TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

ՖԻՖԱ-ի նախագահն Արմեն Մելիքբեկյանին հրավիրել է Ցյուրիխ

11:04 13.01.2020

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ գործադիր կոմիտեի նորընտիր անդամներին։ Ինչպես հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ՖԻՖԱ-ի նախագահը նաև Արմեն Մելիքբեկյանին հանդիպման է հրավիրել կազմակերպության` Ցյուրիխում գտնվող կենտրոնական գրասենյակում: «Հարգելի նախագահ, Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովում […]

̰
Կողոպտիչի հետ ծեծկռտուքի համար աշխատանքից հեռացված աշխատակցուհին հրավեր է ստացել UFC-ից

16:30 11.01.2020

UFC նախագահ Դեն Ուայթը աշխատանք է առաջարկել Հավայան կղզիների BestBuy խանութի վաճառողուհի Սամերա Տապաս-Սատարակիին, որն աշխատանքից հեռացվել էր կողոպտչի հետ ծեծկռտուքի համար: Սրա մասին նա գրառում է կատարել Instagram-ի իր էջում: Ուայթը հայտնել է, որ ցանկանում է հանդիպել աղջկա հետ, որը չի թույլ չի տվել թալանել խանութը և նրան հանձնել Քոնոր Մաքգրեգորի և Դոնալդ Սերոնեի […]

̰
Շատ տխուր եմ, բայց կյանքը շարունակվում է. Մարկոս Պիզելլի

15:51 11.01.2020

«Արարատ-Արմենիան» հայտնել էր, որ ակումբի նորեկ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում Մարկոս Պիզելլին պարզաբանում է, թե ինչու է ավարտում կարիերան:

̰
Պաշտոնական. Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

14:29 11.01.2020

Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Այս մասին հայտնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում անցավ Հայաստանում և պարզ դարձավ, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվեց և որոշեց ավարտել իր կարիերան: Քիչ անց կհրապարակենք տեսանյութ, […]

̰
Մեսսիի տրանսֆերային արժեքը շարունակում է նվազել

14:14 11.01.2020

Արդեն երրորդ անգամ անընդմեջ Transfermarkt-ն իջեցնում է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերային արժեքը: Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում 32-ամյա արգենտինացին ութերորդ հորիզոնականում է: Արգենտինացու տրանսֆերային արժեքն այսօր կազմում է 140 միլիոն եվրո: Նրանից ավելի թանկ են գնահատվում Կիլիան Մբապեն (200 միլիոն եվրո), Ռահիմ Ստերլինգը և Նեյմարը (յուրաքանչյուրը` 160 միլիոն եվրո), Սադիո Մանեն, Մոհամեդ Սալահը, Հարի Քեյնը […]

̰
Ինձ չեն նկարահանում միայն զուգարանում. Ժոզե Մոուրինյո

13:59 11.01.2020

«Տոտենհեմ Հոտսպուր» ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել:   Պորտուգալացին խոստովանել է, որ ամերիկյան Amazon ընկերության օպերատորները իրեն օրեր շարունակ հանգիստ չեն տալիս: «Ես միշտ նրանց տեսախցիկների օբյեկտիվում եմ: Amazon-ը աշխատում է օրական 24 ժամ: Նրանք չեն նկարահանում ինձ երևի միայն զուգարանում: Մնացած ժամանակ նրանք միշտ իմ կողքին են, սակայն դա ինձ […]

̰
Կամո Հովհաննիսյանը տեղափոխվեց ղազախական «Կայրաթ»

13:53 11.01.2020

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել ղազախական «Կայրաթ» ակումբի հետ: Տեղեկությունը հաստատվել է պաշտոնապես: Այդ մասին հայտնել է ակումբի ղեկավարությունը: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով: Կամո Հովհաննիսյանը  համարվում է «Փյունիկ»-ի սան: Իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Տորպեդո-Բելազ» և «Ժետիսու» ակումբներում:

