TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

Շանթ Սարգսյանն առաջատարների թվում է. Aeroflot Open

12:58 21.02.2020

Կայացել են Aeroflot Open շախմատային մրցաշարի առաջին երկու տուրերը: Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է դասակարգման 3 խմբերով՝ A, B, C և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի A խմբում Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանը երկու հաղթանակ է տարել և 2 միավորով առաջատարների թվում է: Մանուել Պետրոսյանը երկու տուրից հետո ունի 1,5 միավոր: Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը […]

̰
Ինչպե՞ս 163 սմ հասակ ունեցող հոկեյիստը տապալեց 2-մետրանոց հսկային. օրվա մարտը NHL-ից

12:56 21.02.2020

Հոկեյի ազգային լիգայի խաղերում երեկվա ամենատպավորիչ դրվագը գրանցվել է «Ֆիլադելֆիա»-«Կոլամբուս» հանդիպման ժամանակ: Օվերթայմի վերջին րոպեին «Կոլամուսի» հարձակվող Նաթհան Հերբին որոշել է ուժային հնարք կիրառել «Ֆիլադելֆիայի» հոկեիստ Կլոդ Ժիրուի նկատմամբ, որը քիչ առաջ էր հավասարեցրել հաշիվը: Ամերիկացին տապալել է կանադացուն, որից հետո «Ֆիլադելֆիայի» պաշտպան Տրևիս Սենհայմը որոշել է միջամտել և պաշտպանել հայրենակցին: Նա փորձել է վայր […]

̰
Ինչպե՞ս փոքրիկը հայտնվեց «Արսենալ»-ի թիմային լուսանկարում

12:48 21.02.2020

Ուշագրավ միջադեպ է գրանցվել Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչ փուլի «Արսենալ»-«Օլիմպիակոս» խաղից առաջ: Երեխաներից մեկը, որը ֆուտբոլիստի ձեռքը բռնած խաղադաշտ է դուրս եկել, բացման արարողությունից հետո չի կողմնորոշվել, թե ինչ պետք է անի: Եվրոպա լիգայի օրհներգից հետո նա մյուս երեխաների հետ չի հեռացել խաղադաշտից: «Արսենալի» ֆուտբոլիստները, տեսնելով մոլորված փոքրիկին, հրավիրել են նրան միասին լուսանկարվելու:  

̰
2020-ի առաջին մեդալը. սամբիստ Դավիթ Պետրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել

12:40 21.02.2020

Փետրվարի 20-21-ը Մինսկում անցկացվում Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյի մրցանակների խաղարկության 24-րդ միջազգային՝ «Բելոռուսի բաց առաջնությունը», որն այս տարվա առաջին A դասի վարկանիշային մրցաշարն է սամբիստների համար: Ինչպես հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մեր մարզիկներից՝ մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Պետրոսյանը մրցումների առաջին օրը նվաճեց բրոնզե մեդալ: Այսօր, փետրվարի 21-ին մրցագորգ կմտնեն մարզական […]

̰
Պետրոս Անանյանը մենամարտից առաջ պատմել է իր անսովոր մարզումների մասին

12:08 21.02.2020

Փետրվարի 23-ին Լաս Վեգասում տեղի կունենա ՌԴ-ն ներկայացնող հայազգի մարտիկ Պետրոս Անանյանի և պուերտոռիկացի Սուբրիել Մատիասի մենամարտը: Դրան ընդառաջ, IBF International վարկածով աշխարհի 2017 թվականի չեմպիոն Պետրոս Անանյանը պատմել է իր մարզավիճակի մասին, նշել, որ ֆիզիկական մարզումներից բացի, հոգեբանական պարապմունքներ է անցնում: «Հոգեբանական թրեյնինգներ եմ անում, տրամադրվում եմ: Գուցե ոմանց համար այս մեթոդներն անսովոր են: […]

̰
Ես հայ եմ և միշտ ներկայացնելու եմ հայ ազգը. Էդմեն Շահբազյանի հարցազրույցը մենամարտին ընդառաջ

