20:40 17.11.2024
Ռիգայում անցկացվող Ազգերի լիգայի 2024 – 2025 թթ. Լատվիա-Հայաստան հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 2։1 հաշվով, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
13:20 17.11.2024
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում B դիվիզիոնի առաջին խմբում Վրաստանի ազգային հավաքականն ընդունել էև Ուկրաինայի թիմին: Գրանցվել է 1-1 հաշիվը: Առաջին խաղակեսում վրացիներից սեփական դարպասը գրավել է Թբիլիսիի «Դինամոյի» պաշտպան Սոլոմոն Կվերկվելիան, 76-րդ րոպեին տանտերերից հաշիվը հավասարեցրել է ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն:
12:45 17.11.2024
Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդեն» մարզահամաալիրում ավարտված UFC 309-ի գլխավոր մենամարտում ամերիկացի Ջոն Ջոնսը նոկաուտով հաղթանակ է տարել և պաշտպանել ծանր քաշային կարգում իր չեմպիոնությունը: 37-ամյա մարտիկն ԱՄՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ Սթայփ Միոչիչի դեմ մենամարտի ելքը վճռել է երրորդ ռաունդում: Սա Ջոնսի 28-րդ հաղթանակն է օկտագոնում, նա ունի նաև մեկ պարտություն: 42-ամյա Միոչիչը 5-րդ պարտությունն […]
12:05 17.11.2024
Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձավ Թուրինում ավարտվող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարի եզրափակչի երկրորդ մասնակիցը: Իտալացին կիսաեզրափակչում 6-1, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 7-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Սիները այսօր՝ նոյեմբերի 17-ին տիտղոսը կվիճարկի աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիտցի հետ, որը կիսաեզրափակչում 6-3, 3-6, 7-6 հաշվով հաղթել էր երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևին:
11:35 17.11.2024
ՈւԵՖԱ-ի ազգերի լիգայի խաղարկությունում այսօր Հայաստանի ազգային հավաքականը C դիվիզիոնի չորրորդ խմբում Ռիգայում կհյուրընկալվի Լատվիայի ընտրանուն: Հայաստանի հավաքականը չորս միավորով նախավերջին` երրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի մրցաշարային աղյուսակը եզրափակող Լատվիայի ընտրանին, որն առաջին տուրում հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվել էր Հայաստանի հավաքականին: Երկրորդ տեղում Ֆարերյան կղզիներն է, որը վաստակել է 6 միավոր: Այսօր տեղի կունենան […]
11:05 17.11.2024
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում մեկնարկել է մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից առաջին մրցափուլում հաղթանակ են տարել Տիգրան Համբարձումյանը, Դավիթ Ստեփանյանը, Դավիթ Մելքոնյանը, Արմեն Վարդանյանը, Սամվել Մովսիսյանը, Ռոբերտ Կայծակյանը, Գաբրիելա Հարությունյունյանը, Նարե Իսախանյանը և Սոֆիա Բաղրամյանը։ Առաջնությունն անցկացվելու է 11 մրցափուլով և կավարտվի նոյեմբերի 27-ին։
10:45 17.11.2024
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներից Մանուել Պետրոսյանը միավորը կիսեց ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի, Ռոբերտ Հովհաննիսյանը` մոլդովացի Ալեքսանդր Մոթիլևի, Էմին Օհանյանը` գերմանացի Ռասմուս Սվանեի, Արամ Հակոբյանը` իտալացի Դանիելե Վոկատուրոյի, Գաբրիել Սարգսյանը` լեհ Յան Մալեկի, Մամիկոն Ղարիբյանը` ադրբեջանցի Այդին Սուլեյմանլիի հետ: Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով պարտվեց լեհ Շիմոն Գումուլարժին: Հայաստանի ներկայացուցիչներից […]
21:32 16.11.2024
