21:36 14.01.2020
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի տղամարդկանց առաջնության երրորդ տուրի պարտիաները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնության առաջատար և գործող չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն կրեց` զիջելով Սամվել Տեր-Սահակյանին: Հաղթանակ տոնեցին նաև Արամ Հակոբյանը և Արման Միքայելյանը: Իրենց պարտիան ոչ-ոք ավարտեցին Հովհաննիսյան-Անդրիասյան, Ղարիբյան-Սարգսյանը զույգերը: Այս տուրից հետո առաջատարը Սամվել Տեր-Սահակյանն է` 2,5 միավորով: Երկրորդ տեղում 2 միավորով Արման […]
19:13 14.01.2020
Կայացել է Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի վիճակահանությունը: Կատալոնական «Բարսելանա»-ին բաժին է հասել «Իբիցա» ակումբը, որի կազմում հանդես է գալիս Երևանի «Ուրարտու» ակումբի նախկին ֆուտբոլիստ Կվասի Սիբոն: 1/16 եզրափակչի հանդիպումները կկայանան հունվարի 22-ին:
19:07 14.01.2020
Օլիմպավանում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի և Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները։ Բուլղարացի ըմբիշները հաճախ են այցելում Հայաստան։ Դա պայմանավորված է նրանով, որ այդ երկրի հավաքականի գլխավոր մարզիչն օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն է: Թիմերի ներկայացուցիչները նաև միմյանց հետ փորձնական գոտեմարտեր են անցկացնում, իսկ առաջիկայում նրանք մասնակցելու են խոշոր միջազգային մրցաշարի: Հայ ըմբիշներից […]
18:58 14.01.2020
«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիին մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռացումը կատալոնական ակումբից: «Շնորհակալ եմ ամեն ինչի համար: Դուք հրաշալի անձնավորություն և պրոֆեսիոնալ եք, որը մեծ հաջողությունների կհասնի իր հետագա կարիերայում: Գրկում և հաջողություն եմ մաղթում ձեզ»,- գրել է Մեսսին սոցիալական ցանցի իր էջերում: Հիշեցնենք, որ Վալվերդեն 2017 թվականից է գլխավորել «Բարսելոնա» ակումբը: Նրա […]
17:38 14.01.2020
Ինչո՞ւ Էռնեստո Վալվերդեն հեռացվեց «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Իսպանական Cadena Ser պարբերականը գրում է, որ հունվարի 13-ին, ակումբի ղեկավարները` նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, տնօրեն Խավյեր Բորդասը և գործադիր տնօրեն Օսկար Գրաուն, ժամանել են թիմի մարզաբազա`մասնագետի հետ հանդիպման: Վալվերդեին նրանք ասել են, որ ակումբի վրա ճնշում է գործադրվում, ինչպես նաև հերքել են տարածված շշուկներն այն մասին, […]
17:25 14.01.2020
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: «Լավագույն ֆուտբոլիստին» և «Լավագույն մարզչին», ինչպես և նախորդ տարի, ընտրելու են լրատվամիջոցների և ակումբների ներկայացուցիչները: «2019 թվականի լավագույն ֆուտբոլիստի» կոչմանը 30 խաղացող է հավակնում: «Լավագույն մարզչի» կոչմանը հավակնում է 8 մասնագետ: Քվեարկությունը կտևի մինչև հունվարի 24-ը:
16:04 14.01.2020
Շարունակվում է Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկությունը: «Շանթ» հեռուստաընկերությունն այսօր և առաջիկա երկու օրերին կցուցադրի 1/8 եզրափակչի ամենաուշագրավ հանդիպումները: Այսօր՝ հունվարի 14-ին` ժամը 23։40-ից «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում կարող եք դիտել 1/8 եզրափակչի «Ինտեր»-«Կալյարի» հանդիպումը: Վաղը՝ հունվարի 15-ին` ժամը 23։40-ից կարող եք հետևել «Յուվենթուս»-«Ուդինեզե» հանդիպմանը, իսկ հունվարի 16-ին` ժամը 00։10-ից «Շանթ»-ի և «Շանթ […]
15:55 14.01.2020
Աֆրիկայի ամենահարուստ մարդը` Ալիկո Դանգոտեն, ցանկանում է գնել «Արսենալ»-ը: Պարզվում է՝ 62-ամյա նիգերիացին վաղուց լոնդոնյան թիմի երկրպագու է: «Սա այն թիմն է, որը ես երբևէ կցանկանայի ձեռք բերել: Բայց ես հիմա խոսում եմ իմ նախագծերում մոտ 20 մլրդ եվրո ներդնելու մասին, ու ես ցանկանում եմ կենտրոնանալ դրանց վրա: Մինչև 2021 թվականը կավարտեմ այդ գործերն ու […]
15:43 14.01.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանի հետ և կից գրել. «Մեր լեգենդար մարզիկ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Արսեն Հարությունյանի հետ: Նրանք եկել էին իրենց հարազատ դպրոց` Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ»:
14:51 14.01.2020
Հրապարակվել է եվրոպական ակումբների վարկանիշային աղյուսակը՝ ըստ եկամուտների: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի ամենահարուստ ակումբների ցուցակը գլխավորել է «Բարսելոնա»-ն: 2018/19 մրցաշրջանում կատալոնական ակումբը ստացել է 840.8 միլիոն եվրո եկամուտ և դարձել մայրցամաքի առաջին թիմը, որը հատել է 800 միլիոն եկամտի շեմը: Եվրոպայի ամենահարուստ 10 ակումբներն են՝ «Բարսելոնա» – 840.8 միլիոն եվրո, «Ռեալ» – 757.3 միլիոն […]
14:38 14.01.2020
Շարունակվում է Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցում է 10 մարզիկ՝ Զավեն Անդրիասյանը, Արման Մելիքյանը, Հովհաննես Գաբուզյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Երկու տուրից հետո 2 միավորով միանձնյա առաջատարը Արման Փաշիկյանն է: Սամվել Տեր-Սահակյանը ունի 1,5 միավոր:
13:53 14.01.2020
Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի հարձակվող Ֆյոդոր Սմոլովը շուտով կամուսնանա: Այսպիսի տեղեկություն են տարածել ռուսական մի շարք լրատվամիջոցներ: Ամենաուշագրավն այն է, որ 29-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի 17-ամյա թոռնուհին է` Մարիա Յումաշևան: Հարսանիքը կկայանա հաջորդ տարի, երբ Մարիան ավարտի դպրոցը և դառնա չափահաս: Աղբյուրները նշում են, որ Սմոլովը լավ հարաբերությունների մեջ է աղջկա ընտանիքի […]
13:30 14.01.2020
Իսպանական լրատվամիջոցները հիշեցրել են «Բարսելոնա»-ի նոր մարզիչ Կիկե Սետյենի արձագանքը Լիոնել Մեսսիի հետ առաջին հանդիպման ժամանակ: «Մի անգամ` Գվարդիոլայի հրավերից հետո, ես հնարավորություն ստացա դիտել Մեսսիի մարզումը դաշտի եզրից: Ես մոտեցա նրան և խնդրեցի, որ նա շարունակի խաղալ մինչև 60 տարեկանը կամ գոնե մինչև իմ մահը»,- ասել է ժամանակին Սետյենը իսպանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։
13:16 14.01.2020
13 տարի առաջ հենց այս օրը Մխիթարյանը նորամուտը նշեց ՀՀ հավաքականում: 2007 թվականի հունվարի 14-ին` Պանամայի հավաքականի դեմ ընկերական խաղում, Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ ազգային թիմում: Այն ժամանակ Մխիթարյանը դեռ 17 տարեկան էր: Այդ օրը նա մարզադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի մեկնարկին, իսկ մեր հավաքականը 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի […]
12:51 14.01.2020
«Բարսելոնա»-ն ակումբի YouTube-ի պաշտոնական ալիքով ներկայացրել է թիմի նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին: Նա իսպանացի է, 61 տարեկան է: Ժամանակին գլխավորել է «Ռասինգ», «Պոլիդեպորտիվո», «Լոգրոնիես», «Լուգո», «Լաս Պալմաս», «Բետիս» ակումբները և Հասարակածային Գվինեայի հավաքականը: Ի դեպ, կարիերան Սետյենը սկսել է լողափնյա ֆուտբոլում: «Ռասինգ»-ում նա հայտնի է «Մաեստրո» մականունով: Երկու անգամ անձամբ գոլ է խփել «Բարսելոնա»-ի […]
12:00 14.01.2020
