16:08 25.09.2019
UFC մրցաշարի բացարձակ հաղթող Հաբիբ Նուրմագոմեդովը պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել մեծ բարձունքների հասնել սպորտում: Հաբիբի խոսքերով` մարտիկը գոտի ձեռք բերելու համար ոչ միայն լավ մարզավիճակ պետք է ունենա, այլև ուժեղ ոգի: Մարզիկը պետք է կարողանա պատվով ընդունել նաև պարտությունները, հարգել և չթերագնահատել մրցակիցներին: Մարզիկն ընդգծել է, որ այս սկզբունքները կարևոր են ոչ […]
14:50 25.09.2019
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է իր տեխնիկական հովանավորի՝ Adidas-ի հետ կնքված պայմանագրով մեծ գումարներ կորցնել: Ըստ Manchester Evening News-ի` կողմերի միջև կնքված համաձայնագրով նախատեսված է մի կետ, ըստ որի` գերմանական ընկերությունը 30 տոկոսով կկրճատի ակումբի ֆինանսավորումը, եթե «կարմիր սատանաները» երկու մրցաշրջան անընդմեջ չհայտնվեն Չեմպիոններ լիգայի խմբային փուլում: Այս պայմանը կարող է ուժի մեջ մտնել հաջորդ մրցաշրջանում, […]
14:35 25.09.2019
Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում կայացած ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ հաստատվել է 2020-21 մրցաշրջանում Ազգերի լիգայի նոր ձևաչափը: Համաձայն նոր ձևաչափի՝ A, B և C դիվիզիոններում ընդգրկված կլինեն 16-ական թիմ, իսկ D դիվիզիոնում՝ 7 թիմ: Թիմերը լիգաներում բաժանվելու են ըստ Ազգերի լիգայի 2018/19 մրցաշարի իրենց դիրքի: Ըստ նոր կարգի՝ Հայաստանի հավաքականը կընդգրկվի C դիվիզիոնում: Հիշեցնենք, որ […]
10:28 25.09.2019
Խանտի-Մանսիյսկում շարունակվում է Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Այսօր կկայանան 1/4 եզրափակչի լրացուցիչ հանդիպումները երկու զույգերի միջև: Հիշեցնենք, որ Արոնյան – Վաշյե-Լագրավ և Վիտյուգով – Յու Յանջի զույգերի հաղթողները 2 դասական պարտիաներից հետո չեն որոշվել, և այժմ կայանալու է թայ բրեյք: Եթե 2, կամ 4, կամ 6 թայ բրեյք պարտիաների ընթացքում հաղթողը չորոշվի, ապա կկայանա «Արմագեդոն» […]
09:28 25.09.2019
Այսօր պայքարի մեջ կներգրավվի 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը: Մրցումների մեկնարկը Երևանի ժամանակով 17:25-ին է: Իսկ աղջիկների 87 կգ քաշային կարգում մրցահարթակ դուրս կգա Տաթև Հակոբյանը: Նա հանդես կգա A խմբում: Մրցումների մեկնարկը՝ 14:55-ին: Տաթևից սպասելիքները համեստ են: Լավ արդյունքի դեպքում նա կարող է միավորներ բերել հավաքականին: Իսկ ահա Սամվելը հաջող մրցելույթի դեպքում կարող է […]
22:11 24.09.2019
Խանտի-Մանսիյսկում ընթանում է Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Ինչպես տեղեկացրել էինք, Արոնյանն այսօր սևերով մրցել է Վաշյե-Լագրավի հետ: Այս զույգի առաջին հանդիպումը, որտեղ Արոնյանը խաղում էր սպիտակներով, ավարտվել էր ոչ-ոքի: Երկրորդ հանդիպումը ևս հաղթողին չի որոշել: Ամեն ինչ պարզ կլինի վաղը` թայ բրեյքից հետո: Եթե Արոնյանը կարողանա հաղթել Վաշյե-Լագրավին, ապա կիսաեզրափակչում կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ:
17:33 24.09.2019
2010 թվականին Թուրքիայում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնության ոսկին նվաճեց գյումրեցի ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը: 9 տարի անց հաղթանակը դարձյալ գյումրեցի մարզիկինն է: 22-ամյա Հակոբ Մկրտչյանը չեմպիոնի նշաձողը ավելի բարձրացրեց: Եվրոպայի գործող չեմպիոնը դարձավ աշխարհի չեմպիոն։ 89 կգ քաշայինների կարգում Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցեց 375 կգ արդյունք` այլևս չունենալով վերջին մոտեցման անհրաժեշտություն: Մի քանի ծանրորդների միջև լարված […]
14:54 24.09.2019
Խանտի-Մանսիյսկում ընթանում են Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հանդիպումները: Արոնյանն այսօր սևերով մրցում էր Վաշյե-Լագրավի հետ: Այս զույգի առաջին հանդիպումը, որտեղ Արոնյանը խաղում էր սպիտակներով, ավարտվել էր ոչ-ոքի: Երկրորդ հանդիպումը ևս հաղթողին չորոշեց: Ամեն ինչ պարզ կլինի վաղը` թայ բրեյքից հետո: Հաղթողը կիսաեզրափակչում կմրցի Ջեֆրի Քսյոնգ-Թեյմուր Ռաջաբով զույգի հաղթողի հետ: Այս զույգի երկրորդ հանդիպումը դեռ չի […]
12:00 24.09.2019
Հաղթանակած Հակոբ Մկրտչյանի լուսանկարը հայտնվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքի գլխավոր էջին: Հիշեցնենք, որ մեր մարզիկներից Հակոբ Մկրտչյանը երեկ դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ դրա նախորդ օրն Անդրանիկ Կարապետյանը նվաճել էր փոքր բրոնզե մեդալ: Մեր հավաքականն առայժմ ունի մեկ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ և նոր մեդալներ նվաճելու մեծ հնարավորություններ: Թաիլանդում ընթացող Ծանրամարտի […]
11:57 24.09.2019
Խանտի-Մանսիյսկում ընթանում են Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի հանդիպումները: Արոնյանն այսօր սևերով կխաղա Վաշյե-Լագրավի հետ: Այս զույգի առաջին հանդիպումը, որտեղ Արոնյանը խաղում էր սպիտակներով, ավարտվել է ոչ-ոքի: 1/4 եզրափակչի մյուս՝ Գրիշչուկ- Դին Լի Ժեն, Վիտյուգով-Յու Յանջի, Ջեֆրի Քսյոնգ-Թեյմուր Ռաջաբով առաջին հանդիպումները ևս ավարտվել են ոչ-ոքի: Երկրորդ ոչ-ոքիի դեպքում զույգերը հաղթողին կորոշեն թայ բրեյքի միջոցով:
00:43 24.09.2019
Սարգիս Ադամյանը նշեց իր նորամուտը Բունդեսլիգայում՝ փոխարինման դուրս գալով «Վոլֆսբուրգ»-«Հոֆենհայմ» խաղում: Հայաստանի հավաքականի հարձակվողը փոխարինման է մտել 70-րդ րոպեին: Ադամյանը դարձավ երկրորդ հայ ֆուտբոլիստը, Հենրիխ Մխիթարյանից հետո, ով հանդես է եկել գերմանական Բունդեսլիգայում։ «Վոլֆսբուրգ»-«Հոֆենհայմ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
00:29 24.09.2019
Միլանում կայացավ FIFA the Best մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆուտբոլիստ մրցանակին արժանացավ «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին: Մեսսին քվեարկության արդյունքներով առաջ է անցել Վիրջիլ վան Դեյկից և Կրիշտիանու Ռոնալդուից: Give me ? Barça Fans!#TheBest pic.twitter.com/zNqmnGH7n4 — FC Barcelona (@FCBarcelona) September 23, 2019
21:47 23.09.2019
Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը րոպեներ առաջ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 89 կգ քաշային կարգում 22-ամյա մեր մարզիկը երկամարտի 375 կգ արդյունքով ճանաչվեց լավագույնը` նվաճելով նաև փոքր արծաթ հրում վարժությունում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար […]
20:34 23.09.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ. «Հակոբ Մկրտչյանն` աշխարհի չեմպիոն։ Հայաստանցի մարզիկ Հակոբ Մկրտչյանը դարձել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն` 89 կգ քաշային կարգում: Աշխատանքն ու ջանքը չեն կարող անարդյունք մնալ: Կեցցե՛ս, Հակոբ ջան»:
19:22 23.09.2019
Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ էին դուրս եկել երկու հայ ծանրորդներ: 89 կգ քաշայինների կարգում մեդալների համար պայքարում էին Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: A խմբում հայտավորված էր 11 ծանրորդ: Պոկում վարժությունից հետո 167 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը չորրորդն էր: Հրում վարժությունում գյումրեցի մարզիկը նախ սանձել է 204 կգ կշռող […]
18:50 23.09.2019
Թայլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ են դուրս եկել երկու հայ ծանրորդներ: 89 կգ քաշայինների կարգում մեդալների համար պայքարում են Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: A խմբում հայտավորված է 11 ծանրորդ: Արդեն ավարտվել են մրցումները «պոկում» վարժությունում: Հակոբ Մկրտչյանը բարձրացրել է 163 կգ, ապա 167 կգ կշռող ծանրաձողը, իսկ 170 կիլոգրամանոց […]
16:33 23.09.2019
Խանտի-Մանսիյսկում ընթանում են Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի հանդիպումները: Լևոն Արոնյանն առաջին պարտիայում սպիտակներով ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Վաղը՝ պատասխան խաղում, Արոնյանը կխաղա սևերով: Այս պահի դրությամբ ոչ-ոքի արդյունքով ավարտվել է նաև Ջեֆրի Քսյոնգ-Թեյմուր Ռաջաբով պարտիան: Արոնյան-Վաշյե-Լագրավ զույգի հաղթողը կիսաեզրափակչում կմրցի հենց այս զույգի հաղթողի հետ:
15:56 23.09.2019
Բասկետբոլի՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Զորիկ Իսաջանին Լոս Անջելեսում մարզում է անցկացրել` փորձարկելով շուրջ 25 հայ բասկետբոլիստների: Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: «Մարզումը կայացավ «Մասիս» մարզասրահում, և մասնակցեցին 25 տղաներ, որոնց դիտարկում ենք որպես պատանեկան հավաքականի թեկնածուներ: Շատ մեծ ոգևորություն կար տղաների մոտ և բավական լավ մարզում անցկացրինք: Ներկա […]
15:40 23.09.2019
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գյունար Սուլշերը դժգոհ է կիսապաշտպան Ջեսի Լինգարդի և հարձակվող Մարկուս Ռեշֆորդի կենտրոնացվածությունից: «Կարմիր սատանաների» մարզիչը զրուցել է անգլիացի ֆուտբոլիստների հետ և կոչ արել կենտրոնանալ ֆուտբոլի վրա, այլ ոչ թե նորաձևության: Այս մասին հայտնում է The Sun-ը: Ըստ պարբերականի տվյալների` Սուլշերը և իր օգնական Մայք Ֆելանը զրուցել են ֆուտբոլիստների հետ: Լինգարդն […]
15:26 23.09.2019
Չեխիայի առաջնության 10-րդ տուրում «Սլավիան» մրցակցի հարկի տակ 0:3 հաշվով առավելության է հասել «Սպարտայի» նկատմամբ: Հանդիպման 55-րդ րոպեին հյուրերը խփել են երկրորդ գնդակը: «Սլավիայի» ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դիպչել է տանտերերի կիսապաշտպան Միխալ Սաչեկի հետույքին և հայտնվել դարպասում:
15:16 23.09.2019
Խանտի-Մանսիյսկում ընթանում են Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի հանդիպումները: Արոնյանը առաջին պարտիայում սպիտակներով է խաղում Վաշյե-Լագրավի հետ: Օնլայն տարբերակով պարտիային կարող եք հետևել այստեղ՝ https://www.chessbomb.com/arena/2019-fide-world-cup/5-1-Aronian_Levon-Vachier_Lagrave_Maxime 1/4 եզրափակչի մյուս զույգերն են՝ Գրիշչուկ – Դին Լի Ժեն, Վիտյուգով – Յու Յանջի, Ջեֆրի Քսյոնգ – Թեյմուր Ռաջաբով:
13:24 23.09.2019
Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 1:2 հաշվով հաղթեց «Բոլոնիային»: Հաղթական գոլը հանդիպման վերջին րոպեներին խփել է հռոմեացիների բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն: Հանդիպումից հետո մի շարք կայքեր ներկայացրել են ֆուտբոլիստների գնահատականները: Ըստ sofascore.com կայքի` հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Լորենցո Պելեգրինին, որի փոխանցումից հետո Ջեկոն հաղթանակ պարգևեց «գայլերին»: Պելեգրինի խաղը կայքի կողմից գնահատվել է 8 […]
12:50 23.09.2019
Հաջորդ միջազգային խաղերին Իրանում կանանց թույլատրվելու է մարզադաշտում ֆուտբոլ դիտել: Իրանի իշխանությունները համաձայնել են վերացնել կանանց ֆուտբոլային մարզադաշտեր այցելելու արգելքը, որը գործում էր 1979 թվականից, հայտնում է BBC-ն: Առաջին հանդիպումը, որին իրանցի կանայք կկարողանան մասնակցել, կլինի Իրանի և Կամբոջայի ազգային հավաքականների հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին 2022 թվականի աշխարհի գավաթին ընդառաջ: ՖԻՖԱ-ի պատվիրակության այցին […]
10:29 23.09.2019
Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցահարթակ դուրս կգան երկու հայ ծանրորդներ: 89 կգ քաշայինների կարգում մեդալների համար կպայքարեն Եվրոպայի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: A խմբում հայտավորված է 11 ծանրորդ: Դատելով նրանց պատվիրած նախնական քաշերից՝ պետք է ենթադրել, որ չափազանց լարված մրցապայքար է սպասվում: Գրեթե բոլոր ծանրորդները շատ մոտ նախնական քաշեր են […]
23:45 22.09.2019
Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 1:2 հաշվով հաղթել է «Բոլոնիային»: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է 87-րդ րոպեին, երբ դաշտից հեռացվել է հռոմեացիների կենտրոնական պաշտպան Ջանլուկա Մանչինին: Հանդիպումից հետո Մխիթարյանը լուսանկար է հրապարակել, որը մակագրել է՝ «Կարևոր հաղթանակ էր» իտալերեն գրությամբ:
19:38 22.09.2019
Անգլիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Չելսին» սեփական հարկի տակ ընդունում է «Լիվերպուլին»: Հանդիպման ուղիղ ընթացքն այստեղ:
19:26 22.09.2019
Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Այսօր կայացած թայ-բրեյքում Արոնյանը հաղթել է Վիետնամի ներկայացուցիչ Լե Քուանգ Լիեմին: Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2774), որը պայքարից դուրս թողեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին՝ 1,5։0,5։
19:04 22.09.2019
Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 1:2 հաշվով հաղթեց «Բոլոնիային»: 49-րդ րոպեին հռոմեացիների սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը տուգանային հարվածով առաջ է մղել իր թիմին: 5 րոպե անց տան տերերը 11 մետրանոց հարվածով հավասարեցրել են հանդիպման հաշիվը: Հանդիպման վերջում Էդին Ջեկոն հաղթանակ է պարգևել «Ռոմային»: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում և […]
17:04 22.09.2019
Իտալիայի առաջնության 4-րդ տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ հանդիպում է «Բոլոնիային»: Հանդիպման ընթացքը ուղիղ եթերով կարող եք դիտել այստեղ
16:32 22.09.2019
Իտալիայի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում իտալական «Ռոման» մրցակցի հարկի տակ կհանդիպի «Բոլոնիային»: Հանդիպումից առաջ հռոմեացիների գլխվոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Լոպես, Կոլարով, Ֆասիո, Մանչինի, Ֆլորենցի, Վերետու, Քրիստանտե, Մխիթարյան, Պելեգրինի, Կլյուվերտ, Ջեկո ? | TEAM NEWS | ? Here is our starting XI for today’s match. DAJE! ⚡️ #ASRoma #BolognaRoma pic.twitter.com/9MSfxDV3os — AS […]