14:55 07.01.2020
Հունվարի 8-10-ը Թեհրանում կկայանա Թախթիի Գավաթի ավանդական խաղարկությունը, որտեղ Հայաստանը կներկայացնեն ազատ ոճային ըմբիշները։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ Իսլամական Հանրապետության մայրաքաղաք է մեկնել 16 ըմբիշ․ Միհրան Ջաբուրյանը, Ռազմիկ Միսակյանը, Արսեն Հարությունյանը, Ռազմիկ Պապիկյանը, Վազգեն Թևանյանը, Գևորգ Մխեյանը, Արման Անդրեասյանը, Հրայր Ալիխանյանը, Խաչատուր Պապիկյանը, Արման Ավագյանը, Վարուժան Կաջոյանը, Հովհաննես Մխիթարյանը, Գրիգոր Գրիգորյանը, Մհեր Մարկոսյանը, […]
14:22 07.01.2020
Իտալիայում անցկացված միջազգային շախմատային մրցաշարում գերազանց ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը: 9 հնարավորից նա վաստակել է 7,5 միավոր և դարձել մրցաշարի միանձնյա հաղթող: Սամվելը նաև 11․8-ով ավելացրել է իր վարկանիշը և այժմ ունի 2617 միավոր: Հայ շախմատիստը տոնել է 6 հաղթանակ և 3 պարտիա ավարտել ոչ-ոքի: Սամվելը մրցաշարն անցկացրեց առանց պարտության՝ տոնելով 6 […]
13:59 07.01.2020
Հայաստանի ազգային հավաքականի և դանիական «Հոբրո» ակումբի կիսապաշտպան Էդգար Բաբայանը կարող է կարիերան շարունակել «Ռանդերս»-ում: Ակումբի տնօրեն Սորեն Պեդերսենը նշել է, որ հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով: «Բաբայանը որակյալ ֆուտբոլիստ է: Մենք հետևում ենք նրա խաղին և ուրախ կլինենք, եթե Էդգարը միանա մեր թիմին»,- ասել է Պեդերսենը: Հիշեցնենք, որ Բաբայանը 2017-ի ամռանը հենց «Ռանդերս»-ից էր տեղափոխվել […]
13:42 07.01.2020
Միլանի «Ինտեր»-ի և Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսի արձանի վրա հարձակում է կատարվել: Միջադեպը տեղի է ունեցել Սանչեսի հայրենի քաղաքում՝ Տոկոպիլայում: Վանդալները կոտրել են արձանի դեմքը և ջնջել են մարզաշապիկի` 7 համարանիշը, նաև վնասել են արձանի աջ ոտքը և խաղակոշիկը: Սանչեսի արձանը տեղադրվել էր 2017 թվականին:
13:30 07.01.2020
ATP Cup-ի խմբային փուլում Կարեն Խաչանովը Նորվեգիայի հավաքականի հետ պայքարում առաջին միավորն է բերել Ռուսաստանի թիմին: Խաչանովը երկու պարտիայում առավելության է հասել Վիկտր Դուրասովիչի նկատմամբ (6:2, 6:1): Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Ավելի վաղ Ռուսաստանի ընտրանին հաղթել էր ԱՄՆ-ի և Իտալիայի հավաքականներին:
13:23 07.01.2020
«Արսենալի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է ակումբից հեռանալու մասին տեղեկությունները: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ գաբոնցի հարձակվողը մտադիր է հեռանալ ակումբից և չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Արսենալի» հետ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը» և «Բարսելոնան»: «Ես կցանկանայի պատասխանել իմ շուրջ պտտվող որոշ լուրերի: Մարդիկ սիրում են պատմություններ հորինել, բայց նրանք պետք է կենտրոնանան […]
12:48 07.01.2020
Թուրինի «Յուվենտուսը» Ռոնալդուի հեթ-տրիկի և գոլային փոխանցման շնորհիվ Իտալիայի առաջնության շրջանակներում 4:0 հաշվով առավելության է հասել «Կալյարիի» նկատմամբ: 34-ամյա պորտուգալացու համար այս հեթ-տրիկը 36-րդն էր եվրոպական առաջնություններում (34-ը Իսպանիայում, 1-ական Անգլիայում և Իտալիայում): Այս ցուցանիշով նա առաջ է անցել «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիից, ում հաշվին կա 35 հեթ-տրիկ:
12:40 07.01.2020
Արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբի կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ 36-ամյա իտալացին ամռանն էր տեղափոխվել «Բոկա Խունիորս»։ Վնասվածքները հանգիստ չտվեցին նրան: Դե Ռոսին ընդամենը վեց հանդիպում անցկացրեց արգենտինական ակումբում: Դանիելե դե Ռոսին կարիերայի մեծ մասն անցկացրել է իտալական «Ռոմա» ակումբում: Այնտեղ նա հանդես է եկել 19 տարի՝ 2001-2019 թվականների ընթացքում։ Դե Ռոսին […]
12:19 07.01.2020
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը գերազանց է հանդես եկել Բազելում անցկացված շախմատի 22-րդ մրցաշարում: 7 հնարավորից նա վաստակել է 6,5 միավոր և դարձել մրցաշարի հաղթող: 7 պարտիաներից միայն մեկն է Հայկը ավարտել ոչ-ոքի: Վեցերորդ տուրում նա կիսել է միավորը ռումինացի Անդրեյ Իստրեցեսկուի հետ: Ռումինացին ևս 2 շախմատիստների հետ կիսել է 2-4 տեղերը: Ի դեպ, Հայկ Մարտիրոսյանը առաջին […]
12:10 07.01.2020
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ ապագայում հնարավոր չի, որ նա գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» կամ «Ռեալը»: «Սիթիից» աշխատելուց հետո երբեք չեմ մարզի «Յունայթեդը»: Նմանապես, ես «Բարսելոնայից» հետո երբեք չէի գլխավորի «Ռեալը»: Եթե որևէ առաջարկ չստանա կթռնեմ Մալդիվներ: Կամ մեկ այլ վայր, քանի որ այնտեղ գոլֆի դաշտեր չկան»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է The […]
12:00 07.01.2020
Իտալիայի ֆուտբոլի ազգային առաջնության Ա սերիայի 18-րդ տուրի «Կալյարի»-ի դեմ խաղում Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկ գրանցեց, որը պորտուգալացու համար առաջինն էր Իտալիայի առաջնությունում։ Այսպիսով՝ Ռոնալդուն դարձավ երկրորդ ֆուտբոլիստը, ով 21-րդ դարում Իտալիայի Ա սերիայում, Իսպանիայի Լա լիգայում ու Անգլիայի Պրեմիեր լիգայում հեթ-տրիկ է գրանցել։ Նույն ցուցանիշը նախկինում գրանցել էր «Ուդինեզե», «Բարսելոնա» ու «Արսենալ» ակումբների նախկին հարձակվող […]
11:48 07.01.2020
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է կարիերան շարունակել MLS-ում: Ըստ The Athletic-ի տեղեկությունների՝ 34-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Դի Սի Յունայթեդը»: Նոյեմբերին վաշինգտոնյան ակումբից հեռացել է հարձակվող Ուեյն Ռունին, ով տեղափոխվել է «Դերբի Կաունտի»: Անգլիացուն փոխարինելու համար «Դի Սի Յունայթեդը» չինական «Շենժենից» ձեռք է բերել Օլա Կամարային, սակայն ակումբը չի հրաժարվում մեկ այլ աստղային ֆուտբոլիստ […]
16:48 06.01.2020
Հայաստանի հավաքականի և գերմանական «Հոֆֆենհայմ» ակումբի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը պատրաստվում է հայր դառնալ: Նրա ընկերուհին՝ գերմանացի մոդել Աննա Վիլկենն է հայտնել այս նորության մասին: Instagram-ի իր էջում Աննան գրել է, որ իրենք շատ երկար ժամանակ են պլանավորել երեխա ունենալ, սակայն չի հաջողվել, և հիմա ինքը երջանիկ է այս ուրախ լուրը հայտնելու համար: Սարգիսն ու Աննան […]
16:39 06.01.2020
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել 51-ամյա Իգոր Կոլիվանովը: Այս տեղեկությունը հաստատվել է արդեն պաշտոնապես: Փորձառու ռուս մասնագետը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է «Ուֆա» և Մոսկվայի «Տորպեդո» ակումբներում, մարզել է Ռուսաստանի Մ17, Մ19 և երիտասարդական հավաքականները։ Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն:
16:17 06.01.2020
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է: Լևոնն այժմ 2773 միավորով 6-րդ հորիզոնականում է: Առաջատարը շարունակում է մնալ նորվեգացի Մագնուս Կարլսենը, եռյակում են նաև Ֆաբիանո Կարուանան ու Դին Լիրենը։ Հայ ևս երկու շախմատիստ ՖԻԴԵ-ի լավագույն հարյուրյակում է: Մասնավորապես, Գաբրիել Սարգսյանը 2689 միավորով զբաղեցնում է 44-րդ տեղը, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 2663 միավորով 76-րդն է: Կանանց 100 […]
16:05 06.01.2020
Ռուսաստանի հոկեյի երիտասարդական հավաքականն աշխարհի առաջնության եզրափակչում պարտվել է Կանադայի ընտրանուն` 3:4 հաշվով: Ի դեպ, ռուսները հաղթում էին 3։1 հաշվով, սակայն խաղի վերջնամասում ուժեղ գտնվեցին կանադացիները: Հետաքրքիր է, որ այս հավաքականները մի քանի օր առաջ հանդիպել էին նաև խմբային փուլում, և այդ ժամանակ ռուսները հաղթանակ էին տարել ջախջախիչ՝ 6։0 հաշվով: Վերջին անգամ ռուսները երիտասարդական աշխարհի […]
15:39 06.01.2020
«Ալմերիա» ակումբի սեփականատեր Տուրկի Ալ-Շեյխը հանդիպել է «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ: Հանդիպումից հետո Twitter-ում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Ալ-Շեյխը գլխով կատակով հարվածում է Զիդանի կրծքավանդակին, ինչին ի պատասխան` Զիդանը ծիծաղում է: Այս ամենից հետո Ալ-Շեյխը դիմել է Մատերացիին. «Դժվար էր, այդպես չէ՞: Արաբական արյուն»: Մարկո Մատերացին էլ պատասխանել է. «Ողջույն: Ինչպե ՞ս եք, […]
11:54 06.01.2020
Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրում «Ռոմա»-ն պարտվեց «Տորինո»-ին: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չկար: Նա խաղադաշտ մտավ 63-րդ րոպեին, երբ հռոմեացիները պարտվում էին 0-1 հաշվով։ Մխիթարյանը գոլ խփելու հնարավորություն ունեցավ, սակայն հարվածը չստացվեց։ Խաղի հերոսը հյուրերի դարպասապահ Սալվադորե Սիրիգուն էր, ով մի քանի անգամ անհավանական դիրքերից փրկեց դարպասը: Հյուրերի կազմում 2 անգամ […]
16:31 05.01.2020
Իտալական «Միլան» ակումբի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի արձանը կրկին հարձակման է ենթարկվել: Չարագործները կտրել են Զլատանի արձանի ոտքերը, ապա դրա վրա կապույտ վերնաշապիկ են հագցրել, որի վրա գրված է՝ «Սա Շվեդիան է»: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հիշեցնենք, որ արձանը արդեն մի քանի անգամ ենթարկվել է վանդալային հարձակումների: Այս հարձակումների ալիքը սկսվեց, երբ շվեդական «Մալմյո» ակումբի սան […]
16:52 04.01.2020
Այսօր 73 տարեկանում կյանքից հեռացել է բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Նիկոլայ Դյաչենկոն հանդես է եկել Երևանի ՖԻՄԱ ակումբում և Հայաստանի հավաքականում 1967-1972 թվականներին։ 1973, 1974, 1976 թթ. Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1973 թվականին՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնել […]
16:25 04.01.2020
«Ռոման» 10 մլն եվրո է առաջարկել «Արսենալին» Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերի համար, սակայն մերժում է ստացել։ Այսպիսի տեղեկություն է տարածվել իտալական պարբերականներում: Մխիթարյանն իտալական ակումբում այս պահին խաղում է վարձավճարով։ Չնայած մերժմանը՝ աղբյուրն ընգդծում է, որ լոնդոնյան ակումբը բաց է բանակցությունների համար։ Մխիթարյանը, իր հերթին, ցանկություն ունի մշտական բնակություն հաստատել Իտալիայի մայրաքաղաքում։
20:56 01.01.2020
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին վերջին տասնամյակում խփել է 522 գոլ ՝ 45-ով ավելին, քան իր «հավերժական» մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն, հայտնում է armsport.am-ը: Միևնույն ժամանակ, երկու ֆուտբոլիստներն էլ խփել են մոտ մեկ գնդակ յուրաքանչյուր խաղում: Մեսսին և Ռոնալդուն առաջատարներն են նաև Լա Լիգայի վերջին տասնամյակի լավագույն ռմբարկուների ցուցակում:
12:58 01.01.2020
«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Իմ սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարձունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության: Սահմանին կանգնած մեր […]
20:11 31.12.2019
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը 2019-ի վերջին օրն այցելել է հիվանդանոցում գտնվող իր մարզչին՝ Ուլի Վեգներին: «2019-ի վերջին ժամերը՝ կյանքիս ամենակարևոր մարդկանցից մեկի հետ: Շուտ ապաքինվիր, դու պետք ես մեզ: Ես սիրում եմ իմ մարզչին»,- լուսանկարին կից գրել է Արթուր Աբրահամը:
15:35 31.12.2019
«Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ Մարկոս Պիզելին պաշտոնապես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ է։ «Եվ այսպես, 2019 թվականի վերջին, կարևոր ձեռքբերումը՝ կամ, ամանորյա նվերը մեր երկրպագուներին: ?| Դուք արդեն գիտեք նրան և ծանոթ եք կարիերային. ամենահայ բրազիլացի Մարկոս Պիզելլին պաշտոնապես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ: ? #YouKnowHisName #YouKnowHisCareer ?| Բարի գալուստ, Մարկոս: ???»։
21:59 30.12.2019
2020 թվականին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերի կառույցներից մեկում վտանգավուր նյութ է հայտնաբերվել: Asahi.com-ի փոխանցմամբ՝ ջրային մարզաձևերի կենտրոնում հայտնաբերվել է ասբեստ, որը քաղցկեղածին նյութ է: Այն հայտնաբերվել է կառույցի գմբեթը կրող երկու սյուների վրա: Չնայած այն հանգամանքին, որ նյութի այդպիսի տեղակայումը բացառում է մարդկանց հետ շփումը, այնուամենայնիվ, Տոկիոյի պաշտոնյաները պնդում են անհապաղ միջոցներ […]
21:24 30.12.2019
Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի ԱԱ-ը: Մրցաշարի հաղթող դարձավ նորվեգացի Մագնուս Կարլսենը: Նա վաստակեց 16.5 միավոր: Այս մասին տեղեկացնում է Armsport.am-ը։ Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան: Երրորդ տեղը 15 միավորով հանգրվանեց ռուս Վլադիմիր Կրամնիկը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 21 տուրից հետո, վաստակած 13.5 միավորով, 15-րդ հորիզոնականը զբաղեցրեց: Մեր մյուս շախմատիստները […]
12:00 30.12.2019
Հայաստանի ազգային հավաքականը 2020 թվականի մարտի 30-ին Ալմաթիում կայանալիք ընկերական խաղում ուժերը կչափի Ղազախստանի ազգային հավաքականի հետ։ ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ` Հայաստան-Ղազախստան խաղից 4 օր առաջ՝ մարտի 26-ին՝ Տաշքենդում, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի նաև Ուզբեկստանի հավաքականի հետ: Մինչև այս թիմերը հանդիպել են երկու անգամ, և երկու հանդիպումներում էլ հաջողության են հասել Հայաստանի ազգային […]
11:59 30.12.2019
Իտալական gazetta.it-ի տվյալներով՝ Դորտմունդի «Բորուսիան» ավստրիական «Զալցբուրգի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերի համար վճարել է 45 միլիոն եվրո: Այդ գումարից 20 միլիոն եվրո ստացել է «Զալցբուրգը», 15 միլիոն եվրո՝ 19-ամյա ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան, 10 միլիոն եվրո էլ վճարվել է Հոլանդի հորը: Հոլանդը «Բորուսիայի» հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր: Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը […]
11:46 30.12.2019
Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը The Associated Press-ի վարկածով ճանաչվել է անցնող տասնամյակի լավագույն մարզուհի: Լավագույն 5-յակը՝ Սերենա Ուիլյամս (թենիս) Սիմոն Բեյլզ (մարմնամարզություն) Քեթլեն Լեդեկի (լող) Լինդսի Վոն (լեռնադահուկային սպորտ) Միքայելա Շիֆրին (լեռնադահուկային սպորտ) Անցած 10 տարիների ընթացքում 38-ամյա Ուիլյամսը 12 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, 2 անգամ դարձել օլիմպիական չեմպիոն […]