10:31 10.10.2019
Չեխիայի հավաքականի, Լոնդոնի «Չելսիի» և «Արսենալի» նախկին դարպասապահ Պետր Չեխը կարիերան կշարունակի հոկեյում: Այդ մասին նա գրել է Թվիթերում և լուսանկար հրապարակել: 37-ամյա լեգենդար դարպասապահը հանդես կգա «Գիլֆորդ Ֆենիքս» ակումբում, որը հանդես է գալիս պատանեկան լիգայում: Նրա պայմանագիրը նախատեսված կլինի մինչև մրցաշրջանի ավարտը։ Հոկեիստի դերում Չեխի առաջին հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին։ Չեխը գրել է, որ […]
10:09 10.10.2019
Հայաստանի Մ21 երիտասարդական հավաքականը վաղը և հոկտեմբերի 14-ին Եվրո-2021թ-ի ընտրական փուլի երկու հանդիպում կանցկացնի համապատասխանաբար Լյուքսեմբուրգի և Իտալիայի երիտասարդական հավաքականների հետ: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Լյուքսեմբուրգի Մ21 հավաքականի հետ խաղը կանցկացվի Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Մուտքը կլինի տոմսերով, սակայն անվճար: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունն արդեն հայտնել է, որ հանդիպման անվճար տոմսերը հնարավոր կլինի ստանալ […]
17:10 09.10.2019
Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային առաջնությունում, որտեղ ներդրված է մրցավարների կողմից վիճելի իրավիճակներում կրկնությունները դիտելու VAR համակարգը: Առաջնության «Ալ Նասրի» և «Ալ Ֆաթեհ» ակումբների հանդիպմանը, վիճելի իրավիճակներից մեկի ժամանակ, երբ մրցավարը մոտեցել է VAR համակարգին, պարզվել է, որ այն չի աշխատում: Ավելի ուշ քննությունը պարզել է, որ մարզադաշտի աշխատակիցն անջատել է […]
16:46 09.10.2019
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին, պատասխանելով Mundo Deportivo-ի լրագրողի հարցերին, նշել է այն մարզիչներին, որոնց հետ աշխատել է և լավագույնն է համարել իր կարիերայի ընթացքում: Մեսսին տվել է Խոսեպ Գվարդիոլայի և Լուիս Էնրիկեի անունները: Ինչ վերաբերում է հարցին, թե ում հետ երբեք չէր ցանկանա կրկին հայտնվել նույն թիմում, Մեսսին պատասխանել է, որ նման մարդ […]
14:25 09.10.2019
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խոստովանել է, որ հնարավոր է համարել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»: «Անկեղծ մտածում էի, որ եթե ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Նեյմարը չտեղափոխվի մեր մոտ, կարող է գնալ «Ռեալ»: Նա իսկապես ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից, փոփոխություն էր ուզում և կարծում էր, որ Ֆլորենտինո Պերեսը ինչ-որ քայլեր կձեռնարկի տեղափոխությունն իրականացնելու համար»,- El […]
14:16 09.10.2019
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի պաշտպան Ժերար Պիկեն խոստովանել է, որ երբեք չի հագել իր թիմի ամենասկզբունքային մրցակցի՝ Մադրիդի «Ռեալ»-ի մարզաշապիկը: Պիկեն ասել է, որ լավ է խաղում, երբ իրեն սուլում են, քանի որ լավ խաղով ավելի շատ է նյարդայնացնում հակառակորդի երկրպագուներին: Պիկեն հավանաբար նկատի է ունեցել նախևառաջ «Ռեալ»-ի երկրպագուներին: Ինչ վերաբերում է մարզաշապիկներին, ապա «Ռեալ»-ի ֆուտբոլիստների […]
13:55 09.10.2019
Ֆուտզալի Չեմպիոնների լիգիայի հիմնական փուլի 6-րդ խմբի առաջին տուրում Հայաստանի չեմպիոն «Լեոն» 7:2 հաշվով հաղթեց հյուսիսմակեդոնական «Շկուպիին»: Հայկական ակումբի կազմում հեթ-թրիկի հեղինակ է դարձել Ալվես դո Սանթոս Ժունիորը, երկու անգամ աչքի է ընկել Պոկայան և մեկ գոլ խփեց Մարտինս դե Սոուզան: Երկրորդ տուրում «Լեոն» հոկտեմբերի 9-ին կմրցի խորվաթական «Նովո Վրիեմե» թիմի հետ:
13:43 09.10.2019
