18:56 15.10.2019
Լիբերտադորեսի գավաթի կանանց խաղարկության խմբային փուլի առաջին տուրում Կոլումբիայի «Ամերիկան» 1:0 հաշվով առավելության է հասել Պարագվայի «Լիբերտադի» նկատմամբ: Միակ գոլը 40 մետրից ֆանտաստիկ հարվածով խփել է 29-ամյա Մարիա Կատալինա Ուսմեն։ Մարիա Կատալինան 2015թ. Լիբերտադորեսի գավաթի լավագույն ռմբարկուն է:
18:24 15.10.2019
Ֆրանսիայի երիտասարդության և սպորտի նախարար Ռոքսան Մարասինյանուն կոչ է արել ՈւԵՖԱ-ին պատժել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականին: Մարասինյանուն դժգոհ էր, որ Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստները ֆրանսիացիների հետ կայացած խաղում խփած գոլը նշել են զինվորական ողջույնով՝ հաջակցություն Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության: «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային և ոստիկանությանը խաղի ընթացքում անվտանգության […]
16:38 15.10.2019
ՈՒԵՖԱ-ի փոխնախագահը հայտնել է, որ կազմակերպությունը կքննարկի Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակչի անցկացման վայրը տեղափոխելու կոչերը: Եզրափակիչը պետք է տեղի ունենա Ստամբուլում, սակայն բազմաթիվ փորձագետներ ու երկրպագուներ ՈՒԵՖԱ-ին կոչ են անում զրկել Ստամբուլը եզրափակիչ խաղի անցկացման իրավունքից: Պատճառը Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողություններն են: Վերջերս դժգոհություն է առաջացրել նաև Թուրքիայի հավաքականի գոլերի տոնումը. ազգային […]
10:54 15.10.2019
Մումբայում օրերս ավարտված Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում, որը կայացավ տղաների և աղջիկների երեք տարիքային խմբերում, չեմպիոն է դարձել նաև ՌԴ-ը ներկայացնող հայազգի Ռուդիկ Մակարյանը: Նա հանդես է եկել Մ16 խմբում և 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր՝ դարձել է աշխարհի չեմպիոն: Նույն տարիքային խմբում դարձյալ ՌԴ-ը ներկայացնող Ստեփան Պողոսյանը 8 միավորով դարձել է աշխարհի առաջնության փոխչեմպիոն: […]
10:38 15.10.2019
Կայացան FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարի հինգերորդ տուրի հանդիպումները: Մեր 8 գրոսմայստերներից 2-ը՝ Վլադիմիր Հակոբյանը և Սերգեյ Մովսեսյանը, հաղթանակներ տարան, ընդ որում՝ սա Մովսեսյանի առաջին հաղթանակն էր մրցաշարում: Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Մովսիսյանը, Էլինա Դանիելյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտություն է կրել: 5 տուրից հետո մեր շախմատիստներից […]
23:30 14.10.2019
Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, (UEFA) կարող է պատժել Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականին։ EURO-2020-ի որակավորման փուլի խմբային փուլում կայացած Թուրքիա-Ալբանիա խաղի վերջին րոպեներին խփած գոլը թուրք ֆուտբոլիստները նշել են զինվորական ողջույնով՝ ի աջակցություն Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, որն աշխարհի մի շարք երկրներ դատապարտել են։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Ֆուտբոլային հանդիպումից […]
20:10 14.10.2019
Քենիացի վազորդուհի Բրիջիդ Կոսգեն 2:04.04 արդյունքով հաղթել է Չիկագոյի մարաթոնում (42,2 կմ)՝ սահմանելով համաշխարհային նոր ռեկորդ: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը: Նախորդ ռեկորդը սահմանել է բրիտանուհի Պոլե Ռեդկլիֆը՝ 2003 թվականին՝ 2:15.25 արդյունքով: Նշենք, որ օրեր առաջ 2016 թվականի օլիմպիական չեմպիոն քենիացի Էլիուդ Կիպչոգեն սահմանել է աշխարհի նոր ռեկորդ՝ մարաթոնը անցնելով 1 ժամ 59 րոպե […]
19:06 14.10.2019
Սանկտ Պետերբուրգում ավարտվեց Միխայիլ Չիգորինի դասական շախմատի հուշամրցաշարը, որին մասնակցում էին 300-ից ավելի շախմատիստներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից: Մեր շախմատիստներից առավել հաջող հանդես եկան Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուել Պետրոսյանը, որոնք 9 հնարավորից վաստակեցին համապատասխանաբար 7 և 6․5 միավոր: Դա, սակայն, բավարար չէր մրցանակային տեղեր գրավելու համար: Մեդալ նվաճելու համար Սամվել Տեր-Սահակյանին չբավարարեց կես միավոր:
19:02 14.10.2019
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտված սամբոյի երիտասարդական, պատանեկան ու աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երեք մեդալ՝ երկու արծաթե և մեկ բրոնզե: Աղջիկների մինչև 56 կգ քաշային կարգում Վարսիկ Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Դավիթ Հովսեփյանը երկրորդ տեղն է գրավել պատանիների 52 կգ քաշային կարգում: Երիտասարդների մրցաշարի 62 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալակիր […]
16:04 14.10.2019
Հրապարակվել է թենիսի ATP-ի վարկանիշային նոր աղյուսակը: Դրանում հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը 8-րդն է: Հիշեցնենք՝ նախորդ վարկանիշային աղյուսակում Կարենը 9-րդն էր, և այժմ մեկ աստիճանով բարելավել է իր տեղը աղյուսակում: Աշխարհի առաջին ռակետը շարունակում է մնալ Սերբիայի ներկայացուցիչ Նովակ Ջոկովիչը: Նրան հաջորրդում են Ռաֆայել Նադալը (Իսպանիա), Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա), Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան), Դոմինիկ […]
15:00 14.10.2019
«Եվրո-2020»-ի ընտրական J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հանդիպման գլխավոր մրցավարն է Խեսուս Խիլ Մանսանոն։ Նրան կօգնեն Դիեգո Բարբերոն և Անխել Նևադոն։ 4-րդ մրցավարը Խուան Մարտինես Մունուերան է, իսկ ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Յակոբ Էրելը, որը ներկայացնում է Իսրայելը: Հիշեցնենք՝ Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա Տուրկու քաղաքի «Վերիտաս» […]
13:50 14.10.2019
Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել է Unicef-ի բարի կամքի դեսպանը Հայաստանում: «Հպարտ եմ Unicef-ի մեծ ընտանիքի անդամը դառնալու համար»,- «Ինստագրամում» գրել է գյումրեցի ըմբիշը՝ հրապարակելով լուսանկարը: Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն է: Աշխարհի վերջին առաջնությանը Արթուրը ևս փայլուն հանդես եկավ, բայց եզրափակչից առաջ ստացավ […]
13:43 14.10.2019
Ինչպես տեղեկացրել էինք, ամերիկացի բռնցքամարտիկ Պատրիկ Դեյը երեկ երեկոյան կայացած մրցամարտի ընթացքում ծանր նոկաուտ էր ստացել և հայտնվել կոմայի մեջ: Վերջին տեղեկություններով՝ Դեյը գլխուղեղի վիրահատություն է տարել և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 23-ին ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում մահացել էր ռուս բռնցքամարտիկ Մաքսիմ Դադաշևը: Սաբրիել Մատիասի հետ մրցամարտի ժամանակ նա ուղեղի […]
11:25 14.10.2019
Բրազիլիայի հավաքականի հետ ընկերական խաղում Նիգերիայի հավաքականի դարպասապահ Ֆրենսիս Ուզոխոն ծանր վնասվածք է ստացել: 20-ամյա դարպասապահը շատ անհաջող ցատկ է կատարել և ընկնելուց վնասել է ոտքը: Նրա մոտ գրանցվել է բարդ հոդախախտ: Դարպասապահն անմիջապես փոխարինվել է: Ի դեպ, վնասվածքի պատճառով հանդիպումը չի կարողացել շարունակել նաև բրազիլացիների հարձակվող Նեյմարը: Նա ավելի շուտ է լքել խաղադաշտը:
10:40 14.10.2019
Կայացան FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումները: 4-րդ տուրն ընդհանուր առմամբ անհաջող էր հայ շախմատիստների համար: Մեր 8 գրոսմայստերներից 4-ը՝ Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Կարեն Մովսիսյանը, Էլինա Դանիելյանը պարտություն են կրել: Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի և միայն Լևոն Արոնյանն է կարողացել հաղթանակ տանել: […]
10:30 14.10.2019
Ամերիկացի բռնցքամարտիկ Պատրիկ Դեյը Չարլզ Կոնվելի հետ մրցամարտի ժամանակ երկու անգամ՝ 4-րդ և 8-րդ ռաունդներում հայտնվել է նոկդաունում, բայց ցույց է տվել, որ կարող է շարունակել մարտը: Մրցավարը չի դադարեցրել այն: Պայքարը շարունակվել է մինչև 10-րդ ռաունդը, որի ժամանակ արդեն Կոնվելի ձախով հուժկու հարվածից հետո Դեյը հայտնվել է հատակին: Նա կորցրել է գիտակցությունը: Բռնցքամարտիկին անմիջապես […]
09:07 14.10.2019
Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը Դաղստանում կայացած Continental Cup հեղինակավոր մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել: Մրցաշարին ավելի քան 200 ըմբիշ է մասնակցել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Ղրղզստանից, Հայաստանից և այլ երկրներից: Վազգենը նախ հաղթել է երկու ռուս և մեկ հայ ըմբիշի: Հետո նվազագույն` 3-4 հաշվով պարտություն […]
08:55 14.10.2019
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվող Մարմնամարզության աշխարհի առաջնությանն Արթուր Թովմասյանը եզրափակչում զբաղեցրել է 7-րդ տեղը: Արթուրը վաստակել է 14,200 միավոր։ Նա անսխալ է կատարել օղակների վարժության բոլոր տարրերը, սակայն ցատկի ժամանակ չի կարողացել հստակ ֆիքսել մարմինը: Արդյունքում Արթուրը ճանաչվել է 7-րդը, ինչը սակայն բավարար չէր օլիմպիական վարկանիշի համար: Այսպիսով՝ Հայաստանի հավաքականից Տոկիո-2020-ի ուղեգիր ունեցավ միայն Արթուր […]
00:05 14.10.2019
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի ավարտին քիչ է մնացել։ Այսօր մեկնարկել է 8-րդ տուրը, հայտնում է armsport.am-ը։ Ռուսաստանի հավաքականը երրորդ թիմն էր, որը ապահովեց իր տեղը ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլում։ Ստանիսլավ Չերչեսովի տղաները 5-0 հաշվով հաղթեցին Կիպրոսին ու անհասանելի դարձան երրորդ տեղում գտնվող թիմի համար, որը հենց Կիպրոսն էր։ Եվրոյի ուղեգիր արդեն իսկ նվաճել է նաև I խմբի […]
17:24 13.10.2019
Ժամանակակից լավագույն քիքբռնցքամարտիկներից մեկը՝ Ջորջո Պետրոսյանը կրկին ապացուցել է իր գերազանց մարզավիճակը: Հայազգի մարզիկը քիքբոքսինգի ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչում հաղթանակի է հասել ալժիրցի Սամի Սանիի նկատմամբ: Այս մասին հայտնում է marzik.am-ը: Պետրոսյանը այս հաղթանակի շնորհիվ ստացել է մեկ միլիոն դոլար պարգևատրում:
11:00 13.10.2019
Շվեյցարիայում ընթանում է FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են 150-ից ավելի շախմատիստներ, այդ թվում FIDE-ի վարկանիշի բոլոր առաջատար շախմատիստները՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը: Երրորդ տուրում մեր շախմատիստներից երեքը՝ Գաբրիել Սարգսյանը, […]
10:54 13.10.2019
Սանկտ Պետերբուրգում ավարտվում է է Միխայիլ Չիգորինի դասական շախմատի հուշամրցաշարը, որին մասնակցում է 300-ից ավելի շախմատիստ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից: Մեր շախմատիստներից առայժմ լավագույն արդյունքն ունի Մանուել Պետրոսյանը: 8-րդ տուրում նա ոչ-ոքի է խաղացել մրցաշարի առաջատար, ռուսաստանցի Իվան Բոչարովի հետ և վերջին տուրից առաջ 6,5 միավորով երրորդն է: Սամվել Տեր-Սահակյանը նույնպես պարտիան ոչ-ոքի է ավարտել: […]
10:29 13.10.2019
ՀՖՖ-ն ֆեյսբուքյան գրառում է կատարել Լիխտենշտեյն-Հայաստան ֆուտբոլային հանդիպման հետ կապված: «Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպայի տարբեր քաղաքներից և, իհարկե, Հայաստանից Լիխտենշտեյն ժամանած բոլոր երկրպագուներին: Ցավում ենք, որ չարդարացրեցինք ձեր սպասելիքները: Կփորձենք վերադառնալ ավելի ուժեղ»,-նշված է գրառման մեջ:
10:21 13.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտվեց Շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում էր 8 շախմատիստ: Մեր ներկայացուցիչներից լավ արդյունք գրանցեցին (Մ18) խմբում հանդես եկող Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը: Վերջին տուրում Շանթը ոչ-ոքի ավարտեց պարտիան, իսկ Արթուրը հաղթանակ տարավ: Վերջնարդյունքում Շանթը, վաստակելով 8,5 միավոր, դարձավ Աշխարհի փոխչեմպիոն, իսկ Արթուրը 8 միավորով զբաղեցրեց 3-րդ […]
00:48 13.10.2019
Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում մրցեց Լիխտենշտեյնի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Առաջին խաղակեսի 19-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը հեռահար հարվածով առաջ է մղել մեր ընտրանուն, սակայն երկրորդ խաղակսում մրցակցին հաջողվել է հավասարեցնել հաշիվը, գոլի հեղինակ է դարձել Յանիկ Ֆրիկը:
22:28 12.10.2019
ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Հայ համայնքը հավաքվում է»: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը այսօր Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կհանդիպի Լիխտենշտեյնի ընտրանու հետ:
21:45 12.10.2019
Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կհանդիպի Լիխտենշտեյնի ընտրանու հետ: Հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է թիմի մեկնարկային կազը. Ա. Հայրապետյան, Վ. Հարոյան, Հ. Իշխանյան, Ա. Հովհաննիսյան, Հ. Համբարձումյան, Ռ. Հովսեփյան, Գ. Ղազարյան, Մ. Պիզզելի, Ս. Ադամյան, Տ. Բրսեղյան, Ա. Կարապետյան:
21:44 12.10.2019
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր պիտի հաղթի Լիխտեյնշտեյնի հետ խաղում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Դուխով, տղերք: Ձեզ հետ ենք ու ձեր կողքին»:
19:44 12.10.2019
«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մարզիկներ Սիմոն Մարտիրոսյանի և Նազիկ Ավդալյանի անունները կրող մարզադահլիճներ կբացվեն Ստեփանակերտում և Շուշիում. «Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր «Մենք ենք, մեր լեռները» հուշարձանի մոտ դիմավորեցի մեր դյուցազուններին՝ Եվրոպայի եռակի ու աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին և օրերս ծանրամարտի աշխարհի չեմպիոնական տիտղոսները նվաճած Սիմոն Մարտիրոսյանին և աշխարհի […]
16:04 12.10.2019
2016 թվականի Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն թեթև ատլետ Էլիուդ Կիպչոգեն այսօր պատմական ռեկորդի հեղինակ է դարձել։ Նա առաջին թեթև աթլետն է պատմության մեջ, որ մարաթոնյան վազքը հաղթահարել է երկու ժամից շուտ, գրում է Armsport.am-ը։ 34-ամյա քենիացին 42 կմ 195 մետր տարածությունը հաղթահարել է 1 ժամ 59 րոպե 40,2 վայրկյանում։ Նախկինում ոչ ոք չէր հաղթահարել այս […]