̰
Դեյլի Բլինդը սրտի հետ կապված խնդիրների պատճառով կարող է ավարտել կարիերան

13:51 11.01.2020

Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Դեյլի Բլինդը առողջական խնդիրների պատճառով կարող է ավարտել կարիերան: Այս մասին հայտնում է Fox Sports-ը: Ըստ աղբյուրի տվյալների` 29-ամյա հոլանդացու մոտ ախտորոշվել է սրտամկանի բորբոքում: Ընթացիկ մրցաշրջանում Բլինդը «Այաքսի» կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:  

̰
Ավստրալիայում շնաձկները ֆուտբոլիստի են հոշոտել

13:46 11.01.2020

Ամերիկյան «Հաստինգ Բրոնկոս» ակումբի ֆուտբոլիստ Էրիկ Բիրիգիտին Ավստրալիայում հոշոտել են շնաձկները: 21-ամյա ֆուտբոլիստը զբոսնել է ընկերների հետ: Նա քայլել է ժայռոտ ափին, սակայն անսպասելի սայթաքել է և ընկել ջուրը: Նրան  անմիջապես քշել-տարել է օվկիանոսային հոսանքը: Ֆուտբոլիստի ընկերները փորձել են նրան փրկել, բայց գործողությունները ապարդյուն են եղել: Դեպքի վայր են կանչվել փրկարար ծառայության աշխատակիցները: Մի քանի […]

̰
«Բարսելոնա»-ի մարզիչը հայտնել է, թե երբ կհեռանա ակումբից

13:14 11.01.2020

Իսպանական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն հստակեցրել է, թե երբ  կհեռանա ակումբից: Այս մասին նշել է մարզական լրագրող Գոնսալո Միրոն: Նրա խոսքերով` Վալվերդեն կհեռանա հունիսին` ընթացիկ սեզոնի ավարտից հետո, և այդ որոշումը համաձայնեցվել է նրա և ակումբի միջև: Հիշեցնենք, որ Վալվերդեն գլխավորել է ակումբը 2017 թվականին: Նրա ղեկավարությամբ «Բարսելոնա»-ն երկու անգամ դարձել  է Իսպանիայի չեմպիոն, […]

̰
Ամենատարեց ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը ճապոնական ակումբի հետ

12:52 11.01.2020

Ճապոնական «Յոկոհամա» ֆուտբոլային ակումբը  իր պաշտոնական կայքում հայտնել է հարձակվող Կազույոշի Միուրայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: 52-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի վերջը: Միուրայի համար սա կլինի իր կարիերայի 35-րդ մրցաշրջանը: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, որ թույլ է տալիս ինձ հաճույք ստանալ ֆուտբոլից: Ամեն ինչ կանեմ, որպեսզի կարողանամ իմ […]

̰
Դատարանն արգելել է տաքարյուն երկրպագուին այցելել սիրելի թիմի խաղերին

11:20 11.01.2020

Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի 58-ամյա երկրպագու Յան Բոլդրին դատապարտվել է 200 ժամ հասարակական աշխատանքների ՝ հարձակվող Ռահիմ Ստերլինգին վիրավորելու համար: 2018 թվականի դեկտեմբերին Բոլդրին ռասիստական արտահայտություններ էր վանկարկել, երբ Ստիրլինգը տոնել  էր «Բորնմութի» դարպասը խփած իր գնդակը: Դատարանում երկրպագուն հայտարարել էր, որ այդ քայլին դիմել էր հուզական վիճակում և զղջում է իր խոսքերի համար: Դատարանը, […]

̰
Կարեն Խաչանովը պարտվեց, ՌԴ հավաքականը չհասավ եզրափակիչ. ATP Cup

11:03 11.01.2020

Ռուսաստանի հավաքականը ATP Cup-ի կիսաեզրափակչում պարտվեց Սերբիայի ընտրանուն: Ռուսաստանի հավաքականի ներկայացուցիչ, հայազգի  Կարեն Խաչանովը 7:5, 7:6 (7:1) հաշվով պարտվել է Դուշան Լայովիչին: Կիսաեզրափակիչ երկրորդ մրցավեճում հանդիպել են Դանիլ Մեդվեդևը և Նովակ Ջոկովիչը:  Այս հանդիպումը ևս ավարտվել է սերբ մարզիկի հաղթանակով՝ 6:1, 5:7, 6:4: Եզրափակիչ փուլում Սերբիայի հավաքականը կխաղա Ավստրալիա-Իսպանիա զույգի հաղթողի հետ:

̰
Գևորգ Մխեյանը՝ Թախթիի Գավաթի արծաթե մեդալակիր

22:51 10.01.2020

70 կգ քաշային Գևորգ Մխեյանը արծաթե մեդալ է նվաճել Թեհրանում ավարտված Թախթիի Գավաթի 40-րդ խաղարկությունում։ Նույն քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Արման Անդրեասյանը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Բրոնզե պարգևի են արժանացել նաև 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը։ Հայ ազատ ոճայինները հայրենիք են վերադառնում […]

̰
Խորեն Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՖՖ Բարձրագույն պարգև շքանշանով

20:52 10.01.2020

Հայայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, լեգենդար Խորեն Հովհաննիսյանը դարձավ 65 տարեկան: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, 65-ամյակի կապակցությամբ և հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար, լեգենդար Խորեն Հովհաննիսյանին պարգևատրեց ՀՖՖ Բարձրագույն պարգև շքանշանով: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նորընտիր անդամները: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր խոսքում […]

̰
Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցները կքնեն ստվարաթղթե մահճակալների վրա

16:00 10.01.2020

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշել են անակնկալ մատուցել մասնակիցներին: Ինչպես տեղեկացնում է Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի թվիթերյան էջը, մարզիկներին կառաջարկվեն անսովոր մահճակալներ: Բանն այն է, որ դրանք պատրաստված կլինեն ստվարաթղթից: Խաղերի կազմակերպիչները կարծում են, որ առաջարկը դուր կգա մարզիկներին, և ստվարաթղթե մահճակալները կլինեն հարմարավետ նրանց համար: Հիշեցնենք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 24-ին և կավարտվեն […]

̰
Հունվարին «Բարսելոնան» կարող է երկու կիսապաշտպան գնել

15:51 10.01.2020

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնան» կարող է կազմը ամրապնդել երկու կիսապաշտպաններով: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան: Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը բանակցություններ է վարում «Պալմեյրասի» կիսապաշտպան Մատեուս Ֆերնանդեսի և Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Դանիել Օլմոյի հետ: Բրազիլացու հավանական տրանսֆերը գնահատվում է 6 մլն եվրո, իսկ խորվաթական ակումբը մտադիր […]

̰
Ավստրալիայի հավաքականի դարպասապահը միացել է հրդեհների դեմ պայքարին

14:53 10.01.2020

Անգլիական «Բրայթոն» ակումբի և Ավստրալիայի հավաքականի դարպասապահ  Մեթյու Ռայանը հայտարարել է, որ միանում է հրդեհների դեմ պայքարին: «Այս շաբաթ ԱՊԼ-ում կայանալիք խաղում ամեն մի կատարածս «սեյվի» համար կնվիրաբերեմ 500 դոլար, որը կփոխանցվի Ավստրալիային, որը պայքարում է երկրին պատուհասած հրդեհների դեմ»,- ասել է Ռայանը: Վերջերս նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրիոսը, որը […]

̰
«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն չի հեռացվի պաշտոնից

13:53 10.01.2020

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն չի հեռացվի պաշտոնից: Այս մասին հայտնել է իսպանական Mundo Deportivo պարբերականը:    Ինչպես նշում է աղբյուրը՝ կատալոնական ակումբի տնօրենների խորհուրդը չի քննարկելու 55-ամյա իսպանացի մարզչի պաշտոնանկության հարցը: Խորհրդի նիստը պլանավորված էր դեռ մինչև կիսաեզրափակիչ խաղը, հետևաբար այն կապ չունի կիսաեզրափակիչ խաղի արդյունքի հետ, և օրակարգում գլխավոր մարզչի հարցը չկա:

̰
«Բարսելոնայի» պարտությունից հետո երկրպագուն դուրս է եկել մարզադաշտ և ամուր գրկել Մեսսիին

