TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+14.09 oC

ՍՊՈՐՏ

Անդրանիկ Կարապետյանը ձախողեց հրում վարժությունը և բավարարվեց փոքր բրոնզե մեդալով. Ծանրամարտի ԱԱ

16:31 22.09.2019

Թաիլանդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Ուժեղագույնների՝ A խմբում հանդես եկող 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում երրորդ տեղը գրավելուց հետո ձախողեց հրում վարժությունը:  Նա երեք անգամ չկարողացավ սանձել 195 կգ կշռող ծանրաձող և ստացավ 0:  Այսպիսով Կարապետյանը չկարողացավ նաև վարկանիշային միավորներ բերել հավաքականին:

̰
Անդրանիկ Կարապետյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ. Ծանրամարտի ԱԱ

16:06 22.09.2019

Թաիլանդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:  Այսօր մրցահարթակ են դուրս եկել մինչև 81 կգ քաշային ծանրորդները: Ուժեղագույնների՝ A խմբում հանդես է գալիս նաև Հայաստանը ներկայացնող Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժությունից հետո Անդրանիկը  երրորդն է: Նա արդեն նվաճել է փոքր բրոնզե մեդալ: Առաջին մոտեցմամբ նա բարձրացրել է 168 կգ կշռող ծանրաձողը, ապա երկու անգամ չի կարողացել սանձել […]

̰
Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան. աշխարհի գավաթի խաղարկություն

17:04 21.09.2019

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի ավարտեց պարտիան աշխարհի գավաթի խաղարկությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ շրջանի երկրորդ պարտիայում Արոնյանն, ով մրցում էր Վիետնամից Լե Քուանգ Լիեմի հետ, կրկին ոչ-ոքի գրանցեց: Այժմ գրոսմայստերները կմրցեն արագ և կայծակնային շախմատում: Հայաստանի 4 ներկայացուցիչներից պայքարը շարունակում է միայն Լևոն Արոնյանը: Աշխարհի […]

̰
Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

15:26 21.09.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ավարտին մոտեցող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում  Հայաստանի հավաքականի վերջին մարզիկն էլ զրկվեց մեդալ նվաճելու հնարավորությունից: Հիշեցնենք, որ վրացի ըմբիշին տուշեով հաղթելուց հետո 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը  1/4 եզրափակչում պարտվել էր  ուզբեկ Ռաշիդ Կուրբանովին: Վերջինս սակայն չկարողացավ դուրս գալ եզրափակիչ, այսպիսով Գրիգորյանն էլ զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Հայաստանի ազատ […]

̰
Հովհաննես Մխիթարյանը զրկվեց բրոնզի համար պայքարելու հնարավորությունից. ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

14:02 21.09.2019

Ղազախստանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարից դուրս մնաց նաև 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Նա առաջին գոտեմարտում 11-1 հաշվով պարտվել էր ամերիկացի Դոունեյ Ջեյմս Պատրիկին: Վերջինս հետագայում ևս մեկ հաղթանակ տարավ, բայց մինչև եզրափակիչ չհասավ: Այսպիսով. Մխիթարյանը զրկվեց սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու հնարավորությունից: Բրոնզե մեդալի համար պայքարի հույսեր է դեռ պահպանում Գրիգոր Գրիգորյանը: Նա […]

̰
Գրիգոր Գրիգորյանը պարտվեց 1/4 եզրափակչում. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

13:36 21.09.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը  1/4 եզրափակչում պարտվեց ուզբեկ Ռաշիդ Կուրբանովին: Ընթացավ հավասար պայքար: Գոտեմարտն ավարտվեց 8-8 հաշվով, սակայն քանի որ վերջինը միավոր էր վաստակել ուզբեկ մարզիկը, նրան էլ շնորհվեց հաղթանակը: Գրիգորյանը կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար, եթե Կուրբանովը կարողանա հաղթել նաև հաջորդ՝ 1/2 եզրափակչում:

̰
Ուսեին Բոլտը ասել է, թե ում օգտին կքվեարկեր «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» կոչման համար

13:25 21.09.2019

Ճամայկացի արագավազորդ, Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Ուսեին Բոլտը ասել է, թե ում օգտին կքվեարկեր ՖԻՖԱ-ի վարկածով «Տարվա լավագույն ֆուտբոլիստին» ընտրելու համար: «Ռոնալդուն, Մեսին և Վան Դեյքը երեք հիանալի ֆուտբոլիստներ են: Ռոնալդուն և Մեսսին այս մրցանակին արժանացել են հնգական անգամ, իսկ Վան Դեյքը դարձել է ՈւԵՖԱ-ի մրցանակակիր: Հաշվի առնելով անցած մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում […]

̰
Ըմբշամարտի ԱԱ. Գրիգոր Գրիգորյանը տուշեով հաղթեց վրացի մարզիկին

12:15 21.09.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից: Հայ մարզիկը տուշեով հաղթեց վրացի Նիկա Կենտչաձեին և դուրս եկավ հաջորդ փուլ:

̰
Հովհաննես Մխիթարյանը պարտվեց. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

12:04 21.09.2019

Ղազախստանում ավարտին է մոտենում Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցումների նախավերջին օրը մրցագորգ են դուրս եկել Հայաստանի վերջին երկու ըմբիշները: 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանն արդեն անցկացրել է իր գոտեմարտը և 11-1 հաշվով պարտվել է ամերիկացի Դոունեյ Ջեյմս Պատրիկին: Մխիթարյանը հնարավորություն կունենա շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար, եթե ամերիկացին հասնի եզրափակիչ: Այսօր քիչ ուշ մրցագորգ […]

̰
Համացանցում հայտնվել է «Բարսելոնայի» 2020/21 մրցաշրջանի մարզահագուստի լուսանկարը

11:58 21.09.2019

Հայտնի է դարձել, թե հաջորդ մրցաշրջանում ինչպիսին կլինի «Բարսելոնայի» տնային մարզահագուստը: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, կապտանռնագույնների տեխնիկական հովանավորը համաձայնեցրել է 2020/21 մրցաշրջանի տնային համազգեստի արտաքին տեսքը: Նոր հավաքածուն ստեղծվել է 1919/20 մրցաշրջանի մարզահագուստի տեսքով: ?EXCLUSIVA SPORT ? ? Desvelamos la camiseta del Barça para la temporada 2020/21 ? Adiós a los cuadros. ?️ Una información […]

̰
Իզաբելլա Յայլյանը B խմբում 6-րդն է. Ծանրամարտի ԱԱ

11:49 21.09.2019

Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ դուրս եկավ 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Մեր մարզուհին մասնակցեց առաջնությանը B խմբում: Իզաբելլան 6 մոտեցումներից 3-ն արդյունավետ օգտագործեց: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 92 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում՝ 110 կգ: Ընդհանուր՝ 202 կգ արդյունքով Իզաբելլան B խմբում զբաղեցրեց 6-րդ տեղը: Մեր մյուս մարզուհին՝ Տաթև Հակոբյանը, մրցահարթակ […]

̰
Նարեկ Աբգարյանը Լոս Անջելեսում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտում տարել է 13-րդ անընդմեջ հաղթանակը

11:21 21.09.2019

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում տարել է 13-րդ անընդմեջ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: WBC- ի վարկածով թեթևագույն քաշային կարգի International Silver գոտու տիրակալը նախատեսված 6 ռաունդանոց մենամարտն ավարտեց ժամանակից շուտ: Մեքսիկացի Խուան Կանտուն 5-րդ ռաունդում հրաժարվեց շարունակել մենամարտը: […]

̰
«Արսենալը» շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը

10:01 21.09.2019

«Արսենալ»-ը, որտեղից Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վերջերս է տեղափոխվել իտալական «Ռոմա», շնորհավորել է Հայաստանի անկախության 28-ամյակը: Թիմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը՝ հայկական եռագույնի ֆոնին և շնորհավորական գրառմամբ:  