11:33 21.02.2020

22-ամյա հայազգի մարտիկ Էդմեն Շահբազյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ը, պատմել է, թե ինչպես է նախապատրաստվում ամերիկացի Դերեկ Բրանսի հետ մենամարտին: Էդմենն ասել է, որ այդ մենամարտն իր կարիերայի ընթացքում ամենակարևորներից է լինելու, քանի որ հաղթանակն իրեն թույլ կտա պայքարել արդեն չեմպիոնական տիտղոսի համար: Էդմենը նաև պատմել է, թե ինչու է միշտ ութանկյուն դուրս գալիս հայկական […]

̰
«Ալաշկերտ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը գլխավորեց ղազախական «Ատիրաուն»

10:50 21.02.2020

«Ալաշկերտ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը գլխավորեց ղազախական «Ատիրաուն»: Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը։ 44-ամյա հայ մասնագետը միացել է թիմին, որն այս օրերին գտնվում է Թուրքիայում, և անցկացրել է իր առաջին մարզումը։ Նշենք, որ  Ոսկանյանի օգնականը ևս հայ մասնագետ է՝ Մանուկ Սարգսյանը, ով նախկինում Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի օգնականն էր։

̰
Այդ սրիկան խաղադաշտում էլ է հանգստանում. «Էյբար»-ի մարզիչը՝ Մեսսիի մասին

10:40 21.02.2020

«Էյբարի» գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարը 25-րդ տուրում՝ «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ, պատասխանել է հարցին, թե հնարավոր համարու՞մ է, որ Մեսսին «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայում կայանալիք խաղից առաջ հանգստանա և չմասնակցի իր թիմի հետ խաղին: «Չեմ կարծում, որ Մեսսին կհանգստանա: Այդ սրիկան խաղադաշտում էլ է հանգստանում։ Նա գիտի, թե երբ է պետք խաղին ներգրավվել, և […]

̰
«Ռոմա»-ն հաղթեց, Մխիթարյանը խաղաց մոտ 15 րոպե

09:28 21.02.2020

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել էր «Գենտին»: Խաղն ավարտվել է իտալական ակումբի հաղթանակով՝ 1-0: Հանդիպման միակ գնդակը խաղի 13-րդ րոպեին խփել է հռոմեացիների հարձակվող Կարլես Պերեսը, որը հունվարին էր համալրել «Ռոմայի» կազմը: Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» սկզբում պահեստայինների նստարանին էր և փոխարինվել է 79-րդ րոպեին: Պատասխան խաղը կկայանա Բելգիայում, փետրվարի […]

̰
Տոկիոյում Հայաստանը պետք է ներկայացնի ուժեղագույնը, և դա ապացուցել է պետք. Արսեն Ջուլֆալակյան

23:47 20.02.2020

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ բոլոր մարզասերներին, սպորտային լրագրողներին, պատկան մարմիններին և, առհասարակ, ամբողջ հանրությանը. հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում (77կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում… Շարունակելով ասածս՝ մարզչական կազմը, դրժելով անցած սեպտեմբերին ձեռք բերված […]

̰
Բժիշկները կարողացել են վերակենդանացնել կլինիկական մահ տարած բռնցքամարտիկին

23:02 20.02.2020

Խառը մենամարտերի ամերիկացի մարտիկ, գերծանրքաշային Թայրել Ֆորչունը պատմել է, թե ինչպես է կլինիկական մահ տարել մրցումներից առաջ: Թայրելը նշել է, որ ցանկացել է 12 կգ  քաշ գցել և  դա պետք է աներ ընդամենը 5-6 օրում: Օրական մի քանի անգամ նա վազք է կատարել երկար տարածություններ: Մի անգամ էլ հենց վազքի ժամանակ ուշաթափվել է: «Բերանիցս փրփուր […]

̰
«Ռոմայի» մեկնարկային կազմը «Գենտի» հետ խաղից առաջ

22:43 20.02.2020

«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակիչ առաջին խաղում «Ռոման» սեփական հարկի տակ կընդունի բելգիական  «Գենտին»: Խաղից առաջ հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել մեկնարկային կազմում և մնացել է պահեստայինների նստարանին։  «Ռոմայի» մեկնարկային կազմը. 13.Պաու Լոպես, 8. Պերոտի, 9. Ջեկո, 11. Կոլարով, 20. Ֆացիո, 21. Վերետու, 4. […]