13:40 10.01.2020

Իսպանիայի Սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակիչ խաղի ավարտից հետո հետաքրքիր միջադեպ է գրանցվել: Դուրս մնալով մարզադաշտի անվտանգության աշխատակիցների հսկողությունից` երկրպագուներից մեկը դուրս է եկել խաղադաշտ և երկու ձեռքով ամուր գրկել Լիոնել Մեսսիին: Արգենտինացին դժվարացել է դուրս գալ երկրպագուի պինդ կապանքներից, նրան օգնել են  անվտանգության աշխատակիցները, որոնք դժվարությամբ հեռացրել են Մեսսիի երկրպագուին: Everybody wants a piece of Lionel […]

̰
Գերմանական ակումբի կիսապաշտպանին մեղադրում են բռնաբարության համար

13:14 10.01.2020

Գերմանական «Լայպցիգ»-ի կիսապաշտպան Շտեֆան Իլզանկերը մեղադրվում է բռնաբարության համար, հաղորդում է Sport Bild-ը: Նշվում է, որ ոստիկանություն է դիմել 26-ամյա մի կին, որը հայտնել է իր նկատմամբ կատարված սեռական ոտնձգության մասին: Նա ասել է, որ դեպքը տեղի է ունեցել Իլզանկերի տանը կազմակերպված խնջույքի ժամանակ: Այդուհանդերձ, հաղորդվում է, որ կնոջ վկայություններում կան որոշ հակասություններ: Իլզանկերը հերքում […]

̰
Մխիթարյանի գոլը` լավագույնի հավակնորդների շարքում

13:04 10.01.2020

«Ռոմա»-ի պաշտոնական կայքը ներկայացրել է դեկտեմբեր ամսվա լավագույն գոլի հավակնորդներին: Դրանց  ցանկում է նաև Հենրիխ Մխիթարյանի գոլը «Վերոնա»-ի դարպասի ուղղությամբ: Բացի հայ կիսապաշտպանից, լավագույնի կոչման համար պայքարում են նաև Ջասթին Կլյուվերտը, Ալեքսանդր Կոլարովը ու Լորենցո Պելեգրինին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տորինո»-ի դեմ խաղում  ու, ըստ նախնական կանխատեսումների՝ բաց է թողնելու մոտ մեկ ամիս: […]

̰
Մանկական սխալներ ենք թույլ տվել. Մեսսին՝ «Ատլետիկո»-ից կրած պարտության մասին

12:55 10.01.2020

«Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին խոսել է  Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպմանը կրած պարտության մասին, ինչպես նաև պատասխանել է գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հրաժարականի վերաբերյալ  հարցին: «Բարսելոնա»-ն շատ առումներով պետք է ավելացնի: Այլևս պետք է չկրկնենք այն մանկական սխալները, որոնք մենք այսօր կատարել ենք: Մենք դուրս մնացինք մրցաշարից, որը ցանկանում էինք հաղթել: Բայց մենք պետք է առաջ […]

̰
«Հոֆենհայմ»-ը պարտվեց. Սարգիս Ադամյանը չկարողացավ օգնել իր թիմին

12:47 10.01.2020

Գերմանական «Հոֆենհայմ»-ը  ընկերական հանդիպում է անցկացրել հոլանդական «Դեն Հագ» ակումբի հետ և պարտվել 1։2 հաշվով։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային րոպեներից։ Նախորդ ընկերական խաղում  գերմանական ակումբը մրցել է «Ֆեյենորդ»-ի հետ և պարտվել 2:3 հաշվով: Սարգիս Ադամյանը հայտավորված չէր այդ խաղին: Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայի այս առաջնությունում մասնակցել է 12 […]

̰
«Աթլետիկո»-ն կամային հաղթանակ տարավ «Բարսելոնա»-ի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ. Իսպանիայի սուպերգավաթ

11:48 10.01.2020

Իսպանիայի սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպմանը  միմյանց դեմ մրցել են «Բարսելոնա»-ն ու «Աթլետիկո»-ն։ Հանդիպման բոլոր՝ հինգ գոլերը խփվել են երկրորդ կեսում։ 46-րդ րոպեին «Աթլետիկո»-ին առաջ է մղել Կոկեն։ Րոպեներ անց Լիոնել Մեսսին հավասարեցրել է հանդիպման հաշիվը։ 62-րդ րոպեին Անտուան Գրիզմանը առաջ է մղել կատալոնական ակումբին։ 81-րդ րոպեին Ալվարո Մորատան, անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը, հավասարեցրել է հաշիվը։ […]

̰
Կարեն Խաչանովը հաղթել է արգենտինացուն և ապահովել ՌԴ-ի ելքը կիսաեզրափակիչ. ATP CUP

21:53 09.01.2020

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ՌԴ հավաքականին առաջին հաղթանակն է պարգևել Սիդնեյում ընթացող ATP CUP-ի քառորդ եզրափակչի` Արգենտինայի հետ խաղում: Խաչանովը հաղթել է Գիդո Պելյային 6:2, 7:6 (7:4): Հանդիպումը 1 ժամ 39 րոպե է տևել: Երկրորդ խաղում Դանիլ Մեդվեդևը հաղթել է Դիեգո Շվարցմանին: Այսպիսով՝ ՌԴ հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ և կխաղա  Սերբիա-Կանադա զույգի […]

̰
Արսեն Հարությունյանը՝ Թախթիի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

20:57 09.01.2020

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2019 թվականի չեմպիոն Արսեն Հարությունյանը դարձել է Թախթիի գավաթի խաղարկության փոխչեմպիոն: Այս մասին գրում է ըմբշամարտի ֆեդերացիան: 57 կգ քաշային կարգում հայ ըմբիշը 2։2 հաշվով պարտվել է Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, իրանցի Ալիրեզա Սարլակին։ Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Միհրան Ջաբուրյանը։ Գևորգ Մխեյանը դուրս է եկել 70 […]

̰
Կին մարտիկը «խեղդել է» տղամարդուն նրա համար, որ վերջինս առաջարկել է իրեն ափսեներ լվանալ

17:43 09.01.2020

Կին մարտիկը «խեղդել է» տղամարդուն նրա համար, որ վերջինս առաջարկել է իրեն ափսեներ լվանալ: Տեսանյութը հայտնվել է «Թվիթերում»: Զորդան Պետրիկն առաջարկել է տղամարդ մարտիկներից մեկին միասին մարզվել և ստուգողական մարտ անցկացնել: Տղամարդը դա լուրջ չի ընդունել և առաջարկել է Պետրիկին դրա փոխարեն մարզադահլիճի խոհանոցի ափսեները լվանալ: Այնուամենայնիվ, մարտը կայացել է: Պետրիկը տապալել է տղամարդ մրցակցին […]

̰
Ո՞րն է եղել մահից առաջ 83-ամյա երկրպագուի վերջին ցանկությունը

14:55 09.01.2020

«Նորվիչ Սիթի» ակումբի  երկրպագու Բերի Գրիվզը, որ մահացել է դեկտեմբերի 28-ին, իր կտակում 100 ֆունտ սթեռլինգ է թողել, որ ակումբի ֆուտբոլիստների համար խմիչք գնեն: Այսկերպ, Գրիվզը ցանկացել է իր մասին հիշողություն թողնել սիրելի թիմի ֆուտբոլիստների մոտ: Daily Mail-ը նշում է, որ Գրիվզը 10 տարեկանից եղել է «Նորվիչ Սիթի»-ի երկրպագու և անգլիական թիմի մասնակցությամբ ոչ մի […]

̰
Ամերիկացի մարզիկը չի ցանկանում մեկնել ԱՄԷ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով

14:26 09.01.2020

Ամերիկացի գոլֆիստ  Բրայսոն Դեշամբոն հայտնել է, որ մտադիր է չմասնակցել Աբու Դաբիում կայանալիք միջազգային մրցաշարին Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով: «Ես շատ լուրջ եմ մտածել Աբու Դաբի չմեկնելու մասին: Վերջնական որոշում դեռ չեմ կայացրել, բայց չմեկնելու շատ լուրջ պատճառ կա»,- նշել է Դեշամբոն: Ըստ ամենայնի` գեներալ Սոլեյմանիի սպանությունից և  Մերձավոր Արևելքում հակաամերիկյան տրամադրությունների աճից հետո  […]

̰
BACK_TO_TOP