Ռոմա» պատասխան խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացել է բելգիացիների երիտասարդ հարձակվող Ջոնատան Դեվիդը: Չորս րոպե անց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի կատարած փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրել է Ջաստին Կլյուվերտը: Առաջին խաղում «Ռոման» հաղթել էր 1:0 հաշվով: «Գայլերը» երկու խաղերի ընդհանուր 2:1 հաշվով առավելության հասան մրցակցի […]
23:03 27.02.2020
Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Գենտը» սեփական հարկի տակ ընդունել է «Ռոմային»: Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1:1 է: Հռոմեացիների կազմում գոլի հեղինակ է դարձել Ջաստին Կլյուվերտը, ով աչքի է ընկել Հենրիխ Մխիթարյանի կատարած փոխանցումից հետո։ «Գենտ»-«Ռոմա» հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում:
22:24 27.02.2020
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Դուբայի մրցաշարի 1/4 եզրափակչում կմրցի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ: Ջոկովիչը խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել Կարենի հասցեին: «Նա գերազանց տղա է և շատ հզոր խաղացող։ Նրա տեղը լավագույն հնգյակում կամ տասնյակում է։ Մենք Խաչանովի հետ հետաքրքիր հանդիպումներ ենք ունեցել։ Հույս ունեմ, որ լավ պատրաստ կլինեմ […]
21:54 27.02.2020
Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արման Թորոսյանը վաղը Սանկտ Պետերբուրգում «Նոկաուտի թագավորները» մրցաշարի շրջանակներում կմրցի Ռուսաստանը ներկայացնող Հուսեյն Բեյսանգուրովի հետ: Թորոսյանը նշել է, որ ի սկզբանե պլանավորել էր մրցաշարի մասնակցել Անգլիայում, սակայն չի հասցրել ստորագրել գործարքը և դրանից ուրախ է: Բռնցքամարտիկն ասել է, որ Ռուսաստանում մրցաշարի մասնակցելն ավելի լավ տարբերակ է: «Այստեղ կարելի է գեղեցիկ բռնցքամարտ […]
19:06 27.02.2020
Այսօր «Բավարիա» ֆուտբոլային ակումբը դարձավ 120 տարեկան: «Բավարիան» Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբն է և աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը: Ըստ ՖԻՖԱ-ի` «Բավարիան» զբաղեցրել է 3-րդ տեղը XX դարի լավագույն ֆուտբոլային ակումբների ցանկում: «Բավարիան» 29 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 19 անգամ` գավաթակիր, 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում:
18:49 27.02.2020
Մխիթարյանը «Գենտի» դեմ խաղի մեկնարկային կազմում է: Այս մասին գրել են մի շարք իտալական ԶԼՄ-ներ: Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Գենտը» սեփական հարկի տակ կհյուրընկալի «Ռոմային»: Իտալական պարբերականները ներկայացրել են հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը, և բոլոր վարկածներով Մխիթարյանը այդ կազմում է: Մեկնարկային կազմը ըստ IL MESSAGGERO-ի՝ Պաու Լոպես, Սանտոն, Մանչինի, Սմոլինգ, Կոլարով, Քրիստանտե, […]
18:10 27.02.2020
Փետրվարի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում «Երևան» ակումբը Հայաստանի 2019/20թթ. Ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության գարնանային շրջանի մասնակցությունից հրաժարվելու համար տուգանվել է 700 000 ՀՀ դրամով և հեռացվել առաջնությունից:
18:04 27.02.2020
Հաշվի առնելով հայկական ըմբշամարտում կատարված վերջին օրերի իրադարձությունները, ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը ՀԱՕԿ-ի և ՀԸՖ-ի անունից ֆեդերացիայի մամուլի բաժնի հետ զրույցում խոսել է տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: «Առաջին հերթին փաստում եմ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, իմ, ըմբիշներ Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև իսկապես եղել է հանդիպում, որի ժամանակ ՀԱՕԿ նախագահն ու ես առաջարկել […]
