19:04 02.10.2019
SHANTNEWS-ի տաղավարում այսօր հյուրընկալվել է Ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Նա պատմել է իր առաջիկա անելիքների մասին: Հարցին, թե աշխարհի չեմպիոնը երբևէ մտածե՞լ է քաշային կարգը փոխելու և վրացի գերծանրքաշային Լաշա Տալախաձեի հետ մրցելու մասին, Սիմոնը պատասխանել է, որ հիմա իր գերնպատակը օլիմպիական ոսկին նվաճելն է: Հիշեցնենք, որ Սիմոնը, ըստ էության, չեմպիոն դարձավ հրում […]
18:39 02.10.2019
Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր ամփոփել է Թաիլանդում կայացած աշխարհի առաջնության արդյունքները։ Հայաստանի հավաքականն առաջնությունում նվաճել է երկամարտի 4 մեդալ՝ 2 ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե: Իսկ, ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականը նվաճել է 12 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե: Մարզիչը ասել է, որ մեր հավաքականը 103 պետությունների հավաքականների […]
18:21 02.10.2019
Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի ՀՀ ֆուտզալի առաջնությունը, որը 2019/2020 մրցաշրջանից սկսած՝ կկոչվի ՀՀ ֆուտզալի Սուպերլիգա։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Առաջնության 20 տուրերի ընթացքում չեմպիոնության համար կպայքարեն «Արարատ-Արմենիա», «Արարատ», «Եղվարդ», «Լեո» և «Սիրիուս» թիմերը։ Մրցաշրջանի առաջին հանդիպումը կկայանա Երևանի ՄԶՀՀԿ մարզադահլիճում (նախկինում՝ Միկա), որտեղ գործող չեմպիոն «Լեոն» կընդունի առաջնության նորեկ «Արարատին»։ Հանդիպումը կմեկնարկի 14։00-ին։ […]
18:20 02.10.2019
Հայաստանի Մ-18 հավաքականը հոկտեմբերի 11-ին և 13-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընկերական հանդիպումներ կանցկացնի Ուկրաինայի Մ-18 հավաքականի հետ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը: Հանդիպումները կմեկնարկեն ժ. 12:00-ին:
17:37 02.10.2019
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Յուվենթուսը» 3:0 հաշվով առավելության է հասել «Բայերի» նկատմամբ: Թուրինցիների 3-րդ գոլը խփել է Կրիշտիանու Ռոնալդուն: Այս գոլը պորտուգալացի հարձակվողի համար 127-րդն էր այս մրցաշարում: Ռոնալդուն այս ցուցանիշով թարմացրեց իր ռեկորդը (Մեսսին խփել է 112 գոլ): Բացի դրանից՝ «Բայերի» նկատմամբ տարած հաղթանակը թույլ տվեց Ռոնալդուին գրանցել ևս մեկ խելահեղ նվաճում: […]
09:36 02.10.2019
Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությանը կմասնակցի Հայաստանի 3 ներկայացուցիչ: Առաջնությունը կկայանա ՌԴ Ուլան-Ուդե քաղաքում: Մեր հավաքականը գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ արդեն մեկնել է Ուլան-Ուդե: Մրցումները կմեկնարկեն վաղը: 51 կգ քաշային կարգում հանդես կգա Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն Անուշ Գրիգորյանը, 54 կգ քաշային կարգում՝ Անահիտ Հարոյանը և 69 կգ քաշային կարգում՝ Անի Հովսեփյանը:
18:42 01.10.2019
Սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-«Ռոմա» հանդիպման 87-րդ րոպեին, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել և լքել խաղադաշտը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Մխիթարյանն այսօր Հռոմում բուժզննման է ենթարկվել, որի արդյունքում մեր ավագի մոտ ախտորոշվել է ազդրի երկար արբերիչ մկանի մասնակի վնասվածք։ Հռոմեական ակումբի՝ ՀՖՖ ուղարկած պաշտոնական նամակի համաձայն՝ Հենրիխ […]
17:27 01.10.2019
«Ռոմա» ֆուտբոլային ակումբը հայտնել է իր թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի առողջական վիճակի մասին: Հիշեցնենք, որ նա վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության վերջին խաղում: «Երեքշաբթի առավոտյան Հենրիխ Մխիթարյանը փորձաքննություն անցավ մասնավոր կլինիկայում, որի արդյունքում հայտնաբերվեց աջ ազդրի վնասվածք: Վերականգնման ժամանակը գնահատվում է երեք շաբաթ»: Այդ մասին տեղեկացնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը: Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի […]
16:12 01.10.2019
Այսօր գիշեր Հայաստանի ծանրամարտի հավաքականը Թաիլանդում կայացած աշխարհի առաջնությունից վերադարձել է Հայաստան՝ իր հետ բերելով 4 մեդալ՝ 2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե և թիմային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Ծանրամարտիկները նշել են, որ սկսելու են պատրաստվել Օլիմպիական խաղերին: Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը, որը 109 կգ քաշայինների կարգում հավասարը չուներ, ասաց, որ գնալու է ոսկու համար: […]
13:56 01.10.2019
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2758 գործակցով մնացել է 14-րդ տեղում։ 100 լավագույն շախմատիստների շարքում տեղ են գտել Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ: Գաբրիել Սարգսյանը 46-րդն է (2690 գործակից), իսկ Սերգեյ Մովսեսյանը հայտնվել է 98-րդ տեղում (2654 գործակից):
13:26 01.10.2019
109 կգ քաշային կարգում ծանրամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը Հայաստան ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում խոսել է չեմպիոն դառնալու և հետագա նպատակների մասին: «Ուրախ եմ, որ 2-րդ անգամ կարողացա կրկնել արդյունքս։ Ինչպես ասում են՝ դժվար է մարզումներին, հեշտ է մրցահարթակում։ Ամեն ինչ հեշտ տրվեց, բայց հաջորդ անգամ ավելի լավ եմ պատրաստվելու։ Կարևորը ոչ թե […]
12:38 01.10.2019
89 կգ քաշային կարգում ծանրամարտի աշխարհի նորընծա չեմպիոն Հակոբ Մկրտչյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանեց իր ելույթը ԱԱ-ում և խոսեց զգացողությունների մասին: «Բառերով չեմ կարող արտահայտել զգացողություններս։ Շնորհակալ եմ բոլորին, որ այսպես լավ դիմավորեցին մեզ։ Հետագայում կփոխեմ քաշային կարգս ու հանդես կգամ 96 կգ քաշային կարգում, որպեսզի կարողանամ Օլիմպիական խաղերին մասնակցել»,- ասաց գյումրեցի ծանրորդը: Հիշեցնենք, […]
22:59 30.09.2019
Ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հայտնվել է ոստիկանությունում: Պատճառն այն է, որ նա ծեծել է կնոջը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Մարտիրոսյանը նախ վիճաբանել է կնոջ հետ, հետո սկսել է ձեռքերով հարվածել: Կնոջ քիթը կոտրվել է, սակայն նա կարողացել է փախչել ու ոստիկանություն կանչել։ Կինը բողոք է ներկայացրել ոստիկանություն, սակայն […]
22:04 30.09.2019
«Ռոմայի» մամուլի ծառայությունը սոցցանցերի իր էջում հրապարակել է «Լեչեի» հետ խաղում Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցման և Ջեկոյի գոլի անիմացիան: Հիշեցնենք, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Ռոման» 0:1 հաշվով հաղթել է «Լեչեին»:
22:00 30.09.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը իր ինստագրամյան էջում Հայաստանի ֆուտբոլի Ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել և մակագրել. «Ամեն ինչ առջևում է, հանդերձարանում Հենրիխի հետ զրուցեցինք Ռոմայի և Հայաստանի հավաքականի առաջիկա հաղթանակներից: (25.09.2019)»: https://www.instagram.com/p/B2_jTO8nV2K/?utm_source=ig_web_copy_link
20:51 30.09.2019
ՖԻՖԱ-ի խաղացողի կարգավիճակի հանձնաժողովը պարտավորեցրել է «Քարդիֆ Սիթիին» «Նանտին» վճարել 6 միլիոն եվրո՝ մահացած արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի տրանսֆերի համար: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Ըստ աղբյուրի` այդ գումարը համապատասխանում է այն կանխավճարին, որը «Քարդիֆը» պետք է վճարեր ֆրանսիական ակումբին ֆուտբոլիստի տրանսֆերի համար: Տրանսֆերի ընդհանուր գումարը պետք է կազմեր 17 մլն եվրո: Երկու ակումբներն […]
19:00 30.09.2019
Աշխարհի առաջնության չեմպիոնական, փոխչեմպիոնական մեդալներ, գյումրեցի ծանրորդներից բացի, նվաճել են գյումրեցի պատանի շախմատիստները: Նրանք դարձել են շախմատի աշխարհի առաջնության չեմպիոններ: Առաջին անգամ անցկացվել է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնություն, իսկ հյուրընկալող երկիրը Հայաստանն էր: Մրցաշարին մասնակցել է յոթ երկրի 15-18 տարեկան մոտ հարյուր շախմատիստ: Թիմային և հավաքական խաղերում դպրոցականների աշխարհի առաջնության չեմպիոններ են հռչակվել Գյումրիի շախմատի […]
14:34 30.09.2019
Թբիլիսիում ավարտված Նոնա Գափրինդաշվիլիի գավաթի խաղարկությունում փայլուն հանդես եկան հայ շախմատիստները: Մեր գրոսմայստերներից Տիգրան Հարությունյանը 9 միավորից վաստակեց 7 միավոր և դարձավ միանձնյա հաղթող, իսկ Հովիկ Հայրապետյանը 6․5 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Մեկ այլ հայ շախմատիստ՝ Արման Միքայելյանը, 6 միավորով չորրորդն է: Նինո Գափրինդաշվիլիի գավաթի Ա խմբի մրցաշարին մասնակցել է 13 երկրի շուրջ 50 շախմատիստ:
10:46 30.09.2019
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը երեկ պետք է վերադառնար Թաիլանդում կայացած աշխարհի առաջնությունից։ Բանգկոկից Կիև թռիչքի ժամանակ ինքնաթիռի ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, և օդաչուները որոշել են վերադառնալ Բանգկոկ՝ ուղևորին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այդ պատճառով ինքնաթիռը Կիև է ժամանել նախատեսվածից 3 ժամ ուշ, և մեր մարզիկներն ուշացել են Կիև-Երևան չվերթից։
21:30 29.09.2019
ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ Հենրիխ Մխիթարյանն աճուկի վնասվածք է ստացել «Լեչեի» դեմ խաղում: Վնասվածքի լրջությունը պարզ կլինի վաղը, երբ նա ենթարկվի բուժզննության:
19:16 29.09.2019
Արմենպրեսը տեղեկացնում է, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Լեչե»-ին: Առաջին կեսում երկու թիմերը մի շարք հնարավորություններ ունեին հաշվի բացելու: Առաջին կեսի վերջնամասում «Ռոմա»-ի առավելությունն ակնհայտ էր: Երկրորդ կեսին մեկնարկային ակտիվությունը «Ռոմա»-ն գոլի վերածեց 56-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից գլխի շեշտակի հարվածով հանդիպման հաշիվը բացեց Էդին Ջեկոն: Հայաստանի ազգային թիմի ավագ […]
22:29 28.09.2019
Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի (IAAF) Կոնգրեսը հաստատել է տարբերանշանի ու անվանման փոփոխությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Քաթարի մայրաքաղաք Դոհայում սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 6-ն անցկացվող աթլետիկայի աշխարհի առաջնությունից հետո IAAF-ը կանվանափոխվի WA (World Athletics): IAAF-ը հիմնադրվել է 1992-ին և սկզբում կոչվում էր «Սիրողական աթլետիկայի միջազգային ֆեդերացիա», իսկ 2001-ին անվանափոխվեց, որպեսզի ընդգծի մարզիկների պրոֆեսիոնալ […]
21:29 28.09.2019
Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի «Լեչեին»: Խաղից առաջ հռոմեացիների մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է «գայլերի» ընդհանուր խմբում: ? | SQUAD LIST | ? Here are the players travelling to Puglia for Sunday’s game against Lecce! #ASRoma #LecceRoma pic.twitter.com/gD9TF9FJvd — AS Roma English (@ASRomaEN) September 28, […]
