TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

Լորան Կոսյելնին հայտնել է, թե ինչու է հեռացել «Արսենալից»

15:28 05.10.2019

«Բորդոյի» պաշտպան Լորան Կոսյելնին պատմել է, թե ինչու է որոշել հեռանալ Լոնդոնի «Արսենալից»: «Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցաշրջանը շատ երկար է: Դա պահանջում է ֆիզիկական և հոգեբանական մեծ ուժեր: Չէի զգում, որ կարող եմ մրցաշրջանում 40-50 հանդիպում անցկացնել, և ես չէի ցանկանում ավարտել կարիերաս՝ ունենալով շատ վնասվածքներ: Այո ես տեղափոխվեցի մակարդակով ավելի ցածր առաջնություն, բայց սկսեցի […]

̰
Ֆրանկ Ռիբերին ճանաչվել է Իտալիայի Ա սերիայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

14:55 05.10.2019

«Ֆիորենտինայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ճանաչվել է Իտալիայի Ա սերիայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Սեպտեմբերին կիսապաշտպանը մասնակցել է Իտալիայի առաջնության 5 խաղի, որոնցում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: 36-ամյա Ռիբերին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, որպես ազատ գործակալ, «Բավարիայից» տեղափոխվել է «Ֆիորենտինա»: Ֆլորենտական ակումբի հետ ֆրանսիացու […]

̰
Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Արցախի դրոշը «Քարաբաղի» խաղի ժամանակ դաշտում հայտնվելու մասին

14:39 05.10.2019

«Ադրբեջանի ԱԳՆ-ը հետևում է իրավիճակին՝ կապված Լյուքսեմբուրգում «Դյուդելանժ» -«Ղարաբաղ» խաղի ժամանակ սադրանքի հետ: Դեսպանին հանձնարարվել  է կապ հաստատել Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի հետ և համոզվել, որ մեղավորները կհայտնաբերվեն և համապատասխան պատիժ կկրեն»,- այսպես է արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ-ն ֆուտբոլային այդ խաղի ժամանակ Արցախի դրոշը դրոշը մարզադաշտում հայտնվելուն։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան է սա գրել իր […]

̰
Լյուքսեմբուրգցի երկրպագուները ծաղրել են ադրբեջանական ակումբի ֆուտբոլիստներին ու երկրպագուներին

14:13 05.10.2019

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի «Դուդելանժ»-«Քարաբաղ» խաղի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատի (FAF) պատրաստած ակցիայի շրջանակում Արցախի դրոշը հայտնվել է խաղադաշտում։ Համացանցում միջադեպի հետ կապված նոր տեսանյութեր են հրապարակվել: Դրանցից առաջինում, որ նկարել են «Դուդելանժի» երկրպագուները, երևում է թե ինչպես են լյուքսեմբուրգցիները ծաղրում ադրբեջանական ակումբի ֆուտբոլիստներին ու երկրպագուներին: Երկրորդ տեսանյութը […]

̰
Օզիլը համապատասխանում է «Արսենալի» ոճին, բայց դա նրան չի երաշխավորում տեղ մեկնարկային կազմում. Ունայի Էմերի

11:49 05.10.2019

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նշել է, որ «զինագործների» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պետք է պայքարի թիմի մեկնարկային կազմում տեղ ունենալու համար: «Օզիլը կարող է խաղալ խաղալ այնպես, ինչպես ես եմ ուզում: Նա համապատասխանում է «Արսենալի» ոճին, բայց դա նրան չի երաշխավորում տեղ մեկնարկային կազմում: Հիմա մենք ունենք շատ ֆուտբոլիստներ, ովքեր պայքարում են դաշտի յուրաքանչյուր […]

̰
Մարզումից 5 րոպե ուշանալու համար 250 եվրո տուգանք. «Ռեալ»-ի խիստ կանոնները

09:30 05.10.2019

Պարզվում է` «Ռեալ» ֆուտբոլայի ակումբում գործում են կարգապահական խիստ կանոններ: Ֆուտբոլիստները պետք է ակումբի մարզաբազա ներկայանան մարզումից 45 րոպե առաջ: 5 րոպեով ուշանալը ֆուտբոլիստի համար կարժենա 250 եվրո, 15 րոպե ուշացումը՝ 500 եվրո, ավելի երկար ժամանակով ուշացումը՝ 1000 և ավելի եվրո: Իսկ եթե մարզիկը ընդհանրապես չգա մի մարզմանը և չունենա հարգելի պատճառ, ապա կտուգանվի 3000 […]

̰
Ի՞նչ կազմով հայ ծանրորդները կմեկնեն Եվրոպայի առաջնության

09:00 05.10.2019

Հոկտեմբերի 17-27-ը Բուխարեստում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի Մ-20 և Մ-23 տարեկանների առաջնությանը կմասնակցեն Հայաստանի 21 ներկայացուցիչներ: Եվրոպայի Մ-20 տղաների առաջնությունում հանդես կգան Մոնթե Մխիթարյանը (55 կգ), Սևակ Նիկողոսյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (81 կգ), Կարեն Ավագյանը, Արա Աղանյանը (89 կգ), Հմայակ Հարությունյանը (96 կգ), Յաշա Մինասյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ): Եվրոպայի Մ-20 […]

̰
Անի Հովսեփյանը պարտվեց. Բռնցքամարտի ԱԱ

08:34 05.10.2019

Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում անցկացվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Անի Հովսեփյանը (69 կգ) պարտություն է կրել: Անին 0-5 հաշվով զիջել է ամերիկուհուն և դուրս մնացել հետագա պայքարից: Հիշեցնենք, որ պայքարից դուրս է մնացել նաև Անահիտ Հարոյանը (54 կգ): Այսպիսով՝ Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն […]

̰
Անգլիացի երկրպագուն Մոհամեդ Սալահի պատճառով կրոնափոխ է եղել և ընդունել իսլամ

23:43 04.10.2019

Անգլիական «Նոթինհեմ Ֆորեսթ» ակումբի երկրպագու Բեն Բյորդը որոշել է կրոնափոխ լինել և ընդունել իսլամը: Որոշումն ընդամենը մեկ պատճառ ունի: Այդ պատճառը եգիպտացի հայտնի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահն է: «Ես երկար ճանապարհ եմ անցել ատելությունից դեպի իսլամ: Իմ կյանքում շատ մուսուլմանների հետ եմ շփվել: Այդ կրոնը դավանողներն ինձ համար հետամնաց մարդիկ էին, որոնք, իմ կարծիքով, չէին կարող […]

̰
Անտոնիո Ֆլորեսը երիտասարդական հավաքական է հրավիրել 22 ֆուտբոլիստի

20:53 04.10.2019

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի Մ-21 ընտրանին հոկտեմբերի 11-ին Գյումրիում կմրցի Լյուքսեմբուրգի հավաքականի հետ, իսկ 3 օր անց՝ արդեն Երևանում, կընդունի Իտալիայի հասակակիցներին։ ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի կողմից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը․ Դարպասապահներ Սևակ Ասլանյան (Փյունիկ) Մարկ Գրիգորյան (Ռիտցինգ, Ավստրիա) Վարդան Շահատունի (Լոռի) […]

̰
Զավեն Բադոյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել «Երևանի» դեմ խաղում

20:25 04.10.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում «Արարատը» մրցակցի հարկի տակ 1:3 հաշվով առավելության հասավ «Երևանի» նկատմամբ: «Արարատի» կազմում գոլի հեղինակ են դարձել Իրակլի Գոգուան, Ալեքսանդր Կոզլովը և Զավեն Բադոյանը: «Երևանի» միակ գոլը խփել է Ռամզան Իսաևը: Հատկապես գեղեցիկ է ստացվել Զավեն Բադոյանի խփած գոլը, ով հիանալի անցումից հետո տուգանայինի մատույցներից հեռահար հարվածով գրավել է դարպասը:

̰
Ակցիաները լինելու են շարունակական. Առաջին հայկական ճակատ (FAF)

18:57 04.10.2019

Երեկ Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի «Դուդելանժ»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատի (FAF) պատրաստած ակցիայի շրջանակում Արցախի դրոշը հայտնվել է խաղադաշտում։ Միջադեպի հետ կապված FAF-ը հանդես է եկել հայտարարությամբ. «Եվրոպական ֆուտբոլային ասպարեզում Ադրբեջանը պետական մակարդակով, ֆուտբոլային ակումբի միջոցով վարում է կեղծ տեղեկությունների և կեղծ պրոպագանդայի տարածման քաղաքականություն։ Նման քաղաքականությանն […]

̰
«Բավարիայի» կիսապաշտպանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի տուրի լավագույն ֆուտբոլիստ

16:09 04.10.2019

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Նա «Տոտենհեմի» հետ խաղում (7:2) դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Մրցանակին հավակնորդների թվում էին նաև «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, «Բրյուգեի» հարձակվող Դենիս Բոնավենտուրան և Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմին:

̰
Անահիտ Հարոյանը պարտվեց. Բռնցքամարտի ԱԱ

15:58 04.10.2019

Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Հարոյանը (54 կգ) պայքարը սկսել է 1/16 եզրափակչից և 0:5 հաշվով պարտվել է գերմանացի Ուրսուլա Գոթլոբին: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի մեջ կմտնի նաև Անի Հովսեփյանը (69 կգ): Հիշեցնենք, որ երեկ Եվրոպայի երիտասարդական առաջնության գործող չեմպիոն Անուշ Գրիգորյանը (51 կգ) 3-2 հաշվով հաղթել էր ամերիկուհուն […]

̰
«Երևան» ֆուտբոլային ակումբը խաղից առաջ հայտնել է գլխավոր մարզչի փոփոխության մասին

14:27 04.10.2019

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 10-րդ տուրի «Երևան»-«Արարատ» հանդիպումից առաջ «Երևանի» մամուլի ծառայությունը հայտարարել է թիմի գլխավոր մարզչի փոփոխության մասին: Ակումբի ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը մոլդովացի մարզիչ Վլադ Գոիանի հետ: «Երևանի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել պորտուգալացի Կալդաս դե Օլիվեյրան: Դե Օլիվեյրան նախկինում աշխատել է «Բրագա Բ»-ում, «Չավես», «Բրագա Մ-19», «Բրագայի» գլխավոր թիմում և […]

̰
Հայ 4 շախմատիսներ առաջատարների խմբում են. Շախմատի պատանեկան  ԱԱ

13:52 04.10.2019

Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է  շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին հայտավորված է 62 երկրի 465 շախմատիստ: Հիշեցնենք, որ Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ: Մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնում են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը: Մ16 տարիքային խմբում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Մ18 տարիքային […]

̰
Ավստրալահայերը ցանկանում են տեսնել Հենրիխ Մխիթարյանին

12:30 04.10.2019

Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը Երևանում ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ իրենք ցանկանում են ընկերական խաղ կազմակերպել Հայաստանի և Ավստրալիայի հավաքականների միջև: Ավստրալահայերը մեծ ցանկություն ունեն տեսնելու Հենրիխ Մխիթարյանին և Հայաստանի հավաքականի մյուս խաղացողներին Սիդնեյի խոշորագույն մարզադաշտում: Այդ մասին ասել է  Ավստրալիայի հայ համայնքի ղեկավար Հայ Կայսերյանը: […]

̰
Այսօր մեկնարկում է Մարմնամարզության աշխարհի առաջնությունը. Հայաստանը ներկայացնում է 4 մարզիկ

10:34 04.10.2019

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում այսօր մեկնարկում Մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Այն կտևի 10 օր: Հայաստանի հավաքականն այս առաջնությունում կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը: Մեր մարզիկները հավաքականի մարզիչ ու մրցավար Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ մեկնել են Գերմանիա Թբիլիսիից, որտեղ վերջին ուսումնամարզական հավաքն են անցկացրել: Նշենք, որ մեր հավաքականը ներկայացուցիչ ունի նաև կանանց մրցաշարում: Շտուտգարտում Հայաստանի դրոշի […]

