23:03 14.02.2020
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր գորգ էին դուրս եկել ազատ ոճի ըմբիշները։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկա է գտնվել ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, և տրիբունայից աջակցել մեր մարզիկներին: Посмотреть эту публикацию в Instagram Люди которые сделали очень многое для нашего ?? народа […]
18:47 14.02.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գիշերը Հռոմից Երևան են վերադարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեր մասնակիցները: «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հավաքվածներից շատերը եկել էին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներին դիմավորելու: Տղաների հաջողություններով ոգևորված մարդիկ րոպե առաջ էին ցանկանում նրանց հետ շփվել, շնորհավորել ու կրկին ոգևորվել: Ըմբշամարտիկներին դիմավորողներից ամենաոգևորվածը, թերևս, փոքրիկներն էին: Նրանցից շատերը […]
18:20 14.02.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր մարզավիճակի և սպասելիքների մասին: «10 խաղում 4 գոլը բավարար չէ: Ես ցանկանում եմ անել ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին: Ուզում եմ ավելի շատ գոլեր խփել, ավելի շատ գոլային փոխանցումներ կատարել և օգնել թիմին հաղթել: Հիմա ես ինձ ավելի լավ եմ զգում։ Ափսոս, որ չկարողացա […]
18:00 14.02.2020
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է թիմի նորեկ Հաքիմ Զիեշի մասին: «Առաջին անգամ ես նրան նկատել եմ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում «Այաքսի» հանդիպումներում: Կարծում եմ, որ նա հիանալի խաղ ցուցադրեց հատկապես «Տոտենհեմի» հետ խաղերում: Այս մրցաշրջանում մենք երկու անգամ խաղացել նրա հետ, այնպես որ, ես շատ բան եմ իմացել նրա մասին: Հաքիմը անհավանական ձախ […]
17:54 14.02.2020
«Ալաշկերտը» երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում: Ղազախական «Օրդաբասիի» հետ հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով: Երևանյան ակումբի կազմում գոլի հեղինակ է դարձել Ալեքսանդր Գլիշիչը: «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հրապարակել է հանդիպման տեսությունը:
17:22 14.02.2020
Ավստրալական «Ադելաիդա Յունայթեդի» հարձակվող Մոհամմեդ Տուրեն գոլի հեղինակ է դարձել «Ցենտրալ Կոստ Մարիներսի» դեմ խաղում: Պատանի ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել 77-րդ րոպեին, իսկ 7 րոպե անց եզրափակել ձախ եզրից կատարված փոխանցումը և կրկնապատկել իր թիմի առավելությունը: Հանդիպումն ավարտվել է «Ադելաիդայի» հաղթանակով՝ 2:0 հաշվով: He’s fifteen. Fifteen. ? ?: @FOXFOOTBALL#ADLvCCM #ALeague pic.twitter.com/NAqeHJrLKi — Hyundai A-League […]
17:00 14.02.2020
«Չելսին» մտադիր է առաջիկա ամռանը վաճառել առնվազն չորս ֆուտբոլիստների: Այս մասին հայտնում է Mirror-ը: Փետրվարի 13-ին «Այաքսի» մարոկկացի կիսապաշտպան Հաքիմ Զիեշը պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ, և նոր մրցաշրջանում նա, ամենայն հավանականությամբ, կփոխարինի «արիստոկրատների» ներկայիս կազմի որոշ ֆուտբոլիստների: Ըստ աղբյուրի տեղեկությունների` «Չելսին» մտադիր չէ երկարաձգել պայմանագրերը կիսապաշտպաններ Վիլիանի և Պեդրոյի, ինչպես նաև հարձակվող Օլիվյե […]
16:22 14.02.2020