«Բարսելոնա»-ի երկրպագուները ցնծությամբ են ընդունել 55-ամյա Էռնեստո Վալվերդեի` թիմից հեռանալու մասին նորությունը: Վալվերդեն 2017 թվականից էր գլխավորում «Բարսելոնա»-ն: Նրա գլխավորությամբ ակումբը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկական անգամ էլ հռչակվել է Իսպանիայի Գավաթի և Սուպերգավաթի հաղթող: Չեմպիոնների լիգայում կատալոնացիները դուրս են մնացել 1/4 և կիսաեզրափակիչներից` պարտվելով «Ռոմա»-ին (4:1, 0:3) և «Լիվերպուլ»-ին (3:0, 0:4) հաշիվներով: […]
10:43 14.01.2020
Թուրքական ֆուտբոլի լեգենդ Հաքան Շյուքուրը հայրենիքում խնդիրներ ունի իշխանությունների հետ: Ներկայում նա ԱՄՆ-ում տաքսու վարորդ է: 48-ամյա Շյուքուրը հերթական անգամ դժգոհություն է հայտնել Էրդողանի իշխանությունից: «Ես պետք է աշխատեմ, որովհետև ոչինչ չունեմ: Էրդողանն ինձնից խլել է ամեն ինչ. ազատության, գործունեության իրավունք, աշխատանք: Իմ կնոջ խանութի ուղղությամբ քարեր էին նետվում, երեխաներս սպառնալիքներ էին ստանում Թուրքիայում: Հայրս […]
21:59 13.01.2020
ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում երկու դպրոցական թիմերի բասկետբոլային հանդիպման ժամանակ արտակարգ պատահար է գրանցվել, որը մեծ արձագանք է գտել լրատվամիջոցներում: Հանդիպման ժամանակ հանդիսատեսներից մեկը կանգնել է ոտքի, զենք է հանել և կրակ բացել մարդկանց ուղղությամբ:Dallas News-ի տեղեկություններով՝ կրակոցներից տուժել է երկու մարդ: Նրանցից մեկը ոստիկան է, նա համեմատաբար թեթև վնասվածքներ է ստացել, իսկ 18 տարեկան տղայի […]
18:19 13.01.2020
Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարը: Արդեն կայացել է 4 տուր: Մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է Արցախի Հանրապետությունը ներկայացնող Հովիկ Հայրապետյանը: 4 շախմատիստ Հայրապետյանից հետ է մնում կես միավորով: Մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ:
18:03 13.01.2020
Հայաստանի 10 ատլետներ մասնակցել են Թեհրանում «Արևածագի 10 օր» անունը կրող միջազգային մրցաշարին: Յանա Աբրահամյանը եռացատկում գրավել է առաջին /12 մ 59 սմ/, իսկ հեռացատկում երկրորդ/5մ 59 սմ/ տեղը: Նույն մրցաձևերում երկրորդ /12 մ 16սմ/ և երրորդ /5 մ 39 սմ/ տեղերը զբաղեցրել է կապանցի Մարիետա Մինասյանը: Տղամարդկանց հեռացատկում Լևոն Ղարիբյանը 7 մ 14 սմ […]
15:40 13.01.2020
Մահացել է մեքսիկացի հայտնի ռեստլեր Իսուս Ալֆոնսո Էսկոբոզա Ուերտան: Նա ռինգ էր միշտ դուրս գալիս Լա Պարկա անվամբ և կմախքի կերպարով: Ուերտան մահացել է անցած գիշեր, ճակատագրական դեպքը, սակայն, տեղի էր ունեցել մի քանի ամիս առաջ: 2019 թվականի հոկտեմբերին նա մարտերից մեկի ժամանակ անհաջող հնարք կատարեց: Ռինգից դուրս թռիչքի ժամանակ նա գլխով հարվածել էր մետաղական […]
15:06 13.01.2020
Հայտնի «Դաքար» ավտոարշավի ժամանակ հերթական ողբերգական միջադեպն է գրանցվել: Ավտոարշավի 7-րդ փուլում մահացել է պորտուգալացի մոտոարշավորդ Պաուլու Գոնսալվեշը: Պորտուգալացին ընկել է իր մոտոցիկլից արշավի 276-րդ կիլոմետրի ընթացքում: Րոպեներ անց դեպքի վայր հասած սանիտարական ուղղաթիռի բուժաշխատողները նրան հայտնաբերել են անգիտակից վիճակում, սրտի կանգով: Վերակենդանացման միջոցառումները արդյունք չեն տվել: 1979 թվականից անցկացվող «Դաքար» ավտոարշավների ընթացքում […]
14:15 13.01.2020
Թուրքիայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչ գոտեմարտերից մեկն ավարտվել է ծեծկռտուքով: Գոտեմարտի ավարտին վեճ է սկսվել վրացի ըմբիշ Զուրաբ Էրբոցանաշվիլիի և ուկրաինացի Հասան Զակիրիևի միջև, այնուհետև վեճը ծեծկռտուքի է վերածվել: Ավելի ուշ դրանում ներքաշվել են ըմբիշների մարզիչներն ու երկրպագուները: Մրցումների կազմակերպիչները որոշում են կայացրել որակազրկել երկու ըմբիշներին: View this post on Instagram […]