̰
Ինչ՞ու են ՀՀ հավաքականի 7 ֆուտբոլիստներ զրկվել տարկետումից

09:19 04.10.2019

Հայաստանի ֆուտբոլի Մ-19 ազգային հավաքականի 7 ֆուտբոլիստ զրկվել է տարկետման իրավունքից: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների մեջ փոփոխություններ են մտցվել:  Ըստ այդ,   7 ֆուտբոլիստ զրկվել է տարկետման իրավունքից, քանի որ նրանք այլևս չեն կարող համարվել նշված հավաքականի անդամ: Տարկետման իրավունքից զրկված ֆուտբոլիստներն են՝ Դանիել Արթուրի Պետոյան, Հարություն Աբրահամի Հարությունյան, Սարգիս […]

̰
Անուշ Գրիգորյանի փայլուն մեկնարկը. Բռնցքամարտի կանանց ԱԱ

09:08 04.10.2019

Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում ընթացող Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել: Առաջին իսկ փուլում Անուշը բավականին բարդ մրցակից ուներ: Եվրոպայի մինչ7 22 տարեկանների չեմպիոնը 3:2 հաշվով հաղթել է ամերիկացի Հեվեն Գարսիային և դուրս է եկել 1/8 եզրափակիչ: Հիշեցնենք, որ մեր հավաքականն աշխարհի առաջնությանն ունի 3 մասնակից: Ռինգ […]

̰
Արցախի դրոշը՝ Քարաբաղի խաղին․ ՖԱՖ-ի ակցիայի պատճառով հանդիպումն ընդհատվել է

00:10 04.10.2019

Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի «Դուդելանժ»-«Քարաբաղ» խաղին ՖԱՖ-ի պատրաստած ակցիայի շրջանակում Արցախի դրոշը հայտնվել է խաղադաշտում։ Այս պահին խաղն ընդհատվել է։ «ՖԱՖ-ի և Բելգիայի մեր տղերքի կողմից հերթական ակցիան է նախապատրաստվել ադրբեջանական «Քարաբախ»-ի խաղին: Խորհուրդ ենք տալիս հետևել խաղի ընթացքին»,- րոպեներ առաջ գրել էին ֆաֆականները ֆեյսբուքյան պաշտոնական էջում, փոխանցում է Armsport.am-ը։

̰
ԵԱ. շախմատի Հայաստանի թիմերի կազմերը հայտնի են

14:32 03.10.2019

Հայտնի են Հայաստանի թիմերի կազմերը հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 2-ը Վրաստանի Բաթումի քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը և Արման Փաշիկյանը: Կանանց Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը և Աննա Սարգսյանը: Հայաստանի հավաքականը վարկանիշով 5-րդն է, […]

̰
Հայկական ֆուտբոլի բրազիլական առաքյալն այսօր նշում է իր ծննդյան 35-րդ տարեդարձը

11:20 03.10.2019

ՀՖՖ-ն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայկական ֆուտբոլի բրազիլական առաքյալը այսօր նշում է իր ծննդյան 3️⃣5️⃣-րդ տարեդարձը ?? Շնորհավորում ենք, Մարկո ՛ս ?»։  

̰
Մեկնարկել է շախմատի Աշխարհի պատանեկան առաջնությունը. Հայաստանը ներկայացնում է 8 շախմատիստ

10:31 03.10.2019

Հնդկաստանի Մումբայ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին հայտավորվել է 62 երկրի 465 շախմատիստ. Հայաստանն ունի 8 ներկայացուցիչ: Մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնում են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը: Մ16 տարիքային խմբում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝  ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Մ18 տարիքային խմբում մեդալների […]

̰
Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես են Իրանում հեռարձակվում բաց մարմնով կանանց թեթև աթլետիկայի մրցումները

23:55 02.10.2019

Պարզվում է՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում մարզական միջոցառումների եթեր հեռարձակումը ևս ենթարկվում է կանանց շորեր կրելու պարտադիր կանոններին: Կատարում այս օրերին ընթացող թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության մրցումների հեռարձակման ժամանակ չի երևում բաց մարմնով որևէ իգական սեռի ներկայացուցիչ: Մարմնի բաց մասերը փակվում են սև գույնով: Twitter-ում հրապարակված այս տեսանյութը քննարկումների մեծ թեմա է դարձել: Շատերը քննադատում են […]

