19:38 06.02.2020
«Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Հենրիխ Մխիթարյանի և նրա ֆիզիկական վիճակի մասին: «Մխիթարյանն ու Պաստորեն լիարժեք մարզում են անցկացրել: Մխիթարյանը ֆիզիկապես ավելի լավ վիճակում է, քան Պաստորեն: Պաստորեն պատրաստ չէ խաղալ մեկնարկային րոպեներից. նա չի կարող խաղալ Պելեգրինիի փոխարեն, բայց մենք այլ տարբերակներ էլ ունենք: Պելեգրինիի դիրքում կարող են խաղալ Մխիթարյանն ու Կլյուվերտը, ինչպես […]
18:21 06.02.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարք է վերադարձել ու ընդգրկվել հռոմեական թիմի «Բոլոնիայի» հետ առաջիկա խաղի հայտացուցակում: Ֆոնսեկան 23 ֆուտբոլիստի է հայտավորել Ա Սերիայի 23-րդ տուրի տնային խաղին: Մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը խաղը կսկսի մեկնարկային կազմում` որակազրկված Լորենցո Պելեգրինիի փոխարեն: «Ռոմա»-«Բոլոնիա» հանդիպումը կկայանա փետրվարի 7-ին:
15:53 06.02.2020
Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի քառակի չեմպիոնուհի, 21-ամյա Ալեքսանդրա Սոլդատովան երեկ ինքնասպանության փորձ է կատարել: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Նրա մոտ նաև ախտորոշել են բուլիմիա: Նշվում է, որ Սոլդատովան չի հաղորդել վնասվածքների հանգամանքների մասին: Սոլդատովան չի միացել Ռուսաստանի հավաքականին Գրան պրիի փուլում, որը տեղի է ունենալու Մոսկվայում փետրվարի 7-9-ը: Նախկինում նա բաց էր […]
14:49 06.02.2020
Իրանի Ռաշտ քաղաքում տեղի ունեցած օլիմպիական վարկանիշային մրցումներից վերադառնալուց հետո հայ ծանրորդները պատմել են իրենց մասնակցության և մարզավիճակի մասին: Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նշել է, որ իր ցուցադրած արդյունքը առավելագույնն է, որ կարողացել է անել ներկայիս մարզավիճակում: Հիշեցնենք, որ Սիմոնը 180+230կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ: «Մասնակցում էի +109 կգ քաշային կարգում, որովհետև կարիք չկար […]
14:19 06.02.2020
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) մեկնաբանել է Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականին 2022 թվականի աշխարհի առաջնության մասնակցությունից զրկելու մասին տարածված լուրերը: Կազմակերպությունում նշել են, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունը խոշորագույն համաշխարհային մարզական իրադարձությունների շարքում է, հետևաբար, ռուս մարզիկները կկարողանան մասնակցել առաջնությանը միայն չեզոք դրոշի ներքո: Ամեն դեպքում, WADA-ն զգուշացրել է, որ այդ միջոցը կձեռնարկվի այն դեպքում, եթե մարզական […]
13:59 06.02.2020
Աթենքի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի հնգակի և Եվրոպայի եռակի չեմպիոն, 97 կգ քաշային կարգի ազատ ոճի ըմբիշ Հաջիմուրադ Գացալովը համալրել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը։ Գացալովը վերջին անգամ գորգ է դուրս եկել 2016 թվականին`Ռուսաստանի առաջնությանը: 37-ամյա մարզիկին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան կներկայացնի օրերս: Հիշեցնենք, որ մի քանի օրից Հայաստանի հավաքականը կմեկնի Իտալիա՝ մասնակցելու Եվրոպայի […]
13:31 06.02.2020
Ինչպես հաղորդում է La Gazzetta Dello Sport-ը, եվրոպական միանգամից 5 ակումբ մտածում է Լիոնել Մեսսիին գնելու մասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Յուվենտուս»-ը, «Ինտեր»-ը ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կարող են հրավիրել արգենտինացուն: Նրա աշխատավարձը հավանական նոր ակումբում կարող է կազմել 50-85 միլիոն եվրո: Հաղորդվում է նաև, որ «Բարսելոնա»-ն էլ, իր հերթին, ծրագրեր է կազմում, թե ինչ […]
13:20 06.02.2020