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ամռանը կարող է համալրել «Յուվենտուսի» շարքերը: Այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան: Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսը» աշխատանքներ է տանում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆրանսիացի կիսապաշտպանին վերադարձնելու ուղղությամբ: Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ-ն ևս հետաքրքրված են ֆրանսիացու ծառայություններով, սակայն ֆուտբոլիստը նախընտրում է վերադառնալ Իտալիայի առաջնություն: […]
15:17 14.02.2020
Ավտոմեքենայի վարորդը, որի մեքենային հարվածել էր «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, միջադեպից մանրամասներ է պատմել: ՃՏՊ-ն տեղի էր ունեցել անցած հանգստյան օրերին, երբ Զիդանը գնալիս է եղել թիմի մարզմանը: Երկրորդ ավտոմեքենայի ղեկին եղել է կահույքի խանութի սեփականատեր Իգնասիո Ֆերնանդեսը: «Երբ տեսա, ես ճանաչեցի նրան և ասացի, որ կցանկանայի հանդիպել այլ հանգամանքներում: Բայց այսպես էլ վատ […]
14:15 14.02.2020
Փետրվարի 19-ին Դորտմունդում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բորուսիա» – ՊՍԺ առաջին հանդիպումը: ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է այդ հանդիպման մրցավարների տեսուչ: Այս մասին հայտնել է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
13:52 14.02.2020
Խառը մարտերի աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին պատկանող մարտական ակումբի մարզիկներից մի քանիսը կդատապարտվեն 20 ամսվա ազատազրկման: Ըստ ռուսական լրատվամիջոցների` 2017 թվականին ակումբի անդամները կազմակերպված հարձակում են գործել ռուսաստանցի սամբիստ Շամիլ Կուրոմագոմեդովի վրա: Ըստ հետաքննության տվյալների` հարձակումը ինչ-որ օլիգարխ է պատվիրել, սակայն հարձակվողները չեն կարողացել ամբողջությամբ կատարել պատվերը և սպանել սամբիստին: Նրանք միջին ծանրության վնասվածքներ են […]
13:48 14.02.2020
Պրահայի «Բոհեմիանս 1905» ֆուտբոլային ակումբը ժառանգության մասին անսպասելի նորություն է ստացել: Տարեց մի երկրպագու իր ամբողջ ունեցվածքը կտակել է սիրելի թիմին: Յան Հոուդեկը մահացել է 71 տարեկանում, 2018 թվականին: Նա ծանր հիվանդ էր: Կտակի մասին հայտնի է դարձել միայն հիմա: Հոուդեկը ակումբին է կտակել Պրահայում գտնվող բնակարանն ու 7 միլիոն կրոն դրամական միջոցները: «Ես կուզեի […]
13:44 14.02.2020
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում այսօր մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցագորգ դուրս կգան 57 կգ, 65 կգ ,70 կգ 79 կգ և 97 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները: Այդ քաշային կարգերում Հայաստանը համապատասխանաբար կներկայացնեն Միհրան Ջաբուրյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը, Գևորգ Մխեյանը, Արման Ավագյանը և Սարգիս Հովսեփյանը: Իսկ վաղը մրցագորգ դուրս կգան նաև Եվրոպայի անցած տարվա […]
12:59 14.02.2020
Ռուսաստանը կօգնի Չինաստանին, եթե կորոնավիրուսի պատճառով մարզական միջոցառտումներ հետաձգվեն: Այս մասին հայտնել է ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը: «Եթե անհրաժեշտություն լինի Չինաստանի փոխարեն որևէ մարզական միջոցառում անցկացնելու, ապա մենք դա կանենք, կօգնենք: Կարծում եմ կորոնավիուսի հետ կապված խնդիրը հնարավոր կլինի լոկալիզացնել և դա չի ազդի սպորտի զարգացման վրա»,- ասել է ռուս նախարարը:
12:49 14.02.2020
