TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Ո՞վ է փոխարինելու Լամին Յամալին

12:42 14.11.2024

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը փոխարինող է ընտրել Լամին Յամալին, եթե 17-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ընթացքում կրկին վնասվածք ստանա կամ ունենա հանգստի անհրաժեշտություն: Աջ հարձակվողի դիրքում գերմանացի մասնագետն օգտագործելու է Տոնի Ֆերնանդեսին: 16-ամյա այս ֆուտբոլիստը նույնպես ձախլիկ է և խաղում է աջ հարձակվողի դիրքում: Նա ամռանը մասնակցել է «Բարսելոնայի» նախամրցաշրջանային հավաքին: Ֆլիկը մտադիր է նրան դարձնել […]

̰
Ալեքսանդր Զվերևը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել ամփոփիչ մրցաշարում

12:15 14.11.2024

Թուրինում ընթացող թենիսի տարվա Ամփոփիչ մրցաշարի երկրորդ տուրում Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը 7-6, 6-3 հաշվով առավելության է հասել աշխարհի 7-րդ ռակետ նորվեգացի Կասպեր Ռուդի նկատմամբ: Զվերևը երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո վերջին տուրում կմրցի աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասի հետ: Կասպեր Ռուդը երկու տուրից հետո ունի մեկ հաղթանակ և հաջորդ տուրում կհանդիպի ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի հետ:

̰
Վիլի Սանյոլը երկարաձգել է պայմանագիրը Վրաստանի հավաքականի հետ

11:44 14.11.2024

Վրաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը երկարաձգել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիրը։ Ֆրանսիացի 47-ամյա մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը, հաղորդում է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Սանյոլը 2021թ․ փետրվարից է գլխավորում Վրաստանի հավաքականը, որը պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Գերմանիայում կայացած Եվրո-2024-ում վրացիները հասել […]

̰
Կլաուդիո Ռանիերին կարող է 3-րդ անգամ գլխավորել «Ռոման»

19:54 13.11.2024

«Ռոման» սկսել է բանակցել Կլաուդիո Ռանիերիի հետ նրան նոր գլխավոր մարզիչ նշանակելու հարցով: 73-ամյա մասնագետն արդեն մեկնել է Լոնդոն՝ ակումբի սեփականատերեր Դեն ու Ռայան Ֆրիդկինների հետ հանդիպելու համար: Ֆրիդկիններն այլ տարբերակներ էլ են դիտարկում, բայց հակված են հենց Ռանիերիի թեկնածությանը: Իտալացի մարզիչը նախկինում 2 անգամ գլխավորել է մայրաքաղաքային թիմը: Նա «Ռոմայի» ղեկին եղել է 2009-2011 […]

̰
Առաջին ռակետը երկրորդ հաղթանակն է տարել ամփոփիչ մրցաշարում

19:07 13.11.2024

Թուրինում ընթացող թենիսի տարվա Ամփոփիչ մրցաշարում կայացավ երկրորդ տուրի Յանիկ Սիներ – Թեյլոր Ֆրից հանդիպումը: Իտալացի թենիսիստը հաղթեց առանց սեթ զիջելու: Գրանցվեց 6-4, 6-4 հաշիվը: Այդ հաղթանակը Յանիկի համար երկրորդն էր A խմբում, ինչի շնորհիվ նա գրեթե ապահովեց տեղը փլեյ-օֆֆում: Երրորդ տուրում Սիները կմրցի Դանիլ Մեդվեդևի հետ, որը մրցաշարում 1 հաղթանակ ունի: Մյուս խաղում կհանդիպեն […]

̰
Սկսել եմ սիրել Հայաստանը. Լուկաս Սելարայանի հարցազրույցը՝ ՈՒԵՖԱ-ին

18:39 13.11.2024

ՈՒԵՖԱ-ի մեդիա թիմը նախորդ ամսվա ընթացքում Հայաստանում էր: ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ-ն բացառիկ հարցազրույց է ունեցել Լուկաս Սելարայանի հետ։ Վերջինս պատմել է իր մանկության, ֆուտբոլային կուռքի, Հայաստանի և ազգային հավաքականի նկատմամբ իր զգացողությունների մասին:  