«Ռոմա»-ն շարունակում է պատրաստվել Ա Սերիայի 23-րդ տուրի` «Բոլոնիայի» դեմ տնային խաղին: Հենրիխ Մխիթարյանը շարք է վերադարձել ու հռոմեական թիմի ընդհանուր խմբի հետ պատրաստվում է այդ խաղին: Մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը կլինի մեկնարկային կազմում` որակազրկված Լորենցո Պելեգրինիի փոխարեն: «Ռոմա»-«Բոլոնիա» հանդիպումը կկայանա փետրվարի 7-ին:
11:59 06.02.2020
Լիոնել Մեսիի ապագան «Բարսելոնա»-ի կազմում նորից հարցականի տակ է: Այսպիսի կարծիք են հայտնում որոշ մարզական փորձագետներ՝ Մեսսիի և կատալոնական ակումբի ղեկավարության ներկայացուցիչ Էրիկ Աբիդալի միջև տեղի ունեցած սկանդակլից հետո: Բրիտանական մամուլն էլ հաղորդում է, որ «Մանչեսթեր Սիթի»-ն հետևում է իրավիճակին և հավատացած է, որ եթե Մեսսին որոշի լքել Իսպանիան, ապա «Սիթի» տեղափոխությունը կլինի առաջնային տարբերակ: […]
11:55 06.02.2020
46 տարեկանում մահացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ՌԴ քառակի չեմպիոն, հայազգի Բորիս Համբարձումովը: Այս մասին հայտնում է ըմբշամարտի Ռուսաստանի ֆեդերացիան: Համբարձումովը ծնվել է 1974 թ-ին՝ Բաքվում, որտեղ էլ 1987 թ-ին Անատոլի Պետրոսյանի գլխավորությամբ սկսել է զբաղվել հունահռոմեական ոճի ըմբշամարտով: 1989 թ-ին տեղափոխվել է Մոսկվա, որտեղ շարունակել է զբաղվել ըմբշամարտով եղբոր՝ Կամո […]
11:16 06.02.2020
Մոսկվայի «Արարատ» ակումբը զրկվել է Ռուսաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայում հանդես գալու իրավունքից։ Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի ֆուտբոլի միության մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ «Արարատ»-ը հանդես էր գալիս Ռուսաստանի երրորդ դիվիզիոնում: Ընթացիկ առաջնությունում թիմն անցկացրել էր 17 տուր և զբաղեցնում էր 8-րդ հորիզոնականը։ Մնացած բոլոր խաղերում «Արարատ-Մոսկվան» թիմին կգրանցվի տեխնիկական պարտություն (0-3):
10:57 06.02.2020
Կայացել է Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Բավարիա»-«Հոֆենհայմ» հանդիպումը։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը չի մասնակցել խաղին կոճի վնասվածքի պատճառով։ Խաղն ավարտվել է «Բավարիա»-ի հաղթանակով՝ 4-3։ Մյունխենցիների կազմում երկու գնդակ է խփել Ռոբերտ Լևանդովսկին, մեկ անգամ աչքի է ընկել Թոմաս Մյուլերը, մեկ անգամ էլ սեփական դարպասը գնդակ է ուղարկել Բենջամինի Հաբները։ «Հոֆենհայմ»-ի կազմում երկու գոլ է […]
10:50 06.02.2020
«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով փետրվարի 5-ին նշել է ծննդյան 35-րդ տարեդարձը, շքեղ նվեր է ստացել: Պորտուգալացու ընկերներները նրան «Գելենդվագեն» են նվիրել. այն Ռոնալդուին սպասել է ռեստորանի բակում` կարմիր ժապավենով: Ապա Ռոնալդուի ընկերները ծննդյան երգ են երգել նրա համար: Հիշեցնենք` Ռոնալդուն «Ոսկե Գնդակ»-ի 5-ակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի 5-ակի հաղթող, Եվրոպայի չեմպիոն: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն ակումբային […]
23:57 05.02.2020
Ալաբամայի և Հարավային Տեխասի համալսարանների աղջիկների բասկետբոլային թիմերի խաղն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով։ Տեսանյութը հրապարակվել է Coach Bryan-ի Twitter -ի էջում։ Ծեծկռտուքի պատճառը հայտնի չէ։ Wide World of Sports-ի տեղեկություններով՝ համալսարանների ղեկավարությունը համատեղ հետաքննություն է սկսել՝ միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Խաղն ավարտվել է Հարավային Տեխասի հաղթանակով՝ 81:54 հաշվով։ Another angle from Texas Southern vs Alabama […]
15:54 05.02.2020
ՌԴ հակադոպինգային գործակալության` ՌՈՒՍԱԴԱ-ի ղեկավար Յուրի Գանուսն անդրադարձել է արաբական պարբերականում հրապարակված այն տեղեկությանը, թե Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությանը: «Հիմա դժվար է այդ մասին խոսել: Ասվում էր, որ ազգային հավաքականը կկարողանա մասնակցել առաջնությանը առանց երկրի դրոշի: Բայց ես հիմա չէի շտապի և ոչինչ չէի ասի: Եկեք սպասենք: Դա ցավոտ թեմա […]
