TIME
Ամսաթիվ
09 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+23.09 oC

ՍՊՈՐՏ

«Ֆեյենորդի» երկրպագուներին արգելել են մուտքը Լիլ

18:51 29.01.2025

Այսօր՝ հունվարի 29-ին, Լիլում կայանալիք Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի վերջին՝ 8-րդ տուրի «Լիլ»-«Ֆեյենորդ» հանդիպմանը նիդերլանդական ակումբի երկրպագուներին արգելվել է մուտքը քաղաք՝ կապված հնարավոր բախումների վտանգի հետ։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Ֆրանսիայի Պետխորհուրդը հաստատել է երկրի ՆԳՆ-ի որոշումը՝ չնայած «Ֆեյենորդի» բողոքարկմանը։ «Ֆեյենորդը» հայտնել է, որ հիասթափված է դատարանի որոշումից՝ չնայած ակումբի ջանքերին և անվտանգության մանրամասն […]

̰
Կարծում եմ՝ մենք կկարողանանք դուրս գալ փլեյ-օֆֆ․ Գվարդիոլա

18:33 29.01.2025

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի վերջին տուրից առաջ խոսել է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունների մասին։ Վերջին տուրում մանչեսթերյան թիմը կընդունի բելգիական «Բրյուգեին»։ «Մեզ անհրաժեշտ է միայն հաղթանակ։ Եթե չհասնենք դրան, դուրս կմնանք։ Ցանկանում ենք շարունակել պայքարը։ Կարծում եմ՝ մենք կկարողանանք դուրս գալ փլեյ-օֆֆ։ Ձախողումը շատ վատ կլինի ակումբի համար, բայց […]

̰
«Արսենալի» ֆուտբոլիստի որակազրկումը չեղարկվել է

18:16 29.01.2025

«Արսենալի» պաշտպան Մայլզ Լյուիս-Սքելիի երեքխաղյա որակազրկումը չեղարկվել է, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը` հղում անելով Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի հայտարարությանը։ Ասոցիացիայի անկախ կարգավորող հանձնաժողովը բավարարել է «Արսենալի» բողոքարկումն ու 18-ամյա ֆուտբոլիստի հեռացումը համարել անօրինական։ Լյուիս-Սքելին դաշտից հեռացվել էր Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում, որն ավարտվել էր 1-0 հաշվով։  

̰
Իմ` «Ռեալը» լքելու մասին լուրերը ճիշտ չեն․ Անչելոտի

17:57 29.01.2025

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է իր և ակումբի հարձակվող Վինիսիուսի ապագայի մասին։ «Իմ` «Ռեալը» լքելու մասին լուրերը ճիշտ չեն։ Ես և ակումբը ցանկանում ենք համագործակցել որքան հնարավոր է` երկար։ Զգում եմ, որ «Ռեալը» հավատում է ինձ։ Վինիսիուսը ևս ցանկանում է մնալ «Ռեալում», Սաուդյան Արաբիայի փողերը նրան չեն հետաքրքրում»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում […]

̰
Բելգիացի անվանի ֆուտբոլիստը ազատ է արձակվել

17:42 29.01.2025

Բելգիացի անվանի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանն ազատ է արձակվել, հայտնում է Vrtnews-ը։ 36-ամյա ֆուտբոլիստը հունվարի 27-ին ձերբակալվել էր` Հարավային Ամերիկայից Եվրոպա թմրամիջոցներ ներկրող հանցավոր խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով։ Հունվարի 29-ին գործը քննող դատավորը հարցաքննել է Նայնգոլանին և որոշել նրան պայմանական ազատ արձակել։ Նայնգոլանի փաստաբանը խոսելով կատարվածի մասին` նշել է. «Նա ոչ թե կասկածվում է թմրամիջոցներ […]

̰
«Արարատ-Արմենիան» ոչ-ոքի է խաղացել Կիպրոսի երկրորդ լիգայի թիմերի հետ

17:27 29.01.2025

«Արարատ-Արմենիան» առաջին ընկերական հանդիպումներն է անցկացրել Կիպրոսի ուսումնամարզական հավաքի ընթացքում՝ մեկ օրում գրանցելով երկու ոչ-ոքի։ Հունվարի 28-ի առաջին խաղում թիմը մրցել է Կիպրոսի երկրորդ լիգան ներկայացնող «Սպարտակոս Կիտիոյի» դեմ։ Հայկական ակումբից աչքի է ընկել գանացի Էրիկ Օկանսին, խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Երկրորդ խաղում նույնպես «Արարատ-Արմենիայի» մրցակիցը եղել է Կիպրոսի երկրորդ լիգայից։ «Ախիրոնաս Օնիսիլոսի» դեմ […]