16:44 28.09.2019
Նորվեգիայի թեթև ատլետիկայի հավաքականի թիմի ղեկավար Էրլենդ Շլոկվիկը հայտնել է, որ ազգային հավաքականը մտադիր է վերադարձնել Դոհայում աշխարհի առաջնության ժամանակ պաշտոնական հյուրանոցում կեցության գումարները, քանի որ մատուցվող ծառայությունների որակը ստիպել է հավաքականին այլ հյուրանոց տեղափոխվել: «Կարող եմ հաստատել, որ մարզիկների շրջանում թունավորվածներ չկան: Ինչ վերաբերում է գումարների վերադարձին, այս հարցի շուրջ խոսակցություն ենք ունեցել, սպասում […]
16:16 28.09.2019
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը չի հաղթահարել աշխարհի առաջնության որակավորման փուլի արգելքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քաթարի Դոհա քաղաքում ընթացող աշխարհի առաջնության եռացատկի որակավորման փուլում Աղասյանը, գրանցելով 16.24 արդյունք, 33 մարզիկների շարքում գրավել է 29-րդ տեղը: Եզրափակիչ են դուրս եկել 12 մարզիկներ: Աշխարհի այս առաջնությունում, որը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար, Հայաստանն ուներ […]
23:48 27.09.2019
Արտերկրում հանդես եկող 14 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական: Հոկտեմբերի 12-ին և 15-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի յոթերորդ և ութերորդ տուրերի հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են […]
21:47 27.09.2019
Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի կրտսեր եղբայր Ռալֆը ժամանել է Սոչիում անցկացվող ազատ մրցաշարին, Twitter-ում հայտնել է մրցավազքի մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ Շումախերը եկել է Ռուսաստան՝ աջակցելու իր որդուն՝ Դեվիդին, որը պատրաստվում է Ֆորմուլա 3-ում իր նորամուտին: Իսկ նրա եղբորորդին՝ լեգենդար Շումախերի որդի Միկը, հանդես կգա Ֆորմուլա 2-ում: THE SCHUMACH3RS 3⃣ 1 Always great […]
18:00 27.09.2019
Այսօր ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը Վայոց ձորի մարզի Ելփին, Արենի ու Խաչիկ համայնքներում մասնակցել է ֆուտբոլի դաշտերի բացման արարողությանը: ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրուցում Վանեցյանը ասել է, որ մինչև տարեվերջ հանրապետությունում կկառուցվի ընդհանուր առմամբ 51 մարզադաշտ: Կառուցված մարզադաշտերը կհանձնվեն համայնքներին: ՀՖՖ-ն կկազմակերպի մարզչի դասընթացներ, որպեսզի համայնքներում երեխաների հետ սկսեն զբաղվել պրոֆեսիոնալ մակարդակով:
17:00 27.09.2019
«Արսենալի» շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջական դարձել է թիմի նոր ավագը: Այս որոշումը կայացրել է «զինագործների» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին: Իր ընտրության մասին իսպանացի մասնագետը հայտնել է այսօրվա մարզման ժամանակ: Միևնույն ժամանակ, իսպանացի մասնագետը դեռևս չի կողմնորոշվել ավագին փոխարինողի հարցում: Հավակնորդները եկուսն են՝ Ալեքսանդր Լակազետը և Պիեր Էմերիկ Օբամեյանգը: Հիշեցնենք, որ «Արսենալի» նախկին ավագը Լորան Կոսյելնին […]
16:45 27.09.2019
«Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը սոցցանցում Matrix Challenge է սկսել: 37-ամյա շվեդը գնդակը պահել է կրծքի վրա և նմանակել «Մատրիցա» ֆիլմից հայտնի դրվագը։ Իբրահիմովիչը մարտահրավեր է նետել UFC չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովին, աշխարհի առաջին ռակետ, թենիսիստ Նովակ Ջոկովիչին, «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային և իրենց գործակալ Մինո Ռայոլային: View this post on Instagram […]