15:52 05.02.2020
Պորտուգալիայում ընթացող Atlantic cup ընկերական մրցաշարում «Աստանա»-ն երկրորդ խաղն է անցկացրել: Ղազախական թիմը 2:1 հաշվով հաղթել է Դանիայի 10-ակի չեմպիոն «Բրոնդբյու»-ին: Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն «Աստանա»-ի մեկնարկային կազմում է եղել և գործել է հարձակման ձախ եզրում: Նա փոխարինվել է երկրորդ խաղակեսում` 2:1 հաշվի ժամանակ: Դրվագներից մեկում Տիգրանի փոխանցումից հետո Ալեքսեյ Շչետկինը դատարկ դարպասը գրավելու […]
15:50 05.02.2020
«Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը թիմի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի պաշտոնից ազատման մասին խոսելիս ասել է, որ բազմաթիվ ֆուտբոլիստներ դժգոհ էին նրա գլխավորությամբ աշխատելուց։ Լիոնել Մեսսին անդրադարձել է թիմի մարզական տնօրեն և իր նախկին թիմակից Աբիդալի խոսքերին՝ կոպիտ պատասխան տալով նրան։ «Անկեղծ ասած՝ ես չեմ սիրում նման խոսակցությունների մեջ ներքաշվել, սակայն յուրաքանչյուր մարդ պետք […]
14:03 05.02.2020
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Ջիովանի Ռեյնան գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Վերդեր»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3:2 հաշվով: 78-րդ րոպեին 17-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է պաշտպանին մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում և գնդակը ուղարկել է դարպասի հեռավոր վերին անկյունը: Մրցաշարի պատմության ընթացքում Ռեյնան գոլ խփած ամենաերիտասարդ խաղացողն է: WHAT A GOAL ? The […]
14:00 05.02.2020
Արաբական BeIn Sports հեռուստաալիքը Twitter-ում հայտնել է, որ Ռուսաստանի հավաքականը չի կարողանա մասնակցել 2022 թվականի Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությանը: Ալիքը մեջբերում է հակադոպինգային համաշխարհային գործակալության` WADA-ի ներկայացուցիչների խոսքերը: Որոշ լրատվամիջոցներ, սակայն, չեն բացառում, որ ռուսները կմեկնեն 2022 թվականի Աշխարհի առաջնությանը, բայց չեզոք դրոշի ներքո: Ռուսաստանի ֆուտբոլային միությունը հույս ունի, որ ՖԻՖԱ-ն, այնուամենայնիվ, չի որակազրկի հավաքականին:
13:41 05.02.2020
Արգենտինական հայտնի TyC Sports պարբերականը հատուկ անդրադարձել է Հայաստանի հավաքականի և «Ուրական»-ի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանին, այն բանից հետո, երբ Դիեգո Մարադոնան գովել է նրան: «Շնորհավորում եմ: Բալեկյանն իսկական հայտնություն է, նրա խաղն ինձ շատ դուր եկավ»,- ասել էր Մարադոնան հայ ֆուտբոլիստի մասին: Բալեկյանն էլ, իր հերթին, նույն պարբերականին տված հարցազրույցում կիսել է իր տպավորությունները […]
12:51 05.02.2020
Պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն և բրազիլացի Նեյմարն այսօր նշում են ծննդյան տարեդարձները։ Ռոնալդուն դառնում է 35 տարեկան, իսկ Նեյմարը՝ 28։ Ռոնալդուի ծնողները նրան անվանել են ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի: Նա ծնվել է Սանտու Անտոնիու քաղաքում: Իր կարիերայի ընթացքում նա խաղացել է «Սպորտինգ», «Մանչեսթր Յունայթեդ», Մադրիդի «Ռեալ» ակումբներում, իսկ այժմ հանդես է գալիս «Յուվենտուս»-ում։ […]
11:27 05.02.2020
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն ասել է, թե ինչ սպասելիքներ կան Հռոմում կայանալիք Եվրոպայի առաջնությունից: «Մարզիկները բոլորն էլ պատրաստ են: Վնասվածքներ չունեն: Դա արդեն լավ է: Իսկ մնացածը գորգը ցույց կտա: Դժվար կլինի նախապես ասել, թե ինչ մեդալներ կնվաճենք: Ինչ վերաբերում է Տոկիո-2020-ին, կարծում եմ՝ 2-3 ուղեգիրն իրատեսական է»,- իր խոսքում […]
10:39 05.02.2020
