19:01 11.02.2020
Իտալիայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանն իր երրորդ հաղթանակը տարավ Կարեն Ասլանյանը /67 կգ: 1/4 եզրափակչում նա 10-1 հաշվով պարտության մատնեց սերբ Մեյտ Նեմեշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ռուսաստանցի Նազիր Աբդուլաևի հետ: Հիշեցնենք՝ Կարեն Ասլանյանը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3-1 հաշվով պարտության էր մատնել շվեդ Օսկար Սիմոն Էրլանդսոնին, ապա 1/8 եզրափակչում […]
18:52 11.02.2020
Իտալիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը շարունակում է իր հաջող ելույթները Գևորգ Ղարիբյանը /60 կգ/: Որակավորման փուլում 9-1 հաշվով բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպասովին հաղթելուց հետո Գևորգը 1/4 եզրափակչում հանդիպեց ադրբեջանցի Մուրադ Բազարովի հետ: Գևորգի առավելությունն ակնհայտ էր՝ 8-0: Այսպիսով, հայ մարզիկը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի էստոնացի Հելարի Մաեգիսալուի հետ:
18:11 11.02.2020
Իտալիայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը պայքարի մեջ մտավ նաև 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Գյումրեցի ըմբիշը փայլուն անցկացրեց 1/8 եզրափակչի գոտեմարտը և 5-1 հաշվով հաղթեց թուրք ըմբիշ Չենկ Իլդեմին: 1/4 եզրափակչում Արթուրը կմրցի բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի հետ:
17:48 11.02.2020
Իտալիայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը այսօր, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մրցագորգ են դուրս եկել 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշները: Կարեն Ասլանյանը /67 կգ/, ով որակավորման փուլում 3-1 հաշվով պարտության էր մատնել շվեդ Օսկար Սիմոն Էրլանդսոնին, հաղթել է նաև 1/8 եզրափակչում: Նա 9-1 հաշվով առավելության է հասել […]
15:59 11.02.2020
Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն այսօր տոնում է ծննդյան 91-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լեգենդար մարզիկին շնորհավորել է նրա անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքերով՝ անվերջ կարելի է թվարկել կոչումներն ու մեդալները, որոնք Ալբերտ Ազարյանի տասնամյակների բեղուն գործունեության […]
15:56 11.02.2020
Իտալիայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր մրցագորգ են դուրս եկել 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային կարգում հանդես եկող ըմբիշները: Մեր տղաներից երկուսն արդեն ավարտել են առաջին գոտեմարտերը: Գևորգ Ղարիբյանը /60 կգ/, որակավորման փուլում 9-1 հաշվով հաղթել է բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպասովին, իսկ Կարեն Ասլանյանը /67 կգ/ 3-1 հաշվով պարտության է […]
15:10 11.02.2020
Չնայած նրան, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Ռոման» չի ցանկանում գնել, հայ ֆուտբոլիստը հաջող մրցաշրջան է անցկացնում հռոմեական ակումբի կազմում, եթե, իհարկե, հաշվի չառնենք վնասվածքները: Պարզվում է` Մխիթարյանը միջին արդյունավետությամբ հռոմեական ակումբի լավագույն ռմբարկուն է: Նա գոլի հեղինակ է դառնում միջինը 162 րոպեն մեկ: Ներկայումս Հենրիխի հաշվին 10 խաղում 4 գոլ է գրանցված: Համեմատության համար նշենք, […]
13:38 11.02.2020
Խառը ոճի ռուս մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն պատասխանել է բոլոր նրանց, ովքեր քննադատել են իրեն ալկոհոլը չարաշահելու համար: Հիշեցնենք, որ հունվարին Եմելյանենկոն դարձյալ հայտնվեց սկանդալի մեջ: Նա ծեծկռտուք էր հրահրել Անապայում, ինչի հետևանքով ստիպված եղավ 7 օր անցկացնել մեկուսարանում: «Այն մարդիկ, որոնք քննադատում են իմ վարքը, պարփակված մարդիկ են: Ոչ մի վատ բան չկա այն ամենի […]