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն հերքել է լուրերն այն մասին, թե գտնվում է դեպրեսիվ վիճակում: Այս մասին հայտնում է Sport24-ը: Ավելի վաղ Պելեի որդին տեղեկացրել էր, որ հայրը տնից դուրս չի գալիս, մեկուսացել է, չի շփվում մարդկանց հետ դեպրեսիայի պատճառով, որը առողջական խնդիրների հետևանք է: «Շնորհակալություն ձեր անհանգստությունների և աղոթքների համար: Ինձ մոտ ամեն ինչ կարգին է: […]
11:51 14.02.2020
ՌԴ ֆուտբոլային միության գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչովը հայտարարել է, որ «Արարատ-Մոսկվա» ակումբը, որը հանդես էր գալիս Ռուսաստանի առաջնության երկրորդ խմբու, դադարեցրել է իր գործունեությունը պարտքերի պատճառով: «Արարատ-Մոսկվա» ակումբն այլևս գոյություն չունի: «Մենք կարող ենք արձանագրել, որ «Արարատ-Մոսկվա» ակումբն այլևս գոյություն չունի: Ակումբը հսկայական պարտքեր ուներ և դրա պատճառով զրկվեց լիցենզիայից»,-նշել է Ռոգաչովը: Նա նաև […]
11:40 14.02.2020
Անգլիական Թոնթոն քաղաքի բնակչուհին եկել է ռեգբիի մրցումները դիտելու՝ ի աջակցություն իր մարզիկ թոռան, սակայն նրա մասնակցությունը վատ ավարտ է ունեցել: Կինը մահացել է գլխին ստացած գնդակի հարվածից: Հունվարի 12-ին 69-ամյա Ջենիֆեր Սելվուդը հետևել է՝ ինչպես է իր թոռ Էլլիսը ռեգբի խաղում: Կինը ցանկանում էր հեռանալ, սակայն մարզիկ թոռանը խոստացել էր, որ կմնա ևս հինգ […]
10:58 14.02.2020
Հայկական «Գանձասար Կապան» և չինական «Շենչժեն» ֆուտբոլային ակումբների ընկերական հանդիպումը մնացել է անավարտ: Թիմերը հանդիպել են Իսպանիայում՝ հայկական ակումբի ուսումնամարզական հավաքի շրջանակներում: Ինչպես հայտնել է հայկական ակումբի մամուլի ծառայությունը, խաղը ժամանակից շուտ ընդհատվել է չինացի ֆուտբոլիստների ագրեսիվ պահվածքի պատճառով: «Խաղի առաջին կեսում չինական ակումբն աչքի ընկավ ագրեսիվ պահվածքով, երկրորդ խաղակեսում այդ ագրեսիան ավելացավ: Մրցավարը ստիպված […]
10:49 14.02.2020
Անգլիական Soccerex ընկերությունը գնահատել է ֆուտբոլային ակումբները` ըստ ֆինանսական ներուժի: Ամենամեծ ֆինանսական ներուժ ունեցող ակումբը ճանաչվել է ՊՍԺ-ն, որն առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիից»: Ընկերությունը գնահատել է այնպիսի ֆինանսական ցուցանիշներ, ինչպիսիք են ակումբների խաղային և նյութական ակտիվները, ընթացիկ կանխիկ գումարը, սեփականատերերի հավանական ներդրումները և այլն: Առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ 1. ՊՍԺ 2. «Մանչեսթեր Սիթի […]
09:49 14.02.2020
Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում «Միլանն» ընդունել էր «Յուվենտուսին»։ Սա կիսաեզրափակիչ առաջին հանդիպումն էր։ Հաշիվը բացվեց 61-րդ րոպեին։ «Միլանին» առաջ մղեց Անտե Ռեբիչը։ Իսկ 72-րդ րոպեին «Միլանը» մնաց 10 հոգով։ Երկրորդ դեղին քարտի համար դաշտից հեռացվեց Տեո Էրնանդեսը։ Խաղավերջում Կրիշտիանու Ռոնալդուն դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Մարզիչն, ի դեպ, 11 մետրանոց նշանակեց խաղային […]
09:39 14.02.2020
Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Հայկ Իշխանյանը, որը հունվարի վերջին «Ալաշկերտից» տեղափոխվեց «Ժետիսու»՝ ղազախական ակումբի հետ մինչև տարվա վերջ պայմանագիր կնքելով, արդեն հեռացել է թիմից: Այս մասին հայտնել է ղազախական sport.inform կայքի խմբագիր Այդին Կոժախմետը: «Մի քանի անգամ լսել եմ «Ժետիսուի» գլխավոր մարզչի՝ Դմիտրի Օգայի կողմից ֆուտբոլիստների նկատմամբ բռնապետական մոտեցումների մասին: Դաշտում կարգապահության հետ կապված ամեն […]
09:31 14.02.2020