13:11 13.01.2020
Արգենտինայի հավաքականի և իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ավագ որդին՝ Տյագո Մեսսին, իր առաջին գոլն է խփել կատալոնական ակումբի մանկապատանեկան թիմի կազմում: Տյագոն դարպասապահի հետ մեն-մենակ դուրս գալուց հետո է գրավել մրցակցի դարպասը: Ի դեպ, Տյագոն Մեսսի ավագի նման խաղում է 10 համարի մարզաշապիկով: Հիշեցնենք` Մեսսին ու իր կինը` Անտոնելան, ունեն 3 որդի: Տյագոն 7 […]
13:08 13.01.2020
Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ պարտվեց «Յուվենտուս»-ին 1:2 հաշվով: Հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկան խոսել է իր թիմի ցուցադրած խաղի մասին: «Մենք «Յուվենտուս»-ին երկու գոլ նվիրեցինք: Ամբողջ հանդիպման ընթացքում որակյալ խաղ էինք ցուցադրում, բայց այդ սխալները փոխեցին ամեն ինչ: Սա այն պարտությունների շարքից էր, երբ դու գիտես, որ մրցակիցը չէր […]
12:38 13.01.2020
Հայ դահուկորդները երկու մեդալ են նվաճել Սերբիայի Զլատիբոր քաղաքում կայացած զարգացող երկրների գավաթի խաղարկությունում: Թադևոս Պողոսյանը 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում 8 պետությունների 25 մարզիկների հետ պայքարում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ընդամենը 1.4 վայրկյան զիջելով Լիտվան ներկայացնող մարզիկին: Իսկ Կատյա Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր կանանց 5 կմ ազատ ոճի մրցատարածությունում:
12:26 13.01.2020
Ծանրամարտի հավաքականի առաջատար ծանրորդներից Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը և Ռուբեն Ալեքսանյանը այսօրվանից ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում, իսկ փետրվարի 1-5-ը Իրանում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: Այնուհետև հավաքականը լրիվ կազմով կընդգրկվի Հայաստանում նախատեսված ուսումնամարզական հավաքներում, ապա կմեկնի Մոսկվա, որտեղ ապրիլի 1-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությանը, որը նույնպես վարկանշային է: Այս մասին հայտնել է տղամարդկանց հավաքականի գլխավոր […]
12:08 13.01.2020
Ղազախական «Տոբոլ» ակումբի դարպասապահ Էմիլ Բալաևը պատմել է, որ անհատական ծրագրով է մարզվում Թուրքիայում և վերականգնողական փուլ է անցնում: «Արդյո՞ք դա կապված է վնասվածքի հետ. ո´չ, վնասվածք չունեմ: Սա պարզապես վերականգնողական գործընթաց է: Ի դեպ, չնայած վերականգնողական փուլին, շարունակում եմ աշխատել անհատական ծրագրով: Առողջությանս հետ ամեն բան կարգին է»,- ասել է Բալաևը: Հիշեցնենք` «Տոբոլ»-ի ֆուտբոլիստներն […]
11:04 13.01.2020
ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ գործադիր կոմիտեի նորընտիր անդամներին։ Ինչպես հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ՖԻՖԱ-ի նախագահը նաև Արմեն Մելիքբեկյանին հանդիպման է հրավիրել կազմակերպության` Ցյուրիխում գտնվող կենտրոնական գրասենյակում: «Հարգելի նախագահ, Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովում […]
16:30 11.01.2020
UFC նախագահ Դեն Ուայթը աշխատանք է առաջարկել Հավայան կղզիների BestBuy խանութի վաճառողուհի Սամերա Տապաս-Սատարակիին, որն աշխատանքից հեռացվել էր կողոպտչի հետ ծեծկռտուքի համար: Սրա մասին նա գրառում է կատարել Instagram-ի իր էջում: Ուայթը հայտնել է, որ ցանկանում է հանդիպել աղջկա հետ, որը չի թույլ չի տվել թալանել խանութը և նրան հանձնել Քոնոր Մաքգրեգորի և Դոնալդ Սերոնեի […]