TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+16.09 oC

ՍՊՈՐՏ

Անչափահաս աղջիկը Բալոտելիից 100 հազար եվրո է պահանջել, որպեսզի չբացահայտի իրենց սեռական կապը

10:46 17.02.2020

Իտալական «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին անչափահաս աղջկա կողմից շանտաժի է ենթարկվել, երբ խաղալիս է եղել «Նիցի» կազմում: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Բալոտելին աղջկա հետ հանդիպել է, երբ նա 17 տարեկան է եղել: Սակայն աղջիկը նրան խաբել է՝ ասելով, որ անչափահաս չէ: Երբ նրանց միջև սեռական հարաբերություն է եղել, աղջիկը ֆուտբոլիստին ասել է իր […]

̰
«Յուվենտուս»-ի հատուկ նվերը 100-ամյա երկրպագուին

10:45 17.02.2020

Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Յուվենտուս»-«Բրեշիա» խաղին ներկա է եղել թուրինցիների 100-ամյա երկրպագու Սիլվիո Ֆասսոնը: Ակումբը 100-ամյա երկրպագուին անվանական մարզաշապիկ է նվիրել, որի խաղային համարի տեղը գրված է եղել 100: Ակումբի թվիթերյան էջում գրառում է կատարվել. «Հիանալի հանդիպում ենք մաղթում, պարո՛ն Սիլվիո Ֆասսոն: Յուրահատուկ երկրպագու, 100 տարեկան երկրպագու»: Buon #JuveBrescia al signor Silvio Fasson. Un […]

̰
Մարզպետ Գալստյանն ու Լևան Բերիանիձեն պարտվեցին բրոնզե մեդալի համար գոտեմարտերում

23:44 16.02.2020

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Եվրոպայի առաջնությունում 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Բելառուսի ներկայացուցիչ Ամարհաջի Մահամեդաուի հետ և 1։7 հաշվով պարտվեց։ Ազատ ոճում գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն 2-2 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ջամալադդին Մագոմեդովին: Այսպիսով, ազատ ոճայինները հայրենիք կվերադառնան 1 բրոնզե մեդալով: Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիր […]

̰
Արսեն Հարությունյանը հաղթեց 10։0 հաշվով՝ նվաճելով բրոնզե մեդալ․ ըմբշամարտի ԵԱ

21:47 16.02.2020

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց։ Նա գոտեմարտեց հույն Գեորգիոս Պիլիդիսի հետ և 10։0 հաշվով հաղթեց: Հիշեցնենք, որ Արսենը որակավորման փուլում 6-0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին, ապա 1/4 եզրափակչում 7-0 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Իվան Բիլեյչուկի նկատմամբ:  Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչ […]

̰
Հովհաննես Մխիթարյանը պարտվեց՝ զրկվելով բրոնզե մեդալի համար գոտեմարտելու հնարավորությունից. ըմբշամարտի ԵԱ

19:48 16.02.2020

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը 2-7 հաշվով պարտվեց Գերմանիան ներկայացնող Լարս Սչաեֆլիին՝ զրկվելով բրոնզե մեդալի համար գոտեմարտելու հնարավորությունից: Այսօր մրցագորգ դուրս կգան 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանն ու գերծանր քաշային Լևան Բերիանիձեն:

̰
«Լիվերպուլ»-ը 17-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

15:45 16.02.2020

Անգլիայի առաջնության 26-րդ տուրում  հետնապահ «Նորվիչը» ընդունել էր «Լիվերպուլին»։ Յուրգեն Կլոպի թիմը նվազագույն հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը խփել է Սադիո Մանեն։ Սա «Լիվերպուլի» 17-րդ անընդմեջ հաղթանակն էր Պրեմիեր Լիգայի ընթացիկ խաղարկությունում։ «Լիվերպուլը» 76 միավոր ունի ու գլխավորում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։

̰
Հաքերները կոտրել են «Բարսելոնա»-ի Twitter-ի էջը և գրություն տարածել Նեյմարի մասին

