17:22 07.10.2019
ՀՀ հավաքականի և գերմանական «Հոֆենհայմ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 7-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ: Ադամյանը տուրի բացահայտումը դարձավ, երբ առաջին անգամ դուրս գալով «Հոֆենհայմ»-ի հիմնական կազմ` խփեց երկու գոլ, այն էլ «Բավարիա»-ի դարպասը: Այս հաջողությունից հետո նա համաշխարհային ԶԼՄ-երի ուշադրության կենտրոնում հայտնվեց: Մասնավորապես, ռուսական Sports.ru կայքը հոդված է հրապարակել նրա մասին` գրելով, որ […]
17:17 07.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի 8 ներկայացուցիչ: Մինչև 14 տարեկանների խմբում Հայաստանը ներկայացնում են Ալեքս Սահակյանը, Արսեն Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը: Մ16 տարիքային խմբում Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ՝ ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանն ու Սրբուհի Սարգսյանը: Մ18 տարիքային խմբում մեդալների համար պայքարում են գրոսմայստեր […]
16:36 07.10.2019
Իսպանական «Բարսելոնա» ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին այս սեզոնում իր առաջին գնդակը խփեց: Մեսսին աչքի ընկավ «Սևիլյա» ակումբի դեմ խաղում, որն ավարտվեց 4-0 հաշվով: Այս սեզոնում իր առաջին գնդակով Մեսսին նոր ռեկորդ սահմանեց: Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը XXI դարում, ով Լա Լիգայում գնդակներ է խփում 16 սեզոն անընդմեջ: Իր առաջին գնդակը Լա Լիգայում Մեսսին խփել է […]
16:12 07.10.2019
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօրվանից Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը կղեկավարի Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը:
14:33 07.10.2019
Արգենտինացի 23-ամյա ֆուտբոլիստ Էսեկյել Էսպերոնը 6-րդ հարկից ընկել է և մահացել, գրում է Infobae-ն: Ֆուտբոլիստը Բուենոս Այրեսում մասնակցում էր խնջույքի: Խնջույքի ավարտին՝ ուշ երեկոյան, նա ընկերների հետ դուրս է եկել պատշգամբ և հենվել ոչ լավ ամրացված բազրիքին: Ֆուտբոլիստը ընկել է պատշգամբից, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է: Մարզիկն իր կարիերան սկսել է «Օլլ […]
13:04 07.10.2019
Ղազախստանի գավաթի եզրափակչում «Կայսարը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, 2:1 հաշվով հաղթել է «Ատիրաուին» և նվաճել գավաթը: Հայ ֆուտբոլիստն այս խաղում աչքի է ընկել գոլային փոխանցմամբ: Հանդիպումից հետո հանդերձարանի ճանապարհին ծեծկռտուք է սկսվել Բարսեղյանի և «Ատիրաուի» դաղստանցի ֆուտբոլիստ Իսլամնուր Աբդուլավովի միջև: «Սա ֆուտբոլ է, դա նորմալ է: Մենք տղամարդիկ […]
13:00 07.10.2019
Պետական եկամուտների կոմիտեի թիմը հաղթել է սեղանի թենիսի մրցաշարում: Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից: Հայաստանի պետական հիմնարկների և տեղական ինքնակառավարման մարմինների ճյուղային հանրապետական արհմիության նախաձեռնությամբ անցկացվել է 2019թ. սեղանի թենիսի թիմային IV առաջնությունը: ՊԵԿ թիմն առաջին հորիզոնականը կիսել է Կադաստրի կոմիտեի թիմի հետ: Իսկ անհատական մրցապայքարում ՊԵԿ թիմի անդամ Ալլա Շախկուլյանը զբաղեցրել է […]
12:42 07.10.2019
Vnews-ը հարցազրույց է ունեցել ֆուտբոլի լեգենդ, աշխարհի չեմպիոն, ՖԻՖԱ հիմնադրամի գլխավոր տնօրեն, հայկական Softconstruct ընկերության և VBET բրենդի համաշխարհային դեսպան Յուրի Ջորկաեֆի հետ: –Շնորհակալ ենք հարցազրույցի հրավերը ընդունելու համար և շնորհավորում ենք FIFA հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Կկիսվե՞ք զգացողություններով: – Այո, վերջերս ես դարձա FIFA հիմնադրամի գլխավոր տնօրեն: Եվ սա ևս մեկ առիթ […]
