23:47 20.02.2020
Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տեղեկացնում եմ բոլոր մարզասերներին, սպորտային լրագրողներին, պատկան մարմիններին և, առհասարակ, ամբողջ հանրությանը. հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում (77կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում…
Շարունակելով ասածս՝ մարզչական կազմը, դրժելով անցած սեպտեմբերին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ցանկանում է առանց պայքարի օլիմպիական խաղեր ուղարկել աշխարհի առաջնությանը 5-րդ տեղ գրաված մարզիկի, ով զուտ այդ մի մրցման ընթացքում անընդմեջ 2 գոտեմարտ է պարտվել (իսկ թե ում է հաղթել, մարզասերները գիտեն…)։ Ամբողջ աշխարհում չկա նման պրակտիկա, երբ մի քաշային կարգում մրցում են երկու ուժեղ մարզիկ և նրանցից մեկին ուղղակի չի տրվում խաղերի համար պայքարելու իրավունք։ Եվ տվյալ դեպքում զրկում են այդ իրավունքից մի մարզիկի, ով նորանկախ Հայաստանի մարզական պատմության մեջ 3-րդն է իր տիտղոսների քանակով:
Ստացվում է` ձևավորվել է մարզչական մի խումբ, որը, զուտ անձնական շահերով և մոտիվներով առաջնորդվելով (սրա մասին ասուլիսին), ասում և անում է այն, ինչ ուզում է, և ոչ մեկ չի խառնվում այդ որոշումներին՝ չցականալով վատամարդ լինել ոչ մի կողմի համար։ Արդյունքում տուժում է արդարությունը և կոպտորեն ոտնահարվում մարզիկի իրավունքները։
Խնդիրն այն է, որ օլիմպիական խաղերին պետությունը պետք է ներկայացնի երկրի ուժեղագույն մարզիկը։ Իսկ հիմա այդ մարդիկ որոշել են, որ պետք չէ ստուգել, թե ով է ուժեղագույնը, այլ ուղղակի ընտրում են իրենց ուզածին, իրենց ճաշակով, կրկնում եմ՝ դրժելով բոլոր պայմանավորվածությունները։ Հարց է առաջանում, եթե անշահախնդիր են, օբյեկտիվ և վստահ, որ իրենց ընտրած մարզիկն ավելի ուժեղ է, ինչու՞ են ամեն կերպ խուսափում ստուգողական մրցաշարից և ինչու՞ են խաղերից 6 ամիս առաջ հավաքականի կազմ հայտնում, երբ առջևում դեռ վարկանիշային մրցաշարեր կան և հավաքականի տեսքը դեռ բացարձակ պարզ չէ։ Չկա գեթ մեկ հավաքական աշխարհում, որ այս պահին նման հայտարարություն արած լինի: Խաղերից 6 ամիս առաջ կազմ չեն հայտնում, քանզի դա կնշանակի, որ կազմում հայտնված մարզիկն արդեն անձեռնմխելի է և անկախ ամեն ինչից (մարզավիճակ, առողջություն, վնասվածքներ, կարգապահություն, զգոնություն և այլն…), ինքն է մասնակցելու, իսկ մյուսները կարող են ուղղակի թողնել սպորտը։ Կարո՞ղ են ասել, ու՞ր են շտապում՝ կիսատ թիմի կազմ հայտնելով։ Ինչի՞ց են վախենում։ Հարցերն իրականում այսքանը չեն…
Կրկնում եմ, սա կոպտագույն խախտում է և ուղղակի այլանդակ պահվածքի դրսևորում նման հաղթական ճանապարհ անցած մարզիկի հանդեպ։ Եվ կասկած անգամ չունեմ, որ սա հատուկ արվում է իմ դեմ, քանի որ ոմանք ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել տարբեր բնագավառներում ունեցածս հաջողությունների հետ։ Երբ էլ ուրիշ ճար չունեն հաղթարշավդ կանգնեցնելու, դիմում են հնարավոր բոլոր անարդար մեթոդների։ Այսինքն, ում ասես պատրաստ են տանել Օլիմպիական խաղեր, միայն թե ես չլինեմ։ Ամոթ է։ Գոնե սպորտում ամեն ինչ հստակ է. ուժեղ է նա, ով հաղթում է։ Բայց հաղթելու համար պետք է մրցելու հնարավորություն տրվի։
Հույս ունեմ, որ գոնե մամուլը չի լռի, ինչպես նաև՝ հանրությունը կպահանջի, որ կայանա նախապես պայմանավորված որոշիչ մրցաշար, և ով հաղթի, նա էլ իրավունք կվաստակի ներկայացնել մեր երկիրը Տոկիո 2020-ին։
Ակնկալում եմ սրտացավ և արդարության համար պայքարող մարդկանց աջակցությունը։ Դեռ ուշ չէ վերականգնելու այն:
Հ.Գ.1 Մտքովս նույնիսկ չէր անցնի, որ շուրջ 20 տարվա իմ հավաքականում նման բան կկազմակերպվի և հատկապես մարդկանց կողմից, ովքեր իրենց ամբողջ կյանքում ներկայացել են որպես իմ հարազատներ։ Սա ամենատհաճն է այս ամբողջ պատմության մեջ։ Հետո վեհ-վեհ կխոսեն արդարությունից։
Հ.Գ. 2
Ընդամենը վերջին 1 տարվա արդյունքներս՝ համեմատության համար տվյալ մարզիկի հետ (ընդհանուրը ուղղակի անհամեմատելի է)
.Նիսի մրցաշար- ոսկի (2019 հունվար)
.Եվրոպայի առաջնություն- բրոնզ(2019 ապրիլ)
.Կրասնոդարի մրցաշար- ոսկի(2019 նոյեմբեր)
.Մոսկվայի մրցաշար- արծաթ (2019 նոյեմբեր)-( քաշային կարգումս գլխավոր հակառակորդ Վլասովի հետ հավասար գոտեմարտ)
. Դանիայի մրցաշար- ոսկի(2020 հունվար)
ընդամենը 22 գոտեմարտ, որից 20-ը հաղթական։
Ընդ որում, թեʹ Նիսի, թեʹ Կրասնոդարի մրցաշարին տվյալ անձնավորությունը ևս մասնակցել է տարբեր տարիներին, և երկուսում էլ արծաթ նվաճել։
Տոկիոյում Հայաստանը պետք է ներկայացնի ուժեղագույնը և դա ապացուցել է պետք»:
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...