̰
Զառան կկատարի Ռուսաստանի օրհներգն առաջիկա ընկերական հանդիպումից առաջ

18:12 13.11.2024

Ռուսաստանի վաստակավոր արտիստ Զառան (Զարիֆա Մգոյան) կկատարի Ռուսաստանի Դաշնության օրհներգն այդ երկրի առաջիկա ընկերական հանդիպումից առաջ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը նոյեմբերի 15-ին Կրասնոդարում ընկերական հանդիպում է անցկացնելու Բրունեյի թիմի հետ։ Այդ խաղից 4 օր անց Վալերի Կարպինի գլխավորած թիմն ընկերական խաղում մրցելու է նաև Սիրիայի ընտրանու հետ։ Հիշեցնենք, որ Զարիֆա Մգոյանն […]

̰
Լաշա Տալախաձեն չի մասնակցի ծանրամարտի աշխարհի առաջնությանը. նա կդառնա Վրաստանի ԱԺ պատգամավոր

17:55 13.11.2024

Եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձեն չի մասնակցի ծանրամարտի աշխարհի առաջնությանը, հաղորդում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) մամուլի ծառայությունը: Փարիզի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելուց հետո 31-ամյա վրացի ծանրորդը գրեթե չի մարզվել ու կենտրոնացել է քաղաքականության վրա։ Նա «Վրացական երազանք» կուսակցության կազմում կդառնա Ազգային ժողովի պատգամավոր։ 2015 թվականից հետո առաջին անգամ […]

̰
Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման տոմսերը վաճառվում են նաև «Հանրապետականի» տոմսարկղում

17:33 13.11.2024

Ֆուտբոլի Հայաստանի և Ֆարերյան կղզիների ազգային հավաքականների միջև Ազգերի լիգայի C դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրի հանդիպման տոմսերը վաճառվում են նաև «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Տոմսերի առցանց վաճառքը ևս շարունակվում է https://tickets.ffa.am կայքում։ Հայաստան – Ֆարերյան կղզիներ հանդիպումը կկայանա նոյեմբերի 14-ին՝ «Հանրապետական» ստադիոնում։ Այդ խաղից 3 օր անց Հայաստանի հավաքականը Ռիգայում […]

̰
Հայաստանի հավաքականի առաջատարը կխաղա Ուրուգվայում

17:16 13.11.2024

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացող Անդրե Սփայթ Մկրտչյանը տեղափոխվել է Ուրուգվայ: Մկրտչյանը պայմանագիր է ստորագրել «Բիգուա դե Վիլյա Բիառից» ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Մինչև այս բասկետբոլիստը հանդես էր գալիս մեքսիկական «Միներոս» ակումբում։ Հարավային Ամերիկայում Մկրտչյանը խաղացել է նաև Արգենտինայի «Օբրաս» ակումբում՝ 2023-24 մրցաշրջանում դառնալով առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողը […]

̰
Ամեն ինչ կանենք խոշոր մրցաշարում խաղալու համար․ Նաիր Թիկնիզյան

16:53 13.11.2024

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է ազգային թիմի նպատակների մասին։ «Տա Աստված, որ Հայաստանի հավաքականը մոտ ապագայում խաղա մեծ մրցաշարում։ Սակայն ես չեմ կարող կանխատեսել, թե երբ դա տեղի կունենա, առավել ևս՝ չեմ կարող խոստանալ։ Մենք ամեն ինչ կանենք դրա համար»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։ Հարցին, թե պատրաստ […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ է տվել  Ռուդ վան Նիստելռոյին

16:32 13.11.2024

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժեշտ է տվել գլխավոր մարզչի պաշտոնակատար հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյին: «Ռուդը կա և միշտ կմնա «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդը: Երախտապարտ ենք նրա ներդրման համար, ակումբում աշխատելու ընթացքում: Ռուդը միշտ կլինի շատ ողջունելի հյուր «Օլդ Թրաֆորդում»,-գրված է ակումբի հաղորդագրությունում: Ռուդ վան Նիստելռոյն հոլանդացի Էրիկ տեն Հագի մարզչական շտաբում աշխատում էր ամառվանից: Տեն Հագի պաշտոնանկությունից […]

