TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+25.09 oC

ՍՊՈՐՏ

Գեղասահորդուհին պատմել է, թե ինչպես է 15 տարեկանում բռնությունների ենթարկվել մարզչի կողմից

17:09 30.01.2020

Ֆրանսիացի գեղասահորդուհի Սառա Աբիտբոլն իր գրքում պատմել է, որ 15 տարեկանում բազմիցս բռնությունների է ենթարկվել իր մարզիչ Ժիլ Բեյերի կողմից: «15 տարեկանում ես չեմ գիշերել տանը, և դուք օգտվել եք այդ հանգամանքից: Հիմա ես վախենում եմ միայնակ դուրս գալ փողոց կամ նստել տրանսպորտ: Ես չեմ կարող ինքնուրույն ճամփորդել, ես վախենում եմ անծանոթ վայրերից»,- գրել է […]

̰
Պաոլո Կոելյոն ոչնչացրել է գրքի սևագիրը, որի վրա աշխատել են Քոբի Բրայանթի հետ

14:49 30.01.2020

Բրազիլացի գրող Պաոլո Կոելյոն ոչնչացրել է մանկական գրքի սևագիրը, որի վրա աշխատել են Քոբի Բրայանթի հետ, գրում է The Guardian-ը: «Դու ավելին էիր, քան պարզապես մեծ մարզիկ, թանկագին Քոբի Բրայանթ: Ես քո մասին շատ բան իմացա, երբ աշխատեցինք միասին: Բայց հենց հիմա ոչնչացնում եմ սևագրերը, քանի որ դրանք իմաստազրկվում են»,- գրել է Կոելյոն: Նա հայտնել […]

̰
Հայաստանի 4 ծանրորդներ կմեկնեն Իրան՝ օլիմպիական վարկանիշ ունեցող մրցումներին մասնակցելու

14:41 30.01.2020

Հայաստանի ծանրամարտի հավաքականի մի մասը հունվարի 31-ին կմեկնի Իրան: Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը, Ռուբեն Ալեքսանյանը   և Անդրանիկ Կարապետյանը  կմասնակցեն փետրվարի 2-4-ը Ռաշտ քաղաքում կայանալիք  միջազգային   մրցաշարին, որն ունի օլիմպիական վարկանիշ: Հավաքականի մյուս անդամները այստեղ կշարունակեն նախապատրաստվել փետրվարի 11-16-ը անցկացվելիք ՀՀ առաջնությանը։

̰
Մեր վերջին խաղի ժամանակ բոլորը տրիբունաներում դիմակներով էին. չեխ հոկեյիստը` կորոնավիրուսի համաճարակի մասին

13:52 30.01.2020

Միջմայրցամաքային հոկեյի լիգայում հանդես եկող չինական «Կունլուն Ռեդ Սթար» ակումբի դարպասապահ Շիմոն Գրուբեցը պատմել է Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման մասին: Դարպասապահը նշել է, որ հասցրել է իր ընտանիքին դեռ մինչև համաճարակի բռնկումը դուրս հանել Չինաստանից: «Իհարկե, սա շատ լուրջ թեմա է, որը քննարկում է մեր ամբողջ թիմը: Մենք նաև կատակներ ենք անում, փորձում ավելի թեթև […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուի հետևորդների թիվը «Ինստագրամում» հատել է 200 մլն-ի սահմանը

13:16 30.01.2020

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետևորդների թիվը «Ինստագրամում» հասել է 200 միլիոնի։ 34-ամյա ֆուտբոլիստը այս ցուցանիշով «Ինստագրամի» առաջատարն է։ «Վաու, 200 միլիոն: Շնորհակալություն բոլորին և ձեզանից յուրաքանչյուրին, որ դուք ամեն օր կիսում եք ինձ հետ այս ճամփորդությունը»,- գրել է Ռոնալդուն: Ռոնալդուի մոտակա մրցակիցներն են Instagram-ում ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն, որն ունի […]

̰
Մենք չենք զգում, որ արդեն չեմպիոն ենք դարձել. Յուրգեն Կլոպ

13:08 30.01.2020

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրից հետաձգված խաղում «Վեստ Հեմի» նկատմամբ տարած հաղթանակը: Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում տեղի ունեցած խաղում հյուրերը հաղթել են 0:2 հաշվով: «Մենք կարող ենք գործել շատ ավելի լավ: Այս տղաները ամբողջ մրցաշրջանի ընթացքում աներևակայելի ֆուտբոլ են ցուցադրում: Այսօրվա հանդիպումը նորմալ էր։ Երկրպագուները երգո՞ւմ են «Լիվերպուլի» չեմպիոնության […]

̰
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Չինաստանում հետաձգվել է ֆուտբոլի առաջնության  նոր մրցաշրջանի մեկնարկը

12:54 30.01.2020

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիան (CFA) որոշում է կայացրել հետաձգել նոր մրցաշրջանի մեկնարկը: «Համաճարակի դեմ պայքարին օգնելու, երկրպագուների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, խաղացողների, մարզիչների, ֆուտբոլային ակումբների և մարզադաշտերի անձնակազմի անդամների առողջությունը չվտանգելու  համար Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիան որոշել է հետաձգել 2020-ի մրցաշրջանի մեկնարկը»,- ասված է հայտարարության մեջ: Ֆուտբոլի նոր մրցաշրջանը պետք է սկսվեր փետրվարի 22-ին:

̰
Հաբիբ-Ֆերգյուսոն մենամարտի ամենաթանկ տոմսը կարժենա շուրջ 11 000 դոլար

12:37 30.01.2020

Հայտնի են դարձել UFC-ի բացարձակ չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի և MMA-ի խառը մենամարտերի մարտիկ Տոնի Ֆերգյուսոնի առաջին մենամարտի տոմսերի արժեքները: Աղբյուրները նշում են, որ ամենաթանկ տոմսը կարժենա 11 157 դոլար, իսկ ամենաէժանը՝ 99 դոլար: Հաբիբ-Ֆերգյուսոն մենամարտը տեղի կունենա այս տարվա ապրիլի 18-ին Բրուկլինում:  

̰
Կարո Փայլանը մասնակցել է «Երկաթե բռունցք» Կարպիս Զաքարյանի հրաժեշտի արարողությանը

12:35 30.01.2020

Գարո Փայլանը մասնակցել է «Երկաթե բռունցք»՝ Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հրաժեշտի արարողությանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է «Երկաթե բռունցք»-ը՝ Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանը:

̰
Կորոնավիրուսի պատճառով փակ մարզադաշտերում թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունը կհետաձգվի մեկ տարով

12:32 30.01.2020

Փակ մարզադաշտերում թեթև ատլետիկայի աշխարհի առաջնությունը կորոնավիրուսի պատճառով կհետաձգվի մեկ տարով:  Առաջնությունը կայանալու էր Չինաստանի նանկին քաղաքում այս տարվա մարտին: Թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացին որոշել է առաջնությունը տեղափոխել 2021 թվական: Տեղեկությունը տարածել է (World Athletics) թեթև ատլետիկայի համաշխարհային ասոցիացիան:

̰
«Բարսելոնան» Վիլիանի համար «Չելսիին» 20 մլն ֆունտ սթեռլինգ կառաջարկի

12:26 30.01.2020

«Բարսելոնան» մտադիր է մինչ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Վիլիանին: Ըստ Sky Sports-ի տեղեկությունների` կատալոնական ակումբը պատրաստվում է 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել 20 միլիոն ֆունտ սթեռլինգ: Կապտանռնագույնները վաղուց են ցանկանում ձեռք բերել բրազիլացուն, սակայն «Բարսելոնայի» բոլոր առաջարկները լոնդոնցիները մերժել են: Վիլիանի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, […]

̰
Քոբի Բրայանթի կինը հուզիչ գրառում է կատարել

12:22 30.01.2020

Հուվարի 26-ին ուղղաթիռի վթարից մահացած «Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի կինը՝ Վանեսա Բրայանթը, հուզիչ գրառում  է կատարել սոցցանցերից մեկում: «Իմ աղջիկները և ես ուզում ենք շնորհակալություն հայտնել այն միլիոնավոր մարդկանց, որոնք մեզ աջակցեցին այս սարսափելի պահերին: Շնորհակալ եմ բոլոր աղոթքների համար: Մենք չափազանց ծանր վիճակում ենք Քոբիի՝ իմ սիրելի ամուսնու և մեր զավակների […]

̰
Ադրբեջանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է գլխավորել Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին մարզիչը

12:00 30.01.2020

Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին մարզիչ Օլեգ Կոնոնովը կարող է գլխավորել Ադրբեջանի հավաքականը: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, սակայն, որ գլխավոր մարզչի թեկնածուների ընդլայնված ցուցակում 32 անուն կա: Ինքը՝ Կոնոնովը, ասել է, որ իրեն առայժմ ոչինչ հայտնի չէ: Հիշեցնենք, որ ազգությամբ բելառուս այս մարզիչն աշխատանքից ազատվեց 2019-ի սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ մոսկովյան ակումբը […]

̰
«Բարսելոնա»-ի նոր մարզիչը խոստովանել է, որ կատալոնական ակումբում աշխատելն ավելի հեշտ է, քան կարծում էր

11:10 30.01.2020

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը, ով վերջերս է այս պաշտոնում փոխարինել Էռնեստո Վալվերդեին, խոստովանել է, որ  կատալոնական ակումբում աշխատելն ավելի հեշտ է քան ինքն էր պատկերացնում: «Ես կարծում էի, որ «Բարսելոնա»-ում աշխատելն ավելի դժվար է: Բայց ոչ, դա ավելի հեշտ է։ Ակնհայտ է, որ կան բաներ, որոնք պետք է բարելավվեն, բայց ես ուրախ եմ, որ […]

̰
Հայաստանի հավաքականը պարտվեց բելգիացիներին. Ֆուտզալի Եվրո-2022

10:43 30.01.2020

Ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցել է Բելգիայի ընտրանու հետ և պարտվել  2:5 հաշվով: Հաշիվը բացել են մեր խաղացողները. աչքի է ընկել Կելսոնը: Այնուհետև բելգիացիները 2 գոլ են խփել: 18-րդ րոպեին Համլետ Մանուկյանը հավասարեցրել է հաշիվը՝ 2:2: Խաղի մնացած ժամանակում երեք գոլ են խփել բելգիացիները: Այսօր Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է Մոնտենեգրոյի […]

̰
«Ռեալ»-ը ջախջախեց «Սարագոսա»-ին և դուրս եկավ 1/4 փուլ. Իսպանիայի գավաթ

10:22 30.01.2020

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում «Սարագոսա»-ն հյուրընկալել էր Մադրիդի «Ռեալ»-ին։ Խաղի հաշիվը բացվել է 6-րդ րոպեին։ Արքայական ակումբին առաջ է մղել Ռաֆայել Վարանը։ 32-րդ րոպեին Լուկաս Վասկեսը հաշիվը դարձրել է 2-0: 72-րդ րոպեին հաշիվը խոշորացրել է Վինիսիուս Ժունիորը, իսկ 79-րդ րոպեին Կարիմ Բենզեման մադրիդցիների առավելությունը հասցրել է 4 գնդակի: «Ռեալ»-ը դուրս է եկել Իսպանիայի արքայական […]

̰
«Ինտեր»-ը հաղթեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Իտալիայի գավաթ

10:11 30.01.2020

Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակներում «Ինտեր»-ը հյուրընկալել էր «Ֆիորենտինա»-ին։ 44-րդ րոպեին «Ինտեր»-ին  առաջ մղեց Անտոնիո Կանդրեվան։ 60-րդ րոպեին Մարտին Կասերեսը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 7 րոպե անց Նիկոլո Բարելան խփեց տանտերերի հաղթական գնդակը։ «Ինտեր»-ը հաղթեց 2-1 հաշվով ու նվաճեց Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր։ Եզրափակչի ուղեգրի համար Անտոնիո Կոնտեի թիմը կպայքարի «Նապոլի»-ի հետ։

̰
Տոկիոյի օլիմպիական խաղերի ջահի փոխանցավազքում առաջին անգամ կօգտագործվի ջրածին

23:55 29.01.2020

Տոկիոյի օլիմպիական խաղերի ջահի փոխանցավազքի որոշ փուլերում առաջին անգամ կօգտագործվի ջրածին, որը այրման ժամանակ չի արտանետում ածխաթթու գազ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Ֆուկուսիմա և Աիթի նահանգների, ինչպես նաև օլիմպիական խաղերի մայրաքաղաք Տոկիոյի որոշ շրջաններով անցնող փոխանցավազքերում կօգտագործվի նմանօրինակ 500 ջահ: Մնացած փուլերում վազորդները միմյանց կփոխանցեն բնական գազով լիցքավորված ջահեր: Օլիմպիական կրակը, որը […]

̰
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է ստորագրել Լվովի «Կարպատիի» պաշտպանի հետ

23:40 29.01.2020

Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ձեռք է բերել ուկրաինական «Կարպատիի» պաշտպան Սերգեյ Վակուլենկոյին: Նախկինում 26-ամյա ուկրաինացի ֆուտբոլիստը հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում», «Մարիուպոլում», Կիևի «Արսենալում» և մի շարք այլ ակումբներում:

̰
Հայաստան-Բելգիա խաղը՝  ուղիղ հեռարձակմամբ

23:27 29.01.2020

Ֆուտզալի Հայաստանի ազային հավաքականը Բելգիայի Հերենտալս քաղաքում Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարի առաջին տուրում կմրցի տան տերերի ընտրանու հետ: Բելգիայի ընտրանու դեմ հանդիպմանը մեր հավաքականը կմեկնարկի հետևյալ կազմով.      

̰
«Արարատը» ձեռք է բերել բրազիլացի 20-ամյա տաղանդավոր պաշտպանի

23:08 29.01.2020

Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել բրազիլացի 20-ամյա տաղանդավոր պաշտպան Ռաֆաել Էնրիկեի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

̰
«Փյունիկը» գոլառատ խաղում պարտվել է «Լևսկիին»․ հանդիպման տեսությունը

22:48 29.01.2020

Երևանի «Փյունիկը» ուսումնամարզական հավաքի շրջանակներում ընկերական հանդիպում է անցկացրել բուլղարական «Լևսկիի» հետ: Ռոման Բերեզովսկու սաները պարտվել են 2:3 հաշվով: «Փյունիկի» կազմում գոլի հեղինակ են դարձել Սերգեյ Շևչուկը և Ուգոչուկվու Իվուն:

̰
Ինձ համար միշտ պատիվ է ընտրվել իմ երկրի Տարվա լավագույն ֆուտբոլիստ. Հենրիխ Մխիթարյան

22:20 29.01.2020

Այսօր ՀՖՖ-ն հրապարակել է Հայաստանի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի անունը: 9-րդ անգամ կոչմանն արժանացել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այդ առիթով Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել սոցցանցերում: «Ինձ համար միշտ պատիվ է ընտրվել իմ երկրի Տարվա լավագույն ֆուտբոլիստ արդեն 9-րդ անգամ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են»,- գրել […]

̰
Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանի` տարվա լավագույն ֆուտբոլիստ

16:23 29.01.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է նաև «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում  քվեարկության արդյունքները: Հավաքելով 109 միավոր` Հայաստանի 2019թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա արժանացել է այս կոչմանը 9-րդ անգամ: 104 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմ»-ի  հարձակվող Սարգիս Ադամյանը: 61 միավորով երրորդ […]

̰
Վարդան Մինասյանը ճանաչվել է Հայաստանի ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչ

15:45 29.01.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները: 2019թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն արժանանում է այս կոչմանը հինգերորդ անգամ: Նա հավաքել է 119 միավոր: 84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: 67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրիի «Շիրակ»  […]

̰
ԱՄՆ-ում բնակվող հայազգի մարտիկը խոստացել է այնպես անել, որ ազգը հպարտանա իրենով