Հայաստանի հավաքականի և «Սոչի» ֆուտբոլային ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը երկրպագուների վարկածով ճանաչվել է ակումբի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Կարապետյանը սեպտեմբերին գոլի հեղինակ է դարձել «Դինամո» ակումբի դեմ խաղում, նաև գոլով է աչքի ընկել Հայաստան-Իտալիա հանդիպման ժամանակ: Ներկայումս Ալեքսանդր Կարապետյանը Հայաստանի հավաքականի կազմում նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության խմբային փուլի հերթական խաղերին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի […]
12:40 09.10.2019
Սանկտ Պետերբուրգում ընթանում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում է 300-ից ավելի շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից: Մեր շախմատիստներից առայժմ ամենալավ արդյունքն ունի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը: Նա 4 պարտիաներից 3-ում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի: Մանուելը 3,5 միավորով առաջատարների թվում է: Հայ շախմատիստներից հաջող են հանդես գալիս նաև Սամվել Տեր-Սահակյանը, Արմեն Միքայելյանը […]
12:16 09.10.2019
Լիոնել Մեսսին խոստովանել է, որ իր կարիերայում եղել է մի շրջան, երբ ինքը ցանկացել է հեռանալ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբից: Խնդիրը, սակայն, ակումբի հետ կապված չի եղել, այլ Իսպանիայի հարկային մարմինների: Մեսսին ասել է, որ իրեն վատ էին վերաբերվում և այդ ժամանակ մտածել է հեռանալ ոչ միայն ակումբից, այլ ընդհանրապես Իսպանիայից։ El Mundo Deportivo լրատվականին տված […]
11:58 09.10.2019
Հունահռոմեական ոճի ըմբիշ Լևոն Գեղամյանը հռչակվել է վետերանների աշխարհի չեմպիոն: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Թբիլիսիում ընթացող ԱԱ-ում Շիրակի մարզը ներկայացնող ըմբիշը 88 կգ քաշային կարգի Մ-45 տարեկանների խմբում հաղթել է 3 գոտեմարտ և արդեն 4-րդ անգամ նվաճել վետերանների աշխարհի չեմպիոնի կոչումը:
11:49 09.10.2019
Ֆինանսական խնդիրներից խուսափելու համար «Բարսելոնային» անհրաժեշտ է մինչև մրցաշրջանի ավարտն իրականացնել մի քանի խոշոր վաճառք: Այս մասին գրել է իսպանական ESPN լրատվական գործակալությունը: Կատալոնական ակումբն առնվազն 124 միլիոն եվրոյի խնդիր ունի: Թե որ ֆուտբոլիստները կհանվեն վաճառքի, դեռ հստակ չէ: Ակումբի ղեկավարությունը մեծ հույսեր է կապում Ֆիլիպե Կոուտինյոյի հետ: Եթե նրա տրանսֆերը կայանա, ապա ակումբի խնդիրը […]
11:40 09.10.2019
Հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Լվովում անցկացվող միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից: Մեկնարկային օրը 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը հաղթել է Ուկրաինան ներկայացնող Նազար Կուրոտչինին, 81 կգ քաշային Գոռ Ներսիյանը հաղթահարել է մոլդովացի Դմիտրի Կոսցիուգի արգելքը, իսկ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտության է մատնել է ֆրանսիացի Սոհեբ Բոուաֆիային: 63 […]
10:36 09.10.2019
Հայաստանի ֆուտբոլի կանանց Մ-19 հավաքականը Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի երրորդ հանդիպումն է անցկացրել։ Մեր մարզուհիները մրցել են Բոսնիա և Հերցեգովինայի կանանց Մ-19 հավաքականի հետ: Այս անգամ մեր մարզուհիները պարտվել են 0-3 հաշվով: Չնայած այս հանգամանքին՝ 0-3 հաշվով պարտությունը կարելի է ընթացիկ մրցաշարում լավագույն ցուցանիշը համարել Հայաստանի հավաքականի համար: Բանն այն է, որ առաջին […]
10:12 09.10.2019
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 201 հոդվածի 2-րդ մասի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) և 214 հոդվածի 1-ին մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով: Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, համաձայն որոնց՝ «Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները և պամանավորվածության մյուս […]
19:06 08.10.2019
Ինչպես տեղեկացրել էինք, Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճել է «Տոկիո-2020»-ի ուղեգիր: Իր ելույթից, սակայն, մեր մարզիկը գոհ չէ: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա ասել է, որ թերություններ է ունեցել և չի արել այն, ինչին, իսկապես, պատրաստ էր։ Արթուրը, սակայն, ավելացրել է, որ ամենակարևորը օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է և […]
18:29 08.10.2019
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ, Գյումրիում կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության դեպք են բացահայտել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել են, որ Գյումրիի աթլետիկայի մանկապատանեկան […]
17:45 08.10.2019
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին կարող է վերադառնալ ֆուտբոլային գործունությանը: Այսօր լրացել է նրա որակազրկման ժամկետը: ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը, 2015 թվականի հոկտեմբերի 8-ին, կոռուպցիայի կասկածանքով հեռացրել էր նրան ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությունից: Ժազեֆ Բլատերը, որն այդ ժամանակ ՖԻՖԱ-ի նախագահն էր, 2011 թվականին կազմակերպության հաշիվներից ֆրանսիացուն փոխանցում էր կատարել: Սկզբում որակազրկումը ութ տարի էր, բայց […]
17:30 08.10.2019
Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը (51 կգ) 1/8 եզրափակիչում պարտվեց թուրք մրցակցի և դուրս մնաց պայքարից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Մեկնարկային մենամարտում Եվրոպայի Մ-22 գործող չեմպիոնը մրցել էր ամերիկուհի Հևեն Գարսիայի հետ և հաղթել 3:2 հաշվով: ԱԱ-ում Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Անահիտ Հարոյանը (54 կգ) և […]
17:08 08.10.2019
«Արսենալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը խոսել է «Ռեալի» կազմում իր ելույթների և ակումբից հեռանալու մասին: ««Ռեալում» ամեն ինչ լավ է: Գիտեմ, որ մի քանի ֆուտբոլիստ վնասվածք ունի: Ես հիմա «Արսենալում» եմ, ինձ շատ լավ եմ զգում: Ակնհայտ է, որ ես ցանկանում էի հեռանալ «Ռեալից», և վերջապես հաջողությամբ հեռացա ակումբից: Հիմա ես այնտեղ եմ, որտեղ ուզում եմ […]
16:41 08.10.2019
TMB by Tombolini իտալական բրենդը դարձել է «Ռոմայի» պաշտոնական հովանավորը: «Ջալառոսները» 2019/20 մրցաշրջանում կկրեն հագուստ արտադրող ընկերության Zero Gravity հավաքածուն: Այս մասին հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը: TMB ընկերության հավաքածուի ներկայացման ֆոտոսեսիային մասնակցել է նաև հռոմեացիների և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
15:50 08.10.2019
UFC-ի նախկին բացարձակ չեմպիոն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը ոչ մի կերպ չի կարող հանդարտվել ռուսաստանցի Հաբիբ Նուրմագոմեդովից կրած պարտությունից հետո: Նա անընդհատ փորձում է ռևանշ-մենամարտի համար պայմանավորվածություն ձեռք բերել Հաբիբի հետ: Իր թվիթերյան էջում Մաքգրեգորը նոր հրապարակում է արել: Նա նախ` տեղադրել է Հաբիբի հետ նախորդ տարվա մարտի տեսագրությունը, ապա վիրավորական գրառում արել` առաջարկելով «պարել» Մոսկվայում: […]
15:48 08.10.2019
Երևանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հարց է ուղղել, թե ինչպես պետք է լուծվի մայրաքաղաքի դպրոցներում մարզաձևերի խմբակներին տարածք տրամադրելու հարցը: Ավագանու անդամն ասել է, որ հատկապես Երևանում դպրոցներում հիմնականում մարզումներ անում են կարատեի խմբակները, այնինչ ուրիշ մարզաձևեր ևս կան, որոնց, սակայն, դպրոցները մերժում են տարածք տրամադրել: Քաղաքապետարանի պատասխանն է եղել, […]
12:18 08.10.2019
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում բազմամարտիկ Արթուր Դավթյանը նվաճել է «Տոկիո-2020»-ի ուղեգիր։ Բազմամարտում անհատական ուղեգրեր են ստացել 12 մարմնամարզիկ։ Դավթյանն այդ ցանկում 9-րդն է։ Հիշեցնենք, որ հավաքականի մյուս անդամը՝ Արթուր Թովմասյանը, օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին։ Եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 12-ին։
12:14 08.10.2019
ՀՖՖ-ն ֆեյսբուքյան իր էջում տարեդարձի առթիվ շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ առաջին գոլի հեղինակ Արսեն Ավետիսյանին: Այսօր նա դառնում է 46 տարեկան:
09:50 08.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է Շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի 8 ներկայացուցիչ: Հիշեցնենք՝ մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնում են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը: Մ16 տարիքային խմբում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Մ18 տարիքային խմբում մեդալների համար պայքարում են […]
09:11 08.10.2019
Շտուտգարտում ընթացող Մարմնամարզության աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանը դուրս է եկել եզրափակիչ: Օղակների վարժությունում նա վաստակել է 14,566 միավոր և 8-րդ տեղով դուրս է եկել եզրափակիչ: Հարություն Մերդինյանը նժույգթափերում վաստակել է 14,133 միավոր և զբաղեցրել 13-րդ տեղը։ Արթուր Դավթյանը ևս չի հաղթահարել որակավորման փուլը։ Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը հենացատկում զբաղեցրել է 25-րդ տեղը։ Արթուր […]
21:21 07.10.2019
Սանկտ Պետերբուրգում ընթանում է Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարը, որին այս տարի մասնակցում է 300-ից ավելի շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից: Մեր շախմատիստներից երեքը՝ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Հայկ Երիցյանն առաջին երկու տուրերում հաղթանակներ են տարել և առաջատարների թվում են: Լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղում Սամվել Տեր-Սահակյանն է, որն այս մրցաշարում երկրորդ ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստն է: […]
17:22 07.10.2019
ՀՀ հավաքականի և գերմանական «Հոֆենհայմ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Ադամյանը տուրի բացահայտումը դարձավ, երբ առաջին անգամ դուրս գալով «Հոֆենհայմ»-ի հիմնական կազմ` խփեց երկու գոլ, այն էլ «Բավարիա»-ի դարպասը: Այս հաջողությունից հետո նա համաշխարհային ԶԼՄ-երի ուշադրության կենտրոնում հայտնվեց: Մասնավորապես, ռուսական Sports.ru կայքը հոդված է հրապարակել նրա մասին` գրելով, որ […]
17:17 07.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի 8 ներկայացուցիչ: Մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնում են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը: Մ16 տարիքային խմբում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Մ18 տարիքային խմբում մեդալների համար պայքարում են գրոսմայստեր […]