Ազատ ոճային ըմբիշ, 65 քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը պատմել է, թե ինչ ակնկալիքներով է գնում Եվրոպայի առաջնությանը: «Լավ եմ պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, վնասվածքներն արդեն անցյալում են, ու ինչպես միշտ, մասնակցում եմ հաղթանակի համար: Գնում եմ հաղթելու»,- լրագրողների հետ զրույցում ասել է ըմբիշը: Եվրոպայի առաջնությունը կկայանա Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 10-16-ը: Ազատ ոճայինների հավաքականը մրցավայր կմեկնի 10 […]
10:33 05.02.2020
ՌԴ Պրեմիեր Լիգայի «Սոչի» ակումբը ստուգողական խաղում 2:1 հաշվով հաղթել է բրազիլական «Գրեմի Նովորիզոնտինո»-ի երիտասարդական թիմին: Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը գոլ է խփել՝ օգտվելով մրցակցի դարպասապահի սխալից: Մեր հավաքականը ներկայացնող մյուս ֆուտբոլիստը՝ Էրիկ Վարդանյանը, խաղին չի մասնակցել:
23:35 04.02.2020
Իրանական Ռաշտ քաղաքում ընթանում է ծանրամարտի International Fajr Cup մրցաշարը, որն Օլիմպիական վարկանշային կարգավիճակ ունի: Armspot.am-ի հաղորդմամբ՝ 109+ կգ քաշային կարգում Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 410 կգ արդյունքով (180-230) դարձել է արծաթե մեդալակիր: Այդ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը մրցմանը չի մասնակցել:
17:45 04.02.2020
Միացյալ Նահանգների իշխանությունները Քոբի Բրայանթի և ավիաաղետում մահացած մյուս անձանց հարազատներին են փոխանցել զոհերի աճյունները։ Այս մասին անանուն աղբյուրներից հայտնի է դարձել LA Times պարբերականին։ Հարազատներին հանձնել են հայտնի բասկետբոլիստի, նրա դստեր, երեք այլ ուղևորների և ուղղաթիռի հայ օդաչու Արա Զոբայանի աճյունները։ Հարազատներին չեն հանձնել միայն Ալտոբելլի ընտանիքի՝ հոր, մոր և դստեր աճյունները։ Իրավապահները հիմա […]
17:09 04.02.2020
Չինաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները չեն մասնակցի գնդակով հոկեյի աշխարհի առաջնություններին: Այս մասին հայտնել է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ: Այլ սպորտաձևեր ներկայացնող Չինաստանի հավաքականներն ու մարզիկները կորոնավիրուսի պատճառով ևս հրաժարվել են առաջիկա մրցումներին մասնակցելուց, իսկ Չինաստանը` նաև մրցումների անցկացումից: Գնդակով հոկեյի տղամարդկանց աշխարհի առաջնությունը կայանալու է մարտի 1-6-ը Իրկուտսկում, […]
16:59 04.02.2020
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) հայց է ներկայացրել Լոզանի արբիտրաժային դատարան ՌՈՒՍԱԴԱ-ի գործը բաց ռեժիմով քննելու մասին: Նշվում է, որ այդ միջոցով կարելի է ապահովել դատական գործընթացի լիակատար թափանցիկությունը: 2019 թվականի դեկտեմբերի սկզբին WADA-ն Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը զրկեց համապատասխան կարգավիճակից, ինչի պատճառով առաջիկա 4 տարիների ընթացքում Ռուսաստանը զրկվեց միջազգային խոշոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Բացի դրանից՝ այս […]
16:47 04.02.2020
Հարավկորեացի երկու երկրպագու բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին այն բանի համար, որ Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է դուրս գալ խաղադաշտ: Երկրպագուների բողոքը բավարարվել է: Թուրինի «Յուվենտուս»-ն ասիական տուրի շրջանակներում մեկնել էր Հարավային Կորեա, որտեղ նախատեսված էր ընկերական խաղ տեղի լիգայի բոլոր աստղերի հետ: Նախնական պայմանավորվածության համաձայն` Ռոնալդուն պետք է խաղար 45 րոպե, սակայն այդպես էլ խաղադաշտ […]
14:45 04.02.2020
Ադրբեջանցի դարպասապահ Էմիլ Բալաևի հայրը հարցազրույցում բացատրել է, թե ինչու է իր որդին հեռացել ղազախական «Տոբոլ» ակումբից, որը գլխավորել է հայ մասնագետ Գրիգորի Բաբայանը: «Դուբայում Բաբայանը մոտեցավ Էմիլին ու ասաց. «Դու ինձ համար հիմնական դարպասապահն ես, ուզում եմ, որ այստեղ մնաս»: Պատմեց Էմիլին իր մասին, ասաց, որ իր պապին աքսորել են Ղազախստան 1937-ին, ինքն այստեղ […]