̰
Ջոկովիչը չի մասնակցի Դևիսի գավաթի առաջին փուլին

17:14 29.01.2025

Աշխարհի 6-րդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը չի մասնակցի Դևիսի գավաթի խաղարկության առաջին փուլին։ Այս մասին հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ 37-ամյա թենիսիստը վնասվածքի պատճառով հրաժարվել էր Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչի մրցախաղում պայքարը շարունակելուց: Եզրափակիչ էր անցել Ալեքսանդր Զվերևը, որը 3 սեթում պարտվել էր Յանիկ Սիներին: Հունվարի 31-ից […]

̰
«Սամպդորիայի» Մ20 թիմի դարպասապահը  մոռացել է, թե որ դիրքի խաղացող է

16:45 29.01.2025

Իտալական «Սամպդորիայի» Մ20 թիմի դարպասապահ Լորենցո Կեպին Պրիմավերա 1-ի «Վերոնայի» իր հասակակիցների դեմ խաղում (1-1) աչքի է ընկել տարօրինակ գործողությամբ: Խաղի 60-րդ րոպեին՝ «Վերոնայի» թիմի՝ անկյունայինից կատարած փոխանցումից հետո, 18-ամյա դարպասապահը գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից, սակայն դրանից անմիջապես հետո որոշել է թողնել դիրքն ու առաջանալ: Գնդակը բաժին է հասել մրցակցի պաշտպանին, որը հեռվից […]

̰
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի Մ-20 հավաքականի մրցակիցները․ Եվրո-2025

16:18 29.01.2025

Մյունխենում կայացել է բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության վիճակահանությունը։ Այս մասին հայտում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Տղամարդկանց Հայաստանի Մ-20 հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ մրցակիցներն են Մոնտենեգրոյի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հավաքականները։ Տղամարդկանց Եվրոպայի Մ-20 B դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 11-20-ը Հայաստանի մայրաքաղաքում։

̰
«Լիվերպուլի»  առաջատարները բաց կթողնեն ՊՍՎ-ի դեմ խաղը

15:54 29.01.2025

«Լիվերպուլի» պաշտոնական կայքում հրապարակվել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի վերջին` 8-րդ տուրում ՊՍՎ-ի դեմ արտագնա հանդիպման հայտացուցակը։ Հանդիպումը բաց կթողնեն մի շարք առաջատար ֆուտբոլիստներ` դարպասապահ Ալիսոն Բեկերը, պաշտպաններ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Վիրջիլ վան Դեյկը, Ջո Գոմեսը, Իբրահիմա Կոնատեն, կիսապաշտպաններ Ռայան Գրավենբերխը, Դոմինիկ Սոբոսլայը, Ալեքսիս Մաքալիսթերը, Կյորտիս Ջոնսը, վինգերներ Մոհամեդ Սալահը, Լուիս Դիասը և հարձակվող Դիոգու Ժոտան։ […]

̰
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների մրցակիցներն ԵԱ-ում հայտնի են

15:21 29.01.2025

Մյունխենում կայացել է բասկետբոլի մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության վիճակահանությունը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հայտնի են Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց և կանանց հավաքականների մրցակիցները։ Տղամարդկանց Հայաստանի Մ16 հավաքականն ընդգրկվել է A խմբում, որտեղ մրցակիցներն են Ալբանիայի, Մալթայի և Մոլդովայի հավաքականները։ Տղամարդկանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 5-13-ը Ալբանիայի […]

̰
ՖԻՖԱ-ի հերթական նորամուծությունը կփորձարկվի Գերմանիայում

14:34 29.01.2025

Բունդեսլիգայում և Բունդեսլիգա 2-ում մրցավարների որոշումների թափանցիկությունն ավելացնելու նպատակով սկսվելու է փորձնական նախագիծ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլի լիգայի պաշտոնական կայքը։ Մրցավարները կսկսեն հիմնավորել իրենց որոշումները մարզադաշտի ձայնային համակարգի միջոցով, հատկապես VAR-ի միջամտությունից հետո: Նախագիծը կիրականացվի 9 ակումբների մարզադաշտերում։ Հաղորդվում է, որ ոչ բոլոր ակումբներն են տվել իրենց համաձայնությունն այս նորամուծության համար։ ՖԻՖԱ-ի փորձարկումը […]

̰
«Նոան» պորտուգալացի նորեկ ունի

14:03 29.01.2025

Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Նոան» հայտարարել է պորտուգալացի հարձակվող Բրունո Ալմեյդայի տեղափոխության մասին: Պորտուգալական «Սանտա Կլարայի» 28-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես կգա հայկական թիմում: Ալմեյդան նախորդ մրցաշրջանում «Սանտա Կլարայի» կազմում դարձել է Պորտուգալիայի Երկրորդ լիգայի հաղթող: Նա մասնակցել է 32 հանդիպման, խփել 15 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:

̰
Մորատան և նրա կինը  կրկին միացել են

13:16 29.01.2025

«Միլանի» հարձակվող Ալվարո Մորատան և նրա կինը՝ Ալիս Կամպելոն, բաժանվելուց ամիսներ անց կրկին միասին են: Այս լուրը տարածվել է իտալացի լրագրող Ալեսանդրո Ռոսիկայի ռեպորտաժից հետո։ Ռոսիկան ասել է, որ Ալվարոն և Ալիսը կրկին միասին են, և հանրությունը դա կարող է տեսնել իրենց նոր համատեղ լուսանկարներում, որոնք անպայման կհայտնվեն շուտով։ Այդ գրառումը սոցցանցերում հավանել է հենց […]

̰
Ահռելի հրաժարագին Գավիի համար

12:53 29.01.2025

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագրի ժամկետը կիսապաշտպան Գավիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ինսահդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը հասել են նոր պայմանագրի ստորագրման շուրջ պայմանավորվածության։ Նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2031 թվականը, իսկ հրաժարագինը կկազմի 1 միլիարդ եվրո։ Նշվում է, որ կողմերը դեռ քննարկում են պայմանագրում ներառվելիք որոշ կետերը։ Գավին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով […]

̰
Ես շատ գոհ եմ. Մոտան՝ «Զենիթի» նկատմամբ տարած հաղթանակի մասին

12:22 29.01.2025

Երեկ Կատարում ուսումնամարզական հավաք անցկացնող «Նոան» ստուգողական խաղում 2-1 հաշվով հաղթել էր Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին»։ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է հանդիպման մասին․ «Մեզ համար ամենակարևորն այն էր, որ բոլորը խաղաժամանակ ստանային: Ես շատ գոհ եմ բոլորից: Ուրախ եմ, որ վերսկսեցինք, և թիմային ոգին նույնն է մնացել: Խաղի տարբեր հատվածներում մենք շատ լավ վերահսկում էինք […]

̰
Բելինգեմը՝ առաջին անգամ Լա լիգայի ամսվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

11:40 29.01.2025

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն արժանացել է Լա լիգայի՝ հունվարի լավագույն երիտասարդ խաղացողի (Մ23) մրցանակին: Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը: 21-ամյա անգլիացին մարզական կարիերայում առաջին անգամ է ստանում այս մրցանակը, որի համար պայքարում առաջ է անցել Խավի Գերայից («Վալենսիա»), Խեսուս Ռոդրիգեսից («Բետիս»), Կոբո դա Կոստայից («Խետաֆե») և Իլայշ Մորիբայից («Սելտա»): Նախորդ ամիս […]

̰
«Բավարիան» նոր դարպասապահ ունի

11:15 29.01.2025

Մյունխենի «Բավարիան» հայտարարել է «Քյոլնի» դարպասապահ Յոնաս Ուրբիգի տեղափոխության մասին։ 21-ամյա գերմանացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։ Տրանսֆերի արժեքը 7 միլիոն եվրո է։ Ընթացիկ մրցաշրջանում Ուրբիգը «Քյոլնի» կազմում անցկացրել է 11 հանդիպում։ Նա նաև Գերմանիայի երիտասարդական հավաքականի դարպասապահն է։

̰
Լիոնի «Օլիմպիկը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

10:50 29.01.2025

Լիոնի «Օլիմպիկը» հայտարարել է գլխավոր մարզիչ Պյեր Սաժին պաշտոնանկ անելու մասին: Ֆրանսիական թիմը չի հաղթել վերջին 5 խաղերը, այդ թվում՝ 5-րդ դիվիզիոնի «Բուրուգան Ժալեի» դեմ գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի հանդիպումը: Լիգա 1-ում «Լիոնը» 6-րդ տեղում է. 19 խաղում թիմը 30 միավոր է վաստակել: ԵԼ Լիգայի փուլում էլ «Օլիմպիկը» 5-րդն է: Գերմանական Sky Sport-ի տեղեկություններով՝ «Լիոնը» […]

̰
Տհաճ զրույց եմ ունեցել Գվարդիոլայի հետ. Ուոքեր

10:25 29.01.2025

«Միլանի» նորեկ, անգլիացի պաշտպան Քայլ Ուոքերը պատմել է, թե ինչու է որոշել լքել «Մանչեսթեր Սիթին» և ինչպես է իր որոշմանն արձագանքել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։ «Տհաճ զրույց եմ ունեցել Գվարդիոլայի հետ՝ հաշվի առնելով մեր հարաբերություններն ու փոխադարձ հարգանքը։ Այն, ինչին հասել է նա «Մանչեսթեր Սիթիում», հասել եմ նաև ես։ Ինձ դուր է գալիս այն միտքը, […]

̰
Նույն մրցակցի դեմ մենամարտելն այնքան էլ մոտիվացնող չէ. Մախաչև

22:20 28.01.2025

UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը նշել է այն մարտիկին, որի դեմ կցանկանար մենամարտել: «Ինձ դուր է գալիս Գեթջիի դեմ մենամարտի գաղափարը, քանի որ Ջասթինի հետ դեռ չեմ մենամարտել։ Եթե նայենք ցուցակին, արդեն մենամարտել եմ ինչպես Օլիվեյրայի, այնպես էլ Ծառուկյանի դեմ։ Նույն մրցակցի դեմ մենամարտելն այնքան էլ մոտիվացնող չէ։ Եթե Գեթջին իրեն լավ դրսևորի, […]

̰
Գարի Նևիլին զայրացրել է Քոլ Պալմերի ջերմ զրույցը Գվարդիոլայի հետ

21:55 28.01.2025

Sky Sports-ի վերլուծաբան Գարի Նևիլն իր փոդքասթում քննադատել է Լոնդոնի «Չելսիի» անգլիացի հարձակվող Քոլ Պալմերին` «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց հետո մրցակցի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ ջերմ զրույցի համար, հաղորդում է Goal.com-ը: «Ես դեմ չեմ զրուցելուն. հասկանալի է, որ նա խաղացել է Պեպի գլխավորությամբ: Ես պարզապես տարօրինակ զգացողություն ունեցա նրանց ջերմ զրույցից: Եթե ես լինեի Պալմերի […]

̰
Պոստեկոգլուն պատասխանել է իրեն վիրավորած երկրպագուին

21:25 28.01.2025

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Լեսթերից» 1-2հաշվով կրած պարտությունից հետո պատասխանել է իրեն վիրավորած երկրպագուին, հայտնում է Goal-ը։ Ավստրալացի մասնագետը հանդերձարան գնալիս լսել է, թե ինչպես է երկրպագուներից մեկը բացականչում. «Դու մեզ գլորում ես անդունդը»։ 59-ամյա մարզիչը կանգ է առել և պատասխանել երկրպագուին։ «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայում չորրորդ անընդմեջ պարտությունն է […]

̰
Օբամեյանգի դուբլի շնորհիվ «Ալ Կադիսիան» հաղթել է չեմպիոն «Ալ Հիլալին»

20:46 28.01.2025

Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալը» Պրո լիգայի 17-րդ տուրում հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել է «Ալ Կադիսիային», որի կազմում դուբլ է գրանցել գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Դորտմունդի «Բորուսիայի», Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվողը հաղթական գոլը խփել է ավելացված ժամանակի երրորդ րոպեին: Ռիադի թիմը 43 միավորով 1-2-րդ տեղերն է բաժանում «Ալ Իթիհադի» հետ: «Ալ Կադիսիան» […]

̰
Լուիս դե լա Ֆուենտեն կշարունակի գլխավորել Իսպանիայի հավաքականը

20:21 28.01.2025

Լուիս դե լա Ֆուենտեն կշարունակի աշխատել Իսպանիայի ազգային հավաքականում, տեղեկացնում է ԻՖՖ պաշտոնական կայքը։ Պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2028 թ. հուլիսի 31-ը ներառյալ։ 63-ամյա մասնագետը հավաքականը մարզում է 2023 թ. հունվարից։ Իսպանացիները նրա գլխավորությամբ դարձել են Ազգերի լիգայի հաղթող ու Եվրոպայի չեմպիոն։

̰
«Յուվենտուսից» կապվել են Չավիի հետ

20:05 28.01.2025

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էռնանդեսը կարող է ստանձնել «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնը: Այս մասին հաղորդում է L’Équipe-ը: Թուրինյան ակումբը կապ է հաստատել իսպանացու հետ՝ ոչ պաշտոնական բանակցություններ սկսելու համար։ Սակայն դեռ վաղ է խոսել Տիագո Մոտայի՝ «Յուվենտուսից» հեռանալու մասին: Հիշեցնենք, որ Մոտան ակումբը գլխավորել է ընթացիկ մրցաշրջանից առաջ։ Նրա գլխավորությամբ «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության […]

̰
ՖԻՖԱ-ն հանել է ռուսական ակումբի տրանսֆերային արգելքը

19:45 28.01.2025

ՖԻՖԱ-ի որոշմամբ՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ն կկարողանա ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ գործարքներ կատարել, հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային: Հունվարի 27-ին հայտնի է դարձել, որ բանակային ակումբը մարել է «Հերենվենի» նկատմամբ պարտքը, որը ձևավորվել էր 2020 թվականին հարձակվող Չիդերա Էջուկեի տրանսֆերից: Գումարը չվճարելու պատճառով ԲԿՄԱ-ն պատժվել էր տրանսֆերային արգելքով: ՖԻՖԱ-ին նամակով դիմել էր հենց նիդերլանդական […]

̰
Ստանիսլավ Չերչեսովը հեռացավ Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

19:15 28.01.2025

Ստանիսլավ Չերչեսովը հրաժարական է տվել Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ՂՖՖ պաշտոնական կայքը։ «Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հրաժարական է տվել։ Աշխատանքային պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է»,- գրված է հայտարարության մեջ։ Ռուս մասնագետը Ղազախստանի հավաքականը գլխավորում էր 2024 թ. հուլիսից։ Ղազախները նրա գլխավորությամբ 6 խաղում ընդամենը 1 ոչ-ոքի են գրանցել ու կրել […]

̰
Ատրճանակով մարդիկ փորձել են ներխուժել «Աթլետիկի» ֆուտբոլիստի տուն

18:56 28.01.2025

Բիլբաոյի «Աթլետիկի» կիսապաշտպան Ալեքս Բերենգերը կարողացել է կանխել հափշտակողների՝ իր տուն ներխուժումը, գրում է ABC-ը՝ հղում կատարելով El Correo-ին: Հունվարի 27-ի երեկոյան երեք զինված մարդիկ ներխուժել են ֆուտբոլիստի տան այգի: Նկատելով նրանց՝ ֆուտբոլիստը փակել է ամրացված ապակիով տան մուտքի դուռը: Հանցագործները փորձել են դուռը տեղահան անել երկաթյա ձողի միջոցով, բայց չեն կարողացել: Նրանք նաև ատրճանակ […]

̰
NBA-ի գերաստղը հեռացվել է թիմից

18:35 28.01.2025

«Մայամի Հիթն» անորոշ ժամկետով թիմից հեռացրել է հարձակվող Ջիմի Բաթլերին, հայտնում է ESPN-ը: 35-ամյա բասկետբոլիստը հունվարի 28-ին պետք է թիմի հիմնական կազմ վերադառնար և մասնակցեր «Օռլանդոյի» դեմ խաղին, սակայն նա հեռացել է մարզումից, երբ իմացել է, որ մեկնարկային հնգյակից տեղափոխվելու է պահեստայինների նստարան: Գլխավոր մարզիչ Էրիկ Սպոելստրան որոշել էր, որ մեկնարկային կազմում խաղալու է Հեյվուդ […]

̰
BACK_TO_TOP