13:33 09.01.2020
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չի քննարկի Օլիմպիական խաղերին ՌԴ հավաքականի մասնակցության հարցը, մինչև Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը չկայացնի վերջնական որոշում: Այս մասին հայտնել է կոմիտեի ներկայացուցիչ Մարկ Ադամսը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) որոշում կայացրեց 4 տարով զրկել ՌԴ հավաքականներին բոլոր միջազգային մրցաշարերից:
13:26 09.01.2020
Ղազախական «Տոբոլ»-ի և Ադրբեջանի հավաքականի դարպասապահ Էմիլ Բալաևը լքել է թիմի ճամբարը վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: Երեկ երեկոյան թիմը հավաքվել է Դուբայում` ուսումնամարզական հավաքի, ծանոթացել նոր գլխավոր մարզիչ, հայազգի Գրիգորի Բաբայանի հետ ու այսօր արդեն երկու մարզում անցկացրել: Ավելի վաղ ադրբեջանցի ֆուտբոլիստի գործակալ Ստանիսլավ Ստանիսլավսկին չէր բացառել, որ Բաբայանի նշանակման […]
12:25 09.01.2020
«Բենֆիկայի» երկրպագուն իր խոստման պատճառով ստիպված է եղել մերկ վազել Լիսաբոնի փողոցներով: Դեկտեմբերի կեսերին Դվարտե մականունով օգտատերը «Թվիթերի» իր միկրոբլոգում կատարել էր հետևյալ գրառումը. «Եթե Յուլիան Վայգլը տեղափոխվի «Բենֆիկա», ես մերկ մեկ կմ կվազեմ փողոցներով»: Երբ 24-ամյա կիսապաշտպանի տեղափոխությունը կայացել է, ֆուտբոլիստն անձամբ է պատասխանել երկրպագուին. «Վազի´ր»: Հունվարի 8-ին երկրպագուն կատարել է խոստումը: Նա գրեթե […]
12:04 09.01.2020
Իսպանիայի սուպերգավաթի «Բարսելոնա»-«Ատլետիկո» կիսաեզրափակչի նախախաղային ասուլիսը հետաձգվել է: Բանն այն է, որ կատալոնական ակումբի ավտոբուսի վարորդը սխալմամբ թիմին տարել է այլ մարզադաշտ, որը այն մարզադաշտից, որտեղ կայանալու է խաղը, հեռու է մոտ 60 կմ: Հենց այդտեղ էլ պետք է կայանար թիմի մարզիչ Էռնեստո Վալվերդեի և խաղացող Սերխիո Բուսկետսի ասուլիսը: Սխալ տեղից վերադարձի ճանապարհին կատալոնացիների ավտոբուսը […]
11:59 09.01.2020
«Յուվենտուս»-ի նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն մեկնաբանել է 38-ամյա Զլատան Իբրահիմովիչի վերադարձը «Միլան»: «Հուսով եմ, որ Իբրահիմովիչը կսթափեցնի նրանց: Չնայած հաշվի առնելով «Միլանի» բոլոր խնդիրներn այս մրցաշրջանում, Զլատանի տեղը ես կփորձեի ձեռք բերել մի քանի երիտասարդ ֆուտբոլիստի»,- Մարկիզիոյի խոսքերն է մեջբերել Football-italia պարբերականը:
11:36 09.01.2020
Երեկ իտալական պարբերականները տեղեկացրել էին, որ Հենրիխ Մխիթարյանը «Տորինո»-ի դեմ խաղում վնասվածք է ստացել և պետք է բուժզննում անցնի: Բուժզննումը հաստատել է, որ Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել և դարձյալ անորոշ ժամանակով դուրս կմնա շարքից: Մխիթարյանը «Տորինո»-ի դեմ խաղի ժամանակ ցավ էր զգացել մրցակցի հետ բախման հետևանքով, բայց շարունակել էր հանդիպումը։ Հիշեցնենք, որ […]
11:30 09.01.2020
Իսպանիայի Սուպերգավաթի 1/2 եզրափակիչ խաղում «Վալենսիան» հանդիպել էր Մադրիդի «Ռեալի» հետ: Սաուդյան Արաբիայում կայացած խաղն ավարտվել է մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 3:1 հաշվով: 15-րդ րոպեին ակյունայինից կատարած ուղիղ հարվածով խաղի հաշիվը բացել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը: 39-րդ րոպեին հաշիվը կրկնապատկել է Իսկոն: Երկրորդ կեսի 65-րդ րոպեին «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հաշիվը դարձրել է ջախջախիչ: […]
10:48 09.01.2020
Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆաբրիցիո Միկոլին շորթման համար դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման: Այս որոշումը կայացվել էր 2017 թվականին, իսկ բողոքարկումից հետո Վերաքննիչ դատարանն այն անփոփոխ է թողել: Հետաքննությունը պարզել է, որ Միկոլին 2010 թվականին դիմել է մաֆիայի օգնությանը, որպեսզի նրան օգնեն վերադարձնել 12 հազար եվրո պարտքը: Գումարի վերադարձման մեթոդները դատարանի կողմից շատ դաժան են […]