17:41 27.02.2020
Իտալական С Սերիայում հանդես եկող ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է La Nazione-ն: 22-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս Սիենան ներկայացնող «Պյանեզե» ակումբում: Անցյալ կիրակի բաց էր թողել թիմի հանդիպումը, քանի որ ջերմության և ընդհանուր թուլություն է ունեցել: Դրանից հետո նա որոշել է իրեն մեկուսացնել հասարակությունից։ Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել, խաղացողին […]
15:10 27.02.2020
Կայացան Aeroflot Open շախմատային մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի A խմբում Հայաստանը ներկայացնող բոլոր 4 շախմատիստները՝ Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղացին: 8-րդ տուրից հետո Մանուել Պետրոսյանն ունի 5,5 միավոր և կիսում է 3-10 տեղերը` առաջատարներից հետ մնալով կես միավոր: Գաբրիել Սարգսյանն ու Շանթ Սարգսյանն ունեն 4,5-ական, իսկ Հայկ […]
15:04 27.02.2020
Ֆրանսիական L’Équipe-ը գրում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խախտել է ֆրանսիական ակումբի կարգուկանոնը: Նա «Դիժոնի» դեմ հանդիպումը բաց թողնելուց հետո չի ներկայացել մարզման ու գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին ասել է, որ հանգստի կարիք ունի։ Աղբյուրը նշում է, որ Նեյմարի պահվածքի հավանական պատճառներից մեկն այն է, որ Տուխելը «Դիժոնի» դեմ խաղից հետո հայտարարել է, թե վստահ […]
14:46 27.02.2020
Իտալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոյի Հայաստան այցի պատճառը հայտնի է: Ռուսական Metaratings.ru կայքը տեղեկացրել է, որ իտալացին մտադիր է եղել Ռուսաստան մեկնել, սակայն կորոնավիրուսի պատճառով չի կարողացել վիզա ստանալ ո’չ Միլանում, ո´չ Ջենովայում: Դրանից հետո նա մեկնել է Լոս Անջելես, այստեղ էլ նրան խորհուրդ են տվել գնալ Հայաստան, ստանալ ռուսական վիզա […]
14:45 27.02.2020
Մեքսիկական «Տիգրես» ակումբի դարպասապահ Նաուել Գուզմանը փրկել է իր թիմին ԿՈՆԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությունից դուրս մնալուց: Մրցաշարի 1/8 եզրափակիչում «Տիգրեսը» հանդիպել է Սալվադորի «Ալյանսի» հետ: Առաջին խաղում մեքսիկացիները պարտվել էին 1:2 հաշվով: Պատասխան խաղի վերջին րոպեներին, երբ «Տիգրեսը» հաղթելիս է եղել 3:2 հաշվով, նշանակվել է անկյունային հարված: Մեքսիկացիների դարպասապահ Գուզմանը գնացել է մրցակցի տուգանային հրապարակ […]
14:40 27.02.2020
«Վալենսիայի» երկրպագուի մոտ, Իտալիա այցելելուց հետո, կորոնավիրուսով վարակ է ախտորոշվել: 44-ամյա տղամարդը Իտալիա էր ժամանել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ատալանտայի» հետ խաղին (4:1): Նախնական հետազոտությունից հետո երկրպագուն վարակված է ճանաչվել: Մադրիդում ևս մեկ զննում կանցկացվի: Հիշեցնենք, որ Իտալիան դարձել է կորոնավիրուսով վարակման չորրորդ խոշորագույն օջախն աշխարհում։ Վարակվել է 453 մարդ, հաղորդվում է 12 զոհի մասին։ […]
14:35 27.02.2020
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի նախորդ օրվա հանդիպումներում լավագույն դրվագ ՈւԵՖԱ-ն համարել է «Լիոնի» ֆուտբոլիստ Հուսեմ Աուարի դրիբլինգը: Նա իր տուգանային հրապարակի հարևանությամբ շրջանցեց «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային: ? Момент дня ? Ауар. И голевую отдал, и кинул в домик Дибале ? ? @HoussemAouar #ЛигаЧемпионов | @Mastercard pic.twitter.com/TgAmOCrXxu — UEFA.com на русском (@UEFAcom_ru) February 26, 2020
