TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

«Ինտեր»-ը, պարտվելով 0-2 հաշվով, կարողացել է հաղթել՝ 4-2

10:50 10.02.2020

Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրում մրցել են երկու միլանյան թիմեր: «Ինտերն» ընդունել էր «Միլանին»: 40-րդ րոպեին հաշիվը բացել է Անտե Ռեբիչը, իսկ 46-րդ րոպեին Իբրահիմովիչը երկրորդ գնդակն է ուղարկել «Ինտերի» դարպասը:   51-րդ ու 53-րդ րոպեներին տանտերերը երկու գոլ են խփել ու հավասարեցրել հաշիվը. աչքի են ընկել Բրոզովիչն ու Վեսինոն: 70-րդ րոպեին Դե Վրեյը խփել է […]

̰
Արտյոմ Դալլաքյանը հաղթել է վենեսուելացի բռնցքամարտիկին և պաշտպանել WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը

10:42 10.02.2020

Ուկրաինան ներկայացնող հայազգի Արտյոմ Դալլաքյանը պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը  մինչև 50,8 կգ քաշայինների կարգում: Չեմպիոնական մենամարտում նա պարտության է մատնել վենեսուելացի Խոսբեր Պերեսին: Ամբողջ մարտը անցել է Դալլաքյանի առավելությամբ:  12 ռաունդանոց մենամարտում երեք    դատավորներն էլ  հաղթանակը շնորհել են Դալաքյանին `118: 110, 117: 111 և 117: 111:

̰
Քեթլին Չուկագյանը պարտվել է չեմպիոնական մենամարտում

10:30 10.02.2020

UFC մարտիկ Վալենտինա Շևչենկոն աշխարհի չեմպիոնական մենամարտում պարտության է մատնել ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի Քեթլին Չուկագյանին: UFC 247 մրցաշարի թեթևագույն քաշային կարգում Շևչենկոն պահպանել է չեմպիոնական տիտղոսը: 31-ամյա Վալենտինան բացահայտ առավելություն է ունեցել Չուկագյանի նկատմամբ և հաղթել է երրորդ ռաունդում: Վալենտինան 3-րդ անգամ պահպանեց չեմպիոնությունը և կարիերայի ընթացքում տոնեց 19-րդ հաղթանակը:

̰
Դիեգո Մարաշլյանի կրտսեր եղբայրը ցանկանում է խաղալ ՀՀ ազգային հավաքականում

10:03 10.02.2020

ՖԱՖ-ի հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ըստ որի` Դիեգո Ռոսսի Մարաշլյանի հարազատ եղբայրը՝ Նիկոլասը, ցանկություն է հայտնել հանդես գալ Հայաստանի հավաքականում: Նիկոլասը հիմա հանդես է գալիս Ուրուգվայի ուժեղագույն ակումբներից մեկի՝  «Պենյարոլի» Մ-19 տարեկանների թիմում: Այս ակումբում է խաղացել նաև ավագ Մարաշլյանը։ 1 ամսից կլրանա Նիկոլասի 18-ամյակը։ ՀՖՖ-ն քայլեր է ձեռնարկում Հայաստանի Մ- […]

̰
Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը նվաճեց օլիմպիական ուղեգիր

09:53 10.02.2020

Բրազիլիայի երիտասարդական հավաքականը կմասնակցի Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչին: Ընտրական մրցաշարի խմբային փուլի վերջին խաղում բրազիլացիները, որոնք ներկայիս օլիմպիական չեմպիոններն են, հաղթեցին Արգենտինայի  հավաքականին՝ 3:0: Բրազիլացիները խմբում վաստակեցին 5 միավոր և արգենտինացիներից հետո դուրս եկան Օլիմպիական խաղերի եզրափակիչ փուլ: Ուրուգվայի հավաքականը դուրս մնաց մրցաշարից, չնայած նրան, որ վերջին խաղում 3-1 հաշվով հաղթեց Կոլումբիայի ընտրանուն: […]

̰
«Բետիս»-«Բարսելոնա» խաղում մրցավարը ցույց է տվել 2 կարմիր և 10 դեղին քարտ

09:30 10.02.2020

Իսպանիայի Լա լիգայի 23-րդ տուրում «Բետիսը» սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» հետ: 6-րդ րոպեին Կանալեսը 11 մետրանոց հարվածով  առաջ մղեց տանտերերին: 3 րոպե անց Դե Յոնգը հավասարեցրեց հաշիվը, իսկ 26-րդ րոպեին Նաբիլ Ֆեքիրը 2-րդ անգամ առաջ մղեց «Բետիսին»: 48-րդ րոպեին Բուսկետսը հաշիվը դարձյալ հավասարեցրեց: 72-րդ րոպեին արդեն «Բարսելոնան» առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկավ Լանգլեն: […]

