TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+30.09 oC

ՍՊՈՐՏ

Ամանորյա նվերը մեր երկրպագուներին․ ամենահայ բրազիլացի Մարկոս Պիզելլին՝ պաշտոնապես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ

15:35 31.12.2019

«Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ Մարկոս Պիզելին պաշտոնապես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ է։ «Եվ այսպես, 2019 թվականի վերջին, կարևոր ձեռքբերումը՝ կամ, ամանորյա նվերը մեր երկրպագուներին: ?| Դուք արդեն գիտեք նրան և ծանոթ եք կարիերային. ամենահայ բրազիլացի Մարկոս Պիզելլին պաշտոնապես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ: ? #YouKnowHisName #YouKnowHisCareer ?| Բարի գալուստ, Մարկոս: ???»։

̰
Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի կառույցներից մեկում վտանգավուր նյութ է հայտնաբերվել

21:59 30.12.2019

2020 թվականին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերի կառույցներից մեկում վտանգավուր նյութ է հայտնաբերվել: Asahi.com-ի փոխանցմամբ՝ ջրային մարզաձևերի կենտրոնում հայտնաբերվել է ասբեստ, որը քաղցկեղածին նյութ է: Այն հայտնաբերվել է կառույցի գմբեթը կրող երկու սյուների վրա: Չնայած այն հանգամանքին, որ նյութի այդպիսի տեղակայումը բացառում է մարդկանց հետ շփումը, այնուամենայնիվ,  Տոկիոյի պաշտոնյաները պնդում են անհապաղ միջոցներ […]

̰
Կայծակնային շախմատի ԱԱ. Մագնուս Կարլսենը՝ աշխարհի չեմպիոն, Արոնյանը գրավեց 15-րդ տեղը

21:24 30.12.2019

Մոսկվայում ավարտվեց կայծակնային շախմատի ԱԱ-ը: Մրցաշարի հաղթող դարձավ նորվեգացի Մագնուս Կարլսենը: Նա վաստակեց 16.5 միավոր: Այս մասին տեղեկացնում է Armsport.am-ը։ Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան: Երրորդ տեղը 15 միավորով հանգրվանեց ռուս Վլադիմիր Կրամնիկը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 21 տուրից հետո, վաստակած 13.5 միավորով, 15-րդ հորիզոնականը զբաղեցրեց: Մեր մյուս շախմատիստները […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում

12:00 30.12.2019

Հայաստանի ազգային հավաքականը 2020 թվականի մարտի 30-ին Ալմաթիում կայանալիք ընկերական խաղում ուժերը կչափի Ղազախստանի ազգային հավաքականի հետ։ ՀՖՖ պաշտոնական կայքի հաղորդմամբ` Հայաստան-Ղազախստան խաղից 4 օր առաջ՝ մարտի 26-ին՝ Տաշքենդում, Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի նաև Ուզբեկստանի հավաքականի հետ: Մինչև այս թիմերը հանդիպել են երկու անգամ, և երկու հանդիպումներում էլ հաջողության են հասել Հայաստանի ազգային […]

̰
Մինո Ռայոլան Էրլինգ Հոլանդի տրանսֆերից 15 մլն եվրո է ստացել

11:59 30.12.2019

Իտալական gazetta.it-ի տվյալներով՝ Դորտմունդի «Բորուսիան» ավստրիական «Զալցբուրգի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերի համար վճարել է 45 միլիոն եվրո: Այդ գումարից 20 միլիոն եվրո ստացել է «Զալցբուրգը», 15 միլիոն եվրո՝ 19-ամյա ֆուտբոլիստի իտալացի գործակալ Մինո Ռայոլան, 10 միլիոն եվրո էլ վճարվել է Հոլանդի հորը: Հոլանդը «Բորուսիայի» հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր: Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը […]

̰
Սերենա Ուիլյամսը ճանաչվել է անցնող տասնամյակի լավագույն մարզուհի

11:46 30.12.2019

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը The Associated Press-ի վարկածով ճանաչվել է անցնող տասնամյակի լավագույն մարզուհի: Լավագույն 5-յակը՝ Սերենա Ուիլյամս (թենիս) Սիմոն Բեյլզ (մարմնամարզություն) Քեթլեն Լեդեկի (լող) Լինդսի Վոն (լեռնադահուկային սպորտ) Միքայելա Շիֆրին (լեռնադահուկային սպորտ) Անցած 10 տարիների ընթացքում 38-ամյա Ուիլյամսը 12 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, 2 անգամ դարձել օլիմպիական չեմպիոն […]

̰
«Արսենալը» 60 տարվա մեջ առաջին անգամ սեփական հարկի տակ պարտվել է չորս խաղ անընդմեջ

23:13 29.12.2019

Լոնդոնի «Արսենալը» ԱՊԼ-ի 20-րդ տուրում Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում 1:2 հաշվով պարտվել է «Չելսիին»: Այս պարտությունը «Արսենալի» 4-րդ անընդմեջն պարտությունն «Էմիրեյթսում»՝ բոլոր մրցաշարերում: 1959 թվականից ի վեր, սա «Արսենալի» վատագույն արդյունքն է սեփական հարկի տակ կայացած խաղերում: Ավելի վաղ «Արսենալը» տանը պարտվել էր՝ ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթիին» (0:3), «Բրայթոնին» (1:2) և «Այնտրախտին» (1:2) Եվրոպա լիգայում:

̰
Շնորհակալություն. Բավարիան հայերեն գրառում է կատարել

21:55 29.12.2019

Մյունխենի «Բավարիայի» ֆեյսբուքի պաշտոնական էջը շնորհակալություն է հայտնել հայ երկրպագուներից՝ 2019 թվականի ընթացքում ցույց տված աջակցության համար՝ հրապարակելով լուսանկար «Շնորհակալություն» գրությամբ և հայկական եռագույնով:  

̰
ՊՍԺ-ի մարզական տնօրենը փորձել է համոզել Կլոպին գլխավորել ակումբը

20:25 29.12.2019

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն բանակցություններ է վարել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: Այս մասին հայտում է Le10Sport-ը: Ըստ աղբյուրի՝ զրույցը տևել է մոտ մեկ ժամ: Չնայած բոլոր ջանքերին, Լեոնարդոն չի կարողացել համոզել գերմանացի մասնագետին: Կլոպը Լեոնարդոյին ասել է, որ անգլիական ակումբում ամեն ինչից գոհ է և ոչինչ չի պլանավորում փոխել: Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» հետ […]

̰
Ֆյոդոր Եմելյանենկոն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին

19:58 29.12.2019

Ճապոնիայի Սայտամե քաղաքում կայացած Bellator 237 մրցաշարի գլխավոր մենամարտում Ֆյոդոր Եմելյանենկոն առաջին ռաունդում նոկաուտով հաղթել է ամերիկացի Կուինտոն Ջեքսոնին։ Ռուս լեգենդար մարզիկը ոչ մի շանս չի տվել մրցակցին, և առաջին ռաունդում հուժկու հարվածով գետնին է տապալել Ջեքսոնին:

̰
Մոտ օրերս Ռոման նոր սեփականատեր կունենա

19:49 29.12.2019

Մոտ օրերս «Ռոման» նոր սեփականատեր կունենա, հայտնում է armsport.am-ը: The Friedkin Group կոնսորցիումը մոտ է 780 միլիոն եվրոյով իտալական ակումբը ձեռք բերելուն: Բանակցությունները տևեցին մի քանի ամիս, սակայն Սուրբ Ծննդյան տոների ընթացքում կողմերը կարողացան համաձայնության գալ: 2012 թվականից «Ռոմային» պատկանել է ամերիկացի Ջեյմս Պալոտտեին, ով, հավանաբար վաճառքից հետո կթողնի իրեն ակումբի բաժնետոմսերի մի փոքր մասը: […]

̰
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Էրլինգ Հոլանդը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»

19:34 29.12.2019

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտնեց «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու մասին: Håland ?‍♂️‍ pic.twitter.com/zqqoevH8tF — Borussia Dortmund (@BlackYellow) 29 декабря 2019 г. Էրլինգ Հոլանդը «Ռեդ Բուլ Զալցբուրգ» էր տեղափոխվել 2019 թվականի հունվարին «Մյոլդեից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 5 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Ավստրիայի առաջնության 14 խաղի, դարձել 16 գոլի […]

̰
France Football-ը հրապարակել է անցնող տասնամյակի խորհրդանշական հավաքականը

19:26 29.12.2019

France Football պարբերականը Twitter-ի իր էջում հրապարակել է անցնող տասնամյակի խորհրդանշական հավաքականը: Ֆուտբոլիստների ընտրության հիմնական չափանիշը եղել է ֆուտբոլում ամենահեղինակավոր անհատական մրցանակի՝ «Ոսկե գնդակի» տասը թեկնածուների մեջ հայտնվելը: Հավաքականի կազմում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները՝ Իկեր Կասիլյաս (խաղացել է «Ռեալի» կազմում, այժմ հանդես է գալիս «Պորտուի» կազմում), Ֆիլիպ Լամ (խաղացել է «Բավարիայում»), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»), […]

̰
Ռոման Բերեզովսկին կգլխավորի «Փյունիկը»

19:15 29.12.2019

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին մարզչական կարիերան կշարունակի հայրենիքում: Այս մասին հայտնում է Topsports.am-ը: Ըստ աղբյուրի՝ 45-ամյա մասնագետը կգլխավորի Երևանի «Փյունիկը»: Կողմերն արդեն փոխհամաձայնության են եկել: Բերեզովսկին «Փյունիկում» աշխատանքը կսկսի տոներից հետո: Այժմ հայկական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատարն է Սուրեն Չախալյանը, որը վերջերս փոխարինել էր ռուս Ալեքսանդր Տարխանովին: Չախալյանն այլ պաշտոն կզբաղեցնի ակումբում: […]

̰
«Արսենալ»-«Չելսի». ուղիղ միացում

18:06 29.12.2019

Անգլիայի առաջնության 20-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունում է «Չելսիին»: Հանդիպումը կարող եք դիտել այստեղ.

̰
Հայտնի են տասնամյակի լավագույն դարպասապահները

15:18 29.12.2019

Give me Sport-ը հրապարակել է վերջին տասնամյակի մոլորակի 100 լավագույն ֆուբոլիստների ցուցակը, որտեղ, դարպասապահներից լավագույնը ճանաչվել է «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի լեգենդ Ջանլուիջի Բուֆոնը, հայտնում է armsport.am-ը: Նրան հաջորդում են Մանուել Նոյերը «Բավարիայից», իսկ լավագույն եռյակը եզրափափակում է Իկեր Կասիլյասը։ Ցուցակում են նաև Դավիդ դե Խեան, Տիբո Կուրտուան, Պետր Չեխը, Հուգո Լորիսը, Ալիսոնը, Յան Օբլակը […]

̰
Ովքե՞ր են տասնամյակի լավագույն ֆուտբոլիստները

12:57 29.12.2019

Give me Sport-ը հրապարակել է վերջին տասնամյակի մոլորակի լավագույն ֆուտբոլիստներին և լավագույնը ճանաչվել է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի լեգենդ Լեոնել Մեսսին: Այդ մասին հայտնում է armsport.am-ը: Արգենտինացուն հաջորդել է Թուրինի «Յուվենթուսի» և Պորտուգալիայի հավաքականի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան: Տասնյակում են նաև Խավին, Նեյմարը, […]

̰
Ռոնալդուն հանդիպել է առանց ոտքերի ծնված տղայի հետ

11:37 29.12.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է Ալի Տուրգանբեկովի հետ Նուր Սուլթանից (Ղազախստան), հայտնում է armsport.am-ը: Ալին ծնվել է առանց ոտքերի, բայց դա չի խանգարում նրան սիրել ֆուտբոլը: Նա նախկինում հանդիպել էր Լիոնել Մեսիի, Նեյմարի, Կիլիան Մբապեի և Մոհամեդ Սալահի հետ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է Ռոնալդուն ֆուտբոլ խաղում տղայի հետ:   View this post […]

̰
Լևոն Արոնյանը 5-րդն է արագ շախմատի ԱԱ-ում

23:58 28.12.2019

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 5-րդն է արագ շախմատի տղամարդկանց աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում ընթացող աշխարհի առաջնության 15 տուրերից հետո Արոնյանը հավաքեց 10 միավոր և գրավեց 5-րդ տեղը: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեց Մագնուս Կարլսենը: Նա հավաքեց 11,5 միավոր: Հավաքականի անդամներ Հրանտ Մելքումյանը 17-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 57-րդը: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը 8 միավորով […]

̰
Ուկրաինացի մասնագետը հեռացավ «Արարատից»

18:42 28.12.2019

Երևանի «Արարատի» և Վադիմ Լազորենկոյի միջև պայմանագրի ժամկետն ավարտվել է, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են չերկարաձգել այն։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը փորձառու մասնագետին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթել հետագա կարիերայում։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել , որ «Արարատը» գլխավորելու է ռուս հայտնի մասնագետ Իգոր […]

̰
Խորեն Բայրամյանը ճանաչվել է «Ռոստովի» նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ

18:11 28.12.2019

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ակումբի երկրպագուների կողմից ճանաչվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: Հայազգի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում հավաքել է ձայների 34 տոկոսը՝ առաջ անցնելով Բակտիեր Զայնտդինովից՝ 19% և Մաթիաս Նորմանից՝ 14%: ? ? ? Хорен Байрамян — «Ростсельмаш — лучший игрок ноября-декабря» в составе «Ростова». Такой выбор […]

̰
Արոնյանը պայքարում է մեդալի համար. Արագ շախմատի աշխարհի առաջնություն

13:36 28.12.2019

Մոսկվայում շարունակվում են արագ և կայծակնային շախմատի կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունները, որոնց մասնակցում է 11 հայ շախմատիստ: Երեկ կայացել են տղամարդկանց արագ շախմատի  6-ից 10-րդ տուրերը, իսկ կանանց մրցաշարում՝ 5-ից 8-րդ տուրերը: 10 հնարավորից 7 միավոր ունի Լևոն Արոնյանը: Արոնյանը առաջատարների խմբում է: Գաբրիել Սարգսյանը ունի 6,5 միավոր, Զավեն Անդրեասյանը՝ 6: Հրանտ Մելքումյանը, Արման […]

̰
Զլատան Իբրահիմովիչը կրկին իրեն համեմատել է Աստծո հետ

12:40 28.12.2019

Իտալական «Միլան»-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը կրկին իրեն համեմատել է Աստծո հետ: «Թվիթերում» նա այս նկարն է հրապարակել ու  մակագրել է. «Զլատանը նույնն է,  Սատանան է ուրիշ»: Նշենք, որ Իբրահիմովիչը նոր է պայմանագիր կնքել «Միլան»-ի հետ: 38-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը 6 ամսով է ու ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Իբրահիմովիչը, որը 2010-2012 թվականներին խաղացել էր «Միլան»-ի կազմում […]

̰
Հայ մարզիկները 2019 թվականին միջազգային մրցաշարերում նվաճել են 222 մեդալ

11:30 28.12.2019

Հայ մարզիկները 2019 թվականի ընթացքում մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, երկրորդ Եվրոպական խաղերում և համաշխարհային ունիվերսիադայում նվաճել են ընդհանուր առմամբ 222 մեդալ՝ 61 ոսկե, 84 արծաթե և 77 բրոնզե: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումների են արժանացել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Հակոբ Մկրտչյանը, Եվրոպայի չեմպիոն են դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը և ազատ ոճի […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուն Նովակ Ջոկովիչին սովորեցրել է ցատկել

23:23 27.12.2019

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համատեղ մարզում են անցկացրել Դուբայում: Ռոնալդուն մարզումից տեսանյութ է հրապարակել: «Նովակ Ջոկովիչին սովորեցնում եմ, թե ինչպես ցատկել: Ուրախ էի, որ տեսա քեզ և միասին պարապեցինք, իմ ընկեր»,- գրել է պորտուգալացին:   Посмотреть эту публикацию в Instagram   Teaching @djokernole how to jump!!???? Was a pleasure […]

̰
Անգլիացի ֆուտբոլիստը ձնեմարդի հագուստով ջախջախել է իր Լամբորջինին

22:41 27.12.2019

«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Մայքլ Անտոնիոն ձնեմարդի հագուստով ջախջախել է իր «Լամբորջինին»: Դեկտեմբերի 25-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին, 29-ամյա կիսապաշտպանը իր մեքենայով մխրճվել է Լոնդոնի առանձնատներից մեկի աղբի համար նախատեսված ամբարը: Ֆուտբոլիստի հետ ոչինչ չի պատահել: ESPN-ի տեղեկություններով` «Վեսթ Հեմի» կիսապաշտպանը ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Դեպքից մեկ օր անց Անտոնիոն «Կրիստալ Պալասի» դեմ խաղում ամբողջական հանդիպում […]

̰
Ովքե՞ր են 20 ամենաթանկ հայ ֆուտբոլիստները

21:57 27.12.2019

Ձմեռային տրանսֆրային պատուհանի մեկնարկից առաջ հեղինակավոր transfermarkt.com կայքը թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները: Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը լխավորում է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապպեն: SHANTNEWS-ը արդեն ներկայացրել է ամենաթանկ 100 ֆուտբոլիստների ցանկը: Հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները ևս փոփոխվել են: Ամենաթանկ հայ ֆուտբոլիստը շարունակում է մնալ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու […]

̰
«Ռեալը» հետաքրքրված է 17-ամյա բրազիլացու ծառայություններով

21:20 27.12.2019

«Ռեալը» հետաքրքրված է «Ֆլամենգոյի» երիտասարդ կիսապաշտպան Ռեյնիերի ծառայություններով: Մադրիդյան ակումբը տեղեկություններ է հավաքում 17-ամյա կիսապաշտպանի մասին և արդեն կապ է հաստատել նրա շրջապատի հետ, որպեսզի պարզեն թիմում ֆուտբոլիստի դիրքը, տրանսֆերային արժեքը և ակումբը փոխելու նրա ցանկությունը: Ըստ SporTV-ի տեղեկությունների՝ Ռեյնիերը «Ֆլամենգոյի» հետ երկարաձգել է պայմանագիրը մինչև 2024 թվականը: Ըստ պայմանագրի՝ ֆուտբոլիստի փոխհատուցման գումարը կազմում է […]

̰
Արթուր Դանիելյանը՝  ՌԴ գեղասահքի փոխչեմպիոն

17:34 27.12.2019

ՌԴ գեղասահքի տղամարդկանց առաջնությունում  հայազգի Արթուր Դանիելյանը դարձել է փոխչեմպիոն: Կրասնոյարսկում անցկացվող առաջնությունում հաղթել է Դմիտրի Ալիևը: Կարճ և ազատ ծրագրերում նա ստացել է 260.98 միավոր: Արթուր Դանիելյանը ստացել է 253.42 միավոր: Ի դեպ, ազատ ծրագրում Արթուրը եղել է առաջինը: Գեղասահքի ՌԴ առաջնության մրցանակակիրների աղյուսակը հետևյալ տեսքն ունի. 1. Դմիտրի Ալիև – 260.98 2. Արթուր […]

̰
Նա ինձ համար մեռած է. Ֆյոդոր Եմելյանենկոն՝ եղբոր մասին

12:18 27.12.2019

Ռուսական ММА-ի լեգենդ ֆյոդոր Եմելյանենկոն պատմել է իր և եղբոր՝ հայտնի մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոյի հարաբերությունների մասին: Ֆյոդորն ասել է, որ ներկայումս իրենց ոչինչ չի միավորում: «Կոկլյայևի հետ մարտը սպորտ չէ, դա հակասպորտ է: Դա նույնիսկ կրկես չի կարելի համարել, ես չեմ ուզում վիրավորել կրկեսի դերասաններին: Ես աղոթում եմ, որ Ալեքսանդրը գտնի իրեն: Այսօրվա դրությամբ նա […]

̰
BACK_TO_TOP