TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Շահարկողը կշահարկի, իսկ հասկացողը՝ կսպասի. Կարինե Խոդիկյանը՝ «Մել» ֆիլմի մասին

16:46 28.10.2019

Մեծ աղմուկ հանած, տարբեր շահարկումների ու «սեռական փոքրամասնությունների քարոզ» որակվող «Մել» ֆիլմի նկարահանումների մի մասը, որ պատմում է հայ ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին (սեռափոխությունից հետո՝ Մել), ավարտին կհասցվի այս տարեվերջին: Ազգային կինոկենտրոնը տարվա մեջ մի քանի անգամ հայտարարում է մրցույթ՝ ֆիլմարտադրության համար և հատկացնում գումար: Այս տարվա 2-րդ մրցույթի հայտերի մեջ է եղել նաև «Մել» […]

̰
Տղաները այնքան շատ մեդալ են նվաճել, որ նրանց կարելի է համարել պատանեկան շախմատի վետերաններ. Արտաշես Մինասյան

16:45 28.10.2019

Շախմատի աշխարհի մինչև 18 և 20 տարեկանների առաջնությունների արդյունքներն են այսօր ամփոփել պատանեկան հավաքականի մարզիչներն ու մրցանակային տեղեր զբաղեցրած շախմատիստները: Հիշեցնենք, որ հաջորդաբար տեղի ունեցած մինչև 18 և 20 տարեկանների առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել էին երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ: Երկու արծաթե մեդալները նվաճել էր Շանթ Սարգսյանը, մեկական բրոնզե մեդալ նվաճել էին Արամ Հակոբյանն […]

̰
Թիմային առաջին տեղ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում. hայ ծանրորդների ֆանտաստիկ արդյունքը

15:58 28.10.2019

Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Սա աննախադեպ, բացառիկ արդյունք է: Մեր ծանրորդներն ու ծանրորդուհիները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ և գերազանցել Եվրոպայի բոլոր հավաքականներին, այդ թվում` Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի,  Բուլղարիայի: Հիշեցնենք` մեր հավաքականից չեմպիոններ էին […]

̰
Խնդրում եմ սպասել ֆիլմի արտադրության ավարտին. «Մել» ֆիլմի ռեժիսորը` քննադատությունների մասին

15:50 28.10.2019

Ծանրորդ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարվում, որը հավանության է արժանացել Ազգային կինոկենտրոնի ժյուրիի կողմից: «Մել» կոչվող ֆիլմը կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից մեկն էր, որ երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում էր: Պետությունը ֆիլմի նկարահանման համար հատկացրել է 20 միլիոն դրամ, որը ֆիլմի բյուջեի 14%-ն է կազմում: «Մել» ֆիլմը, որը պատմում է […]

̰
Արարատում շարունակվում է մարզի ամենախոշոր մարզադաշտերից մեկի շինարարությունը

12:22 28.10.2019

ՀՀ Արարատի մարզպետարանից հայտնում են, որ Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցում ընթացքի մեջ են մարզադաշտի կառուցման աշխատանքները, որը լինելու է մարզում ամենախոշորներից մեկը: Ծրագիրը կյանքի է կոչվում համայնքի և դպրոցի համատեղ ջանքերով: Այն կծառայի ինչպես աշակերտներին, այնպես էլ համայնքի մյուս բնակիչներին: Մարզադաշտը շուտով շահագործման կհանձնվի:

̰
Ռոման հաղթեց Միլանին

23:48 27.10.2019

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» 2:1 հաշվով հաղթել է «Միլանին»: Հանդիպումը տեղի է ունեցել Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում։ Ինչպես հայտնում է Armsport-ը, հաշիվը բացվել է 38-րդ րոպեին։ Գոլի հեղինակ է դարձել Էդին Ջեկոն։ Երկրորդ խաղակեսի սկզբում հյուրերը վերականգնել են հաշվի հավասարակշռությունը, աչքի է ընկել Թեո Բերնար Ֆրանսուան։ Մի քանի րոպե անց հռոմեացիները հաշվով կրկին առաջ են անցել` […]

̰
Հայաստան-Ուկրաինա՝ 2:2. Շախմատի Եվրոպայի առաջնություն

22:11 27.10.2019

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը ոչ-ոքի ավարտեց մրցախաղն Ուկրաինայի ընտրանու հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայի թիմային առաջնությանը 4-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցում էր մյուս առաջատարի՝ Ուկրաինայի հետ: Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը պարտվեց, իսկ Հրանտ Մելքումյանը հաղթեց: Հայաստան-Ուկրաինա՝ 2:2: Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 […]

̰
Սիմոն Մարտիրոսյանը ռեկորդային ցուցանիշով Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է

21:20 27.10.2019

Հայաստանի ուժեղագույն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Բուխարեստում ավարտված Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում հանդես է եկել +109 կգ քաշային կարգում ու չեմպիոնի կոչումը նվաճել՝ երկամարտի 434 կգ արդյունքով, հայտնել է shamshyan.am-ը: Սիմոնը պոկում վարժությունում ռեկորդ է սահմանել՝ գլխավերևում պահելով 198 կգ ծանրաձողը, ինչը Եվրոպայի ռեկորդ է, իսկ հրումում հայ մարզիկը բարձրացրել է 236 կգ կշռող ծանրաձողը: Առանձին […]

̰
Իտալիայի առաջնություն. «Ռոմա»-«Միլան». ուղիղ միացում

21:13 27.10.2019

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունում է «Միլանին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից դեռ չի ապաքինվել և չի հայտավորվել «Ռոմայի» կազմում: Հանդիպման ուղիղ ընթացքը՝ այստեղ.

̰
Պարզվել է՝ ուղեղի վրա ֆուտբոլն ինչպիսի ազդեցություն ունի

18:07 27.10.2019

Նախկին ֆուտբոլիստները երեքուկես անգամ ավելի հաճախ են տառապում տկարամտությունից՝ համեմատած այլ մարդկանց հետ: Այսպիսի եզրահանգման են եկել Գլազգոյի համալսարանի փորձագետները, հայտնում է BBC-ն: Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել են 7676 մահացած նախկին ֆուտբոլիստների բժշկական պատմությունները: Այս տվյալները համեմատվել են 23 հազար մարդու հիվանդության պատմության հետ, ովքեր չեն զբաղվել ֆուտբոլով: Սկզբում գիտնականները նպատակ են ունեցել պարզել գլխին գնդակի […]

̰
Երազում եմ խաղալ Նյուելս Օլդ Բոյզում, բայց տղայիս ոչինչ դուր չի գալիս Արգենտինայում. Մեսսի

13:35 27.10.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ կցանկանար խաղալ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզ» ակումբում, սակայն իր որդին՝ Տիագոն, չի սիրում Արգենտինան, հայտնել է armsport.am-ը. «Ես մանկուց երազել եմ խաղալ Արգենտինայում՝ «Նյուելս Օլդ Բոյզի» կազմում, բայց հիմա ես ընտանիք ունեմ, երեք երեխա, ու ես ապրում եմ այնտեղ, որտեղ ինձ հանգիստ եմ զգում: Երեխաներիս համար կարող եմ […]

̰
Արփինե Դալալյանը հաղթել է ծանրամարտի Մ-20 Եվրոպայի առաջնությունում

11:19 27.10.2019

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Մ-20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային Արփինե Դալալյանը դարձել է հաղթող, տեղեկացնում է armnoc.am-ը։ Նա երկամարտի 234 կգ արդյունքով ուժեղ է եղել մնացած 3 մարզուհիներից։ Պոկում վարժությունում Արփինեն ցույց է տվել 100 կգ, իսկ հրումում՝ 134 կգ արդյունք։ Մ-23 տարիքային խմբում հանդես եկող 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը արծաթե մեդալ […]

̰
«Ռոմայի» հայտացուցակը «Միլանի» հետ խաղում

23:40 26.10.2019

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի «Միլանի» հետ խաղի համար: Վնասվածքից վերականգնվող Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի ընդգրկվել հռոմեացիների հայտացուցակում: «Ռոմա»-«Միլան» հանդիպումը կկայանա վաղը՝  հոկտեմբերի 27-ին, Երևանի ժամանակով 21:00-ին:

̰
Սարգիս Ադամյանը օգնեց «Հոֆենհայմին» հաղթել «Հերտային»

22:34 26.10.2019

Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմը» մրցակցի հարկի տակ 2:3 հաշվով հաղթեց «Հերտային»: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման է մտել 72-րդ րոպեին: Այս տուրից հետո «Հոֆենհայմը» 14 միավորով մրցաշարային աղյուսակում 10-րդ տեղում է:

̰
Վարազդատ Լալայանը Եվրոպայի չեմպիոն է դարձել

22:19 26.10.2019

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգում Հայաստանը նվաճել է ոսկե մեդալ: Վարազդատ Լալայանը երկամարտի 424 կգ (194+230) արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վարազդատ Լալայանը հրում վարժությունում Եվրոպայի ռեկորդ է սահմանել։

̰
Վարազդատ Լալայանը հրում վարժությունում Եվրոպայի ռեկորդ է սահմանել․ ԵԱ

21:37 26.10.2019

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնությանում մրցահարթակ են դուրս եկել գերծանր քաշայինները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Վարազդատ Լալայանը: Երիտասարդ հայ ծանրորդը հրում վարժությունում իր ելույթը սկսեց, երբ բոլորն արդեն ավարտել էին: Մեր մարզիկը գլխվերևում է պահել 194 կգ-ոց ծանրաձողը՝ սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ: Լալայանը երկրորդ տեղում գտնվող մարզիկին գերազանցել է 16 կգ-ով:

̰
ԵԱ. Հմայակ Հարությունյանը զրո է ստացել

17:47 26.10.2019

Հայաստանի ներկայացուցիչ Հմայակ Հարությունյանն անհաջող է հանդես եկել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության 96 կգ քաշային կարգում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։ Պոկում վարժությունում հայ ծանրորդը 145 կգ արդյունքով գրավել 11-րդ տեղը, իսկ հրում վարժությունում 3 փորձից չի կարողացել բարձրացնել 181 կիլոգրամանոց ծանրաձողը և զրո ստացել: Ռուսաստանի ներկայացուցիչ […]

̰
Արտյոմ Հովհաննիսյանը նոկաուտի է ենթարկել Խոսե Պազին

16:55 26.10.2019

20-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը Կանադայի Քվեբեկ քաղաքում բռնցքամարտի երեկոյի հիմնական մարտում նոկաուտի է ենթարկել արգենտինացի Խոսե Պազին: Արտյոմը փորձառու հակառակորդին նոկաուտի է ենթարկել երկրորդ ռաունդում: Այս մասին հայտնում է marzik.tv-ն: Unbeatable Artem Oganesyan knocked out Jose Paz in Quebec boxing night#Artsakh #Armenia #Boxing #Armenian #ArtemOganesyan #Бокс #Quebec #Арменияhttps://t.co/luL1r9pI6K — Marzik | Sport Armenia (@Marzik16) October 26, […]

̰
Պերեսը «Ռեալի» տնօրենների խորհրդից պահանջել է, որ գնեն Մբապպեին

16:51 26.10.2019

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է իր թիմում տեսնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին: Այս մասին հայտնում է AS-ը: Ըստ աղբյուրի տվյալների` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Բրուգժ»-ՊՍԺ (0:5) խաղի ընթացքում Պերեսը հաղորդագրություններ է ուղարկել «Արքայական ակումբի» տնօրենների խորհրդի ներկայացուցիչներին՝ Մբապեին գնելու պահանջով: «Տեսա՞ք, թե ինչպես էր խաղում Մբապպեն», «Նա դուրս եկավ ընդմիջմանը և […]

̰
ԶԼՄ-ները Մոուրինյոյի «Ռեալ» վերադառնալը համարում են ժամանակի հարց

15:50 26.10.2019

Իսպանական մամուլը վստահ է, որ պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կլինի «Ռեալի» հաջորդ գլխավոր մարզիչը: Ինչպես հաղորդում է AS-ը, հղում անելով Մոուրինյոյի շրջապատին, պորտուգալացին «Ռեալից» առաջարկի է սպասում: Ըստ աղբյուրի` ներկայումս հարցն այն չէ, թե նա կգլխավորի՞ «Ռեալը», այլ երբ դա կլինի: Մոուրինյոն արքայական ակումբը գլխավորել է  2010-ից 2013 թվականներին: Թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը […]

̰
Տիտղոսներիցս ոչ մեկը չէի փոխի Աշխարհի գավաթի հետ. Լիոնել Մեսսի

15:43 26.10.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ իր նվաճած տիտղոսներից ոչ մեկը չէր փոխանակի Աշխարհի գավաթի հետ: «Ես կցանկանայի դառնալ աշխարհի չեմպիոն: Բայց ես չեմ կարծում, որ կարիերայիս մեջ ինչ-որ բան կփոխեի այդ գավաթը նվաճելու համար: Ինչին ես հասել եմ, Աստված է տվել ինձ: Դա հենց այն է ինչ կա: Ես չէի էլ կարող երազել […]

̰
Թուրք մարզիչը ապտակելով փորձել է մոտիվացնել իր ֆուտբոլիստներին

15:21 26.10.2019

Թուրքական ֆուտբոլում նոր սկանդալ է հասունանում «Կյասերի Մեյսուսպորի» երիտասարդական թիմի մարզիչ Հալիտ Քուրթի շուրջ: Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում թուրք մասնագետը ապտակում է և գոռում է իր ֆուտբոլիստների վրա: ❌ Kayseri Meysuspor teknik direktörü Halit Kurt, soyunma odasında genç futbolcuları tokatlıyor! Türkiye’de futbol? pic.twitter.com/TGIa8P7LOv — AltLig TV (@AltLigTV) October 24, 2019

̰
Երկրպագուն գոլի ժամանակ այնքան է ոգևորվել, որ վայր է ընկել տրիբունայից

08:21 26.10.2019

Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Շոտլանդիայում: «Սելթիկ» ակումբի երկրպագուներից մեկը «Լացիոյի» դարպասին խփած գոլը տոնելու ժամանակ այնքան է ոգևորվել, որ չի զգացել, թե ինչպես է վայր ընկել տրիբունայից: Միջադեպը տեղի է ունեցել Եվրոպա Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում: Շոտլանդական ակումբը սկզբում զիջել է 0-1 հաշվով, բայց հետո կարողացել է  2 գոլ խփել և հաղթել:

̰
Հայաստանի շախմատի հավաքականն առաջատարն է. Շախմատի թիմային ԵԱ

08:10 26.10.2019

Բաթումում շարունակվում է Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը, որում վստահ հանդես է գալիս Հայաստանի տղամարդկանց հավաքականը: Հիշեցնենք՝ մեր շախմատիստները երկրորդ տուրում 3-1 հաշվով հաղթել էին Խորվաթիայի հավաքականին: Մեր հավաքականում հաղթանակներ էին տարել Լևոն Արոնյանն ու Արման Փաշիկյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի էին խաղացել: 2 տուրից հետո մեր հավաքականն ունի 4 միավոր և լրացուցիչ […]

̰
Հայտնի է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի անունը

17:16 25.10.2019

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի անունը: Մրցանակին արժանացել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը, որն «Ատալանտայի» հետ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ, ինչով իր թիմին օգնել է հաղթել 5:1 հաշվով: Քվեարկության արդյունքներով` Ստերլինգը գերազանցել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեյնին և «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային:

̰
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր

16:50 25.10.2019

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձել է Չինաստանի Ուհան քաղաքում ընթացող Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր։ Հայ մարմնամարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,633 միավոր։ Հավաքականի մյուս անդամ Վահագն Դավթյանը 14,533 միավորով չորրորդն է։ Վարժությունում ոսկե մեդալ է նվաճել չինացի Յան Լյունը (15,133), արծաթե մեդալակիր է դարձել բրազիլացի Արթուր Զանետին՝ 14,700 միավորով։ Նժույգի թափեր վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել […]

̰
Հակոբ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ բրոնզե մեդալակիր

15:41 25.10.2019

Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությանն այսօր մեր հավաքականը երրորդ ոսկե մեդալն է նվաճել: Մ23 խմբի 89 կգ քաշայինների մրցապայքարում գերազանց են հանդես եկել աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Գավիթ Հովհաննիսյանը: Հակոբը 375 կգ (165+210) երկամարտի արդյունքով դարձել է Եվրոպայի չեմպիոն: 375 կգ արդյունքով վերջերս Հակոբը դարձել էր նաև մեծահասակների աշխարհի չեմպիոն: Իսկ […]

̰
Շանթ Սարգսյանը` աշխարհի փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը` երրորդ մրցանակակիր. Շախմատի Մ20 ԱԱ

15:03 25.10.2019

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ավարտվեց մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Հայաստանն այս առաջնությունում ներկայացնում էր 4 շախմատիստ` Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Արամ Հակոբյանը, աղջիկների մրցապայքարում՝ Մարիամ Ավետիսյանը: Վերջին տուրում Շանթ Սարգսյանը հաղթանակ է տարել, իսկ մեր մյուս շախմատիստները ոչ ոքի են խաղացել: Հաղթանակից հետո Շանթը վաստակել է 8,5 միավոր և դարձել աշխարհի առաջնության փոխչեմպիոն: […]

̰
Չինաստանի հավաքականը որակազրկվել է հենց Չինաստանում անցկացվող համաշխարհային ռազմական խաղերից

14:20 25.10.2019

Չինաստանի հավաքականը որակազրկվել և հեռացվել է համաշխարհային ռազմական խաղերից, որոնք տեղի են ունենում հենց Չինաստանում: Այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ մյուս երկրների հավաքականները տեղեկացրել են մրցավարներին չինացիների անազնիվ խաղի մասին: Այս մասին հաղորդել է CNN-ը: Չինացիներն առաջին, երկրորդ և չորրորդ տեղերն են զբաղեցրել սպորտային տեղակողմնորոշման կանանց մրցումներում, իսկ տղամարդկանց մրցումներում ճանաչվել են […]

̰
Դաղստանցիներին վիրավորելու համար Հաբիբի մենեջերը Մաքգրեգորին ոչխար է անվանել

11:27 25.10.2019

Նոր սկանդալ է հասունանում խառը մենամարտերի (UFC) մրցաշարի մարտիկ, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի և UFC-ի բացարձակ  չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի միջև: Երեկ Մոսկվայում՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Մաքգրեգորն ասել էր, որ Հաբիբը վախենում է ռիսկի դիմել: «Նա մրցում է միայն նրանց հետ, ում կարող է հաղթել: Մենք բոլորս գիտենք, թե ովքեր են դաղստանցիները: Նրանք վախենում են և փախչում: […]

̰
BACK_TO_TOP