̰
Դավիթ Ղանդիլյանը համալրել է «Լոռի»-ն

23:54 09.02.2020

Ինչպես տեղեկացնում են «Լոռի» ակումբի մամուլի ծառայությունից, Լոռի» է տեղափոխվել հարձակվող Դավիթ Ղանդիլյանը «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել հարձակվող Դավիթ Ղանդիլյանը։ 26-ամյա ֆուտբոլիստը «Շիրակի» սան է, հանդես է եկել նաեւ «Փյունիկում», «Արարատում», Լիբանանի «Հոմենթմենում», մոնղոլական «Դերենում»։ Հայաստանի Սուպեր գավաթակիր է։ Ղանդիլյանի վերջին ակումբը եղել է Երևանի «Ալաշկերտը»։ «Լոռիում» Ղանդիլյանը հանդես կգա 11 համարի […]

̰
Ավստրիացի կենտրոնական պաշտպանը տեղափոխվել է «Լոռի»

23:30 09.02.2020

Ինչպես տեղեկացնում են «Լոռի» ակումբի մամուլի ծառայությունից, ավստրիացի կենտրոնական պաշտպան Տոդե Ջակովիչը տեղափոխվել է «Լոռի»։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» է տեղափոխվել ավստրիացի կենտրոնական պաշտպան Տոդե Ջակովիչը։ 24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Պարտիզանի» Մ19 եւ Բ թիմերում, ավստրիական Ֆրոնլեյթեն, Վեյց, Դյոչլանդսբերգեր ակումբներում։ Ջակովիչի վերջին թիմը եղել է Սերբիայի առաջին լիգայի «Սմեդերևոն»։ Ֆուտբոլիստի հետ կնքվել […]

̰
Shant Sport HD հեռուստաալիքն արդեն եթերում է

21:41 08.02.2020

«Շանթ»-ի պրեմիում ալիքների թիվն ավելացել է ևս մեկով: Այսուհետ Shant digital TV հավելվածի բաժանորդներն արդեն թեմատիկ 6 պրեմիում ալիքներ դիտելու հնարավորություն ունեն: Ամեն անգամ SHANT DIGITAL TV հավելվածի մասին պատմելիս խոստանում ենք` կլինեն համալրումներ և նոր ալիքներ: Խոստանում ենք` դա իրագործելու հստակ պայմանով: Մեկ անգամ չէ, որ մեր հեռուստադիտողները դրանում համոզվել են: Ասվածը հերթական անակնկալով […]

̰
Ռոնալդուն չափազանց ծեր է «Բավարիա»-ի համար. Հերբերտ Հաիներ

11:50 08.02.2020

Գերմանիայում վերջին օրերին լուրեր են շրջանառվում, թե «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է «Բավարիա» տեղափոխվել: Մյունխենյան ակումբի նախագահ Հերբերտ Հաիները, սակայն, կտրականապես բացառել է Ռոնալդուի տեղափոխությունը: «Իհարկե, հասկանալի է, որ մամուլում շատ են շրջանառվող անունները, բայց Ռոնալդուի տրանսֆերն անհնար է. նա չափազանց ծեր է մեզ համար: Լերոյ Սանեի հետ կապված` ոչինչ չեմ բացառում»,- ասել է […]

̰
Դու շան տղա ես. Ռամոսը վիրավորել է Էդեգորին

11:40 08.02.2020

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում Սերխիո Ռամոսն անձնական վիրավորանք է հասցրել Մարտին Էդեգորին: Այս մասին հայտնում է El Chiringuito-ն: Աղբյուրի հաղորդմամբ՝ դրվագներից մեկում 21-ամյա խաղացողը խախտել է խաղի կանոնները Ռամոսի նկատմամբ, իսկ իսպանացին պատասխանել է հետևյալ բառերով․ «Է՛յ, Էդեգոր, դու շան տղա ես»: Հիշեցնենք, որ այդ խաղում «Ռեալը» պարտվել է 3-4 հաշվով ու դուրս մնացել […]

̰
Լեգենդար Պետեր Չեխը հիմա էլ հոկեյում է հավակնում լավագույն դարպասապահի կոչմանը

11:23 08.02.2020

Ֆուտբոլային լեգենդար դարպասապահ Պետր Չեխը փայլուն մրցելույթներ է ունենում հոկեյի անգլիական երկրորդ լիգայում: «Գիլդֆորդ Ֆենիքս» ակումբում հանդես եկող Չեխը հավակնում է լիգայի՝ հունվարի լավագույն խաղացողի կոչմանը: 37-ամյա Պետր Չեխը հոկեյում նորամուտը նշել է 2019 թվականի հոկտեմբերին: Հիշեցնենք, որ նա ֆուտբոլիստի կարիերան ավարտել է, սակայն կապը չի կտրել ֆուտբոլի հետ: Նա տնօրենի և տեխնիկական խորհրդականի պաշտոններ […]

̰
Մեսսին դեռ չի հեռանա «Բարսելոնայից». Sky Sports

11:16 08.02.2020

Չնայած «Բարսելոնայի» մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի հետ հարաբերությունների լարվածությանը՝ Լիոնել Մեսսին չի պատրաստվում ամռանը փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդել է Sky Sports-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ 32-ամյա արգենտինացին դեռևս ցանկանում է ելույթ ունենալ կատալոնական ակումբի կազմում։ Մեսսին ուզում է թիմում մնալ գոնե մինչև գործող պայմանագրի ժամկետի լրանալը։ «Բարսելոնայի» հետ Մեսսիի պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի […]

̰
Զավեշտալի ինքնագոլ Բրազիլիա-Ուրուգվայ խաղում

11:00 08.02.2020

Օլիմպիական խաղերի ընտրական փուլի հարավամերիկյան շրջանի եզրափակիչ խմբային փուլի 2-րդ տուրում Բրազիլիայի Մ23 հավաքականն ընդունել էր Ուրուգվայի հավաքականին: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Հանդիպման 40-րդ րոպեին զավեշտալի գոլ է գրանցվել։ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի՝ գլխով կատարած հարվածից հետո գնդակը որսացել է ուրուգվայցիների դարպասապահն ու հետո անփույթ շարժումով այն ուղարկել սեփական դարպասը:

̰
Մխիթարյանը բարձր գնահատական է ստացել «Բոլոնիա»-ի դեմ խաղում

10:55 08.02.2020

Whoscored պարբերականը ներկայացրել է «Ռոմա»-«Բոլոնիա» խաղում ֆուտբոլիստների գնահատականն ու վիճակագրությունը։ Հենրիխ Մխիթարյանը, ով խփել է հռոմեացիների գոլերից մեկը, բարձր՝ 7․6 գնահատականն է ստացել։ Մխիթարյանը 1 հարված է կատարել մրցակցի դարպասին, ինչն էլ գոլի է վերածվել։ Նա նաև 3 սրող փոխանցում է կատարել, իսկ առհասարակ Մխիթարյանի կողմից կատարած 43 փոխանցումների ճշգրտությունը 90․7 % է կազմել։ Մխիթարյանը […]

̰
Մեսսին ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստն է՝ ամսական 8,3 միլիոն եվրո

10:51 08.02.2020

Ֆրանսիական L’Equipe ամսագիրը հրապարակել է եվրոպական թոփ-5 լիգաների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը։ Բոլորից շատ վաստակում է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին։ Արգենտինացին ամսական 8,3 միլիոն եվրո է վաստակում։ Երկրորդ տեղում Կրիշտիանու Ռոնալդուն է՝ ամսական 4,5 միլիոն եվրո աշխատավարձով: Երրորդը ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվողը Նեյմարն է, ով ստանում է ամսական 3 միլիոն եվրո։ Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների լավագույն ութնյակը […]

̰
Մարկոս Պիզելլին հրաժեշտի նամակ է գրել

10:49 08.02.2020

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին հրաժեշտի նամակ է գրել Ինսթագրամի իր էջում։ «Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ կերպ ներգրավված են եղել իմ կյանքի այս գեղեցիկ ճանապարհորդությանը։ Մեծ պատիվ էր ֆուտբոլ խաղալ ու լինել շատ տեղերում, դառնալ հայ սրտով։ Ես ուղղակի հույս ունեմ, որ ինչ-որ կերպ երջանկություն եմ պարգևել այն մարդկանց, ովքեր տրիբունաներից հետևել […]