14:25 27.02.2020
Վրոցլավում շարունակվող Եվրոպայի հրաձգության առաջնությունում կայուն կրակոցներով աչքի է ընկել 15-ամյա Նարե Գաբրիելյանը: Երիտասարդների ստուգատեսում 40 մասնակիցների պայքարում օդամղիչ ատրճանակով 10 մետրից 60 կրակոցով նախ մտել է եզրափակիչ, ապա՝ 568 միավորով ուժեղագույն ութնյակի մեջ մտնելու պայքարում գրավել վեցերորդ պատվավոր տեղը:
14:01 27.02.2020
«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել մակեդոնացի կենտրոնական պաշտպան Ռիստո Միտրևսկու հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: 28-ամյա ֆուտբոլիստը եվրոպական ակումբներում հանդես գալու հարուստ փորձ ունի: Բարձրահասակ պաշտպանը հանդես է եկել մակեդոնական մի շարք ակումբներում, սերբական «Դենի Սրեմում», խորվաթական «Իստրայում», Իսրայելը ներկայացնող Հայֆայի «Հապոելում», իսկ նրա նախորդ ակումբը Կիպրոսի «Էնոսիսն» էր, որտեղ Ռիստոն Հայաստանի […]
13:39 27.02.2020
Կասկած կա, որ հայտնի մարզիկ և դերասան Ջեքի Չանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է US Hola կայքը: Հաղորդվում է, որ 65-ամյա դերասանը Հոնկոնգում այցելել է մի երեկույթ, որտեղ 60-ից ավելի մարդ է եղել: Հետագայում պարզվել է, որ այդ մարդկանցից մի քանիսը վարակված են կորոնավիրուսով: Նրանք հիմա կարանտինում են: Անձամբ Ջեքի Չանը և նրա […]
13:08 27.02.2020
Չնայած «Լիոնից» առաջին խաղում կրած պարտությանը` Ռոնալդուն վստահ է, որ ՉԼ հաջորդ փուլ կանցնի «Յուվենտուսը»: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում կայացած հանդիպումը ավարտվել էր տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով: «Դա մեր ուզած արդյունքը չէր, բայց Չեմպիոնների լիգայի խաղերը միշտ դժվար են լինում: Մենք ունենք 90 րոպե Թուրինում և վստահ ենք, որ հաջորդ փուլ մենք ենք անցնելու»,- գրել է […]
12:48 27.02.2020
Դուբայում ընթացող Dubai Duty Free tennis championships 2020 մրցաշարում կայացել է 1/8 եզրափակչի 4-րդ հանդիպումը: Ռուսաստանը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը 2 սեթում՝ 6:3, 6:4 հաշվով առավելության է հասել Դենիս Նովակի նկատմամբ: Խաղը տևել է 1 ժամ 14 րոպե: Սա այս մրցաշարում Խաչանովի երկրորդ հաղթանակն էր: Քառորդ եզրափակչում Խաչանովը կմրցի Ջոկովիչ-Կոլշրայբեր զույգի հաղթողի հետ:
12:35 27.02.2020
«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն իր Instagram-ի story էջում տեսանյութ էր տեղադրել Երևանի տեսարանով, որում երևում է նաև Արարատ լեռը: Տեսանյութն ուղեկցվում է «Բարի լույս, Երևան» գրառմամբ: Ի՞նչ առիթով է Դել Պիերոն այցելել Երևան կամ արդյո՞ք այցելել է և տեսանյութի հեղինակը հենց նա է, դեռ պարզ չէ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի […]
11:38 27.02.2020
Փետրվարի 26-ին կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչ «Լիոն»-«Յուվենտուս» առաջին հանդիպումը: Խաղն ավարտվեց ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 1։0 հաշվով: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի համար այս խաղն առաջինն էր 2020 թվականին, որում նա չկարողացավ գոլ խփել: Մինչ այս, պորտուգալացին այս տարվա Ա Սերիայի յոթ խաղերից յուրաքանչյուրում և Իտալիայի գավաթի երկու խաղում կարողացել էր աչքի ընկնել: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն […]