18:17 29.10.2019
Հայկական ֆուտբոլում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ կապված՝ «Հայկական առաջին ճակատ» (First Armenian Front) ֆան-շարժումը հանդես է եկել հայտարարությամբ. «Խստորեն դատապարտում ենք հայկական ակումբների սեփականատերերի և այլ պաշտոնատար անձանց ոչ ֆուտբոլային վարքագիծը Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ։ Մասնավորապես, որպես թարմ օրինակ «Լոռի» ՖԱ-ի սեփականատեր և ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի տգեղ և անվայել պահվածքը։ Ինչպես Արազը […]
18:12 29.10.2019
«Լոս Անջելես Գելեքսի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտնել է, որ պատրաստվում է վերադառնալ Իսպանիա: «Բարև Իսպանիա: Գիտե՞ք ինչ: Ես վերադառնում եմ»,- ասել է Իբրահիմովիչը: ?? @Ibra_official back to Spain..? pic.twitter.com/HGT4rTWvib — Sky Sports Football (@SkyFootball) October 29, 2019 Ամերիկյան ակումբի հետ Իբրահիմովիչի գործող պայմանագիրը լրանում է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ […]
17:50 29.10.2019
Անցած գիշեր «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնության չեմպիոններին ու մրցանակակիրներին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը գերազանց ելույթ է ունեցել՝ հաղթել է թիմային հաշվարկում: Մեր ծանրորդներից յոթը դարձել է չեմպիոն, երկուսը` փոխչեմպիոն, ևս երկուսը` բրոնզե մեդալակիր, այդ թվում՝ երկու չեմպիոն և մեկ փոխչեմպիոն տվել է կանանց հավաքականը: Իսկ ընդհանուր առմամբ […]
17:49 29.10.2019
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին տուրից հետաձգված խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիային»: Հանդիպման 29-րդ րոպեին Վարդան Մինասյանի սաները Զակարիա Սանոգոյի խփած գոլի շնորհիվ առաջ են անցել հաշվի մեջ: Դաշտի տերերը 37-րդ րոպեին հավասարեցրել են հաշիվը՝ գոլի հեղինակ է դարձել Նիկիտա Տանկովը, իսկ հանդիպման վերջում Ալեքսանդր Գլիշիչը հաղթանակ է պարգևել «Ալաշկերտին»: Այս հաղթանակից […]
17:40 29.10.2019
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, թե ինչպես է վերաբերվում հանդիպման ժամանակ իրեն փոխարինելու որոշումներին: «Ինձ դուր չի գալիս, երբ ինձ փոխարինում են: Ես նախընտրում եմ փոխարինման մտնել, այլ ոչ թե փոխարինվել: Այդպես եմ ասում, քանի որ շատ հանդիպումների արդյունքը որոշվում է խաղի ավարտին մոտ, կամ մրցակիցների հոգնածության արդյունքում ավելի շատ ազատ տարածություններ են բացվում: […]
17:09 29.10.2019
Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հաջող են մեկնարկել Եվրոպայի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 92 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը: Արսենը 1/8 եզրափակչում 10-5 հաշվով հաղթել է մոնղոլ ըմբիշ Չինզորիգ Ցերմաային, իսկ Սարգիսը որակավորման փուլում 10-0 հաշվով առավելության է հասել իտալացի Վիլիամ Ռաֆֆիի նկատմամբ: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ու […]
17:06 29.10.2019
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտվել են Ariake մարզապալատի շինարարական աշխատանքները: Ariake-ում կանցկացվեն 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցումները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Շինությունն առանձնանում է օրիգինալ դիզայնով ու նրանով, որ տանիքը փայտից է: Դա աշխարհի ամենամեծ փայտե տանիքներից է: Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մարզօջախների շինարարություններն ընթանում են ըստ ծրագրվածի: Արդեն պատրաստ են 5 նորակառույց […]
16:03 29.10.2019
212 կգ կշռող ռուս հսկան 20 վայրկյանում նոկաուտի է ենթարկել 146 կիլոգրամ կշռող մարզիկին: Նախկին փաուերլիֆրեր, ռեգբիստ Դենիս Վիլդանովն իր առաջին մենամարտն է անցկացրել խառը մարտերի ոճում և միանգամից ցնցել դահլիճը: 212 կգ կշռող 31-ամյա մարզիկը հանդիպել է 146 կգ կշռող 29 տարեկան Առնոլդ Վելիչկոյի հետ: Մրցամարտը նույնիսկ կես րոպե չի տևել: Դենիսը վայրկյանների ընթացքում […]
15:21 29.10.2019
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հոկտեմբերի 17-27-ը տեղի ունեցած ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած հայ ծանրորդները հայրենիք վերադառնալուց հետո ՀԱՕԿ լրատվական ծառայության հետ զրույցում պատմել են տպավորությունների մասին: Սիմոն Մարտիրոսյան. «Անկեղծ ասած, աշխարհի առաջնությունից հետո չէի հասցրել մարզավիճակ հավաքել, մտածում էի, որ ավելի վատ հանդես կգամ, բայց, փառք Աստծո, ամեն ինչ լավ ընթացավ, […]
15:11 29.10.2019
Բուխարեստում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը հայ ազատ ոճային ըմբիշները այսօր ևս անհաջող են մեկնարկել: Քիչ առաջ իրենց հենց առաջին գոտեմարտերում պարտություն են կրել 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Նրանք 0-10 և 0-5 հաշվով զիջել են համապատասխանաբար թուրք և իրանցի մարզիկներին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ մրցագորգ դուրս […]
14:54 29.10.2019
«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին իր տեսակետն է հայտնել ՄԼՍ-ի կարգավիճակի վերաբերյալ: Ըստ անգլիացի ֆուտբոլիստի՝ ցածր աշխատավարձը լիգայի զարգացման գլխավոր խնդիրն է: ՄԼՍ-ում, ինչպես նաև հյուսիսային Ամերիկայի մյուս լիգաներում, գործում է աշխատավարձերի սահմանափակում: «ՄԼՍ-ի գլխավոր խնդիրը աշխատավարձերն են: Եթե նայում եք ակումբների եկամուտների չափին, ապա նրանք կարող եք հասկանալ, որ նրանք պատշաճ աշխատավարձ չեն […]
11:41 29.10.2019
ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակում ազգությամբ հայ ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը բարձրացել է 8-րդ հորիզոնականը: Նոր աղյուսակը հրապարակվել է հոկտեմբերի 28-ին: Նախորդ վարկանիշային աղյուսակում Խաչանովը 9-րդն էր: Իսկ աշխարհի առաջին ռակետի դիրքը շարունակում է պահպանել սերբ Նովակ Ջոկովիչը: Վարկանիշի աղյուսակի առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի՝ 1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա)` 9545, 2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա)` […]
10:39 29.10.2019
Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրն անհաջող էր նաև Հայաստանի կանանց հավաքականի համար: Մեր թիմը մրցեց Վրաստանի ընտրանու հետ և հերթական անգամ պարտվեց վրացուհիներին: Պարտություններ կրեցին Էլինա Դանիելյանը և Մարիյա Գևորգյանը: Լիլիթ Մկրտչյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի, իսկ Աննա Սարգսյանը հաղթանակ տարավ: 5 տուրից հետո մեր հավաքականը 5 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: […]
10:34 29.10.2019
Շոտլանդիայում կայացած ԵՎՐՈ Մ-17 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի Մ-17 հավաքականը 1:0 առավելության հասավ Իսլանդիայի ընտրանու նկատմամբ։ Մեր թիմի միակ գոլը հանդիպման 37-րդ րոպեին խփել է Սամվել Հակոբյանը։ 7-րդ խմբում Հայաստանի Մ-17 հավաքականը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ նախորդ երկու խաղերում մեր պատանեկան հավաքականը 0:2 հաշվով պարտվել էր Շոտլանդիային և 0:4 հաշվով […]
10:09 29.10.2019
Բուխարեստում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը հայ ըմբիշներն առայժմ անհաջող են հանդես գալիս: Մրցումների առաջին օրը գորգ դուս եկան Հայաստանի 4 ներկայացուցիչներ: 57 կգ քաշային Ռազմիկ Միսակյանը, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պարտություններ կրեցին հենց առաջին գոտեմարտերում: Իր անդրանիկ մենամարտը հաղթեց միայն 79 կգ քաշային Արման Ավագյանը, սակայն 1/4 եզրափակչի […]
09:49 29.10.2019
Բաթումում շարունակվող Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը առաջին պարտությունը կրեց: Մեր հավաքականը զիջեց ռուսներին: Վճռորոշ եղավ Փաշիկյան-Դուբով պարտիան, որում սպիտակներով խաղացող հայ շախմատիստը պարտություն կրեց: Մեր մյուս շախմատիստները՝ Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը պարտիաները ոչ-ոքի ավարտեցին: 5-րդ տուրից հետո մեր հավաքականը 7 միավորով 5-րդ տեղում է: 6-րդ տուրում, որը […]
23:58 28.10.2019
Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայացավ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունը։ Եզրափակչում պարտության մատնելով Պորտուգալիայի ընտրանուն՝ Իսպանիայի հավաքականը դարձավ մրցաշարի հաղթող։ Յուրաքանչյուր մրցաշարից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակում է նաև առաջնության «Արդար խաղի» դասակարգումը (Respect Fair Play ranking), որը ձևավորվում է թիմերի՝ առաջնության ընթացքում ցուցաբերած կարգապահության և միմյանց նկատմամբ հարգանքի հիման վրա։ Հայաստանի Մ-19 հավաքականը գլխավորում է «Արդար […]
23:48 28.10.2019
2020 թվականին Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը լավագույն մարզիկներով համալրելու, Խաղերին նրանց հաջող մասնակցությունն ապահովելու նպատակով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հաշվի առնելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հեռացված է ՀԱՕԿ-ի կազմից, ծրագրել է 2019 թվականի դեկտեմբերի 12-22-ը Երևանում կազմակերպել «Կաշվե ձեռնոց» անվանմամբ մրցաշար: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մրցաշարի […]
23:34 28.10.2019
Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան 2019 թվականի օգոստոսի 15-ին բողոք է ներկայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դեմ՝ ՀԱՕԿ-ի ասամբլեայի կողմից կայացված որոշման վերաբերյալ (ՀԲՖ-ին ՀԱՕԿ-ի անդամակցությունից զրկելը): Այդ առթիվ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) գործ է հարուցել օգոստոսի 21-ին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: 2019 թվականի սեպտեմբերի 26-ին CAS-ը տեղեկացրել է հայցվորին (ՀԲՖ), որ […]
22:53 28.10.2019
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ռինգում: Bellator 232 մրցաշարի ժամանակ մրցել են 38-ամյա Մարկուս Սուրինը և 31-ամյա Դևին Փաուելը: Երկրորդ ռաունդում Փաուելը հաղթել է Մարկուսին՝ խեղդող հնարք կիրառելով: Մրցասվարի՝ մարտը կանգնեցնելուց հետո Փաուելը չի հասցրել վերականգնվել, նա կորցրել է կողմնորոշումը և շարունակել մարտը, բայց արդեն մրցակցի փոխարեն բռնել է մրցավարի ոտքը: View this post […]
20:09 28.10.2019
ՀՖՖ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 18-ին` Իտալիայի Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի տասներորդ տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը: Իտալիայի ֆուտբոլի Ֆեդերացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից։ Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով: […]
18:30 28.10.2019
«Ինձ համար անհասկանալի և անընդունելի է սեռական կյանքի ցանկացած քարոզ: Մենք քննարկում ենք մի բան, որը դեռ գոյություն չունի, իսկ գուցե ֆիլմը փոքրամասնությունների հակաքարոզ է` ցույց է տալու, թե ինչքան դժվար է նման ճանապարհն ընտրած մարդու կյանքը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Մել» ֆիլմի շուրջ ստեղծված աղմուկին ու քննադատություններին, ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը: Նա ընդգծեց, […]
18:20 28.10.2019
Հայաստանի հավաքականի և «Փյունիկ» ակումբի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է հայկական ֆուտբոլի խնդիրների մասին: Նախ` նա քննադատել է իր ակումբակից Էրիկ Վարդանյանի վարքը «Արարատ» ակումբի հետ խաղի ժամանակ, երբ վերջինս մատի ժեստով վիրավորել էր տրիբունայի հանդիսատեսին: «Այն, ինչ տեղի է ունեցել, սխալ է, դա գիտի նաև ինքը, բայց ես ուզում եմ հիշեցնել, […]
17:35 28.10.2019
Ռուսական «Газета.ru» պարբերականը հոդված է հրապարակել անգլիական ֆուտբոլի տրանսֆերների մասին, այդ թվում` անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին: Հոդվածագիրը հիշեցրել է, որ Մխիթարյանը Մեծ Բրիտանիա մեկնեց գերմանական «Բորուսիա» ակումբից 2016 թվականին ու հենց առաջին սեզոնում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կազմում երեք տիտղոս նվաճեց: «Թվում էր, թե Հենրիխի կարիերայում ամեն ինչ լավ է դասավորվում, բայց հենց հաջորդ սեզոնին […]
16:46 28.10.2019
Մեծ աղմուկ հանած, տարբեր շահարկումների ու «սեռական փոքրամասնությունների քարոզ» որակվող «Մել» ֆիլմի նկարահանումների մի մասը, որ պատմում է հայ ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին (սեռափոխությունից հետո՝ Մել), ավարտին կհասցվի այս տարեվերջին: Ազգային կինոկենտրոնը տարվա մեջ մի քանի անգամ հայտարարում է մրցույթ՝ ֆիլմարտադրության համար և հատկացնում գումար: Այս տարվա 2-րդ մրցույթի հայտերի մեջ է եղել նաև «Մել» […]
16:45 28.10.2019
Շախմատի աշխարհի մինչև 18 և 20 տարեկանների առաջնությունների արդյունքներն են այսօր ամփոփել պատանեկան հավաքականի մարզիչներն ու մրցանակային տեղեր զբաղեցրած շախմատիստները: Հիշեցնենք, որ հաջորդաբար տեղի ունեցած մինչև 18 և 20 տարեկանների առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել էին երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ: Երկու արծաթե մեդալները նվաճել էր Շանթ Սարգսյանը, մեկական բրոնզե մեդալ նվաճել էին Արամ Հակոբյանն […]
15:58 28.10.2019
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: Սա աննախադեպ, բացառիկ արդյունք է: Մեր ծանրորդներն ու ծանրորդուհիները նվաճել են 7 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ և գերազանցել Եվրոպայի բոլոր հավաքականներին, այդ թվում` Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Բուլղարիայի: Հիշեցնենք` մեր հավաքականից չեմպիոններ էին […]
15:50 28.10.2019
Ծանրորդ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարվում, որը հավանության է արժանացել Ազգային կինոկենտրոնի ժյուրիի կողմից: «Մել» կոչվող ֆիլմը կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից մեկն էր, որ երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում էր: Պետությունը ֆիլմի նկարահանման համար հատկացրել է 20 միլիոն դրամ, որը ֆիլմի բյուջեի 14%-ն է կազմում: «Մել» ֆիլմը, որը պատմում է […]
12:22 28.10.2019
ՀՀ Արարատի մարզպետարանից հայտնում են, որ Արարատի մարզի Գեղանիստի միջնակարգ դպրոցում ընթացքի մեջ են մարզադաշտի կառուցման աշխատանքները, որը լինելու է մարզում ամենախոշորներից մեկը: Ծրագիրը կյանքի է կոչվում համայնքի և դպրոցի համատեղ ջանքերով: Այն կծառայի ինչպես աշակերտներին, այնպես էլ համայնքի մյուս բնակիչներին: Մարզադաշտը շուտով շահագործման կհանձնվի:
23:48 27.10.2019
Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» 2:1 հաշվով հաղթել է «Միլանին»: Հանդիպումը տեղի է ունեցել Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում։ Ինչպես հայտնում է Armsport-ը, հաշիվը բացվել է 38-րդ րոպեին։ Գոլի հեղինակ է դարձել Էդին Ջեկոն։ Երկրորդ խաղակեսի սկզբում հյուրերը վերականգնել են հաշվի հավասարակշռությունը, աչքի է ընկել Թեո Բերնար Ֆրանսուան։ Մի քանի րոպե անց հռոմեացիները հաշվով կրկին առաջ են անցել` […]