13:36 11.02.2020
Հայաստանի հավաքականի թեկնածու Իվան Յագանը կխաղա ֆիննական «Մարիեհամն» ակումբում: Այս տեղեկությունը հաստատվել է արդեն պաշտոնապես: Ակումբի տնօրեն Պիտեր Մատտիսոնն արդեն կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի թեկնածուի մասին: «Մեզ դուր եկավ Իվանի խաղը, երբ նա մեզ մոտ փորձաշրջան էր անցնում: Նա դեռ լիարժեք մարզավիճակում չէ, սակայն մեծ ներուժ ունի: Միանգամից երևաց, որ նա եվրոպական բարձր մակարդակում […]
13:12 11.02.2020
Ըստ բրիտանական մամուլում շրջանառվող լուրերի` Հենրիխ Մխիթարյանը հստակ չգիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան այս մրցաշրջանի ավարտից հետո: Մասնավորապես, The Sun-ը գրում է, որ «Ռոման» չի պատրաստվում գնել Մխիթարյանի տրանսֆերը: Պարբերականը գրում է, որ 23 միլիոն եվրոն 31-ամյա ֆուտբոլիստի համար շատ է: Ստացվում է` լոնդոնյան ակումբը պետք է նոր ակումբ գտնի Մխիթարյանի համար, քանի որ […]
10:44 11.02.2020
Իտալիայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանն այսօր մրցագորգ դուրս կգան ևս 5 հայ ըմբիշներ՝ Գևորգ Ղարիբյանը /60 կգ/, Կարեն Ասլանյանը /67 կգ/, Մալխաս Ամոյանը /72 կգ/, Ռուբեն Ղարիբյանը /82 կգ/ և Արթուր Ալեքսանյանը /97 կգ/: Հիշեցնենք, որ երեկ մրցագորգ դուրս եկած մեր 5 ըմբիշներից 4-ը պարտվեցին հենց առաջին գոտեմարտերում, և քանի որ հետագայում պարտություն […]
10:28 11.02.2020
Պարզվում է՝ արգենտինական առաջնությունում կարելի է ֆուտբոլ խաղալ նաև բանան ուտելով: Հենց այդպիսի փաստ է գրանցվել արգենտինական Սուպերլիգայի 19-րդ տուրի` «Ռասինգ» – «Ինդեպենդյենտե» հանդիպմանը: Ավելյանեդա քաղաքը ներկայացնող երկու թիմերի համար խաղը շատ ծանր ընթացք է ունեցել. միանգամից 4 կարմիր քարտ է գրանցվել: Չիլիացի Մարսելո Դիաս Ռոխասը, ըստ երևույթին, հանդիպման ընդմիջման ընթացքում չի հասցրել ուտել բանանը […]
10:15 11.02.2020
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի որդին՝ Էդինյոն, խոսել է հոր առողջական վիճակի մասին։ Նա նշել է, որ հայրը հիմա ամաչում է իր վիճակից և չի ցանկանում երևալ հասարակության մեջ: «Պատկերացրե՛ք, նա ֆուտբոլի արքան է, միշտ եղել է չափազանց ազդեցիկ դեմք ֆուտբոլի աշխարհում, իսկ հիմա չի կարողանում նորմալ քայլել։ Նա ամաչում է, չի ցանկանում փողոց դուրս գալ, […]
09:50 11.02.2020
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը դարձյալ փոխել է սանրվածքը։ Մի քանի օր առաջ նա մազերը վարդագույն էր ներկել, իսկ հետո որոշեց ազատվել մազերից ընդհանրապես: Բրազիլացի հարձակվողը Instagram-ի իր էջի story բաժնում լուսանկար է տեղադրել, որտեղ երևում է, որ սափրել է գլուխը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ևս սափրել էր գլուխը։
23:59 10.02.2020
ՌԴ Կիրով քաղաքի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Խուրամշինը, որին մեղադրել են մանկապղծության մեջ, դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնել է РИА «Новости» գործակալությունը: Դեպքը, որով մեղադրվել է Խուրամշինը, տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերին: Նա սեռական ոտնձգության է ենթարկել 11-ամյա մի երեխայի: Ինչպես հաղորդվում է ՌԴ Կիրովի շրջանի քննչական կոմիտեի պաշտոնական կայքում, Խուրամշինին […]
23:25 10.02.2020