̰
«Ռոմայի» երկրպագուները երգեր են նվիրել Հենրիխ Մխիթարյանին

22:08 20.09.2019

Իտալական «Ռոմայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանին թիմի երկրպագուները երգեր են նվիրել: Համացանցում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին նվիրված մի քանի տեսանյութ է հրապարակվել:

̰
Յուրի Ջորկաեֆը հոկտեմբերի 6-9-ը կժամանի Հայաստան

18:12 20.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մեր հայրենակից Յուրի Ջորկաեֆը, ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրենի կարգավիճակով, հոկտեմբերի 6-9-ը կայցելի Հայաստան: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հայկական արմատներ ունեցող Յուրի Ջորկաեֆը նշանակվել է FIFA-ի բարեգործական հիմնադրամի՝ FIFA Foundation-ի ղեկավար։

̰
«Ո՞վ է հիշում այս լեգենդին». Հաբիբ Նուրմագոմեդովը՝ Ջորկաեֆի մասին

17:30 20.09.2019

Խառը մենամարտերի UFC վարկածով աշխարհի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը Instagram-ի իր էջում աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի և Կլոդ Մակելելեի հետ լուսանկար է հրապարակել: «Ո՞վ է հիշում այս լեգենդներին: Ես մեծացել եմ նրանց անզուգական խաղը դիտելով: Ֆուտբոլը սպորտ է, որը հավասարը չունի և չի ունեցել: Ոչ մի սպորտաձև նույնիսկ մոտ չի կարող լինել ֆուտբոլին»,- լուսանկարի տակ […]

̰
Հայտնի են Հայաստանի վերջին երկու մասնակիցների մրցակիցները. Ըմբշամարտի ԱԱ

17:15 20.09.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 21-ին պայքարի մեջ կմտնեն 61, 79, 86 և 97 կգ քաշային ըմբիշները։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հայաստանը ներկայացուցիչներ կունենա 79 և 86 կգ քաշային կարգերում։ 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի վրացի Նիկա Կենտչաձեն։ 86 […]

̰
19-ամյա նորվեգացին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի տուրի լավագույն ֆուտբոլիստ

17:12 20.09.2019

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստի անունը: Մրցանակին արժանացել է «Զալցբուրգի» 19-ամյա հարձակվող Էրլին Հոլանը: Նորվեգացի ֆուտբոլիստը «Գենկի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել և օգնել է ավստրիական ակումբին 6:2 հաշվով հաղթանակ տանել: Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում էին նաև «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը, ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան […]

̰
Արոնյանը ոչ-ոքի խաղաց չինացու հետ. Շախմատի աշխարհի գավաթ

17:01 20.09.2019

Խանտի-Մանսիյսկում այսօր անցկացվում են շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ՝ 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Լևոն Արոնյանն արդեն ավարտել է պարտիան Քուանգ Լիեմ Լիի հետ: Արոնյանը խաղացել է սև խաղաքարերով, գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Վաղը կկայանա  երկրորդ հանդիպումը, եթե այն նույնպես  խաղաղ արդյունքով ավարտվի, ապա հաղթողը կորոշվի թայ բրեյքում: Այս զույգի հաղթողը կմրցի Վաշյե-Լագրավ-Սվիդլեր զույգի հաղթողի […]

̰
Կաջոյանն ու Բերիանիձեն զրկվեցին բրոնզի համար պայքարելու հնարավորությունից. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

16:54 20.09.2019

Ղազախստանում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը նույնպես անհաջող դարձավ հայ ըմբիշների համար: 74 կգ քաշային  Վարուժան Կաջոյանը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն  պարտություններից հետո սպասում էին, թե ինչ արդյունքներ կգրանցեն իրենց հաղթած մարզիկները: Եթե վերջիններս հասնեին եզրափակիչ, ապա Կաջոյանն ու Բերիանիձեն հնարավորություն կունենային մասնակցելու սփոփիչ գոտեմարտերին, սակայն նրանց հաղթած ըմբիշները […]

̰
Շիրակի մարզպետը մասնակցել է Թալիշում զոհված Վիկտոր Յուզիխովիչի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշարին

16:20 20.09.2019

Շիրակի մարզպետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին և Թալիշում զոհված հերոս Վիկտոր Յուզիխովիչի հիշատակին նվիրված ֆուտբոլի մրցաշարին։ Մինչ ավանդական դարձած մրցաշարի մեկնարկը՝ հյուրերը ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Վիկտոր Յուզիխովիչի ծնողների հետ ծաղիկներ են դրել հերոսի հուշարձանին։ Ողջունելով […]

̰
Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. Բռցքամարտի ԱԱ

15:37 20.09.2019

Եկատերինբուրգում այսօր տեղի են ունենում Բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները: 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչ հասած միակ բռնցքամարտիկն էր, քիչ առաջ մրցել է ԱՄՆ-ը ներկայացնող Քեյշաուն Դևիսի հետ: Մրցավարների տարաձայն որոշմամբ` հաղթել է ամերիկացի բռնցքամարտիկը: Այսպիսով, երկրորդ անգամ անընդմեջ Բաչկովը դառնում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

̰
Ծաղկաձորում ընթանում է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը

15:31 20.09.2019

Սեպտեմբերի 19-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել դպրոցականների շախմատի աշխարհի առաջին առաջնության բացման պաշտոնական արարողությունը: ՀՀ ԿԳՄՍ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձը ներկաներին փոխանցել է նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը: «Համոզված եմ, որ առաջնությունը կխթանի դպրոցականների շրջանում այս մարզաձևի զարգացումը, կհարստացնի դպրոցականների «Շախմատ» առարկայից ստացած գործնական գիտելիքները: Մեր երկրում բազմիցս անցկացվել են շախմատի խոշոր մրցաշարեր, և համոզված եմ, որ աշխարհի տարբեր երկրներից ժամանած դպրոցականների  այս  առաջնությունը նույնպես լինելու է չափազանց հետաքրքիր, և մենք ականատես ենք լինելու  լարված և գեղեցիկ մրցապայքարի: Առաջնությանը մասնակցող բոլոր պատանի շախմատիստներին մաղթում եմ հաջողություն, ազնիվ  և հետաքրքիր մրցակցություն»,– ասված է Ա. Հարությունյանի ուղերձում: Սեպտեմբերի 18-25-ը անցկացվող առաջնությանը մասնակցում է շուրջ 100 պատանի շախմատիստ՝ Հայաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Վրաստանից,  Հնդկաստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից: Առաջնության կազմակերպիչներն են Դպրոցականների միջազգային մարզական ֆեդերացիան և Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիան: Մրցումներին մասնագիտական աջակցություն ցուցաբերում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Հայաստանի […]

̰
3 հայ ըմբիշներ Աշխարհի առաջնությունում մրցանակակիրներ են դարձել այլ երկրների հավաքականներում

13:54 20.09.2019

Ղազախստանում ավարտված Հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում երեք հայ ըմբիշներ մրցանակակիրներ են դարձել` ելույթ ունենալով այլ երկրների հավաքականներում: Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող Ստեփան Մարյանյանը 63 կգ քաշայինների կարգում դարձել է փոխչեմպիոն: 72 կիլոգրամ քաշայինների կարգում Աշխարհի առաջնության արծաթե մեդալ է նվաճել Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանը: Նույն քաշային կարգում էլ Բուլղարիայի հավաքականը ներկայացնող Հայկ Մնացականյանը նվաճել […]

̰
Այսօր կմեկնարկի Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլը

13:45 20.09.2019

Խանտի-Մանսիյսկում այսօր կկայանան շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ՝ 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Լևոն Արոնյանը կմրցի Քուանգ Լիեմ Լիի հետ: 1/8 եզրափակիչ փուլի մյուս զույգերն են՝ Դին Լիժեն-Ալեքսեենկո, Դուդա Յան-Կշիշտոֆ-Շոնգ Ջեֆֆրի, Վաշյե-Լագրավ-Սվիդլեր, Վիտյուգով-Սո, Նեպոմնյաշչի-Յու Յանջի, Ռաջաբով-Մամեդյարով, Գրիշչուկ-Դոմինգես: Արոնյանը հաղթելու դեպքում 1/4 եզրափակչում կմրցի Վաշյե-Լագրավ-Սվիդլեր զույգի հաղթողի հետ:  

̰
Վարուժան Կաջոյանը պարտվեց 1/8 եզրափակչում. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

12:45 20.09.2019

Ղազախստանում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այսօր տեղի են ունենում 70, 74, 92 և 125 կգ քաշային ըմբիշների գոտեմարտերը: 74 կգ քաշային կարգում հանդես եկող Վարուժան Կաջոյանը քիչ առաջ 1/8 եզրափակչի իր երկրորդ  գոտեմարտում 4-10  պարտվեց Ումրաինան ներկայացնող Վասիլ Միխայլովին: Կաջոյանը կկարողանա շաունակել պայքարը բրենզե մեդալի համար, եթե Միխայլովը հասնի մինչև եզրափակիչ:  Սպասումների մեջ […]

̰
Վարուժան Կաջոյանը հաղթեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

11:17 20.09.2019

Ղազախստանում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այսօր տեղի են ունենում 70, 74, 92 և 125 կգ քաշային ըմբիշների գոտեմարտերը: 74 կգ քաշային կարգում հանդես եկող Վարուժան Կաջոյանը քիչ առաջ 1/16 եզրափակչի իր առաջին գոտեմարտում 10-2 հաշվով հաղթել է Լիտվան ներկայացնող Անդրիուս Մազեյկային և դուրս է եկել 1-8 եզրափակիչ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իր […]

̰
Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում կմրցի ամերիկացու հետ. Բռնցքամարտի ԱԱ

10:38 20.09.2019

Եկատերինբուրգում այսօր տեղի կունենան Բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները: 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, ով Հայաստանի հավաքականից կիսաեզրափակիչ հասած միակ բռնցքամարտիկն է, կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Քեյշաուն Դեվիսի հետ: Այս զույգի հաղթողը եզրափակիչ մենամարտում կմրցի Էնդի Կրուզ Գոմես (Կուբա) – Մանիշ Կաուշիկ (Հնդկաստան) զույգի հաղթողի հետ:

̰
Լևան Բերիանիձեն պարտվեց. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

10:32 20.09.2019

Ղազախստանում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցագորգ են դուրս եկել 70, 74, 92 և 125 կգ քաշային ըմբիշները: Արդեն կայացել են որակավորման փուլի գոտեմարտերը: 125 կգ քաշայինների կարգում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն մրցել է ուկրաինացի Ալեքսանդր Խոցյանովսկիի հետ և պարտվել է 2-3 հաշվով: Բերիանիձեն հնարավորություն կունենա շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար, եթե Խոցյանովսկին […]

̰
Այսօր մրցագորգ դուրս կգա Հայաստանը ներկայացնող երկու ըմբիշ. Ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ

09:36 20.09.2019

Ղազախստանում ընթացող Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցագորգ դուրս կգան 70, 74, 92 և 125 կգ քաշային ըմբիշները: Այս քաշային կարգերից երկուսում հանդես կգան նաև Հայաստանը ներկայացնող ըմբիշները: 74 կգ քաշային Վարուժան Կաժոյանը 1/16 եզրափակչի իր առաջին գոտեմարտում կմրցի Լիտվան ներկայացնող Անդրիուս Մազեյկայի հետ, իսկ 125 կգ քաշայինների կարգում Հայաստանը ներկայացնող Լևան Բերիանիձեն որակավորման […]

̰
BACK_TO_TOP