15:00 29.01.2020

Խառը մենամարտերի հայազգի մարտիկ, ԱՄՆ-ը ներկայացնող Դավիթ Ռոբերտսը ծրագրում է հաջորդ տարի պայմանագիր կնքել մենամարտերի ուժեղագույն լիգաների` Bellator-ի և UFC-ի հետ: « Bellator-ում ինձ հետաքրքրում է Դիլոն Դանիսը: Նրա հետ ես հաճույքով կմրցեմ: Նա ֆանտաստիկ շատ երկրպագուներ ունի»,- մեջբերել է Դավիթի խոսքերը «Armenia MMA»-ի Instagram-ի էջը: 30-ամյա Դավիթ Ռոբերտսը MMA-ում առայժմ մեծ փորձ չունի, բայց […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ծայրահեղական երկրպագուները հարձակվել են ակումբի տնօրենի տան վրա

14:49 29.01.2020

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մի քանի ծայրահեղական երկրպագուներ երեկ  երեկոյան հարձակում են գործել  ակումբի մարզական տնօրեն Էդ Վուդվարդի տան վրա: Նրանք  ճայթրուկներ են նետել և  «Դու մեռնելու ես» վանկարկումներն են հնչեցրել: Դրանից անմիջապես հետո ակումբի տնօրինությունը հայտարարություն է տարածել: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը  տեղյակ է ակումբի աշխատակիցներից մեկի տան վրա իրականացված հարձակման մասին: Ֆուտբոլային աշխարհը ոստիկանության հետ ամեն ինչ […]

̰
Շաքիլ Օ՛Նիլը չի կարողացել զսպել արցունքները Քոբի Բրայանթի մասին խոսելիս

14:07 29.01.2020

Աշխարհահռչակ բասկետբոլիստ Շաքիլ Օ՛Նիլն առաջին անգամ հարցազրույց է տվել լեգենդար թիմակից Քոբի Բրայանթի մահից հետո: Երկու խաղացողները 2000-ականներին նվաճել էին NBA-ի գավաթը: Ժամանակի ընթացքում նրանք ավելի էին մտերմացել: Օ՛Նիլը խոստովանել է, որ սկզբից չի հավատացել այդ լուրին՝ մտածելով, որ լրատվամիջոցները նորից կեղծիք են տարածել. «Գիտեք, ես երբեք նման ցավ չեմ զգացել 47 տարվա ընթացքում: Ես […]

̰
Ֆերդինանդ Կարապետյանի վնասվածքը թույլ չի տվել պայքարել ոսկե մեդալի համար համար

13:45 29.01.2020

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում օրերս ավարտված ձյուդոյի «Գրան պրի» օլիմպիական վարկանիշային մրցաշարում Ֆերդինանդ Կարապետյանը մաքուր հաղթանակներ է տարել ու մտել եզրափակիչ, որին  սակայն, չի կարողացել մասնակցել վնասվածքի պատճառով ու բավարարվել է արծաթե մեդալով: «Ափսոսում եմ, որ Փարիզում փետրվարի 7-8-ին անցկացվող վարկանիշային մրցաշարին Ֆերդինանդը չի կարողանա մասնակցել: Հարց է, թե երբ կապաքինվի նրա ձեռքի վնասվածքը: Կարևոր […]

̰
Քեթլին Չուկագյանը հայտնվել է UFC վարկանիշի լավագույն տասնյակում

13:07 29.01.2020

Ազգությամբ հայ, ամերիկաբնակ Քեթլին Չուկագյանը, ով հանդես է գալիս UFC առաջնությունների խառը մարտերում, ներառվել է կին մարտիկների վարկանիշային ցուցակում: Քեթլինը վարկանիշում 10-րդն է: «Շիկահեր մարտիկ» մականունով Քեթլինը առաջին հայ կին մարտիկն է, որ ներառվում է UFC-ի լավագույն տասնյակի վարկանիշում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առաջիկայում Քեթլինը մենամարտելու է թեթևագույն քաշային կարգում  UFC-ի չեմպիոն Վալենտինա Շևչենկոյի […]

̰
BACK_TO_TOP