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին մեղադրել են VIP մարմնավաճառության ցանց բացելու մեջ: Այս մասին տեղեկացրել է UOL Esporte պարբերականը: Համապատասխան հայցը դատարան ներկայացնելու է բրազիլուհի մոդել Նաջիլա Տրինդադեն, որն ավելի վաղ Նեյմարին մեղադրում էր բռնաբարության մեջ: Տրինդադեն նշել է, որ մեծ թվով կանայք համացանցային կապի միջոցով Բրազիլիայից ուղևորվում են Ֆրանսիա, որտեղ նրանց օգտագործում են որպես մարմնավաճառներ: […]
23:14 10.02.2020
Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 77 կգ քաշայինների կիսաեզրափակչում Կարապետ Չալյանը 0-3 հաշվով պարտվել է ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին: Այսպիսով՝ Չալյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք, որ 77 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը նախ` 11-2 հաշվով հաղթել էր Շվեյցարիան ներկայացնող Նիկոլաս Պետեր Քրիստենին, ապա 1/8 եզրափակչում 3-1 հաշվով հաղթել սերբ Վիկտոր Նեմեսին և դուրս […]
22:51 10.02.2020
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է գլուխը սափրելու պատճառները: «Ժամանակ առ ժամանակ ես սիրում եմ նման բան անել: Երբեմն ուզում եք զգալ այս սառնությունը ձեր գլխին և փոխվել: Բայց այս անգամ մի փոքր այլ է: Ես քնել էի վարսավիրանոցում, և երբ արթնացա, տեսա, որ մազերս սարսափելի են թվում: Դրանից հետո խնդրեցի, որ իմ գլուխը […]
21:59 10.02.2020
Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը փայլուն է հանդես գալիս Օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին` Էդմոն Նազարյանը: Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանը Բուլղարիայի հավաքականի մարզիչն է, նրա որդին էլ ներկայացնում է այս երկրի հավաքականը: Էդմոնը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8-0 հաշվով հաղթել էր նորվեգացի Սնորր Հարսեմ Լունդին: Այնուհետ 1/4 եզրափակչում Էդմոնը […]
19:12 10.02.2020
Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը շարունակում է հաջող մրցելույթները Կարապետ Չալյանը: 77 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը նախ` 11-2 հաշվով հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Նիկոլաս Պետեր Քրիստենին, ապա 1/8 եզրափակչում 3-1 հաշվով հաղթել սերբ Վիկտոր Նեմեսին և դուրս եկել 1/4 եզրափակիչ, որտեղ էլ 5-2 հաշվով առավելության է հասել բելառուս Պավել Լյախի նկատմամբ: Այսպիսով, […]
17:58 10.02.2020
Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը այսօր մրցագորգ դուրս եկած 5 հայ ըմբիշներից 4-ն անհաջող մեկնարկեցին: Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) 1/4 եզրափակչում 1-7 հաշվով զիջեց ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին, Սահակ Հովհաննիսյանը (63 կգ) 1/8 եզրափակչում 0-8 հաշվով պարտվեց վրացի Լևանի Կավջարաձեին, Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) 1/8 եզրափակչում 1-3 հաշվով պարտվեց վրացի Տորնիկե Ձամաշվիլիին, և […]
17:49 10.02.2020
Իտալիայի մայրաքաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը շարունակում է հաջող մրցելույթները Կարապետ Չալյանը: 77 կգ քաշային կարգում գյումրեցի ըմբիշը նախ` 11-2 հաշվով հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Նիկոլաս Պետեր Քրիստենին, ապա 1/8 եզրափակչում 3-1 հաշվով հաղթել սերբ Վիկտոր Նեմեսին և դուրս եկել 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի բելառուս Պավել Լյախի հետ:
15:25 10.02.2020
Իտալիայի մայրաքաղաքում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է 10 ըմբիշ: Արդեն մրցագորգ է դուրս եկել 77 կգ քաշային կարապետ Չալյանը: Որակավորման փուլում գյումրեցի ըմբիշը 11-2 հաշվով հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Նիկոլաս Պետեր Քրիստենին: Այսօր նաև մրցագորգ դուրս կգան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), որի մրցակիցը 1/4 եզրափակչում կլինի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլին, […]