̰
Սաբալենկան WTA-ի  գավաթ է ստացել

16:10 13.11.2024

Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) բելառուս Արինա Սաբալենկային աշխարհի առաջին ռակետի կարգավիճակում տարին ավարտելու համար գավաթ է հանձնել: «Չէի կարողանա կրկին պահել այս գեղեցիկ գավաթն առանց ամբողջ մրցաշրջանի ընթացքում ստացած աջակցության և սիրո: Շնորհակալություն: Աներևակայելի երախտապարտ եմ իմ հիանալի թիմին, որն ինձ հետ էր ամեն քայլափոխի: Սկսած մարտահրավերների հետ առնչվելուց մինչև հաղթանակներ տանելը և դրա միջև […]

̰
Շատ ուրախ եմ կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ, բայց ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ թիմին․ Տիգրան Բարսեղյան

15:50 13.11.2024

Մեկ տարվա դադարից հետո Հայաստանի հավաքականից հրավեր ստացած Բրատիսլավայի «Սլովանի» եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը վնասվածքի պատճառով չի միանա ազգային թիմին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: «Սկալիցայի» դեմ Սլովակիայի առաջնության 14-րդ տուրի խաղի վերջնամասում Բարսեղյանը մկանային ցավեր է զգացել: Պարզվել է, որ 31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք ունի: «Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի բուժանձնակազմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են […]

̰
Ջուդ Բելինգեմը  ճանաչվել է Իսպանիայի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ

15:28 13.11.2024

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը Marca-ի վարկածով ճանաչվել է Իսպանիայի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Անգլիացին կստանա Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անվան մրցանակը։ Լա լիգայի 2023/24 մրցաշրջանում 21-ամյա Բելինգեմը մասնակցել է 28 խաղի, խփել 19 գոլ ու կատարել 6 արդյունավետ փոխանցում՝ օգնելով «Ռեալին» նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Ռմբարկուների ցուցակում նա գրավել էր երրորդ տեղը՝ զիջելով միայն Ալեքսանդր Սյորլոթին […]

̰
Մարտինեսը բաց կթողնի Արգենտինայի հավաքականի առաջիկա հանդիպումները

14:57 13.11.2024

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը բաց կթողնի Արգենտինայի հավաքականի առաջիկա հանդիպումները: 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք ունի, այդ պատճառով չի մասնակցի Պարագվայի և Պերուի թիմերի դեմ խաղերին: Աշխարհի չեմպիոն և Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը 9 տուրից հետո 22 միավորով ընտրական գոտու առաջատարն է:

̰
Կարոտել եմ ֆուտբոլը․ Արսեն Զախարյան

14:29 13.11.2024

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ասում է, որ ապաքինման ընթացքում կարոտել է ֆուտբոլը: «Արդեն կարոտել եմ ֆուտբոլը, խաղը, երեք ամիս պարզապես մարզվելը բարդ է։ Սկզբում աշխատում էի անհատական ծրագրով, իսկ վերջերս միացա ընդհանուր մարզումներին։ Հիմա ամեն ինչ լավ է։ Վաղուց հարմարվել եմ Իսպանիայում»,- «Матч ТВ»-ի եթերում ասել է 21-ամյա ֆուտբոլիստը։ Հիշեցնենք, […]

̰
Ռոնալդուին նյարդայնացնում են այն ֆուտբոլիստները, որոնք հրաժարվում են խաղալ Պորտուգալիայի հավաքականում

14:05 13.11.2024

Կրիշտիանու Ռոնալդուին նյարդայնացնում են այն ֆուտբոլիստները, որոնք հրաժարվում են խաղալ Պորտուգալիայի ազգային հավաքականում։ «Ինձ զայրացնում են որոշ խաղացողներ, որոնք չեն ցանկանում խաղալ Պորտուգալիայի հավաքականում: Վայելեք ազգային թիմում խաղալը, ժամանակն անցնում է: Չկա ավելի լավ բան, քան ներկայացնել քո երկիրն ու մշակույթը»,- 39-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականի ավագն ազգային […]