13:43 16.02.2020

«Բարսելոնայի» Twitter-ի էջը հաքերական հարձակման է ենթարկվել:Սա պարզ է դարձել, երբ կատալոնական ակումբի էջում գրառում է կատարվել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին. «Մենք մի քանի անձնական հաղորդագրություն ենք կարդացել: Ամենայն հավանականությամբ, Նեյմարը վերադառնում է»,- ասվում է ակումբի «տարածած» հաղորդագրության մեջ: Ավելի ուշ, «Բարսելոնան» կարողացել է վերականգնել էջերը և հետևյալ գրությունն է հայտնվել. «Բարսելոնայի» «Թվիթերի» […]

̰
«Ռոմա»-ն պարտվեց, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

13:40 16.02.2020

Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրում «Ատալանտա»-ն հյուրընկալել էր «Ռոմային»։ Հանդիպման հաշիվը առաջին կեսի վերջում բացել է «Ռոմա»-ն: Մրցակցի պաշտպանի սխալից օգտվելով գոլի հեղինակ է դարձել  Էդին Ջեկոն։ Երկրորդ կեսում՝ 50-րդ րոպեին, հաշիվը հավասարեցրել է Խոսե Պալոմինոն։ 59-րդ րոպեին խորվաթ Մարիո Պաշալիչը փոխարինման դուրս գալուց վայրկյաններ անց երկրարդ գնդակն է ուղարկել «Ռոմա»-ի դարպասը: Խաղն ավարտվեց «Ատալանտայի» […]

̰
Գևորգ Մխեյանը պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

22:46 15.02.2020

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում Գևորգ  Մխեյանը 7-9 հաշվով պարտվեց մոլդովացի Միխաիլ Սավային: Հիշեցնենք, որ Գևորգը երկու սփոփիչ գոտեմարտ էր անցկացրել և երկուսում էլ հաղթել էր: Նախ` 12-2 հաշվով առավելության էր հասել   Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ, ապա  7-3 հաշվով պարտության մատնել ուկրաինացի Օլեքսեյ Բորուտանին: […]

̰
Ինչպես են օդանավակայանում դիմավորում Արթուր Ալեքսանյանին

22:22 15.02.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, քիչ առաջ Իտալիայից Հայաստան է վերադարձել  Արթուր Ալեքսանյանը: 5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն հռչակված գյումրեցի ըմբիշին դիմավորել են Զվարթնոց օդանավակայանում: Արթուր Ալեքսանյանը նշեց, որ վնասվածքից հետո առաջին լուրջ մրցաշարն էր։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արթուր Ալեքսանյանը վերադարձավ Հայաստան

21:41 15.02.2020

Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերադարձավ Հայաստան: Սպիտակ արջին օդանավակայանում դիմավորեցին ծափողջույններով։ Հիշեցնենք, որ Իտալիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակչում մեր մարզիկը 7:1 հաշվով առավելության էր հասել Իտալիան ներկայացնող Նիկոլոզ Խախելաշվիլու նկատմամբ: Մինչ այդ գյումրեցի ըմբիշը նախ` 1/8 եզրափակիչ գոտեմարտում 7:1 հաշվով հաղթել էր թուրք ըմբիշ Չենկ Իլդեմին, […]

̰
Միհրան Ջաբուրյանը պարտվեց բրոնզի համար պայքարում. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

21:39 15.02.2020

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 3-րդ տեղի համար մրցապայքարում Միհրանը Ջաբուրյանը 0-10 հաշվով պարտվեց Սերբիան ներկայացնող Ստեվան Անդրիա Միչիչին: Հիշեցնենք, որ Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 6:4 հաշվով առավելության էր հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ժիմչուկ Ռինչինաույի նկատմամբ: Քառորդ եզրափակչում նա 5-0 հաշվով հաղթել էր Մոլդովայի ներկայացուցիչ Անատոլի Բուրույանին, իսկ կիսաեզրափակչում` 3-6 հաշվով […]

̰
Հնդիկ վազորդը գոմեշների հետ գերազանցել է Ուսեյն Բոլթի ռեկորդը

21:34 15.02.2020

Հնդիկ վազորդ Սրինիվաս Գաուդան Հնդկաստանում գոմեշների հետ ավանդական մրցավազքի ժամանակ 142 մետրը վազել է 13,62 վայրկյանում: 100 մ հատվածը Գաուդան հաղթահարել է 9,55 վայրկյանում՝ գերազանցելով 2009 թվականին աթլետիկայի աշխարհի առաջնությունում ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլթի (9,58 վրկ) սահմանած ռեկորդը: Այս նվաճումը պաշտոնական չի համարվի, սակայն այն մեծ աղմուկ է առաջացրել Հնդկաստանում: Այս մասին հայտնում է BBC […]

̰
«Հոֆենհայմ»-ը պարտվեց «Վոլֆսբուրգ»-ին․ Ադամյանը խաղադաշտ դուրս չեկավ

21:12 15.02.2020

Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրում  «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վոլֆսբուրգին»։ «Հոֆենհայմը» 2-3 հաշվով պարտվեց մրցակցին։ «Վոլֆսբուրգի» կազմում հեթ-տրիկ գրանցեց Վաութ Վեգորսթը։ «Հոֆենհայմի» գոլերը խփել են Քրիստոֆ Բաումգարտները և Անդրեա Կրամարիչը։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը տանտերերի հայտացուցակում էր, սակայն խաղադաշտ դուրս չեկավ: Ադամյանը նոր է ապաքինվել կոճի վնասվածքից։

̰
Մարզպետ Գալստյանն ու Լևան Բերիանիձեն ևս պարտվեցին կիսաեզրափակիչ գոտեմարտերում. ազատ ոճի ըմբշամատի ԵԱ

20:55 15.02.2020

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը կիսաեզրափակիչ գոտեմարտերում պարտություններ կրեցին նաև Մարզպետ Գալստյանն ու Լևան Բերիանիձեն: 92 կգ քաշայինների կարգում Մարզպետը 0-7 հաշվով զիջեց շվեյցարացի Սամուել Շերերին, իսկ 125 կգ քաշային կարգում հանդես եկող Բերիանիձեն 0-9 հաշվով պարտվեց լեհ Ռոբերտ Բարանին: Վաղը Բերիանիձեն և Գալստյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալների համար:

̰
Արսեն Հարությունյանը պարտվեց կիսաեզրափակչում. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

20:52 15.02.2020

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչ գոտեմարտում լարված պայքարում պարտվեց ՌԴ-ը ներկայացնող ռուս ըմբիշ Ալեքսանդր Բոգոմոևին: Գոտեմարտն ավարտվեց 6-7 հաշվով: Հիշեցնենք, որ Արսենը որակավորման փուլում 6-0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին, ապա 1/4 եզրափակչում 7-0 հաշվով առավելության էր հասել ուկրաինացի Իվան Բիլեյչուկի նկատմամբ: Վաղը Արսենը […]

̰
Լևան Բերիանիձեն ևս կիսաեզրափակչում է. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

18:52 15.02.2020

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն դուրս է եկել կիսաեզրափակիչ: 125 կգ քաշային կարգում Լևանը նախ` 1/8 եզրափակչում 4-1 հաշվով հաղթել է ռումինացի Ռարես Դանիել Չինտոանին, ապա՝ 1/4 եզրափակչում 3-0 հաշվով պարտության մատնել Գերմանիան ներկայացնող Նիկ Մատուհին: Կիսաեզրափակչում Լևան Բերիանիձեն կմրցի լեհ Ռոբերտ Բարանի հետ:

̰
Գևորգ Մխեյանը հաղթել է 2 սփոփիչ գոտեմարտերում և կպայքարի 3-րդ տեղի համար. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

