TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

Ոչ մի թիմ չպետք է անպատիժ մնա, անգամ «Մանչեսթեր Սիթին». Արսեն Վենգերի կոշտ արձագանքը «Մանչեսթեր Սիթի»-ի հետ կապված սկանդալին

13:36 18.02.2020

Ֆրանսիացի լեգենդար  մարզիչ Արսեն Վենգերը անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» երկարաժամկետ որակազրկման թեմային: Նրա խոսքերով` ֆինանսական խախտում կատարած ցանկացած թիմ պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: «Մանչեսթեր Սիթին» գնել է իմ բոլոր ֆուտբոլիստներին, ինչպե՞ս կարող եմ արձագանքել: Ես միշտ ասել եմ, որ ակումբների ֆինանսական հաշվետվությունները պետք է լինեն լրջագույն հսկողության տակ: Կանոնը կանոն է մնում, և […]

̰
«Մանչեսթեր Սիթին» կհաղթի ՈՒԵՖԱ-ին, դա անհույս կազմակերպություն է. Գարի Նևիլ

13:31 18.02.2020

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է  «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին: «Կարծում եմ, որ «Սիթին» կհաղթի: Որոշումը կվերանայվի։ Ես չեմ հավատում ՈւԵՖԱ-ին և կարծում եմ, որ դա անհույս կազմակերպություն է, որը սխալ կարգապահական պատժամիջոցներ է կիրառում: Կարծում եմ՝ «Սիթին» նրանց կհաղթի դատարաններում: Գործի քննությունը ձգձգվելու է, բայց վերջում «Սիթին» կհաղթի», Նևիլի խոսքերը […]

̰
WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը ձեռքի կոտրվածքի պատճառով չի մարզվի երեք ամիս

13:18 18.02.2020

Ուկրաինան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը ստիպված կլինի երեք ամիս չմարզվել: Պատճառը ձեռքի մատի կոտրվածքն է: Դալաքյանը հրապարակել է ռենտգեն լուսանկարը, որում հստակ երևում է կոտրվածքը: Ձեռքի կոտրվածքը Դալաքյանը ստացել էր վերջին չեմպիոնական մենամարտի ժամանակ: Վենեսուելացի Խոսբեր Պերեսի հետ 12-ռաունդանոց մրցամարտի երկրորդ ռաունդում էր նա կոտրել մատը և ստիպված եղել մնացած […]

̰
Կորոնավիրուսի պատճառով ծանրամարտի Ասիայի առաջնությունը  հետաձգվել է

13:15 18.02.2020

Կորոնավիրուսի բռնկման պատճառով ծանրամարտի Ասիայի առաջնությունը Ղազախստանից տեղափոխվել է Ուզբեկստան: Այս մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կայքը: Նշվում է, որ ավելի վաղ կորոնավիրուսի տարածման կապակցությամբ Ղազախստանի կառավարությունը սահմանափակել էր Չինաստանի հետ սահմանակից երկրներից ուղևորների մուտքն ու մեկնումը: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն շտապ քննարկել է ստեղծված իրավիճակը և որոշում է կայացրել մրցումները տեղափոխել […]

̰
Գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը՝ միանձնյա առաջատար. «Կասպյան գավաթ»

13:09 18.02.2020

Իրանում շարունակվում է «Կասպյան գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 7 երկրների 200-ից ավելի շախմատիստներ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստներ՝ գրոսմայստերներ Գևորգ Հարությունյանը և Լևոն Բաբուջյանը, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Հայկ Երիցյանը,  Մարիամ և Աստղիկ Հակոբյանները։ 6 տուրերից հետո աղյուսակը 6 միավորով միանձնյա գլխավորում է Գևորգ Հարությունյանը։ Լևոն Բաբուջյանը և Սիրանուշ […]

̰
Գնդակը մնացել էր ջրափոսում, իսկ ֆուտբոլիստը, դա չտեսնելով, «խփած գոլն» էր տոնում

12:55 18.02.2020

Ֆուտբոլի Հյուսիսային Իռլանդիայի առաջնության ներքևի դիվիզիոններից մեկում զավեշտալի դեպք է գրանցվել: 27-րդ տուրի «Պորտադաուն»-«Քուինս Յունիվերսիթի» հանդիպման ժամանակ ֆուտբոլիստին հարվածից հետո թվացել է, որ գնդակը հայտնվում է դարպասում: Բայց թե ինչ է տեղի ունեցել իրականում, ֆուտբոլիստը չի տեսել, քանի որ թվացյալ գոլից հետո շրջվել է ու տոնել «հաջողությունը»:  Իսկ գնդակը դարպասից ընդամենը մի քանի սանտիմետրի վրա […]

̰
Ռոնալդուի ընկերուհին ցուցադրել է իր՝ շուրջ 1 միլիոն եվրո արժողությամբ զարդերը

12:34 18.02.2020

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին` Ջորջինա Ռոդրիգեսը, Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել` պարծենալով իր ձեռքի թանկարժեք զարդերով: Դրանց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 միլիոն եվրո: Ամենաթանկը կապույտ շափյուղայով և ադամանդներով մատանին է, որի արժեքը 800 հազար եվրո է: Ռոդրիգեսը նաև կրում է ավելի քան 40 հազար եվրո արժողությամբ ժամացույց և ապարանջան` գրեթե 30 հազար […]

̰
Ոտքով նոկաուտ և կոտրված աթոռներ. գերդրամատիկ խաղ Ռումինիայի առաջնությունում

11:56 18.02.2020

Ռումինիայի առաջնության 25-րդ տուրի՝ Բուխարեստի «Դինամոյի» և «Ստյաուայի» միջև հանդիպմանը «Դինամոյի» երկրպագուները աթոռ են նետել «Ստյաուայի» հարձակվող Ֆլորին Տենասեի ուղղությամբ: Առաջին խաղակեսին ավելացված 8-րդ րոպեին, երբ նա պատրաստվել է անկյունայինն իրացնելու, տրիբունաներից նետված աթոռն ընկել է նրա հենց կողքը: Տենասեն կոտրված աթոռը նետել է մի կողմ և հանգիստ իրացրել անկյունայինը, որից հետո «Ստյաուան» վաստակել է […]

̰
Սիմոնա Բայլզը ճանաչվել է տարվա լավագույն մարզուհի

09:59 18.02.2020

Ամերիկացի մարմնամարզուհի Սիմոնա Բայլզը ճանաչվել է տարվա լավագույն մարզուհի և երրորդ անգամ պարգևատրվել Laureus մրցանակով (նախկինում՝ 2017-ին և 2019-ին)։ 2019-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում նա 5 ոսկե մեդալ էր նվաճել։ Առաջադրվել էին նաև ամերիկացի աթլետ Էլիսոն Ֆելիքսը, ամերիկացի ֆուտբոլիստ Մեգան Ռապինոն, ճապոնացի թենիսիստ Նաոմի Օսական, ամերիկացի դահուկորդ Միքայելա Շիֆրինը և ուրիշներ:      

̰
Լիոնել Մեսսիին և Լուիս Հեմիլթոնին Laureus մրցանակ է շնորհվել

09:31 18.02.2020

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի արգենտինացի առաջնորդ Լիոնել Մեսսին, ով 2019 թվականին շահել է բոլոր կարևորագույն անհատական ​​մրցանակները, դարձել է Լaureus-ի դափնեկիր: Ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբլիստն է, որն արժանացել է այդ մրցանակին: Laureus մրցանակը հիմնադրվել է 2000 թվականին: Այն 5 անգամ նվաճել է Ռոջեր Ֆեդերերը, 4-ական անգամ Ուսեյն Բոլտը և Նովակ Ջոկովիչը, 2-ական անգամ ՝ […]

̰
Թուրք մարզիկի երկրպագուները հայկական դրոշը կարող է չտեսնեին, բայց օրհներգը հաստատ կլսեին. Արթուր Ալեքսանյան

21:36 17.02.2020

Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Հայաստանի դրոշը բարձրացնելու ժամանակ թուրք մարզիկի երկրպագուները մեջքով են դարձել դեպի դրոշը։ Չեմպիոնի խոսքերով՝ ինքը դա չի տեսել, բայց մեջքով դեպի դրոշը կանգնելը կարևոր չէ, դրոշը կարող է չտեսնեն, բայց օրհներգը հաստատ լսելու են։ Ըստ Արթուր Ալեքսանյանի՝ իր թուրք հակառակորդը երևի […]

̰
Մահացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդար դարպասապահը

21:32 17.02.2020

Մահացել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Գարրի Գրեգը: Գրեգը այն եզակի մարդկանցից էր, որ ողջ էր մնացել Մյունխենի ավիաաղետից, որը տեղի ունեցավ 1958 թվականի փետրվարի 6-ին:  Դարպասապահը կարողացել էր դուրս գալ ինքնաթիռից և օգնել մյուսներին: Այդ դեպքից արդեն երկու շաբաթ անց նա կարողացավ դուրս գալ խաղադաշտ և գնդակ բաց չթողնել «Շեֆիլդ […]

̰
Մրցավարն ընկել է նոկաուտի ենթարկված բռնցքամարտիկի հետ

18:53 17.02.2020

Թաիլանդական բռնցքամարտի Muay Thai Super Champ մրցաշարի ժամանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել: Կամբոջացի բռնցքամարտիկ Սո Սավարատխանան խորը նոկաուտի է ենթարկել թաիլանդցի Նեյմար Պաեմինբուրիին: Երկրորդ ռաունդում Սավարատխանան արմունկով ուժգին հարված է հասցրել Պաեմինբուրիի ծնոտին: Վերջինս վայր է ընկել, սակայն նրա հետ ընկել է նաև մրցավարը: Ընկնելու պահին նա հասցրել է բռնել Պաեմինբուրիի գլուխը, որպեսզի այն չդիպչի […]

̰
Ըմբշամարտի Եվրոպայի 2 մեդալակիրները Գյումրիի նույն մարզադպրոցից են

17:51 17.02.2020

Իտալիայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնության գյումրեցի մեդալակիրներին և նրանց մարզիչներին է ընդունել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդ անգամ ոսկե մեդալ նվաճեց, Կարապետ Չալյանն էլ վերադարձավ Եվրոպայի բրոնզե մեդալով։ Հաղթանակով վերադարձած 2 մարզիկներն էլ Գյումրիի հունահռոմեական ոճի մարզադպրոցից են։ Հայաստանի ըմբշամարտի հավաքականն այս պատասխանատու ստուգատեսում Իտալիայում նվաճեց 4 մեդալ՝ 2 […]

̰
Ալեքսանդր-Առնոլդը ապագայում կարող է դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր. Կաֆու

16:49 17.02.2020

Բրազիլիայի հավաքականի կազմում Աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Կաֆուն կարծում է, որ «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ապագայում կարող է դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր: «Անկասկած Ալեքսանդր-Առնոլդին համարում եմ աշխարհում լավագույններից մեկը։  Նա մեծ ներուժ ունի: Նրա և իմ միջև շատ ընդհանրություններ եմ տեսնում: Ես կասեի, որ իր խաղում բրազիլական բնազդ կա։ Իմ խորհուրդը նրան […]

̰
«Բարսելոնան» թույլատվություն է ստացել հայտարարագրման ժամկետից դուրս նոր հարձակվողի ձեռք բերել

16:45 17.02.2020

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF) փետրվարի 17-ին «Բարսելոնային» թույլատրել է հայտարարագրման ժամկետից դուրս նոր հարձակվողի ձեռք բերել: Անցած շաբաթ, երբ հայտնի դարձավ, որ հարձակվող Ուսման Դեմբելեն վիրահատվել է և շարքից դուրս է մնացել 6 ամսով, «Բարսելոնան» խնդրեց թույլատրել հարձակման գծի նոր ֆուտբոլիստ ձեռք բերել: Ավելի վաղ կատալոնացիները մինչև մրցաշրջանի ավարտը կորցրել էին Լուիս Սուարեսին, իսկ […]

̰
Հայաստանի կանանց ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի

16:39 17.02.2020

Հայաստանի կանանց ազգային հավաքականը փետրվարի 28-ից մարտի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Հավաքի ընթացքում Մանուկ Սարգսյանի գլխավորած ընտրանին երկու անգամ ուժերը կչափի Լիտվայի կանանց ազգային հավաքականի հետ։ Ընկերական hանդիպումները կկայանան «Փյունիկ» ՖԱ-ի արհեստական խաղադաշտում՝ մարտի 4-ին և 6-ին, և կմեկնարկեն ժ. 12։00-ին։

̰
ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակ է սահմանել

16:22 17.02.2020

ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի յուրաքանչյուր խաղից հետո պաշտոնական մրցանակ կհանձնի հանդիպման լավագույն ֆուտբոլիստին: Մրցանակակրին կորոշեն ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները: ⭐ УЕФА учредил награду Лучшему игроку матча в #ЛигаЧемпионов ⭐ Подробнее ? https://t.co/1DcDO4Ssm0 pic.twitter.com/gVzdwAkQe9 — UEFA.com на русском (@UEFAcom_ru) February 17, 2020 1/8 եզրափակիչում ՈւԵՖԱ-ի տեխնիկական դիտորդները կլինեն եվրոպական ֆուտբոլի նախկին աստղերը: Պեքի Բոններ Իռլանդիայի հավաքականի նախկին […]

̰
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հաղթել է Լեհաստանին

15:51 17.02.2020

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ստուգողական մրցելույթում հաղթել է Լեհաստանի ընտրանուն: Այս մասին հայտնում է բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկ քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում սպարինգ մենամարտ է անցկացրել Լեհաստանի ընտրանու հետ։ Ստուգողական մրցելույթում մեր բռնցքամարտիկներից 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ […]

̰
«Նոան» խոշոր հաշվով հաղթեց ղազախական «Կայսարին»

15:43 17.02.2020

Բելեկում ուսումնամարզական հավաքի շրջանակներում Երևանի «Նոան» մրցել է ղազախական «Կայսարի» հետ: Երևանցիները 4:1 հաշվով վստահ հաղթանակ են տոնել Տիգրան Բարսեղյանի նախկին թիմի նկատմամբ: «Նոայի» կազմում գոլի հեղինակ են դարձել Պավել Դոբալդը, Վլադիսլավ Կրյուչկովը, Մաքսիմ Մայրովիչը և Ռոկաս Կրուշնաուսկասը:  

̰
«Արարատը» պարտվեց Մոսկվայի «Սպարտակին»

14:45 17.02.2020

Երևանի «Արարատը» Սոչիում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական հանդիպում է անցկացրել Մոսկվայի «Սպարտակի» հետ: Հանդիպումն ավարտվել է 1:3 հաշվով՝ ռուսական ակումբի հաղթանակով: «Արարատի» միակ գոլը խփել է բրազիլացի հարձակվող Վելսենը: Նշենք, որ «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկուի պահանջով հանդիպումն անցկացվել է փակ ռեժիմով և չի հեռարձակվել: «Արարատ»-«Սպարտակ» հանդիպման լուսանկարները:

̰
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի բոլոր աստղերի խաղում հաղթել է Լեբրոն Ջեյմսի թիմը

14:15 17.02.2020

Չիկագոյում կայացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) բոլոր աստղերի 69-րդ հանդիպումը։ Համառ պայքարում Լեբրոն Ջեյմսի թիմը 157։155 հաշվով հաղթել է Յանիս Ադետոկումբոյի թիմին: Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել Կավայ Լենարդը, որը հաղթող թիմի կազմում վաստակել է 30 միավոր: Հանդիպումից առաջ թիմերը լռությամբ հարգել են Քոբի Բրայանթի հիշատակը:

̰
Գաել Անդոնյանն առաջին հանդիպումն է անցկացրել «Մարտիգի» կազմում

14:02 17.02.2020

Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանն առաջին հանդիպումն է անցկացրել ֆրանսիական «Մարտիգի» կազմում: Ֆրանսիայի չորրորդ լիգայի 19-րդ տուրում «Մարտիգը» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվել է «Գրասին»: Անդոնյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, և հանդես է եկել ձախ պաշտպանի դիրքում: Հիշեցնենք, որ 24-ամյա պաշտպանի վերջին ակումբը «Այաչոն» էր, որի կազմում Անդոնյանը ոչ մի հանդիպում չի անցկացրել:

̰
Արագավազորդ Ալեքս Դոնիգյանը Ստամբուլում Հայաստանի երկրորդ մեդալն է նվաճել

13:49 17.02.2020

Ալեքս Դոնիգյանը Հայաստանի հավաքականի համար երկրորդ մեդալն է նվաճել Բալկանյան երկրների թեթև աթլետիկայի առաջնությունում: Ստամբուլում անցկացվող Բալկանյան երկրների թեթև աթլետիկայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկրորդ մեդալն է նվաճել: 60 մետր վազքում բրոնզե մեդալ է նվաճել Ալեքս Դոնիգյանը: Ամերիկահայ վազորդը, որն այս մրցաշրջանից առաջ է համաձայնել հանդես գալ Հայաստանի հավաքականում, 60 մետրը հաղթահարել է 8.72 վայրկյանում: Նշենք, […]

̰
Արսեն Հարությունյանը պատմել է հույն ըմբիշին հաղթելու մասին. vnews.am

13:39 17.02.2020

Հռոմում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը բրոնզե մեդաալ նվաճելուց հետո Արսեն Հարությունյանը հարցազրույց է տվել vnews.am կայքին: Մարզիկը նշել է, որ այս առաջնությանը բոլոր գոտեմարտերը շատ ազատ է վարել, 4 գոտեմարտերից երեքում միավոր չի տվել մրցակիցներին: Արսենը պատմել է նաև մեդալի համար անցկացրած գոտեմարտի մասին: Հատկանշական է, որ հույն ըմբիշին Արսենը հաղթել է 10-0 հաշվով, […]

̰
Ռասիստական վիրավորանքների պատճառով «Պորտու»-ի ֆուտբոլիստն ինքնակամ հեռացել է դաշտից

13:38 17.02.2020

«Պորտու»-ի  կիսապաշտպան Մուսա Մարեգան Պորտուգալիայի առաջնության խաղում ռասիստական վիրավորանքների է ենթարկվել «Վիտորյա Գիմարայեշի» երկրպագուների կողմից: Խաղն ավարտվել է «Պորտու»-ի հաղթանակով՝ 2-1: Միջադեպը տեղի է ունեցել, երբ Մարեգան խփել է հաղթական գնդակը: Տանտերերի երկրպագուները սկսել են  վիրավորանքներ հնչեցնել ֆուտբոլիստի հասցեին, ինչից հետո Մարեգան դիմել է մրցավարին: Վերջինս Մարեգային դեղին քարտ է ցույց տվել: Մարեգան դժգոհել է […]

̰
Դևիդի փոխարեն Տոտենհեմ. շվեդ երկրպագուն անունը փոխել է` ի պատիվ անգլիական ակումբի

12:51 17.02.2020

Շվեդ ֆուտբոլային երկրպագու Դևիդ Լինդը հայտարարել է, որ անունը փոխել է` ի պատիվ անգլիական ակումբի: Այսուհետ Դևիդի փոխարեն նրան կանվանեն Տոտենհեմ: Շվեդիայի օրենսդրությամբ արգելվում է այնպիսի անուն կրել, որը անհամատեղելի է Շվեդիայի հետ: Այնուամենայնիվ, Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալուց անմիջապես հետո Լինդը բողոքարկել է դատարանում այս կետը, և ի վերջո նրա պահանջը բավարարվել է: «Այնպիսի […]

̰
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կարգախոսը հայտնի է

12:38 17.02.2020

Տոկիոյի Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմակերպչական կոմիտեն որոշել է խաղերի կարգախոսը: Այն հնչում է այսպես. «Զգացմունքների միավորմամբ» (United by emotion): Խաղերի կազմակերպչական կոմիտեն կարգախոսի մասին նաև տեսահոլովակ է հրապարակել: «Շատ շուտով կգա այն պահը, երբ ամբողջ աշխարհը կցանկանա կիսել իրենց զգացողությունները մրցաշարի վերաբերյալ: Եվ «Տոկիո-2020»-ի կազմակերպիչները որոշեցին օգտագործել այս նշանաբանը` խաղերը հաջող անցկացնելու համար»,- ասված […]

̰
Մարզիչն իր թիմի ֆուտբոլիստին հարվածելու համար հեռացվել է դաշտից

12:02 17.02.2020

Իտալական «Գրոսետո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչը հարվածել է իր ֆուտբոլիստին փոխարինումից հետո ու դրա համար կարմիր քարտ ստացել: Միջադեպը տեղի է ունեցել իտալական D Սերիայի` «Գրոսետո»-«Մոնտերոսի» խաղի ժամանակ: 75-րդ րոպեին «Գրոսետոյի» գլխավոր մարզիչ Մագրինին որոշել է փոխարինել կիսապաշտպան Ռիկարդո Կրետելային: Կրետելան գոհ չի մնացել փոխարինումից, ինչն էլ մարզչին դուր չի եկել ու նա  հարվածել է […]

̰
Աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 23 տարեկան

11:49 17.02.2020

Ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն այսօր` փետրվարի 17-ին դարձավ 23-րդ տարեկան: Հիշեցնենք` Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 2018 և 2019 թվականներին, 2019-ին նաև Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր է դարձել, 2016-ին Ռիոյի օլիմպիական խաղերում արծաթե մեդալ է նվաճել: 2019 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունը կատարելիս սահմանել է աշխարհի ռեկորդ՝ գլխավերևում […]

̰
BACK_TO_TOP