̰
«Ուրարտուն» նոր գլխավոր տնօրեն ունի

13:44 13.11.2024

«Ուրարտուի» գլխավոր տնօրեն է նշանակվել Դավիթ Շախբագյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Երևանյան ակումբի համակարգում նա աշխատում է 2015 թվականից։ Մինչև այս Շախբագյանն «Ուրարտուի» առաջին թիմի պետն էր։ Ավելի վաղ Պրեմիեր լիգայի առաջատարի գլխավոր տնօրենի պաշտոնից հեռացել էր Գոհար Վարդանյանը։

̰
Հայ ծանրորդները սկսել են պատրաստվել աշխարհի առաջնությանը

13:10 13.11.2024

Ծանրամարտի Հայաստանի հավաքականները պատրաստվում են Բահրեյնում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Տղամարդկանց հավաքականը Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ հավաք է սկսել Օլիմպավանում, իսկ կանանց թիմն Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ մարզվում է Գյումրիում։ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) թարմացրել է ԱԱ-ի հայտացուցակը, որում ընդգրկված են Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն […]

̰
Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Ռաուլի՝ Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին լուրերին

12:50 13.11.2024

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն արձագանքել է Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսի՝ Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու մասին լուրերին։ «Հայաստանի հավաքականում այլ մարզիչ են նշանակել, ոչ Ռաուլին։ Նա չի եղել իմ մանկության կուռքը։ Ես ընդհանրապես չունեմ կուռքեր։ Ես Ռաուլի խաղը տեսել եմ միայն տեսանյութերով»,- Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Чемпионат»-ը։ Հիշեցնենք, որ Ազգերի […]

̰
«Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» լեգենդներն ընկերական հանդիպում կանցկացնեն

12:35 13.11.2024

«Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» լեգենդներն ընկերական հանդիպում կանցկացնեն Ճապոնիայում։ Այս մասին հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղը կկայանա Տոկիոյի «Աձինոմոտո» ստադիոնում։ «Բարսելոնայի» կազմում հանդես կգան Չավին, Անդրես Ինյեստան, Ռաֆայել Մարկեսը, Խավիեր Մասկերանոն, Ռիվալդոն, Բոյան Կրկիչը, Խավիեր Սավիոլան, Լյուդովիկ Ժյուլին, Ադրիանոն, Գաիսկա Մենդիետան ու այլոք։ Թիմի մարզիչը կլինի Ալբերտ Ֆերերը։

̰
Բելառուսի հավաքականի 3 ֆուտբոլիստ չի ստացել բրիտանական վիզա

12:12 13.11.2024

Բելառուսի հավաքականի ֆուտբոլիստներ Պավել Սավիցկին, Վալերի Բոչերովն ու Վիտալի Լիսկովիչը չեն կարողանա մասնակցել Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի 5-րդ տուրի հանդիպմանը։ Երեք խաղացողներն էլ չեն ստացել Մեծ Բրիտանիայի մուտքի վիզա։ «Մեզ չեն տրամադրել վիզա։ Բոլորը ստացել են, բացի մեզանից։ Պատահում է»,- ասել է Վիտալի Լիսկովիչը։ Հյուսիսային Իռլանդիա – Բելառուս խաղը կկայանա նոյեմբերի 15-ին Բելֆաստում։

̰
«Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ այլ է լինելու․ Ռուբեն Ամորիմ

11:47 13.11.2024

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է, որ անգլիական ակումբում աշխատանքն ավելի բարդ է լինելու, քան Լիսաբոնի «Սպորտինգում» էր: «Պատրաստ եմ նոր մարտահրավերի: Միամիտ չեմ, հասկանում եմ` «Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ այլ է լինելու: Շատ դժվար է լինելու։ Բայց ես հանգիստ եմ և կենտրոնացած եմ իմ նոր աշխատանքի վրա: Ցանկանում եմ ներողություն խնդրել […]