̰
Սիմոն Մարտիրոսյանը 2019 թվականի աշխարհի լավագույն ծանրորդների ցուցակում երկրորդն է

22:16 20.02.2020

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան  (IWF) ամփոփել է  2019 թվականի աշխարհի լավագույն ծանրորդի համար անցկացված մրցույթի արդյունքները: 2019 թվականի աշխարհի լավագույն ծանրորդի կոչմանն արժանացել է վրացի գերծանրքաշային Լաշա Տալախաձեն:  Նրա օգտին քվեարկել է 17084 մարդ: Երկրորդ տեղը 5514 ձայնով զբաղեցրել է հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը: Երրորդը՝ 2169 ձայնով,  չինացի Լյույ Սյաոցյունն է: 2019 թվականին Սիմոն Մարտիրոսյանը դարձել […]

̰
Դելե Ալիի վատ պահվածքն ու Մոուրինյոյի պարզաբանումը

21:55 20.02.2020

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է թիմի կիսապաշտպան Դելե Ալիի պահվածքին «Լեյպցիգի» դեմ հանդիպմանը: Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը տնային խաղում զիջել էր նվազագույն հաշվով, իսկ Ալին փոխարինումից հետո աչքի էր ընկել նյարդային և ոչ հաճելի  պահվածքով: «Ես կարծում եմ, որ նա բարկացած էր ոչ թե ինձ վրա, այլ իր և իր խաղի։ Նա հասկացել […]

̰
Սարգիս Ադամյանն ապաքինվել է

21:44 20.02.2020

Գերմանական «Հոֆենհայմի» ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը սկսել է մարզվել ընդհանուր թիմի հետ:  Այս մասին տեղեկացրել է գերմանական ակումբի ֆեյսբուքյան էջը: Հիշեցնենք, որ Ադամյանը վերջին անգամ խաղադաշտ էր մտել այս ամսվա սկզբին: «Բայերի» դեմ հանդիպմանը Ադամյանը փոխարինման էր մտել, սակայն որոշ ժամանակ անց ինքն էլ էր փոխարինվել վնասվածքի պատճառով։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Սարգիս […]

̰
Անի Ամիրաղյանը կարողացավ հասնել մինչև 1/8 եզրափակիչ. W15 Heraklion

21:00 20.02.2020

Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող կանանց թենիսի W15 Heraklion միջազգային մրցաշարում հայաստանցի Անի Ամիրաղյանը կարողավցավ հասնել մինչև 1/8 եզրափակիչ: 1/8 եզրափակչում Անին մրցել է WTA-ի վարկանիշային աղյուսակի 456-րդ հորիզոնականը զբաղեցնող 20-ամյա իտալուհի Տատայնա Պյերիի հետ և պարտվել 2:6, 4:6 հաշվով: 26-ամյա Անին պայքարը սկսել էր որակավորման փուլից: Հայ թենիսիստուհին նախ 6:2,6:3 հաշվով հաղթել էր 18-ամյա հոլանդուհի […]

̰
Մեսսին խոստովանել է, որ «Բարսելոնա»-ն այսօրվա դրությամբ պատրաստ չէ հաղթել Չեմպիոնների լիգայում

20:30 20.02.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին գնահատել է «Բարսելոնայի»՝ Չեմպիոնների լիգան հաղթելու հնարավորությունները: «Եթե ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում, պետք է շատ աճենք:  Այս պահին մենք պատրաստ չենք հաղթել այդ մրցաշարում: Պետք է ավելի կայուն խաղ ցուցադրենք, մեր խաղում նորություն մտցնենք, հիմար սխալներ թույլ չտանք, որոնք արդեն մեկ տարի է, ինչ թույլ ենք տալիս և չկրկնենք «Ռոմայի» […]

̰
Միհրան Հարությունյանը ցանկացած պահի կարող է գալ, մասնակցել Հայաստանի առաջնությանը և ապացուցել, որ ուժեղ է. Գևորգ Ալեքսանյան