12:14 10.02.2020
Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում «Մոնպելյեն» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթել է «Սենտ-Էտիենին»: 25-րդ րոպեին միակ գոլը խփել է Էնդի Դելորը: 41-րդ րոպեից տանտերերը մնացել են 10 ֆուտբոլիստով: Վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ է ստացել Սոլոմոն Սամբիան: Հիշեցնենք, որ «Մոնպելյե» ակումբի գլխավոր մարզիչը Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Միշել Տեր-Զաքարյանն է: Նրա գլխավորած թիմը այժմ […]
12:10 10.02.2020
Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը հաջող է ելույթ ունեցել ԱՄՆ-ում կայացած «Azarian Team Cup» ամենամյա մրցաշարին, որը նվիրված է լեգենդար Ալբերտ Ազարյանին: Գագիկ Խաչիկյանը 17 տարեկանների պայքարում 3 մեդալ է նվաճել՝ նժույգթափերում զբաղեցնելով առաջին, պտտաձողի վրա վարժությունում՝ երկրորդ, իսկ բազմամարտի արդյունքով՝ երրորդ տեղը: Ազատ վարժությունում ևս Գագիկ Խաչիկյանը մոտ է եղել մեդալ […]
11:58 10.02.2020
Իտալական Վիարեջո քաղաքում այս օրերին անցկացվում է ավանդական կարնավալներից մեկը, որում շատ հայտնի մարդիկ ներկայացված են հսկա կերպարներով: Այդ հայտնիներից մեկն էլ Կրիշտիանու Ռոնալդուն է, ով վերածվել է հսկա Iron Man-ի: Կարնավալի հյուրերն ակտիվորեն լուսանկարներ և տեսանյութեր են տարածում սոցիալական ցանցերում ՝ Ռոնալդուի հսկա պատկերով: Maestoso @Cristiano ? #carnevalediviareggio pic.twitter.com/I4SId0KRda — Deborah 3️⃣7️⃣ ⚪️⚫️ (@Deborahpiac) […]
11:53 10.02.2020
Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրում Փարիզի ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Լիոնին»: Խաղն ավարտվել է ՊՍԺ-ի հաղթանակով՝ 4-2: Փարիզյան թիմի խփած երրորդ գոլը որպես ինքնագոլ գրանցվել է «Լիոնի» պաշտպան Ֆերնանդո Մարսալի հաշվին: Հյուրընկալվող թիմի ֆուտբոլիստների գործողությունները, ու հատկապես Մարսալի եզրափակիչ շեշտակի հարվածը խաղային այդ դրվագում շատ զավեշտալի են թվում:
11:38 10.02.2020
Իտալիայի մայրաքաղաքում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է 10 ըմբիշ: Այսօր մրցագորգ դուրս կգան Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), որի մրցակիցը 1/4 եզրափակիչում կլինի ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլին, Սահակ Հովհաննիսյանը (63 կգ) 1/8 եզրափակիչում կգոտեմարտի վրացի Լևանի Կավջարաձեի հետ, Կարապետ Չալյանը (77 կգ) որակավորման փուլում ուժերը կչափի Շվեյցարիան ներկայացնող Նիկոլաս Պետեր Քրիստենի […]
11:28 10.02.2020
Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդ Արթուր Դանիելյանը պատմել է, թե ինչպես է ընդգրկվել ՌԴ հավաքական, որը մասնակցելու է աշխարհի առաջնությանը: «Որոշումը կայացրել են իմ մարզիչները և ֆեդերացիան: Նրանք նաև հարցրեցին իմ կարծիքը: Մենք համաձայնեցինք: Ես շատ ուրախ եմ, որ նման որոշում կայացվեց: Աշխարհի գավաթին կլինեն ավելի ուժեղ մարզիկներ: Ինձ համար դա նոր բան կլինի: Նպատակը մաքուր […]
10:50 10.02.2020
Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրում մրցել են երկու միլանյան թիմեր: «Ինտերն» ընդունել էր «Միլանին»: 40-րդ րոպեին հաշիվը բացել է Անտե Ռեբիչը, իսկ 46-րդ րոպեին Իբրահիմովիչը երկրորդ գնդակն է ուղարկել «Ինտերի» դարպասը: 51-րդ ու 53-րդ րոպեներին տանտերերը երկու գոլ են խփել ու հավասարեցրել հաշիվը. աչքի են ընկել Բրոզովիչն ու Վեսինոն: 70-րդ րոպեին Դե Վրեյը խփել է […]