̰
Ժոզե Մոուրինյոն սափրել է գլուխը

09:58 08.02.2020

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն փոխել է սանրվածքը։ Պորտուգալացի մասնագետը սափրել է գլուխը։ Լուսանկարը տեղադրված է եղել Ժոզե Մոուրինյոյի վարսավիրի էջում, սակայն րոպեներ անց հեռացվել է։ Լուսանկարը, սակայն, մնացել է մեկ այլ օգտատիրոջ թվիթերյան էջում: The Shaven One ✂️? pic.twitter.com/y8MfmCgVBU — Metro Sport (@Metro_Sport) February 7, 2020

̰
Մխիթարյանի գեղեցիկ գոլը «Ռոմա»-ին չփրկեց պարտությունից

09:47 08.02.2020

Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակներում «Ռոման» ընդունել էր «Բոլոնիային»։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հռոմեացիների մեկնարկային կազմում էր։ Խաղի հաշիվը բացվեց 16-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Ռիկարդո Օրսոլինին։ 22-րդ րոպեին «Ռոման» հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Ինքնագոլ գրանցեց Ստեֆանո Դենսվիլը։ Չորս րոպե անց «Բոլոնիան» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ Աչքի ընկավ Մուսա Բարոուն։ Երկրորդ կեսի մեկնարկում […]

̰
«Ռոմա»-ն ներկայացրել է մեկնարկային կազմը «Բոլոնիա»-ի դեմ խաղում

23:14 07.02.2020

Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոման» ընդունում է «Բոլոնիային»: Մեկնարկային կազմում է ընդգրկվել նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ «Ռոման» ներկայացրել է մեկնարկային կազմը և կից գրել․ «Ահա և մեր մեկնարկային կազմը այսօրվա խաղի համար ՝ բարի վերադարձ Henrikh Mkhitaryan-ին»։ Խաղը կմեկնարկի այսօր՝ 23:45-ին:

̰
Աշխարհի հայտնիները՝ ֆուտբոլային մարզաշապիկներով. իտալացի նկարչի յուրատիպ հավաքածուն

14:18 07.02.2020

Իտալացի նկարիչ Ֆաբրիցիո Բիրիմբելին յուրօրինակ նախագիծ է ներկայացրել, որտեղ արվեստի և գիտության համաշխարհային գործիչներին պատկերել է ֆուտբոլի ազգային հավաքականների մարզաշապիկներով: Օրինակ` Իսպանիայի հավաքականի մարզաշապիկով է պատկերել Սալվադոր Դալիին, որին հանճար էին անվանում, նաև խելագար ու էքսցենտրիկ: Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկով նկարիչը պատկերել է հոլանդացի Վինսենտ վան Գոգին, որը փորձում է ամեն ինչ լսել մեկ ականջով. նկարում […]

̰
Կորոնավիրուսը առայժմ չի սպառնում «Տոկիո-2020»-ի Օլիմպիական խաղերին

13:54 07.02.2020

Տոկիոյում այս տարվա ամռանը կայանալիք Օլիմպիադայի կազմկոմիտեն ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվի չինական կորոնավիրուսի հնարավոր ազդեցության խնդիրներով: Հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսի վտանգի առումով Օլիմպիադան անցկացնելու դժվարություն չկա: «Մենք այնպես պետք է անենք, որ և՛ հանրությունը, և՛ մարզիկներն ապահով և անվտանգ լինեն»,- ասել է  Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահը:

̰
Մեսսին հիմա էլ վիճել է «Բարսելոնա»-ի դարպասապահի հետ

13:45 07.02.2020

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մարզման ժամանակ վիճել է թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ: Աղբյուրի փոխանցմամբ՝  կատալոնական ակումբի 2 խաղացողների վեճի պատճառն ընդամենը խաղային դրվագն է եղել, երբ երկուսն էլ պայքարել են գնդակի համար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին վիճել է նաև Ժերար Պիկեի հետ, իսկ դրանից առաջ նա կոպիտ պատասխան էր տվել ակումբի […]

̰
Շումախերի առաջին բոլիդը հանվել է վաճառքի

13:41 07.02.2020

Ֆորմուլա-1-ի բազմակի չեմպիոն, գերմանացի Միխայել Շումախերի կողմից փորձարկված Ferrari-ի առաջին բոլիդը հանվել է վաճառքի: Շումախերը բոլիդը փորձարկել է 1995 թվականին: Հիշեցնենք, որ 50-ամյա Շումախերը Ֆորմուլա-1-ի 7-ակի հաղթող է։ 2013-ի դեկտեմբերին Շումախերը ընկել էր լեռնադահուկով սահելիս և ստացել գլխուղեղային ծանր վնասվածք, որի հետևանքով ընկել էր կոմայի մեջ։ Նրա առողջական վիճակի մասին տվյալներ ընտանիքը չի հայտնում։