Հռոմից վերադարձան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեր մասնակիցները: Եվրոպայի նորընծա չեմպիոն, 26-ամյա Գևորգ Ղարիբյանը «Զվարթնոց» օդանավակայանում անկեղծացավ. «Շատ տպավորված եմ, չէի սպասում նման դիմավորում օդանավակայանում: Ինձ լավ եմ զգում, որ այսքան մարդ է եկել մեր ուրախությունը կիսելու: Սկզբունքային գոտեմարտ էր, հատկապես ադրբեջանցու հետ. ոչ սպորտային կեցվածքով էր նա մոտեցել, բայց ես կարողացա հաղթանակի հասնել»,-ասաց […]
19:28 13.02.2020
Շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ ֆուտզալի «Եվրո 2022»-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի ընտրանին կմրցի Բուլղարիայի հավաքականի հետ, որտեղ էլ տեղի կունենա զույգի առաջին հանդիպումը։ Հայաստանի ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը խոսել է վիճակահանության և սպասվող հանդիպումների մասին։ «Անկախ վիճակահանության արդյունքից՝ եթե ցանկանում ենք անցնել հաջորդ փուլ, ապա պետք է պատրաստ լինեինք մրցել […]
18:45 13.02.2020
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ցույց է տվել իր մարզաշապիկների հավաքածուն: Այստեղ այն մարզաշապիկներն են, որոնք արգենտինացին ստացել է այլ խաղացողների կողմից: Խոսքը մարզաշապիկների մասին է, որոնցով, որպես կանոն, խաղի ավարտից հետո փոխանակվում են մրցակից թիմերի ֆուտբոլիստները: Հավաքածուում կան, օրինակ, Սեսկ Ֆաբրեգասի, Յայա Տուրեի, Ռաուլի, Իկեր Կասիլիասի, Ֆրանչեսկո Տոտտիի, Կունա Ագուի մարզաշապիկները: Լուսանկարները […]
16:40 13.02.2020
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, որտեղ հանդիպել է ԲԿՄԱ-ի հետ:
15:15 13.02.2020
Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի ու Եվրոպայի արդեն հնգակի չեմպիոնը, հերթական տիտղոսը նվաճելուց հետո հարցազրույց տալով vnews.am կայքին, նշել է, որ մինչև օլիմպիական խաղերը կմասնակցի ևս մեկ միջազգային մրցաշարի, հետո արդեն կսկսի ինտենսիվորեն պատրաստվել Տոկիո-2020-ին: Արթուր Ալեքսանյանը խոստովանել է, թե զգում է, որ էլի ավելացնելու տեղ ունի: Ինչ վերաբերում է մրցակիցներին, ապա Արթուրի խոսքերով` երբեք հեշտ […]
14:33 13.02.2020
Իտալիայում չեմպիոնական մեդալը նվաճելուց հետո հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Ղարիբյանը հարցազրույց է տվել vnews.am կայքին: Գևորգը խոստովանել է, որ լավ մարզավիճակում է եղել, չնայած վնասվածքները փոքր-ինչ զգացնել են տվել: Գևորգը նաև ասել է, որ գոտեմարտերից առաջ ինքնազգացողության որոշակի վատացում է մոտը եղել, ինչը կապված է եղել սննդի հետ, սակայն մինչև առաջին գոտեմարտը ամեն ինչ կարգավորվել: […]
14:21 13.02.2020
«Ռեալի» Վալդեբեբաս մարզաբազայում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ավտովթարի է ենթարկվել: Նա պատահաբար հարվածել է ակումբի աշխատակիցներից մեկի մեքենային: Զիդանն ու մյուս մեքենայի վարորդը՝ Իգնասիո Ֆերնանդեսը, որոշել են թղթաբանական հարցերը լուծել հեռախոսազանգերի միջոցով, փոխարենը՝ տեղում սելֆի են արել ու հեռացել դեպքի վայրից: «Ես միանգամից ճանաչեցի Զիդանին ու ասացի նրան, որ կցանկանայի այլ առիթով ծանոթանալ իր […]
13:50 13.02.2020
The Sun-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Օդիոն Իգալոյին արգելել են մարզվել ակումբի բազայում, կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով: Իգալոն էլ ստիպված մարզվում է անհատապես։ Բանն այն է, որ Իգալոն ժամանել է Մանչեսթեր Չինաստանից, և անգլիական ակումբն այս որոշումը կայացրել է անվտանգությունն ապահովելու համար: