23:35 02.02.2025
Ջերմուկում Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի բացման արարողությունն էր: Երևանի թիմերը կմրցեն հոկեյում, դահուկավազքում, լեռնադահուկային սպորտում, սնոուբորդում, շախմատում և սպորտային պարերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վստահ եմ, որ մեր մարզիկները լավագույնս հանդես կգան։ Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի, միասնականության և առողջ ապրելակերպի խորհրդանիշ է։ Հաջողություն բոլոր մասնակիցներին»,-գրել […]
19:55 02.02.2025
Բրազիլացի հարձակվող Նեյմարը մանրամասն պատմել է սաուդյան «Ալ-Հիլալը» լքելու և «Սանթոս» տեղափոխվելու որոշման մասին։ «Կան որոշումներ, որոնք դուրս են ֆուտբոլային տրամաբանության սահմաններից։ Եվ դրանցից որոշները շատ կարևոր են։ Ե՞րբ հասկացա, որ անհրաժեշտ է վերադառնալ։ Պետք է խոստովանեմ, որ հունվարի սկզբին չէի պատկերացնում, որ կվերադառնամ «Սանթոս», ոչ էլ ծրագրում էի հեռանալ «Ալ-Հիլալից»։ Իմ ընտանիքը երջանիկ էր, […]
16:42 02.02.2025
«Լոկոմոտիվը» հրաժարվել է պաշտպան Նաիր Թիկնիզյանին բաց թողնել «Լեգանես»։ Այս մասին Championat-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը, փոխանցում է armsport.am-ը: Իսպանական ակումբը առաջարկել է վճարովի վարձակալություն հետագայում խաղացողի ձեռքբերման իրավունքով, սակայն ստացել է մերժում։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 23 հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Թիկնիզյանի գործող պայմանագիրը ակումբի հետ […]
15:17 02.02.2025
Մադրիդի «Ռեալը»՝ համագործակցելով Generation Schools կրթական ցանցի հետ, հիմնում է իր առաջին ակադեմիան Հարավային Աֆրիկայում: Ակադեմիա կընդունվեն 6-ից 17 տարեկան երեխաներ և դեռահասներ: Առաջին մասնաճյուղը կգործարկվի Քեյփթաունում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, իսկ 2025 թվականի երկրորդ եռամսյակում կբացվի մեկ այլ մասնաճյուղ՝ Յոհանեսբուրգում: Ակադեմիան առաջարկում է ֆուտբոլի զարգացման ծրագիր, որը կառուցված է երեք հիմնական սկզբունքների վրա՝ «Խաղացող», «Խաղ» […]
13:45 02.02.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի միջոցառմանը և հանդես է եկել խաղերի բացման խոսքով։ «Սիրելի՛ մարզիկներ, հարգելի՛ հյուրեր և մասնակիցներ, Ուրախությամբ ողջունում եմ ձեզ Համահայկական ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության առթիվ: Այս իրադարձությունը հատուկ նշանակություն ունի մեր ժողովրդի համար, քանի որ այն միավորում է աշխարհասփյուռ հայությանը սպորտի և մրցակցության ոգով: […]
12:57 02.02.2025
«Հերենվենի» գլխավոր մարզիչ Ռոբին վան Պերսին արձագանքել է Նիդերլանդների առաջնության 21-րդ տուրի խաղում «Ֆորտունայի» դեմ բաց թողած հաղթանակին (2:2): «Հերենվենը» մինչև 90-րդ րոպեն հաղթում էր 2:1 հաշվով, սակայն «Ֆորտունան» հավասարեցրեց հաշիվը։ Վան Պերսիի թիմը գոլ ընդունեց այն պահին, երբ մրցակիցը դաշտում ուներ 12 խաղացող։ Մրցավարները չնկատեցին, որ փոխարինման ժամանակ մեկ ֆուտբոլիստ դաշտից դուրս չէր եկել։ […]
02:53 02.02.2025
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի արտագնա խաղում Մադրիդի «Ռեալը» 0:1 հաշվով պարտվել է «Էսպանյոլին»։ Հաղթական գոլը 85-րդ րոպեին խփել է պաշտպան Կառլոս Ռոմեռոն: Չնայած պարտությանը՝ Մադրիդի «Ռեալը» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով գերազանցելով 2-րդ տեղում գտնվող «Ատլետիկոյին»։ Այս խաղից հետո «Էսպանյոլը» 23 միավորով 17-րդն է: Հաջորդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ կխաղա […]