18:30 20.02.2020

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը SHANTNEWS-ի եթերում անդրադարձել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին: «Էն ժամանակ էլ չեմ գտնում, որ կոնֆլիկտ է եղել մարզչական կազմի հետ: Ընդամենը պայմաններ են դրվել, որ պետք է այս պայմաններով հավաքականի հետ մարզվել, գալ, Հայաստանի առաջնությանը մասնակցել, դառնալ Հայաստանի հավաքականի առաջին համար, հետո նոր մրցաշարերով ապացուցել: […]

̰
Մարզիչներն ամփոփել են հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտերի արդյունքները

18:00 20.02.2020

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը ասուլիսով ամփոփեցին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 10-12-ը տեղի ունեցած Եվրոպայի առաջնության արդյունքները: «Ունենք 2 ոսկե, 2 բրոնզե մեդալ: Ունեցանք նաև բացթողումներ: Մեդալների հույսեր էլի կային, տղաները, որոնք 3-րդ տեղում էին, կարող էին հայտնվել եզրափակչում: Պայքարը թեժ էր, ընդհանուր առմամբ մենք […]

̰
Ասում են, որ ես կարող եմ 40-ից հետո էլ խաղալ. Մեսսի

17:52 20.02.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է իր ներկայիս մարզավիճակի ու ապագայի մասին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն: «Ես 33 տարեկան եմ, բայց ինձ երիտասարդ եմ զգում: Կարծում եմ` ավելի լավ մարզավիճակում եմ, քան նախորդ տարիներին: Իհարկե, որոշ բաներ այնքան հեշտ չեն տրվում, որքան 20 տարեկանում, բայց կուտակված փորձի հաշվին կարելի է հաղթահարել այդ դժվարությունները: Շատերը ասում […]

̰
Հայտնի է, թե որքան գումար կստանա «Տոկիո-2020» Օլիմպիական խաղերի չեմպիոնը

17:35 20.02.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է «Տոկիո-2020» Օլիմպիական խաղերի մասնակիցների համար ՀՀ կառավարության կողմից սահմանված մրցանակային գումարների չափը: Այսպիսով, Տոկիոյում օլիմպիական չեմպիոնը կստանա 20 միլիոն դրամ, արծաթե մրցանակակիրը կստանա 15 միլիոն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցնողը՝ 10 միլիոն դրամ: Բացի դրանից՝ ավելացել են օլիմպիական չեմպիոնների ամսական նպաստները՝ 200 հազար դրամ՝ […]

̰
Ինչո՞ւ Չալյան-Ջուլֆալակյան զույգից ընտրվեց Չալյանը. զրույց ՀՀ հավաքականի մարզիչների հետ 

17:00 20.02.2020

Բոլորովին վերջերս Հռոմում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որի ժամանակ փայլուն հանդես եկավ Հայաստանի հավաքականը: Մեր տղաները նվաճեցին երկու ոսկե, երկու բրոնզե մեդալներ: Հայաստանի հավաքականի հերթական հաջողությունը կերտողների՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի և Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի հետ է զրույցը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները

15:59 20.02.2020

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին շաբաթվա արդյունքներով լավագույն ֆուտբոլիստի կոչման չորս հավակնորդների անունները: Մադրիդի «Աթլետիկոյի» Ռենան Լոդին, որն օգնել է իր թիմին 1:0 հաշվով հաղթել «Լիվերպուլին»: Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլլանդը, որը դուբլի հեղինակ է դարձել ՊՍԺ-ի հետ խաղում (2:1): «Ատալանտայի» պաշտպան Հանս Հաթեբուրը, որը «Վալենսիայի» հետ խաղում (4:1) դարձել է դուբլի հեղինակ: […]

̰
Հայտնի է բռնցքամարտի 2019 թվականի լավագույն նոկաուտը

15:26 20.02.2020

Ամերիկացի բռնցքամարտիկ Դեոնտեյ Ուայլդերի հարվածը Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) կողմից ճանաչվել է 2019 թվականի լավագույն նոկաուտ: 2019 թվականի նոյեմբերի 23-ին Լաս Վեգասում Ուայլդերը կուբացի Լուիս Օրտիսի հետ մարտում պաշտպանել է WBC-ի չեմպիոնի տիտղոսը: Մարտի 7-րդ ռաունդում ամերիկացին նոկաուտի է ենթարկել մրցակցին: Ուայլդերի համար այս նոկաուտը 41-րդն էր պրոֆեսիոնալ կարիերայում:   View this post on Instagram […]