18:41 15.02.2020

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ Գևորգ Մխեյանը: Նա երկու սփոփիչ գոտեմարտ անցկացրեց և երկուսում էլ հաղթեց: Նախ` 12-2 հաշվով առավելության հասավ Բելառուսի ներկայացուցիչ Վիկտոր Սերադայի նկատմամբ, ապա  7-3 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Օլեքսեյ Բորուտանին: Բրոնզե մեդալի համար Գևորգ Մխեյանը կգոտեմարտի մոլդովացի Միխաիլ Սավայի […]

̰
Մխիթարյանն ու Ալիխանյանը պարտվեցին. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

17:47 15.02.2020

Հռոմում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը անհաջող մեկնարկեց 74 կգ քաշային Հրայրն Ալիխանյանը: Նա պայքարը սկսեց 1/8 եզրափակչից և 2-9 հաշվով պարտվեց վրացի ըմբիշ Ավտանդիլ Կեյչաձեին: Ավելի ուշ, 86 կգ քաշային կարգում, 1/4 եզրափակչում Հովհաննես Մխիթարյանը 2-6 հաշվով պարտվեց Սան Մարինոն ներկայացնող Միլս Նազեմ Ամինին: Մինչ այդ 1/8 եզրափակչում Մխիթարյանը 7-5 հաշվով հաղթել էր […]

̰
Մարզպետ Գալստյանը ևս կիսաեզրափակչում է. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

17:33 15.02.2020

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգում, 1/4 եզրափակչում Մարզպետ Գալստյանը 10-0 հաշվով հաղթեց Հունաստանը ներկայացնող Անգելոս Կոուկլարիսին: Մինչ այդ Մարզպետը 15-2 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Ռիչկոին: Այսպիսով, Մարզպետ Գալստյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կիսաեզրափակիչ է դուրս եկել Արսեն Հարությունյանը:  

̰
Արսեն Հարությունյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

17:31 15.02.2020

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը երկրորդ հաղթանակը տոնեց: 1/4 եզրափակչում նա 7-0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Իվան Բիլեյչուկի նկատմամբ: Մինչ այդ, որակաորման փուլում Արսենը 6-0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին: Այսպիսով, Արսենը դուրս եկավ կիսաեզրափակիչ:

̰
Հովհաննես Մխիթարյանը ևս մեկնարկեց հաղթանակով. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

16:46 15.02.2020

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից: Հայ ըմբիշը գոտեմարտեց Ուկրաինան ներկայացնող Իլյա Արչայայի հետ և հաղթեց 7։5 հաշվով: 1/4 եզրափակչում Մխիթարյանը կմրցի Սան Մարինոն ներկայացնող Միլս Նազեմ Ամինի հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ հաղթանակներով են մեկնարկել նաև 61 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն […]

̰
Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Բունդեսլիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

16:44 15.02.2020

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Բունդեսլիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Մրցանակի հավակնորդների թվում են եղել նաև Հոլանդի թիմակից Ջեյդոն Սանչոն, Կայ Հավերցը «Բայերից» և «Բավարիայի» երեք ֆուտբոլիստներ՝ Իվան Պերիշիչը, Ռոբերտ Լևանդովսկին և Լեոն Գորետցկան: Հունվարին Հոլանդը Բունդեսլիգայի 2 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: Top of the class ? Erling #Haaland takes home […]

̰
Ռուսաստանը զրկվել է «Սոչի-2014»-ի Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում առաջին տեղից

16:35 15.02.2020

Ռուսաստանի հավաքականը զրկվել է 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում առաջին տեղից: Ռուսաստանի հավաքականի նահանջի պատճառ է դարձել բիաթլոնիստ Եվգենի Ուստյուգովի որակազրկումը, ինչի պատճառով Ռուսաստանը զրկվել է էստաֆետում վաստակած ոսկուց: Այսպիսով, Ռուսաստանն ունի 10 ոսկե մեդալ, 9 արծաթե և 9 բրոնզե մեդալ և նահանջել է երրորդ տեղ: Մեդալային հաշվարկը գլխավորել Է Նորվեգիան, որն ունի […]

̰
Ֆլոյդ Մեյվեզերը պատրաստ է մեկ օրում մենամարտել Խաբիբ Նուրմագոմեդովի և Քոնոր Մաքգրեգորի հետ

16:21 15.02.2020

Ամերիկացի հայտնի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը պատրաստ է մեկ օրում մենամարտել թեթև քաշային կարգում UFC գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի և խառը մենամարտերի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորի հետ: Նրա խոսքով՝ 250 դոլարով հանդիսատեսը կարող է վայելել Խաբիբ-Ֆլոյդ ցերեկային մենամարտն ու Ֆլոյդ-Կոնոր երեկոյան դիմակայությունը: Հիշեցնենք, որ Մեյվեզերն իր կարիերայի ընթացքում ոչ մի պարտություն չի կրել:  

̰
Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

16:07 15.02.2020

Այսօր երեկոյան ազատ ոճի ըմբիշ, 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 6:4 հաշվով առավելության էր հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ժիմչուկ Ռինչինաույի նկատմամբ: Քառորդ եզրափակչում նա 5-0 հաշվով հաղթել էր Մոլդովայի ներկայացուցիչ Անատոլի Բուրույանին, իսկ կիսաեզրափակչում 3-6 հաշվով պարտվել թուրք  Սուլեյման Աթլիին։   […]

̰
Մարզպետ Գալստյանը հաղթեց և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

15:53 15.02.2020

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 92 կգ քաշային կարգում, որակավորման փուլում, Մարզպետ Գալստյանը 15-2 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Ռիչկոին: Մարզպետն այս հաղթանակից հետո դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի Հունաստանը ներկայացնող Անգելոս Կոուկլարիսի հետ:

̰
Արսեն Հարությունյանը մեկնարկեց հաղթանակով. ազատ ոճի ըմբշամարտի ԵԱ

15:35 15.02.2020

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում, որակավորման փուլում, Արսեն Հարությունյանը հաղթել է Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին: Գոտեմարտն ավարտվել է 6։0 հաշվով։ Այսպիսով, Արսեն Հարությունյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Բիլեյչուկի հետ:

̰
Ես շարունակում եմ պայքարել կյանքի համար. Պելե

14:00 15.02.2020

Ֆուտբոլի պատմության մեջ Աշխարհի եռակի գավաթակիր միակ ֆուտբոլիստը, «Ֆուտբոլի արքան»՝ Պելեն, BBC-ն տված հարցազրույցում պատմել է իր առողջական վիճակի մասին: Նրա խոսքով՝ կյանքի համար բարդ պայքարը նոր է սկսվում։ «Ես լավ եմ։ Փորձում եմ արժանապատվորեն ընդունել այն ֆիզիկական սահմանափակումները, որոնք պատճառ են դարձել իմ առողջության վատթարացմանը: Ես ոչինչից չեմ վախենում և վճռական եմ այն հարցում, […]

̰
ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» 2 տարով հեռացրել է եվրագավաթներից

00:13 15.02.2020

«Մանչեսթեր Սիթին» զրկվել է եվրագավաթների երկու մրցաշրջանների մասնակցությունից և տուգանվել 30 միլիոն եվրոյով: Նման որոշում կայացրել է ՈւԵՖԱ-ն: «Մանչեսթեր Սիթին» մեղադրվում է 2012-2016 թվականների հաշվետվություններում հովանավորչական եկամուտները մեծացնելու մեջ, ինչն օգնել է ակումբին շրջանցել ֆինանսական ֆեյր-փլեյը: Անգլիական ակումբը կարող է բողոքարկել այդ որոշումը մարզական արբիտրաժային դատարանում (CAS):

̰
BACK_TO_TOP