̰
Աշխարհի չեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանն ու Հակոբ Մկրտչյանը մի քանի օրից կմասնակցեն նաև Եվրոպայի առաջնությանը

20:15 02.10.2019

Հայաստանի ծանրամարտի հավաքականը ուժեղ կազմով կմասնակցի հոկտեմբերի 17-27-ը Բուխարեստում կայանալիք Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությանը։ Մ20 տարեկանների առաջնությունում Հայաստանը կներկայացնի 9, իսկ Մ23 տարեկանների առաջնությունում՝ 8 ծանրորդ: Մրցաշարին կմասնակցեն նաև 5 աղջիկ ծանրորդներ: Մ23 տարեկանների առաջնության մասնակիցների թվում կլինեն աշխարհի չեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը, ինչպես նաև անցած աշխարհի առաջնությանը մասնակցած Սամվել Գասպարյանն ու […]

̰
Գյումրեցի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները պարգևատրվեցին

19:59 02.10.2019

Գյումրեցի մարզիկներն ու մարզուհիները աշխարհի, Եվրոպայի հեղինակավոր առաջնություններից ու մրցաշարերից անցած 9 ամիսների ընթացքում վերադարձել են չեմպիոնական կոչումներով ու հաղթանակներով: Մինչև տարեվերջ նոր առաջնություններ և լուրջ սպասելիքներ կան գյումրեցի մարզիկներից: Մրցաշարերի մեկնարկից առաջ քաղաքապետարանում մեծարել են մեդալակիրներին: Պարգևների են արժանացել ծանրամարտի, ըմբշամարտի, սամբոյի, ձյուդոյի, աթլետիկայի, լողի ու հրաձգության սպորտաձևերում 61 մարզիկ-մարզուհիներն ու նրանց մարզիչները: «Եթե […]

̰
Հաղթելուց հետո ավելի բարձր կիլոգրամներ բարձրացնելու մոտիվացիա չկար. Սիմոն Մարտիրոսյան

19:04 02.10.2019

SHANTNEWS-ի տաղավարում այսօր հյուրընկալվել է Ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Նա պատմել է իր առաջիկա անելիքների մասին: Հարցին, թե աշխարհի չեմպիոնը երբևէ մտածե՞լ է քաշային կարգը փոխելու և վրացի գերծանրքաշային Լաշա Տալախաձեի հետ մրցելու մասին, Սիմոնը պատասխանել է, որ հիմա իր գերնպատակը օլիմպիական ոսկին նվաճելն է: Հիշեցնենք, որ Սիմոնը, ըստ էության, չեմպիոն դարձավ հրում […]

̰
103 պետության մեջ մենք ամենալավն էինք. Փաշիկ Ալավերդյանը՝ հայ ծանրորդների հաջողությունների մասին

18:39 02.10.2019

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր ամփոփել է Թաիլանդում կայացած աշխարհի առաջնության արդյունքները։ Հայաստանի  հավաքականն առաջնությունում նվաճել է երկամարտի 4 մեդալ՝ 2 ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե: Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը նվաճել է 12 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե: Մարզիչը ասել է, որ մեր հավաքականը 103 պետությունների հավաքականների […]

̰
Հայաստանի ֆուտզալի առաջնությունը կանվանափոխվի

18:21 02.10.2019

Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի ՀՀ ֆուտզալի առաջնությունը, որը 2019/2020 մրցաշրջանից սկսած՝ կկոչվի ՀՀ ֆուտզալի Սուպերլիգա։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Առաջնության 20 տուրերի ընթացքում չեմպիոնության համար կպայքարեն «Արարատ-Արմենիա», «Արարատ», «Եղվարդ», «Լեո» և «Սիրիուս» թիմերը։ Մրցաշրջանի առաջին հանդիպումը կկայանա Երևանի ՄԶՀՀԿ մարզադահլիճում (նախկինում՝ Միկա), որտեղ գործող չեմպիոն «Լեոն» կընդունի առաջնության նորեկ «Արարատին»։ Հանդիպումը կմեկնարկի 14։00-ին։ […]

̰
BACK_TO_TOP