«Սիրային եռանկյունի՝ սպորտային ութանկյունում». Շանթ ՀԸ-ն իր երեսնամյա հոբելյանական տարում շարունակում է հեռուստադիտողին հաճելին մատուցել: Երկուշաբթի օրվանից եթերում կլինի 12 մասից բաղկացած բոլորովին նոր սիթքոմը՝ զվարճալին ու հետաքրքիրը համատեղող «Սիրանկյունին»: Սիրային խառնաշփոթ հիշեցնող այս պատմությունը սկիզբ է առնում հայտնի մարզիկի աներևակայելի արկածներից։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:38 16.11.2024
Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ չի մտածում կարիերայում 1000 գոլ խփելու հնարավորության մասին։ Ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է championat-ը՝ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին հղումով։ «Անկեղծ ասած, ես նույնիսկ չեմ մտածում կարիերայի 1000 գոլի մասին: Իհարկե, դու միշտ ցանկանում ես պատմություն կերտել, բայց հիմա ես չեմ մտածում այս ռեկորդի մասին»,-ասել […]
18:08 16.11.2024
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան համաձայնության է եկել անգլիական ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։ Գվարդիոլայի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Աղբյուրը պնդում է, որ բանակցություններից հետո մասնագետը 99 տոկոսով վստահ կլինի, որ նոր պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը։ Այս մասին շուտով պաշտոնապես կհայտարարվի։ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» […]
15:48 16.11.2024
Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում կմրցի Լատվիայի ընտրանու հետ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում նոյեմբերի 16-ին՝ […]
14:46 16.11.2024
Ռուսական «Նիժնի Նովգորոդի» հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը խոսել է միջազգային կարիերա սկսելու ցանկության մասին: «Շատ եմ ցանկանում նորամուտս նշել հավաքականի մակարդակում: Իհարկե, ես հայ եմ և շատ եմ ցանկանում խաղալ ազգային թիմում, բայց Ռուսաստանը նույնպես իմ երկիրն է: Տեսնենք, թե որ հավաքականից առաջարկ կստանամ: Հաճելի կլինի, եթե Կարպինը հրավիրի ինձ, առավել ևս, եթե Ռուսաստանի հավաքականը […]
12:51 16.11.2024
Աշխարհի 19-րդ ռակետ, ՌԴ-ը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հանգիստն ընտանիքի հետ անցկացնում է Սեյշելյան կղզիներում։ Հայ թենիսիստը սոցիալական ցանցերում որդիների հետ լուսանկար է հրապարակել։ Կարեն Խաչանովի ավագ որդին ծնվել է 2019-ին, կրտսեր որդին՝ այս տարվա հուլիսին։ Այս տարի Խաչանովը նվաճել է երկու տիտղոս՝ Դոհայի եւ Ալմաթիի մրցաշարերում։ Փարիզի «Մասթերսի» կիսաեզրափակչում նա վնասվածք էր ստացել […]
12:20 16.11.2024
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը յուրօրինակ նվեր է մատուցել կնոջը: 35-ամյա ֆոտբոլիստը 2.4 միլիոն եվրո արժողությամբ ինքնաթիռ է նվիրել սիրելին: Pilatus PC-12/45-ը մոդելավորված է 2004-ին և նախատեսված է 8 ուղևորի համար: Այժմ Լիզա Մյուլերը պատրաստվում է ինքնաթիռի և ուղղաթիռի օդաչուի հավաստագրի քննություն հանձնել: Մյուլերը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 10 հանդիպում, դարձել է 1 գոլի […]
11:45 16.11.2024
Մեքսիկացի 35-ամյա ֆուտբոլիստ Ջովանի դոս Սանթոսը, ով նախկինում հանդես էր եկել «Բարսելոնայի», «Տոտենհեմի» և այլ ակումբների կազմում, ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո հաջողությամբ զբաղվում է բիզնեսով, հայտնում է The Sun-ը։ Մեքսիկացին դարձել է Procura Mexico ընկերության ներդրող, որը հանդիսանում է պետական նավթային հսկա Pemex-ի մաս։ Այս ընկերությունը Լատինական Ամերիկայում երկրորդն է իր հզորությամբ։ Դոս Սանթոսի մյուս […]
11:08 16.11.2024
Աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևը դուրս է եկել Թուրինում ընթացող ATP-ի Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ: B խմբի երրորդ տուրում Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը երկու սեթում 7-6, 6-4 հաշվով առավելության է հասել աշխարհի երրորդ ռակետ Կառլոս Ալկարասի նկատմամբ: Այսպիսով, Զվերևը երրորդ հաղթանակը տարավ և խմբում գրավեց առաջին տեղը: Այս խմբից կիսաեզրափակչի երկրորդ ուղեգրի տիրակաալը դեռ հայտնի չէ: […]
10:36 16.11.2024
Հանրաճանաչ բլոգեր Ջեյք Փոլը հաղթել է լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնին ԱՄՆ-ի Արլինգթոնում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի ժամանակ։ Այս հաղթանակը Փոլի համար 11-րդն էր պրոֆեսիոնալ կարիերայում։ Այս մենամարտից առաջ վերջին անգամ 58-ամյա Մայք Թայսոնը ռինգ է դուրս եկել 2020 թվականի նոյեմբերի 28-ին՝ Ռոյ Ջոնս կրտսերի դեմ ցուցադրական մենամարտի շրջանակներում։ Պրոֆեսիոնալ կարիերայում Մայք Թայսոնն անցկացրել է 58 մենամարտ, […]
10:00 16.11.2024
«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը նախապատրաստվում է կարիերայի վերջին մրցաշարին՝ Դևիսի գավաթի եզրափակիչ փուլին: Ավելի վաղ լեգենդար իսպանացին հայտարարել էր մարզական կարիերան ավարտելու որոշման մասին: Հիշեցնենք, որ Նադալը կարիերայի ընթացքում 92 անգամ հաղթել է ATP-ի մրցաշարերը, որոնցից 22-ը եղել են «Մեծ սաղավարտի» շարքից, իսկ Իսպանիայի հավաքականի կազմում 4 անգամ […]
09:25 16.11.2024
Մեկնարկել է «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման տոմսերի վաճառքը: Տոմսերը հասանելի են հետևյալ հղումով՝ tickets.noahfc.am։ Հանդիպման տոմսերը տատանվում են 500-ից 5000 դրամի սահմաններում՝ Հյուսիսային տրիբունա՝ 500 — 1,000 ՀՀ դրամ Հարավային տրիբունա՝ 500 — 1,000 Արևելյան տրիբունա՝ 2,000 — 3,000 Արևմտյան տրիբունա՝ 5,000 դրամ: Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»-«Վիկինգուր Ռեյկյավիկ» խաղը կկայանա նոյեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում:
08:17 16.11.2024
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Պարագվայի դեմ Մունդիալ-2026-ի որակավորման մրցաշարի հերթական տուրի խաղում վիրավորել է մրցավարին: «Դու կեղտոտ ես աշխատում և ինձ դուր չես գալիս»,- ասել է Մեսսին: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը: Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն արգենտինացիները հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել էին Պարագվայի ընտրանուն : Հյուրերի կազմում միակ գոլը […]
23:50 15.11.2024
«Նյուքասլի» բրազիլացի ֆուտբոլիստ Ժոելինտոնը կրկին ենթարկվել է կողոպուտի, հաղորդում է The Sun-ը։ Ըստ հրապարակման՝ գողերը ներխուժել են նրա տուն, ինչն արդեն երկրորդ դեպքն է այս տարի՝ հունվարյան միջադեպից հետո։ Այս տհաճ դեպքի մասին պատմել է հենց ֆուտբոլիստը՝ կիսվելով հաղորդագրությամբ իր սոցիալական ցանցերի էջերում։ «Մեր տունը կրկին թալանեցին։ Բոլոր նրանք, ովքեր մտածում են դա նորից անել, […]
23:33 15.11.2024
Մյունխենի «Բավարիայում» ծախսերի օպտիմալացումը չի խնայում նաև առաջատարներին: Նրանցից որևէ մեկը ստիպված կլինի հեռանալ 2025 թվականի ամռանը, որպեսզի ակումբը կարողանա պահպանել ֆինանսական կայունությունը։ Թիմի հարձակվողներից մեկը՝ Կինգսլի Կոմանը, Սերժ Գնաբրին կամ Լերոյ Սանեն, պետք է լքի ակումբը՝ թիմի աշխատավարձային բյուջեն կրճատելու նպատակով, ինչը պլանավորել է «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը։ Չնայած այս ամենին, Մյունխենում հնարավոր […]
23:05 15.11.2024
Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսը խոսել է այլ կարգավիճակում ակումբ հնարավոր վերադարձի մասին։ «Հաշվի առնելով «Ռեալի» հետ իմ մտերմությունը` երբեք չեմ բացառի, որ ապագայում կարող եմ գործակցել ակումբի հետ»: Իմ հարաբերությունները «Ռեալի» հետ միշտ առանձնահատուկ կլինեն»,- ասել է 34-ամյա գերմանացին։ Կրոսը «Ռեալում» հանդես է եկել 2014-2024 թվականներին։ Այդ ընթացքում նա մասնակցել է 465 հանդիպման, […]
22:44 15.11.2024
Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է 1:0 հաշվով հաղթանակը Բելգիայի թիմի նկատմամբ Ազգերի լիգայի 5-րդ տուրի խաղում։ «Տղաները լավ խաղացին։ Երբ Բելգիան ճնշում գործադրեց, մեր ֆուտբոլիստները պայքարեցին առյուծների նման։ Հավաքականի նորեկ Ռովելան հրաշալի էր։ Բոլորի վերաբերմունքը գերազանց էր։ Իտալիան ցույց տվեց, որ ուժեղ թիմ է։ Իտալիան միշտ կարող է գտնել 30 խաղացողի, […]
22:25 15.11.2024
Բռնցքամարտի լեգենդար փրոմոութեր Դոն Քինգը խոսել է ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի և հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլի միջև սպասվող մենամարտի մասին: «Ջեյք Փոլը բռնցքամարտիկ չէ: Նա ուղղակի շոումեն է, որին շատ մարդիկ են հետևում: Նրան չի կարելի համեմատել մարզիկների հետ: Մի շփոթեք խնձորը նարնջի հետ: Տեսնենք, թե ինչ կստացվի: Այժմ աշխարհում […]
21:47 15.11.2024
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը վիրավորել է Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Վենեսուելայի հետ հանդիպման գլխավոր մրցավարին։ Հարձակվողը մրցավարին ասել է, որ նա պետք է դժոխք գնա, հայտնում է RMC Sport-ը։ Խաղի 43-րդ րոպեին Ռաֆինյան բացել է հաշիվը։ Ընդմիջումից անմիջապես հետո պատասխան գնդակը խփել է փոխարինման դուրս եկած վենեսուելացի կիսապաշտպան […]
21:25 15.11.2024
ԱՄՆ-ի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Լենդոն Դոնովանը քննադատել է Լիոնել Մեսսիի պահվածքը Պարագվայի թիմի դեմ խաղում: «Ինձ դուր չեկավ Մեսսիի պահվածքը: Ուղղակի ձեռքսեղմում ունեցիր և շնորհավորիր նրանց հաղթանակի կապակցությամբ։ Բայց Մեսսին պարզապես լքեց խաղադաշտը։ Ի դեպ, խաղին եկել էին նաեւ արգենտինացի երկրպագուներ։ Գոնե շնորհակալություն հայտներ նրանց ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Դոնովանը: Աշխարհի չեմպիոն և […]
21:03 15.11.2024
Հոլիվուդի լեգենդար դերասան Սիլվեսթեր Ստալոնեն հաջողություն է մաղթել բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնին: Հանրահայտ «Ռոկի» ֆիլմի հեղինակը սոցցանցերում հրապարակել է լուսանկար, որտեղ ֆիլմի հերոսը մենամարտում է Թայսոնի հետ: «Սա ընդամենը ֆոտոկոլաժ է, բայց այն դուր է գալիս ինձ: Մայքին ճանաչում եմ այն ժամանակվանից, երբ նա առաջին անգամ չեմպիոն դարձավ: Նա […]
20:40 15.11.2024
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության վեցերորդ մրցափուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի բուլղարական մրցավարական անձնակազմը։ Հանդիպման մրցավար է նշանակվել Գեորգի Կաբակովը, մրցավարի օգնականներ՝ Մարտին Մարգարիտովը և Դիյան Վալկովը: Չորրորդ պաշտոնյան Նիկոլա Պոպովն է: VAR-ի մրցավար է նշանակվել Դրագոմիր Դրագանովը, VAR-ի մրցավարի օգնական՝ Վասիմիր Էլ-Հաթիբը: Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին:
20:18 15.11.2024
«Արարատի» և Մադագասկարի հավաքականի պաշտպան Սանդրո Տրեմուլեն մասնակցել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության որակավորման փուլի Թունիսի ընտրանու դեմ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնել է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը: Տրեմուլեն մասնակցել է ամբողջ խաղին: Մադագասկարի հավաքականը պարտություն է կրել 2:3 հաշվով: