11:18 02.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում այսօր 55 կգ քաշային Նորայր Հախոյանն ու 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Դավիթը վրացի ըմբիշ Զվիադի Պատարիձեին պարտվել էր կիսաեզրափակչում, հետևաբար միանգամից կմրցի բրոնզե մեդալի համար: Իսկ Նորայր Հախոյանին բրոնզ նվաճելու համար անհրաժեշտ կլինի հաղթել երկու սփոփիչ գոտեմարտերում, հետո արդեն բրոնզե մեդալի […]
23:32 01.11.2019
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության վերջին տուրերի զույգերը հայտնի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաթումում ընթացող թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում, Հայաստանի տղամարդկանց ընտրանին կխաղա Հունաստանի, իսկ կանայք՝ Ադրբեջանի դեմ: Վերջին տուրից առաջ կայանքը մրցաշարային աղյուսակում 4-րդն են և ունեն 11 միավոր: Առաջատարը 14 միավորով Ռուսաստանն է: Տղամարդկանց ընտրանին 4-րդն է 11 միավորով: 13-ական միավորով առաջատարները Ուկրաինան և […]
21:07 01.11.2019
Հայաստանի շախմատի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ տուրում 2.5:1.5 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մեր հավաքականի կազմում միակ հաղթանակը սպիտակներով տոնեց Արման Փաշիկյանը, մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Հայաստանի հավաքականի կազմում են` Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը և Հայկ Մարտիրոսյանը։
19:12 01.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/4 եզրափակչում պարտվեց թուրք ըմբիշ Մեհմետ Սեքերին: Գոտեմարտն ավարտվեց 3-3 հաշվով, բայց վերջինը միավոր էր վաստակել թուրք ըմբիշը և հաղթանակը շնորհվեց նրան: Առայժմ ավելի հաջող է հանդես գալիս 130 կգ քաշային Դավիթ Հովասափյանը: Նա 1/8 եզրափակչում 3-0 հաշվով հաղթեց ռումինացի Լենարդ […]
17:19 01.11.2019
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հոկտեմբերի 31-ի նիստի օրակարգային հարցերի թվում է եղել նաև «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի՝ 27.10.19թ. «Արարատ»-«Փյունիկ» (ԲԽ057) խաղի ժամանակ մրցավարին հայհոյելու և հրելու, մարզադաշտը լքելիս հանդերձարան տանող ճանապարհի դռանը հարվածելու և կոտրելու, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար հեռացման հարցը: ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի մի շարք […]
17:06 01.11.2019
Նոյեմբերի 1-ին 1980 թվականի Օլիմպիական խաղերի, աշխարհի յոթակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն, 43 համաշխարհային ռեկորդի հեղինակ Յուրի Վարդանյանի մահվան առաջին տարելիցի օրը, Կոմիտասի անվան Պանթեոնում տեղի է ունեցել նրա մահարձանի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Յուրի Վարդանյանի մահարձանի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Դավիթ Մինասյանը: Լեգենդար ծանրորդի մահվան տարելիցի հիշատակի արարողությանը ներկա […]
17:01 01.11.2019
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում առայժմ այնքան էլ հաջող հանդես չեն գալիս հայ մարզիկները: Քիչ առաջ հաղթանակ տոնեց 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Նա 8-0 հաշվով առավելության հասավ հնդիկ ըմբիշ Ռաջիտ Ռաջիտի նկատմամբ: Իսկ ահա 55 կգ քաշային Նորայր Հախոյանը հավասար պայքարում զիջեց ռուսաստանցի Էմին Սեֆերժաևին: Գոտեմարտն ավարտվեց 4-4 հաշվով, սակայն […]
15:42 01.11.2019
Բուդապեշտում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությանը ներկայացնում է 9 մարզիկ: Նրանցից երկուսը` Վահե Պողոսյանն ու Ալբերտ Եղիկյանը, արդեն անցկացրել են իրենց առաջին գոտեմարտերը: 77 կգ քաշային Վահե Պողոսյանը որակավորման փուլի առաջին գոտեմարտում պարտվել է Ղրղըզստանի ներկայացուցիչ Ռինատ Իլյաս Ուլուին: Գոտեմարտն ավարտվել 8-8 հաշվով, բայց քանի որ վերջինը միավոր […]
10:38 01.11.2019
Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2,5։1,5 հաշվով հաղթել է Սերբիայի թիմին: Մեր աղջիկներից հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Աննա Սարգսյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի, իսկ Մարիա Գևորգյանը պարտություն է կրել: 7 տուրից հետո մեր հավաքականն ունի 10 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Այսօր ծանր մրցավեճ […]
10:36 01.11.2019
Ռումինիայում հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, ՀՀ ԶՈՒ մայոր Սարգիս Ստեփանյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Այսպիսով՝ Սարգիսը դարձավ աշխարհի արդեն քառակի չեմպիոն: Նա նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: Սարգիսը գրառում է կատարել Ֆեյսբուքում և շնորհակալություն հայտնել բարի խոսքերի համար: «Սիրելի՛ ընկերներ, սիրով ուզում եմ տեղեկացնել, որ ավարտվեց Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած բազկամարտի աշխարհի […]
10:01 01.11.2019
Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտվել է Անգլիայի թիմին: Մեր տղաներից պարտիաները ոչ-ոքի են ավարտել Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտվել է: 7 տուրից հետո մեր հավաքականը 9 միավորով 6-րդն է: Մրցանակային տեղերի հավակնելու համար վերջին երկու տուրերում մեր տղաներին անհրաժեշտ են հաղթանակներ: Այսօր՝ […]
09:57 01.11.2019
Բուդապեշտում այսօր մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությանը կներկայանա 9 մարզիկով: Հավաքականի կազմում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն՝ Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Արման Վարդանյանը (82 կգ), Ալբերտ Եղիկյանը (87 […]
17:46 31.10.2019
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից լրագրողները հետաքրքրվել են, թե, ի վերջո, որ նախարարի ժամանակ են տրամադրվել ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու համար նախատեսված դրամական միջոցները: «Դա էական չէ, թե որ նախարարի օրոք է եղել, այո´, այս իշխանության օրոք է եղել: Նախկիններին թողնես, ամեն ինչն էլ կքննադատեն: Ես ասել եմ, որ դա իմ օրոք չի եղել, […]
15:30 31.10.2019
Իտալական «Յուվենտուս» ակումբի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տղան յուրահատուկ արդյունավետություն է դրսևորում: Փոքր Ռոնալդուն ընդամենը 9 տարեկան է և խաղում է «Յուվենտուս» ակումբի իր տարիքայինների թիմում: FootballTalentScout-ի տեղեկություններով` պատանի ֆուտբոլիստը U9 խմբի առաջնության 28 խաղերում հասցրել է խփել 58 գնդակ, տալ 18 գոլային փոխանցում: Հիշեցնենք, որ Ռոնալդու ավագը «Յուվենտուս»-ի կազմում խաղում է 2018 թվականից: Մինչ այդ […]
11:36 31.10.2019
Խառը մենամարտերի հայազգի մարտիկ, ՌԴ-ում բնակվող Ալեքսանդր Կարապետյանը ռինգ է հրավիրում (UFC) առաջնությունների նախկին բացարձակ չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին: Ալեքսանդր Կարապետյանը կորցրել է ձեռքը 18 տարեկանում, սակայն դրանից հետո ևս շարունակում է մարզումներն ու մրցելույթները ռինգում: Ի դեպ, մարզաշխարհում Ալեքսանդր Կարապետյանը հայտնի է «Միձեռանի մարտիկ» մականունով: «Եղբայր, ես քո երկրպագուն էի, բայց հիմա մեծ հաճույքով […]
10:56 31.10.2019
Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթել է Լատվիայի թիմին: Մեր աղջիկներից հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանը և Մարիա Գևորգյանը: Սիրանուշ Ղուկասյանը պարտվել է, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի: 6 տուրից հետո մեր հավաքականն ունի 8 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Այսօր մեր աղջիկները կմրցեն […]
09:48 31.10.2019
Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Սլովենիայի թիմին: Մեր տղաներից հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, իսկ Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը պարտիաներն ավարտել են ոչ-ոքի: 6-րդ տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականն ունի 9 միավոր և գտնվում է 4-րդ հորիզոնականում: Այսօր՝ 7-րդ տուրում, մեր հավաքականը կմրցի […]
09:36 31.10.2019
Բուդապեշտում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին շատ անհաջող հանդես եկավ Հայաստանի հավաքականը: Մրցագորգ դուրս եկած մեր 9 ըմբիշներից ոչ մեկին չհաջողվեց մրցանակային տեղ գրավել: Մեր տղաներից կիսաեզրափակիչ հասավ միայն 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, ու թեև սկզբում 3-0 հաշվով հաղթում էր հնդիկ ըմբիշին, սակայն վերջում թուլացավ և պարտվեց տուշեով: Նույնը […]
16:26 30.10.2019
Հովհաննես Մխիթարյանը դուրս մնաց բրոնզե մեդալի համար պայքարից: Հիշեցնենք՝ երեկ Հովհաննեսը հենց առաջին գոտեմարտում պարտվեց իրանցի ըմբիշին, բայց քանի որ վերջինս հասավ մինչև եզրափակիչ, հայ ըմբիշն էլ սփոփիչ գոտեմարտերի մասնակցելու հնարավորություն ստացավ: Իր առաջին սփոփիչ գոտեմարտում Հովհաննեսը 5-0 հաշվով հաղթեց լեհ Քշիշտոֆ Գժեգոժ Սադովիկին, սակայն հաջորդ գոտեմարտում 2-5 հաշվով պարտվեց մոնղոլ Գանքույագ Գանբաատարին և դուրս […]
15:37 30.10.2019
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտով հայր կդառնա: Համենայնդեպս, այս մասին գրում են համացանցի բազմաթիվ օգտատերեր: Ենթադրությունների պատճառը տարածված տեսանյութն է, որտեղ Մխիթարյանը զբոսնում է կնոջ՝ Բեթթի Վարդանյանի հետ, և նկատելի է, որ վերջինս հղի է:
14:37 30.10.2019
ՌՊԼ ներկայացուցիչ Եկատերինբուրգի «Ուրալը» հետաքրքրված է «Փյունիկի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի ծառայություններով: Այս մասին հայտնում է Sport24.ru կայքը: Ամռանը տեղեկություն էր տարածվել 21-ամյա կիսապաշտպանի նկատմամբ «Ռոստովի» և «Լոկոմոտիվի» հետաքրքրվածության մասին: Սակայն տեղափոխությունը չկայացավ: «Փյունիկի» կազմում Էրիկ Վարդանյանը անցկացրել է 69 հանդիպում, դարձել 13 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականում անցկացրած 3 խաղում դարձել է […]
12:42 30.10.2019
ՀՖՖ մամուլի ծառայությունը հերքել է լուրը, թե Հայաստանի հավաքականի և «Վալենսիայի» ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն կնշանակվի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար: Այդպիսի ինֆորմացիա էր տարածվել որոշ լրատվամիջոցներով, մասնավորապես այդ մասին գրել էր Armsport.am կայքը: Ի դեպ, Գյուլբուդաղյանցի հրաժարականի ժամանակ ՀՖՖ-ն ևս սկզբում հերքեց լուրը, իսկ կարճ ժամանակ անց հաստատեց: ՀՖՖ-ից նշել են, որ նոր մարզչի […]
11:10 30.10.2019
Արգենտինական «Սան Մարտին Պրոգրեսո» ակումբը մարզադաշտը կանվանափոխի՝ ի պատիվ Էմիլիանո Սալայի: Անվանափոխությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 31-ին: Այդ օրը Սալան կդառնար 29 տարեկան: Մարզադաշտի հարևանությամբ կհայտնվի նաև ֆուտբոլիստի պատկերով գրաֆիտի: Սալան «Սան-Մարտինի» սան է եղել: Հիշեցնենք՝ Սալան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նանտից» տեղափոխվեց «Քարդիֆ»՝ դառնալով բրիտանական ակումբի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը: Ուելս մեկնելու ճանապարհին Սալային տեղափոխող […]
00:21 30.10.2019
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Հոֆենհայմը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Դույսբերգին»։ Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և դարձավ երկրորդ գոլի հեղինակը: Այսպիսով՝ «Հոֆենհայմը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
23:05 29.10.2019
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում անհաջող են հանդես գալիս Հայաստանի հավաքականի ըմբիշները: Մեր 9 մարզիկներից միայն Արսեն Հարությունյանը հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց հնդիկ ըմբիշին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: Իսկ քիչ առաջ հայտնի դարձավ, որ սփոփիչ գոտեմարտերով բրոնզե մեդալի համար կարող է պայքարել նաև 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: […]
21:00 29.10.2019
«Ռոմայի» մամուլի ծառայությունը Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրի «Ուդինեզեի» հետ խաղից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը: Հռոմեացիների և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ շարունակում է վերականգնվել վնասվածքից, չի ընդգրկվել հայտացուցակում: «Ուդինեզե»-«Ռոմա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին՝ Երևանի ժամանակով 24:00-ին:
20:40 29.10.2019
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հաջող երկու գոտեմարտերից հետո Եվրոպայի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտվեց հնդիկ ըմբիշին և զրկվեց ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Արսենը հաղթում էր 3-0 հաշվով, բայց հետագայում թուլացավ և պարտություն կրեց: Այսպիսովъ Արսենը կպայքարի բրոնզե մեդալի համար:
20:00 29.10.2019
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հաջող է հանդես գալիս Եվրոպայի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Արսենը 1/8 եզրափակչում 10-5 հաշվով հաղթել էր մոնղոլ ըմբիշ Չինզորիգ Ցերմաային, իսկ 1/4 եզրափակչում 13-6 հաշվով առավելության է հասել իրանցի ըմբիշ Մոհամմադբահեր Էսմայիլ Յախեշիի նկատմամբ: Այսպիսով՝ Արսենը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի հնդիկ ըմբիշ […]
18:37 29.10.2019
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում դարձյալ անհաջող են ելույթ ունենում հայ ըմբիշները: 92 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը որակավորման փուլում հաղթելուց հետո 1/8 եզրափակչում 11-0 հաշվով պարտվեց կուբացի ըմբիշին: Նույն ճակատագրին արժանացավ նաև 125 կգ քաշային Հովհաննես Մաղաքյանը: Նա 1/8 եզրափակչում 4-3 հաշվով հաղթեց հնդիկ ըմբիշին, այնուհետ 10-0 հաշվով պարտվեց վրացի մարզիկին: […]
18:30 29.10.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի տաղավարում գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Շանթ Սարգսյանը խոսել են շախմատի Եվրոպայի առաջնությունում մեր ազգային հավաքականի հնարավորությունների մասին: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը նշել է, որ Հայաստանը լավագույն շախմատային թիմերից է, բայց լավագույնը չէ: Նրա խոսքերով՝ պայքարը միշտ լարված է, ինչը բնական է, քանի որ սպորտ է. հաճախ շախմատում ամեն բան կախված է մեկ […]