00:42 02.02.2025
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը մենասահքի կարճ և ազատ ծրագրի արդյունքում գրավել է 17-րդ տեղը՝ վաստակելով 197.97 միավոր։ Դանիլյանցը ելույթ է ունեցել Creep երգի ներքո: Ոսկե մեդալը 267.09 միավորով նվաճել է շվեյցարացի Լուկաս Բրիչգինը, արծաթը՝ իտալացի Նիկոլա Մեմոլան՝ 262.61 միավորով, իսկ բրոնզե մեդալակիր է դարել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ադամ Սյաո […]
22:37 01.02.2025
«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է հարձակվող Ջոնել Դեսիրեն: Այս մասին նշվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: 27-ամյա փորձառու ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Լոռի», «Ուրարտու», «Փյունիկ» և «Ալաշկերտ» ակումբներում: 2018/19 մրցաշրջանում Ջոնելը 17 գոլով դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու։ Արտերկրում «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ) և «Օլիմպիակոս» (Կիպրոս) ակումբներում հանդես եկած Ֆուտբոլիստի նախորդ ակումբը վրացական […]
22:20 01.02.2025
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը: Արայիկ Հարությունյանը հանդես է եկել […]
21:18 01.02.2025
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 7-րդ համար ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերը հայտնել է, որ իր հաջորդ մրցակիցը կարող է լինել նույն քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը։ Այս մասին փոխանցում է Arm Sport-ը: «Արման Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է։ Դանա Ուայթը հայտնել է, որ նա պետք է նորից հաղթի ու […]
17:00 01.02.2025
«Վիլյառեալը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով պայմանագիր է կնքել «Ինտերի» պաշտպան Թեյջոն Բյուկենենի հետ: Պայմանագիրը ներառում է ամբողջական տրանսֆերի գնման տարբերակ: Թեյջոնն «Ինտեր» է տեղափոխվել 2024 թվականի հունվարին «Բրյուգեից»: Նրա պայմանագիրը «ներաձուրիների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը: Այս մրցաշրջանում 25-ամյա կանադացին 7 հանդիպում է անցկացրել միլանյան թիմի կազմում։
15:17 01.02.2025
Ջերմուկում այսօր գեղեցիկ շոու է լինելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Մենք պատրաստ ենք Համահայկական երկրորդ ձմեռային խաղերին: Ջերմուկում այսօր գեղեցիկ շոու է լինելու բացման արարողության ժամանակ և հրավառություն: Տաք կհագնվեք»,-գրել է նա:
14:24 01.02.2025
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ 33-ամյա բելգիացի ֆուտբոլիստը ցանկանում է մնալ Մանչեսթերում և մտադիր է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը։ Այս մրցաշրջանում Դե Բրույնեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում։ Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային […]
13:38 01.02.2025
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 24-րդ տուրի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղից առաջ խոսել է մրցակցի մարզիչ Միկել Արտետայի հետ հարաբերությունների մասին։ «Մեր հարաբերությունները բացառիկ են: Նրա և նրա ընտանիքի հետ ամեն ինչ բացառիկ է։ Իհարկե, մենք հիմա կապի մեջ չենք, Միկելն իր անելիքներն ունի։ Ես էլ ունեմ իմ աշխատանքը և այլ հանդիպումներ, բայց […]
13:00 01.02.2025
Բրիտանական Give me Sport-ը հրապարակել է պատմության լավագույն բրազիլացի ֆուտբոլիստների վարկանիշը։ Փոխանցում է Armsport-ը։ Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրել է աշխարհի միակ եռակի չեմպիոն, լեգենդար հարձակվող Պելեն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է հարձակվող Ռոնալդոն, ով Բրազիլիայի հավաքականի հետ երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և երկու անգամ արժանացել «Ոսկե գնդակի»: Վարկանիշային աղյուսակում Գարինչան երրորդն է։ Լավագույն բրազիլացիների […]
12:25 01.02.2025
32-ամյա հարձակվող Նեյմարը չի կարողացել զսպել արցունքները իր շնորդհանդեսի ժամանակ՝ որպես «Սանթոսի» ֆուտբոլիստ։ Նա երեկ վերադարձավ հարազատ ակումբ։ Փոխանցում է Armsport-ը։ Բրազիլացի ֆուտբոլիստի շնորհանդեսին մարզադաշտը լեփ-լեցուն էր և երկրպագուները վանկարկում էին նրա անունը։
19:55 31.01.2025
ՈՒԵՖԱ-ի գրասենյակում տեղի է ունեցել Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ Եվրոպա լիգա՝ անցումային փլեյ-օֆֆ․ «Տվենտե» (Նիդերլանդներ) – «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) «Ֆեներբահչե» (Թուրքիա) – «Անդերլեխտ» (Բելգիա) «Յունիոն» (Բելգիա) – «Այաքս» (Նիդերլանդներ) ՊԱՕԿ (Հունաստան) – «Ստյաուա» (Ռումինիա) «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Գալաթասարայ» (Թուրքիա) «Միդտյուլան» (Դանիա) – «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա) «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) «Պորտու» (Պորտուգալիա) – […]
19:07 31.01.2025
Խառը մենամարտերի մարզիչ Գոռ Ազիզյանը հայտարարել է, որ բրազիլացի Ռենատո Մոյկանոն UFC-ի թեթև քաշային կարգի տիտղոսային մենամարտում հաղթելու շանս ի սկզբանե չուներ, հաղորդում է Metaratings.ru-ն: «Մոյկանոն հասկանում էր, որ Մախաչևի դեմ մենամարտն իր համար հաղթական ավարտ չէր կարող ունենալ: Նա Մախաչևի դեմ մենամարտում պարզապես գումար վաստակեց: Ես նրան ճանաչում եմ դեռ 2015 թվականից։ Նա շատ […]
18:26 31.01.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում «Ռեալի» դեմ հանդիպումների մասին: «Այնպիսի տպավորություն է, որ այս դիմակայությունն արդեն դերբի է: Չորս մրցաշրջան անընդմեջ մենք հանդիպում ենք «Ռեալի» հետ: Վիճակահանությունը խաղարկություն է, այն կարող էր ավելի լավը լինել, բայց «Բավարիան» նույնպես շատ ուժեղ մրցակից է: Հույս ունեմ, որ մենք կարող […]
17:30 31.01.2025
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վերջին` 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Շաբաթվա թիմում ընդգրկված են Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ»), Արյան Մալիչը («Շտուրմ Գրաց»), Ռոնալդ Արաուխոն («Բարսելոնա»), Նիկոլաս Օտամենդին («Բենֆիկա»), Միտչել Բակերը («Լիլ»), Մատեո Կովաչիչը («Մանչեսթեր Սիթի»), Ալեքսանդր Պավլովիչը («Բավարիա»), Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), Մորգան Ռոջերսը («Ասթոն Վիլա»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո Մադրիդ») և Լաուտարո […]
17:08 31.01.2025
Տեղի է ունեցել ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։ Խմբային փուլում 9-24-րդ տեղերը գրաված թիմերը կպայքարեն 1/8 եզրափակչի 8 ուղեգրերի համար։ Չեմպիոնների լիգա՝ փլեյ-օֆֆ․ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» Մադրիդ «Բրեստ» – ՊՍԺ «Մոնակո» – «Բենֆիկա» «Յուվենտուս» – «ՊՍՎ Էյնդհովեն» «Ֆեյենորդ» – «Միլան» «Սելթիկ» – «Բավարիա» «Բրյուգե» – «Ատալանտա» «Սպորտինգ» – «Բորուսիա Դորտմունդ» Փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները […]
16:42 31.01.2025