̰
Դիեգո Մարաշլյանի գոլային փոխանցումը Բրազիլիա-Ուրուգվայ խաղում

13:04 07.02.2020

«Տոկիո-2020»-ի որակավորման փուլում Ուրուգվայի Մ23 տարեկանների ֆուտբոլի հավաքականն արտագնա խաղում ոչ-ոքի՝  1-1 է խաղացել Բրազիլիայի ընտրանու հետ: Առաջին խաղակեսում ուրուգվայցիների կազմում Դիեգո Ռոսսի Մարաշլյանի փոխանցումից հետո հաշիվը բացել է Ուգարտեն։ Քիչ անց հաշիվը հավասարվել է Ուրուգվայի հավաքականի դարպասապահի անփույթ խաղի պատճառով։ Այս խմբում Արգենտինայի հավաքականը, հաղթելով Ուրուգվային և Կոլումբիային, մեկ տուր առաջ նվաճել է օլիմպիական […]

̰
Ի՞նչ կլինի, երբ Մեսսին ու Ռոնալդուն հեռանան ֆուտբոլից. Գվարդիոլա

12:16 07.02.2020

«Մանչեստեր Սիթիի» գլխավոր մարզիչ Գվարդիոլան իր դատողություններն է ներկայացրել հարցի շուրջ, թե ինչ կլինի, երբ ֆուտբոլից Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն հեռանան ֆուտբոլից: «Անկումը կլինի անխուսափելի, հատկապես եթե հաշվի առնենք այս երկու ֆուտբոլիստների կարևորությունը: Երբ նրանք հեռանան ֆուտբոլից, ապա որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի իրենց ակումբներն ու ֆուտբոլն ընդհանրապես վերակառուցվեն: Այս տղաները ամեն մի սեզոնում խփում […]

̰
Քոբի Բրայանթի հրաժեշտի արարողությունը կկայանա փետրվարի 24-ին

11:50 07.02.2020

«Լոս-Անջելես Լեյքերսը» ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի հիշատակին նվիրված հրաժեշտի արարողություն կկազմակերպի: Այն կկայանա փետրվարի 24-ին: Հրաժեշտի օրն ընտրվել է Բրայանթի կնոջ`Վանեսայի ու «Լեյքերսի» ղեկավարների քննարկումների արդյունքում: Հիշեցնենք, որ Բրայանթը հենց 24 համարի մարզաշապիկով է հանդես է եկել: Հաղորդվում է, որ բասկետբոլիստի պատվին հուշարձան կտեղադրվի: Բրայանթը, նրա 13-ամյա դուստրը` Ջիանա Մարիա-Օնորեն և ևս 6 մարդ […]

̰
ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

11:31 07.02.2020

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով: Քննիչը հայտնել է, որ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան: Գևորգ Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Սակայն նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Հիշեցնենք, որ Գևորգ Լոռեցյանը ձերբակալվել էր 2019 […]

̰
«Բարսելոնա»-ն ևս պարտվեց և դուրս մնաց մրցապայքարից. Իսպանիայի գավաթ

11:27 07.02.2020

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Բիլբաոյի «Աթլետիկը» ընդունել էր «Բարսելոնային»: Կատալոնական ակումբը պարտվել է նվազագույն հաշվով: Խաղի միակ գոլը «Աթլետիկը» խփել է հանդիպման 90-րդ րոպեին: Գոլի հեղինակ է դարձել Ինյակի Վիլիամսը: Այսպիսով, Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ դուրս եկան «Գրանադան», «Ռեալ Սոսեյդադը», «Միրանդեսը» և «Աթլետիկը»:  

̰
«Ռեալ»-ը պարտվեց «Ռեալ»-ին ու դուրս մնաց պայքարից. Իսպանիայի գավաթ

10:27 07.02.2020

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալն» ընդունել էր «Ռեալ Սոսիեդադին»: Հաշիվը բացվեց 22-րդ րոպեին. «Ռեալ Սոսիեդադի» կազմում աչքի ընկավ Էդեգորը: Երկրորդ խաղակեսի 9-րդ ու 11-րդ րոպեներին Իսակը 2 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց խոշոր՝ 3:0: 4 րոպե անց Մարսելոն Բրահիմ Դիասի փոխանցումից հետո կրճատվեց հաշվի տարբերությունը՝ 1:3, բայց 10 րոպե անց Մարինոն […]

̰
BACK_TO_TOP