12:16 07.10.2019
«Լոս Անջելեսի» հարձակվող Կառլոս Վելան ՄԼՍ-ի մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդ է սահմանել: «Կոլորադո Ռապիդսի» հետ խաղում, որն ավարտվել է 3:1 հաշվով, «Լոս Անջելեսի» բոլոր գոլերն էլ խփել է 30-ամյա մեքսիկացին` մրցաշրջանի գոլերի քանակը հասցնելով 34-ի: Նախկինում ոչ ոք մեկ մրցաշրջանի ընթացքում 31 գոլից ավել չէր խփել:
11:47 07.10.2019
Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող Մարմնամարզության աշխարհի առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անահիտ Ասադուրյանն ավարտել է ելույթը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Բազմամարտում 16-ամյա մարզուհին 42.965 միավորով գրավել 162-րդ տեղը: Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Թովմասյանը, որոնք պայքարը կսկսեն հոկտեմբերի 7-ին: Մարմնամարզության աշխարհի առաջնությունը […]
10:29 07.10.2019
Լեհաստանում կայացած բռնցքամարտի մրցաշարի ժամանակ կանանց WBO վարկածով չեմպիոն Եվա Բրոդնիցկան դժվարությամբ է կարողացել պաշտպանել իր տիտղոսը: Նրա մրցակիցը հայտնի բռնցքամարտիկ Լուկաս Մատիսսեի քույրն էր՝ Էդիտը, ով գրագետ մարտ անցկացրեց և պարտվեց մրցավարների տարաձայն որոշմամբ: Ամենահետաքրքիրը, սակայն, ոչ թե այս մրցամարտն էր, այլ մինչ այդ տեղի ունեցածը: Նախորդ օրը Եվան կշռման արարողությանը դուրս էր եկել […]
10:12 07.10.2019
Փարիզում փողոցային կռվի ժամանակ սպանվել է «Ռեդ Սթար» ակումբի 15-ամյա ֆուտբոլիստ Քյուի Յիքիկմազը։ Այս մասին հաղորդում է ակումբի թվիթերյան էջը։ Պատանի ֆուտբոլիստը նոր էր համալրել ակումբի շարքերը: «Ռեդ Սթարը» իր պաշտոնական հաղորդագրությունում նշում է, որ ցավում է նրա մահվան կապակցությամբ, իր խորին ցավակցություններն է հղում Քյուիի ընտանիքին, ընկերներին ու մտերիմներին: RMC Sport պարբերականի տվյալներով՝ ֆուտբոլիստը […]
21:48 06.10.2019
Ռուսաստանի Սամարա քաղաքում ընթացող խառը մենամարտերի GFC 18 մրցաշարում Ռաֆայել Աբրահամյանն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել է թուրք Բատուղան Ակդումանին, որը խոստացել էր կտրել հայ մարզիկի գլուխը:
21:10 06.10.2019
Երևանի «Փյունիկի» և «Ուրարտուի» սեփականատերեր Արթուր Սողոմոնյանը և Ջիվան Չելոյանցն այսօր «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոյի հրավերով այցելել են ռեստորան: Հանդիպմանը ներկա են եղել նաև Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին, ռուսական МАТЧ ТВ-ի մեկնաբան Նոբել Առուստամյանը և իտալացի գործակալ Մարկո Տրաբուկին: Տրաբուկին թվիթերյան իր էջում հանդիպումից լուսանկար է հրապարակել։ Обед в Милане у […]
15:21 06.10.2019
Ֆուտբոլային աշխարհն ու միջազգային մամուլը շարունակում է խոսել Սարգիս Ադամյանի մասին։ Մեր հավաքականի հարձակվողը երեկ փայլեց Բունդեսլիգայի 7-րդ տուրի «Բավարիայի» հետ խաղում։ Սարգիսի դուբլի շնորհիվ «Հոֆենհայմը» 2-1 հաշվով «Ալիանս Արենայում» հաղթեց «Բավարիային»։ Ո՞վ է Սարգիս Ադամյանը, «Հոֆենհայմի» հերոսն ընդդեմ Բավարիայի: Այսպիսի վերտառությամբ հոդվածով է Բունդեսլիգայի պաշտոնական կայքն անդրադարձել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստին: «Գերմանիայի չորրորդ դիվիզիոնից […]
13:10 06.10.2019
Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել 25 ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ և 8-րդ տուրերի հանդիպումները՝ հյուրընկալվելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականներին: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է հոկտեմբերի 7-ից 10-ը: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրավիրել է 25 ֆուտբոլիստի. Դարպասապահներ Արամ Հայրապետյան, […]
12:54 06.10.2019
Օլիմպիական չեմպիոն, Եվրոպայի քառակի և աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վերսկսել է մարզումները: Նա Instagram-ի իր էջում մարզումներից տեսանյութ է հրապարակել։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Արթուր Ալեքսանյանը վնասվածք էր ստացել Ղազախստանում ընթացող ԱԱ-ի կիսաեզրափակչում։ Посмотреть эту публикацию в Instagram back to trainings????#tokyo2020 #unitedworldwrestling #arturaleksanyan Публикация от Artur Aleksanyan (@arturaleksanyan_) 5 Окт 2019 […]
11:33 06.10.2019
«Հոֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը կիսվել է իր տպավորություններով Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի «Բավարիայի» դեմ խաղում դուբլի հեղինակելուց հետո: «Կարելի է ասել, որ սա իմ կարիերայի ամենաուշագրավ խաղն է: Անցած մրցաշրջանում Համբուրգում ես դարձա հեթ-տրիկի հեղինակ, բայց այս խաղը ինձ համար ավելի մեծ նշանակություն ուներ: Երկու տարի առաջ ես խաղում էի Գերմանիայի […]
23:35 05.10.2019
Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Հոֆենհայմը» մրցակցի հարկի տակ 1:2 հաշվով առավելության հասավ «Բավարիայի» նկատմամբ: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Whoscored-ը ներկայացրել է «Բավարիա»-«Հոֆենհայմ» հանդիպման իր գնահատականները: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Սարգիս Ադամյանը, որի խաղը հեղինակավոր կայքի կողմից գնահատվել է 8.2 միավորով: Ըստ sofascore.com կայքի` հանդիպման լավագույն խաղացող […]
20:06 05.10.2019
Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Հոֆենհայմին»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որ առաջին գոլերը խփեց «Հոֆենհայմի» կազմում: Հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել 54-րդ և 80-րդ րոպեներին: Ադամյանը հանդիպումը սկսել է մեկնարկային կազմում, և փոխարինվել երկրորդ գոլը խփելուց հետո՝ 82-րդ րոպեին:
19:08 05.10.2019
Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել է «Հոֆենհայմին»: Հյուրերի մեկնարկային կազմում է ընդգրկվել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Հայ ֆուտբոլիստը հանդիպման 53-րդ րոպեին առաջ է մղել իր թիմին: 73-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հավաասարեցրել է հաշիվը՝ 1:1: Սա Ադամյանի առաջին գոլն էր «Հոֆենհայմի» կազմում:
18:30 05.10.2019
Օրեր առաջ «Եվրոպա լիգայի» խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի «Դուդելանժ»-«Քարաբաղ» խաղին ՖԱՖ-ի պատրաստած ակցիայի շրջանակում Արցախի դրոշը հայտնվել էր խաղադաշտում։ Ինչպե՞ս է Արցախի դրոշը հայտնվել խաղադաշտում. SHANTNEWS.am-ի տաղավարում այս թեմայի շուրջ է զրույցը ՖԱՖ շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
17:40 05.10.2019
Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Պեկինի մրցաշարից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պեկինի ATP տղամարդկանց մրցաշարի կիսաեզրափակիչում Խաչանովի մրցակիցն Ավստրիայից Դոմինիկ Տիմն էր: 2 ժամ 43 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց երեք սեթերում` 6:2, 6:7 (5:7), 5:7 հաշվով: Տիմը Պեկինի մրցաշարի եզրափակիչում կմրցի Զվերև-Ցիցիպաս զույգի հաղթողի հետ:
17:09 05.10.2019
Հնդկաստանի Մումբայ քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի Մ14, Մ16, Մ18 տարեկանների առաջնությունը: Հիշեցնենք, որ Հայաստանն ունի այստեղ 8 ներկայացուցիչ: Առայժմ առավել հաջող է հանդես գալիս Շանթ Սարգսյանը: Նա պայքարում է Մ18 խմբում: Շանթը 4 տուրից հետո ունի 3 միավոր և տեղ է զբաղեցնում առաջատարների խմբում: Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը և Աստղիկ Հակոբյանը, վաստակել են 2,5 […]
15:54 05.10.2019
Եվրոպա լիգայի «Դուդելանժ»-«Քարաբաղ» հանդիպման 31-րդ րոպեին խաղը կանգնեցվել էր մարզադաշտում հայտնված Արցախի դրոշով դրոնի պատճառով: Ռուսական sport24.ru կայքը զրուցել է ակցիայի կազմակերպիչներց Սպարտակ Ադամյանի հետ: «Ես արդեն 22 տարի է բնակվում եմ Բելգիայում, մասնագիտությամբ հաշվապահ եմ: Երբ իմացանք, որ «Քարաբաղը» խաղալու է «Դուդելանժի» հետ, միանգամից որոշեցինք, որ գալու ենք և իրականացնենք ակցիան: Մենք «Հայկական առաջին […]
15:45 05.10.2019
Երևանի նախկին «Միկա» մարզադահլիճում շարունակվող բասկետբոլի Եվրասիական լիգայի կանոնավոր առաջնության երկրորդ տուրի առաջին խաղում «Ուրարտուն» 83:85 հաշվով պարտվեց ղազախական «Բարսի Ատիրաուիին»։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Առաջին տուրում «Ուրարտուն» հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող Տուլայի «Արսենալին», իսկ «Բարսի Ատիրաուն» զիջել էր «Արագածին»: Հոկտեմբերի 5-ին «Արագածը» և Տուլայի «Արսենալը» կմրցեն Երևանում: Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում են 6 […]
15:28 05.10.2019
«Բորդոյի» պաշտպան Լորան Կոսյելնին պատմել է, թե ինչու է որոշել հեռանալ Լոնդոնի «Արսենալից»: «Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցաշրջանը շատ երկար է: Դա պահանջում է ֆիզիկական և հոգեբանական մեծ ուժեր: Չէի զգում, որ կարող եմ մրցաշրջանում 40-50 հանդիպում անցկացնել, և ես չէի ցանկանում ավարտել կարիերաս՝ ունենալով շատ վնասվածքներ: Այո ես տեղափոխվեցի մակարդակով ավելի ցածր առաջնություն, բայց սկսեցի […]
14:55 05.10.2019
«Ֆիորենտինայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ճանաչվել է Իտալիայի Ա սերիայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Սեպտեմբերին կիսապաշտպանը մասնակցել է Իտալիայի առաջնության 5 խաղի, որոնցում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: 36-ամյա Ռիբերին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, որպես ազատ գործակալ, «Բավարիայից» տեղափոխվել է «Ֆիորենտինա»: Ֆլորենտական ակումբի հետ ֆրանսիացու […]
14:39 05.10.2019
«Ադրբեջանի ԱԳՆ-ը հետևում է իրավիճակին՝ կապված Լյուքսեմբուրգում «Դյուդելանժ» -«Ղարաբաղ» խաղի ժամանակ սադրանքի հետ: Դեսպանին հանձնարարվել է կապ հաստատել Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի հետ և համոզվել, որ մեղավորները կհայտնաբերվեն և համապատասխան պատիժ կկրեն»,- այսպես է արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ-ն ֆուտբոլային այդ խաղի ժամանակ Արցախի դրոշը դրոշը մարզադաշտում հայտնվելուն։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան է սա գրել իր […]