̰
Շանթ Սարգսյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին․ շախմատի ԵԱ

11:25 13.11.2024

Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ մրցափուլում Շանթ Սարգսյանը սևերով առավելության է հասել ադրբեջանցի Վուգար Ասադլիի նկատմամբ: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հաղթել է հույն Դիմիտիրիս Ալեքսակիսին, Էմին Օհանյանը` սևերով լեհ Բարտոմեժ Նիեդբալային, Մամիկոն Ղարիբյանը` սպիտակներով ուկրաինացի Մաքսիմ Դուբնևիչին: Արամ Հակոբյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Իսրայելը ներկայացնող Յահիլ Սոկոլովսկիի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ միավորը […]

̰
Թայսոնը Փոլի դեմ մենամարտի համար 20 միլիոն դոլար կստանա, բլոգերը՝ կրկնակի շատ

11:07 13.11.2024

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնը բլոգեր Ջեյք Փոլի դեմ մենամարտի համար 20 միլիոն դոլար կստանա, հայտնում է Daily Loud-ը։ Հաղորդվում է, որ Փոլի հոնորարը կրկնակի շատ կլինի։ Մենամարտը կկայանա նոյեմբերի 15-ին։ 58-ամյա Թայսոնը նախորդ պաշտոնական մենամարտն անցկացրել է 2005 թվականին։ Ամերիկացին պրոֆեսիոնալ ռինգում ունի 50 հաղթանակ և 6 պարտություն։ 27-ամյա […]

̰
Արոնյանը երկրորդ տեղն է գրավել Chennai Grand Masters-ում

10:45 13.11.2024

ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը Հնդկաստանում կայացած Chennai Grand Masters մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը: Հայ գրոսմայստերը հիմնական փուլի 7 տուրից հետո Հնդկաստանի ներկայացուցիչներ Արջուն Էրիգայիսիի և Արավինդհ Չիթհամբարամի հետ 4,5 միավորով բաժանել է 1-3-րդ տեղերը: Էրիգայիսին լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղն է գրավել, 42-ամյա Արոնյանը մյուս հնդիկ շախմատիստի հետ թայ-բրեյքում վիճարկել է եզրափակչի մյուս […]

̰
Հայտնի է Իսպանիայի 2023/24թթ․ առաջնության լավագույն ֆուտբոլիստը

17:07 12.11.2024

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ճանաչվել է Իսպանիայի 2023/24 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Նա ստացել է Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անունով մրցանակը, որը շնորհում է Marca պարբերականը: Բելինգհեմն անձամբ չի մասնակցել մրցանակաբաշխությանը: Նախորդ մրցաշրջանում Բելինգհեմը «Ռեալի» կազմում անցկացրել է 28 հանդիպում Լա Լիգայում, խփել է 19 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: Կիսապաշտպանը դարձել է Իսպանիայի առաջնության […]

̰
Հայտնի է, թե երբ կկայանա Աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը

13:39 12.11.2024

2025 թվականի աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 5-ին, հայտնում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամուլի ծառայությունը: Վիճակահանությունը կանցկացվի Մայամիում (ԱՄՆ)։ Առաջին անգամ աշխարհի ակումբային առաջնությունը կանցկացվի նոր ձևաչափով, ուղեգիր նվաճած 32 թիմերը կբաժանվեն 8 խմբերի: Մրցաշարը կանցկացվի հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում:

̰
Լևանդովսկին չի միանա Լեհաստանի հավաքականին

13:15 12.11.2024

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի առաջին խմբի վերջին երկու խաղերում չի օգնի Լեհաստանի ազգային հավաքականին։ Diario Sport-ը հայտնում է, որ 36-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի «Ռեալ Սոսիեդադի» դեմ արտագնա խաղում վնասվածք է ստացել։ Աղբյուրի համաձայն` Սան Սեբաստիանից վերադառնալիս լեհ ֆուտբոլիստն ինքնաթիռում մեջքի ուժեղ ցավեր է ունեցել։ Լևանդովսկին «Բարսելոնայի» մարզաբազայում […]

̰
BACK_TO_TOP