23:35 08.01.2020
Թեհրանում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Թախթիի Գավաթի խաղարկությունում հունվարի 8-ին ելույթ են ունեցել 57, 65, 79, 97 և 125 կգ քաշային կարգի ըմբիշները։ Այս մասին գրել է ֆեդերացիան: 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարթյունյանը, տանելով երեք հաղթանակ, դուրս է եկել մրցաշարի 57 կգ քաշայինների եզրափակիչ։ Եզրափակչի ճանապարհին Հարությունյանը 12։0 հաշվով հաղթել է 2019-ի դեկտեմբերին այդ […]
18:55 08.01.2020
Ի պատասխան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարցման՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ուղարկել է գրություն ՀՀ Առաջին խմբի առաջնության՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած «Տորպեդո»- «Մասիս» խաղի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից: Գրության մեջ նշված է, որ ՀՀ ԱԱԾ համապատասխան գործողությունների արդյունքում հավաքագրված տվյալների համաձայն՝ «Մասիս» ՖԱ ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները և ֆուտբոլիստները, նախնական համաձայնությամբ, […]
18:35 08.01.2020
Ռուսական «Ռոստով» ֆուտբոլային ակումբը խզել է պայմանագիրը իսլանդացի ֆուտբոլիստ Ռագնար Սիգուրդսոնի հետ: Պատճառը եղել է այն, որ իսլանդացին հաճախակի է ալկոհոլ օգտագործել: Վերջին շրջանում Սիգուրդսոնը չի ներկայացել մի քանի մարզումների և խաղերի: Պատճառն այն է, որ նա անսթափ է եղել: Ակումբի ղեկավարությանը, բնականաբար, դուր չի եկել ֆուտբոլիստի նման պահվածքը: Թիմից հեռանալուց առաջ, սակայն, իսլանդացին ներողություն […]
17:09 08.01.2020
Իսպանիայում անցկացված Roquetas de Mar Open 2020 շախմատի 31-րդ մրցաշարին հաջող են մասնակցել Հայաստանը ներկայացրած Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Հարությունյանը: Կարեն Գրիգորյանն ուկրաինացի Վիտալի Բեռնադսկու հետ ցույց է տվել լավագույն արդյունքը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր ու միայն լրացուցիչ գործակիցներով է զիջել Բեռնադսկուն և զբաղեցրել 2-րդ տեղը: Նրանցից յուրաքանչյուրը 1600-ական եվրո պարգևավճար է ստացել: Իսկ […]
17:07 08.01.2020
Ռոման Բերեզովսկին նշանակվել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ, տեղեկանում ենք «Փյունիկ»-ի պաշտոնական կայքից: Ռոման Բերեզովսկին երկար տարիներ պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Սյունիք» Կ., «Կոսմոս Կիրովեց», «Սմենա-Սատուրն», «Զենիթ», «Տորպեդո» Մ., «Դինամո» Մ. և «Խիմկի» Մ. ակումբներում: Ռոման Բերեզովսկին ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015թ.: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական գործունեություն […]
16:48 08.01.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիա» ակումբի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը միացել է ղազախական «Ժետիսու»-ին, որի կազմում ուսումնամարզական հավաքի է մասնակցում Թուրքիայում: Նրա տեղափոխության հարցում, սակայն, դեռևս վերջնական որոշում չկա: Հիշեցնենք՝ վերջերս «Ժետիսու»-ից հեռացել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը կարիերան, ամենայն հավանականությամբ, կշարունակի «Կայրաթ»-ում: Հովհաննիսյանը նախորդ երկու մրցաշրջաննեում «Ժետիսու» ակումբի կազմում մասնակցել է 58 […]
14:20 08.01.2020
«Յուվենտուսի», «Լացիոյի» և «Օլիմպիակոսի» նախկին ֆուտբոլիստ Դարկո Կովաչևիչը հարձակման է ենթարկվել Աթենքի արվարձաններում: Ըստ ERT-ի` անհայտ անձինք մոտեցել են 46-ամյա սերբի տան մոտ կայանած ավտոմեքենային և կրակ բացել նրա վրա: Կովաչևիչը ծնկի վնասվածք է ստացել: Կովաչևիչին տեղափոխել են հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մեքենան, որում եղել են հանցագործները, գտել են այրված, Կովաչևիչի տնից մոտ […]
13:53 08.01.2020
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին ՀՖՖ նախագահ ընտրվելու կապակցությամբ. «Հարգելի նախագահ, հարգելի Արմեն Շնորհավոր Ամանոր: Ինձ համար հաճելի է, որ այս տարվա առաջին նամակներից մեկով շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ… …Մաղթում եմ լուրջ հաջողություններ այս պաշտոնում: Այն Ձեզ կբերի երջանիկ պահեր և նոր մարտահրավերներ: Ձեր բնատուր հետաքրքրասիրությունը և […]
13:35 08.01.2020
Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է calciomercato.com-ը: Ըստ աղբյուրի՝ հայ ֆուտբոլիստը Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրի «Տորինոյի» դեմ խաղում ձախ ազդրի հատվածում վնասվածք է ստացել: Այսօր Մխիթարյանը բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա, թե որքանով է լուրջ վնասվածքը: Մխիթարյանը կարող է բաց թողնել հունվարի 12-ին […]
23:27 07.01.2020
«Արարատ-Արմենիա»-ի երկրպագուների ALFA ակումբի անդամները «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլիին: «Բարի գալուստ մեր ընտանիք»,- այսպես են մակագրեl Պիզելիի հետ լուսանկարը երկրպագուները: Հիշեցնենք՝ «Արարատ-Արմենիա»-ն դեկտեմբերի 31-ին պաշտոնապես հայտարարեց Պիզելիի տեղափոխության մասին: Մինչ այդ, նոյեմբերի 12-ին բրազիլացին հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին: Հայաստանի հավաքականի կազմում Պիզելլին անցկացրել […]
23:00 07.01.2020
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում է: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին իր Թվիթերում գրել է շախմատիստը: Հայ գրոսմայստերը մայրաքաղաք Յոհանեսբուրգում երեխաների հետ 107 խաղատախտակների վրա միաժամանակյա խաղային սեանս է անցկացրել: Արոնյանը կրել է հատուկ շապիկ, ի հիշատակ Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի:
22:36 07.01.2020
Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը ATP Cup մրցաշարում ավստրալացի Նիկ Կիրյոսի հետ խաղի առաջին սեթում պարտվելուց հետո չի կարողացել զսպել էմոցիաներն ու սկսել է կոտրել ռակետը: Դրա կտորներից մեկը դիպչել է Ցիցիպասի հոր՝ Ապոստոլոսի ձեռքին, նրա մոտ արյունահոսություն է սկսվել: Ցիցիպասի հայրն ու նրա մարզիչը ստիպված են եղել դուրս գալ կորտից՝ բժշկական օգնություն ստանալու համար: Տեսնելով տեղի […]
22:21 07.01.2020
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնություններում հանդես եկող ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին: CIES Football Observatory-ի վարկածով՝ ցանկը գլխավորում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 265.2 մլն եվրո: Լեո Մեսսին 8-րդն է, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն չի հայտնվել լավագույն տասնյակում: Նա զբաղեցնում է ընդամենը 49-րդ հորիզոնականը: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ Կիլիան […]
15:08 07.01.2020
Ավստրալիայում շարունակվող անտառային հրդեհների պատճառով հնարավոր է տեղափոխվի թենիսի «Մեծ սաղավարտ» առաջին մրցաշարը, որի մեկնարկը նախատեսված է հունվարի 20-ին՝ Մելբուռնում: Նշենք, որ երկու մրցաշարեր արդեն տեղափոխվել են Կանբերայից Բենդիգո: Վիկտորիա նահանգի մայրաքաղաք Մելբուռնում հիմա ոչ թե արտակարգ իրավիճակի, այլ աղետի ռեժիմ է հայտարարված, որի պարագայում իշխանություններն իրավունք ունեն հարկադրաբար տարհանել մարդկանց:
14:55 07.01.2020
Հունվարի 8-10-ը Թեհրանում կկայանա Թախթիի Գավաթի ավանդական խաղարկությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն ազատ ոճային ըմբիշները։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ Իսլամական Հանրապետության մայրաքաղաք է մեկնել 16 ըմբիշ․ Միհրան Ջաբուրյանը, Ռազմիկ Միսակյանը, Արսեն Հարությունյանը, Ռազմիկ Պապիկյանը, Վազգեն Թևանյանը, Գևորգ Մխեյանը, Արման Անդրեասյանը, Հրայր Ալիխանյանը, Խաչատուր Պապիկյանը, Արման Ավագյանը, Վարուժան Կաջոյանը, Հովհաննես Մխիթարյանը, Գրիգոր Գրիգորյանը, Մհեր Մարկոսյանը, […]
14:22 07.01.2020
Իտալիայում անցկացված միջազգային շախմատային մրցաշարում գերազանց ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը: 9 հնարավորից նա վաստակել է 7,5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: Սամվելը նաև 11․8-ով ավելացրել է իր վարկանիշը և այժմ ունի 2617 միավոր: Հայ շախմատիստը տոնել է 6 հաղթանակ և 3 պարտիա ավարտել ոչ-ոքի: Սամվելը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով 6 […]
13:59 07.01.2020
Հայաստանի ազգային հավաքականի և դանիական «Հոբրո» ակումբի կիսապաշտպան Էդգար Բաբայանը կարող է կարիերան շարունակել «Ռանդերս»-ում: Ակումբի տնօրեն Սորեն Պեդերսենը նշել է, որ հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով: «Բաբայանը որակյալ ֆուտբոլիստ է: Մենք հետևում ենք նրա խաղին և ուրախ կլինենք, եթե Էդգարը միանա մեր թիմին»,- ասել է Պեդերսենը: Հիշեցնենք, որ Բաբայանը 2017-ի ամռանը հենց «Ռանդերս»-ից էր տեղափոխվել […]
13:42 07.01.2020
Միլանի «Ինտեր»-ի և Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսի արձանի վրա հարձակում է կատարվել: Միջադեպը տեղի է ունեցել Սանչեսի հայրենի քաղաքում՝ Տոկոպիլայում: Վանդալները կոտրել են արձանի դեմքը և ջնջել են մարզաշապիկի` 7 համարանիշը, նաև վնասել են արձանի աջ ոտքը և խաղակոշիկը: Սանչեսի արձանը տեղադրվել էր 2017 թվականին:
13:30 07.01.2020
ATP Cup-ի խմբային փուլում Կարեն Խաչանովը Նորվեգիայի հավաքականի հետ պայքարում առաջին միավորն է բերել Ռուսաստանի թիմին: Խաչանովը երկու պարտիայում առավելության է հասել Վիկտր Դուրասովիչի նկատմամբ (6:2, 6:1): Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Ավելի վաղ Ռուսաստանի ընտրանին հաղթել էր ԱՄՆ-ի և Իտալիայի հավաքականներին:
13:23 07.01.2020
«Արսենալի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է ակումբից հեռանալու մասին տեղեկությունները: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ գաբոնցի հարձակվողը մտադիր է հեռանալ ակումբից և չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը» և «Բարսելոնան»: «Ես կցանկանայի պատասխանել իմ շուրջ պտտվող որոշ լուրերի: Մարդիկ սիրում են պատմություններ հորինել, բայց նրանք պետք է կենտրոնանան […]
12:48 07.01.2020
Թուրինի «Յուվենտուսը» Ռոնալդուի հեթ-տրիկի և գոլային փոխանցման շնորհիվ Իտալիայի առաջնության շրջանակներում 4:0 հաշվով առավելության է հասել «Կալյարիի» նկատմամբ: 34-ամյա պորտուգալացու համար այս հեթ-տրիկը 36-րդն էր եվրոպական առաջնություններում (34-ը Իսպանիայում, 1-ական Անգլիայում և Իտալիայում): Այս ցուցանիշով նա առաջ է անցել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիից, ում հաշվին կա 35 հեթ-տրիկ:
12:40 07.01.2020
Արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ 36-ամյա իտալացին ամռանն էր տեղափոխվել «Բոկա Խունիորս»։ Վնասվածքները հանգիստ չտվեցին նրան: Դե Ռոսին ընդամենը վեց հանդիպում անցկացրեց արգենտինական ակումբում: Դանիելե դե Ռոսին կարիերայի մեծ մասն անցկացրել է իտալական «Ռոմա» ակումբում: Այնտեղ նա հանդես է եկել 19 տարի՝ 2001-2019 թվականների ընթացքում։ Դե Ռոսին […]