«Ալ Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 921-րդ գոլն է խփել կարիերայում։ Սաուդյան Արաբիայի առաջնության 18-րդ տուրում «Ալ Նասրը» մրցել է «Ալ Ռայեդի» հետ և հաղթել է 2:1 հաշվով։ «Ալ Նասրը» 38 միավորով երրորդ տեղում է։
15:30 31.01.2025
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։ «Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝ գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։ ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք […]
10:35 31.01.2025
Լա լիգայի 21-րդ տուրի «Բարսելոնա» – «Վալենսիա» խաղի ժամանակ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է դաշտի տերերի հարձակվող Ֆերան Տորեսը զրուցում հակառակորդ թիմի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի հետ: Տորեսը վրացի դարպասապահին հարցրել է, թե ինչու նա այս մրցաշրջանում չի խաղում «Լիվերպուլում», ինչին էլ Մամարդաշվիլին հակիրճ պատասխանել է՝ «Ալիսոն», ինչից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստը հաջողություն է մաղթել մրցակցին: […]
21:47 30.01.2025
Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Գեորգի Բուշչանը պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում առաջին անգամ փոխել է ակումբը։ 30-ամյա ֆուտբոլիստը այսուհետ հանդես կգա Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբում: Transfermarkt-ի տեղեկություններով՝ կիևյան ակումբն իր դարպասապահի տրանսֆերի համար ստացել է 3 մլն եվրո։ Պայմանագիրը կնքվել է երկուսուկես տարով։ Այս մրցաշրջանում դարպասապահը «Դինամոյի» կազմում մասնակցել է 27 հանդիպման։ Սաուդյան Արաբիայի առաջնությունում […]
21:30 30.01.2025
Մադրդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է ՉL անցումային փլեյ-օֆֆում «Մանչեսթեր Սիթիի» հետ հնարավոր հանդիպումը։ «Չեմպիոնների լիգայում հաղթելու համար պետք է հաղթել յուրաքանչյուր թիմի։ Մենք չէինք ցանկանա խաղալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ, բայց եթե ստիպված լինենք, մենք դա կանենք: Առջևում վիճակահանությունն է, և այն, ինչ տեղի կունենա, հնարավոր չէ փոխել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։ […]
21:10 30.01.2025
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում հաղթելու իր թիմի հնարավորությունների մասին։ «Կարող ենք հաղթել արդյոք Չեմպիոնների լիգան: Այս պահին, ոչ, ես այդպես չեմ կարծում: Այդ տարի, երբ մենք հաղթեցինք, ես վստահ էի հաղթանակի մեջ։ Ես պրագմատիկ եմ, իրականությունն իրականություն է։ «Ռեալը» և «Բավարիան ավելի մեծ փորձ ունեն, քան մենք»,- Գվարդիոլայի խոսքերն է […]
20:55 30.01.2025
«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը բացատրել է, թե ինչով է պայմանավորված փոխարինումներից հետո իր դժգոհությունը։ «Ես ուզում եմ անընդհատ խաղալ: Այո, ես զայրացած եմ, բայց հարգում եմ փոխարինող տղաներին։ Նրանք նույնպես ցանկանում են խաղադաշտ դուրս գալ: Ես զայրույթ եմ զգում միայն հեռանալու պահին, մինչդեռ հիանալի հասկանում եմ, որ գլխավորը թիմն է»,- Յամալի խոսքերն է մեջբերում […]
20:37 30.01.2025
«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը գնահատել է «Ոսկե գնդակը» ստանալու իր շանսերը։ «Հուսով եմ, որ կարժանանամ այդ մրցանակին, քանի որ «Բարսելոնան» շատ տիտղոսներ է նվաճում»,- ասել է Յամալը «Ատալանտայի» դեմ խաղից հետո։ 17-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 28 հանդիպման` դառնալով 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։