̰
Պաշտոնական. Դանիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Բարսելոնա»

14:57 20.02.2020

«Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարել է «Լեգանեսի» հարձակվող Մարտին Բրեյթուեյթի տեղափոխության մասին: 28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Տրանսֆերի արժեքը կազմել է 18 միլիոն եվրո։ ?? @MartinBraith, the newest Barça player! ? Welcome! pic.twitter.com/nycwVPP3hb — FC Barcelona (@FCBarcelona) February 20, 2020 Ընթացիկ մրցաշրջանում Բրեյթուեյթը Լա լիգայում անցկացրել է 24 հանդիպում՝ […]

̰
Կա վիճակագրություն, և տարբերակ չկա այն կեղծելու. Արսեն Ջուլֆալակյան

14:51 20.02.2020

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնել էր, որ 77 կգ քաշային կարգում Տոկիո-2020-ում Հայաստանը կներկայացնի Կարապետ Չալյանը: Այս որոշման հետ կապված Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել: «Հատուկ նրանց համար, որոնք փորձում են համեմատել անհամեմատելին․․․ Եվ որոնք շատ կարճ հիշողություն ունեն։ Կա վիճակագրություն, և տարբերակ չկա այն կեղծելու, որքան էլ […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում պահպանել է իր տեղը

13:41 20.02.2020

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը և զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը: Աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը, երկրորդ տեղում Ֆրանսիան է, երրորդում՝ Բրազիլիան․ Բելգիա – 1765 Ֆրանսիա – 1733 Բրազիլիա – 1712 Անգլիա – 1661 Ուրուգվայ – 1645 Խորվաթիա– 1642 Պորտուգալիա – 1639 Իսպանիա– 1636 Արգենտինա […]

̰
«Ռոմայի» ֆուտբոլիստները Եվրոպայում լավագույններից են. «Գենտի» գլխավոր մարզիչ

13:16 20.02.2020

«Գենտի» գլխավոր մարզիչ Յես Տորուպը խոսել է «Ռոմայի» դեմ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի խաղի մասին: «Եվրոպա լիգայի խաղերը յուրահատուկ են բոլորի համար: «Ռոման» Եվրոպայի ուժեղագույն թիմերից է, թեև հիմա նրանք ծանր պահ են ապրում: Կարևոր է արտագնա խաղում գոլ խփելը: Մեր հիմնական ուժը հարձակման գիծն է: Գիտենք, որ խաղում ենք մրցակցի հարկի տակ: Հավանաբար, այդքան […]

̰
Մբապեն ֆուտբոլի ապագան է. Կրիշտիանու Ռոնալդու

13:08 20.02.2020

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին: «Մբապեն ապագան և ներկան է: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, շատ արագ։ Կիլիանը ֆուտբոլի ապագան է»,- Ռոնալդու խոսքերը մեջբերում է AS-ը: Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից: Ավելի վաղ նա հանդես է «Մոնակոյում»: 21-ամյա ֆուտբոլիստը ակումբային մակարդակով նվաճել է վեց տիտղոս, […]

̰
Դեմիրճյանը ասել է, որ երբ «Արարատը» հաղթում է, հաջորդ օրը արտադրողականությունը մեծանում է․ Փաշինյան

12:36 20.02.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ հիշեցրեց, որ իր նախագծի համաձայն՝ մինչև 2050 թվականը Հայաստանը պետք է․ ունենա 25 օլիմպիական մեդալ, նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը, դառնա ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մեդալակիր։ Փաշինյանը ասաց, որ թեև այս պնդումներին շատերը թերահավատությամբ են մոտենում, բայց այս հարցերը ոչ միայն սոցիալական, հոգեբանական, այլև տնտեսական էֆեկտ […]

̰
BACK_TO_TOP